Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Արցախում ապրողների իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

Արցախում ապրողների իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը․ Արմեն Գրիգորյան |hetq.am|

hetq.am: «Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու կարգավիճակի հարցը»,- այս մասին Կառավարության հունիսի 2-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  Խոսելով սամանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի՝ Մոսկվայում կայանալիք հաջորդ հանդիպման մասին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ աշխատանքային խմբերը շարունակելու են քննարկել, թե ինչպես են առաջ տանելու այդ գործընթացը, և օրակարգում, որպես առաջին հանդիպման շարունակություն, լինելու են սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերող հարցեր։ Լրագրողի հարցին, թե ինչու է հայկական կողմի հանձնաժողովի թիվը կրկնակի պակաս ադրբեջանականից՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Հանձնաժողովի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը միշտ էլ պատրաստություն է անցնում»։ Ըստ Գրիգորյանի՝ ցանկացած լարում սահմանին բացասաբար է ազդում բոլոր գործընթացների վրա։ Դա էր պատճառը, որ հայկական կողմը սահմանազատման և սահմանագծման գործընթացները սկսելուց առաջ առաջարկում էր հայելային ձևով հետ քաշել զորքերը, որպեսզի սահմանին կայունություն լինի։  «Սահմանային կայունությունը շարունակում է մնալ մեր օրակարգում, կքննարկենք և հուսով ենք լուծումներ կգտնենք, որպեսզի սահմանին լարումներ չլինեն»,- նշեց նա։ «Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Շառլ Միշելը պարզաբանումներով հանդես եկավ, քանի որ հայկական կո՞ղմն էր խոսել դրա անհրաժեշտության մասին»,- հարցրին Գրիգորյանին։ «Մայիսի 22-ի հանդիպումից հետո շարունակական աշխատել ենք Բրյուսելի հետ։ Բոլոր այն հայտարարությունները, որոնք հնչում են և չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում, մեր գործընկերների հետ այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում և բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց ԱԽ քարտուղարը։
13:58 - 02 հունիսի, 2022
Ընդդիմադիր գործիչները սահմազատման հարցերով հանձնաժողովում չկան, քանի որ նրանք չկան նաև գործադիրում, և դա բնական է․ Արմեն Գրիգորյան |tert.am|

Ընդդիմադիր գործիչները սահմազատման հարցերով հանձնաժողովում չկան, քանի որ նրանք չկան նաև գործադիրում, և դա բնական է․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների մոսկովյան հանդիպման օրակարգում, բնականաբար, լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող հարցեր, այսինքն՝ որպես առաջին հանդիպման շարունակություն, որպեսզի աշխատանքային խմբերը կարողանան քննարկել, թե ինչպես ենք առաջ գնալու այս գործընթացում:  ԱԽ քարտուղարը նշեց, որ հանդիպման օրվա ու ժամի մասին աշխատանքային խումբն անպայման հայտարարություն կտարածի։ Խոսելով հնչող մեղադրանքների մասին, որ հանձնաժողովը թիրախային մասնագետներով հագեցած չէ, ընդդիմությունն էլ ներառված չէ՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ խմբում ներգրավված անձանց թվաքանակը մեծ նշանամություն չունի, քանի որ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում։ «Ինչ վերաբերում է մասնագետներին, ընդդիմադիր գործիչներն ընդհանրապես ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է», - ասաց Արմեն Գրիգորյանը: 
13:41 - 02 հունիսի, 2022
Միայն 2021-ին Արցախին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել․ այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար․ Արմեն Գրիգորյան
 |tert.am|

