Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Շենգավիթում որոշ խախտումներ է արձանագրել․ տարեցների սպասարկման ժամերը հաճախ չեն պահվում

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Շենգավիթում որոշ խախտումներ է արձանագրել․ տարեցների սպասարկման ժամերը հաճախ չեն պահվում

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօրվա ստուգայցի արդյունքում որոշ խախտումներ են արձանագրվել: Այս մասին հայտնում է  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ԱԱՏՄ մասնագիտական թիմն արձանագրել է, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, և կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են․ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։Դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը, ժամը 10-12-ին միայն տարեցների սպասարկման կարգը չպահելուն և այլն։Ատամնաբուժարաններում խախտումներն առավելապես վերաբերում են մանրէազերծման, նախամանրէազերծման, բժշկական թափոնների վերացման գործընթացներին։ԱԱՏՄ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մեծաթիվ են խախտումները նաև գեղեցկության սրահներում․ այստեղ կանոնների չպահպանումը ռիսկային է հատկապես այն առումով, որ հաճախորդն ու աշխատողը միմյանցից շատ փոքր հեռավորության վրա են գտնվում, ինչը վարակվելու հավանական ռիսկը մեծացնում է։
19:09 - 12 հուլիսի, 2020
Երևանի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը 6 ժամով կդադարեցվի

Երևանի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումը 6 ժամով կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 5 շենք, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 38 շենք, Ն․Ստեփանյան փ. 18 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 10 շենք, Նոր Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. 16 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 26 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Հովհաննիսյան թաղ․ 28 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի հանք 20 հանրակացարանի շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դանիել Վարուժան փ.5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 15 (3/6) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 3/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փ․2, 4/1, 4/2, 4/3, 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Մայիսի 9-ի փողոցի սեփական տներ, Գ․Նժդեհի փ․21 շենք, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ, Չեխովի փ․1 շենք, Եղբայրության փ․1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 39 շենք, Մաշտոցի պող. 2, 4 շենքեր Մաշտոցի պող. 25, 33/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 25/14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 13, 31 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գր.Լուսավորիչ փ. 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վարդանանց փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազգային Օպերայի և Բալետի թատրոն մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տպագրիչների 3 շենք 1 մուտք, Տպագրիչների 5 շենք 3 մուտք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 26, 28, 30 շենքեր, Անդրանիկի փ. 136 շենք, Մարգարյան փ. 29/1, 45 շենքեր, Շիրազի փ. 26 շենք, Դավիթաշեն 1-ին թաղ. 24, 25 շենքեր, Դավիթաշեն 2-րդ թաղ. 43 շենք,Սիսակյան փ. 16 շենք, Սվաճյան փ. 52 շենք, Սեբաստիայի փ. 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր. Սունդուկյան փ. 64ա շենքը Սունդուկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Համբարձումյան փ. 14 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 12 շենք, Ա.Ավետիսյան փ. 23 շենք, Դեմիրճյան փ. 12-14 շենքեր, «Էյչ-ԷՍ-ԲԻ-ՍԻ բանկ» ընկերություն, «Դայան» ՍՊԸ և «Արաբկիր» ԲԲԸ:
10:08 - 11 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Քաջազնունի փ. 6, 4, 4ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք, Թումանյան փ. 1 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 2 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 21, 25 շենքեր, Գր. Լուսավորիչ փ. 3 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Փարպեցու փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28, 28ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 37 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 25/14 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ. 