Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. Զախարովա
 |1lurer.am|

Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ արտգործնախարար Սերգել Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Բաքվում սպասվում են բանակցություններ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Երկխոսության ընթացքում նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ, հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս փաստաթղթերը շարունակում են մնալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումն ապահովող ամենակարևոր տարրը։ Դրանք պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելուն»,- նշել է Զախարովան։
18:15 - 22 փետրվարի, 2023
Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը
 |armenpress.am|

Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսմանը |armenpress.am|

armenpress.am: Լյուքսեմբուրգը ցանկանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվեն խաղաղության համար եռակողմ բանակցությունները: Այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: «Խաղաղության եռակողմ բանակցությունները, որոնք սկսվեցին 2021 թվականին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, կարծես թե, այս պահին կանգ են առել: Խրախուսելի զարգացումներ եղան: Մենք կցանկանայինք, որ դրանք շարունակվեն, Լյուքսեմբուրգն աջակցում է խաղաղության եռակողմ բանակցությունների վերսկսմանը, որ կարողանաք ամուր և տևական խաղաղության համաձայնագրի հասնել»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը: Լյուքսեմբուրգը նաև աջակցում է ԵՄ երկարաժամկետ առաքելության հաստատմանը Հայաստանում: Ըստ Ժան Ասելբորնի՝ դա կամրապնդի ԵՄ-ի հետ հարաբերությունները, առաքելությունը կարող է կարևոր դեռ խաղալ, նվազեցնել միջադեպերի թիվը, բնակչության համար ռիսկերը: «Այս առաքելության մեկնարկը կարող է կարևորագույն տարր հանդիսանալ՝ ընդհանուր խաղաղության գործընթացի և հարաբերությունները նորմալացման համար: Լյուքսեմբուրգն ակտիվ կլինի, մենք նույնպես անդամ ունենք առաքելությունում»,-ասաց ԱԳ նախարարը: Նա կարևորեց նաև 2021 թվականի մարտին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սա հնարավորություն կտա համագործակցել ավելի շատ ոլորտներում, այդ թվում ՝ ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի: «Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Հուսով եմ, որ կշարունակեք այս ժողովրդավարական ուղին»,-նշեց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:  
17:54 - 22 փետրվարի, 2023
Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան
 |armenpress.am|

Մյունխենում Ադրբեջանը հավաստիացրել է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև կլինի միջազգայնորեն տեսանելի երկխոսություն. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Մյունխենում Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպմանը ադրբեջանական կողմից ստացվել է հավաստիացում, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում: Նա հայտնեց, որ ի սկզբանե, երբ նախաձեռնվել են խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն Ադրբեջանի հետ, եղել է ընկալում և պայմանավորվածություն՝ այդ բանակցությունները վարել երկու հիմնական ուղղություններով, մեկը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման, կարգավորման, կարճ ասած՝ խաղաղության պայմանագրի շուրջ, մյուսը՝ ձևաչափ, հարթակ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂ-ում ապրող հայության իրավունքներն ու անվտանգությունը: «Եվ տևական ժամանակ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսանավում է այս խոսակցության մեջ ներգրավվելուց: Եվ Մյունխենում, ի դեպ ոչ միայն պանելային քննարկմանը, այլ նաև Բլինքեն-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում մենք ստացել ենք ադրբեջանական կողմի պատրաստակամությունը, հավաստիացումն այն մասին, որ միջազգայնորեն տեսանելի երկխոսությունը Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա»,-ասաց Միրզոյանը:  ԱԳ նախարարը հավելեց՝ մյուս կողմից հայկական կողմը վերջին տարիների ընթացքում շարունակաբար տեսել է, որ ձեռք են բերվում պայմանավորվածություններ, տրվում են հավաստիացումներ, խոստումներ, հետո այդ դիրքորոշումներից տեղի է ունենում նահանջ՝ ընդհուպ մինչև ստորագրված ու հանրահայտ պայմանավորվածություններից: ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այս անգամ այդ դեպքը չի լինի, և Ադրբեջանի կողմից չի լինի նույն վարքագիծը՝ այսինքն` նահանջ բարձրաձայնած պատրաստակամությունից:          
17:20 - 22 փետրվարի, 2023
Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մարտական պատրասվածության համատեղ վարժանքներ են անցկացնում

