Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան մեղմացնում է ռուսական մուտքը SWIFT սահմանափակելու իր դիրքորոշումը

Գերմանիան փոխել է իր դիրքորոշումը SWIFT գլոբալ միջբանկային վճարային համակարգին Ռուսաստանի մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ և միացել  այլ արևմտյան ուժերին՝ աջակցելով ավելի կոշտ պատժամիջոցներին, որոնց նպատակն է կասեցնել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Տեղեկությունը փոխանցում է Reuters-ը։ «Մենք հրատապ աշխատանք ենք տանում, որ սահմանափակենք SWIFT-ից անջատելու հետևանքով առաջացող կողմնակի վնասը, որպեսզի այդ գործընթացն ազդեցություն ունենա ճիշտ մարդկանց վրա: Մեզ անհրաժեշտ է SWIFT-ի նպատակային սահմանափակում»,- ասել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոկը և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկն իրենց հայտարարության մեջ։ Գերմանիան ի սկզբանե հայտարել էր, որ  նախ պետք է կշռադատի նման քայլի տնտեսական հետևանքները:
00:18 - 27 փետրվարի, 2022
Նշվել է գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը

Նշվել է գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը

Փետրվարի 25-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:    Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։  Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։   Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։  Նա նաև նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտի գերմանական առաջադեմ ընկերություններին Հայաստան բերելով։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է «Թրեյդ-ին» համակարգը, որը նոր մշակույթ է Հայաստանի համար և հնարավորություն կտա հին մեքենաները փոխարինել նորերով՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը։ Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ արդյունավետ համագործակցությանը։ Նա խոսել է նաև կրեատիվ արդյունաբերության զարգացման մասին և  նշել, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տեքստիլ արդյունաբերության և նորաձևության զարգացմանը Հայաստանում։ Այս համատեքստում նա նաև հետաքրքրություն է հայտնել դիտարկելու «Mercedes-Benz Fashion Week»-ը Հայաստան բերելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության և նորաձևության զարգացմանը։   Դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և նշել, որ  Գերմանիան հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։ Նա ասել է նաև, որ, չնայած 2 մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են։  Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։
11:25 - 26 փետրվարի, 2022
Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող է ունենալ․ Բորիս Ջոնսոն

Վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը այս առավոտյան տեղի ունեցածը որակել է իր քաղաքական կյանքում հանդիպած՝ ագրեսիայի ամենասարսափելի դրսևորում, և ընդգծել է Ռուսաստանի գործողություններին ի պատասխան դաշնակիցների լիակատար միասնության անհրաժեշտությունը: Ջոնսոնը հայտարարել է, որ նախագահ Պուտինը պետք է անհաջողության մատնվի, և այդ նպատակին հասնելու համար արևմտյան աշխարհը պետք է մեկուսացնի նրան ինչպես քաղաքականապես, այնպես էլ տնտեսապես:  Նա նաև ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը դադարեցնելու Գերմանիայի որոշումը, սակայն նշել է, որ այժմ դաշնակիցները պետք է համաձայնեցված ջանքեր գործադրեն Պուտինի ռեժիմի նկատմամբ ամենախիստ պատժամիջոցները կիրառելու համար: Մեծ Բրիտանյայի վարչապետը ընդգծել է, որ Արևմուտքի անգործությունը կամ թույլ արձագանքը աներևակայելի հետևանքներ կարող են ունենալ։ Առաջնորդները պայմանավորվել են պահպանել սերտ կապ և շարունակել իրենց պատասխանի քննարկումը այսօրվա «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը։
20:22 - 24 փետրվարի, 2022
Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինային մահաբեր զենք չի վաճառի

 |armenpress.am|

Գերմանիան հայտարարել է, որ Ուկրաինային մահաբեր զենք չի վաճառի |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայից հայտարարել են, որ Ուկրաինային մահաբեր զենք չեն վաճառի: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը: «Բեռլինի քաղաքականությունը մահաբեր զենքի մատակարարման հարցում չի փոխվել, այն Կիևին չի վաճառվի»,-ասել է նախարարը: Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
18:17 - 24 փետրվարի, 2022
Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