1 շենք, Սունդուկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձորի փ. 69 շենք, Այգեձորի նրբ. 22 շենք,Փափազյան փ. 16ա, 36 շենքեր, Կոմիտասի պող. 45 շենք, Համբարձումյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաչատրյան փ. 12 շենք, Ա.Ավետիսյան փ. 23 շենք, Համբարձումյան փ. 14 շենք, քաղ․ «Ա․Աբրահամյան», «Ցոլք Էլիտ» ԱԿ, «Ջի էն Ջի» ՓԲԸ, «Դիդի Գրուպ» ՍՊԸ, «Ռ․Գալստյան» ԱՁ, քաղ․«Ս․Մնացականյան», «Էնի էլ․նյութերի ինստիտուտ» ՍՊԸ, քաղ․«Ա․Երիցյան», Նիզամի փ․2 շենք, Մանանդյան փ․1/3 շենք, Մայիսի 9-ի փ․3, 5, 7, 9, 9/1, 13 շենքեր, Նիզամի փողոցի սեփական տներ, Մայիսի9-ի փողոցի սեփական տներ, Մարքվարտի փ․85/1 շենք, Շիրակի փ․56/1, 58/1 շենքեր, Շիրակի, Մարքվարտի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շինարարների փ. 10 շենք, Նազարբեկյան փ. 31 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 16 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 44 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 9 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Սեբաստիայի փ. 86 շենք, Ավան՝ 5-րդ, 7-րդ փողոցների 1-ին, և 2-րդ նրբանցքների սեփական տներ, Շահինյան փողոցի, Մարշալ Խուդյակով փողոցի սեփական տներ, Խուդյակով փ․70, 68/1, 84/1, 84/2, 84/3, 84/4 շենքեր, Դ․ Վարուժան թաղ․9, 10 շենքեր, Իսահակյան թաղ․4 շենք, Հովհաննիսյան թաղ․27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 12 պոլիկլինիկա և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դ․ Վարուժան փ. 4 շենք, Աճառյան փ․ 44, 2/1շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ․13 (3/5) շենք ,Տաշքենդի փ․18 (2/6 ) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենք, Նոր Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փ. 8 շենք, Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք (2, 4 մուտքեր), Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 4/1 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փ. 11 շենք, Նոր Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 1 շենք, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 8 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 50/5 շենք, Ն․ Ստեփանյան փ. 9 շենք, Նոր Նորքի 6-րդ զանգ.՝ Բ․ Մուրադյան փ. 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս և Քանաքեռավան համայնքներ, «Ռեդ-Գրուպ», «Երևան խմելու ջուր», «Նորմա Կաթ», «Լույս, Միաձույլ» ՍՊԸ, Սառնարան, Մերգելյան, Ֆերի, Ա․ Քամալյան, Զանգեզուր կոոպ․, Սառնարան թաղամաս, Գեղարքունիքի մարզում՝ 10:30–13:00 Սևան քաղաքի Հրազդան փողոցի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներն ամբողջությամբ:
09:24 - 10 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնի Կոտայքի և Արարատի մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Արագածոտնի Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`11:00-17:00 Այգեստան 9փ. 41-55 սեփական տներ, Այգեստան 11փ. 82-199 սեփական տներ և ոչ բնակաիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. 6 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 60 շենք, Մաշտոցի պող. 21 շենք, Փարպեցի փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացու փ. 18-45 սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Բուզանդի փողոց «Հայ Կապալ» , Լազոյի փ․4, 6 շենքեր, Կաշեգործների, Լազոյի փողոցների սեփական տներ, Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Պապովի, Տիմիրյազովի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Սերոբ փ. 11 շենք, Համբարձումյան փ. 12, 14 շենքեր, Թբիլիսյան խճ. 3, 3/2, 3/14, 5 շենքեր, Արաբկիր 25, 35 փողոցների սեփական տները, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արղության փ. 8/3 շենք և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հ.Էմին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալխասյանց փողոցի սեփական տները, Փափազյան 2 նրբանցքի սեփական տներ, Հ.Սահյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խաչատրյան փ. 27, 27/1, 29, 29/1, 31, 33 շենքեր և սեփական տներ, Մանուշյան փողոցի սեփական տներ, Այգեկցու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևքարեցի Սաքո փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 5 մանկական հիվանդանոց, Մամիկոնյանց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալխասյանց փ. 1/11 շենք, Գյուլբենկյան փ. 37 շենք, Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Դայան», «Կոմֆորտ Ռ ԵՎ Վ», «Ռասսի» ՍՊԸ-ներ, «Հիդրոգեն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արաբկիր» ԲԲԸ, «Օկտան Թեսթ» ՓԲԸ, «Էներոգոկապ» ՓԲԸ, Ծերենցի փ. 7 շենք, Անդրանիկի փ. 96 շենք, Նորաշեն թաղ. 43 շենք, Նազարբեկյան փ. 25 շենք, Մարգարյան փ. 45 շենք, Մարգարյան փ. 29/2 շենք, Սիսակյան փ. 16 շենք, Դավթաշեն 1-ին թաղ. 18,19 շենքեր, Դավթաշեն 2-րդ թաղ. 42 շենք, Արարատյան 1-ին զանգ. 10/5 շենք, ՀԱ Ա-1 թաղ. 157 շենք, Արեշ 19փ. 20-26 (զույգ); 22 փ. 94-117 սեփական տներ, Դիմիտրով փ. 140-194 սեփական տներ, Դիմիտրով 5-րդ նրբ. 1-31 սեփական տներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 17 շենքի 1-ին մուտք, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 20 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ և Մոլդովական 24/2, 26 շենքեր, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 48 շենք, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 62 շենք, Նոր -Նորքի 7-րդ զանգ.՝ Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, Ավետիսյան փ. 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 48, 51, 52, 53, 58 շենքեր, թիվ 88 դպրոց, թիվ 117 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67 շենքի 2-րդ մուտք, Ավան՝ Իսահակյան թաղ․2/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովհաննիսյան թաղ․50 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղի Հանք՝ Աճառյան փ. 18 շենք, թիվ 11 ուսումնարանի հանրակացարանի շենք, Առինջ գյուղի՝ Դուրյան թաղամասի սեփական տներ, Ավան՝ Ն․ Սաֆարյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝09:00-16:00 Կոշ, Ավան, Լեռնարոտ և Վերին Սասունիկ գյուղեր, Կոտայքի մարզում՝10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյան, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Թարգմանչյանց փողոցներ՝ մասնակի, Նուռնուս համայնք՝ մասնակի, Արարատի մարզում՝10:00-13:00 Ավշար, Սիսավան, Վանաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
09:30 - 09 հուլիսի, 2020
60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա  |youtube.com|

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա |youtube.com|

youtube.com: Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմ/ժ։ Այդ ճանապարհահատվածներն են՝ Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա, Սարալանջի փողոց և Աշտարակի խճուղի: Թեմայի շուրջ պարզաբանումներ է ներկայացրել ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։ Երթևեկության կազմակերպման փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է կամ առավել բարձր անվտանգության մակարդակ ունենալը, քանի որ, ինչպես ցույց են տալիս 2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան բնակավայրերի համար ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված 60 կմ/ժ-ն է, մասնավորապես՝ Երևանում կան տեղամասեր, որտեղ սահմանված է 70 և 80 կմ/ժ արագություն, ապա այդ հատվածներում բավական բարձր է վթարայնության ցուցանիշը։ Խոսքը վերաբերում է հատկապես զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Դրանց նախականխման, առավել ծանր հետևանքների կանխման ու նվազեցման նպատակով է հենց նախատեսվում իրականացնել նշված փոփոխությունը։ 2019 թվականի ցուցանիշներով՝ Երևանում տեղի է ունեցել 2172 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 86 և մարմնական վնասվածքներ ստացել 2801 մարդ։ Երևանի համար ծանրության գործակիցը կազմել է 2,9 կամ ավելի պատկերավոր ասած՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածի դեպքում 29 զոհ է եղել։ Ինչ վերաբերում է նշված փողոցներին /Իսակովի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկի փողոցներ, Մյասնիկյան պողոտա և Սարալանջի փողոց, Աշտարակի խճուղի/, ապա 2019 թվականին այս հատվածներում եղել է 227 պատահար։ Արդյունքում՝ զոհվել է 18 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 318-ը։ Այս հատվածներում ծանրության գործակիցը եղել է 5,3, կամ ավելի պատկերավոր՝ պատահարների հետևանքով յուրաքանչյուր 1000 տուժածներից եղել է 53 զոհ։ Բացի այդ, Երևանում տեղի ունեցած պատահարների 10,5 %-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երևանի տեղի ունեցած պատահարների հետևանքով ընդհանուր զոհերի 20 %-ը։ Այսինքն, այս դեպքում ևս, զոհերի թվի հետ կապված, ունենք կրկնակի ցուցանիշ: Երևանում կա մոտ 170 քաղաքային նշանակության փողոց, և այդ 8 փողոցները կազմում են ընդհանուր ցանցի 4,7 տոկոսը։ Արդյունքում՝ 4,7 տոկոս հատվածում ունենք 10,5 տոկոս պատահարներ, 20,9 տոկոս զոհեր և 11,3 տոկոս վիրավորներ։ Նման պատկերը ցույց է տալիս, որ այս հատվածներում բավական բարձր է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքի ծանրության աստիճանը։ Եթե ուշադրություն դարձնենք այդ 8 փողոցներին, ապա բոլոր դեպքերում առավել բարձր արագություն տեղամասերին հաջորդում են սովորական բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ արագությունը։ Տեսականորեն ստացվում է, որ բարձր արագությամբ երթևեկելու պարագայում, երբ հանդիպում ես առավել ցածր արագության տեղամասի, պետք է նվազեցնես արագությունը։ Ստացվում է, որ ներկա իրավիճակում ավելի մեծ է խցանումների առաջացման հավանականությունը, քան փոփոխությունից հետո, քանի որ կլինի մեկ արագություն՝ 60 կմ/ժ, և բոլոր հոսքերը միևնույն միջին արագությամբ կընթանան։ Ընդհանրապես, ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունը ինքնին ժամանակավոր է, որովհետև տարբեր իրողություններում անընդհատ ենթակա է վերանայման։ Այս փոփոխությունն էլ վկայում է այդ մասին. ժամանակին կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բարձրացվել են սահմանված արագությունները, իսկ ներկա ուսումնասիրությունների արդյունքում վերանայվում են այդ արագությունները և նվազեցվում։ Բնականաբար, նաև այս փոփոխությունը հետագայում կարող է չարդարացվի, և այդ դեպքում պետք է կամ այլ միջոցառում իրականացնել կամ վերադառնալ նախկինին։
18:28 - 08 հուլիսի, 2020
Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և Կոտայքի մարզում էլեկտրաէներգայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Երևանում`11:00-17:00 Սայաթ-Նովա պող. 10 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սայաթ-Նովա պող. 26 շենք, Հերացի փ. 18 շենք հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 40 շենք (8-12 մուտքեր) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 15, 23 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Լեոյի փ. 20-101 սեփական տներ, Կոնդ թաղ. 53-99 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավագ Պետրոսյան և Վրթանես Փափազյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մամիկոնյանց փ. 36/4-36/6 շենքեր, Հ.Էմին փ. 92/1 շենք, Մալխասյանց փ. 1/11 շենք, Ա.Սերոբ փ. 9 շենք, Սունդուկյան փ. 15/1 շենք, Բաղրամյան 2 փակ. 6 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դեմիրճյան փ. 12-14 շենք, Արաբկիր 25 և 35 փողոցների սեփական տներ, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 1-ին թաղ. 17 շենք, Դավթաշեն 2-րդ թաղ. 41շենք, Նազարբեկյան փ. 22 շենք, Սիսակյան փ. 16 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 16 շենք, Բաբաջանյան փ. 38 շենք, ՀԱ Ա-1 թաղ. 144 շենք, Շիրազի փ. 6 շենք, Արարատյան 1-ին զանգ. 10/5. 17, 18 շենքեր, Շիրազի փ. 40 շենք, Բուռնազյան փ. 22-59սեփական տներ, Բուռնազյան 1-ին նրբ. 1-15 սեփական տներ, Միչուրինի փ. 5 շենք և 6 – 12 (զույգ) սեփական տներ, Սուվորովի փ. 2-15, 5, 5Ա սեփական տներ, Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 1 շենք, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 60, 50/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Ա․ Հովհաննիսյան փ. 24 և Գայի պող. 45 շենքեր, Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի նրբ․ 1 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նոր -Նորքի 6-րդ զանգ.` Շոպրոնի 4-րդ նրբ․ 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 2 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67 շենք (4 և 7 մոուտքեր), Ավան՝ Դ․Վարուժան փ. 8 շենք, Իսահակյան թաղ․ 2/1 շենք, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 15(1/8) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տաշքենդի փ. 12 (3/2) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Եղվարդ համայնքի Կոմիտասի, Չարենցի, Աբովյանի, Սայաթ-Նովա, Իսահակյան, Սաֆարյան, Զաքարյան փողոցներ՝ մասնակի,Նուռնուս համայքն ամբողջությամբ,11։00-15։00 Պռոշյան համայնքի հարավ արևելյան թաղամաս, «Ս․Լ․Լ գազ», «Ատ մարտինա», «Այիսա գազ», «Բադալյան և եղբայրներ», «Նվեր Թորոսյան», «Զ․ Սարգսյան», «Վանահովիտ», «Էվա Մակ», « Սամվել Սասուն», «Սերֆուդ պահածոներ», «Արես Տրանս ունիվերսալ»ՍՊ Ը-ներ:
10:42 - 08 հուլիսի, 2020
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:  Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:  
