Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Դմիտրի Պեսկովը խոսել է ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու մասին

Դմիտրի Պեսկովը խոսել է ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, շփվելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS-ը։ Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որը կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը շեշտել  է, որ «ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտի են բերվում միայն երկու կողմերի համաձայնությամբ»: Հարցին, թե պատրաստ է արդյոք Ռուսաստանը Ադրբեջանի համաձայնությամբ իր խաղաղապահներին ուղարկել հակամարտության գոտի, Պեսկովն ասել է. «Այստեղ ես հիմա չէի զբաղվի ինչ-որ վերջնական պատճառաբանությամբ»։ «Նախագահի շփումները Բաքվում և Երևանում իր գործընկերների հետ շոշափում են հակամարտության հնարավոր կարգավորման հետ կապված ամենալայն ասպեկտները»,- շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության հնարավորությունը:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:42 - 30 հոկտեմբերի, 2020
Պուտինը և Էրդողանը, ըստ Կրեմլի խոսնակի, «չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին» |azatutyun.am|

Պուտինը և Էրդողանը, ըստ Կրեմլի խոսնակի, «չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին» |azatutyun.am|

azatutyun.am: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկվա հեռախոսազրույցում չեն քննարկել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: «Դա չի եղել օրակարգում», - ասել է Պեսկովը՝ ևս մեկ անգամ նշելով, որ միայն հակամարտող կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, կարող են համաձայնություն տալ որևէ այլ երկրի մասնակցությանը հակամարտության կարգավորման գործընթացին: Պուտինը և էրդողանը երեկ են զրուցել հեռախոսով՝ Թուրքիայի ղեկավարի նախաձեռնությամբ: Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է հնարավորինս արագ խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր շփումների մասին: Պեսկովն ասել է նաև, որ չնայած հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են, և կրակի դադարեցման կայուն ռեժիմ դեռ չկա: «Մարտական գործողությունները շարունակվում են, դա ափսոսանք և մտահոգություն է հարուցում», - այսօր ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
15:30 - 28 հոկտեմբերի, 2020
ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած ամերիկյան առաջնորդով, որը լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը և որն օրինական կերպով Օվալաձև աշխատասենյակում կզբաղեցնի իր աթոռը։«Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիների ընթացքում եղել են նաև մեծաքանակ պատժամիջոցներ, տարաձայնություններ և մի շարք ռուսատյաց երևույթներ։ Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։Ավելին՝ tert.am-ում
10:47 - 23 հոկտեմբերի, 2020
ԼՂ-ում մարդասիրական դադարի պայմանավորվածությունները չեն հարգվում․ Պեսկով

ԼՂ-ում մարդասիրական դադարի պայմանավորվածությունները չեն հարգվում․ Պեսկով

Զինադադարի և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական դադարի մասին պայմանավորվածությունները չեն հարգվում հակամարտության կողմերի կողմից: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտնում է tass.ru-ն։ «Դեռ չի կարելի հայտարարել, որ հարգվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի և հումանիտար դադարների վերաբերյալ։ Ցավոք, դրանք կողմերի կողմից չեն հարգվում»,- ասել է Պեսկովը։ Նա հայտնել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլ միջոց չի տեսնում՝ բացառությամբ դիվանագիտականի։  «Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որ առկա իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական   կարգավորման հիմնական հոսք։ Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը:  Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է «շարունակել գործադրել բոլոր ջանքերը այս հակամարտության խաղաղ կարգավորման համար»:  «Ուրիշ ելք չկա», ասել է նա։ Պեսկովը չի մեկնաբանել այն տեղեկությունները, թե հայկական կողմը կասկածում է դիվանագիտական   գծով առաջընթացի հասնելու հնարավորությանը: «Դա պետք է հարցնել Հայաստանի նախագահին»,- պատասխանել է Պեսկովը։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
15:19 - 22 հոկտեմբերի, 2020
Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարվածելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը․ Պեսկով |armenpress.am|

Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարվածելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը․ Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր գործընկերների հետ: Այդ տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը: Հարցին՝ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, արդյոք դա կնշանակի, որ ուժի մեջ կմտնեն ՀԱՊԿ-ի ինչ-ինչ մեխանիզմներ, Պեսկովը պատասխանել է. «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»:
15:08 - 14 հոկտեմբերի, 2020
Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին երկու կողմերի զեկույցները․ Պեսկով

Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին երկու կողմերի զեկույցները․ Պեսկով

Կրեմլը չափազանց կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի հետագայում հակամարտության կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական   միջոցների: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բարձր ենք գնահատում համաձայնեցված փոխըմբռնումը, հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների շփումների արդյունքում»,- նշել է նա։ Պեսկովը շեշտել է, որ այժմ Մոսկվան «շատ ուշադիր հետեւում է իրավիճակին, Կրեմլը տեսնում է զինադադարի խախտման մասին զեկույցներ երկու կողմերից էլ: «Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է ռազմական գործողություններից լիովին դուրս գալու և ապագայում հակամարտության կարգավորումը քաղաքական և դիվանագիտական միջոցների տեղափոխելու համար»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։
14:16 - 12 հոկտեմբերի, 2020
ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռևս նախատեսված չէ. Պեսկով |tert.am|

ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռևս նախատեսված չէ. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռ չի նախատեսվում:Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ներկայում նման հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պեսկովը:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Շարունակությունը՝ tert.am-ում
14:11 - 08 հոկտեմբերի, 2020
Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով

 |armenpress.am|

Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելուն. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի ջանքերը կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակը դադարեցնելու եւ խնդրի կարգավորման քաղաքական և դիվանագիտական գործընթացը սկսելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են գործարարներից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումները ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին միջամտելու և դրանք դադարեցնելու խնդրանքով: «Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, և հասկանալի է այդ դիմումների հուզական ֆոնը, քանի դեռ իրավիճակը դեգրադացվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակապես անընդունելի է : Դուք գիտեք, թե ինչ է եղել, նախ, երեք նախագահների (խմբ. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի) համատեղ հայտարարությունը, այնուհետև արտգործնախարարների համատեղ հայտարարությունը», - լրագրողներին ասել է Պեսկովը:  
20:08 - 06 հոկտեմբերի, 2020
Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Պեսկովը մեկնաբանել է Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերը Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչներ օգտագործելու մասին՝ նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրում է պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները: Ասադը «РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սիրիայից զինյալներ են տեղակայվում Ղարաբաղում, իսկ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում: Նա նաև հայտարարեց, որ Թուրքիայի առաջնորդ Էրդողանը Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն էր: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը ծանոթացել է Ասադի հայտարարություններին: Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։    
12:35 - 06 հոկտեմբերի, 2020