Միայն 2021-ին Արցախին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել․ այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար․ Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի հետ 4 ուղղությամբ թեմաներ են քննարկվում: Այս մասին «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով, մեկը հումանիտար հարցերն են՝ գերիներ, անհետ կորածներ, երկրորդը սահմանազատման ու սահմանագծման հարցերն են, երրորդը ապաշրջափակումն է, որը պետք է տեղի ունենա երկու երկրների ինքնիշխանության շրջանակներում եւ փոխադարձության սկզբունքով, իսկ չորրորդը ԼՂ խնդրի շուրջ քննարկումներն են: Հարցին, թե արդյոք հայկական կողմը Բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը նախապես ծանոթ է եղել, որտեղ վերջին օգտագործեց «էթնիկ հայեր» արտահայտությունը, ԱԽ քարտուղարն ասաց. «Մենք միշտ բարձրացրել ենք այն հարցը, որ այն, ինչ քննարկում ենք Բրյուսելում, դրանց մասին նաեւ պետք է հանրությանը տեղեկացվի: Իհարկե, մենք ակնկլում ենք, որ ավելի հասցեական եւ հստակ հայտարարություններ կլինեն այս առումով: Մենք շարունակելու ենք աշխատել, որպեսզի բոլոր այն քննարկումները, որոնք տեղի են ունենում Բրյուսելում եւ դրա հետ կոմունիկացիան, համապատասխանի նրան, ինչ տեղի է ունենում: Պետք է աշխատենք, որպեսզի ստանանք այնպիսի տեքստ, որը նաեւ համապատասխանում է հայկական շահերին ամբողջությամբ»: «Գիտեք, որ միայն 2021-ին մոտ 400 մլն դոլարի օգնություն է տրամադրվել: Սա ինչ-որ առումով նաեւ անվտանգային դերակատարություն ունի: Ոչ միայն սոցիալական խնդիրներ են լուծվում, այլեւ անվտանգության բաղադրիչ ունի: Այս առումով Հայաստանը շարունակում է մնալ անվտանգության դերակատար Արցախի համար»:
20:31 - 31 մայիսի, 2022
Արբանյակն օգտագործվելու է նաև սահմանազատման գործընթացում․ Արմեն Գրիգորյան |civilnet.am|

