Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ս․ Երևանցու փ. 32-73 սեփական տներ, Ռուսթավելու փ. 17-41 սեփական տներ, Մաշտոցի պող. 42ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Բագրատունյաց պող․ 7, 11, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ որքի 5, 7 փողոցների սեփական տներ, Հովսեփյան փողոցի սեփական տներ, “Վ.Մկրտչյան” բաժանորդը, “Պանարամա” ՍՊԸ (Հովսեփյան փողոց 24/3) , թիվ 61 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4, Գայի պող. 26 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․Ավետիսյան փ. 53 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1-42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Արցախի փ.1, 1բ շենքեր, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 16, 18, 20, 22 շենքեր, Օհանովի փ. 9, 11, 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արաքս, Մեծամոր և Հայկաշեն գյուղեր,   Կոտայքի մարզում՝   10։00-14։00 Աբովյան քաղաքի 4-րդ մասնաշենք մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բանավան թաղամաս մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝   11։00–13։00 Աստղաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 14։00–16։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 1, 2 փողոցներ մասնակի, Կադաստրի շենք և հարակից սեփական տներ, Խարբերդ գյուղ մասնակի, 10:30-14:30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգանուշ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-16:00 Ագարակաձոր գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Կամարինի, Մյասնիկյան փողոցներ մասնակի:
09:51 - 26 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 6 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1–42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 5, 6, 7, 8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ, թիվ 163 դպրոց, “Ալգորիթմ” վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 39 շենք, Մամիկոնյանց փ. 36/8 շենք, Կիևյան փ. 10 շենք, Ռուբինյանց փ. 2 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Ադոնցի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2, 6, 6/1-6/3, 8ա, 26ա շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենք, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։30 Եղվարդ համայնք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղին մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզում՝ 12:00-16:00 Արթիկ քաղաք` Տուֆագործների, Շահումյան և Բաղրամյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և Արթիկի ծննդատուն:
09:38 - 24 փետրվարի, 2021
Համայնքների սեփական եկամուտներն ու պետությունից ստացվող դոտացիաներն աճել են խոշորացումից հետո

Համայնքների սեփական եկամուտներն ու պետությունից ստացվող դոտացիաներն աճել են խոշորացումից հետո

Համայնքների խոշորացման գործընթացից առաջ շատ էր խոսվում այն մասին, թե խոշորացումից հետո համայնքների բյուջեները ոչ թե ավելանալու են, այլ պարզապես գումարվելու են իրար։ Կառավարությունից վստահեցնում էին, որ համայնքների բյուջետային եկամուտները որոշ չափով ավելանալու են, քանի որ նախատեսվում էին օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց՝ մեծանում էր խոշորացված համայնքների՝ պետությունից դոտացիաներ ստանալու հնարավորությունը։   Ֆինանսական համահարթեցման հասկացությունը  Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաև բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերությունների նվազեցումն է։ Ավելի պարզ ասած՝ ֆինանսական համահարթեցման սկզբունքը գործում է հետևյալ կերպ․ պետությունը յուրաքանչյուր տարի համայնքներին անհատույց դրամական միջոցներ` դոտացիաներ է տրամադրում նրանց ֆինանսական հնարավորությունների միջև առկա անհամաչափությունը մեղմելու համար։ Համայնքներն իրենք են որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է ծախսեն պետությունից որպես դոտացիա ստացած դրամական միջոցները։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ առաջին օրենքն ընդունվել է 1998 թվականին։ Այդ օրենքով սահմանվում էր, որ դոտացիա ստացող համայնքները բաժանվում են երկու խմբի՝ 300-ից պակաս բնակիչ ունեցող և 300-ից ավելի բնակիչ ունեցող։ Մինչև 300 բնակիչ ունեցող համայնքներին տրվում էին հավասար չափով դոտացիաներ։ 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների դոտացիաների չափը հաշվարկելիս հաշվի էին առնվում տարբեր գործոններ, ինչպիսիք են համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային մակարդակը, համայնքի բնակչության թիվը։   «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքը «Համայնքների բյուջեների բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մեծամասնություն կազմող համայնքների բյուջեների եկամուտների զգալի մասը ձևավորվում է պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտների, իսկ հիմնականում` ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվին: Ասվածը նշանակում է, որ համայնքների խոշորացման հարցը քննարկելիս պետք չէ անտեսել խոշորացման արդյունքում պետական բյուջեից համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հնարավոր փոփոխությունները»,- 2011-ին նշվում էր կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ»-ում։ Փաստաթղթում կարևորվում էր «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: 2016-ին ներկայացված օրենքի այս  նախագծի հիմնավորման մեջ, խոսելով 1998 թվականին ընդունված և այդ պահի դրությամ գործող օրենքում դոտացիայի բաշխման մեխանիզմների  թերություններից, նշվում էր․ «Շատ ընդհանրացված ձևով հաշվի առնելով համայնքների ֆինանսական կարողությունը՝ հաշվի չեն առնվում նրանց ֆինանսական կարիքները և դրանց տարբերությունները: Բանաձևի (համայնքներին տրվող դոտացիաների հաշվարկման բանաձևի- խմբ․) մեջ ներառված չեն համայնքների իրական պահաջներն արտացոլող բաղադրամասերը և ծախսային յուրահատկությունները: Անկախ կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստանում բոլոր համայնքները»։ Նախագծով առաջարկվում էր համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք ընդունել համայնքի եկամտային ունակությունները և պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները։  Դոտացիաները հատկացվելու էին «ա» և «բ» մասերով։ Առաջարկվում էր «ա» մասով դոտացիա տրամադրել մինչև 3500 բնակիչ ունեցող համայնքներին։  Իսկ «բ» մասով դոտացիա տրամադրելիս հաշվի էին առնվելու համայնքի եկամտային ունակությունը և համայնքի ծախսային կարիքները։ Ծախսային կարիքի կարգավորիչ գործակիցը հաշվարկելիս հաշվի էին առնվելու այնպիսի  գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային մատչելիությունը, համայնքի բարձրադիրությունը, բնակչության տարիքային կառուցվածքը, համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից, համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակը։ Սա նշանակում է, որ «բ» մասով  դոտացիա ստանալու դեպքում խոշորացված համայնքների դոտացիայի չափը կարող էր ավելանալ՝ կախված նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի թվից։ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ նոր օրենքն ընդունվեց 2016-ի դեկտեմբերին։ Սակայն մինչև 2020 թվականն անցումային շրջան նախանշվեց։  Անցումային դրույթներով սահմանվում էր, որ 2017, 2018 և 2019 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին տրվող դոտացիաները հատկացվում են տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով, իսկ 2016-2019 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների հանրագումարին: Անցումային դրույթները, փաստորեն, հնարավորություն էին տալիս, որ 2017 թվականին և հաջորդ տարիներին համայնքներին հատկացվող համահարթեցման դոտացիաները հատկացվեին ոչ պակաս, քան 2016 թվականին փաստացի հատկացված դոտացիաները, մինչև օրենքն ամբողջությամբ կմտներ ուժի մեջ: 2016-2018 թվականներին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Լոքյանը 2017-ին իր տված հարցազրույցներից մեկում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք խոշորացված համայնքի բյուջեն պարզապես նրա կազմում ընգրկված բոլոր համայնքների բյուջեների գումարն է, նշել էր, թե խոշորացված համայնքների համար լրացուցիչ դոտացիա է ապահովվելու։ Համայնքներին տրվող դոտացիաների և սեփական եկամուտների փոփոխությունները խոշորացումից հետո Infocom.am-ը Ջերմուկ (Վայոց ձոր), Բերդ (Տավուշ), Ապարան (Արագածոտն), Կապան (Սյունիք), Գլաձոր (Վայոց ձոր) խոշորացված համայնքների օրինակով փորձել է հասկանալ, թե արդյոք համայնքներին տրվող դոտացիաները խոշորացմանը հաջորդող տարիներին ավելացել են։ Բացի դոտացիաներից՝ համեմատվել են նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտները` հասկանալու համար, թե արդյոք խոշորացմանը հաջորդող տարիներին համայնքների սեփական եկամուտները փոփոխվել են: Համայնքներն ընտրվել են հետևյալ տրամաբանությամբ․ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Տավուշի մարզի Բերդ համայնքները խոշորացվել են համապատասխանաբար 2016 և 2017 թվականներին, Արագածոտնի մարզի Ապարան  համայնքը համեմատաբար մոտ է մայրաքաղաք Երևանին, Սյունիքի մարզի  Կապան համայնքն ամենախոշորն է` համայնքի կազմում միավորված բնակավայրերի թվով, իսկ Վայոց Ձորի Գլաձոր համայնքում ընդգրկված է երեք բնակավայր, ինչն անհամեմատ ավելի քիչ է: Այսինքն, վերցվել են և՛ շատ, և՛ քիչ բնակավայրեր ընդգրկող, և՛ մայրաքաղաքին մոտ, և՛ մայրաքաղաքից հեռու, ինչպես նաև տարբեր տարիներին խոշորացված համայնքներ: Համեմատությունը կատարվել  է հետևյալ կերպ․ վերցվել են յուրաքանչյուր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի, այսինքն՝ նախկին համայնքների՝ խոշորացման նախորդ տարվա բյուջեների սեփական եկամուտների և պետությունից ստացված դոտացիների գումարային թվերը: Այս թվերը համեմատվել են արդեն խոշորացված համայնքի սեփական եկամուտների և դոտացիների հետ՝ մինչև 2019 թվականը ներառյալ։ Համեմատությունը կատարելիս հաշվի է առնվել համեմատվող տարիների գնաճը:  Սլայդը թերթելով՝ կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների փոփոխությունները (սեփական եկամուտների և դոտացիաների վերաբերյալ թվերը, որոնք ներկայացված են սլայդում, ներառում են գնաճը)։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել ուսումնասիրված համայնքների սեփական եկամուտների և դոտացիաների փոփոխությունները։ Գրաֆիկ 1 Աննա Սահակյան, Կատյա Մամյան  
22:36 - 20 փետրվարի, 2021
Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ: Այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:    «Կառավարության որոշման համաձայն մինչև 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի: Ներկայում մինչև 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից: Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
16:39 - 17 փետրվարի, 2021
Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

Կոմունալ ծախսերի փոխհատուցում, անվճար դասագրքեր. սահմանամերձ համայնքներն աջակցություն կստանան |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ սահմանամերձ համայքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում նախկինում ընդգրկված 38 համայնքներին ավելացել ենՍյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 39 համայնքներ: Սոցիալական աջակցությունից ընդհանուր առմամբ օգտվելու է շուրջ 77 հազար քաղաքացի: 63 հազար քաղաքացի բնակվում են մինչ այս ծրագրում ընդգրկված Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 համայնքներում, իսկ 14 հազարը՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզի ևս 39 համայնքում, որոնք նոր են ավելացել ցանկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանընշեց, որ տարվա կտրվածքով սոցիալական աջակցության ծրագրերի համար կնախատեսվի մոտ 1 մլրդ դրամի չափով գումար: Կփոխհատուցվի նշված բնակավայրերում ապրող բնակիչների անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։ Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։ «Դրանից բացի, հանձնաժողովը կգնահատի հակառակորդի գործողությունների հետևանքով վնասված բնակելի տների վնասի չափը և կներկայացնի հատուցման: Ունենք աջակցության ևս մեկ հավելում, որը կապված է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելու հետ: Քաղաքացին կստանա աջակցություն: Հաշմանդամության առաջին խմբի դեպքում կհատկացվի 3 մլն դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 2 մլն դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն դրամ: Երեխայի հաշմանդամության դեպքում գումարը կկազմի 3 մլն դրամ: Հակառակորդի կողմից զոհ ունենալու դեպքում պետությունը որպես աջակցություն ընտանիքին կտրամադրի 5 մլն դրամ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը: Նախարարի տեղակալը նշեց, որ աջակցության տեսակներն այս փուլում են ներկայացվել, սակայն խորքային ուսումնասիրություններ են կատարվելու, և չի բացառվում, որ նոր ծրագրեր ավելանան: Դրանից բացի շեշտը դրվելու է գյուղական բնակավայրերի զարգացման ծրագրերի վրա:
14:52 - 17 փետրվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Զաքյան փ. 5 շենք, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք մանուկյան փ. 8/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 34 շենք, Գ․Նժդեհի փ․ 15 շենք, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 4, Լվովյան փ. 14/1 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 21, 22, 28 շենքեր, Ավան՝ Նարեկացի թաղ. 34, 35, 38, 39, 40, 41 շենքեր, “Ֆիտնես Ավան” ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արին Բերդի 2-րդ նրբանցք, Գ-1 թաղամաս և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոմիտասի պող. 18 շենք, Գր.Արծրունի փ. 90 շենք, Կասյան փ. 5, 7 շենքեր, Ադոնցի փ.13 շենք, Բագրատունյաց պող․33, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Տարոնիկ գյուղ, Կոտայքի մարզում՝ 11։00-16։30 Պտղնի համայնքի Պտղնի-2 այգեգործական ընկերություն, Եղվարդ համայնքի Շիրակ, Չարենց, Թումանյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավանի 1,2, 3, 4, 5, 6, 7, 8 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնքի Բարեկամության, Գարեգին Նժդեհ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Բանավան և Մայակ թաղամասեր, Շիրակի մարզում՝ 10:00-13:00 Անիի տարածաշրջանի Անի կայարան և Անիպեմզա գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:30-11:30 Դիլիջան քաղաք` Թբիլիսյան, Հովսեփյան, Շահումյան փողոցներ մասնակի, Թեղուտ գյուղ:
09:40 - 17 փետրվարի, 2021
Համայնքները մեծ ծրագրեր են իրականացնում, բայց կառավարումը միջնորդավորված է․ խոշորացումը Տավուշում

Համայնքները մեծ ծրագրեր են իրականացնում, բայց կառավարումը միջնորդավորված է․ խոշորացումը Տավուշում

ՀՀ Տավուշի մարզում բոլոր համայնքները խոշորացված են։ Մարզի առաջին խոշորացված համայնքը՝ Դիլիջանը, պիլոտային ծրագրով ձևավորվել է դեռևս 2015-ին։ Վերջին խոշորացումը Տավուշում իրականացվեց անցած տարվա գարնանը. ձևավորվեց Իջևանը, որի կազմում միավորված համայնքները գործում են առանձին, մինչև կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Նոյեմբերյանը մեկն է մարզի խոշորացված համայնքներից, ձևավորվել է 2016-ին՝ 9 բնակավայրերի միավորմամբ։ Նոյեմբերյանցի Լևոն Սարուխանյանը դժգոհ է համայնքների խոշորացումից, ասում է՝ իրենց բնակավայրում խոշորացումից հետո ոչինչ չի փոխվել։ Նոյեմբերյանի մեկ այլ բնակիչ՝ Հայկազ Բուդաղյանը, համայնքների խոշորացումից գոհ է։ Նրա կարծիքով Նոյեմբերյանում և համայնքի մյուս բնակավայրերում  խոշորացումից հետո փոփոխություններ եղել են․ «Ասֆալտապատում է եղել, դպրոց գնացող աստիճանները կարգավորվել են, սահմանամերձ Դովեղում մանկապարտեզ է բացվել, Ոսկեվանում, Բաղանիսում շինարարություններ են եղել, Բարեկամավանում կապի բաժանմունք են շինել»։ Infocom-ն արդեն անդրադարձել է խոշորացումից հետո բնակավայրերում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխություններին։ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրական փոփոխություններ կան․ համայնքի բնակավայրերում փողոցային լուսավորության, խմելու ջրի ցանցի ներդրման, գազաֆիկացման աշխատանքներ են տարվել։ Սակայն համայնքի բնակավայրերից Բարեկամավանում, օրինակ, խոշորացումից հետո էական փոփոխություններ չկան (Նկար 1)։ Նկար 1 Համայնքների խոշորացումից հետո կրճատվեցին նախկին համայնքապետարանների աշխատակազմերը։ Դեռ խոշորացումից առաջ նշվում էր, որ ախատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցները կարող են ուղղվել համայնքների զարգացմանը։ Մեր ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ Տավուշի մարզի խոշորացված գրեթե բոլոր համայնքներում, այդ թվում՝ Նոյեմբերյանում, քչացել են համայնքապետարանների հաստիքները և աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը (Գրաֆիկ 1)։   Գրաֆիկ 1 Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանը կարծում է, որ խոշորացումից հետո իրենց համայնքապետարանի աշխատանքը շատացել է, իսկ աշխատակազմը նույնն է մնացել․ «Հատկապես քաղաքաշինության, գյուղբաժնի բնագավառներում մենք մնացել ենք քաղաքի հաստիքների մակարդակին, բայց աշխատում ենք համայնքի խնդիրները սպասարկելու համար։ Այսինքն՝ եթե մենք քաղաքաշինության երկու մասնագետներ ունինք, որոնք աշխատում էին քաղաքում, այսօր էլ է այդ երկու մարդն են աշխատում, բայց արդեն համայնքի խնդիրներով են զբաղված»։  Խոշորացված համայնքի բնակավայրերից է Բերդավանը։ Բերդավանցի Սերյոժա Ազատյանը համայնքների խոշորացումից, ընդհանուր առմամբ, գոհ է, սակայն դժգոհություններ ևս ունի. «Կուզենայինք, որ Բերդավանն ինքնուրույն լինի, քանի որ բավականին մեծ է և՛ բնակչությամբ, և՛ տարածությամբ։ Մենք տնօրինենք մեր բյուջեին։ Հիմա մեր նախագահը (նկատի ունի՝ վարչական ղեկավարը- խմբ․), փաստորեն, կախման մեջ է, խնդրողի դերում է․ պետք է գնա Նոյեմբերյան, ղեկավարին խնդրի, ասի՝ բյուջեից հատկացրե՛ք նաև մեզ ճանապարհաշինարարության կամ ջուր անցկացնելու համար»։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանն ասում է, որ Նոյեմբերյանի ներսում բնակավայրերը շատ լավ հարաբերություններ ունեն։ Ըստ նրա, սակայն, խոշորացման դրական կամ բացասական լինելը կախված է մարդականցից, իսկ երբ մարդկանցից  շատ բան է կախված լինում, կարող են խնդիրներ առաջանալ․ «Գյուղը չի կորցրել իր ինքնուրույնությունը, երբեք համայնքը չի ասել՝ դուք մեր ենթակայության տակ եք, այսպես պիտի լինի։ Մենք աշխատել ենք այլ սկզբունքով․ հավասարությունը պահվել է գյուղերի մեջ։ Բայց սա հետագայում խնդիր է ստեղծելու, որովհետև կարող են տարբեր մարդիկ սկսել աշխատել, որոնք որոնք իրար չկարողանան հասկանալ»։ Տավուշի մարզի մեկ այլ բնակավայր՝ Հաղարծինը, ընդգրկված է Դիլիջան խոշորացված համայնքի կազմում։ Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանի խոսքով՝ խոշորացումն ունեցել է և՛ դրական, և՛ բացասական արդյունքներ․ «Դրական կողմը միանշանակ այն է, որ դրամաշնորհների միջոցներով Դիլիջան համայնքին տրամադրվեց մեծ քանակությամբ շինարարական