15:18 - 06 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արմավիրի մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արմավիրի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`10:00-16:00 Թևոսյան-Ձորաղբյուր խաչմերուկի հարսանյաց սրահ և Բագրևանդ փողոցի «Շաբեր» և «Միրանյան Հրաչ և ընկերներ» ՍՊԸ-ներ,11։00-15։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 6, 8, 8/1, 10, 12, 14, 16 շենքեր, Միկոյան փ. 12, 14 շենքեր, թիվ 268 մսուր-մանկապարտեզ, «Հայնախագիծ» և «Գեոդեզիայի» ինստիտուտներ, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Այգեգործական թաղամասի առանձնատներ և Գյուրջյան փողոցին հարող տարածքների առանձնատներ, Շոպրոնի 4-րդ նրբ․ 6 շենքը, Շոպրոնի փողոցի 25/3 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,11:00-17:00 Հերացու փ. 24 շենք, Քաջազնունի փ. 8/1, 10 շենքեր, «Նար-Դոսի» անվան միջնակարգ դպրոց և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 17 շենք, Ամիրյան փ. 20, 28 շենքեր և 76, 80 սեփական տներ, Բուզանդի փ. 85, 107 սեփական տներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թբիլիսյան խճ. 3, 5, 5/1, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամոյի 2-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Օրբելի փ. 6 շենք, Գյուլբենկյան փ. 37 շենք, Դավիթաշեն 3-րդ թաղ. 34 շենք, Դավիթաշեն 2-րդ թաղ. 22, 26 շենքեր, Շիրազի փ. 2 շենք, Մարգարյան 2-րդ նրբ. 9 շենք, Բաբաջանյան փ. 8 շենք, «Լյուքս Կար սերվիս», «Ոսկե Գավաթ» ՍՊԸ-ներ, «Հրանտ Պողոսյան» ԱՁ, Մայիսի 9-ի փ․ 9ա, 11, 11ա, 13, 13ա, 13բ, 15 շենքեր, Վ․Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր Նորքի 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 67(25) շենք, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 10(3/1) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝11:00-17:00 Լերմոնտով, Տերյան, Մաշտոց, Թամանյան փողոցներ՝ մասնակի, Արմավիր քաղաքի խմելու ջրի պոմպակայաններ, Նորավան գյուղը և Նորավանի ոռոգման պոմպակայաններ:
09:08 - 06 հուլիսի, 2020
ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով:Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը. Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ՝ աշխատակիցները ոչ պատշաճ են կրել դիմակները, թերի են վարել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:Մշտադիտարկումները շարունակվել են հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը:
18:09 - 04 հուլիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և 2 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում`11:00-17:00 Վրացյան փ. 71, 71/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարյան փ. 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մյասնիկյան փ. 22, 26, 33ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 սեփական տներ, Բուզանդի փ. 85-107 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 35 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 30 շենք, Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ 2-րդ շրջադարձային 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ Դուշամբեի փ․ 1, 3, 5; Տաշքենդի նրբ․ 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15; Աշխաբադի փ․ 1, 5, 7; Բաբաջանյան նրբ․ 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 13 շենքեր, թիվ 7 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Դ․ Վարուժան 10 շենք և հարակից ոչ բնակիչ–բաժանորդներ, Կոտայքի մարզում՝12:00-14:00 Զովունի համայնքն ամբողջությամբ, Արագածոտնի մարզում՝11:00-14:00 Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Օդևան, Մեծաձոր, Կաքավաձոր, Դիան, Ագարակ, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Աշնակ գյուղեր:
09:20 - 03 հուլիսի, 2020
Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է․ մշակութային գործիչների նամակը՝ վարչապետին և քաղաքապետին

Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է․ մշակութային գործիչների նամակը՝ վարչապետին և քաղաքապետին

Մշակույթի մի շարք գործիչներ բաց նամակ են հղել վարչապետին և Երանի քաղաքապետին․ «Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր տարակուսանքն ու վրդովմունքն ենք հայտնում Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի կառուցապատման շուրջ զարգացումների վերաբերյալ։ Անթույլատրելի է Երևան քաղաքի պատմամշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը: Քրեա-օլիգարխիկ համակարգի հետ համագործակցած իշխանությունները մեր մայրաքաղաքը հետևողականորեն դարձրել և դարձնում են անցյալ չունեցող քաղաք: Մասնավորապես թիրախավորված է Կենտրոն թաղամասը: Այսօր հերթը հասել է մանրածախ առևտրականացման պատճառով ժողովրդական միջավայրում «Ֆիրդուս» անվանված թաղամասին:Լինելով Երևան քաղաքի պատմա-ճարտարապետության կարևոր և բացառիկ հատվածներից մեկը, իշխանությունների թողտվությամբ այն վերածվել է անխնամ և փնթի միջավայրի այն դեպքում, երբ որոշ խնամքի դեպքում կարող էր և կարող է դառնալ Երևանի ոչ վաղ անցյալը ներկային կապող նշանակալի ճարտարապետական, պատմական ու մշակութային միջավայր: Անցյալի վկայությունների ոչնչացումը անցյալի պատմության ոչնչացում է: Երևանի անցյալը միայն թամանյանական Երևանը չէ: Խորհրդային մոդեռնիզմը իր դրական ներդրման հետ չկարևորեց Երևան քաղաքի նույնիսկ 19-րդ դարի պատմության վավերական վկայությունները պահպանելու անհրաժեշտությունը: Բայց խորհրդային ճարտարապետության առանձնահատկություններից մեկը ըստ էության գաղութային ժողովուրդների ինքնության խորհրդայնացումն էր նաև այդ ժողովուրդների անցյալի ոչնչացմամբ, որից, թվում է, պիտի հրաժարվեինք Հայաստանի ինքնիշխայնացմամբ: Ցավոք մենք գնացինք հակառակ ճանապարհով: Այսօր Երևանի նախախորհրդային անցյալից քիչ բան է մնացել, և հիմա կարծեք ընթացքի մեջ է այդ քիչը նույնպես ոչնչացնելու անհագուրդ ծրագիրը: Եթե խնդիրը ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծածն իրագործելն է, ամենևին պարտադիր չէ այն անպայման Երևանի կենտրոնում իրագործել, առավել ևս՝ անցյալի քիչ վկայություն թաղամասի հաշվին: ՝ Անհավատալի է, որ Հյուսիսային պողոտայի տխրահռչակ հեղինակը, որն իր մեղքի մասնաբաժինն ունի պատմա-մշակությային հուշարձանների ոչնչացման և բազմաթիվ ընտանիքների ունեզրկման գործում, այսօր շարունակելու է արդեն ավանդականացող երևույթը՝ Երևանի անձնագրի հերթական էջը պոկել և սոսնձել նոր էջ՝ Թամանյական Երևանի վրա իշխող, ճնշող մի նոր մոդեռն ներկայացվող միկրո-թաղամասով: Այս կարևորագույն խնդրին ավելանում է օրինականության տեսակետից աշխատանքների խնդրահարույց ընթացքը, քաղաքաշինական փաստաթղթերի ամբողջական փաթեթի, մասնավորապես՝ նախագծի ու համապատասխան թույլտվությունների պակասը և վարչական դատարանում գերակա շահի որոշումը վիճարկող ընթացիկ գործի առկայությունը։ Սրան գումարած՝ թաղամասի բնակիչների նկատմամբ հերթական ծաղրը՝ չնչին գումարը, որը նրանց առաջարկվել է դեռևս 2018թ. Հյուսիսային և Գլխավոր պողոտաների վատագույն ավանդույթներով: Զազրելի է այս նախագծի իրականացմանը խայտառակ պատմություն ունեցող և սնանկ ճանաչված «Գլենդեյլ Հիլզ»-ի հետ անմիջական կապ ունեցող անձանց և կազմակերությունների, իրականում մասնիկների տրոհված նույն Գլենդել Հիլզի դերակատարումը: Մենք պահանջում ենք՝ - Անհապաղ դադարեցնել «Ֆիրդուս» թաղամասում ընթացող բոլոր աշխատանքները,- Չեղյալ հայտարարել Նարեկ Սարգսյանի անընդունելի նախագիծը,- Հանրային քննարկումներն ու քաղաքացիների մասնակցությունը Երևանի Կենտրոն թաղամասի կառուցապատման հարցերի շուրջ դարձնել պարտադիր ընթացակարգ,- Բաց մրցույթ հայտարարել և ընտրել «Ֆիրդուս» թաղամասի պատմամշակութային շերտերի պահպանմամբ արդիական նախագիծ: Հարգանքով Զարուհի Մուրադյան, ՀՀ Նկարիչների միության անդամՀրանուշ Խառատյան, Ազգագրագետ, ՊԳԹՀենրիկ Բախչինյան, ԲԳԴԳայանե Շագոյան, մշակութային մարդաբան, ՊԳԹԼևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակույթի վաստակավոր գործիչՅուլիա Անտոնյան, Մշակութային մարդաբան,ՊԳԹԳոհար Մուրադյան, ԲԳԴ, ՄատենադարանԱրծվի Բախչինյան, ԲԳԹՎահրամ Մարտիրոսյան, Գրող, կինոդրամատուրգ, լրագրողԱշոտ Ադամյան,Դերասան, ռեժիսորԱրմինե Գեղամյան, Լրագրող, խմբագիրԼուսինե Հովհանիսյան, ԼրագրողՌուբեն Առուտչյան, ՀՀ վաստակավոր նկարիչՍեդա Գրիգորյան, Վավերագրող ռեժիսորՏիգրան ՀեքեքյանՀասմիկ Պապյան, Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստՆարինե Աբգարյան, գրողՏիգրան Ամիրյան, ԲԳԹ, գրականագետԱրթուր Իսպիրյան, երգիչ, Երևանի ավագանու անդամԼեւոն Խալաթյան, ՖՄԳԹԴավիթ Մաթևոսյան, ռեժիսոր, Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրենԱրեգ Քեշիշյան, Ճարտարապետ/ՁեռներեցՀայկուհի Մուրադյան, մշակութաբանԱրտավազդ Եղիազարյան, «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր, գրողԴիաննա Սահակյան, մշակութաբանԱրմեն Աբրոյան, ճարտարապետԼուսինե Գրիգորյան, մեդիա մասնագետԿարեն Թովմասյան, միջազգայնագետ-պատմագետ, լրագրողԱշոտ Սիմոնյան, ճարտարապետՄարինա Դիլանյան, նկարիչՆատալիա Օհանյան, ճարտարապետՍամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչՍուսաննա Մկրտչյան, թարգմանիչ, բանասերՍոսե Ղլեջյան, բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիՏիգրան Հայրապետյան, ճարտարագետԼուսինե Խառատյան, Մշակութային մարդաբանԷդիթ Սողոմոնյան, կրթության կառավարման մասնագետԱլեքս Միրզոյան, երաժիշտ, մշակութային միջոցառումների կազմակերպիչԱստղիկ Սիմոնյան թատերագիր, կինոդրամատուրգՄարիամ Ավագյան ԿԳԹ, դոցենտԷդուարդ Բագրատունի, լուսանկարիչՏորք Դալալյան, լեզվաբան-բանագետՆելլի Շիշմանյան, վավերագրող