ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի |armenpress.am|

Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարականի մտադրություն չունի: Վարդազարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Վարդազարյանը, նախ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում իրեն ուղղված հարցերին, «Իմ քայլը»-ի պատգամավորների վերաբերմունքն իր նկատմամբ գնահատեց առնվազն ագրեսիվ, ինչի պատճառը չգիտի: Հարցին, թե արդյոք հրաժարականի մտադրություն ունի՞, նա ասաց. «Այդպիսի մտադրություն չունեմ»: Անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ազատելու հետ կապված վարչապետի առաջարկության առնչությամբ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերին՝ Վարդազարյանն ասաց, որ դեռ կարծիք չունի, նույնիսկ ունենալու դեպքում երբևէ հանրային եղանակով այդ կարծիքը չի հայտնելու: Ինչ վերաբերում է ԳՇ-ի՝ վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը, նա ասաց, որ քաղաքականության հետ առնչություն չունի, հետևաբար քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի: Իսկ որպես ՀՀ քաղաքացի նա կարծում է. «Կլոր սեղանի շուրջ նստելով և բանակցելով կարելի է ցանկացած խնդիր, ցանկացած ճգնաժամ լուծել»: Լրագրողը դիտարկում արեց՝ վարչապետի կամ մեկ այլ անձի նկատմամբ մեկը մահափորձի կոչ է անում, սակայն չի կալանավորվում, իսկ մյուսն անում է ու կալանավորվում: ԲԴԽ նախագահին հարց ուղղվեց, թե ի՞նչ է պատրաստվում անել, որ դատական համակարգը բարեփոխվի, դատարանները դառնան անկախ: Վարդազարյանը շեշտեց, որ դատավորի կողմից կայացրած որոշմանը գնահատական տալու համար կա Վերաքննիչ դատարան, կա Վճռաբեկ դատարան, վերադաս դատավորները կարող են պատասխանել այդ հարցին՝ դատավորը ճիշտ է եղել, թե ոչ: «Ոչ ես, ոչ լրագրողները, ոչ քաղաքական գործիչները, ոչ քաղհասարակությունն իրավասու չէ դատավորի կողմից կայացված որոշմանը տալ գնահատական»,-նշեց նա: Անդրադառնալով դատավորների հայտարարագրերին, դատավորների կողմից հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցերին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոռուպցիոն ռիսկեր տեսնի, վարույթ հարուցի, ներկայացնի ԲԴԽ, խորհուրդը կպատասխանի այդ հարցին՝ կոռուպցիոն ռիսկ կա,թե ոչ:
12:41 - 03 մարտի, 2021
Կարգապահական վարույթ հարուցելու շուրջ 20 դիմում է բերվել ԲԴԽ, անգամ՝ նույն դատավորի նկատմամբ երկու անգամ. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին |1lurer.am|