տեխնիկա, որը մինչ այդ մենք չենք ունեցել։ Փոքր գյուղերը, չունենալով բավականին ֆինանսական միջոցներ, շատ ժամանակ չէին կարողանում լուրջ ծրագրեր իրականացնել, քանի որ ներդրման հնարավորություն չունեին, իսկ Դիլիջանի հետ միանալով՝ այդ հարցը որոշակի չափով լուծվել է»։  Գևորգ Թամրազյանի կարծիքով՝ խոշորացման բացասական հետևանքներից մեկն այն է, որ բնակավայրերում տեղական ինքնակառավարումն իրականացվում է միջնորդավորված, քանի որ վարչական ղեկավարի պաշտոնը նշանակովի է։ Բացի այդ, ըստ նրա, լավ կլիներ, որ վարչական ղեկավարներն ունենային ֆինանսական կամ վարչական որոշ լծակներ․ «Թեկուզ ամենափոքրիկ հարցով բնակիչը եկել և ֆինանսական օգնության հարց է բարձրացնում, մենք դա որոշելու իրավասություն չունենք, պետք է դիմում վերցնենք, ուղարկենք համայնքապետարան, այնտեղ քննարկենք, որոշենք։ Բնակիչն այն ժամանակ խնդրի լուծմանը սպասում էր մեկ կամ երկու օր, հիմա բավականին երկար գործընթաց է, մինչև լուծվում է»։ Աննա Սահակյան
20:49 - 13 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 12-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 12-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սարյան փ. 20/1 շենք, Քաջազնունի փ. 3 շենք և Թումանյան փ. 24 շենք, Եղբայրության փ․8 շենք, 11:00-15:00 Նորք Մարաշ համայնք “Նարե” հյուրանոց, 11:00-17:00 Մյասնիկյան պողոտայի սեփական տներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 11փ․ 39/1, 39/2, 1, 1/21 շենքեր, Ներքին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 6, 7, 9, 13 փողոցների սեփական տներ, Նորք 6-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Գ․Հովսեփյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 18/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 39 շենք 2-րդ մուտք, Ավան՝ Քուչակ թաղ. 14, 15, 16, 17, 18, 19 շենքեր, Իսահակյան թաղ. 1/1, 1/2, 3/3 շենքեր, Հովհաննիսյան թաղ. 25/1, 25/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11:00-16:00 Արաքս, Հայկաշեն, Մեծամոր, Ամբերդ և Աղավնատուն գյուղեր, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Թալին քաղաք, Ակունք, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Իրինդ, Հացաշեն, Սուսեր, Ցամաքասար, Զարինջա, Սորիկ, Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ, Կաքավաձոր, Օթևան, Դիան, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ագարակավան, Մեծաձոր, Աշնակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Պարտիզակ, Արտենի, Լուսակն և Արգինա գյուղեր, Աշտարակ քաղաք, Նոր Երզնկա, Սասունիկ, Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ և Ագարակ գյուղեր,  Կոտայքի մարզում՝ 11։00–13։00 Ծաղկաձոր քաղաքի՝ Մայիսյան, Փահլավունյանց, Մհեր Մկրտչյան, Սարալանջի, Չարենցի փողոցներ, Ոստիկանություն, Դպրոց, Մանկապարտեզ, «Ոսկու աշխարհ» հյուրանոց, «Սոֆիա Առաքելյան», «Միքայել Վարդանյան» ՍՊԸ-ներ, «Բրյուսով», «Ադոմաս», «Կուսաստան-Հայաստան» Պ/Տ–ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Եղվարդ համայնք, Նատի թաղամաս, Զորավան, Սարալանջ, Արագյուղ, Բուժական համայնքներ և հարակից արտադրական ձեռնարկություններ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Արարատ քաղաք՝ Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի, Այնթափ գյուղ մասնակի, 10:30-16:00 Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Մռավյան, Խանջյան, Սպանդարյան, Աբովյան, Խանջյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Նալբանդյան, Նար Դոսի, Կամոյի, Չարենցի, Իսահակյան, Ստեփանյան, Ս.Հակոբյան, Պատկանյան, Երևանյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարքսի, Թովմասյան, Թումանյան, Կիրովի, Ղուկասյան, Ստեփանյան, Պռոշյան, Տերյան, Շահումյան, Աթարբեկյան, Կոմիտասի, Գործարանային, Մխչյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին՝ մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մուրացան, Թամանցիների, Գևորգյան, Գլաձորյան, Առաքելյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Գոգհովիտ գյուղի Ներքին թաղ թաղամաս, 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Վահրամաբերդ և Կապս գյուղեր, Տավուշի մարզում՝ 10:00-11:00 Դիլիջան քաղաք՝ Հովսեփյան, Շահումյան, Սայաթ-Նովա, Թբիլիսյան, Ուսանողական, Օրջոնիկիձե փողոցներ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:37 - 12 փետրվարի, 2021
Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ փետրվարի 10-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Հերացի փ. 2ա շենք, Աղայան փ. 15 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Արշակունյաց պող․ 51 շենք, Գյուլիքևխյան փ. 7 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 41 շենք, Ավան՝ Թումանյան թաղ. 10, 11, 12/1, 12/2, 13/1, 13/2, 13/3 շենքեր, Քուչակ թաղ. 47, Ալմա-Աթայի փ. 20 շենքեր, թիվ 170 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Մայիսի 9-ի փ․ 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիա, Իսրաել Օրու փողոցներ, Մալաթիա՝ Մսի շուկան ամբողջովին և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր, Մանուշյան 66-107սեփական տներ, Այգեկցի փ. 67-103 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Արմավիր քաղաք մասնակի, Արագածոտնի մարզում՝ 11։00-17:00 Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան և Ուշի գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ և Բանավան թաղամասեր մասնակի, Գեղարքունիքի մարզ․ 11։30-13։00 Սևան քաղաք` Սայաթ-Նովա փ. 13, 15 շենքեր, Ս.Սևանեցի փ. 3, Գրիբոյեդովի փ. 2, Բաբաջանյան փ. 1 շենքեր և Կոմիտասի փողոցի սեփական տներ, ԱԱԾ-ի Սևանի բաժանմունք, “Տարոն” սուպերմարկետ, “Ագբա Կրեդիտ Ագրիկոլբանկ” և “ՎՏԲ-Հայաստանբանկ” ընկերություններ, “Գալիք” մանկապարտեզ, “Սևան” հեռուստաստուդիան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք՝ Արարատյան փողոց մասնակի, Այնթափ գյուղի 1, 2, 3, 4 փողոցներ մասնակի, Նոր Կյանք գյուղ մասնակի, 10:30-16:00 Վերին Արտաշատ և Նորաշեն գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 09:30-16:00 Արատես գյուղ, Գողթանիկ և Հերմոն գյուղեր մասնակի, 10:00-13:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղին մասնակի և Չայքենդի թաղամաս մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Լևոնյան, Խանջյան, Սպանդարյան փողոցներ մասնակի, Արփի գյուղ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Ցողամարգ գյուղի կենտրոնական մաս, Տավուշի մարզում՝ 10:00-14:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց մասնակի, 11:00-12:00 Իջևան քաղաք՝ Փայտամշակման գործարան, 12:00-13:00 Իջևան քաղաք՝ “Մ. Գրիգորյան” ԱՁ-ն, 13:00-14:00 Իջևան քաղաք՝ Քարարտադրական գործարան, Խմելու ջրի պոմպակայան, Զինմաս, Հրաձգարան, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Աղիտու գյուղ:
