Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։  Այս մասին հայտնում է թուրքական CNN TÜRK-ը։  «Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ։ Եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանը - խմբ.), ապա, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար։  Ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը այս հարցի շուրջ, քանի որ Զելենսկու հետ հանդիպմանը տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ։ Այս պահին Եվրոպայում լուրջ խնդիր կա այս հարցի լուծման առումով»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի և նրա հանդիպումը կազմակերպելու շուրջ։ 
16:20 - 04 փետրվարի, 2022
Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին

 |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն: «Ես կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին»,- ասել է Էրդողանը մամուլի հայտարարության ընթացքում։ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Թուրքիան պատրաստ է  նաև ընդունել և հարցը  լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են նաև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիր։
21:23 - 03 փետրվարի, 2022
Պուտինի այցը Թուրքիա կախված կլինի համաճարակային իրավիճակից |azatutyun.am|

Պուտինի այցը Թուրքիա կախված կլինի համաճարակային իրավիճակից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հրավերից և կայցելի Թուրքիա, երբ թույլ կտա համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Վերջին մի քանի օրերին այս թեման բազմիցս է բարձրացվել նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև շփումներում», - հավելել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Էրդողանի հրավերը։ «Նրանք պայմանավորվել են, որ հենց համաճարակային իրադրությունը և ժամանակացույցը թույլ տան, նա անպայման կօգտվի այս հրավերից», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Ռեջեփ Էրդողանը մի քանի անգամ առաջարկել է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև՝ լարվածությունը թուլացնելու հարցում, ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներին հրավիրելով Թուրքիա։ «Մենք մեր երկիր ենք հրավիրում պարոն Պուտինին, հիմա ուզում ենք որոշ քայլեր ձեռնարկել մեր երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար», - ժամեր առաջ հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։
14:48 - 27 հունվարի, 2022
Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

 |armenpress.am|

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող են մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք: Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը, ապահովել դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում: Էրդողանը նաև նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
22:23 - 20 հունվարի, 2022
Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա բանակցություններ վարելու |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները հարթելու: Այս մասին հայտնում է թուրքական Sabah-ը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Քալինը։ «Թուրքիան պատրաստ է ցանկացած դեր խաղալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում և՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Փաստորեն, նա երկուսին էլ հրավիրել է Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել խնդիրներն ու տարաձայնությունները»,- նրա խոսքերն է մեջբերում Sabah-ը։ Բացի այդ, Քալինն ասել է, որ Էրդողանը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների նպատակով։
12:37 - 19 հունվարի, 2022
Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում |armenpress.am|

Էրդողանը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան քիչ հավանական է համարում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է համարել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Մոսկվայում նման քայլի գնալու համար նրանք պետք է վերլուծեն իրավիճակը աշխարհում և երկրի ներսում»,-նշել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով ընդամենը մեկ օր առաջ Կիևում է եղել: «Անշուշտ, կարևոր է քննարկել այդ հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Որովհետև այս շրջաններն այլեւս չեն կարող կրել նոր պատերազմի բեռը։ Սա սխալ կլինի: Եկել է պատերազմի սցենարը քաղաքական օրակարգից ամբողջությամբ հանելու ժամանակը»,- ասել է Էրդողանը։    Էրդողանը նաև հավելել է, որ Ղրիմի վերաբերյալ իրենց դիրքորոշումը մշտապես հայտնում են ՌԴ-ին: «Պուտինի հետ ամեն խոսակցության ժամանակ ես հայտարարում եմ, որ Թուրքիան դեմ է Ղրիմի օկուպացմանը։ Նույն դիրքորոշումը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացնում Թուրքիայի ԱԳՆ-ն։ Այսինքն՝ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է»,- ասել է Էրդողանը։
17:58 - 18 հունվարի, 2022
Էրդողանը Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով․ Կարո Փայլան |factor.am|