 |factor.am|

Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մարտական պատրասվածության համատեղ վարժանքներ են անցկացնում |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության պարապմունքներ են անցկացվում՝ 2023 թվականի պլանի համաձայն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ինժեներական զորքերի մասնակցությամբ հատուկ նշանակված ինժեներական ճամբարում անցկացվող զորավարժությունների ընթացքում սակրավորները գործնականում տարածքի հետախուզման, ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման առաջադրանքներ ականորսիչների օգնությամբ, դրանց չեզոքացման և այլ առաջադրանքներ են կատարում: «Դասընթացների հիմնական նպատակն է՝ կատարելագործել ինժեներական ապահովում իրականացնող զինվորականների մասնագիտական ​​մակարդակը և մարտական ​​պատրաստության հմտությունները, ինչպես նաև ծառայության մեջ ժամանակակից ինժեներական սարքավորումների արդյունավետ օգտագործման հմտությունները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
16:25 - 22 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու ստորագրված են, ուժի գործադրմամբ վերաբանակցումն ընդունելի չէ. ԱԳ նախարար
 |armenpress.am|

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու ստորագրված են, ուժի գործադրմամբ վերաբանակցումն ընդունելի չէ. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե  հայկական կողմին առաջարկել են, որ Զանգեզուրի միջանցքի սկզբում ու վերջում, նաև Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն: «Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, և այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Լաչինը բացելու դիմաց, ԱԳ նախարարը հավելեց՝ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Այս նարատիվը նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում: «Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը դա ընդունել են, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրանում ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը»,- ասաց Միրզոյանը: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որի շուրջ պայմանավորվածություններ կան և նոյեմբերի 9-ի փաստաթղթում և 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթում՝ հայկական կողմի դիրքորոշումը կրկին նույնն է ու շատ կառուցողական: «Մենք կարող են րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակում ու օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա կարծում եմ՝ շատ հիմնավոր, շատ կառուցողական ու շատ թափանցիկ մոտեցում է, մեր առաջարկն ու պատրաստակամությունն է»,-ասաց ԱԳ նախարարը: Հայկական կողմը բացառում է, չի ողջունում նոր ուժի կիրառմամբ սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև ադրբեջանական կողմի հայտարարություններում:
15:33 - 22 փետրվարի, 2023
Պաշտոնական Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի լրացուցիչ երաշխիք. Արցախի ԱԳՆ

Պաշտոնական Ստեփանակերտն անհրաժեշտ է համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի լրացուցիչ երաշխիք. Արցախի ԱԳՆ