09:38 - 10 փետրվարի, 2021
Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Ենթակառուցվածքներն ու ծառայությունները համայնքներում․ մասշտաբի էֆեկտ Համայնքների խոշորացման գործընթացից ակնկալվող օգուտներից մեկն այն էր, որ կբարելավվի համայնքներին մատուցվող ծառայությունների որակը, և համայնքներն ավելի շատ ապահովված կլինեն ենթակառուցվածքներով։ «Գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում է: Դա բերում է գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի: Հատկանշական է, որ պետությունն ու միջազգային դոնոր կազմակերպություններն իրականացնում են մի շարք ծրագրեր` ուղղված ինչպես ենթակառուցվածքների վերականգնմանը, այնպես էլ ձեռնարկատիրության ներգրավմանը: Սակայն այդ ծրագրերը զգալի ազդեցություն չունեն, քանզի այստեղ մենք գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ, երբ տարբեր տեսակի ներարկումները չեն տալիս համապատասխան արդյունք նրանց հետագա շահագործման ու պահպանման գործում համայնքների անկարողության պատճառով»,-  2011-ին ասվում էր կառավարության մշակած` «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։ Այս խնդրից լուծման երկու տարբերակ էր առաջարկվում՝ համայնքների խոշորացումը և միջհամայնքային միավորումնեի ձևավորումը։ Կառավարությունը հետագայում լուծման տարբերակ ընտրեց համայնքների խոշորացումը, ինչը, սակայն, չի բացառում միջհամայնքային միավորումների ձևավորումը (համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակության մասին առավել մանրամասն՝ այստեղ)։ Համայնքների խոշորացումը ծառայությունների և ենթակառուցվածնքների հասանելիության վրա ազդելու էր՝ համաձայն մասշտաբի էֆեկտի. «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի կողմից մատուցվող ծառայությունները» (տես՝ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց», ՏԿՆ, 2013թ․)։ Այսինքն, մասշտաբի էֆեկտը խոշորացված համայնքների դեպքում ենթադրում էր հետևյալը․ որքան մեծանում է ծառայություններից օգտվողների թիվը, այնքան ավելի էժան է դառնում այդ ծառայության մատուցումը։ Օրինակ, եթե առաջ աղբահանության համակարգը գործում էր մի գյուղում, աղբատար  մեքենան սպասարկում էր այդ գյուղին, ապա համայնքների խոշորացման դեպքում այդ նույն աղբատար մեքենան աշխատելու էր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի համար, միջհամայնքային համագործակցության դեպքում էլ մի քանի համայնքներ միանալու էին և միասնական կերպով էին իրականացնելու աղբահանության գործընթացը։ Սրանից կարելի է ենթադրել, որ խոշորացումը կարող էր հնարավորություն տալ ավելի շատ բնակավայրերի համար հասանելի դարձնել համայնքի մատուցած ծառայությունները։ «Հայաստանում համայնքների խոշորացման դեպքում մասշտաբի էֆեկտն անժխտելիորեն կարտահայտվի վարչական ծախսերի կրճատմամբ և գուցե որոշ չափով` ծառայությունների մասով»,- ասվում էր «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։ Infocom.am-ը նաև առանձին հոդվածով անդրադարձել է խոշորացման արդյունքում նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցների թեմային։ Մեր ուսումնասիրությունը երկու մարզի օրինակով ցույց է տվել, որ համայնքների մեծ մասում աշխատակազմերի կրճատման հետևանքով դրամական միջոցներ են խնայվել, իսկ կառավարությունը դեռ խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ վստահեցնում էր, որ այդ խնայողությունների շնորհիվ կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը։ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանը նշում է, որ համայանքների համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է, և այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև ենթակառուցվածքային և այլ ունակությունների մասին է։  «Հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են»,- ասել է նա մեզ տված հարցազրույցում։ Վահան Մովսիսյանի խոսքով՝ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների ու ծառայությունների մասով դրական փոփոխություններ եղել են․ «Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։ Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլև համայնքի բոլոր բնակավայրերին»։ Infocom.am-ը փորձել է Տավուշի և  Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ենթակառուցվածքները և բնակիչներին մատուցվող ծառայություններն ինչ վիճակում են եղել խոշորացուցմից առաջ, և արդյո՞ք խոշորացումից հետո ենթակառուցվածքներն ու ծառայությունները հասանելի են խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կամ դրանց մեծ մասի համար։ Համեմատությունը կատարվել է հետևյալ կերպ․ վերցվել են խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերում (նախկին համայնքներում) խոշորացմանը նախորդող երկու տարիներին հիմնական ենթակառուցվածքների և համայնքի մատուցած ծառայությունների մասին տվյալները, որոնք համեմատվել են այս պահին առկա տվյալների հետ։ Տվյալները ստացվել են համայնքապետարաններից։ Ուսումնասիրութան համար վերցվել են Տավուշի մարզի Կողբ, Այրում, Նոյեմբերյան և Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքները։   Կողբ Կողբ խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին՝ Կողբի և  Զորականի միավորմամբ։ Այն Հայաստանի՝ ամենաքիչ թվով բնակավայրեր ընդգրկող համայնքներից մեկն է։ Մինչև խոշորացումը Կողբում գործել են երկու գրադարան, երկու մանկապարտեզ և մեկ երաժշտական դպրոց, որոնք շարունակում են գործել  նաև հիմա (մանկապարտեզները խոշորացումից հետո վերանորոգվել են)։ Զորականում նման կառույցներ չեն գործել, խոշորացումից հետո բացվել է մանկապարտեզ։ Խոշորացումից առաջ Կողբը 50%-ով է ապահովված եղել խմելու ջրով, Զորականը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կողբի 70%-ն է ապահովված խմելու ջրով, Զորականի՝ 80%-ը։ Խոշորացումից առաջ Կողբը գազաֆիկացված է եղել 95%-ով, Զորականը՝ 70%-ով։ Խոշորացումից հետո Կողբը գազաֆիկացված է 