ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ  «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի  ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։ Այդ համատեքստում վարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությանը․ «Այսօր մեզ պատուհասած համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում Հայաստանի համար հատկապես սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը: Ինչպես ես բազմիցս նշել եմ, ոչ խտրական սկզբունքներով գործող էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա մեր ինտեգրման հիմքերից մեկը: Առանց դրա անհնար է որակական առաջընթացի հասնել ինտեգրացիոն գործընթացներում: Առանց դրա անհնար է Միության բոլոր անդամների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ: Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններում» պետք է ամրագրվեն ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայում գներ ձևավորման միասնական մոտեցումները կիրառելու սկզբունքները, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող կազմակերպության կողմից գազի տեղափոխման և տարանցման ծառայությունների միասնական սակագները»,- ասաց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝  ԵԱՏՄ-ն պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Միության կազմում որակապես ավելի խոր տնտեսական ինտեգրման համար:
15:21 - 19 մայիսի, 2020
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: Այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում: «Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելությում: Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:  «Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,-նշել է Պուտինը:  ՌԴ նախագահն ավելացրել է, որ եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի:  Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:  «Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինը առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում,-նշել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր: 
15:05 - 19 մայիսի, 2020
Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր |armenpress.am|

Հայաստանում կհիմնվի ավտոբուսների արտադրություն. սպասվում է հայ-կորեական համատեղ ներդրումային ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կհիմնվի Եվրասիական տնտեսական միության շուկայի սպառման համար նախատեսված ավտոբուսների արտադրություն՝ կորեական «Յանգսան» (Youngsan) ընկերության և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի համատեղ ծրագրի շրջանակում: Ներդրումային նոր ծրագրի արժեքը գնահատվում է ընդհանուր 4.4 մլն դոլար: «Հիմնվելու է ավտոբուսների հավաքման կենտրոն: Ավտոբուսները նախատեսված են լինելու Եվրասիական տնտեսական միության շուկայի համար: Շատ կոնկրետ թիրախավորում կա: Հայաստանը դառնում է հարմարավետ երկիր միջազգային ձեռնարկությունների համար: Նրանք միակը չեն, ում հետ քննարկումներ են ծավալվում՝ նպատակ ունենալով Հայաստանը օգտագործել որպես արտադրական հաբ՝ ԵԱՏՄ երկրներ արտադրանք վաճառելու համար»,- Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը: Կորեական ընկերության կողմից նախաձեռնությունը եղել է դեռ նախորդ տարվանից: Ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:    «Նախորդ տարի ընկերության կողմից աշխատանքներ են տարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ: Այնուհետև, հաշվի առնելով ծրագրի շրջանակում ընկերության կողմից ընտրված ձևաչափը՝ որոշում է կայացվել ծրագրի հետագա ընթացքն ապահովել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Հեռավար աշխատանքի միջոցով Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել: «Ֆոնդը պետության կողմից համաֆինանսավորելու է այդ գործարանի ստեղծման ինչ-որ մի կտորը և դառնալու է 50 տոկոսից ցածր մասնաբաժնի տեր՝ 40-49 տոկոսի շրջանակում»,-ասաց Փափազյանը:Ընդհանուր ներդրման ծավալը 4.4 մլն դոլար է, որից մոտ 1մլնը կֆինանսավորի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, 1-ից մի քիչ ավելին՝ արտերկրի ներդրողը, մնացած մոտ 2.3 միլիոնը վարկ կվերցվի հայկական առևտրային բանկից: Վարկը կլինի ընդհանուր ձեռնարկությանը, երկու կողմերը ժամանակի ընթացքում կմարեն այն: Փափազյանի խոսքով «Youngsan»-ը բավականին մեծ ձեռնարկություն է, անցյալ տարի կես մլրդ դոլարից ավելի վաճառք է ունեցել: Ընկերությունը սովորաբար պատվերներ է ընդունում նաև այլ ապրանքնիշերից, պատրաստում է դրանք և մատակարարում: Հայաստանում արտադրվող ավտոբուսների վերաբերյալ դեռ պետք է հստակեցումներ արվեն: Ձեռնարկությունում կարտադրվեն հավանաբար 3 տեսակի ավտոբուսներ, դրանց երկարությունը կհասնի մինչև 10 մետրի: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:02 - 18 մայիսի, 2020
Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությանը |tert.am|

Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությանը |tert.am|

tert.am: Ուզբեկստանի Սենատը մայիսի 11-ին տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ դիտորդի կարգավիճակով երկրի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հաստատող որոշում է ընդունել: Այս մասին «ՌԻԱ  Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Ուզբեկստանի խորհրդարանի վերին պալատի տեղեկատվական ծառայությունից: «Սենատորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել ԵԱՏՄ-ում Ուզբեկստանի Հանրապետության մասնակցությանը դիտորդ-պետության կարգավիճակով: Այս հարցով ընդունվել է Սենատի համապատասխան որոշումը»,-ասել է վերին պալատի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է գործող 100 սենատորներից 91-ը, 71 պատգամավոր կողմ է արտահայտվել, 16-ը` դեմ, 4-ը ձեռնպահ է մնացել: Ըստ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հաստատման կողմնակիցների՝ այս կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի արտաքին առևտրի և ներդրումային ծրագրերի ընդլայնմանը: «ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակով Ուզբեկստանի մասնակցությունը հնարավորություն կտա տեղեկացված լինել այս կազմակերպության շրջանակում կատարվող աշխատանքների մասին և վերլուծության շնորհիվ ճիշտ եզրակացություններ անել»,-ասել է Սենատի ղեկավարը:
15:27 - 11 մայիսի, 2020
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից:  Ապրանքների ցանկը ներկայացված է այստեղ:  ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։ Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
11:16 - 07 մայիսի, 2020
Գազի գնի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է. Փաշինյանը՝ գազի գնի տատանումների մասին |pastinfo.am|

Գազի գնի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է. Փաշինյանը՝ գազի գնի տատանումների մասին |pastinfo.am|

pastinfo.am: Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։ Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկն էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է։«Գազի գնի հետ կապված, իհարկե, մտահոգություններ ունենք։ «Գազպրոմի» մեր գործընկերները ցանկանում են տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, սա մեզ համար հասկանալի ու ընդունելի ձգտում է, քանի որ խողովակով գազը հասնում է բաժանորդին և եթե խողովակը չսպասարկվի , ապա 1-2 տարուց խողովակը շարքից դուրս կգա և գազը չի հասնի բաժանորդին, իսկ այս խողովակի լինելու համար ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա ու, ըստ այդմ, սպասարկի ենթակառուցվածքը»,-ասաց վարչապետը։
15:15 - 06 մայիսի, 2020
ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության տարածքում մի երկրից մյուսը հնդկաձավարի (гречка) արտահանման, տեղափոխման սահմանափակում չկա: Այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք միությունում կա հնդկաձավարի արտահանման հետ կապված խնդիր: Նախարարը վերջին մի քանի շաբաթներին անձամբ է այս թեմայով զբաղվել՝ հասկանալու, թե խնդիրը որն է: Ֆորմալ մակարդակով միության ներսում նման սահամանափակում չկա: «Միության ներսում հնդակաձավարը կարող է տեղափոխվել մի երկրից մյուսը: Ուրիշ հարց է, որ փոխադրման որոշակի դժվարություններ են առաջանում, և ոչ միայն հնդկաձավարի առումով: Դժվարությունները կապված են նրա հետ, որ  օրինակ Ռուսաստանից Ղրղզստան հնդկաձավար տեղափոխելու համար պետք է համապատասխան սանիտարական վկայագիր ձեռք բերել: Եվ մարդիկ դժվարություններ են ունենում այդ վկայագիրը ձեռք բերելու հարցում»,-ասաց Քամալյանն ու նկատեց՝ այդ դժվարությունները երբեմն օբյեկտիվ են, երբեմն սուբյեկտիվ:  Ընդ որում, սուբյեկտիվ խնդիրը լինում է ինչպես գնող, այնպես էլ վաճառող երկրում: Նախարարը գնորդների հետ զրուցելիս անձամբ է համոզվել՝ կան մարդիկ, որոնք անգամ փոքր-ինչ տեղյակ չեն, թե ինչ պետք է անել հնդկաձավարը Ռուսաստանից օրինակ Ղրղզստան կամ Հայաստան տանելու համար: Քամալյանի կարծիքով՝ սակայն այս խնդիրները այսօր այլևս սուր չէ: Նա մատնանշեց ևս մեկ խնդիր, որն արդեն լուծված է: «Երբ հնդկաձավարի պահանջարկի աժիոտաժը սկսվեց, գինը  սկսեց բարձրանալ: Եվ այն վաճառողները, որոնց մատակարարման պայմանագրերն արդեն պատրաստ էին, սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից, քանի որ դրանք կնքվել էին ցածր գներով և առաջարկեցին նոր գնով նոր պայմանագրեր կնքել: Եվ պայմանագրերը փոխելու համար նրանց պետք էր ինչ-որ հիմնավորում: Այդպիսի դեպքեր ևս եղել են»,-ասաց նա: Քամալյանը նկատեց՝ խնդրի մեկ եզակի պատճառ չկա, բայց վստահեցրեց, որ չկան սահմանափակումներ միության ներսում և Ռուսաստանը միությունում տեղափոխման ոչ մի սահմանափակում չի դրել:
16:46 - 30 ապրիլի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում է նաև առաջիկայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգի հաստատման հարցը:Քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը, ինչպես նաև հակաճգնաժամային և կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող հարցը:Նիստի մասնակիցները նաև քննարկելու են ԵԱՏՄ տարածքից ախտահանման միջոցների արտահանման սահմանափակումների վերացման հարցը:
14:00 - 29 ապրիլի, 2020
ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար
 |tert.am|

ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Ռուսաստանի գործընկերները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում տեսնում են, որ ԱՄՆ-ն կառավարելի քաոսի ստեղծման քաղաքականություն է վարում մի շարք տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Երկրի, բոլոր երկրների համար ընտրության ազատության պաշտպանություն. նոր գաղափարներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար» խորագրով զեկույցի ներկայացման ժամանակ: «Ոչ միայն մենք, այլև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից և ԵԱՏՄ կամզում մեր գործընկերներից շատերը երկար ժամանակ է, ինչ հետևում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծելուն և ինքնիշխան երկրների և ամբողջ տարածաշրջանների փաստացի ենթարկեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին»,- ասել է պաշտոնյան:      
19:47 - 22 ապրիլի, 2020
Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար: Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:  «Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը: 
16:17 - 21 ապրիլի, 2020
Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երկուշաբթի օրվանից գործում է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշման փոփոխությունը, համաձայն որի՝ տնտեսական գործունեության որոշ նոր տեսակներ արդեն թույլատրվում են։ Խոսքը, մասնավորապես, ծխախոտային արտադրատեսակների արտադրության, շինարարության, շինանյութերի արտադրության մասին է՝ որոշ սահմանափակումներով։  «Այս պահի դրությամբ իրականացվում են աշխատանքներ, կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ, կախված իրավիճակից և տեղաշարժի սահմանափակումներից, գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել,- նշեց նա։  Վարոս Սիմոնյանն ասաց, որ շատ հարցեր են լինում, թե տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, մասնավորապես՝ տեքստիլի հետ կապված, ինչու են արգելված այս պահի դրությամբ։ «Հարցը քննարկվում է և կկայացվեն համապատասխան որոշումներ։ Փուլային տարբերակով գործունեության այդ տեսակները նույնպես կթույլատրվեն։ Կախված համաճարակի տարածումից և իրավիճակից՝ որոշումները կընդունվեն հընթացս, և մենք կունենանք գործունեության փուլային բացվածքի տեքսով տնտեսական գործունեության տեսակների գրեթե ամբողջական գործունեություն,- նշեց նա։  Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ բացի ԵԱՏՄ շրջանակում մինչև այս պահն իրականացված միջոցառումներից՝  ակտիվ քննարկվում է նաև այլ համատեղ միջոցառումների իրականացումը։ «Նախաձեռնություն է իրականացվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից,  և շուտով կա՛մ Հայաստանի կառավարության կողմից, կա՛մ ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկ կներկայացվի, որ որոշ ապրանքատեսակների մասով, որոնք  օգտագործվում են տնտեսության մեջ և ունեն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական նշանակություն, ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կա՛մ զրոյացվեն, կա՛մ հնարավորինս իջեցվեն, որը թույլ կտա խթանել արտադրությունը, արդյունաբերությունը,- նշեց նա։   Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկումներ է իրականացնում տնտեսվարողների հետ՝ հասկանալու համար, թե ապրանքատեսակների բաղկացուցիչ որ մասերը կամ հումքի որ տեսաները կարող են ունենալ մեծ նշանակություն տնտեսության մեջ։  Նա հայտնեց, որ ապրանքատեսակների ցանկը կկազմվի և կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ 
13:06 - 15 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։ Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։ Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: 
09:44 - 15 ապրիլի, 2020
Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը ներկայացրել են երկրներում կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրականացվող տնտեսական միջոցառումները։  Ռուսաստանի վարչապետ Միշուստինը նշել է, որ կարևորը քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանումն է, ինչպես նաև՝ անդամ պետությունների սանիտարաէպիդեմիոլոգիական համագործակցությունը։  «Պետք է այնպես անել, որ հնգյակի անդամ պետությունները ապահովված լինեն անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական սարքավորումներով, պետք է շատացնել թեստավորումը։ Ռուսաստանն իր դաշնակիցներին արդեն փոխանցել է թեստավորման պարագաներ», - նշել է Միխայիլ Միշուստինը։  Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը շեշտել է ստեղծված իրավիճակում ընդհանուր շուկայի առկայության կարևորությունը․ «Մի շարք որոշումներ արդեն կայացվել են։ Մի շարք ապրանքներ ազատվում են ներկրման հարկերից։ Դրանք են ախտահանիչ նյութերը, անհատական պաշտպանության միջոցները, դիագնոստիկայի համար անհրաժեշտ ռեագենտները, բժշկական սարքավորումներն ու նյութերը։ Առաջին անգամ, ընդունվել է միասնական որոշում ժամանակավորապես արգելել նշված ապրանքների արտահանումը միության սահմաններից դուրս»։ Մյուս կարևոր քայլը, ըստ Միշուստինի, դա պետությեւնների տնտեսություններին ցույց տրվող աջակցությունն է։ Աղբյուրը՝ radiosputnik.ria.ru Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
17:08 - 10 ապրիլի, 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը
 |news.am|

Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը |news.am|

news.am: Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետք է հետաձգվի առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)  խորհրդի արտահերթ նիստին հայտարարել է պետքարտուղար, ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կարծում ենք, որ շեմերի փոփոխման հարցը չարժե քննարկել առնվազն մինչեւ հաջորդ տարվա կեսը եւ հնարավոր է` ավելի երկար: Այժմ մեզ համար ամենակարեւոր խնդիրը անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն է` միջսահմանային առցանց առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար»,- ասել է փոխնախարարը, որին մեջբերում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Առաջարկվում է նաեւ առցանց առեւտրի օպերատորի ինստիտուտ ստեղծել, որը ինքնուրույն կհայտարարագրի ապրանքները եւ մաքսատուրքեր կվճարի գնորդի փոխարեն: Սա էապես կարագացնի մաքսային վարչարարությունը եւ կպարզեցնի ընթացակարգերն առցանց առեւտրի շրջանակներում: Ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսում է քննարկել միջազգային էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անձնական օգտագործման ապրանքների` առանց մաքսատուրքերի ներմուծման հարցերի կանոնակարգման մոտեցումները, ինչպես նաեւ` ԵԱՏՄ պետությունների միջեւ ազգային արժույթներով ներմուծման մաքսատուրքերի վճարման վերաբերյալ ԵԶԲ նախաձեռնությունը:  
20:40 - 09 ապրիլի, 2020
ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը այսօր Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարծավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՏՀ-ի կայացրած որոշումներին։ «Մարտի 16-ին ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ փոփոխություն կատարվեց խորհրդի հերթական նիստի ժամանակ, և ցանկն ընդլայնվեց։ Ցանը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին»- նշեց նա։ Վարոս Սիմոնյանն ասաց, որ այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացությունը ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ  զրոյական մաքսատուրքերով։ «Ցանկում առկա են գրեթե բոլոր այն բժշկական սարքավորումները և հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6 ամիս ժամանակահատվածով, և սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների հիման վրա, այսինքն՝ եթե այս հատվածում ներմուծում է տեղի ունեցել ցանկում նախատեսված ապրանքատեսակների մասով, տնտեսվարողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն, ստանալ համապաստասխան եզրակացություն և որոշ վարչական աշխատանքների արդյունքում կարող են համապատասխան մեխանիզմների միջոցով ունենալ զրոյական մաքսատուրք»,- նշեց նա։   ԵՏՀ-ի մեկ այլ որոշմամբ  3 ամիս ժամանակահատվածով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Վարոս Սիմոնյանն ասաց, ու խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին։ Արգելքը չի արածվում հումանիտարական նշանակության բեռների փոխադրման վրա։ «Ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշումը այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին»,- նշեց Սիմոնյանը։
12:44 - 06 ապրիլի, 2020
Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը |hetq.am|

Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս հաստատել է այն ապանքների ցանկը, որոնք ազատվել են ներկրման մաքսատուրքերից։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։ Ապրանքերը մաքսատուքրից ազատված են լինելու մինչև հունիսի 30-ը։ Որոշման նպատակն է թուլացնել ԵԱՏՄ երկների տնտեսության վրա բացասական ազդեցությունը և հանրության համար անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ չստեղծել։ Այդ ցանկի մեջ են ներառվել գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ինչպես նաև՝ հյութերն ու պատրաստի մանկական սնունդը։ Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների առաջարկները, ինչպես նաև՝ ապրանքների նկատմամբ եղած պահանջարկները։ Ըստ ԵՏՀ-ի՝ այդ ապրանքների մեծամասնությունն արտադրվում է ԵԱՏՄ տարածքում։ «Մենք հաշված օրերում մշակել ենք ցանկը՝ պետությունների կառավարությունների և լիազորված ազգային մարմինների հետ,- նիստի ժամանակ ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։- Այսօր շատ կարևոր է հաշվի առնել ինչպես մեր երկնրերի բնակիչների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների պահանջարկի փոփոխությունը։ Կարևոր է՝ արագ արձագանքել նոր մարտահրավերներին»,- հայտնել է նա։ Մաքսատուրքից ազատվել են նաև պատրաստի դեղագործական նյութերն ու բժշկական նշանակության այլ ապրանքներ, ինչպես օրինակ, էնդոսկոպները, անհպում ջերմաչափերը, միանգամյա օգտագործման կաթոցիկներն ու շարժական ախտահանիչ սարքերը։ Բացի մաքսատուրքի զրոյացումից, ԵՏՀ-ն ընդլայնել է դեղագործական արտադրության մեջ օգտագործվող նյութերի և բժշկական նշանակության այլ ապրանքների (ջերմային պայուսակներ, բժշկական սառցարաններ և այլն) ցանկը, որոնց ներկրումն արդեն իսկ՝ մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելու է առանց մաքսատուքրի։ Այդ արտոնությունը տրվելու է միայն դրանց կիրառման նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։ Ներմուծողների գործը հեշտացնելու համար, ԵՏՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես պարզեցնել «Ա» կարգի սերտիֆիկատների օգտագործումը, որը թույլ կտա 6 ամիսների ընթացքում չներկայացնել բնօրինակը մաքսային հայտարարգրում, այլ օգտագործել վկայագրի թղթային կամ էլեկտրոնային տարբերակի կրկնօրինակը։ Անդրեյ Սլեպնեւի կարծիքով՝ այս միջոցառումը թույլ կտա կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված իրավիճակում աջակցել ապրանքաշրջանառության և կհեշտացննի մաքսային ձևակերպման գործընթացը առաջնային անհրաժեշտության ապրանքների համար։ 
18:19 - 05 ապրիլի, 2020