2023 թ․ փետրվարի 18-ին կայացած Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն արել է մի շարք հայտարարություններ՝ միտված Արցախի ժողովրդի դեմ վարվող հանցավոր քաղաքականության քողարկմանը և պատճառահետևանքային կապերի խախտման միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրմանը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։  Ծանր հիվանդների տեղափոխումը Երևան հնարավոր է միայն ԿԽՄԿ-ի միջոցով, ինչը ևս մեկ անգամ վկայում է Լաչինի միջանցքով ազատ երթևեկության բացակայության մասին։ Ավելին, շրջափակման սկզբում առնվազն մեկ ծանր հիվանդ է մահացել՝ հետագա բուժման նպատակով շտապ Երևան տեղափոխելու անհնարինության պատճառով։ Այն փաստը, որ Արցախի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Արցախ, հարյուրավոր կիսված ընտանիքներ՝ վերամիավորվել, Ադրբեջանի կողմից շրջափակման առկայության ևս մեկ ապացույց է։  Հատկանշական է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Ադրբեջանի նախագահը հայտարարել է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի առաջարկության մասին։ Նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ ծրագրերը շրջափակման հաստատումից շատ ավելի վաղ էր մշակել։  Վերոնշյալ փաստերը համոզիչ կերպով ապացուցում են, որ Արցախի ժողովրդի համար անտանելի կենսապայմաններ ստեղծելուց բացի, շրջափակումն ուղղված է նաև 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների վերանայմանը։ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է օրինականացնել եռակողմ հայտարարության դրույթները վերանայելու իր մտադրությունը։ Այս փորձերը պետք է վճռականորեն կանխվեն տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից։ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է ամբողջովին վերականգնվի՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ առանց որևէ նախապայմանի։  Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։ Այդ կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը պետք է իրականացվի բանակցությունների միջոցով, որոնք կապահովեն կողմերի իրավահավասարություն և չեն պարունակի բանակցային գործընթացի արդյունքը կանխորոշող պայմաններ։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում վերականգնել միջազգային միջնորդական ձևաչափը՝ որպես խաղաղ գործընթացի անշրջելիության լրացուցիչ երաշխիք։ Կրկին շեշտում ենք, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի անօրինական կիրառման արդյունքները չեն կարող ելակետ լինել խաղաղության, կայունության և անվտանգութան հաստատման ճանապարհին։
15:13 - 22 փետրվարի, 2023
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ «Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
13:46 - 22 փետրվարի, 2023
«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը

«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։ ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն: Բանաձևը ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելով տևական խաղաղություն տարածաշրջանում։ Արման Եղոյանը նաև ներկայացրել է քննարկումներից մեկի ժամանակ իր ելույթը. «Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն: Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։ Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞: Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը: Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար: Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»:
11:09 - 22 փետրվարի, 2023
Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան
 |artsakhpress.am|

Եթե կա ցանկություն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու, ապա պետք է ուղիղ բանակցություններով խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ սկսելով փոխվստահությունից. Սամվել Բաբայան |artsakhpress.am|

