Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

«Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով»․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

«Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով»․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ:  Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ։ Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ և ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած՝ չեն աղոթում մեր տղաների համար: Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, և առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության և բարեփոխված զինված ուժերի։ Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։ Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին։ Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին»:   Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
11:45 - 28 հունվարի, 2023
Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Բանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք: Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Նրանք այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «ՀՀ վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։   Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
10:27 - 28 հունվարի, 2023
Կատարը այսօր առաջամարտիկի մոդել է ներկայացնում՝ խաղաղություն կառուցելու և իր վեհ սկզբունքներին հասնելու առումով. Ալեն Սիմոնյան
 |armenpress.am|

Կատարը այսօր առաջամարտիկի մոդել է ներկայացնում՝ խաղաղություն կառուցելու և իր վեհ սկզբունքներին հասնելու առումով. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատար այցի շրջանակում Հայաստանի գնահատանք է հայտնել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և խաղաղության խթանման գործում Կատարի Պետության դերի համար, որն արտահայտվում է միջնորդական և վեճերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու շարունակական ջանքերով:  Կատար կատարած այցի շրջանակներում Կատարի լրատվական գործակալության հետ րույցում ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Կատարը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ մակարդակում անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում՝ միջնորդական և վեճերի կարգավորման ջանքերի միջոցով: Ալեն Սիմոնյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել Կատարի այս ջանքերին և գնահատանք է հայտնել այն բոլոր ջանքերի համար, որոնք կծառայեն տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու կայունությանը։ Խոսելով Կատարի Պետության և Հայաստանի հարաբերություններից՝ Սիմոնյանը նշել է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների արագ աճի ու զարգացման մասին`ընդգծելով Հայաստանի ցանկությունը, մղումը՝ այդ հարաբերություններն ավելի լայն հորիզոններ մղելու և դրանք ամրապնդելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում: ԱԺ նախագահը այցի ընթացքում Կատարի պաշտոնյաների հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցությանը: Սիմոնյանը Կատարում քննարկել է նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցերը: ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանը և Կատարի Պետությունը կարող են աշխարհը տնտեսապես կապել՝ հաշվի առնելով երկրների ռազմավարական դիրքը և հստակ տնտեսական հնարավորությունները: Նա նշել է, որ Կատարը արտոնյալ դիրք ունի տարածաշրջանում, Հայաստանը նույնպես ռազմավարական դիրք ունի, որը հնարավորություն է տալիս կապել հյուսիսը, հարավը և արևելքը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կատարի Պետությունն այսօր առաջամարտիկի մոդել է ներկայացնում՝ խաղաղություն կառուցելու և իր վեհ սկզբունքներին հասնելու առումով։ Այս առումով նա ընդգծել է տարբեր մակարդակներում խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերի կարևորությունը՝ հիշեցնելով այդ սկզբունքները խախտելու և հանուն տնտեսական շահերի զոհաբերման վտանգների մասին։
19:14 - 26 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են: Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել: Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ: «Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ:
15:07 - 25 հունվարի, 2023
Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի. Ալեն Սիմոնյանը՝ Կատարի խորհրդարանի նախագահին

Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի. Ալեն Սիմոնյանը՝ Կատարի խորհրդարանի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար:Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից: «Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական եւ ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը եւ Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
20:12 - 24 հունվարի, 2023
Հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի. Ալեն Սիմոնյան

Հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է: Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարևորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից և Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից: «Համոզված եմ` հայ-կատարական համագործակցությունը զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ունի, և ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը: Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական և ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը և Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
16:12 - 24 հունվարի, 2023
Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան

Հավատում ենք, որ ԵՄ առաքելությունը ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցում. Ալեն Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ որոշումը` քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում անվտանգության, տևական խաղաղության ու վստահության ամրապնդման հարցում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
10:45 - 24 հունվարի, 2023
Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին։  Հարցին, թե արդյո՞ք կլինեն քաղաքական պատասխանատվություն կրողներ, օրինակ՝ պաշտպանության նախարարը, Սիմոնյանն ասաց․ «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ կապ չի կարող ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքը իր աշխատանքը ամբողջությամբ արել է։ Այդ քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ շատ սին եմ համարում և անտեղի, որովհետև այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանը իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որ իր վրա վերցրել է, լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել և սկսել բարեփոխումներ»։ Լրագրողի դիտարկմանը, որ զինվորները «խրճիթում» են հայտնվել, Սիմոնյանն ասաց․ «Խրճիթ չի, շինարարական և սակրավորական ջոկատները այնտեղ են բնակվում։ Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։ Սիմոնյանը հավելեց․ «Այն, որ գործընկերը փորձում է խրճիթ ներկայացնել, սեփական տներ են, որոնք բավական լավ վիճակում են գտնվում և ապահովված են ամեն ինչով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ գումար է  օգտագործվում այլ ծախսերի, օրինակ՝ ծառայողական մեքենաների, վերելակների համար, Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա 2018-ից սկսած, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք։ Քաղաքական ղեկավարությունը իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շա հարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ  համարում»։ Սիմոնյանը նաև նշեց, որ հանդիպել է հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքին,  Սիմոնյանը կարևորեց  ԵԽԽՎ-ի զեկուցը․ «Բավականին ծանրակշիռ և կարևոր փաստաթուղթ էր մեզ համար, և կարևոր էր փաստթուղթ էր Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված»։  Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այսօր սպասվող հանդիպմանը, Սիմոնյանն ասաց․ «Մենք բոլոր միջազգային ֆորմատներով այդ հարցը բարձրացնում ենք, և պետք է ասեմ, որ դա իր ազդեցությունը ունենում է, և կարծում եմ՝ հետևանքները մենք կտեսնենք նաև հողի վրա։ Շատ մանրամասներ պահին չեմ կարող ու չեմ էլ ուզում հայտնել»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
13:16 - 23 հունվարի, 2023
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա․Չ․ի (Արմեն Չարչյանի-խմբ․) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա.Չ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա.Ս.-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացությունը: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Photolure-ի
12:58 - 23 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել համագործակցությունն ակտիվացնելու և խորացնելու հարցում: «Զրույց է ծավալվել հետպատերազմյան իրադրության և Լաչինի միջանցքի ճգնաժամի շուրջ: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի հայտարարությունն ու Մեքսիկայի դիրքորոշումը: Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատում կայացած հանդիպմանն Ադրբեջան-Մեքսիկա բարեկամական խմբի նախագահի կողմից Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովին 2020 թվականի պատերազմում ունեցած հաղթանակի համար շնորհավորելը հակասում է Մեքսիկայի՝ ուժի չկիրառման, բանակցությունների միջոցով հակամարտությունների կարգավորման և չմիջամտելու պաշտոնական դիրքորոշմանը: Կողմերը կարևորել են խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Մեքսիկացի գործընկերը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը»,- ասվում է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։   Լուսանկարը՝ ԱԺ պաշտոնական կայքից
16:42 - 18 հունվարի, 2023
ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի միջանցքի ճգնաժամի առնչությամբ կրկին դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը Լաչինի միջանցքի ճգնաժամի առնչությամբ կրկին դիմել է միջազգային գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է: «Թերսնուցման վտանգը գնալով ավելի շոշափելի է դառնում: 41 մանկապարտեզ և 20 դպրոց փակ են: Հազարավոր երեխաներ զրկված են կրթության իրավունքից: Ավելին՝ այս շրջափակումը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժին: Առնվազն 1.100 խաղաղ բնակիչներ վերջին շաբաթների ընթացքում մնացել են արգելափակված մայրուղու երկայնքով՝ չկարողանալով վերադառնալ իրենց տները»,- ասվում է պաշտոնական նամակում: Անդրադարձ է արվում նաև Հայաստանում ժամանակավոր ապաստան ստացած 270 անչափահասներին, որոնց ծնողներն Արցախում են: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղն ապրում է մեկուսացման պայմաններում՝ էլեկտրաէներգիայի ծայրահեղ պակասով, առանց կյանքի համար կենսական նշանակություն ունեցող ծառայությունների և ապրանքների հասանելիության: «Այս պաշարումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման հետևողական քաղաքականության վառ շարունակություն»,- ասվում է  գրության մեջ: Նամակում հիշատակվում է, որ մի շարք կառավարություններ, ներառյալ՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, Եվրոպական միության, Եվրոպական խորհրդարանի և բազմաթիվ ազգային խորհրդարանների, ՄԱԿ-ի, իրավապաշտպան կազմակերպությունների, ցեղասպանության հարցերով զբաղվող նշանավոր միջազգային կազմակերպությունների հետ միասին, դատապարտել են այս անօրինական և թշնամական գործողությունը և կոչ արել անհապաղ ու անվերապահորեն ապաշրջափակել միջանցքը: «Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի վճռականությունը՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար, ներառյալ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը»,- ՀՀ ԱԺ նախագահի նամակը եզրափակվում է այս տողերով: Սա ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երկրորդ նմանատիպ պաշտոնական նամակն է միջազգային գործընկերներին: Խորհրդարանի ղեկավարն այս հարցով գործընկերներին դիմել էր նաև 2022 թվականի դեկտեմբերի 14-ին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության ընդունումից հետո:
16:52 - 17 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանը դատարանում նշել է, որ ինքը 2018-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում հավաքի շարքային մասնակից է եղել |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը դատարանում նշել է, որ ինքը 2018-ի ապրիլին Բաղրամյան պողոտայում հավաքի շարքային մասնակից է եղել |armenpress.am|