Էրդողանը Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով․ Կարո Փայլան |factor.am|

factor.am: Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ի տարածածած հաղորդագրության համաձայն՝ «կառուցողական մթնոլորտում կայացած» առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հանդիպումից եղած ակնկալիքների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի հնարավոր արդյունքների մասին խոսել է Թուրքիայի Մեջլիսի «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ -Պարո՛ն Փայլան, երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձի մեկնարկն է։ Ի՞նչ սպասել վերջին հանդիպումից և ընդհանրապես այս գործընթացից։ -Երեկ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ այս գործընթացն ամբողջովին ուղղված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Դա այն էր, ինչ ես ակնկալում էի։ Ես անհամբերությամբ սպասում եմ այս գործընթացի դրական արդյունքներին, քանի որ երկու կողմերն էլ դա ցանկանում են։ Թուրքիայում բոլոր քաղաքական կուսակցություններն աջակցում են այս գործընթացին, նրանք բոլորը հավանություն են տալիս այդ գաղափարին, որովհետև այս կարգավորման գործընթացը նշանակում է միայն հարաբերությունների կարգավորում։ Ես կարող եմ օրինակ բերել․ Թուրքիան և Հունաստանն ունեն մի շարք խնդիրներ, բայց նրանց միջև սահմանները բաց են, նրանք ունեն միմյանց երկրներում դեսպաններ, ուղիղ առևտուր են անում իրար հետ և ունեն ուղիղ թռիչքներ։ Այնպես որ՝ ես դրական եմ տրամադրված այս գործընթացին։ Կարծում եմ, որ այն պետք է ունենա ճանապարհային քարտեզ։ Չեմ կարծում, որ երեկ հատուկ ներկայացուցիչները խոսել են դրա մասին։ Այն առավել շատ հանդիպում էր միմյանց ճանաչելու համար։ Կարծում եմ, որ արդեն առաջիկա հանդիպումներին նրանք կուսումնասիրեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը։ -Ինչո՞ւ եք կարծում, որ այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողութուն կունենա։ Նախորդ երեք փորձերը ձախողվել են։ Ի՞նչը կարող է հիմա դրական արդյունքներ տալ։ -Կարծում եմ՝ բոլոր երեք երկրները՝ Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը դասեր են քաղել 2020 թվականի պատերազմից։ Նրանք բոլորն էլ տեսան, որ այս չվերջացող պատերազմում բոլորն էլ պարտված են, միայն Ռուսաստանը ստացավ լծակներ  դրանից։ Թուրքիան չստացավ Հարավային Կովկասում այն, ինչ ակնկալում էր։ Թուրքիան երեք տարի առաջ ագրեսիվ փորձեր էր անում Էգեյան ծովում, Սիրիայում, Լիբիայում, Հարավային Կովկասում։ Հիմա Թուրքիան ցանկանում է փոխել իր արտաքին քաղաքականությունը, տեսավ, որ ոչինչ չկարողացավ ստանալ այդ ագրեսիվ քաղաքականության արդյունքում։ Այստեղի բոլոր քաղաքական կուսակցություններն էլ տեսան, որ մենք պետք է ունենանք հաշտեցման գործընթաց կամ ինչ-որ ճանապարհայն քարտեզ մեր քաղաքականության մասին Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաներում։ Եվ ամենահեշտ ճանապարհը Հարավային Կովկասում հաշտեցման գործընթաց սկսելն է, իսկ դա նշանակում է հարաբերությունների կարգավորում։ Էրդողանը կարիք ունի նման մի լավ վերջաբանով պատմության։ Նա ընկալվում է որպես բռնապետ և որպես մեկը, որը չի կարող խաղաղություն բերել։ Կարծում եմ՝ նա ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ կարող է մտածել խաղաղության մասին։ Նա տեսավ, որ Հարավային Կովկասում չկարողացավ լծակներ ձեռք բերել պատերազմով, հիմա փորձում է դա անել խաղաղության միջոցով։ Շարունակությունը՝ factor.am-ում։ 
19:43 - 15 հունվարի, 2022
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Ամանորի առթիվ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և վերահաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Անդրկովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։
17:14 - 02 հունվարի, 2022
Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով
 |tert.am|

