Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի արագ Է վերականգնվում պետներդրումների շնորհիվ |armenpress.am|

Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի տնտեսությունն ավելի արագ Է վերականգնվում պետներդրումների շնորհիվ |armenpress.am|

armenpress.am: Նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ավելի արագ Է տեղի Է ունենում կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումների հաշվին: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հարցազրույցում, որն ապրիլի 30-ին հեռարձակվել Է NBC հեռուստաալիքի եթերում: «Տնտեսությունը վերականգնվում Է հատկապես այն պատճառով, որ մենք միջոցներ ենք ներդնում այնտեղ,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:- Տեսեք, թե ինչ արագ տեմպերով Է ընթանում վերականգնումն այն պահից, երբ մենք ընդունեցինք վերջին օրենսդրական ակտը: «Միջոցների այդ փաթեթը ենթադրում Է 1,9 տրիլիոն դոլարի չափով ներդրումներ,- շարունակել Է Բայդեը:- Եթե մենք ներդրումներ չկատարեինք այս երկրի (տնտեսությունում), մենք զգալիորեն հետ կմնայինք (վերականգնման գործընթացում)»: Մարտի սկզբին ԱՄՆ-ի նախագահն ստորագրել Է համավարակի պայմաններում երկրի տնտեսության խթանման՝ ավելի վաղ Կոնգրեսի կողմից հաստատաված միջոցների նոր փաթեթը 1,9 տրիլիոն դոլարի ծավալով: Նախաձեռնությունը հիմնվում Է կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների հաղթահարման՝ Բայդենի կողմից առաջարկված ծրագրի վրա: Միջոցների փաթեթը նախատեսում Է մոտավորապես 400 միլարդ դոլարի տրամադրում համավարակի դեմ պայքարի համար: Շուրջ 1 տրիլիոն դոլար պետք Է ուղղորդվի բնակչությանն օգնություն ցույց տալուն, մնացածը՝ տնտեսոության խթանմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:33 - 30 ապրիլի, 2021
Բայդենը մայիսի 21-ին Վաշինգտոնում կընդունի Հարավային Կորեայի նախագահին |armenpress.am|

Բայդենը մայիսի 21-ին Վաշինգտոնում կընդունի Հարավային Կորեայի նախագահին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Սպիտակ տանը կընդունի Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինին: Այդ մասին ասված Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ ապրիլի 29-ին տարածված գրավոր հայտարարության մեջ: «Նախագահ Բայդենն անհամբերությամբ Է սպասում 2021 թվականի մայիսի 21-ին Սպիտակ տանը հանդիպելու Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ: Նախագահ Մունի այցը կընդգծի Միացյալ Նահանգների եւ Կորեայի Հանրապետության միջեւ անխախտ դաշինքը, ինչպես նաեւ լայն եւ խորը կապերը մեր կառավարությունների, ժողովուրդների եւ տնտեսությունների միջեւ: Նախագահ Բայդենը հույս ունի, որ նախագահ Մունի հետ համատաղ ջանքերը հետագայում կամրապնդեն մեր դաշինքը եւ մեր սետ համագործակցությունը»,- նշել Է Փսակին: Ինչպես սպասվում Է, բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի շուրջ իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:01 - 30 ապրիլի, 2021
Ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղերձ է Թուրքիային. Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Ջո Բայդենին

Ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղերձ է Թուրքիային. Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հայ ժողովրդի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նամակում մասնավորապես ասվում է. «Դա համարձակ և ոգևորիչ քայլ է, որին սպասել ենք ավելի քան մեկ դար, և որը կարևոր է ամբողջ աշխարհի հայերի, այդ թվում՝ ամերիկահայերի համար, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում ջանք և եռանդ չեն խնայել հանուն ճանաչման, և բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրել: Հայաստանը նաև մեծապես գնահատում է 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որին հաջորդել էր ԱՄՆ Սենատի միասնական որոշումը: Նախագահի ուղերձը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացում վճռորոշ է: Միացյալ Նահանգներն այդ հայտարարությամբ ոչ միայն իր հարգանքի տուրքն է մատուցում՝ ի հիշատակ մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործության զոհերի, այլև դրանով պաշտպանում է մարդու իրավունքները, համընդհանուր արժեքները, ազատությունը և ժողովրդավարությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը կնպաստեն ողջ աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանը և անպատժելիության վերացմանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական սխալի շտկում է, այլև՝ հստակ ուղերձ Թուրքիային՝ զերծ մնալ իր նկրտումներից պայթյունավտանգ այս տարածաշրջանում»: Նախագահ Սարգսյանը նամակում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները մշտապես կարևորել են ամուր գործընկերային հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և այն խորացնելու պատրաստակամության վրա. «Կա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ուժեղացնելու և երկկողմ ու բազմակողմ օրակարգը համալրելու մեծ ներուժ: Տնտեսության, նոր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում համագործակցությունը խոստումնալից կարող է լինել երկկողմ հարաբերությունների համատեքստում: Իմ լիարժեք պատրաստակամությունն եմ հայտնում տքնաջան աշխատելու  Ձեզ հետ՝ հասնելու այս կարևոր նպատակներին»:
15:07 - 29 ապրիլի, 2021
Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը CNN-ին

Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հարցազրույցը CNN-ին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել CNN-ին` նշելով, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց՝ ճանաչելով հայերի՝ Օսմանյան կայրությունում տեղի ունեցած ցեղասպանությունը։ Ներկայացնում ենք հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունը։ Բեքի Անդերսոն․ Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: Նա միացել է մեր ուղիղ եթերին Բոստոնից: Նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելով, իհարկե, խախտում է իր նախորդների ու ԱՄՆ տասնամյակների քաղաքականությունը: Կցանկանայի, որ Դուք բացատրեիք սրա կարևորությունը և այն ազդեցությունը, որ այն կունենա Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության վրա: Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, ապրիլի 24-ին նախագահ Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց՝ ճանաչելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը. սա եղավ ի հավելումն 2019թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որով այժմ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է 1,5 մլն հայերի ցեղասպանությունը իրենց պատմական հայրենիքում և սա, որպես այդպիսին, պատմական կարևորություն ունի: Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն անցյալի դաժանություններին ու ցեղասպանություններին: Սա նաև շատ հստակ ուղերձ է արդի ժամանակներին և ապագային: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և, որպես այդպիսին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այն չճանաչվեց ու չդատապարտվեց որպես ցեղասպանություն, շատ ողբերգական նախադեպ ստեղծեց մարդկության պատմության այլ ցեղասպանությունների համար: Հետո մենք ականատեսը եղանք մարդկության դեմ այլ հանցագործությունների, ինչպիսիք են Հոլոքոստը, Ռուանդայում, Դարֆուրում ու այլուր տեղի ունեցած ցեղասպանությունները և այլն: Ահա թե ինչու, ճանաչումը շատ կարևոր է և նաև Հայոց ցեղասպանության նախադեպի հիման վրա էր, որ Ռաֆայել Լեմկինը սահմանեց ցեղասպանություն տերմինը: Այսպիսով, իհարկե սա շատ մեծ կապ ունի նաև մեր ժամանակների հետ: Բեքի Անդերսոն․ Այսպիսով, այս հայտարարությունն արդյունավետ կերպով հավասարեցնում է իր ծավալներով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած   հակահայկական բռնությունները այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել նացիստական Գերմանիայում և Ռուանդայում, ինչպես որ Դուք ճշմարտացիորեն նկատեցիք: Օսմանյան Կայսրությանն էր, որ Ջո Բայդենը մեղադրեց այս զանգվածային սպանությունների համար և բնորոշեց դա որպես ցեղասպանություն, այլ ոչ թե՝ Թուրքիային: Սակայն Թուրքիան ասում է, որ ցեղասպանության վերաբերյալ պնդումները վիրավորական են և նրանք ասել են Միացյալ Նահանգներին, որ այս հայտարարությունը, թույլ տվեք մեջբերել  Անկարային՝ երկու երկրների հարաբերություններում վերք բացեց և դա Ձեզ անակնկալի չի բերի ընդհանրապես: Ինձ հետաքրքիր է՝ Ձեր կարծիքով որոնք կլինեն Ամերիկայի կողմից այս հայտարարության հնչեցումից հետո ավելի լայն աշխարհաքաղաքական ազդեցությունները այն բանից հետո, ինչ Դուք և վստահաբար Ձեր նախորդները տարիներ շարունակ լոբինգ են արել Վաշինգտոնում՝ վստահ լինելու համար, որ ամերիկացիներն ի վերջո կանեն այդ հայտարարությունը: Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, այս հայտարարությունը հնարավորություն է հենց Թուրքիայի համար՝ հաշտվելու իր անցյալի հետ ու ճանաչելու: Եթե Թուրքիան ցանկանում է բուժել վերքերը, այլ ոչ թե բացել դրանք: Սակայն այս հայտարարությունը հնարավորություն է ընձեռում բուժել վերքերն ու հնարավորություն տալիս հենց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո բարելավել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ: Սակայն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Ցեղասպանությունը, այլև ամբողջովին հերքել է դա և այդ մերժողականությունը հենց այն է, ինչը պատճառ է հանդիսանում ճանաչման այս ալիքների համար: Եվ մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Բայդենին այս պատմական ճանաչման համար: Այսպիսով, այս ճանաչումն ավելի է ամրապնդելու մեր տարածաշրջանը և միտված է ապագային: Բեքի Անդերսոն․ Ես գիտեմ, թե ինչի էիք Դուք ուզում հասնել, բայց ինձ հետաքրքիր է, արդյոք դրան կհասնե՞ք, քանի որ Անկարան, նախագահ Էրդողանի գլխավորությամբ, վրդովված է այս կապակցությամբ:  Տեսեք, Հայաստանի վարչապետը երեկ հրաժարական ներկայացրեց, որպեսզի խթանի հունիսին նախանշվող արտահերթ ընտրությունները, և նա անընդհատ է քննադատության՝ ենթարկվել կապված անցյալ տարի հրադադար հաստատելու իր որոշման հետ: Հայաստանը