Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր |armenpress.am|

Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր |armenpress.am|

armenpress.am: Պետությունը բարձրագույն կրթության ոլորտում նախաձեռնել է օրենսդրական բարեփոխումներ, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ դիմորդը բուհ ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնի միասնական քննություն «Հայոց լեզու» առարկայից: «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նախ մատնանշեց այն խնդիրները, որոնց լուծմանն է ուղղված օրենսդրական նախաձեռնությունը: Նա նշեց՝ օրենքի հիմնական նպատակը բուհի, գիտության և հետազոտության ինտեգրումն է: Նախարարը նախագիծը որակեց հեղափոխական և ներկայացրեց մի քանի կարևոր դրույթներ: «Նախագծով պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական  ծրագրում սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ, կրթական ծրագիր, որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն: Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով ՀՀ քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը»,-ասաց Հարությունյանը: Նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցի 6-ը կլինեն բուհի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեկը ուսանող, իսկ 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, կրթության, գիտության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է: Սահմանվում են բուհի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության և հասարակության առաջ: Նախարարն անդրադարձավ նաև նախագծի շուրջ տարբեր քննարկումներին, հնչեցված մտահոգություններին: «Երբեմն դրանք հասնում են քննարկման համար անթույլատրելի մակարդակի։ Եվ դա այն պատճառով է, որ մենք տասնամյակներով ունեցել ենք կարծրացած և կարծրացող համակարգ: Եվ այս օրենքը, ըստ էության, դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերի»,- ասաց նա ու հավելեց՝ իշխանությունը և նախարարությունն ունեն բավարար կամք փոփոխություններ անելու օրենքում և իներցիոն համակարգում: Հարությունյանը շեշտեց՝ հատկապես բուհական և  գիտության ոլորտում հրաժարվում են կոսմետիկ փոփոխություններից, և շրջադարձային փոփոխություններ են սպասվում:
13:11 - 24 փետրվարի, 2020
Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը բուհում դեկանի, ամբիոնի վարիչի պաշտոններում երիտասարդներին ներգրավելու կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը բուհերի կառավարման պաշտոններում՝ ռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ, տեսնում է երիտասարդներին ներգրավելու կարիք: Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» խորհրդարանական լսումներում: «Ակադեմիական ազատությունը հաճախ  ասոցացվում է բուհի ղեկավարման մարմինների հետ կապված հարցերի հետ: Ակադեմիական ազատությունը, սակայն, այն է, որ դասախոսներն ու ուսանողները կարող են ներգրավվել ինտելեկտուալ քննարկման մեջ՝ առանց գրաքննության, պատժի, հետապնդման վախի: Քաղաքական, կրոնական և այլ հայացքները չեն կարող դառնալ պարտադրանք բուհերի ներսում: Հիմնականում շեշտը դրվում էր նմանատիպ բաների վրա: Շեշտը չէր դրվում ռեկտորների կամ կառավարիչների տարիքի վրա: Իհարկե, մարդը որքան հասունանում է, այնքան ուժեղանում է։ Սակայն դա չի նշանակում, որ ավագ տարիքի մարդիկ պետք է միշտ լինեն կառավարիչներ: Ունենք դեպքեր, երբ մարդիկ 20-30 տարի ամբիոնի վարիչներ ու դեկաններ են, բնականաբար, երիտասարդ սերունդը որևէ մոտիվացիա չի ունենում այդտեղ աշխատելու և չի տեսնում տեսլական կամ ապագա»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նկատեց՝ միգուցե պետք է նախատեսել ռոտացիոն սկզբունքներ, որ հերթով բոլորը կարողանան դառնալ ամբիոնի վարիչ, և որևէ մեկը չճնշի մյուսին:
12:25 - 24 փետրվարի, 2020
Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան |aysor.am|

Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից. Արայիկ Հարությունյան |aysor.am|

aysor.am: Շարունակում է գործել բուհերի կառավարման ներկայիս սխեման, որն, արտաքուստ հավասակշռված լինելով հանդերձ, կառավարչական լուրջ թերություններ ունի։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների թեմայով ԱԺ լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։«Նոր օրենքի անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման կարևորությունից։ Օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը՝ բուհի ներկայացուցիչ, այդ թվում՝ մեկն ուսանող, մյուս 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողների գործունեությունն արգելվում է», - պարզաբանեց նախարարը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ սա հեղափոխական նախագիծ է, և իրենք ունեն բավարար կամք՝ փոփոխություններ կատարելու օրենքում։ «Մենք այլևս հրաժարվում ենք գիտության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից։ Մենք շրջադարձային փոփոխություններ ենք ունենալու», - ասաց բանախոսը։ 
12:17 - 24 փետրվարի, 2020
Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար |armenpress.am|

Կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն լինի. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ կրթական հաստատությունները քաղաքական որևէ գործընթացին ներգրավված չեն լինելու: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք դա գործով են ապացուցում: «Հայաստանում տեղի են ունեցել մի շարք ընտրություններ և մենք ունենք զրո փաստ այն մասին, որ որևէ ուսումնական հաստատություն կամ ղեկավարություն ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ գործընթացներում: Ամեն դեպքում, նախկինում եղած անախորժ իրավիճակներից ապահովագրելու համար ԿԸՀ-ի հետ մշակել ենք շրջաբերական և ուղարկել ուսումնական հաստատություններ, որպեսզի մեր գործընկերներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, հասարակության շրջանում անհանդուրժողականություն, ատելություն չկա: «Կարող ենք դուրս գալ փողոց, զրուցել մարդկանց հետ և տեսնել, որ նման բան գրեթե չկա: Այդ ատելությունը ֆեյքերի բանակների միջև է սոցիալական ցանցերում»,-ասաց Արայիկ Հարությունյանը:  
14:38 - 19 փետրվարի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Ջոաննա Բուրքին և Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արայիկ Խզմալյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունն, ինչպես անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնների, այնպես էլ երիտասարդ մասնագետների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուղղությամբ։ Հավաստիացնելով, որ հայկական կողմը հետաքրքրված է իրականացվող ծրագրերի շարունակականությամբ՝ Ա. Հարությունյանն արձանագրել է, որ այն համայնքներում, որտեղ գործում են այդ ակումբները, նկատելի է առաջընթացն ու միջավայրի փոփոխությունը։ «Մենք կրթությունն ու մշակույթը դիտարկում ենք միասին, և պատրաստ ենք անցած մեկուկես տարիների ընթացքում իրագործված կրթամշակութային ծրագրերի մեր փորձը կիսել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել նաև տեխնոլոգիական ուղղությամբ։ Տիկին Բուրքը շնորհակալություն է հայտնել ընդունելության և Բրիտանական ֆիլմերի փառատոնին նախարարի ներկայության ու ուղերձի համար, նշել, որ պատրաստ են համագործակցել այն ուղղություններով, որոնք Հայաստանի համար առաջնահերթություն են։ ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ա. Հարությունյանը ներկայացրել է կրթական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել է, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, ուսումնական ծրագրերն ու մեթոդական նյութերը՝ ընդգծելով դասավանդողների վերապատրաստման և ուսուցման մեթոդների բարեփոխման անհրաժեշտությունը։
21:38 - 17 փետրվարի, 2020
Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվեն 8-11-րդ դասարանի 40 երեխա |armtimes.com|

Ստեղծվում է ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդ. դրա կազմում կընդգրկվեն 8-11-րդ դասարանի 40 երեխա |armtimes.com|