Կարգապահական վարույթ հարուցելու շուրջ 20 դիմում է բերվել ԲԴԽ, անգամ՝ նույն դատավորի նկատմամբ երկու անգամ. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ԲԴԽ նախագահին հարցրեց դատարանների և դատավորների անկախության մասին: «Այսօր վեթինգ իրականացնելու միակ գործուն մեխանիզմը, իմ համոզմամբ, ԲԴԽ կողմից իրականացվող կարգապահական վարույթների միջոցով դատավորների լիազորությունների դադարեցումն է: Դուք երեկ ասացիք, որ երկու դատավորի լիազորություն է դադարեցվել, բայց չնշվեց, որ շուրջ 20 կարգապահական վարույթի հարուցման դիմում է բերվել, անգամ՝ նույն դատավորի նկատմամբ երկու անգամ: Ես գալիս եմ փաստաբանական համայնքից, մենք շատ լավ գիտենք կոնկրետ մարդկանց վարքագիծ: Երբ իմանում ենք, որ այդ դատավորները շարունակում են պաշտոնավարել, իսկ այլ դատավորների լիազորություն է դադարեցվում, ու ԲԴԽ-ն միայն նկատողությամբ է բավարարվում կոնկրետ շատ կոպիտ խախտումների դեպքում, դա չի նպաստում առողջ վեթինգի իրականացմանը»,- նշեց Գրիգորյանը: Վարդազարյանը նշեց, որ միանշանակ համաձայն է՝ վեթինգը անհրաժեշտ է, բայց ԲԴԽ-ին և Արդարադատության նախարարությանը անհրաժեշտ է տալ ավելի լուրջ գործիքակազմ, որ կարողանան ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել և ավելի հստակ ներկայացնել այն բոլոր վարույթները, որոնք ներկայացվում են ԲԴԽ: «Վեթինգ անելը ինքնանպատակ չէ, և դատավորի լիազորություններ անհիմն դադարեցնելը ոչ թե կբարձրացնի դատական իշխանության կամ պետության հեղինակությունը, այլ հակառակը՝ ավելի կնվազեցնի: Դրա համար ԲԴԽ-ն որոշումներ կայացնելիս ղեկավարվում է բացառապես փաստերով և օբյեկտիվության սկզբունքով: Պատկերացրեք, որ ԲԴԽ-ն ղեկավարվի հետևյալ սկզբունքով՝ այս դատավորի մասին լավ չեն խոսում, եկեք լիազորությունները դադարեցնենք: Դա՞ ենք ուզում. միանշանակ՝ ոչ»,-նշեց Վարդազարյանը:
12:21 - 03 մարտի, 2021
Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Կարող եմ պնդել, որ այս երկու տարվա ընթացքում, այս իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է․ ԲԴԽ նախագահ

