Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցեր |armenpress.am|

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ուկրաինայում իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի Թուրքիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է interfax-ը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ։ Տեղեկության համաձայն՝ Ալիևն ու Էրդողանը խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության, և դրանով պայմանավորված հեռանկարների, ինչպես նաև Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա շփումներին: Նշվել է նաեւ, որ նախատեսվում է Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցում, եւ այդ նպատակների համար Ադրբեջանի պետբյուջեում ներդրումներ են նախատեսվում։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման շուրջ։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ համագործակցությունը ռազմական, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմական պատրաստության և կրթության ոլորտներում հաջողությամբ շարունակվում է: Միաժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ալիեւը Էրդողանին հրավիրել է  Ադրբեջան։
15:41 - 11 մարտի, 2022
Պուտինը Էրդողանին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Պուտինը Էրդողանին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։ «Ուշադրություն է հրավիրվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձի ապարդյունության վրա, որն օգտագործում են Ուկրաինայի ուժայինները՝ իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար։ Այս առումով ընդգծվել է, որ հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե. Կիևը դադարեցնում է ռազմական գործողությունները և կատարում է Ռուսաստանի հայտնի պահանջները», - ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ։ Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հակամարտության կարգավորման համար։ «Հաստատվել է ուկրաինական իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով»։ Պուտինն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի և նախատեսված ժամանակացույցի։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ուրվագծեց այս համատեքստում հիմնարար մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն բացատրեց դրված հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվեց, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և ժամանակացույցին համապատասխան»։ Քաղաքացիական բնակչության անվտանգություն Պուտինն նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության ընթացքում անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բնակչության անվտանգության համար։ «Ռուսական զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ փրկելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, դիպուկ հարվածներ են հասցվում բացառապես ռազմական ենթակառուցվածքներին։ Այս ֆոնին ազգայնական, նեոնացիստական ​​կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ինտենսիվ գնդակոծությունը և որպես «մարդկային վահան» Ուկրաինայի քաղաքներում և ավաններում օգտագործում են խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ օտարերկրացիներին, որոնք փաստացի պատանդ են վերցված»։ Պուտինը հույս է հայտնել, որ Կիևն ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերի Բելառուսում կայանալիք բանակցությունների երրորդ փուլին։ Էրդողանը քննադատորեն է գնահատել Արևմուտքի գործողությունները ռուսական մշակույթի գործիչների նկատմամբ։ «Հատկանշական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական ​​գնահատական ​​է տվել ռուսական մշակույթի և նրա գործիչների նկատմամբ խտրականության մոլեգնած արշավին, որը մեծ թափ է հավաքում մի շարք արևմտյան երկրներում»,- ասվում է զեկույցում։ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են կապեր պահպանել երկրների(ՌԴ-ի և Թուրքիայի) դիվանագիտական ​​և ռազմական գերատեսչությունների միջոցով։ Կրեմլից նաև հայտնում են, որ Պուտինը «հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռազմական գործողությունների տարածքներից Թուրքիայի քաղաքացիների անվտանգ տարհանման համար»։
16:07 - 06 մարտի, 2022
Դատապարտման խրախճանքի չպետք է վերածվի․ Էրդողան |aliqmedia.am|

Դատապարտման խրախճանքի չպետք է վերածվի․ Էրդողան |aliqmedia.am|

aliqmedia.am: Որբաթօրյա աղոթքից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը պատասխանել է լրագրողների՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ հարցերին։ Խոսելով փետրվարի 25-ին կայանալիք ՆԱՏՕ գագաթնաժողովի մասին՝ Էրդողանը նշել է, որ պետք է ձեռնարկվեն որոշիչ քայլեր․ «Դատապարտման խրախճանքի չպետք է վերածվի»։ Ուկրաինայում գտնվող թուրք քաղաքացիների տարհանման վերաբերյալ Էրդողանն ասել է․ «Մեր արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ քայլերը ձեռնարկում է։ Օդային ճանապարհն անվտանգ չէ, որոշում է կայացվել տարհանել ցամաքային ճանապարհով։ Մեր այնտեղ գտնվող քաղաքացիներին հայտնել ենք, որ տարհանման համար պետք է դիմեն դեսպանությանն ու գլխավոր հյուպատոսարանին»,- փոխանցում է Sabah պարբերականը։ Արձագանքելով ԵՄ գործողություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ հստակ ոչ մի քայլ չեն անում․ «Արեւմտյան ուղեղները որոշիչ դիրք չընդունեցին։ Մի գլուխ խրատներ են տալիս։ Ի՞նչ եք արել, ի՞նչ եք անելու, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու։ Ոչ մի հստակ քայլ չկա»։
20:26 - 25 փետրվարի, 2022
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ |1lurer.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ |1lurer.am|

1lurer.am: Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կոչ է արել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ ընդգծելով, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»: Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմն ամենակարճ ժամանակահատվածում սպասում է Պուտինի այցին: Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և կոչ արել կարգավորել իրավիճակը՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։ «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված գործողություններին»,- շեշտել է Էրդողանը։
18:01 - 24 փետրվարի, 2022
Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին |news.am|