armtimes.com: Աշակերտներն այժմ հնարավորություն կունենան իրենց լուման ունենալ մի շարք որոշումների ընդունման հարցում: Նրանք հանդես կգան առաջարկներով, կբարձրաձայնեն իրենց կարծիքն ու կքվեարկեն համապատասխան որոշման համար: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է նախարարին կից աշակերտական խորհրդի ձեւավորման կարգը: Ինչպես նշված է համապատասխան հրամանի հավելվածում, խորհրդի կազմում կարող են լինել 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական եւ համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ: Աշակերտներին պետք է ընտրի համապատասխան հանձնաժողովը, որը ձեւավորվելու է առաջիկա օրերի ընթացքում: Նշվում է, որ այս ծրագրի հիմնական նպատակներն են սովորողների ինքնադրսեւորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն օժանդակելը, սովորողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ այլն: Աշակերտական խորհուրդ ստեղծելու գաղափարի հեղինակը հենց դպրոցականներն են: Դեռեւս անցած տարի Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրանք այդպիսի առաջարկ էին արել: Աշակերտական խորհրդի անդամները կլինեն 40 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններից: Նրանց մեջ կլինեն նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականներ եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Մարզերից ընդգրկված անդամների մասնակցությունը նիստերին պետք է ապահովվի տվյալ մարզի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակցի ուղեկցությամբ: Խորհրդի աշխատանքները կկազմակերպվեն նիստերի միջոցով, որոնք կհրավիրվեն տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում կգումարվի արտահերթ նիստ: Դրանք կլինեն դռնբաց եւ կհրավիրվեն նաեւ օրակարգում ընդգրկված հարցերին շահագրգիռ անձինք: Նախարարին կից աշակերտական խորհրդի կազմում ընդգրկված դպրոցականները հնարավորություն կունենան ընդունելու խորհրդատվական բնույթի որոշումներ: Այդ որոշումները  կընդունվեն բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնության դեպքում, իսկ եթե ստացված քվեները հավասար լինեն, ապա վճռորոշ կլինի խորհրդի նախագահի ձայնը: Աշակերտական այդ խորհուրդը գլխավորելու է ԿԳՄՍ նախարարը: Վերջինս կվարի նիստերը, կհաստատի օրակարգը, կստորագրի արձանագրություններն ու կորոշի հրավիրվող այլ անձանց կազմը: Անդամների գլխավոր պարտականությունը նիստերին մասնակցությունն է եւ խնդիրների վերաբերյալ որոշումներ, դիտարկումներ ներկայացնելը:շ
13:20 - 17 փետրվարի, 2020
Առաջարկում ենք՝ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննակենք դրանք. Մանե Թանդիլյանը բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

Առաջարկում ենք՝ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննակենք դրանք. Մանե Թանդիլյանը բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի վերաբերյալ |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Այսօր Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: «Անցած տարի քննարկում էինք երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսումն ապահովելու հնարավորությունը, և ներկայացրել ենք նախագիծ, որը առաջին ընթերցմամբ անցավ, և երկրորդ ընթերցմամբ ձեր փոխնախարարը համոզեց իշխանական գործընկերներին դեմ քվեարկել նախագծին՝ փաստարկելով, որ ներկայացվելու է բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որտեղ ֆինանսավորման համակարգում առաջարկվում է հիմքում դնել ընտանիքի անապահովության գնահատման մեխանիզմ անվճար կրթության մասին»,-ասաց նա և հիշեցրեց, որ փոխնախարարը նշել էր, որ ծրագիրը մասնագիտական քննարկման է ուղարկվել և մինչև տարվա վերջ կներկայացվի Ազգային ժողով, այնինչ չի ներկայացվել: Կրթության, գիտության սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի հիշում այդ քննարկումը և մինչև տարվա վերջ չի ներկայացվել, քանի որ ծավալները և փոփոխությունները շատ մեծ են եղել, մարտ ամսին նոր կգա Ազգային ժողով: Մանե Թանդիլյանը արձագանքեց՝ գիտի, որ ընտանիքի անապահովության համակարգի գնահատման համակարգի վերաբերյալ կառավարությունը բարեփոխման նպատակ ունի. «Երբ ֆինանսավորման համակարգի խոստում եք տալիս և առաջարկում եք դեմ քվեարկել, հետո չի ներկայացվում  նախագիծը, ես վստահ չեմ, որ երկու-երեք ամսից կբերեք, իսկ մենք առաջարկում ենք, որ խնդիրը կա, եկեք լուծենք այսօր, երբ կբերեք համակարգային փոփոխությունները, կքննարկենք դրանք: Բայց դուք չեք լսում մեզ, համոզում եք՝ դեմ քվեարկել, բայց ես հայտարարում եմ, որ նորից շրջանառության մեջ ենք դնելու այդ օրենքը և մինչև դա չբերեք նորից, հույս ունեմ, որ իշխանական մեր գործընկերները կաջակցեն և ձեր խոստմանը ականջալուր չեն լինի»,-ասաց նա:
17:55 - 12 փետրվարի, 2020
Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին  |shantnews.am|