Պարոն Վարդազարյան շատ լավ է, գովելի է, որ Դուք երեկվանից հետո կատարել եք Ձեր տնային աշխատանքը, վերընթերցել եք Դատական օրենսգիրքը, ԱԺ կանոնակարգ օրենքը, բայց այն, որ էստեղ հնչում են որոշ հարցեր, դրանք միայն մեր  հարցերը չեն։ Աժ-ն որպես ներկայացուցչական մարմին ներկայացնում է հանրության շրջանում առկա հարցերը, դա նշանակում է, որ կա խնդիր։ Այսօր Ազգային ժողովում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կնոջորյանը։  Վերջինս դիմեց ԲԴԽ նախագահին՝ շեշտելով, որ Վարդազարյանի զբաղեցրած պաշտոնը՝ նախագահ, դատավոր կարևոր է, և ԲԴԽ նախագահը իր գործունեության ընթացքում  պետք է որ հասկացած լիներ, որ խնդիրները անտեսելով՝ խնդիրը չի լուծվում։ «Ձեր պահվածքը այսօր խնդիրը անտեսելու, այդ խնդրից պաշտպանվելու ճանապարհն է, որը Ձեր իրավունքն է, բայց միևնույնն է, եթե Դուք շարունակեք խնդիրը անտեսել՝ խնդիրը չի դադարելու գոյություն ունենալ։ Ի՞Նչ եք կարծում Ձեր այդ հայտարարությամբ որպես ԲԴԽ նախագահ՝ Դուք նպաստե՞լ եք, որ դատական իշխանության հեղինակությունը ավելի բարձրանա, թե՞ հակառակը՝ նպաստել եք, որ այդ հեղինակությունը և վստահությունը ՀՀ քաղաքացիների մոտ ավելի նվազի»։  Վարդազարյանը հարցին ի պատասխան շեշտեց, որ վստահ է՝ իր կոչից հետո դատական իշխանության հեղինակությունը միանշանակ բարձրացել է։ ԲԴԽ նախագահը հավելեց․ «Վերջին երկու տարվա ընթացքում, ինչ ես զբաղեցնում եմ ԲԴԽ նախագահի պաշտոնը, ես վստահաբար կարող եմ պնդել, ձեր իշխանության օրոք դատական իշխանությունը իրապես անկախացել է և փոխանակ այդ անկախության դրական արդյունքները այսօր գովելի համարեք, Դուք վերցնում եք մեկ-երկու մինչդատական վարույթի գործ, որի վերաբերյալ կարծիք եք կազմում ամբողջ դատական համակարգի վերաբերյալ»։  Պատասխանին արձագանքեց Կոնջորյանը, որն ասաց, կիսում է Վարդազարյանի կարծիքը և շեշտեց, որ դատական իշխանությունն անկախացել է գործող, կառավարող իշխանությունից, սակայն հարց է առաջանում՝ դատական իշխանությունը անկախացե՞լ է նաև այլ ուժերից, մանկության ընկերների կապերից, արդյո՞ք անկախացել է փողի, ստվերային գործարքների կապերից։ Կոնջորյանի խոսքով՝ դա չափազանց կարևոր է, և իրենք՝ որպես իշխանություն, ունեն հիմանարար, լեգիտիմ իրավունք այս հարցադրումներով փորձել շարունակել այնպես, որ դատական իշխանությունը անկախանա։  ԲԴԽ նախագահը, անդրադառնալով արձագանքին, պնդեց, որ դատական իշխանությունը իրապես անկախ է։ Արձանագրելով նաև այն փաստը, որ Հայաստանում ոչ ոք՝ սկսած ԲԴԽ նախագահից, որևէ քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն, որևէ ընկերական հարաբերություններ չեն կարող ազդել դատավորների որոշումներ կայացնելու վրա՝ Վարդազարյանը տեղեկացրեց, որ նման փորձերը շատ արագ կանխվում են, հենց սկզբնական փուլում, եթե այդպիսիք լինում են։ «Միակ ճնշումը, որը նկատում եմ այս պահին, հանրային ճնշումն է, որը և՛ գովելի է, և՛ ունի որոշակի խնդիրներ։ Հանրային արդարադատություն, դատարանի առջև կանգնած ժողովրդի լոզունգները չեն կարող նպաստել որևէ կերպ արդարադատության իրականացման։ Այդ պատճառով իմ հանրային խոսքերից մեկում ասել եմ՝ ջինն արդեն դուրս է եկել սրվակից, այլևս հնարավոր չէ, որ ջինին հետ մտցնենք սրվակի մեջ։ Դատական  իշխանությունն ազատ է և չկա Հայաստանում որևէ անձ, որը դատավորին կարող է հանձնարարություն տալ, ինչ-ինչ պատճառներով»,- եզրափակեց ԲԴԽ նախագահը, շեշտելով, որ այս ամենը ոչ միայն իր, այլև ողջ դատական համակարգի և իր գործընկներների արձանագրումն են։ 
11:31 - 03 մարտի, 2021
Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը: Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում: «Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել: «Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը:
16:50 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը. թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Այս հարցը ընդգրկված էր քառօրյայի օրակարգում, սակայն այսօրվա նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, և հարցի քննարկումը հետաձգվել էր: Միրզոյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ներկայացված թեկնածուների թվից Ազգային ժողովը պետք է ընտրի դատարանի դատավոր: Ինքնաբացարկ հայտնած թեկնածուն Սամվել Գրիգորյանն էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը պարզաբանեց, թե ինչու է ինքնաբացարկ ներկայացրել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանը: «Առավոտյան անձամբ զրուցել եմ Գրիգորյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար: Պարոն Գրիգորյանը բացատրեց, որ հետպատերազմյան շրջանում հաշվի առնելով Սյունիքի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, որ անհրաժեշտ է այսօր կամ երբևէ համակարգել դատարանի աշխատանքը և ապահովել բնականոն աշխատանքները, դրա համար էլ չի հավակնում ստանձնել թափուր պաշտոնը»:
16:05 - 02 մարտի, 2021
ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը |1lurer.am|

ԲԴԽ խորհուրդն այսօր կարող է քննարկել Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը |1lurer.am|

