Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտի, այլ ոչ թե փողոցային անկարգությունների միջոցով. ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել |tert.am|

Խնդիրները պետք է լուծվեն իրավական դաշտի, այլ ոչ թե փողոցային անկարգությունների միջոցով. ՌԴ ԱԳՆ-ն Ղազախստանում իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել |tert.am|

tert.am: Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես է գալիս հարևան երկրում առկա խնդիրների խաղաղ ճանապարհով լուծման օգտին, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ։«Մենք կողմ ենք բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը սահմանադրական և իրավական դաշտի և երկխոսության շրջանակներում, այլ ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի՝  իրավիճակի կայունացման, առկա խնդիրների, այդ թվում՝ ցուցարարների օրինական պահանջների մեջ պարունակվող խնդիրների օպերատիվ լուծման քայլերը»,-ասվել է հայտարարությունում։
16:13 - 05 հունվարի, 2022
Ցուցարարների և ուժայինների բախումներ՝ արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմամբ. Ղազախստանի նախագահը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է սահմանել |tert.am|

Ցուցարարների և ուժայինների բախումներ՝ արցունքաբեր գազի և խլացուցիչ նռնակների կիրառմամբ. Ղազախստանի նախագահը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է սահմանել |tert.am|

tert.am: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։Իսկ մինչ այդ  Ալմաթիի կենտրոնում կրկին ցուցարարներ են հավաքվում։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում երևում են մի խումբ երիտասարդներ, որոնցից մեկի  ձեռքին հատուկ ջոկատի վահան է, որը, ամենայն հավանականությամբ, ցուցարարները գրավել են երեկվա բախումների ժամանակ։ Երթի մասնակիցներից ոմանք օգտագործում են հատուկ մեքենաներ, որոնք կարող են պատկանել նաև ուժայիններին։
12:34 - 05 հունվարի, 2022
Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը |armenpress.am|

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Այդ մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել Ալիխան Ասխանի Սմայիլովին»,- ասված է փաստաթղթում: Այնտեղ նաեւ նշված է, որ կառավարության անդամները կշարունակեն կատարել իրեց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:02 - 05 հունվարի, 2022
Ղազախստանում բողոքի ակցիաների արդյունքում իշխանություններն իջեցրել են վառելիքի գինը |1lurer.am|

Ղազախստանում բողոքի ակցիաների արդյունքում իշխանություններն իջեցրել են վառելիքի գինը |1lurer.am|

1lurer.am:  Ղազախստանի իշխանությունները իջեցրել են Մանգիստաուի շրջանում վաճառվող հեղուկ գազի գինը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 1-ից գազի գինը կրկնակի աճել էր՝ 60-ից հասնելով 120 տենգեի։ Ակտաու քաղաքում արդեն մի քանի օր է՝ չէին դադարում բողոքի ցույցերը: Քաղաքի կենտրոնական հատվածում քաղաքացիները վրաններ էին տեղադրել և նստացույց հայտարարել: Քաղաքացիները գազալցակայանների սեփականատերերին մեղադրել են դավադրության համար և պահանջել գազի գինը վերադարձնել նախկին գնին՝ հաշվի առնելով նվազագույն աշխատավարձի չափը։   Ակտաու են ժամանել երկրի փոխվարչապետ Երալի Տուգժանովը և էներգետիկայի նախարար Մագզում Միրզագալիևը: Նրանք հայտնել են, որ գազի գինը մեկ լիտրի համար կկրճատվի մինչև 50 տենգե։   Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Ալմաթիում և Մանգիստաուի մարզի այլ քաղաքներում:
18:34 - 04 հունվարի, 2022
Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել շտապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը: «Կառավարությանը տվել եմ հանձնարարական հրատապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը իրավական դաշտում։ Ցուցարարները չպետք է խախտեն հասարակական կարգը»,-«Թվիթեր»-ում նշել է Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներն ունեն իրավունք հրապարակային ներկայացնելու իրենց պահանջը տեղական և կենտրոնական իշխանություններին, բայց դա պետք է անել օրենքի շրջանակում:
19:53 - 03 հունվարի, 2022
Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին
 |hetq.am|

Կազմակերպիչը Հայաստանն է․ Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  «Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։ Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։  Շարունակությունը՝ hetq.am կայքում
00:00 - 01 հունվարի, 0001