Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը  |armtimes.com|

Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը |armtimes.com|

armtimes.com: Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։  Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։ Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:  Բանաձևում նշվել է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ 
07:41 - 28 ապրիլի, 2019
Հե՜յ Հայաստան,բացի ՛ր արխիվներդ․ Ռեջեփ Թայիփ Էրդողան |ermenihaber.am|

Հե՜յ Հայաստան,բացի ՛ր արխիվներդ․ Ռեջեփ Թայիփ Էրդողան |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ անցյալ ունեն: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները հենց նրանք են: Այդ համատեքստում Էրդողանը մասնավորապես շեշտել է. «Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը»: Դատապարտելով Ֆրանսիայի ու մասնավորապես նախագահ Մակրոնի գործողությունները՝ Էրդողանը Ալժիրի ու Ռուանդայի կոտորածների մեղքը բարդել է ֆրանսիացիների վրա: Նախագահ Էրդողանը, կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է. «Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, կխոսենք: Իրականության մասին իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»:
10:50 - 24 ապրիլի, 2019
Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը |ermenihaber.am|

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն ենթադրությունները, թե Թուրքիան Ռուսաստանի կողմից մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեը կարող է ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում և Կատարում։ «S-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու մասին հարց մեր օրակարգում չկա։ Նման հարց երբևէ օրակարգում չի էլ եղել։ Այդ հարցի շուրջ մամուլում տևական ժամանակ խոսվում է, սակայն նման հարց չկա։ Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցինք։ Այժմ բանակցում ենք այդ համակարգերի հանձման շուրջ։ Եթե Ռուսաստանը մտադիր լիներ Ադրբեջանին վաճառեր այդ համակարգերը, ապա ուղիղ Ադրբեջանին կվաճառեր, միջնորդի կարիք չկա, չէ՞ որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են», ասել է Չավուշօղլուն։ Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում նման կեղծ լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ թուրք վերլուծաբաններից մեկը այդ թեմայի մասին գրել էր իր հոդվածներից մեկում։ Նշյալ հոդվածում հեղինակը ընդամենը նման ցանկություն էր հայտնել, այնինչ ադրբեջանական լրատվամիջոցները դա լիովին այլ կերպ էին ներկայացրել։Բացի այդ էլ, երբ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ այդ S-400 համակարգերը տեղակայվելու են Անկարայում ու Ստամբուլում, նա կարծես փաստացի հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը։
09:36 - 24 ապրիլի, 2019
Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի |ermenihaber.am|

Ստամբուլում ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 2 միջոցառում կանցկացվի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի: Ստամբուլի մարդու իրավունքների պաշտպանության միությունը հայտարարել է, որ ապրիլի 24-ին, որը համարվում է Փոքր Ասիայում և Հյուսիսային Միջագետքում հայերի, ասորիների և հույների դեմ իրականացված ցեղասպանության սկիզբը, Ստամբուլում հիշատակի միջոցառում կանցկացվի: Նշվել է, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ: Ապրիլի 24-ին ժամը 19:00-ին Ստամբուլի Շիշհանե հրապարակում «Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմի» կողմից մամուլի ասուլիս կկազմակերպվի:Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը ժամը 14:30-ին տեղի կունենա հիշատակի միջոցառում՝ նվիրված 2011թ. ապրիլի 24-ին թուրք ծառայակցի արձակած կրակոցից սպանված պոլսահայ Սևակ Բալըքչըի հիշատակին:
06:50 - 24 ապրիլի, 2019
Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել |news.am|

Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել |news.am|

news.am: Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում ենթարկվել է հարձակման։ Անհայտ անձանց մի խումբ շենքի վրա պայթուցիկ խառնուրդով շշեր է նետել։ Ինչպես տեղեկացրել է Անատոլիական գործակալությանը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ասիե Նուրջան Իփեքչին, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 02.51-ին։Նրա խոսքով՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը Ցյուրիխում առաջին անգամ չէ, որ նման գրոհների է ենթարկվում։ Խմբավորումներից ոչ մեկն առայժմ իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը, նշել է գլխավոր հյուպատոսը։ «Ոստիկանությունը տեղեկացրել է այս գործով երեք կասկածյալի կալանելու մասին։ Նրանց անուններն առայժմ չեն նշվում։ Կարծում եմ, որ իրավիճակը կպարզվի առաջիկա օրերին»,- ասել է Իփեքչին։ Գլխավոր հյուպատոսը նշել է, որ դիվանագիտական առաքելության շենքին վնաս չի հասցվել, քանի որ մեկ շշի պարունակությունը չի այրվել, մյուսն էլ կոտրվել է պարսպին հարվածվելով։
07:18 - 23 ապրիլի, 2019
Անկարայում կայացել է Լուկաշենկոյի և Էրդողանի հանդիպումը