հակամարտության մեջ էր հարևան Ադրբեջանի հետ, որին նշանակալի կերպով աջակցում էր Թուրքիան: Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանում նաև շատ քաղաքական անհանգստություն  կա: Սարսափելի շատ բողոք կա: Ինձ պարզապես հետաքրքիր է, արդյոք Դուք կարծում եք, որ ընտրությունները կարգավորելու են այդ լարվածությունը Ձեր երկրում և արդյոք անկեղծորեն հավատում եք, որ ԱՄՆ կողմից այս հայտարարությունը, որը հրաշալի է ամբողջ աշխարհի հայության համար, կվերականգնի տարածաշրջանային ճեղքերը, թե իրականում ավելի կվատթարացնի դրանք: Վարուժան Ներսեսյան․ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս հայտարարությունը նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Սակայն, ցանկանում էի ասել, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մերժողականություն է դրսևորել, այլև մեր օրերում շարունակում է սպառնալ Հայաստանին, ինչպես՝ անցյալ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Թուրքիայի ամբողջական մասնակցությամբ ու աջակցությամբ ընդդեմ Արցախի ժողովրդի: Թուրքիան մասնակցում էր դրան՝ տեղակայելով օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, ջիհադիստ-ահաբեկիչների և մահացու անօդաչու սարքեր, ինչպես նաև աջակցելով իր հրամանատարությամբ: Այսպիսով, Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը: Ահա թե ինչու, Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է, քանի որ Թուրքիան մինչ օրս շարունակում է նույն ցեղասպանական մտադրությունները ու քաղաքականությունն ընդդեմ արդի Հայաստանի Հանրապետության: Ահա թե ինչու հայտարարությունը ոչ միայն 106 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին է, այլ նաև արդի ժամանակների, որը փորձում է կարգի հրավիրել բոլոր նրանց, ովքեր հակված են իրականացնել ագրեսիայի քաղաքականություն և հարձակողական քաղաքականություն: Սա համաշխարհային անկարգության ժամանակ չէ, կարգուկանոնի ու միջազգային անվտանգության ժամանակաշրջան է: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, կարող եմ ասել, որ, իհարկե, աժմ Հայաստանում կան ներքին քննարկումներ, սակայն Հայաստանը հաստատակամ է իր ընտրած ժողովրդավարական ճանապարհի հարցում, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր տարածաշրջանի երկու ավտորիտար պետությունների: Հայաստանը կհաղթահարի այդ դժվարությունները և Ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հաստատակամություն ու քաղաքական կամք կունենա կառուցելու համար ժամանակակից ժողովրդավարական, ամուր ժողովրդավարական հասարակություն: Եվ քանի որ Հայաստանը շարժվում է դեպի հունիսի 20-ի ընտրություններ, մարդիկ հնարավորություն կունենան որոշելու և այնուհետև շարունակելու իրենց ճանապարհը: Բեքի Անդերսոն․ Եկեք ավարտենք զրույցը՝ խոսելով այն մասին թե ինչ է սա նշանակում հայերի, աշխարհասփյուռ հայերի համար, որոնցից շատերը իհարկե կոնկրետ սերնդից են, որոնք ապրում են այս ցեղասպանության ստվերների հետ և սա եղել է Ձեր ազգի ինքնության մեծ մասը: Գիտեմ, որ Դուք նաև կընդունեք, որ կլինեն ավելի երիտասարդ սերունդներ, որ պարզապես ցանկանում են առաջ շարժվել նրանից, ինչ տեղի է ունեցել անցյալում: Ինձ պարզապես հետաքրքիր է, ինչպիսի եզրահանգման է բերում Սպիտակ տան այս հայտարարությունը հայերին: Վարուժան Ներսեսյան․ Բեքի, այս հայտարարությունն ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայերին մեծ հույս է ներշնչում ապագայի հանդեպ, որ սա կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը մեր տարածաշրջանում, քանի որ իրերն իրենց անունով կոչելը, ճանաչելով իրականությունը, մենք հող ենք նախապատրաստում, ամուր հիմք ենք ստեղծում մեր տարածաշրջանի ապահով ապագայի համար: Ես հուսով եմ, ինչպես սկզբում ասացի, որ  Թուրքիան կճանաչի և կհաշտվի իր պատմության հետ՝ հիմք դնելով մեր տարածաշրջանում ավելի լավ ապագայի համար: Ա ամենը ինչ ուզում է հայ ժողովուրդը  խաղաղ ու ներդաշնակ ապրելն է իրենց հարևանների հետ, սակայն ճշմարտությունը, իրականությունը հնչեցնելը և ավելի լավ հիմքեր սահմանելն է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար: Բեքի Անդերսոն․ Սրանով, պարոն դեսպան, մենք կավարտենք: Իսկապես շատ շնորհակալ ենք մեզ միանալու համար: Հանգստյան օրերին ԱՄՆ վարչակազմը իրապես պատմական հայտարարություն արեց:        
19:07 - 28 ապրիլի, 2021
Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։ «Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանն ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց նա խոսեց կատվի նման»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։
21:43 - 27 ապրիլի, 2021
Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել
 |tert.am|

