Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը |armenpress.am|

Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը |armenpress.am|

armenpress.am։ Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել Է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ: Դա ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, հետեւում Է «Գազպրոմ»-ի եռամսյակային հաշվետվությունից: Այդ ցուցանիշը նվազագույնն Է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ Է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր: Երկիրը տուժում Է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում Է տնտեսության գնողունակությունը: Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում Է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով: Ինչպես ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիան պահանջում Է նվազեցնել ռուսական գազի գինը:
14:16 - 15 մայիսի, 2019
Զինված հարձակման փորձ՝ Թուրքիայի խորհրդարանում |ermenihaber.am|

Զինված հարձակման փորձ՝ Թուրքիայի խորհրդարանում |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար խորհրդարանում (մեջլիսում):Ըստ տեղեկության՝ մեկ 1 տղամարդ և 1 կին մտել են Թուրքիայի խորհրդարանի շենք և հայտնել, որ նշանակված հանդիպում ունեն «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալի հետ։Իրավապահ մարմինների կողմից իրականացված ստուգման ժամանակ զինյալները փորձել են պատանդ վերցնել անվտանգության աշխատակիցներին, սակայն շատ շուտով վնասազերծվել են։Թուրքական աղբյուրի համաձայն՝ բերման ենթարկածները Թուրքիայում ահաբեկչական հայտարարված ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամներ են:Նրանց մոտից հայտնավբերվել են մի շարք պայթուցիկներ, որոնք ամրացված են եղել մարմնի տարբեր մասերին։ Բերման ենթարկվածները հետախուզվում էին անվտանգության ուժերի կողմից, որպես վտանգավոր հանցագործներ։
13:54 - 15 մայիսի, 2019
«Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի».«կրոնափոխ եղած»   հայ տղայի մոր պարզաբանումը |ermenihaber.am|

«Արթուրը կնքված է և հաճախում է հայկական եկեղեցի».«կրոնափոխ եղած» հայ տղայի մոր պարզաբանումը |ermenihaber.am|

ermenihaber.am։ Օրերս հայկական և թուրքական լրատվական ու սոցիալական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» միջադեպը: Մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել է թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը, որտեղ հայտնել է, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել է, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ և ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում: Արթուրի մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, հերքել է որդու կրոնափոխ լինելու հանգամանքը՝ ասելով. «Արթուրը կնքված է. հաճախում է հայկական եկեղեցի»: Անչափահասի մայրը նաև ավելացրել է, որ ինքը իրականում տեղյակ չի էլ եղել, թե ինչ հաղորդման է որդին մասնակցում: «Ես իմացել եմ, որ Արթուրը ներկա է գտնվելու հաղորդմանը, բայց չեմ պատկերացրել, որ նա բեմ կբարձրանա և այդպիսի բան տեղի կունենա: Եթե ես տեղյակ լինեի և իմ համաձայնությունը լիներ, ես ինքս այնտեղ կլինեի»,-ասել է Ալինա Ենգիբարյանը: Ալինան նաև նշել է, որ իրեն զանգել են հաղորդումից, բայց ինքն էլ չի հասկացել թե ինչ հաղորդում է և ինչի մասին է խոսքը:Նա շեշտել է, որ երեխան գիտակցված չի գործել, զուտ երեխայական հետաքրքրասիրություն է եղել:«Իմ երեխան չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքրքրությունից դրդված իր ընկերոջ հետ գնացել է այդ հաղորդմանը, միամտություն է արել: Նա ինձ ասում է . «Մամ տեսար, մեզ հեռուստացույցով ցույց տվեցին, մենք հայտնի դարձանք: Ես նրան բացատրում եմ, որ իր միամիտ քայլի պատճառով մենք վատ վիճակում ենք հայտնվել: Նա դեռ երեխա է, չի հասկանում»: Կինը նաև հերքեց, որ Արթուրը խորթ հայր ունի՝ շեշտելով, որ խոսքը ընտանիքի՝ ազգությամբ թուրք ծանոթի մասին է, ում հեռախոսահամարը գտել են Արթուրի հեռախոսի մեջ և զանգահարել՝ թույլտվություն ստանալու համար:
13:51 - 15 մայիսի, 2019
«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն». Հունաստանի վարչապետ |ermenihaber.am|