1lurer.am: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի առաջարկով խորհուրդն այսօր կարող է քննարկել Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը իր դիմումի հիմքում դրել է ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանի՝ 65 տարին լրացած լինելու հանգամանքը, որը, Կարինե Պետրոսյանի պնդմամբ, արգելվում է դատական օրենսգրքով։ Ջհանգիրյանն ավելի վաղ անդրադարձել էր հարցին՝ պարզաբանելով, որ օրենքի այդ արգելքը միայն իրավաբան-անդամների վրա է տարածվում, գիտնական-անդամների համար սահմանափակում օրենքը չի նախատեսում: Եթե դատավորի դիմումի քննարկման արդյունքում կայացվի որոշում, որը բաց կլինի հրապարակման համար, ԲԴԽ-ն  կտրամադրի հավելյալ տեղեկատվություն փոխանցել է ԲԴԽ մամուլի ու հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։
13:38 - 22 փետրվարի, 2021
Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը

 |armenpress.am|

Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: «Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված բաց քվեարկության արդյունքներով ԱԺ-ին է առաջարկվում Վճռաբեկ դատարանի նախագահի այն թեկնածուն, որը ստացել է ԲԴԽ անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայները»,- ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորաես կատարող Ստեփան Միքայելյանը՝ նշելով, որ առավելագույն ձայներ ստացած թեկնածուն Լիլիթ Թադևոսյանն է: Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թ.,  Երևանում: 1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2001թ.՝ ասպիրանտուրան, 2017 թվականից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 2018 թ. առ այսօր զբաղեցնում է Վռճաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:
11:20 - 09 փետրվարի, 2021
Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

Թովմասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության առաջին էջում նշված է, որ դրա բովանդակությունը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին ԱԺ-ում ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում Դավիթ Խաչատուրյանի թեկնածության քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով գործընկերոջ՝ Թագուհի Թովմասյանի՝ թեկնածուին ուղղված դիտարկմանը, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասաբար է գնահատել «Բաց հասարակություններ հիմնադրամում» Խաչատուրյանի գործունեությունը:  Գրիգորյանը նշեց, որ Թովմասյանն իրավունք չուներ մեջբերելու եզրակացությունից որևէ հատված: Նրա խոսքով՝ քանի որ թեկնածուն էլ ծանոթ չէ եզրակացությանը, ուստի հնարավորություն չունի «պաշտպանվելու», իսկ որ ամենավատն է, ըստ պատգամավորի, Թովմասյանի՝ եզրակացությունից արված մեջբերումն իրականությանը չի համապատասխանում:  «Ցավոք, սահմանափակումների պատճառով չեմ կարող մեջբերել, թե եզրակացության մեջ ինչ է գրված, բայց հանրությանը տեղյակ պահեմ, որ այն, թե տիկին Թովմասյանի հնչեցրած «փաստին» տրվել է գնահատական, այդ թվում՝ բացասական, իրականությանը չի համապատասխանում»,- ընդգծեց Գրիգորյանը:
17:48 - 22 հունվարի, 2021
ԲԴԽ-ն կարող է և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ. Խաչատուրյան |1lurer.am|

ԲԴԽ-ն կարող է և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ. Խաչատուրյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:  ԲԴԽ անդամի թեկնածուն խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը իր լիազորություններն իրականացնելիս պետք է չմտնի իրավապահ մարմինների գործունեության դաշտ: «ԲԴԽ-ն ունի որոշակի լիազորություններ, բայց այն կոչված է ապահովելու պրակտիկայի միասնականությունը, ինքը կարող է վերականգնել և պետք է վերականգնի քաղաքացիների հավատը արդարադատության նկատմամբ՝ ցույց տալով, թե ինչով են տարբերվում այդ որոշումները: ԲԴԽ-ն պետք է չդառնա նաև անորոշության աղբյուր: Կարճ ասած, եթե նույն իրավախախտման համար ԲԴԽ-ն տալիս է նկատողություն, մյուս դեպքում լիազորություններն է դադարեցնում, այդ դեպքում ԲԴԽ-ն՝ որպես դատարան, դառնում է իրավական անորոշության աղբյուր»,- նշեց Խաչատուրյանը: Խաչատուրյանի խոսքով՝ արդյունավետության համար կարևոր է նաև դատավորների բեռնաթափումը: Պետք է ուշադրություն դարձնել վեճերին, որոնք այլ լուծում չունեն, քան մեկ լուծում: Մեկից ավելի լուծում չենթադրող ընթացակարգերը չեն կարող համարվել դատարան:
16:23 - 22 հունվարի, 2021
Օրենսդրական երաշխիքները բավարար են ԲԴԽ անկախ գործունեության համար. Ջհանգիրյան |1lurer.am|

