Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին |armenpress.am|

Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը ստեղծվել է, և հնարավո՞ր է՝ լինի հանդիպում, որովհետև Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ պետք է այդ հանձնաժողովը ստեղծվի։ «Սրա շուրջ քննարկումները շարունակվում են։ Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել։ Բայց կարող եմ ասել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակում են և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը կլինի։ Քննարկումները մոտեցումների շուրջ է աշխատանքային խմբի հետ կապված, նաև այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել։ Հենց գտնենք պատասխանները, հրապարակային հայտարարություն կլինի և հանդիպում կլինի»,- ասաց Գրիգորյանը։
13:49 - 05 մայիսի, 2022
5+6 կետերը պետք է միացնել իրար և բանակցել՝ ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

5+6 կետերը պետք է միացնել իրար և բանակցել՝ ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ լուծում գտնելու համար․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

hetq.am: Կառավարության մայիսի 5-ի նիտից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, որ խաղաղության պայմանագրի օրակարգի հարցերից մեկը միմյանց սուվերենությունը ճանաչելու մասին է. «Իհարկե մենք նշում ենք, որ դեռևս 1992թ.-ին Հայաստանը և Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները և ինքինշխանությունը, բայց հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել»։ Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանական կողմը շարունակում է հայտարարել, որ Հայաստանի որոշ տարածքներ ադրբեջանական են՝ Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձևավորմանը և հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ «Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- ասաց նա։ Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանն իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։  «Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ 2 փաթեթները (հեղ․ նկատի ունի Ադրբեջանի 5 կետանոց և Հայաստանի 6 կետանոց առաջարկները)՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար, և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև երկարաժամկետ գտնենք ԼՂ հիմնախնդրի լուծում։ Առաջնային է Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերի լուծում գտնել, ըստ դրա՝ պետք է ձևավորվի ԼՂ ստատուսը»,- եզրափակեց ԱԽ գրասենյակի ղեկավարը։
13:11 - 05 մայիսի, 2022
Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել․ Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել․ Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: Լրագրողների հետ ճեպազրույցում Գրիգորյանը նշեց, թե ընդդիմության այն պնդումները,թե վտանգ կա անկլավները Ադրբեջանին հանձնելու մասով, անհիմն են և աղերս չունեն իրականության հետ։  «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասաց Գրիգորյանը։      
12:58 - 05 մայիսի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով  երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները  հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր: Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
14:51 - 04 մայիսի, 2022
Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում տարածքային ամբողջականության մեջ, որ Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի․ ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե որ տարածքներն են տեսնում տարածքային ամբողջականության մեջ, որ Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի․ ՀՀ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Հարցմանն ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ հայտարարությունների համատեքստում Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի։ -Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի հիմնական ակնկալիքը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումն է։ Ո՞րնէ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում: - Մենք արդեն հայտարարել ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու առաջարկի մեջ անընդունելի ոչինչ չկա: Ասել ենք նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը դեռեւս 90-ականների սկզբին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար ոչ թե տարածքային, այլ ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների հարց է: Բայց Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որոշ հայտարարություններ հստակ պարզաբանման անհրաժեշտություն են առաջացնում: Այդ հայտարարությունների համատեքստում՝ կարծում ենք Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կոնկրետացնեն, թե ո՞ր տարածքներն են տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, որպեսզի Հայաստանն իր դիրքորոշումը հստակեցնի:
11:17 - 30 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ
 |azatutyun.am|

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - «Ազատության» եթերում ասաց Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը: «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշեց ԱԽ քարտուղարը: Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն հայտել էր՝ Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա: Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ, ըստ ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրության, «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։  
17:57 - 29 ապրիլի, 2022
ՀՀ ԱԽ քարտուղարը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ

ՀՀ ԱԽ քարտուղարը բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդից։  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
21:52 - 26 ապրիլի, 2022
ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

ԱԽ քարտուղարը ՄԹ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:  Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:  Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական  բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
18:28 - 26 ապրիլի, 2022
Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխի հետ զրույցում շեշտել է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանը Բոգդան Կլիխի հետ զրույցում շեշտել է ապատեղեկատվության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Ապրիլի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։ Քարտուղար Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային հարցերին վերաբերող Հայաստանի մոտեցումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ակտիվացած ապատեղատվությանը՝ մասնավորապես Հայաստանի առնչությամբ և շեշտվել է դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող հարցերում ուղիղ կապի և խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Շեշտվել է երկկողմ բազմաոլորտ, ինչպես նաև խորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը:
12:21 - 23 ապրիլի, 2022