Գերմանիայի կանցլերը ՌԴ իշխանություններին մեղադրում է միջազգային իրավունքը խախտելու մեջ |factor.am|

factor.am: Գերմանիայի իշխանությունները դատապարտել են Ուկրաինային պատերազմ հայտարարելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը նա անվանել է «հատուկ ռազմական գործողություն Դոնբասում»։ Մոսկվայի որոշումը «միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է», փետրվարի 24-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ոչինչ չի կարող դա արդարացնել»,- հավելել է Շոլցը՝ Ռուսաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը։ Գերմանիան առաջիկա ժամերին կհամակարգի իր հետագա գործողությունները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և G7 երկրների շրջանակում, հավելել է կանցլերը։ «Սա սարսափելի օր է Ուկրաինայի համար և սև օր՝ Եվրոպայի համար»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Մինչդեռ Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը Մոսկվայի պահվածքն անվանել է «անամոթ»: «Եվրոպայում ցամաքային պատերազմ է, որի մասին մենք կարծում էինք, որ կարելի է կարդալ միայն պատմության գրքերում»,- ասել է նա: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գերմանիան ամեն ինչ անում է՝ դիվանագիտական ուղիով Ռուսաստանում այս ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու համար, ասել է Գերմանիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Մոսկվան չի արձագանքել բանակցությունների առաջարկներին։
16:55 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասել է Զելենսկին։
15:52 - 24 փետրվարի, 2022
ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ |armenpress.am|

ԱՄՆ-ն Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւն ամրապնդելու համար Իտալիայից 800 զինծառայողների կտեղափոխի Բալթյան երկրներ: Այդ մասին Պենտագոնը հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ուժեղացման մասին փետրվարի 22-ին հնչեցրած հայտարարությունից հետո: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Գերմանիայից F-35 ութ կործանիչ ինքնաթիռներ կտեղափոխեն ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ընթացող գործողությունների մի շարք շրջաններ»: Գերմանիայից Բալթյան երկրներ կտեղափոխեն Ան-64 20 մարտական ուղղաթիռներ, եւս 12-ը Հունաստանից կտեղափոխեն Լեհաստան: Այժմ Եվրոպայում մշտական կամ ժամանակավոր հիման վրա գտնվում են ԱՄՆ-ի ավելի քան 90 հազար զինծառայողներ: «Այդ լրացուցիչ զինծառայողներին կտեղափոխեն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին հանգստացնելու, ՆԱՏՕ-ի անդամների դեմ հնարավոր ագրեսիան զսպելու եւ ընդունող պետությունների զինված ուժերին ուսուցանելու համար»,- ասել է պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական ու ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային եւ կամրապնդի ՆԱՏՕ-ի դաշնակիցների ուժերը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:50 - 23 փետրվարի, 2022
Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը
 |factor.am|

Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն ողջունում է Գերմանիայի որոշումը՝ դադարեցնելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ  Հանրապետությունների  ճանաչման։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։ «Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք կաշխատենք Գերմանիայի հետ՝ ապահովելու, որ Հյուսիսային հոսք 2-ը  ավելի հեռուն չգնա: Նախորդ գիշեր մենք սերտ  խորհրդակցություններ ունեցանք  Գերմանիայի հետ և ողջունում ենք նրանց հայտարարությունը։ Այսօր կհետևեն մեր սեփական միջոցառումները»-գրել է  Փսակին։  Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի  սերտիֆիակցումը դադարեցնելու հրաման է տվել էկոնոմիկայի նախարարությանը։
20:07 - 22 փետրվարի, 2022
Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

factor.am: «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությանը խնդրել է հետ կանչել մատակարարման անվտանգության վերլուծության զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) կողմից: «Տեխնիկական է հնչում, բայց դա վարչական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ քայլ է, որպեսզի գազատարը հետագա սերտիֆիկացում չանցնի»,- ասել է նա։ Առանց այս հավաստագրման՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող շահագործման հանձնվել: Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային վարչությունը մատակարարման անվտանգության նոր գնահատական ​​կտա՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները», պարզաբանել է կանցլերը։ «Այս փուլում կարևոր է, բացի նախնական պատժամիջոցներից, կանխել հետագա էսկալացիան և, հետևաբար, մեկ այլ աղետ: Մեր բոլոր դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Շոլցը։
19:42 - 22 փետրվարի, 2022
Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը |armenpress.am|