Արայիկ Հարությունյանը դեմ է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելու մասին նախագծին |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դեմ է այն նախագծին, որ խորհրդարան են ներկայացրել ԱԺ 3 խմբակցությունների ներկայացուցիչները։ Նա ասաց, որ դժվար կլինի համոզել, որ դեմ քվեարկեն, բայց կփորձի։ Խոսքը վերաբերում է նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ ուսումնարաններում, գործող անվճարից բացի, նաև վճարովի տեղեր բացելուն։ Նախագծի հեղինակները պնդում են, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ դիմողները շատ են։ Բայց Հարությունյանն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև այդ մասնագետների անհրաժեշտությունը չկա։ Նախարարը բացատրեց, որ, օրինակ, առողջապահության նախարարությունը պնդում է, որ բուժքույրերի համար ընդհանրապես տեղեր չլինեն, որովհետև շուկան գերհագեցած է։ Փոխարենը, ըստ Հարությունյանի, հիմա հազարավոր տեղեր են ավելացվում ՏՏ մասնագետների պատրաստման համար։ Նա կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, ինչին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե նա դժվար դրության մեջ է դնում պատգամավորներին։
17:28 - 12 փետրվարի, 2020
Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ |armenpress.am|

Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ |armenpress.am|

armenpress.am: Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մեկնարկին այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Ուրախ ենք տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու համար այսօր Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար, իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարևոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման և, գրեթե, ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- ասել է նախարարը: Կարգի համաձայն՝ կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար: Նախարար Բաթոյանը նշել է, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլև՝ կարող է խթան հանդիսանալ՝ մշակութային օջախների ֆիզիկական և բովանդակային մատչելիության ապահովման համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ նախարարության ծրագրերն ուղղված են մշակութային կյանքում հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավմանը. «Մենք երկար ենք քննարկել բոլոր մեխանիզմները, որպեսզի գործընթացը հնարավորինս հեշտ լինի մեր հայրենակիցների համար: Ուրախ եմ, որ այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների համար ավելացել է նաև թանգարաններ այցելելու հնարավորությունը»,- ասել է նախարար Հարությունյանը: Ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին: Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում: Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող  փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում: Տոմսը տրամադրող աշխատակիցը պետք է համապատասխան գրանցամատյանում գրառում կկատարի, որտեղ կնշվի օրը, ամիսը, տարին, միջոցառման անվանումը, կենսաթոշակառուի անուն, ազգանունը, ծննդյան թիվը, հաշմանդամություն ունենալու հանգամանքը (առկայության դեպքում), հեռախոսահամարը: Անվճար տոմս ստանալուց հետո, կենսաթոշակառուն պետք է ստորագրի գրանցամատյանի համապատասխան սյունակում: Անվճար տոմսի վրա պարտադիր պետք է նշվի կենսաթոշակառուի կամ հաշմանդամություն ունեցող անձի անունը և ազգանունը: Տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության կամ տարեցների միավորումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ համաձայն նրանց կողմից ներկայացված ցուցակի, որտեղ պետք է նշված լինեն կազմակեպության անվանումը, կենսաթոշակառուների անուն, ազգանունները, ծննդյան թվերը: Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող  (սոցիալական աշխատող, կամ տվյալ հասարակական կազմակերպության ղեկավարը), որը ևս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել միջոցառման սկսվելուց առնվազն 5 օր առաջ: Անվճար տրամադրվող տոմսերի վրա պետք է դրվի դրոշմակնիք «անվճար» նշումով (առկայության դեպքում) կամ  տրամադրվի «հրավիրատոմս» տեսակի տոմսեր: Նշենք նաև, որ տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում:
14:19 - 10 փետրվարի, 2020
Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում |armtimes.com|

Դպրոցի տնօրենի մրցույթը կարող է լինել հարցազրույցով եւ ըստ զարգացման ծրագրի. օրենքում փոփոխություններ են առաջարկվում |armtimes.com|

