Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող  հարցեր։ Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիո հաճախականությունների չափագրումներ և ռադիո ծածկույթի, բջջային և ինտերնետ  ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկա մանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
10:12 - 29 հուլիսի, 2020
Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Տավուշում, Կոտայքում և Երևանում

Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Տավուշում, Կոտայքում և Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։ Երևանում՝ 11:00-17:00 Րաֆֆու փ. 87 շենք, Սիլիկյան հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Նժդեհի փ․9, 9ա, 19, 19ա շենքեր, Մանթաշյան փ․28ա շենք, Բայդուկովի, Մխչյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոցի պող. 13/1 շենք Կոնդ թաղամասի 34-243 սեփական տներ, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տներ, Եր. Քոչարի փ. 11 շենք և 22-28/2 սեփական տներ, Արհեստավորների փ. 91-163, Նար-Դոսի փ. 39-43, Գրողների փ. 3-16 սեփական տներ, Լուսավորիչի փ. 12 շենք, Զաքյան փ. 10 շենք, Մոսկովյան փ. 35 շենք, Բրյուսովի փ. 20 շենք, Արշակունյաց պող. 16-16Ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Աշխաբադի փ. 3 (3/3) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Տավուշի մարզում՝ 10:30-11:30 Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց, Կալինինի փողոց՝ մասնակի: Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կաթի համալիր «Ջրառատավան», Սառցակոմբինատ, «ԳԼԿ Դանիելյան», «Տարաների վերանորոգում» ՍՊԸ և «Ջիվանի» ՍՊԸ ։  
09:19 - 28 հուլիսի, 2020
Շարմազանովի մանիպուլյատիվ Review-ն՝ Տավուշի սահմանային բախումների վերաբերյալ |fip.am|

Շարմազանովի մանիպուլյատիվ Review-ն՝ Տավուշի սահմանային բախումների վերաբերյալ |fip.am|

fip.am: Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 21-ին 168.am կայքի Review հաղորդման ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողություններին, հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք մանիպուլյատիվ են կամ չեն համապատասխանում իրականությանը։  «Նոր Հայաստանի» կադրեր բանակում Մասնավորապես, Շարմազանովը հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Տավուշում հայ-ադրբեջանական սահմանային բախումների արդյունքում հաջողության են հասել այն գեներալները, որոնք բանակում են տարիներ շարունակ և ծառայել են իրենց իշխանության շրջանում։ «Բանակում նոր Հայաստանի կադր չկա… գոնե գեներալիտետի շրջանում չկան քայլողներ, չկան քաղաքական կաղապարներ քարոզողներ, և քաղաքական իշխանությունը որևէ կապ չունի այս ամեն ինչի հետ»,- հայտարարել է նա։ Շարմազանովի այս հայտարարությունը թեև տրամաբանական է, սակայն նա այս փաստը ներկայացնում է այլ համատեքստում՝ փորձելով այս ռազմական հաջողությունը վերագրել իրենց իշխանությանը, մինչդեռ Սահմանադրության 14-րդ հոդվածում հստակ նշվում է, որ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։  Այսինքն՝ Զինված ուժերի հրամանատարական կազմից որևէ մեկը չի կարող որևէ իշխանության «կադր» լինել։ Եվ հետևաբար՝ Զինված ուժերի հրամանատարական կազմը չի կարելի կապել ոչ միայն այս, այլ նաև նախորդ իշխանությունների հետ։  Ո՞ր իշխանությունների ժամանակ են ձեռք բերվել զենքերը Շարմազանովը հայտարարել է նաև, որ հետհեղափոխական իշխանությունները զենք են ձեռք բերել ՀՀԿ-ի կառավարման օրոք կնքված պայմանագրերի արդյունքով։ «Այսօր, երբ որ իրենք զենք և զինամթերք են բերում, էտ ու՞մ օրոք կնքված պայմանագրերով է եղել, այո, 2017 թ․-ի հոկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունված հայ-ռուսական պայմանագրի արդյունքում է, որտեղ Հայաստանին հնարավորություն է տրվում ռուսական ներքին գործարանային գներով գնել ռուսական զենք և զինամթերք»։  «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է այս թեմային՝ պարզելով, որ գործող իշխանությունների օրոք գնված զենքի մի մասն իսկապես ձեռք է բերվել նախկին իշխանությունների օրոք կնքված պայմանագրերի հիման վրա, սակայն դա չի վերաբերում բոլոր զինատեսակների գնմանը։ Օրինակ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային համակարգերը ձեռք են բերվել 2017-ին կնքված 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում, իսկ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչները և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրները ձեռք են բերվել նոր իշխանությունների օրոք կնքված ավելի քան 80 պայմանագրերի շրջանակում:  Ադրբեջանին դատապարտած կառույցները Բացի սա, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ «պառլամենտն անգործության է մատնված և չկա միջազգային որևէ կառույց, որը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան», և հեգնել, որ միայն Գվատեմալան է դատապարտել։ «Կա՞ մի կառույց, որը դատապարտել է Ադրբեջանի այս գործողությունները: Չկա: Կա՞ մի կառույց, որը խաղաղության կոչ է արել»,- նշել է նա։ Միջազգային հանրության կոչերը, ինչպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այս անգամ, հիմնականում ուղղված են եղել երկու երկրներին՝ պահպանելու հրադադարի ռեժիմը և երկխոսություն սկսելու վերաբերյալ (ԵԱՀԿ Մինսկի խումբ, ՀԱՊԿ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Եվրոպական Միությունը, Իրան, ՄԱԿ և այլն)։ Միակ երկիրը, որը հասցեական դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, Կիպրոսն է։ Հատկանշական է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Կիպրոսը կրկին միակ երկիրն էր, որը  նմանատիպ հայտարարություն էր արել։  Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ-ադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարություններից մի քանիսը չեն համապատասխանում իրականությանը կամ կրում են մանիպուլյատիվ բնույթ։  Նելլի Լազարյան
11:59 - 24 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020
Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին. Մակունց

Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին. Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` տեղեկացնելով, որ Միացյալ Թագավորության պատգամավորները նամակ են հղել ՄԹ ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին:  «Միացյալ Թագավորության Պառլամենտի ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի պատգամավորները, ի դեմս ղեկավար Թիմ Լաթընի, նամակ են հղել ՄԹ Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին՝ անելով կարևոր շեշտադրումներ: Նամակում, մասնավորապես, նշվում է ադրբեջանական կողմի սադրանքների մասին՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունները տեղի են ունեցել Հայաստանի Հարապետության սուվերեն տարածքում: Պատգամավորները նամակում մտահոգիչ են համարում ինչպես Ադրբեջանի պաշտպանության նախարարության Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու վերաբերյալ հայտարարությունը, այնպես էլ Հայաստանի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելը: ՄԹ-Հայաստան բարեկամական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր բրիտանացի գործընկերներին՝ ի դեմս Թիմ Լաթընի, ինչպես նաև Հայդատի մեր հայրենակիցներին` ի դեմս Անեթ Մոսկոֆյանի` իրենց ջանքերի համար: Շնորհակալություն նաև ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին՝ մեր կողմից տրամադրված տեղեկատվությունն օպերատիվ կերպով բրիտանացի գործընկերներին փոխանցելու համար»,- գրել է նա:
09:18 - 24 հուլիսի, 2020
25 մլն դրամ՝ Տավուշում հրետակոծությունից վնասված անշարժ գույքի փոխհատուցման նպատակով |hetq.am|

25 մլն դրամ՝ Տավուշում հրետակոծությունից վնասված անշարժ գույքի փոխհատուցման նպատակով |hetq.am|

hetq.am: Տավուշի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչների կրած վնասների համար փոխհատուցելու նպատակով կառավարությունը Տավուշի մարզպետարանին կհատկացնի 25 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 23-ի նիստում։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի վերջին օրերին տիրող լարված դրությունը անհրաժեշտություն է առաջացել վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեում և փոփոխություններ ու լրացումներ կառավարության 2019 թվականի N 1919-Ն որոշման մեջ։ Հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը գործադիրը կհատկացնի հրատապության կարգով:  Ստեղծվել է գույքագրման և գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավվելով տեղի շինարարական հնարավորությունները՝ ներառյալ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։  Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար մինչև ամբողջական գնահատում կկատարվի։  «Մենք սահմանապահ գյուղերի նկատմամբ այնտեղ վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք։ Կարող էր տպավորություն ստեղծվել, որ այդ գյուղերը միևնույն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, հետևաբար այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին մի փոքր այլ տրամաբանությամբ։ Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե ուղղակի վերականգնվեն, այլև մենք պետք է ունենանք այդ գյուղերի զարգացման կոնկրետ ռազմավարություն։ Սահմանապահ գյուղերում Հայաստանը ոչ թե ավարտվում է, այլ այդ գյուղերից Հայաստանի Հանրապետությունը սկսվում է»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
14:49 - 23 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Լալայանց փ. 47ա, Մաշտոցի պող. 33/1, Նալբանդյան փ. 25/14, Աբովյան փ. 39 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Թումանյան փ. 32, 34 շենքեր, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կասյան փ. 4 շենք, Ռուբինյանց փ. 17/1, 17/2, 19, 19/1, 19/2, 21, 21/1, 47/1 շենքեր, Ա.Ավետիսյան փ. 67, Ռուբինյանց փ. 5, 7, 9, Դրոյի փ. 8-8/2, 10, 12 շենքեր և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծարավ Աղբյուրի փողոցի սեփական տներ, Քանաքեռ 17 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նազարբեկյան փ. 8, Շիրազի փ. 18, Բաբաջանյան փ. 49/1, 51/1, 53/1շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մանկական վերականգնողական կենտրոն, Մանթաշյան փողոցի սեփական տներ, Վերին Շենգավիթ 11 փողոցի սեփական տներ, Գարեգին Նժդեհի փ․42, 44, 48 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուռնազյան փ. 22-59 սեփական տներ, Բուռնազյան փ. 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6-12 /զույգ/ սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/2 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 12, 32/1 շենքեր, Գալշոյան փ. 26 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լևոն Սարգսյան փ. 3 ( Շոպրոնի 1 նրբ. 6) շենք, Շոպրոնի փ. 6 շենք, Շոպրոնի 2-րդ նրբ. 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ՝. Մինսկի փ. 19 շենք, Ավան՝ Չարենցի թաղ․11, Սայաթ Նովա թաղ․ 5 շենքեր, Աճառյան փ. 18, 16, 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ․ 13 (2/10) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան և Սպանդարյան փողոցներ, Կալեր թաղամաս և ոչ բնակիչ-բաժանորդներ, Տավուշի մարզում՝ 11։00-12։00 Հաղարծին գյուղ մասնակի:
09:17 - 22 հուլիսի, 2020