Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022
Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։  Այս մասին հայտնում է թուրքական CNN TÜRK-ը։  «Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ։ Եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանը - խմբ.), ապա, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար։  Ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը այս հարցի շուրջ, քանի որ Զելենսկու հետ հանդիպմանը տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ։ Այս պահին Եվրոպայում լուրջ խնդիր կա այս հարցի լուծման առումով»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի և նրա հանդիպումը կազմակերպելու շուրջ։ 
16:20 - 04 փետրվարի, 2022
Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին

 |armenpress.am|

Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն: «Ես կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին»,- ասել է Էրդողանը մամուլի հայտարարության ընթացքում։ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Թուրքիան պատրաստ է  նաև ընդունել և հարցը  լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են նաև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիր։
21:23 - 03 փետրվարի, 2022
Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

 |armenpress.am|

Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», - ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:
20:03 - 03 փետրվարի, 2022
Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ Ջո Բայդենը կրկին հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ «ամբողջ վճռականությամբ արձագանքել», եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա։ Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին Ուկրաինայի ինքնիշխանությանն ԱՄՆ-ի աջակցության մասին, ինչպես նաև ասել, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում՝ Ուկրաինայի տնտեսությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, որը բացասական հետևանքներ է կրում սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պատճառով։ «Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից աջակցություն է հայտնել հակամարտությունը «նորմանդական քառյակի» ձևաչափով կարգավորելու ջանքերին, ինչպես նաև հույս է հայտնել, որ հունվարի 26-ին կողմերի կողմից 2020 թվականի հուլիսի հրադադարի պայմանների վերահաստատումը կօգնի նվազեցնել լարվածությունը և առաջ շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Մինսկում ստորագրված համաձայնությունները, որոնք վերջ դրեցին Ուկրաինայի արևելքում ակտիվ ռազմական գործողություններին, ներառում են նաև սահմանադրական բարեփոխումներ, որը ենթադրում է երկրի ապակենտրոնացում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անջատողական կազմավորումներին ինքնավարության տրամադրում և նրանց ընդգրկում Ուկրաինայի քաղաքական դաշտում։
15:33 - 28 հունվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել

Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց շնորհավորական նամակներ են հղել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022-ին կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության: «Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»,- ասված է Նիկոլ Փաշինյանի նամակում։ Իր հերթին Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։ Շնորհավորական նամակներ են միմյանց հղել նաև Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Դմիտրո Կուլեբան։
15:53 - 26 հունվարի, 2022
Զելենսկու գրասենյակի ղեկավարը հերքել է Դոնբասի հանրապետությունների հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունը |tert.am|

Զելենսկու գրասենյակի ղեկավարը հերքել է Դոնբասի հանրապետությունների հետ ուղիղ բանակցությունների մասին տեղեկությունը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հերքել է գերմանական Deutsche Welle (DW) մեդիաընկերության տեղեկությունն այն մասին, որ չորեքշաբթի Փարիզում Նորմանդական քառյակի երկրների ղեկավարների խորհրդականների բանակցությունների ժամանակ իբր, կհամաձայնեցվի Ուկրաինայի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների ուղիղ ամսաթիվը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ուկրաինայի դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է տարբեր մակարդակներում, մնում է անփոփոխ, այն համապատասխանում է ուկրաինական շահերին։ Անջատողականների հետ ուղղակի բանակցություններ չեն եղել և չեն լինելու...», - ասել է նա: Նրա խոսքով, ներկայում նորմանդական ձևաչափով խորհրդականների մակարդակով հանդիպման կոնկրետ օրակարգ չկա։ Ուկրաինական կողմը նախատեսում է քննարկել հրադադարի վերականգնման, հումանիտար հարցերի, անցակետերի բացման, ինչպես նաև նորմանդական ձևաչափով հետագա աշխատանքը։ Նա նաև հիշեցրել է, որ միայն Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն իրավունք ունեն հաստատել ցանկացած փաստաթուղթ, իսկ խորհրդականների և նախարարների հանդիպումները բացառապես խորհրդատվական են։
11:04 - 26 հունվարի, 2022
Զելենսկին արտաքին հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակողական գործողությունների |hetq.am|

Զելենսկին արտաքին հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակողական գործողությունների |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի արտաքին հետախուզությունը միշտ արդյունավետորեն հակազդել է արտաքին ագրեսիային, և արդեն եկել է ժամանակը, ի նպաստ երկրի ազգային շահերի, անցնել հարձակողական գործողությունների։ Այդ մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվա կապակցությամբ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այսօր մեր պետությունը դիմակայում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնականության սպառնալիքներին։ Այս որոշիչ ժամանակաշրջանում խիստ կարևոր դեր է խաղում արդյունավետ հետախուզությունը <...> Մենք սովորել ենք բավական արդյունավետ զսպել և հակազդել արտաքին ագրեսիային։ Վստահ եմ, որ ժամանակն է անցնել մեր ազգային շահերը պաշտպանող հարձակողական գործողությունների»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։  Զելենսկին հատուկ նշել է անվտանգության առանցքային ասպեկտներում ԱՀԾ-ի դերը՝ «նորմանդական ձևաչափով» բանակցությունների, ինչպես նաև գազային խնդրի ու «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված հարցերի շրջանակներում։ «Մեր քաղաքացիները միասնական են նրանում, որ վերադարձնեն մեր տարածքներն ու խաղաղություն մաղթեն մեր անկախ պետությանը։ Այդ իսկ պատճառով ձեզնից շատ բան է կախված»,- եզրափակել է Զելենսկին։   
20:37 - 24 հունվարի, 2022
Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

 |armenpress.am|

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող են մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք: Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը, ապահովել դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում: Էրդողանը նաև նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
22:23 - 20 հունվարի, 2022