Անկարայում կայացել է Լուկաշենկոյի և Էրդողանի հանդիպումը

ermenihaber.am Անկարայում կայացել է Թուրքիայի և Բելառուսի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։ Ինչպես հայտնի էր, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել էր Անկարա։  Սա  23 տարվա մեջ Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա։ Էրդողանն ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ 2 երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի կզարգանան: Թուրքիայի նախագահը առանձնացրել է տնտեսական համագործակցությունը, մասնավորապես կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում: Տեղեկացրել է, որ կողմերը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 1.5 միլիարդ դոլարի: Ըստ Էրդողանի՝ երկուստեք խրախուսվելու են գործարար ներդրումները: Ուշագրավ է այն, որ Էրդողանը Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել գյուլենական համայնքի դեմ պայքարում աջակցելու համար: Հիշյալ կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական:Նշվում է, որ հանդիպման շրջանակներում Թուրքիայի և Բելառուսի միջև 6 պայմանագիր է ստորագրվել, որոնցից մեկը վերաբերում է ռազմարդյունաբերական համագործակցությանը:
05:35 - 18 ապրիլի, 2019
ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել հարթել Ս-400-ի հետ կապված տարաձայնությունները |news.am|

ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել հարթել Ս-400-ի հետ կապված տարաձայնությունները |news.am|

news.am: Վաշինգտոնն ու Անկարան այս շաբաթ տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ չեն կարողացել հարթել տարաձայնությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերմանը, հայտնում է The Wall Street Journal-ը: «Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողացել դուրս գալ փակուղուց, որն առաջացել է այս ամռանը ռուսական ՀՕՊ համալիրներ տեղակայելու Անկարայի ծրագրերի հետեւանքով: Պենտագոնի հայտարարությամբ՝ դրանք կարող են տարածաշրջանում սպառնալիք ներկայացնել ամերիկյան կործանիչներին»,- արձանագրված է հոդվածում: Նշվում է, որ ԱՄՆ եւ Թուրքիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում այս թեման քննարկել են այս շաբաթ ավելի վաղ: Դրան, մասնավորապես, անդրադարձել են երկուշաբթի տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հանդիպման ժամանակ: Հոդվածում բերվում է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի խոսքը: Նա հույս էր հայտնել, որ ամերիկյան կողմը Անկարայի դեմ պատժամիջոցներ չի սահմանի Ս-400-ները գնելու պատճառով: «Պատժամիջոցները հակաարդյունավետ կլինեն եւ բացասական հետեւանքների կհանգեցնեն»,- ասել էր նա:  «Բոլորը պետք է հասկանան, որ Թուրքիան անվտանգության հետ կապված հիմնավոր մտավախություններ ունի»,- հավելել էր Քալընը: Քալընը նշել էր, որ Անկարան չի բացառում նաեւ ամերիկյան Patriot ԶՀՀ ձեռք բերելու հավանականությունը: «Հետաքրքիր կլիներ ստուգել, թե դրանցից որն է լավագույնը»,- հոդվածում մեջբերվել է նրա խոսքը: Քալընը վստահ է, որ «Ս-400-ները Թուրքիա կմատակարարվեն»:
07:04 - 17 ապրիլի, 2019
Թուրքիայի իշխող կուսակցությունը վիճարկում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլում |azatutyun.am|

Թուրքիայի իշխող կուսակցությունը վիճարկում է ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլում |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վիճարկում է մարտի վերջին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները Ստամբուլ քաղաքում: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ պահանջելով չեղյալ համարել քվեարկության արդյունքները և կրկնել ընտրությունները: «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը ԿԸՀ-ին դիմում ներկայացնելուց հետո լրագրողներին ասել է, թե այս քայլով ուզում են փարատել ընտրությունների արդյունքների շուրջ կասկածները: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց ձայների ամբողջական վերահաշվարկի մեր պահանջը, և մենք ստիպված ենք ընդունել այդ որոշումը: Սակայն տեխնիկական սխալների ուղղումից և ձայների միայն 10 տոկոսի վերահաշվարկից հետո տեսանք, որ թեկնածուների հավաքած քվեների տարբերությունը 29 հազարից նվազեց 13 հազար 900-ի: Պնդում ենք, որ ձայների ամբողջական վերահաշվարկի պարագայում ընտրությունների արդյունքները մեր օգտին կլինեին: Մենք գնում ենք արտակարգ բողոքարկման ճանապարհով, պետք է փարատել բոլոր կասկածները», - ասել է Յավուզը՝ բերելով ընտրախախտումների մի շարք օրինարկներ:
06:13 - 17 ապրիլի, 2019