96%-ով, Զորականը՝ 75%-ով։  Աղբահանության համակարգ երկու համայնքում էլ խոշորացումից առաջ գործում էր և խոշորացումից հետո էլ շարունակում է գործել, սակայն խոշորացումից հետո մեծացել է հաճախականությունը․ Կողբում աղբահանություն իրականացվում է 5 օրը մեկ (նախկինում ՝ 10 օրը մեկ), Զորականում՝ 10 օրը մեկ (նախկինում՝ 15 օրը մեկ)։ Խոշորացումից առաջ երկու համայնքում էլ եղել է փողոցային լուսավորություն, Կողբում՝ 1,2 կմ, Զորականում՝ 200 մ: Այժմ Կողբում փողոցային լուսավորությունը 3,5 կմ է, Զորականում՝ 500 մ (այստեղ պետք է հաշվի առնել, որ Կողբը տարածքով ավելի մեծ է, քան Զորականը)։ Նկար 1-ում կարող եք տեսնել Կողբ համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 1 Այրում Այրում խոշորացված համայնքի (ձևավորվել է 2016-ին) կազմում ընդգրկված նախկին 8 համայնքներից գրադարաններ գործել են 2-ում։ Խոշորացումից հետո Արճիս բնակավայրի գրադարանը փակվել է, և այս պահին միայն համայնքային կենտրոն Այրումում է գործում գրադարան։ Նախադպրոցական կրթական հաստատություններ մինչև խոշորացումը գործել է նախկին համայնքներից 5-ում, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել, միայն գործող մանկապարտեզներից 4-ը վերանորոգվել են։ Երաժշտական դպրոցներ գործել են 2 բնակավայրում, այժմ էլ գործում են։ Այրումում նաև գործել և գործում է մշակույթի կենտրոն, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այլ կառույցների մասին տեղեկություններ Այրումի համայնքապետարանը չի տրամադրել։ Նախկին համայնքները ապահովված չեն եղել խմելու մշտական ջրով, խոշորացումից հետո 6 բնակավայր 90%-ով ապահովվել է։ Մինչև խոշորացումիը նախկին համայնքներից 4-ը մոտ 80%-ով գազաֆիկացված է եղել, խոշորացումից հետո համայնքի բոլոր բնակավայրերն են մոտ 80%-ով գազաֆիկացված։ Մինչև խոշորացումը բոլոր նախկին համայնքներում գործել է աղբահանության համակարգ, խոշորացումից հետո էլ շարունակում է գործել։ Փողոցային լուսավորությամբ ապահովված են եղել բոլոր բնակավայրերը՝ մոտ 55%-ով, խոշորացումից հետո փողոցային լուսավորություն ունեն կրկին բոլոր բնակավայրերը՝ գրեթե 90%-ով։ Նկար 2-ում կարող եք տեսնել Այրում համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 2 Նոյեմբերյան Նոյեմբերյան խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին։ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքներից 6-ում խոշորացմանը նախորդող երկու տարիներին գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո՝ 2020-ին, գրադարան է բացվել նաև Ջուջևան բնակավայրում։ Բացի Բարեկամավանից՝  մյուս բնակավայրերում խոշորացումից առաջ գործել են մանկապարտեզներ կամ նախակրթարաններ։ Խոշորացումից հետո Ջուջևանի և Դովեղի նախակրթանները չեն գործում։ Նոյեմբերյանում մինչև խոշորացումը գործել են երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց և մարզադպրոց, խոշորացումից հետո գեղարվեստի դպրոցը չի գործում։ Բերդավանում գործել են երաժշտական դպրոց և մշակույթի տուն, որոնք շարունակում են գործել խոշորացումից հետո, երաժշտական դպրցը նաև վերանորոգվել է։ Ոսկեվանում գործել և շարունակում է գործել մարզադպրոց, խոշորացումից հետո բացվել է նաև գեղարվեստի դպրոց և պարի խմբակ։ Մնացած 6 բնակավայրերում նման կառույցներ մինչև խոշորացումը չեն գործել, խոշորացումից հետո էլ պատկերը չի փոխվել։ Մինչև խոշորացումը նախկին համայնքներից 4-ն ապահովված են եղել խմելու ջրով, Բարեկամավանը՝ 20%-ով է ապահովված եղել, Դովեղում խմելու ջուրը ժամային գրաֆիկով է գործել։ Խոշորացումից հետո Ջուջևանը, որը մինչ այդ ապահովված չէր խմելու մշտական ջրով, 90%-ով ապահովվել է,  մնացած բնակավայրերում իրավիճակը նույնն է։ Մինչ խոշորացումը Նոյեմբերյանը գազաֆիկացված է եղել 90%-ով, Կոթին՝ 70%-ով, Դովեղը՝ 98%-ով, Բաղանիսը և Բերդավանը՝ 100%-ով, մնացած 4-ը գազաֆիկացված չեն եղել։ Ջուջևանը, որը մինչ խոշորացումը գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո գազաֆիկացվել է 90%-ով։ Ոսկեվանը, որը նույնպես խոշորացումից առաջ գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո մասամբ գազաֆիկացվել է։ Ոսկեպարն էլ գազաֆիկացված չի եղել, իսկ խոշորացումից հետո գազաֆիկացվել է 100%-ով։ Այսինքն, համայնքի բնակավայրերից միայն Բարեկամավանը գազաֆիկացված չի եղել և շարունակում է չլինել։ Աղբահանության համակարգ մինչև խոշորացումը գործել է  բոլոր բնակավայրերում՝ բացի Բարեկամավանից։ Խոշորացումից հետո պատկերը հիմնականում մնացել է նույնը, միայն գործող համակարգերը  բարելավվել են․ Կոթիում աղբահանություն իրականացվում է շաբաթական 1 անգամ, նախկին ամսական 2 անգամի փոխարեն, Ջուջևանում՝ ամիսը 4 անգամ, նախկին ամսական 1 անգամի փոխարեն։ Փողոցային լուսավորություն խոշորացումից առաջ ունեցել են Նոյեմբերյանը, Ոսկեվանը, Կոթին լուսավորված է եղել 10%-ով, Բաղանիսը՝ 90%-վ, Բերդավանը՝ 50%-ով, Ոսկեպարը՝ 25%-ով, Դովեղը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կոթին լուսավորված է 30%-ով, Ջուջևանը, որ լուսավորված չէր, խոշորացումից հետո լուսավորվել 80%-ով, Բերադավանն այս պահին լուսավորված է ավելի քան 70%-ով, Ոսկեպարի 85%-ն է դարձել լուսավորված, Դովեղը դարձել է 100%-ով լուսավորված։ Նկար 3-ում կարող եք տեսնել Նոյեմբերյան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 3 Գորայք Գորայքը ձևավորվել է 2016-ին։ Գորայքի կազմում ըվդգրկված նախկին բոլոր 4 համայնքներն ունեցել են գրադարաններ, որոնք հիմա էլ շարունակում են գործել։ Նախադպրոցական կրթական հաստատություն ունեցել են 2 նախկին համայնքներ, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել։ Այլ կառույցներ չեն եղել, այժմ էլ չկան։ Բոլոր նախկին համայնքներն ապահովված են եղել խմելու մշտական ջրով, հիմա էլ ապահովված են, գազաֆիկացված են եղել, այժմ էլ գազաֆիկացված են (յուրաքանչյուր բնակավայր՝ 95%-ով)։ Աղբահանության համակարգ խոշորացումից առաջ գործել է միայն Գորայքում, այժմ աղբահանության համակարգ ոչ մի բնակավայրում չի գործում։ Գորայքում, որի աղբահանության համակարգը դադարել է գործել 2020թ․ մայիսի 1-ից, աղբահանությունն ըստ անհրաժեշտության վճարովի կատարում  է Գորիսի կոմունալ ծառայությունը:  Մինչև խոշորացումը միայն Գորայքը 90%-ով ապահովված է եղել փողոցային լուսավորությամբ, այս պահին բոլոր բնակավայրերը լուսավորված են 100%-ով։ Նկար 4-ում կարող եք տեսնել Գորայք համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 