Չնայած որոշակի հակասությունների առկայությանը՝ Թուրքիան ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բարեկամական հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչը թույլ է տալիս նույնիսկ ամենաբարդ տարաձայնությունների ժամանակ երկխոսել և հասնել խաղաղ կարգավորման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Նախագահ Էրդողանը, դուք գիտեք, բավականին ջերմ հարաբերություններ, կարելի է ասել՝ բարեկամական հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ: Դրանք, չնայած տարաձայնությունների առկայությանը, թույլ են տալիս նույնիսկ ամենասուր պահերին հավաքվել և լուծել ամենադժվար խնդիրները»,- ասել է Պեսկովը RTVI հեռուստաալիքի եթերում։Նա ընդգծել է, որ չնայած որոշակի հակասությունների առկայությանը, Թուրքիան «ՌԴ-ի շատ կարևոր հարևանն է», շատ կարևոր խոշոր նախագծերի գործընկերն է, ինչպես նաև տարածաշրջանային բազմաթիվ հակամարտությունների կարգավորման գործընթացում վիզավի։«Մենք փոխգործակցում ենք Սիրիայի հարցով, սա բարդ փոխգործակցություն է, երբեմն շատ դժվար: Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ մեզ հաջողվում է գտնել փոխադարձ ընդունելի լուծում»,- ասել է Պեսկովը։
22:34 - 17 դեկտեմբերի, 2021
Էրդողանի ցանկացած խնդրանք Բելառուսն անվերապահորեն իրականացնում է․ Ալեքսանդր Լուկաշենկո |hetq.am|

Էրդողանի ցանկացած խնդրանք Բելառուսն անվերապահորեն իրականացնում է․ Ալեքսանդր Լուկաշենկո |hetq.am|

hetq.am: Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Այդ մասին թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է БелТА-ն։ Լուկաշենկոյի խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցությունն զարգանում է մի քանի ուղղություններով, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում։ «Մենք մոտեցել ենք մեկ միլիարդ դոլար առևտրաշրջանառության։ 2020 թվականին եղել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Հիմա 2020 թվականի հետ համեմատած առևտրաշրջանառությունն ունի շատ լուրջ աճ»,- նշել է Լուկաշենկոն։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական փոխգործակցությանը, ապա, ըստ Բելառուսի նախագահի, Բելառուսի ու Թուրքիայի դիրքորոշումները բազմաթիվ հարցերում համընկնում են։ «Միջազգային կազմակերպություններում խնդիրներ չկան։ Մենք աջակցում ենք միմյանց։ Թուրքիան Բելառուսի ամենաբարեկամ երկրներից մեկն է։ Արտաքին գործերի նախարարությունը, դրա ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն միջազգային բոլոր հարթակներում աջակցում են Բելառուսին։ Այդպես էլ մենք ենք աջակցում Թուրքիային։ Մեզ համար շատ կարևոր են թուրքական պետության և թուրքական ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները»,- նշել է Բելառուսի նախագահը։  Ալեքսանդր Լուկաշենկոյի պնդմամբ՝ ինքը անձնական լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ։ «Ռեջեփ Էրդողանի ցանկացած խնդրանք, անվերապահորեն, եթե դա հնարավոր է, Բելառուսն իրականացնում է։ Նույնն էլ մենք տեսնում ենք Թուրքիայի պարագայում։ Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ղեկավարությանն այն սկզբունքային դիրքորոշման, այն պարկեշտ դիրքորոշման համար, որը նա ցուցաբերում է մեր՝ Բելառուսի նկատմամբ»,- ընդգծել է Լուկաշենկոն։ 
19:21 - 13 դեկտեմբերի, 2021