Օրենսդրական երաշխիքները բավարար են ԲԴԽ անկախ գործունեության համար. Ջհանգիրյան |1lurer.am|

1lurer.am: Ներկա Բարձրագույն դատական խորհուրդը տարբերվում է իր նախատիպերից՝ այն չի գլխավորվում ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ գործադիր և դատական իշխանության որևէ պաշտոնյայի կողմից, ինչը հավելյալ անկախության երաշխիք է. ԱԺ իր ելույթում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը: Նա շեշտեց, որ ԲԴԽ-ի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են կառույցի անկախ գործունեությունն ապահովելու համար: Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է: Ջհանգիրյանը նշեց, որ այդտեղից հետևում է՝ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ պետք է լինի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե՛ դատարանների, թե՛ դատավորների անկախությունը:  «Պետք է արձանագրենք, որ սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ-ի անկախ պետական մարմին լինելու հանգամանքը, բացի դրանից՝ ԲԴԽ անդամները, ընտրվելով թե՛ դատավորների ընդհանւոր ժողովի, թե՛ ԱԺ-ի կողմից, հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին՝ դրանով իսկ անկախ են ու գործում են անկախ: Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան վարձատրություն են ստանում»,- ասաց Ջհանգիրյանը: Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ դատական օրենսգիրքը գիտնական անդամների համար քաղաքական կուսակցությունների մասնակցության արգելք է նախատեսում:  Ջհանգիրյանի խոսքով՝ 2007 թվականի ընդունված «Դատական օրենսգիրքը» հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայության: «Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում: Այդ օրենսգիրքը հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ անհիմն մեղադրանքներով ազատազրկման դատապարտվեցին, կալանավորվեցին: Կարծում եմ՝ այդ բուրգ, ինչ-ինչ բարեփոխումներով, մինչև այսօր գործում է: ԱԺ-ի օրենսդրական առաքելությունն այստեղ շատ կարևոր է, որ հետագայում բոլոր դատավորներին, դատարաններին անկախացնեն նաև վերադաս դատական ատյանների, նույնիսկ ԲԴԽ ազդեցություններից»,- ասաց Ջհանգիրյանը: Իրավագետը նաև կարևորեց գործող դատական համակարգում զտման խնդիրը: Շեշտեց, որ Սահմանադրությունը իրավունք է տալիս Դատական օրենսգրքով նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Ըստ նրա՝ դրանք պետք է կիրառվեն, որպեսզի ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տրված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը:
14:29 - 22 հունվարի, 2021
«Բարգավաճ Հայաստան»-ը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը |armenpress.am|

«Բարգավաճ Հայաստան»-ը ևս չի մասնակցի ԲԴԽ անդամների ընտրության քվեարկությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ավելի վաղ չմասնակցելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը»: ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը: Մենք նաև չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու»,-ասաց Տոնոյանը: Լրագրողը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հանդիպել է Ջհանգիրյանի հետ, ո՞րն է չմասնակցելու պատճառը, Տոնոյանն ասաց, որ բովանդակային մանրամասների մեջ չի մտնելու: «Սակայն այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ բնականաբար, մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,-ասաց նա՝ ներկայացնելով քաղաքական որոշումը: Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ևս ուներ թեկնածու առաջադրելու հնարավորություն, ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց՝ Տոնոյանն ասաց, որ ըստ իրենց՝ երկրի, կառավարության օրակարգում պետք է լինեն միանգամայն այլ հարցեր: «Եվ այստեղ՝ դատական համակարգում տեղի ունեցող ինչ-որ կեղծ օրակարգով առաջ բերված հարցեր և բազմաթիվ այլ հարցեր, պարզապես տեղ չունեն մեր օրակարգում»,-ասաց նա ու մատնանշեց՝ զոհերի ընտանիքների, Արցախից տարհանվածների խնդիրների, գերիների հարցերը:
14:19 - 22 հունվարի, 2021
Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

Դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար. Գագիկ Ջհանգիրյան |tert.am|

tert.am: Ես դեմ եմ գերագույն դատարան ստեղծելուն, շատ դեմ եմ, դա բացարձակ անընդունելի է, ես օրենսդիր մարմնի անդամ չեմ, քաղաքական մեծամասնությունը չեմ ներկայացնում, բայց կարծում եմ՝ սխալ ճանապարհով են գնում, դա փակուղի է: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանի հարցին, թե ինչպես է վերաբերվում գերագույն դատարան ստեղծելու մտքին: «Կարճ ասեմ՝ բացասական եմ վերաբերվում, որովհետև դրանք կայացած կառույցներ են, եթե ինչ-ինչ խնդիրներ կան այդ կառույցների գործունեության բովանդակության մեջ, մենք պետք է լուծենք այդ խնդիրները: Կոպիտ ասած, օրինակ բերեմ, եթե մենք ուզում ենք խաշ ուտենք, մենք կաթ տվող կովին չենք մորթում, որ ոտքերից խաշ ուտենք: Այդ մարմինները՝ Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, գործում են տարիներ շարունակ: Մի մոռացեք, երբ մենք մեղադրական դատարանից 96-97 թվականներին անցում էինք կատարում քիչ թե շատ մրցակցային դատարան,  շատ մեծ դժվարությամբ էդ սահմանադրական հանձնաժողովում կարողացանք դնել Գերգույն դատարանի լուծարման հարցը»,- ասաց նա: Ջհանգիրյանը հայտարարեց՝ գերգույն դատարանը «մոնստր» է,  իր կազմում ուներ և առաջին ատյան, և վերանայման ատյան, և հսկողական ատյան: «Այսինքն՝ կենտրոնացած էր, կարևոր գործերն իրենց մոտ էր, էն ժողովրդական դատարանները դամ էին քաշում: Հիմա պատկերացրեք այսքան տարիների՝ Երրորդ Հանրապետության այս ընթացքը, որը սահմանազատել է արդարադատության ոլորտը սահմանական արդարադատությունից, ուզում ենք բերենք, նորից խառնենք: Դա սխալ է, մարմին չեն ստեղծում կամ վերացնում անձանց խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:
13:53 - 22 հունվարի, 2021
Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

Իրավաբան-գիտնականի համար տարիքային սահմանափակում չկա. պատգամավորը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար իրավաբան-գիտնականի թեկնածությունն առաջադրելու համար որևէ տարիքային սահմանափակում չկա օրենքով: Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ-ում Ջհանգիրյանի ընտրության հարցով քննարկմանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Ջհանգիրյանը 65 տարեկան է, իսկ խորհրդի անդամի թեկնածու կարող է լինել մինչև 63 տարեկան դատավորը: Վարդանյանը  նաև նշեց, որ ԲԴԽ-ն կազմված է երկու կարգի սուբյեկտներից՝ դատավորներ, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, որոնց նկատմամբ ներկայացվում են ուրույն պահանջներ, մասնավորապես 10 տարվա դատավարական գործունեության փորձ և այլն, և ԱԺ-ի կողմից ընտրված իրավաբան-գիտնական, որոնց ներկայացվում են այլ պահանջներ: «Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակորեն նշում է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որևէ սահմանափակում: Սահմանափակումները հստակ նշված են 112-րդ հոդվածում, և որևիցե տարիքային սահմանափակում որպես այդպիսին, նախատեսված չէ»,-ասաց Վարդանյանը: Նա շեշտեց՝ հստակ պետք է տարբերակել դատավորի տարիքին ներկայացվող պահանջները, դատավորի թեկնածուին ներկայացվող պահանջները և ԲԴԽ-ի գիտնական անդամներին ներկայացվող պահանջները: Անդրադառնալով դատավոր նշանակվելու սահմանափակումներին՝ պատգամավորն ասաց, որ սահմանափակումների մեջ որևէ դրույթ չկա, որն այս կամ այն եղանակով կարգելեր գիտնական անդամին զբաղեցնել ԲԴԽ անդամի պաշտոնը:
13:49 - 22 հունվարի, 2021