Թուրքիայի խորհրդարանը Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը դատապարտող բանաձև է ընդունել |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, որն, ըստ թուրք պատգամավորների, անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:«Վճռականորեն դատապարտում ենք Բայդենի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների մասին, որը պարունակում է հայկական լոբբինգի թեզերը, և մերժում ենք այդ անհիմն զրպարտությունը: ԱՄՆ նախագահն իրավական և բարոյական իրավունք չունի դատողություններ անելու պատմական հարցերի շուրջ, նրա հայտարարությունն իրավական ուժ չունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է բանաձևում:Փաստաթղթում նաև կոչ է արվում Բայդենին «վերանայել այս հայտարարությունը, որը համատեղելի չէ պատմական փաստեր հետ»:
20:00 - 27 ապրիլի, 2021
Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից
 |shantnews.am|

Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան վշտացած է Հայոց ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունից |shantnews.am|

shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: «Բայդենն ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է անարդար արտահայտություն, որը հիմնված չէ պատմության վրա։ Դա մեզ խորապես տխրեցրել է։ Այդ հարցերը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին։ Բայց հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա։ Արևմուտքը երեսպաշտություն է ցույց տալիս հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ», – ասել է Էրդողանը կառավարության նիստի արդյունքներով հեռուստաուղերձում ՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում «հայ հրոսակախմբերը սպանում էին անմեղ մարդկանց» ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այդ բառերն ասել է ՝ հենվելով այն փաստաթղթերի վրա, որոնք թուրքական արխիվներում «մեկ միլիոնից ավելի են»:«Ինչի վրա է հենվում Բայդենը, ես չգիտեմ։ Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման արխիվներ կան, նրանք պատրա՞ստ են դրանք բացել։ Մենք պատրաստ ենք։ Եկեք, ուսումնասիրեք»,- հավելել է Էրդողանը։
21:07 - 26 ապրիլի, 2021
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը |armenpress.am|

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի եւ Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում Է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին Է, (…) տակավին պետք Է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,- ասել Է նա: «Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող Է տեղի ունենալ հանդիպումը)»,- ճշտել Է Կրեմլի ներկայացուցիչը: Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների Է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել Է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»: Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել Է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել Է, որ ռուաստանցի պաշտոնակցին առաջարկել Է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:12 - 26 ապրիլի, 2021
Համոզված ենք՝ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները․ Արցախի ԱԺ-ն՝ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու մասին

Համոզված ենք՝ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները․ Արցախի ԱԺ-ն՝ ԱՄՆ նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու մասին

Արցախի Ազգային ժողովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն։ Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․ «Խորին երախտագիտությամբ ողջունում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` ապրիլքսանչորսյան իր ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը, որով նա փաստորեն պաշտոնապես ճանաչել է Հայոց 106-ամյա ոճրագործությունը։ ԱՄՆ նախագահի այս քայլը որակվում է որպես պատմական արդարության և ճշմարտության վերականգնում, մարդու  իրավունքների և արժեքների, մարդասիրական սկզբունքների վերահաստատում։ Համոզված ենք, որ այս և նմանօրինակ հայտարարությունները կկանխեն նոր ցեղասպանությունները։ Առ այսօր Սփյուռքում ապրող հայրենազուրկ հայերի սեփականության իրավունքի դատական հայցերը ԱՄՆ-ում չէին բավարարվում  ցեղասպանության չճանաչված լինելու պատրվակով։ Կարծում ենք՝ սփյուռքի մեր հայրենակիցների այս իրավունքը ևս վերականգնվեց։Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները մերժում և դատապարտում են Բայդենի հայտարարությունը, այնուամենայնիվ այն արդեն իրողություն է, և ոչինչ փոխել չի լինի»։
13:25 - 25 ապրիլի, 2021
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար․ Լոս Անջելեսի քաղաքապետ
 |tert.am|

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար․ Լոս Անջելեսի քաղաքապետ |tert.am|