Արբանյակն օգտագործվելու է նաև սահմանազատման գործընթացում․ Արմեն Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: «Արբանյակի գոյությունը հաստատող բազմաթիվ լուսանկարներ և տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրված փաստեր կան, բայց, ես կարծում եմ, որ անլուրջ քննարկում է, որ այն չկա»․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այն միանշանակ կա և պատկանում է ՀՀ-ին, մենք, երբ այս որոշումը կայացնում էինք, հաշվի էինք առնում մի շարք հանգամանքներ և փորձում էինք այս ոլորտում այնպիսի քայլեր կատարել, որոնք որոշակի չափով նաև հեղափոխական կլինեն, որտեղ Հայաստանի կարողությունները կավելացնենք այս ուղղությամբ։ Նաև արդյունաբերության զարգացման տեսանկյունից պետությունը որոշ չափով քայլեր է կատարում, որ բիզնեսին ևս շահագրգռի երկարաժամկետ տեսանկյունից»,- ասել է ԱԽ քարտուղարը։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ թիմը, որը պետք է զբաղվի տվյալների ստացման և մշակման գործով, Satlantis-ի կողմից ուսուցում է անցնելու և կարողություններ է ձեռք բերելու։ «Ընդհանուր առմամբ, մենք ոչ միայն սպուտնիկ ենք ձեռք բերել այս քայլով, այլ կարողություններ և ենթակառուցվածքներ, ինչը մեծ խթան կլինի և՛ գիտության զարգացման, և՛ բիզնես հետաքրքրության տեսանկյունից»,- ասել է Գրիգորյանը։ Թույլ կարողությունների մասին պնդումներին հակադարձելով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է․ «Ընդահնուր առմամբ, սրանք կեղծ փաստեր են, իրականության մեջ այս սպուտնիկը ունի միջինից ավելի կարողություններ, նույնիսկ կարողություններ, որ բացառապես այս սպուտնիկը ունի։ Կարող եմ մի կարևոր փաստ նշել․ այս որոշումների կայացման ընթացքում ներգրավել ենք մեծ ճանաչում ունեցող հայազգի մասնագետների, որոնք մեզ օգնել են այս գործընթացը առաջ տանելու գործում, և մասնագետների կողմից այն գնահատվել է այս պահին մեր հնարավոր կարողությունների մասով համապատասխան սպուտնիկ։ Սպուտնիկի կարողությունները միջինից բարձր են, և այն մեզ օգնելու է բազմաթիվ խնդիրներ լուծել՝ գյուղատնտեսական և այլ ոլորտներում, նաև ունի յուրահատուկ կարողություններ, որոնք շատ քիչ այլ սպուտնիկներ ունեն»։ Հարցին, թե արդյոք արբանյակն օգտագործվելու է սահմանազատման գործընթացում, Արմեն Գրիգորյանը պատասխանել է․ «Այո, նաև ժամանակի ընթացքում կատարած լուսանկարներում փոփոխություններն է կարողանում արձանագրել։ Որոշ ժամանակ է պետք, որ սպուտնիկը ամբողջովին մտնի իր կարողությունների մեջ։ Դեռ չենք ստանում անհրաժեշտ տվյալները, որոնք ակնկալում ենք, բայց դա կլինի ժամանակի ընթացքում»։ Առավել մանրամասն՝ civilnet.am-ում
18:05 - 31 մայիսի, 2022
ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ԱԽ քարտուղարը Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բուլղարական երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների զարգացման ընթացքը: Քննարկելով հայ-բուլղարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծել են երկկողմ հարաբերությունների խթանման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները: Բուլղարիայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Իրենա Դիմիտրովան ողջունել է Հայաստանի ջանքերն ու տարածաշրջանային անվտանգային միջավայրի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերն` որպես մերօրյա լուրջ մարտահրավեր, ինչի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկկողմ հետագա համագործակցությանը:
19:32 - 26 մայիսի, 2022
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հարց – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու՝ այդ թվում երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: Պատասխան – Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որեւէ փոփոխություն չեն կրել: Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաեւ երեկ, Ձեր հարցերին ի պատասխան: Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարեւոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար եւ Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն շարժվելու է այս ուղղությամբ։
12:10 - 24 մայիսի, 2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին

 |armenpress.am|

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին։  «Հարց – ԵՄ խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով, եւ Հայաստանի տարբեր մասերի միջեւ Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Կպարզաբանե՞ք, թե Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ինչի մասին է:   Պատասխան – Խոսքն այն մասին է, որ օրինակ Հայաստանի քաղաքացիների եւ բեռների համար Երասխից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի եւ հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները եւ բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջեւան: Հարց – Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչու՞ պիտի օգտագործվի Նախիջեւանի տարածքը: Պատասխան – Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջեւանով: Եւ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, եւ գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման եւ գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի արեւելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»:
20:51 - 23 մայիսի, 2022
Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան

 |armenpress.am|

Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին Արմենպրեսին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․  Հարց– Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: Պատասխան – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:
10:53 - 21 մայիսի, 2022
Ռուսաստանը սպառիչ պատասխաններ է ստացել լաբորատորիաների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան |lragir.am|

Ռուսաստանը սպառիչ պատասխաններ է ստացել լաբորատորիաների վերաբերյալ․ Արմեն Գրիգորյան |lragir.am|