armtimes.com։ Հայաստանի այն համայնքներում, որտեղ չկան անհրաժեշտ ուսուցիչներ, հնարավոր է աշակերտներն այդ առարկայի գիտելիքները ստանան այլ կենտրոնից՝ հեռահաղորդակցման տարբերակով: Այս դեպքում չի լինի մի իրավիճակ, որ աշակերտները չուսումնասիրեն առարկան՝ կրթական հաստատությունում ուսուցիչ չլինելու պատճառով: Հայաստանը, այսպիսով, հնարավոր է անցնի այլընտրանքային հեռավար (դիստանցիոն) կրթության: Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ինչպես նշել է նախարարը, այսօր համայնքներում ունենք ուսուցչի 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր: Բախվում ենք մի իրավիճակի, երբ հեռավար ուսուցման կազմակերպումն անհրաժեշտություն է դառնում: Նախագծով առաջարկվում է, որ ուսուցման գործընթացն իրականանա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով: Օրինակ՝ երեխաները դասը կլսեն ուղիղ տեսակապի միջոցով կամ համաժամանակյա մեթոդով: Երկրորդ տարբերակը, սակայն, ըստ Հարությունյանի, նվազ արդյունավետ է, քանի որ կարգապահության հետ կապված խնդիրեր կկարող են առաջանալ: Այն դպրոցները, որտեղ կլինի մանկավարժի խնդիր, պայմանագիր կկնքեն համապատասխան կենտրոնի հետ եւ գումարը, որը պետք է փոխանցեին իրենց մասնագետին, կվճարեն կենտրոնի ուսուցչին: «Սա նորմալ գործընթաց է աշխարհի ամենազարգացած երկրների համար, որովհետեւ ունեն ուսուցիչների խնդիր: Հեռավար ուսուցման ներդրումն օգուտներ է տալիս՝ հեռավոր համայնքներում էլ լուծելով երեխաների կրթության իրավունքը»,- նշել է նախարարը: Ուսուցման այդ տարբերակն արդեն փորձարկվել է Հայաստանում: Նախնական ծրագիրն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ տարիներ շարունակ չկար ֆիզիկայի ուսուցիչ: Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու դեպքում, նաեւ նախատեսվում է սահմանել մանկավարժների, աշակերտների եւ նրանց ծնողների էթիկայի նորմեր: Նախարարի խոսքով՝ այժմ բախվում են մի իրավիճակի, երբ աշակերտների եւ ուսուցիչների մեջ առկա է ճգնաժամ: «Դա գալիս է ազատությունից, իրավունքի գիտակցումից, որն ունի նոր սերունդը, բայց մենք ճիշտ չենք բացատրում նրանց պարտականությունները»,- նկատեց նա: Նախարարը հավելել է՝ երբ բալանսավորենք ուսուցիչների, աշակերտների, ծնողների իրավունքներն ու պարտականությունները, ճիշտ իրավիճակ կունենանք: Խնդիրն, ըստ նրա, պետք է լուծել նաեւ վերապատրաստումների, նոր մեթոդների միջոցով: «Մեր ուսուցիչների մի փոքր մասը հին մեթոդներով է անդրադառնում նոր սերունդների կարիքներին ու պահանջմունքներին»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Նախատեսվում է նաեւ վերանայել դասղեկության համար վճարելու սկզբունքը. եթե մանկավարժը միանգամից ղեկավարում է մի քանի դասարանի, ապա կքննարկվի նրան բոլոր այդ դասարանների հաշվարկով աշխատավարձ տրամադրելու հարցը: Նման փորձ եւս կա այստեղ՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Առայժմ, Շարունակությունը՝ armtimes.com-ում
06:50 - 25 հունվարի, 2020
«Ներառական կդարձնենք նաեւ մանկապարտեզները». ԿԳՄՍ նախարարը նոր օրինագծի մասին |news.am|

«Ներառական կդարձնենք նաեւ մանկապարտեզները». ԿԳՄՍ նախարարը նոր օրինագծի մասին |news.am|