artsakhpress.am: Նրանք, ովքեր գիտեն քարտեզը, հասկանում են, որ ցանկացած մեկը, որ կցանկանա մտնել Արցախ, 100 ճանապարհ կա Արցախ գալու և գնալու։ Այս մասին ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք իր՝ դեկտեմբերի 12-ից հետո Արցախ գալը չի ապացուցում ադրբեջանական կողմի պնդումը, թե «Արցախը շրջափակման մեջ չէ»։ Բաբայանի խոսքով՝ երբ ասում ենք շրջափակում, նկատի ունենք, որ փակ է մշտական ճանապարհը․ «Հարցը այն չէ, որ եթե մենք գյուղական ճանապարհներով կարող ենք մտնել Արցախ, շրջափակում չկա։ Եվ երկրորրդ․ եթե մարդ արարածին պետք է լինում մի բան, իր համար խոչընդոտ չկա։ Այսինքն՝ ցանկացած վիճակում ելք կա»։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակին ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների թեմային, Բաբայանը հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե Ադրբեջանն իրոք ցանկանում է հաշտվել, թե ոչ։ Բաբայանի համոզմամբ՝ եթե կա ցանկություն երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար, ապա ուղիղ բանակցություններով պետք է խնդիրներ լուծել Ադրբեջանի հետ՝ փոխվստահության առկայության դեպքում: «Ադրբեջանը Հադրութի քաղաքացուն հանում է իր տնից, ավտոմատով կանգնում ու ասում եկեք հաշտվենք։ Եթե նրանք համարում են, որ պիտի հաշտվեք, ապա պետք է փոխվստահության մթնոլորտը ստեղծենք։ Առաջինը հասկանանք, թե մեր դիմացինն ինչ է ուզում, հասկանանք պահվածքը: Այդ փաթեթը պետք է ստեղծել։ Ադրբեջանը վերջին երկու տարում հայտարարություններ է տարածում իր արտգործնախարարի, պաշտպանության նախարարի շուրթերով, որ ձևավորել են հինգ կետ, որից բխող պատասխանները կան: Պետք է մեր հասարակության լայն խավերի, քաղաքական գործիչների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ քննարկենք, հղկենք մի փաստաթուղթ, իսկ դրանով ով է բանակցելու, հետաքրքիր չէ»,- նշեց Սամվել Բաբայանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա բանակցել, նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանն ուզում է Ռուսաստանին դուրս բերել այս տարածաշրջանից, ուստի ցանկանալու է բանակցել Արցախի հետ:   «Պետք է բանակցի, քո դրած հարցերը մաքսիմում, ինչքանով հնարավոր է լուծի, որովհետև, եթե ինքը դրան չի գնում, ժամանակ է ձգում, սառեցնում է այս կոնֆլիկտը մի նոր ձևով, ապա գալու է մի պահ, որ Ռուսաստանը իր ուժը հավաքած կլինի, իսկ Ադրբեջանը կարող է նորից վասալի դեր ընդունել։ Ես գտնում եմ որ Ադրբեջանը դա չի ուզում»,- ընդգծեց Բաբայանը: Ըստ Բաբայանի, բանակցությունների առաջին փուլը պետք է ուղղված լինի փոխվստահության ստեղծմանը: «Եթե նա զենքը պահում և մեզ ասում է զենքդ ցած դիր, իհարկե, չեմ դնելու։ Հավատանք, որ երկուսս էլ ուզում ենք լուծել խնդիրը, նոր անցնենք Ղարաբաղի կարգավիճակին։ Առաջինը չանելով երկրորդին չես հասնելու։ Մենք 30 տարի բանակցել ենք՝ առաջինը չանելով, որ երկրորդը լուծենք, բայց չենք լուծել։ Բանակցելու տեսանկյունից կարող են թիմ կազմել և այդ փաստաթուղթը հղկվի և վերցնեն գնան բանակցությունների, որի շրջանակից իրավունք չունեն դուրս գալու։ Եթե իրենց հայտարարությունները ճիշտ են, որ ուզում են խաղաղություն, ապա մեզ հետ հարցերը պիտի լուծեն։ Մենք էլ ենք պատրաստ, չենք խուսափում դրանից», - շեշտեց Սամվել Բաբայանը:
10:30 - 22 փետրվարի, 2023
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին

 |factor.am|

Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին |factor.am|

factor.am: Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Իրանի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում արված մեղադրանքներին։ Մասնավորապես, Mehr-ի փոխանցմամբ, Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն պնդումներին՝ ասել է, որ Իրանը հույս ունի, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա դիվանագիտական շրջանակներին և մեթոդներին՝ խուսափելով ոչ պրոֆեսիոնալ մեթոդներից, երբ հարցը կարող է լուծվել բարեկամական հարաբերությունների և դիվանագիտական, ինչպես նաև տեխնիկական ու իրավական շրջանակում։ «Իրանը ձգտում է բարեկամական հարաբերությունների իր հարևանների հետ, և մենք հույս ունենք, որ հարևան երկրները նույնպես հավատարիմ են այդ հարցում»,- ասել է Քանանին։ Ալիևն ադրբեջանական լրատվականների հետ զրույցում Իրանին մեղադրել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մեջ։ «Այն փաստը, որ «ահաբեկչությունից» հետո «ահաբեկիչը» հարցազրույց է տվել իրանական լրատվամիջոցներին, վկայում է այն մասին, որ նա մեկն է այն մարդկանցից, ում ուղարկել են իրանական իսթեբլիշմենթի որոշ ներկայացուցիչներ: Տարօրինակ էր նաև, որ երկու օր անց նա ճանաչվեց մտավոր հետամնաց։ Ինչպե՞ս կարող էին այս փորձաքննությունն այդքան արագ իրականացնել։ Դա քայլ էր, որպեսզի նա կարողանար խուսափել արդարադատությունից։ Ամենակարևորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի դեմ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել հարաբերությունների որևէ նորմալացման մասին»,- ասել էր Ալիևը։
17:23 - 21 փետրվարի, 2023
Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել
 |shantnews.am|