4 Սիսիսան Սիսիսանն իր կազմում ընդգրկված բնակավայրերի թվով ամենամեծ խոշորացված համայնքներից մեկն է, ձևավորվել է 2017-ին։ Խոշորացմանը նախորդող երկու տարիների՝ 2015-2016 թթ․ ընթացքում, նախկին 32 համայնքներից 30-ում գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո բնակավայրերից 14-ի գրադարանները դադարել են գործել։ Սիսիան քաղաքում մինչև խոշորացումը գործել է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, ևս 12 նախկին համայնքում գործել են մանկապարտեզներ կամ երեխաների խմբեր: Այդ 12 բնակավայրերի մանկապարտեզները և խմբերը խոշորացումից հետո միացվել են Սիսիան քաղաքի 4 մանկապարտեզներին, և 12 բնակավայրերից միայն Տոլորսի խումբն է 2019-ին դարձել մանկապարտեզ։ Խոշորացումից հետո՝ 2018-ին, ներդրումային ծրագրով նախակրթարաններ են բացվել Ախլաթյան և Իշխանասար բնակավայրերում։ 2019-ին Լոր համայնքում բացվել է խումբ: Սիսիանի համայնքապետարանից հավաստիացնում են, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Վաղատին և Որոտնավան բնակավայրերի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում վերանորոգել խմբասենյակներ։  Հայամայնքային կենտրոն Սիսիան քաղաքում խոշորացումից առաջ գործել են սպորտի դպրոցներ և մշակութային կենտրոններ (արվեստի կենտրոն, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց, ֆուտբոլի դպրոց, շախմատի դպրոց), որոնք խոշորացումից հետո շարունակում են գործել՝ բացառությամբ ավեստի դպրոցի, որը միավորվել է արվեստի կենտրոնի հետ: Այլ բնակավայրերում այսպիսի կառույցների առկայության մասին տեղեկություններ Սիսիանի համայնքապետարանից չեն տրամադրել։ Մինչ խոշորացումը Սիսիսանի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերն ապահովված են եղել խմելու ջրով, գազաֆիկացված են եղել բնակավայրերից 10-ը, ոչ  մեկում չի գործել աղբահանության համակարգ, լուսավորված են եղել բնակավայրերի փողոցների 40-50%-ը։ 2018-ից  հետո Սիսիանi բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրագծերը, բնակավայրերը չեն գազաֆիկացվել, աղբահանության համակարգ է ներդրվել 13 բնակավայրում՝ շաբաթական մեկ օր հաճախականությամբ։ 7 բնակավայրում իրականացվել են լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ։ Նկար 5-ում կարող եք տեսնել Սիսիան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։ Նկար 5 … Ամփոփելով ուսումնասիրված համայնքների տվյալները՝ կարող ենք նշել, որ, իրոք, ենթակառուցվածքների և ծառայությունների մասով դրական փոփոխություններ բնակավայրերում կան․ Զորականում, օրինակ, խոշորացումից հետո մանկապարտեզ է բացվել, Այրումի բնակավայրերի մեծ մասն ապահովվել է խմելու ջրով, լուսավորության ցանցն է ընդլայնվել, Նոյեմբերյանում մի բնակավայր ապահովվել է խմելու ջրով, մի քանի բնակավայր գազաֆիկացվել է, փողոցային լուսավորության ցանցն է ընդլայնվել։ Որոշ դեպքերում նկատվել է նաև հակառակ միտումը, երբ խոշորացումից առաջ գործել է որևէ կառույց, սակայն խոշորացումից հետո այդ կառույցը չկա։ Սիսիանում, օրինակ, 14 նախկին համայնքների գրադարանները խոշորացումից հետո դադարել են գործել, մանկապարտեզներ են փակվել, Այրումի բնակավայրերից մեկի գրադարանն է փակվել։ Նկատելի է այն միտումը, երբ հիմնականում համայնքային կենտրոններն ապահովված են գրեթե բոլոր ենթակառուցվածքներով, և այնտեղ մատուցվում է անհրաժեշտ ծառայությունների զգալի մասը, իսկ որոշ բնակավայրերում ինչպես խոշորացումից առաջ, այնպես էլ հիմա այդ ծառայությունները հասանելի չեն։ Նոյեմբերյանում, օրինակ, բացի համայնքային կենտրոնից, միայն երկու համայնքում կա երաժշտական դպրոց կամ մարզադպրոց, մնացած վեցում նման կառույցներ չկան։ Սիսիանի դեպքում միայն համայնքային կենտրոնում են գործում նման կառույցներ։  Կան նաև բնակավայրեր, որոնցում խոշորացումից հետո էական փոփոխություններ չեն եղել, օրինակ՝ Նոյեմբերյանի Բարեկամավանը կամ Գորայքի բնակավայրերը։ Այպիսի կենտրոնացումը բացատրելի է, քանի որ հնարավոր չէ համայնքի բոլոր բնակավայրերում ունենալ բոլոր ենթակառուցվածքները և մատուցել բոլոր ծառայությունները։ Այլ հարց է, թե որքանով են համայնքային կենտրոնների ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունները հասանելի բոլոր բնակավայրերին, այսինքն՝ առկա՞ է տրանսպորտ, թե՞ ոչ, համայնքային կենտրոնից հեռավորությունը մե՞ծ է, թե՞ փոքր, ճանապարհները լա՞վ վիճակում են, թե՞ վատ։ Փոքր հեռավորության և հանրային տրանսպորտի առկայության դեպքում բնակավայրերում մարդկանց հասանելի կլինեն ենթակառուցվածքներն ու ծառայությունները, որոնք կենտրոնացած են համայնքային կենտրոնում։ Աննա Սահակյան
20:02 - 07 փետրվարի, 2021
Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է |hetq.am|

Տասը տարի անց գերհարստացված ուրանի գործը նորից դատարանում է |hetq.am|

hetq.am: Տասը տարի առաջ ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությանը և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու համար դատապարտված Գարիկ Դադայանի գործը նորից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2018 թ. սեպտեմբերին վճիռ է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանը խախտել է Գարիկ Դադայանի արդար դատաքննության իրավունքը։ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել, որ Գ. Դադայանի դեմ երկու առանցքային ցուցմունքները չէին կարող դրվել նրա մեղադրական դատավճռի հիմքում և Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Գ. Դադայանին 3400 եվրո փոխհատուցում վճարել։ ՄԻԵԴ-ի վճռից հետո Դադայանը նոր հանգամանքի հիմքով դիմել է Վճռաբեկ դատարան: Դատարանը բեկանել է նրա վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. մայիսի 25-ի կայացրած դատավճիռը, և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։                                               Գործի նախապատմությունը 2010թ. մարտին Վրաստանի իրավապահները միջուկային նյութի մաքսանենգություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներ, ֆիզիկոս Հրանտ Օհանյանին և գործարար Սումբատ Տոնոյանին։ Ըստ քրգործի՝ վերջիններս 17 գրամ բարձր հարստացման (89.4%) ուրանը Երևան-Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստանի մայրաքաղաք՝ նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, որը ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված լուրջ կազմակերպության անդամ»: Սակայն, իրականում, վերջինս եղել է