news.am։ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները թույլ կտա մանկապարտեզներում նույնպես անցնել համընդհանուր ներառման: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով, դա ենթադրում է, որ այն մարզերում, որտեղ անցել են համընդհանուր ներառման, նաեւ ներառական կդարձնեն մանկապարտեզները. «Մենք այսօր ունենք զրոյական կարգավորում եւ ըստ էության, որոշ դեպքերում նաեւ ինքնագործունեության կամ սեփական ուժերով կարգավորման գործընթացներ են տեղի ունենում: Երկրորդ կարեւոր հարցը մասնավոր մանկապարտեզներն են: Մենք այստեղ լուրջ կարգավորման խնդիր ունենք, որովհետեւ մենք շատ հաճախ չենք հասկանում, թե ինչ տիպի ծառայություններ են մատուցում այդ հաստատությունները: Այս օրենքը թույլ է տալու մեզ դա իրականացնել: Հաջորդը որակի ապահովումն է. մենք այսօր չունենք մեխանիզմ, որով կրթական ծառայությունների որակը չափում ենք, եւ չունենք պարտադիր վերապատրաստումների ինստիտուտ: Օրինակ, եթե 30-40 տարի շարունակ մասնագետը վերապատրաստում չի անցնում, դա նշանակում է, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ լինի մանկապարտեզ, լինի նախակրթարան եւ այլն, կրթության որակի հետ կապված»,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ բոլոր այն մեխազնիզմները, որ կիրառվում են այն մարզերում, որտեղ դպրոցներում անցել են համընդհանուր ներառման, մենք այդ մեխանիզմները կիրառելու ենք նաեւ մանկապարտեզներում: «Այն մանկապարտեզներում, որտեղ կլինեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ՝ հենաշարժողական, տեսողական, մենք դա կգնահատենք եւ ըստ կարիքի կառաջնորդվենք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:
14:12 - 13 հունվարի, 2020
Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական․ Արայիկ Հարությունյան

Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարութկյունյանն ֆեսբուքյան էջում գրել է․ «Հավատում էինք, բայց որ այսպես...  Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու: Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու: Չորս օր անց կարող եմ ասել, որ երկուսն էլ ստացվել է: Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական: Եվ այս ամենը մեր բոլորի համախմբված աշխատանքի արդյունք է՝ ոլորտի ներկայացուցիչների, հանրության, բոլորի: Ամանորն ու Ծննդյան տոները նշելու նոր մշակույթ և միջավայր ձևավորելու կարևոր քայլեր են, դա անհնար է առանց հավատալու և փոխգործակցության: Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ bit.ly։ »
08:18 - 28 դեկտեմբերի, 2019
Նախատեսվում է փոխհատուցել 3 073 ուսուցչի եւ 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը |armtimes.com|

Նախատեսվում է փոխհատուցել 3 073 ուսուցչի եւ 865 աշակերտի տրանսպորտային ծախսերը |armtimes.com|

armtimes.com: Հեռու դպրոցն ու դժվար ճանապարհն այլեւս անհաղթահարելի խոչընդոտ չեն լինելու շուրջ 865 աշակերտների եւ 3 073 ուսուցիչների համար։ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին եւ դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Ըստ այդմ՝ ծրագրից օգտվող դպրոցների, աշակերտների եւ ուսուցիչների թիվը կմեծանա։ Այս մասին, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցում ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին եւ աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են գնում: Ծրագրում 2020 թ.-ի հունվարի 1-ից ընդգրկվող դպրոցների թիվը կարելի է ասել քառապատկվել է՝ 196-ից դառնալով 758։ Ըստ այդմ՝ուսուցիչների թիվը 1 166-ից դարձել է 3 073, իսկ աշակերտների թիվը հասել է մինչեւ 865-ի։ Ինչպես հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, գործընթացի իրականացման համար նախատեսված միջոցների աճը կապված չէ նոր դպրոցների կամ դասարանների թվի կրճատման հետ։ Ֆինանսական միջոցները նախատեսվել են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով։ Ըստ որի՝ հանրակրթական դպրոցների մանկավարժների եւ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու։ Գալիք տարվա համար նախատեսված է 276 մլն դրամ՝ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը։ Նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ։ Հավելենք նաեւ, որ ծրագրով փոխհատուցումը տրամադրվում է այն մանկավարժներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրի դպրոցի ուսուցիչ են՝ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով։ Այդ ուսուցիչները պետք է ընդգրկված չլինեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» եւ նման այլ ծրագրերում։ Նախարարությունը նշել է նաեւ բնակության վայրից դպրոցի հեռավորությունը․ այն պետք է լինի ավելի, քան 5 կմ-ը։ Դպրոցահասակ երեխաների դեպքում եւս՝ ծրագրից կարող են օգտվել այն աշակերտները, որոնք իրենց բնակավայրում հանրակրթական դպրոցի տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված՝ ուսումը ստանում են այլ վայրում։ Այս դեպքում եւս հեռավորության չափը նույնն է։
12:26 - 23 դեկտեմբերի, 2019