Ռազմական գործողություններն անընդունելի են. Էրդողանը՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ռուս–ուկրաինական համակարտությանը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները աընդունելի են։ «Մենք այդ գործողությունները տեսնում ենք որպես միջազգային իրավունքի խախտում, տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ուղղված հարված։ Ուկրաինայում ապրող մեր քաղաքացիների, թաթար եղբայրների եւ բոլոր բնակիչների կյանքի անվտանգության համար մեր ձեռքից եկածը կանենք։ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր  տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պայքարին։ Դա մի քիչ առաջ պարոն Զելենսկիի հետ հեռախոսազրույցում էլ շեշտեցի։ Մենք կրկնում ենք մեր կոչը, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խնդիրները պետք է լուծվեն Մինսկի  համաձայնագրի շրջանակներում։ Դա էլ պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում եմ իրեն ասել»,–հայտարարել է Էրդողանը։
16:09 - 24 փետրվարի, 2022
Բաքուն շահագրգռված է Մոսկվայի և Անկարայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծմամբ

Բաքուն շահագրգռված է Մոսկվայի և Անկարայի հետ համագործակցության եռակողմ ձևաչափի ստեղծմամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել Է Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ստեղծման հնարավորության մասին։  «Այն, ինչ ստորագրվել է երեկ (փետրվարի 22 - խմբ.), ըստ էության եթե դիրակենք մեր տեսանկյունից, պատմական ձեռքբերում է (Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը - խմբ.), որովհետև երկու հզոր երկրների, երկու հարևանների հետ Ադրբեջանը դաշնակցային հարաբերություններ ունի։ Ես կարծում եմ, որ ոչ մի այլ երկիր չի կարող սրանով պարծենալ։ Էլ չեմ ասում այն մասին, որ մեկը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, մյուս՝ ՀԱՊԿ-ի փաստացի ղեկավար։ Սա, ըստ էության, ձեռքբերում է։ Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն փաստացի ձևավորվում է համագործակցության եռակողմ ձևաչափ», - ասել է Ալիևը ռուսական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափը դեռևս ձևակերպված չէ, դեռևս արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումներ չեն անցկացվել, բայց ձևավորման գործընթացի մեջ է: «Ձևավորվում է համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու գործընթաց՝ ընդհանուր շահերի, պրագմատիզմի և կառավարման համակարգերի նմանության հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք։ Եվ մեզ համար շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև շատ վստահելի հարաբերություններ կան, երկուսն էլ այդ մասին հրապարակավ խոսում են։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք պետք է ձեւականացնել այդ հարաբերությունները. Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, ապա հաջորդ քայլը կլինի։ Մենք մեր կողմից միշտ աշխատել ենք երկու երկրների շահերի մերձեցման ուղղությամբ», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը: Ձևավորվում է եռակողմ համագործակցության ձևաչափ ստեղծելու գործընթաց՝ ընդհանուր շահերի, պրագմատիզմի և կառավարման համակարգերի նմանության հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք։  Մեզ համար շատ հաճելի է, որ նախագահներ Էրդողանի և Պուտինի միջև շատ վստահելի հարաբերություններ կան, երկուսն էլ այդ մասին հրապարակավ խոսում են։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք պետք է ձևակերպենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի և Թուրքիայի դաշնակիցն է, ապա հաջորդ քայլը տրամաբանական է։  Բայց դա արդեն մեր գործը չէ, մենք մեր կողմից միշտ աշխատել ենք երկու երկրների շահերի մերձեցման համար», - ընդգծել է նախագահը: 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանը հռչակագիր է ստորագրել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին։
14:32 - 24 փետրվարի, 2022
Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը

 |armenpress.am|

Էրդողանը Պուտինին հայտնել է, որ չի ընդունում Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Կրեմլից հայտնել են, որ կողմերը փոխանակվել են Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմամբ պայմանավորված իրավիճակի շուրջ գնահատականներով: «Վլադիմիր Պուտինն ընդգծել է նման որոշում կայացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Դոնբասում ուկրաինական իշխանությունների ագրեսիայի և Մինսկի համաձայնագրի պայմանները կատարելուց հրաժարվելու պայմաններում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը Պուտինին հայտնել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի որոշումը՝ ճանաչելու երկու հանրապետությունները: «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան չի ճանաչում քայլերը, որոնք հակասում են Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա ընդգծել է, որ դա սկզբունքային դիրքորոշում է, իսկ արդյունքների պետք է հասնել Մինսկի համաձայնագրերի հիման վրա: Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ իրադրության լարումը, մասնավորապես ռազմական հակամարտությունը ոչ մեկին օգուտ չի տա»,- հայտնել են Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությունից: Էրդողանը տեղեկացրել է, որ առաջիկայում ակնկալում է Պուտինի այցը Թուրքիա: Կողմերը պայմանավորվել են շարունակելու շփումները տարբեր ձևաչափերով:
20:20 - 23 փետրվարի, 2022
Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար. Էրդողան |armenpress.am|

Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման համար. Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար, քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ: Այս մասին հայտնում է Dailysabah-ը: «Ինչպես գիտեք, ես արդեն ասել եմ, որ մենք նույն կերպ կարձագանքենք Հայաստանի կատարած դրական քայլերին։ Այս տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի։ Այս ըմբռնմամբ մենք անկեղծ ջանքեր գործադրեցինք մեր երկրի և Հայաստանի միջև կարգավորման գործընթաց սկսելու համար։ Սա օգտակար է համարում նաև Ադրբեջանի նախագահը: Մենք գոհ ենք մեզ հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանի կամքից»,-ասել է Էրդողանը: «Մենք նաև գիտենք, որ Հայաստանն ունի որոշակի ակնկալիքներ, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե Հայաստանը հաստատակամ է շարունակելու գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ, ապա մեզ համար դռները փակ պահելու հարց չի լինի»,-հավելել է նա: Ընդգծելով, որ Թուրքիան կողմ է տարածաշրջանային համագործակցության հարթակին և համագործակցության միջոցով Հայաստանի հետ խնդիրները հաղթահարելուն՝ Էրդողանն ասել է. «Այս առումով Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող են առաջընթաց ունենալ՝ միմյանց աջակցելով։ Նմանապես, տարածաշրջանային համագործակցության մեր գաղափարը կաջակցի և կսնուցի այս երկկողմ գործընթացները։ Բոլորը պետք է գործեն կառուցողական այս պատմական հնարավորությունը լավ օգտագործելու համար»,- նշել է Թուրքիայի նախագահը: Վերջինս հերթական անգամ շեշտել  է, որ բոլոր գործընթացները  շարունակելու են իրականացնել  Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ:
16:48 - 23 փետրվարի, 2022
Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը. Թուրքիայի նախագահի խոսնակ |armenpress.am|

Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը. Թուրքիայի նախագահի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ թե Ուկրաինան է, այլ Արևմուտքի հետ սակարկելը:  Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկելը Արեւմուտքի հետ։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարների դիրքորոշումը կրիտիկական կարևորություն ունի, քանի որ նրանք կարող են նվազեցնել առճակատման ինտենսիվությունը, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել դրան՝ խաղալով միջնորդի արդյունավետ դեր»,- ասել է Քալընը։  Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարի վերջին այցը Կիև տեղի է ունեցել տարածաշրջանի համար վճռորոշ ժամանակաշրջանում։  «Ուկրաինայում Էրդողանի այցը շատ դրական ընդունվեց։ Նման տեսակետը կիսում է ՆԱՏՕ-ն։ Նախագահ Էրդողանը Կիևում շատ հավասարակշռված հայտարարություններ է արել՝ կողմերին երկխոսության կոչ անելով։ Կարծում եմ՝ չափազանցություն չի լինի ասել, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է միջնորդի դեր կատարել այս իրավիճակում։ Նույն Պուտինի հետ Արեւմուտքի առաջնորդների շփումները բոլորովին այլ բնույթ են կրում»,- ասել է Քալընը։  Միաժամանակ նա նշել է, որ նույնիսկ Ուկրաինայում բացահայտ անհանգստացած են Ռուսաստանի Դաշնության մոտալուտ ագրեսիայի վերաբերյալ պնդումներով։  «Ցանկացած պատերազմ ռիսկ և բեռ է, որը պետք է հնարավորինս հաշվարկել, այդ թվում՝ քաղաքական և տնտեսական հարթության վրա։ Շատ կարևոր է ձգտել նվազեցնել լարվածության ինտենսիվությունը և պատասխանել մի պարզ հարցի. ինչպիսի՞ն կլինի աշխարհաքաղաքական դասավորվածությունը Սառը պատերազմի ավարտից 30 տարի անց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը, իմ կարծիքով, ոչ թե Ուկրաինան է, այլ սակարկությունն Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին Թուրքիայի դիրքորոշումը շատ կարևոր է»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։
14:49 - 08 փետրվարի, 2022
Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

Էրդողանը հայտնել է, որ Զելենսկին համաձայն է Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 4-ին Ուկրաինա կատարած այցից վերադառնալիս խոսել է լրագրողների հետ և հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Թուրքիայում։  Այս մասին հայտնում է թուրքական CNN TÜRK-ը։  «Այս անգամ պետք է շատ հստակ ասեմ։ Եթե ուշադրություն դարձնեք այս գործընթացին (Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև լարվածությանը - խմբ.), ապա, ցավոք, Արևմուտքը դեռ ոչինչ չի արել այս հարցը լուծելու համար։  Ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը այս հարցի շուրջ, քանի որ Զելենսկու հետ հանդիպմանը տեսա, որ մենք արդեն ունենք պայմանավորվածություն այս հարցերի շուրջ։ Այս պահին Եվրոպայում լուրջ խնդիր կա այս հարցի լուծման առումով»,- ասել է Էրդողանը։  Էրդողանը հայտարարել է, որ համաձայնության է եկել Զելենսկու հետ Պուտինի և նրա հանդիպումը կազմակերպելու շուրջ։ 
16:20 - 04 փետրվարի, 2022