lragir.am: ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այդ աշխատանքային խումբը համակարգում է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Աշխատանքային խումբը ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան և այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ։ Այս համատեքստում նաև ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն և միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը։ Բացի այդ, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների գրասենյակների համագործակցության օրակարգում։ Մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ։ Վերջերս նաև ՀՀ անվտանգության խորհրդի գարսենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը։ Եվ հայկական կողմը բոլոր հարցերին տվել է սպառիչ պատասխան»,- ասել է նա։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այդ աշխատանքային խումբը քննարկել է նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցերը։
13:46 - 19 մայիսի, 2022
Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման խնդրով Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպմանը․ «Բնականաբար, տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով դեռևս այդ հանդիպումը չենք կարողացել կազմակերպել։ Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի»։ Գրիգորյանը նաև ասաց, որ սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը պատրաստ է․ «Կարծում եմ՝ երբ պատշաճ լինի, աշխատանքային խմբի կողմից հայտարարություն կլինի, հանրությանը մանրամասն տեղյակ կպահենք աշխատակազմի անդամների և ղեկավարի մասին»։ Գրիգորյանը նաև ասաց՝ հայկական կողմը իրավական հիմքեր ունի Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով․ «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով, մինչդեռ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով, և այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացված անկլավների հարցում»։ ԱԽ քարտուղարը նաև վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության օրակարգի մասին․ «Խաղաղության օրակարգի հետ կապված մեր մոտեցումը այն  է եղել, որ երկու փաթեթները, այսինքն՝ Ադրբեջանի կողմից ներկայացված փաթեթը և ՀՀ-ի կոմից առաջարկված փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։  Մենք այս հարցը Բրյուսելում բնականաբար բարձրացրել ենք, և ընդհանուր մեր տեսածը այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք, բայց վերջին շրջանում կան հրապարակային հայտարարություններ այս մասով։ Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի երկու առաջարկները փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»։
13:28 - 19 մայիսի, 2022
Փաշինյանը ներքաղաքական հարցերում ապավինում է ժողովրդի կամքին. ԱԽ քարտուղարը հերքում է ՀԱՊԿ առաջնորդներից ցույցերի հարցով օգնություն խնդրելու լուրը |armenpress.am|

Փաշինյանը ներքաղաքական հարցերում ապավինում է ժողովրդի կամքին. ԱԽ քարտուղարը հերքում է ՀԱՊԿ առաջնորդներից ցույցերի հարցով օգնություն խնդրելու լուրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա վերջին այցի շրջանակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերի, անհնազանդության ակցիաների հետ կապված: Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, մասնավորապես ասաց. «Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում, և բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է: Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, և ճգնաժամին լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների անհնազանդության գործողություններին՝ ԱԽ քարտուղարը շեշտեց՝ ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի և օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: «Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,-ասաց Գրիգորյանը:
13:12 - 19 մայիսի, 2022
«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

«Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի հարցը պետք է լուծվի սահմանազատման համատեքստում»․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար |hetq.am|

hetq.am: Ղազախի շրջանի յոթ գյուղերի (նկատի ունի Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները), և Քյարքիի (Տիգրանաշենը) վերադարձը պետք է իրականացվի Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի պահանջին համապատասխան։ Այդ մասին ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։  Վերջինիս խոսքով՝ այդ տարածքների Ադրբեջանի կազմ վերադարձի հարցը պետք է լուծվի իրականացվող բանակցությունների արդյունքում։ «Հայաստանը երբեք չի կարող հայտարարել, որ այդ տարածքները չեն հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Այդ տարածքները հանդիսանում են Ադրբեջանի տարածք։ Քանի որ այդ տարածքների վերադարձը Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի այդ համատեքստում։ Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձը կքննարկվի և կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Խալաֆովը։ Մի քանի օր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու։ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռևս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»,- հայտարարել էր Գրիգորյանը։  
13:29 - 10 մայիսի, 2022
ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան

 |factor.am|

ՀՀ-ն տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ․ Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն․ Արմեն Գրիգորյան |factor.am|