Գերմանիայի կանցլերը կասեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը: «Այսօր ես էկոնոմիկայի դաշնային նախարարությանը խնդրել եմ Դաշնային ցանցային գործակալությունից (գերմանական կարգավորիչ) հետ կանչել էներգաանվտանգության ապահովման վերաբերյալ զեկույցը: Դա հնչում է որպես տեխնիկական պահ, բայց դա անհրաժեշտ քայլ է, որպեսզի այժմ չկարողանա կայանալ գազատարի հավաստագրումը: Առանց այդ հավաստագրման «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող գործարկվել»,-ասել է Գերմանիայի կանցլերը: «Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարն անցնում է Լենինգրադի մարզի Կինգիսեպսկի շրջանի «Սլավյանսկայա» կոմպրեսորային կայանից մինչեւ Գերմանիայի մերձբալթյան ափ: «Գազպրոմ»-ը «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումն ավարտին է հասցրել սեփական ուժերով, քանի որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով նրա շվեյցարական կապալառուն դադարեցրել է աշխատանքը: Առաջին խողովակաշարի գցումն ավարտվել է հունիսի սկզբին, երկրորդը՝ սեպտեմբերին: Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության կողմից գազատարի հավաստագրման գործընթացն ըստ օրենքի կարող է տեւել չորս ամիս: Այն բանից հետո, երբ կստացվի հավաստագրման վերաբերյալ եզրակացությունը, եւ կավարտվի չորսամսյա ժամկետը, փաստաթուղթը կուղարկվի Եվրահանձնաժողով: Եվրահանձնաժողովը երկու ամիս ունի դիտարկման համար: Բացի այդ, նա կարող է եւս երկու ամսով երկարացում խնդրել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
16:27 - 22 փետրվարի, 2022
Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա |hetq.am|

Lufthansa-ն և Austrian Airlines-ը դադարեցնում են թռիչքները Ուկրաինա |hetq.am|

hetq.am: Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 21-28-ը դադարեցնում է թռիչքները դեպի Կիև։ Այդ մասին հայտնում է AFP-ն։ Ավիափոխադրողը կդադարեցնի թռիչքները նաև դեպի Օդեսա։  «Lufthansa-ն մշտապես հետևում է իրավիճակին և ավելի ուշ որոշում կընդունի հետագա թռիչքների վերաբերյալ»,- նշվում է ընկերության կայք էջում։ Համանման որոշման մասին հայտնել է նաև Ավստրիայի ազգային ավիափոխադրողը՝ Austrian Airlines-ը, որը փետրվարի 20-ից մինչև այս ամսվա վերջ կդադարեցնի թռիչքները դեպի Կիև ու Օդեսա։ Իրավիճակը խիստ լարված է Դոնբասում։ Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակհանրապետությունների ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան բնակչության տարհանման մասին։ Նրանց պնդմամբ՝ Ռոստովի մարզի իշխանությունները համաձայնվել են ընդունել Դոնբասի բնակիչներին։ Զուգահեռաբար, Դոնեցկում միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները։ Բարձրախոսներով քաղաքացիներին կոչ են անում մեկնել Ռուսաստան։  Դոնբասի ինքնահռչակ երկու հանրապետությունների ղեկավարները տարհանումը բացատրել են տարածաշրջանում լարվածության աճով։ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը, հղում անելով «հետախուզության տվյալներին», հայտարարել է, որ «ուկրաինական ագրեսորը» պլանավորում է սադրանքներ իրականացնել շփման գծում և «խորը ներթափանցել» ԼԺՀ տարածք։ Ուկրաինայում տարբեր մակարդակներով հերքել են դեպի Դոնբաս դիվերսիոն հարձակումների նախապատրաստման և հարձակողական օպերացիայի անցկացման մեղադրանքները։ «Ուկրաինան չի իրականացնում և չի նախատեսում նմանատիպ որևէ գործողություն իրականացնել Դոնբասում։ Մենք ամբողջությամբ հավատարիմ ենք բացառապես դիվանագիտական կարգավորմանը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։
11:06 - 20 փետրվարի, 2022