Իրանը պատրաստակամություն է հայտնել Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն երկուշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, որը Թեհրան է ժամանել իրանցի գործընկերոջ [Ալի Բաղերի Կանիի] հետ քննարկելու և մտքեր փոխանակելու նպատակով, այսօր հանդիպել և զրուցել է մեր երկրի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։ Հանդիպմանը Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։ Իր հերթին, Ամիր Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ Թեհրանում անցկացնել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի («երեք գումարած երեք» ձևաչափով) ԱԳ նախարարների հանդիպումը։ Փետրվարի 20-ին Fars գործակալությունը հաղորդել է Ալեքսանդր Գրուշկոյի և Ալի Բաղերի Կանիի պաշտոնական հանդիպման մասին, որին քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ, ներառյալ Ուկրաինայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:
10:55 - 21 փետրվարի, 2023
Բաքուն և Թբիլիսին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել․ Ադրբեջանում է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը
 |factor.am|

Բաքուն և Թբիլիսին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել․ Ադրբեջանում է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին Բաքվում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական ընդլայնման հարցեր, ինչպես նաև Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի եռակողմ համագործակցությունը։ «Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։  Մատիաշվիլին հանդիպել է նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին։ Հասանովն ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության բարձր մակարդակը՝ նշելով այդ համագործակցության կարևոր դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։ Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
18:34 - 20 փետրվարի, 2023
Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված շուրջ 100 անդամից

Եվրամիությունն այսօր սկսում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը` Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման միջոցով ԵՄ առաքելությունը նպատակ ունի նպաստելու Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ամրապնդելու վստահությունը և մարդկային անվտանգությունը հակամարտության հետևանքով տուժած շրջաններում, ապահովելու նպաստավոր միջավայր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերի համար, որոնց աջակցում է ԵՄ-ն։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում կլինի 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։  Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ն  հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։
15:16 - 20 փետրվարի, 2023
Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ու ծավալած գործունեությունը չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար․ ԱՀ նախագահի խոսնակ |artsakhpress.am|

Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում գտնվելն ու ծավալած գործունեությունը չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար․ ԱՀ նախագահի խոսնակ |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետությունում Ռուբեն Վարդանյանի գտնվելը և ծավալած գործունեությունը Արցախի ներքին գործն է և որևէ կերպ չի կարող քննարկման թեմա լինել Ադրբեջանի իշխանության համար։   Այս մասին մեկնաբանություն է տվել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանի նախագահի հայտարարություններին Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ։   «Արցախը համայն հայության հայրենիքն է` անկախ ծննդավայրից։ Ուստի, յուրաքանչյուր հայ ազատ է գալ իր հայրենիք և օրինական գործունեություն ծավալել այստեղ: Բազմաթիվ պատերազմական, կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների կատարման կամ ղեկավարման մեջ հիմնավոր կերպով կասկածվող Ադրբեջանի նախագահը, որն այս պահին ուղղակի ղեկավարում է 120 հազար հայերի շրջափակման ահաբեկչական օպերացիան, հերթական անգամ Մյունխենում խոսելով Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին` փորձում է լեգիտիմացնել Արցախը հայությունից և ողջ աշխարհից մեկուսացնելու հանցագործությունը»,- ընդգծել է Լուսինե Ավանեսյանը։
20:28 - 19 փետրվարի, 2023
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ երկրները դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա. Ալիև՝ հայ-ադրբեջանական կարգավորման վրա |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։
16:03 - 19 փետրվարի, 2023