tert.am: Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գերսեթին իր թվիթերյան օգտահաշվում տեսաուղերձ է ձայնագրել` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ:«Այսօր նախագահ Ջո Բայդենը պատմություն է կերտել` դառնալով ԱՄՆ առաջին նախագահը, որը բարձրաձայնել է ճշմարտությունը, ընդունել անցյալի մութ իրողությունները և ճանաչել է Հայոց ցեղասպանության անժխտելի փաստը: Այս օրը վաղուց էր հասունացել, այն 106 տարի է, ինչ կազմավորվում էր:Նախագահ Բայդեն, դուք հարգել եք ահաբեկչության և բռնության արշավում գողացված 1.5 միլիոն հոգիների հիշատակը և վերահաստատել եք մեր ազգի նվիրվածությունը արդարությանը:Ես այնքան հպարտ եմ, որ իմ քաղաքը` Լոս Անջելեսը, տուն է աշխարհում ամենամեծ հայկական բնակչություններից մեկի համար: Ամերիկահայերը այստեղ են, մեր հարևաններն են, մեր ընկերներն են: Նրանք` մենք ենք: Բայց մենք չենք կարող մոռանալ, թե հայերը առաջին հերթին ինչ պատճառով են եկել այստեղ: Փախչելով պատերազմից և Ցեղասպանությունից: Նրանք եկել էին ապաստան գտնելու, հետապնդման ստվերից խուսափելու և հույս գտնելու համար: Բոլոր նրանց պես իրենցից առաջ և հետո, որոնք եկան, քանի որ Ամերիկան, նախագահ Լինքոլնի խոսերով, «Երկրի վրա վերջին լավագույն հույսն է»: Շնորհակալություն, նախագահ Բայդեն, Ձեր խոսքը պահելու համար և այսօր ես կանգնած եմ ձեր կողքին: Ամերիկահայերի և արդարության աշխարհի չեմպիոնների հետ, որոնք պարտավորվում են համարձակորեն գործել` առաջնորդվելով 2 սրբազան բառերով. Այլևս երբեք»,-իր տեսաուղերձում ասել է Լոս անջելեսի քաղաքապետը:  
12:55 - 25 ապրիլի, 2021
Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․ Reuters
 |shantnews.am|

Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն․ Reuters |shantnews.am|

shantnews.am: Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ 20-րդ դարի սկզբին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ոճրագործությունը անվանեց Հայոց ցեղասպանություն: Այս մասին կիրակի օրը հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարության հայտարարությունը: Ըստ աղբյուրի, Թուրքիայի փոխարտգործնախարարը ԱՄՆ դեսպանին հայտնել է, որ Միացյալ Նահանգների հայտարարությունը իրավական հիմք չունի, և որ Անկարան «մերժում է այն, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է»: Շաբաթ օրը ավելի վաղ Բայդենը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում անվանեց «Հայոց ցեղասպանություն»:  Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը խարխլում է Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, և ԱՄՆ նախագահին կոչ է արել «շտկել այս լուրջ սխալը»:  
10:48 - 25 ապրիլի, 2021
Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն՝ դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը․ Սերժ Թանկյան |armtimes.com|

Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն՝ դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը․ Սերժ Թանկյան |armtimes.com|

armtimes.com: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Ինստագրամի» իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան՝ ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչելու համար: Նա մասնավորապես գրել է. «Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց ցեղասպանությունն այսօր պատշաճ կերպով ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը եւ դրա՝ նույնը կրկնելու ցանկությանը, ինչպես նաեւ՝ հատուցում օսմանյան կայսրության կողմից պարբերաբար ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Ես շնորհակալություն եմ ասում ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,- գրել է Թանկյանը՝ գրառման հետ հրապարակելով Բայդենի ուղերձն ամբողջությամբ:
10:37 - 25 ապրիլի, 2021
Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան
 |armtimes.com|

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան |armtimes.com|

armtimes.com: Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, անդրադարձել է երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան ճշմարտությունն ասելու խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմը գրել է, որ ավելի քանի 1 դար ճանչանման և ճշմարտության համար ձգված պայքարից հետո հայ ժողովուրդը հասավ նրան, որ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձությունները ավանի ցեղասպանություն: «Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այս օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, բայց ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այս օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։ Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։
10:25 - 25 ապրիլի, 2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երախտագիտության նամակ է հղել Ջո Բայդենին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 24-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր եւ ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց Ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հատկապես այս պատմական դժվարին պահին ունի ուրույն կարեւորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետեւանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռը ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը»,- նշվում է հաղորդագրությունում։ Մայր Աթոռից հայտնում են, որ Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։
10:20 - 25 ապրիլի, 2021