լուսանկարիչ, դիրիժորէսթեր Հակոբյան, զարգացման ծրագրերի կառավարիչԱղասի Թադևոսյան, Մշակութային մարդաբանՀերիքնազ Հարությունյան, բանասերԷվիյա Հովհաննիսյան, սոցիալական մարդաբանԳոհար Ստեփանյան, ազգագրագետ, պ․գ․թ․Վիլյամ Կարապետյան, նկարիչ-դիզայներԴավիթ Մարգարյան, ՏԳԹԱրտեմ Սադոյան ՏՏ գործարարՍոնա Տոնիկյան, արևելագետՋավահիր Այվազյան, ինժեներ քիմիկ-տեխնոլոգԻննա Մխիթարյան, ֆոտոլրագրողԱրամ Ղանալանյան, ճարտարապետ "Ռաֆայել Իսրայելյան" հիմնադրամի համահեղինակԳագիկ Աղասարյան, ճարտարապետԷմմա Ֆահրադյան ճարտարապետ ճարտարապետների միության անդամՍամվել Խաչատրյան, քաղաքագետ, թարգմանիչԱրթուր Աթայան, արվեստաբան, ՀԳՊԱ դասախոսՆարբե Պետրոսյան, "Ստորակետ Ճարտարապետական Արվեստանոց" համահիմնադիր-ճարտարապետՀասմիկ Սողոմոնյան նկարիչ-դիզայներԶարուհի Սիմոնյան, սոցիոլոգԱռնոլդ Հակոբյան, ՏԳԹԳևորգ Եղիկյան, ֆմգթ, տվյալագետ, քաղաքային պլանավորողՀասմիկ Մանուկյան, արաբագետՇողեր Մաթևոսյան, "Չորրորդ իշխանություն" թերթի գլխավոր խմբագիրԱնահիտ Մանուկյան, բժիշկ-ստոմատոլոգՆաիրա Սահակյան, ԻսլամագետԴավիթ Ֆիդանյան, պատմաբանԱշոտ Գևորգյան, քաղաքագետԼիանա Եղիազարյան, լրագրողՊետո Պողոսյան, նկարիչՎահրամ Աղաբալյան, ծրագրավորողՍոնա Գրիգորյան, արաբագետՏաթև Հակոբյան, լուսանկարիչԼիլիթ Վաղարշյան, նկարիչԴավիթ Սիմոնյան, ուսանողԲագրատ Անդրեասյան, տնտեսագետԱրեգ Նազարյան, երգահանՍամվել Մարտիրոսյան, մեդիա փորձագետՍիլվա Աղաջանյան, բանասեր֊հոգեբանՄովսէս Տէր Գէորգեան, ՃարտարապետՀասմիկ Բարխուդարյան, արվեստաբան, մշակութային լրագրողԱղավնի Հարությունյան, հաղորդակցության փորձագետՄարգարիտ Սարգսյան, դաշնակահարՍերինե Ավետիսյան, հոգելեզվաբանԻզաբելլա Ղազարյան, ԵՊՀԱնդրանիկ Տոնոյան, ճարտարապետԳուրգեն Բաղդասարյան/ իրավաբան, օպերային երգիչՆաիրա Մուրադյան, ռեժիսոր անիմատորՀայարփի Սահակյան, ՓԳԹԱրևիկ Օհանյան, Կրթության կառավարման մասնագետԱնուշ Արշակյան. տնտեսագետ, արվեստի նախագծերի համակարգողԱրծրուն Պիվազյան, քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգողՀարություն Թումաղյան, ճարտարապետ, կոնցեպտ արտիստԼուսինե Քարամյան, իրավաբանԳրետա Նիկողոսյան, թարգմանիչ, ծրագրերի համակարգողԱրփի Մաղաքյան, ռեժիսոր, «Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակԴիանա Գազարովա, լեզվաբան, ԵՊՀԼիլիթ Հովհաննիսյան, արվեստաբանԴավիթ Նահատակյան, ճարտարապետության թեկնածուՀասմիկ Իսրայելյան, ուսուցիչ, լրագրողԱլիսա Ջամալյան, եվրոպագետԳայանե Ղազարյան, սոցիոլոգԱրտակ Առաքելյան, հաշվապահ, ակտիվիստԿարին Պօղոսեան, ճարտարապետԼիա Մխիթարյան, լեզվաբանԱրեգ Ասատրյան, ճարտարապետ-փորձագետ, Նյու-ՅորքՄարգարիտա Վարդանյան, ԱԺ նախկին պատգամավոր, գրողՄհեր Ղազարյան, ՃարտարապետՔրիստինա Պողոսյան, սոցիոլոգՄարիամ Կիրակոսյան, ԵՊՀ, հայոց լեզվի դասախոսԶոյա Հակոբյան, մաթեմաթիկ-տնտեսագետՀասմիկ Աղաբաբյան, գիտաշխատող, ՔԳԹՆատալյա Մարտիրոսյան, ՔԳԹՍվետլանա Մուրադյան,լրագրողՀասմիկ Հակոբյան, գրականագետ, ԲԳԹԼիլիթ Բաբայան, ճարտարապետՆարեկ Հարությունյան, տեխնիկական գիտությունների թեկնածուՆարեկ Սուքիասյան, քաղաքագետԱնահիտ Սահակյան, ձեռնարկատերՌուզաննա Ծատուրյան, ազգագրագետՇուշանիկ Հարությունյան, սոցիոլոգԿարեն Կարակոզով, արևելագետ, գործարարՍիրանուշ Սարգսյան, պատմաբան-քաղաքագետՇաղիկ Մաթևոսյան, միջազգային իրավունքի մասնագետԱշոտ Ալեքսանյան - քաղաքագետՄերի Մուսինյան, լրագրողՆելլի Մկրտչյան, Այբուբեն թարգմանչական կենտրոնի խմբագիրՇուշանա Սիրականյան, քաղաքագետՇաքէ Ամիրեան Պետրոսեան, լրագրողՄարի Չաքրյան, գեո- էկոլոգԱնի Այվազյան, նկարիչԱրփինե Սարիբեկյան, արվեստաբանԱնուշ Չուբարւան, գեղանկարիչՆելլի Փայտյան, միջազգայնագետՌայա Հակոբյան, բժշկուհիՍահակ Պողոսյան, քանդակագործՍուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ, համադրողԳրիգոր Խաչատրյան Պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավարՄարիամ Մուղդուսյան, գեղանկարիչՀասմիկ Սիմոնյան, բանաստեղծԼեւոն Գյուլխասյան, կոմիկսարարԱրման Գրիգորյան, քաղաքագետՍամվել ՀովհաննիսյանՍոնա Միքայելյան գրականագետԱրա Մովսիսյան, մաթեմատիկոսՆիկա Շեկ, ռեժիսորՀասմիկ Կնյազյան, մշակութային մարդաբանԲելլա Մարգարյան, կառավարման ծրագրերի մասնագետԶարուհի Հայրապետյան, սոցիալական մասնագետԼիլիթ Մնացականյան, հոգեբանՄարիա Հովումյան, Կառավարման խորհրդատուԱրամ Մկրտչյան տնտեսագետԿարեն Շիկոնյան, ճարտարագետՍվետլանա Անանյան, ճարտարապետների միության անդամՄարո Սարգսյան, նկարիչ, ՀՀ Նկարիչների Միության անդամՍտեփան Կակոսյան, ծրագրավորողԱրման Սուլեյմանյան լրագրողՇողակաթ Մլքե-Գալստյան, Միհր Թատրոնի համահիմնադիր, սոլիստԼիլիթ Հակոբյան, կինոգետՕվսաննա Քարամյան, լեզվաբան, արվեստաբանԿարեն Գասպարյան