factor.am:  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է մի շարք հարցերի։  -Պարո՛ն Գրիգորյան, տեղեկացանք, որ Հայաստանը խաղաղության բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի հինգ կետերին ի պատասխան՝ իր առաջարկներն է ներկայացրել՝ վեց կետերից բաղկացած: Դուք ասացիք, որ միջազգային հանրությունը և Բաքուն արդեն ունեն ըմբռնում, որ պետք է բանակցություններն ընթանան այդ 5+6 օրակարգով՝ Բաքվի և Երևանի առաջարկների: Կխնդրեմ պարզաբանեք, որո՞նք են Երևանի 6 առաջարկները: -Այստեղ կարևոր է ոչ թե թվերին ուշադրություն դարձնելը, այլ ենթատեքստին, թե ինչն է Հայաստանի համար կարևոր: Ադրբեջանի առաջարկած հինգ կետերով անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին և այնտեղ ապրող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանութան և անվտանգության խնդրին: Մեր հիմնական պատասխանը եղել է դրա մասին, որ մեր առաջարկություննները ևս հնչեցրել ենք: Մենք առաջարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի առաջարկությունների փաթեթը միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: Ինչպես երեկ նշել եմ՝ և՛ միջազգային հանրության, և՛ Բաքվի կողմից կա ընկալում, որ մեր երկու փաթեթները պետք է միացնել իրար և սկսել խաղաղության բանակցությունները: -Արցախի ինքնորոշման տարրը կա՞ Հայաստանի առաջարկներում: -Ինչպես նշեցի, առաջարկներում նշված է անվտանգության և իրավունքների հարցը, և նաև ինքնորոշման տեսանկյունից նաև կարգավիճակի հարց կա, պետք է հնարավորություն տանք, որ այդ հարցերին լուծում տրվի, բայց մենք նաև նշում ենք, որ հենց անվտանգությունը և իրավունքներն են կանխորոշելու կարգավիճակը, և այս առումով ակնկալում ենք ավելի ինտենսիվ քննարկումներ, որպեսզի հասկանանք, թե ինչպես են լինելու ինստիտուցիոնալ իրավունքների պաշտպանությունը և անվտանգության ապահովումը: -Պարո՛ն Գրիգորյան, իշխանություններին շատ են քննադատում, ասելով, որ չունեք Արցախի հարցի լուծման ձեր ծրագիրը, ձեր տեսլականը: Կխնդրեմ հիմա ավելի բաց և ազնիվ ներկայացնել, թե որ ձեզ համար տարբերակն է ընդունելի: Օրինակ՝ այս տարբերակը կարո՞ղ է լինել ընդունելի Հայաստանի համար. ենթադրենք բանակցությունների արդյունքում միջազգային հանրությունը տալիս է արցախցիների անվտանգության և իրավունքների բարձր երաշխիքներ և կոնկրետ մեխանիզմներ է առաջարկում դրանք ապահովելու համար, Հայաստանն այդ երաշխիքներով կբավարարվի՞ և կհամարի, որ Արցախը կարող է անվտանգ լինել, բայց միաժամանակ թողնվել Ադրբեջանի կազմո՞ւմ: Այս տարբերակն ընդունելի կլինի՞: -Միշտ խոսել ենք այս մասին, որ ԼՂ հիմնախնդիրը, մեծ հաշվով, տարածքային խնդիր չէ, այլ այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության և անվտանգության խնդիրն է: Մենք պետք է քննարկենք, թե երաշխիքներն ինչպես են գործելու և հավաստիացում պետք է ստանանք, որ այդ անվտանգության երաշխիքներն ապահովելու են ԼՂ-ում ապրող հայերի և՛ անվտանգությունը, և՛ իրավունքները: Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք դեռևս 92 թվականին: Եվ բազմիցս հրապարակային խոսել ենք այն մասին, որ Հայաստանը տարածքային որևէ հայտ չունի Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանն ունի մտահոգություն, որ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը և իրավունքները պաշտպանված չեն, մեծ հաշվով գործընթացը, որ վերջին 30 տարում ընթանում է, ուղղված է այդ երաշխիքները ստանալուն: Հիմա դժվար է հարցին ամբողջական պատասխան տալ, բայց սկզբից պետք է տեսնենք այդ երաշխիքները: Հստակ երաշխիքներ են պետք:   Առավել մանրամասն՝ factor.am-ում
21:50 - 06 մայիսի, 2022