վրացական հատուկ ծառայությունների գործակալ: Երբ հայազգի գործարարն ու ֆիզիկոսը հյուրանոցում «գնորդին», իբրև նմուշ, ներկայացրել են հիշյալ 17 գրամ ուրանը, իրավապահները նրանց ձերբակալել են։ Տոնոյանն ու Օհանյանը Վրաստանում քննվող քրեական գործով հայտնել են, որ ուրանը ձեռք են բերել Գարիկ Դադայանից, ով, ի դեպ, նախկինում դատապարտված է եղել գերհարստացված ուրանի մաքսանենգության համար։ Վերը նշված դեպքի առթիվ Հայաստանում ևս քննություն է սկսվել: Ազգային անվտանգության ծառայությունը Դադայանին մեղադրանք է առաջադրել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության և գերհարստացված ուրանի մաքսանենգությանն օժանդակելու հոդվածներով։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվել է միայն Գ. Դադայանի վերաբերյալ քրեական գործը, իսկ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի վերաբերյալ գործն, ինչպես նշեցինք, քննվել է Վրաստանում: Վերջիններս դատապարտվել են համապատասխանաբար 14 և 13 տարվա ազատազրկման, իսկ Հայաստանում քննվող գործով Դադայանը մեղավոր է ճանաչվել իրեն վերագրվող արարքներում ու դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման։ ՀՀ Նախագահի՝ 2015 թվականի սեպտեմբերի 24-ի հրամանագրով Գ. Դադայանին շնորհվել է ներում, նշանակված պատժաչափը կրճատվել է 1 տարի ժամկետով և թողնվել է կրելու ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով: 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Գ. Դադայանն ազատ է արձակվել՝ կրելով նշանակված պատիժը: Նշենք, որ Դադայանն ազատամարտիկ է՝ ծնունդով ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա գյուղից է, հայտնի է «Հաչաբաշ» մականունով: Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Բալուջայի վաշտի հրամանատարը, արժանացել տարբեր պարգևների, այդ թվում' Շուշիի ազատագրման շքանշանի։ Գ. Դադայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ դատարանում զրկված է եղել իր դեմ ցուցմունք տված անձանց՝ Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի հակընդդեմ հարցման իրավունքից։ Մեզ հետ զրույցում Դադայանի պաշտպան Կարեն Սարդարյանն ասաց, որ ըստ քրեական գործի, գերհարստացված ուրանը պաշտպանիչ տարայի մեջ չի եղել: Նման պայմաններում, ըստ փաստաբանի, այն պետք է հայտնաբերվեր սահմանային հսկիչ սարքերի միջոցով։ Տարիներ առաջ՝ գործի քննության ընթացքում, պաշտպանը հարցում է կատարել և փորձել պարզել, թե այն ժամանակ երբ, ըստ քրեական գործի, ուրանը Հայաստանից տեղափոխվել է Վրաստան, հայկական և վրացական սահմանին տեղադրված սարքերն աշխատե՞լ են: Նրան պատասխանել են, որ սարքերն աշխատել են, եթե ծխախոտի տուփի մեջ, առանց պաշտպանիչ տարայի, գերհարստացված ուրան տեղափոխվեր, չէր կարող չհայտնաբերվել։ Փաստացի, Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի՝ Վրաստանում տված ցուցմունքները հակասել են Գ. Դադայանի գործով ձեռք բերված այս տվյալին։ Դատարանում գործի քննության ընթացքում հայկական կողմը իրավական օգնություն ստանալու միջնորդությամբ դիմել է Վրաստանին, որպեսզի այնտեղից Ս. Տոնոյանն ու Հ. Օհանյանը հարցաքննվելու նպատակով տեղափոխվեն Հայաստան, սակայն վրացական կողմից մերժել է միջնորդությունը՝ չնայած միջազգային, ինչպես նաև հայ-վրացական պայմանագրով ստանձնած պարտավորություններին։ Կարեն Սարդարյանն ասում է, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը, փաստացի, գործով առանցքային վկաներին հարցաքննելու վերաբերյալ իրենց միջնորդությունը հիմնավոր է համարել, բայց նրանց հարցաքննելու անհնարինությունը մեկնաբանել է ի վնաս պաշտպանական կողմի և Գ. Դադայանի վերաբերյալ այդ անձանց՝ Վրաստանում տված ցուցմունքների հիման վրա մեղադրական դատավճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ը Գ. Դադայանի գործով վճռում փաստել է, որ թեև մարզային դատարանը մեղադրական դատավճռի հիմքում այլ ապացույցներ ևս դրել է, սակայն Հրանտ Օհանյանի և Սումբատ Տոնոյանի ցուցմունքներն են եղել միակ և վճռորոշ ապացույցները, որով դատարանը եզրահանգել է, որ Գ. Դադայանը գերհարստացված ուրան է տվել Վրաստանում դատապարտված անձանց։ Այսպիսով, Եվրոպական դատարանը եկել է եզրահանգման, որ հայկական կողմը իրավունքի խախտում է թույլ տվել, երբ առանց հակընդդեմ հարցման իրավունքն ապահովելու՝ Դադայանի և Տոնոյանի ցուցմունքները դրել է մեղադրական դատավճռի հիմքում։ Բացի այդ, դատարանը նաև վրացական կողմի խախտումն է արձանագրել՝ կապված վկաներին հարցաքննելու նպատակով չհանձնելու հանգամանքի հետ։ Ստացվում է, որ թեև Գ. Դադայանն ընդդեմ Հայաստանի է դիմել ՄԻԵԴ, սակայն Եվրոպական դատարանը նրա բողոքի հիման վրա, իրավունքի խախտման փաստ է արձանագրել երկու պետությունների համար։ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:41 - 06 փետրվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն:   Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:   Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։   Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրու սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։ Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծեյու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։
15:34 - 20 հունվարի, 2021
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները հանդիպել են Գորիսում, Տավուշում հանդիպում ծրագրված չէ․ ԱԱԾ-ն պարզաբանում է

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները հանդիպել են Գորիսում, Տավուշում հանդիպում ծրագրված չէ․ ԱԱԾ-ն պարզաբանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր: Հավելենք, որ «Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են նաև ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը: Նկատի ունենալով հիշյալ անհիմն ու անպատասխանատու հրապարակումների առկայությունը և ՀՀ ազգային անվտանգության մարմիններին նման գործառույթներ վերապահված չլինելու հանգամանքը՝ մեկ անգամ ևս պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը: Ավելին, հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու  այդ  լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով: Միաժամանակ հերթական անգամ հորդորում ենք տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ վերջիններիս հեղինակներին կոչ ենք անում զերծ մնալ իրենց ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ:
19:01 - 10 հունվարի, 2021