տնտեսագետԱնահիտ Հայրապետյան, ֆոտոլրագրողԵլենա Խաչվանքյան, տնտեսագետԿարեն Ազատյան, ծրագրավորողԴիանա Հակոբյան, նկարիչՄիքայել Մկրտչյան, ՃարտարապետԳարեգին Ալեքսանյան, ֆոտոլրագրողԿարին Գրիգորյան, թարգմանիչ, խմբագիրՆազիկ Արմենակյան, վավերագրող լուսանկարիչ/ 4ՊլյուսԹամարա Գևորգյան, կառավարման համակարգերի մասնագետԴիանա Գրիգորյան արվեստաբան, զբոսավարՀովհաննես Մարգարյան, նկարիչՎաչե Ջիհանյան, Երջանկության նախարարՏաթևիկ Սարգսյան, նախագծերի համակարգողԱնահիտ ԲախշյանՄարգարիտ ՓիլիպոսյանԱրա ՓահլևանյանՆելլի ՄարդանյանԽաթուն ԱտիկյանՆվարդ ՄանասյանԻնգա ԶառաֆյանԱրեգ ՊետրոսյանԱննա ՄաթևոսյանՀրանտ Տեր-ԱբրահամյանԴինա ԱնանյանՀակոբ ՀակոբյանՎիկա ՍուքիասյանՍոֆյա ՀակոբյանՌիմա ԻսպանդարյանԶարուհի ՔոչարյանՀարութ ԳյամջյանԼիլիթ ՕնանյանԱննա ՍիմոնյանԱնի ՀովսեփյանԼևոն ԲաբամյանՏաթևիկ ՄելիքյանՍուրեն ԽառատյանՆաիրա ԳյուլնազարյանԱնահիտ ՀայրապետյանԼիլիթ ՀարությունյանՄարինա ԳասպարյանՍտեփան ԿակոսյանԱրմինե ԲոյաջյանԱնահիտ ԽանոյանԶարուհի ԱմատունիՆազելի ՕհանյանՍոնա ՄալխասյանԱրուսյակ Սիմոնյան»
09:24 - 26 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զովունի համայնքն ամբողջությամբ, հարակից արտադրական ձեռնարկություններ և տարածքի ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-13։00 Գավառի Պետական համալսարան, Բժշկական կենտրոն, «Թամարա-կաթ» ՍՊԸ-ն, Միքայելյան, Սարինգուլյան, Չարենցի փողոցներ, Ազատության փողոցը մասնակի, Գեղարքունիքի մարզային դատախազություն, «Գավառ-Տրանս» գազալցակայան, «Փեփոյի-Ձոր» թաղամաս և տարածքի և ոչ բնակիչ-բաժանորդներ,11։00-15։00 Գեղամասար, Ավազան, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Արփունք գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:19 - 26 հունիսի, 2020
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արագածոտնի մարզում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և Արագածոտնի մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Օրբելի փ. 4 շենքի 1-ին մուտքը, Գրիբոյեդովի փ. 19, 42, 44 շենքերը, Մ.Ավետիսյան փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 55, 56, 57, 58, 59/6, 59/7, 61, 65 շենքերը, Կոմիտասի պ. 63 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 51, 51/1, 51/18 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 1Ա, 3, 15, 19, 21, 23, 23/1, 30 շենքերը, Մամիկոնյանց փ. 2, 6-6/3, 8ա, 26ա, 36, 36/5, 36/4-36/6, 38/1, 38/3, 40-40/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 34ա, 34գ, 36/1, 36/2 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ն.Տիգրանյան փ. 6, 6/1 շենքերը, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ն.Տիգրանյան փ. 5, 7, 10, 11, 13, 14, 19, 19/1, 21 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ադոնցի փ. 1, 3, 5, 7, 7ա, 13, 15, 17, 17/1-17/4, 17/5 շենքերը, Շիրվանզադեի փ. 17, 24/1 շենքերը, Շիրվանզադեի փ. 2, 3, 7-10, 4-4/2, 6, 8, 11,18 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Տոլբուխինի փ. 1, 2, 3, 34 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Շահսուվարյան փ. 3-6, 7, 8ա, 9շենքերը, Ազատության պող. 25 շենքը, Ազատության պող. 21, 21ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, “Կոնեկտոր”, “Աբաջո”, “ԱՌՖՍ”, “Ւստվուդ”, “Վանիկ”, “Ի Գույն”, “Խնուս”, “Ռեդի-Սթեդի” ՍՊ ընկերություննեը, “Վոլնա”, “Վեոն Արմենիա” ՓԲ ընկերությունները, “Երևանի Լուսատեխնիկ” ԲԲ ընկերությունը, Լեոյի 3փ. 20-101 սեփական տները, Կոնդ թաղամաս 53-99 սեփա.ան տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 30 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աբովյան փ. 1/1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան 11 փողոցի 34-101 սեփական տները, Հերացու փ. 2, 2ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթաշեն 2-րդ թաղ. 19, 20 շենքերը, Դավիթաշեն 3-րդ թաղ. 21 շենքը, Դավիթաշեն 4-րդ թաղ. 11, 26 շենքերը, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 8, 12 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գայի պող. 37 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Բակունցի փ. 1 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Գյուլիքեխվյան նրբ․ 11 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Իսահակյան թաղ․ 5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 2 (1-ին միկրո 1/1 շ.) շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արագածոտնի մարզում՝ 11:00-14:00 Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղերը:
09:31 - 24 հունիսի, 2020