armenpress.am: Ինչպես հայտնել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով որպես տուժող հարցաքննվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է դատավարության կողմերի հարցերին։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ 2018 թվականի ապրիլին Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության զորքերի կողմից կիրառվել են հատուկ միջոցներ։ Նրա խոսքով՝ ոստիկանության շարքերում այդ ժամանակ նաև կանգնած էր Լևոն Երանոսյանը։ Սիմոնյանը նաև ներկայացրել է հավաքի նպատակը՝ ասելով, որ իրենք համաձայն չէին, որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ լիներ երկրի ղեկավար։ Հարցին, թե արդյոք նա եղել է հավաքի կազմակերպիչ, Սիմոնյանը պատասխանեց, որ ինքը հավաքի կազմակերպիչ չի եղել, այլ շարքային մասնակից էր։ «Այդ ժամանակ կանգնած էինք (Բաղրամյան պողոտայում-խմբ․) և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ցանկանում է գնալ իր աշխատանքի վայր,  դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես խոսում էի ոստիկաններից մեկի հետ, թե ինչու չեն թողնում, որ Նիկոլ Փաշինյանը գնա (արդեն մեկ-երկու պայթյուն եղել էր), փշալարի վրա սաղավարտ կար, ես փորձեցի այդ սաղավարտը վերցնել փշալարի վրայից և ոստիկաններից մեկը փորձում էր հարվածել ձեռքիս, ես հասցրեցի ձեռքս հետ քաշել, որից հետո տեղի ունեցավ պայթյունը»,- ասաց Սիմոնյանը։ Նա հավելեց, որ պայթյունի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել:  Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին ՝Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ  «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:
14:12 - 16 հունվարի, 2023
Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ |tert.am|

Արծվիկ Մինասյանն Ալեն Սիմոնյանին առաջարկեց պատգամավորական այց կատարել դեպի Արցախ |tert.am|

tert.am: ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահին՝ որպես Հայաստանի և Արցախի ԱԺ-ների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ, արդյո՞ք նախատեսվում է հանդիպում կամ քննարկում Արցախի գործընկերների հետ։   «Նախատեսվում էր հանդիպում սեպտեմբերի 19-ին, բայց սեպտեմբերի 13-ի և 14-ի դեպքերի պատճառով հետաձգվեց։ Ստեղծված իրավիճակում նման բան նախատեսելը մի քիչ դժվար է, և այս պահին քննարկում չկա Արցախի մեր գործընկերների հետ»,– ասաց Սիմոնյանը։   Արձագանքելով՝ Մինասյանը շետեց, որ գուցե սա լավ առիթ է, որպեսզի դեպի Արցախ պատգամավորական այց կատարվի։ «Ի վերջո միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ ստանձնած պարտավորությունները, որոնք ճանաչվել են նաև իրենց կողմից, պետք է կյանքի կոչել»,- ասաց Մինասյանը։ Ի պատասխան՝ ԱԺ նախագահը ասաց․ «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում մեկնելու Ձեր առաջարկը ինչպես կարելի է իրագործել, իսկ առցանց քննարկման մասով կարող ենք քննարկել, հասկանալ։ Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները,  ինչու՝ ոչ»։
11:40 - 16 հունվարի, 2023
Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով  |factor.am|

Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվում է Լևոն Երանոսյանի գործով |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատարանում է․ նա որպես տուժող հարցաքննվում է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով։ Սիմոնյանը 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման հետևանքով վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում Սիմոնյանը տուժող էր ճանաչվել։ Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Մանրամասները և տեսանյութը` factor.am-ում։   
11:22 - 16 հունվարի, 2023