«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն». Հունաստանի վարչապետ |ermenihaber.am|

ermenihaber.am Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ եթե Թուրքիան արևելյան Միջերկրական ծովում շարունակի բնական գազի որոնման աշխատանքները, ապա նրա նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվելու:«Եթե Թուրքիան այսպես շարունակի, ապա տնտեսական պատժամիջոցներ կսահմանվեն: Այդ աշխատանքները շարունակելու փոխարեն Թուրքիան պետք է հարգանք ցուցաբերի օրենքին և ձեռք բերված համաձայնություններին և պետք է նստի երկխոսության սեղանի շուրջ»,-ասել է Ալեքսիս Ցիպրասը:Այս հարցի կապակցությամբ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Թուրքիային հարգել Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները:«Թուրքիան պետք է խուսափի անօրինական գործողություններից, ինչպես հարկն է, պատասխան տա ԵՄ-ին և Կիպրոսի հետ լիարժեք համերաշխության մեջ գտնվի»,-նշել է Մոգերինին:Նրա փոխանցմամբ` ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին մտահոգում է Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում գազի հորատման աշխատանքների իրականացնելու Թուրքիայի մտադրությունը:
06:50 - 15 մայիսի, 2019
Թուրքիայում աննախադեպ ակցիաներ են՝ ի աջակցություն Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի

Թուրքիայում աննախադեպ ակցիաներ են՝ ի աջակցություն Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի

Մեկ ամիս առաջ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ի զարմանս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ընտրվում է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո մոտ 3 շաբաթ կատարված վերահաշվարկներն, այնուամենայնիվ, պատկերը չփոխեցին, ու ԿԸՀ-ն որոշեց ուղղակի չեղյալ հայտարարել արդյունքներն ու նոր ընտրություններ անցկացնել։Ու հենց այստեղ է մեխը․ նոր ընտրությունների օր նշանակվեց հունիսի 23-ը՝ արձակուրդների շրջան, երբ բնակչության մի զգալի մասն իր հանգիստն անցկացնելիս կլինի ծովում՝ հեռու մնալով Ստամբուլի շոգից։Սակայն հաշվարկները ձախողվեցին, երկրում սկսվեց միասնության մի հսկայական ալիք։«Պգեասուս» ավիաընկերությունը անվճար կփոխանակի տոմսերը, եթե չվերթի օրերը համընկնում են ընտրությունների օրվա հետ։ Էգեյան ծովափի հյուրանոցները հայտարարել են, որ այդ օրերին սպասվում է ծովաձկների ներխուժում, ու անվտանգության նկրտումներով խորհուրդ են տալիս մնալ Ստամբուլում։ Միաժամանակ Միջերկրական ծովի հյուրանոցները հայտարարել են, որ այդ օրերին սպասվում է փոթորիկ, ու ելքը դեպի ծով փակ կլինի հունիսի 23-ին։ Ադանայի քաղաքային իշանություններն էլ հայտարարել են, որ իրենց մոտ այդ օրերին սպասվում է աննախադեպ շոգ, ու ավելի լավ է գալ մի փոքր ավելի ուշ։Բոլորը՝ կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, առանձին անհատները, ընդառաջում են․ տեղափոխվում են հարսանիքների, միջացառումների, ճամփորդությունների օրերն ու տոմսերը։ Սոցիալական ցանցերում ուսանողներին առաջարկում են փախհատուցել իրենց տոմսերի ծախսերը, որպեսզի կարողանան գնալ Ստամբուլ ու քվեարկել։ Սա աննախադեպ միասնության ակցիա է Թուրքիայի համար, ու բոլորը շունչը պահած հետևում են դեպքերի հետագա զարգացմանը։
06:25 - 13 մայիսի, 2019
Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի քննադատությանը |ermenihaber.am|

Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի քննադատությանը |ermenihaber.am|

ermenihaber.am։ ԱՄՆ-ն քննադատել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը և նոր ընտրություններ անցակցնելու որոշումը: Թուրքիան արձագանքել է ԱՄՆ-ի քննադատությանը: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը: ԱՄՆ-ին դատապարտող հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը: Նա ընդգծել է, որ ընտրությունների չեղարկման մասին որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ տեղի են ունեցել ընտրախախտումներ։ «Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգանք ցուցաբերել այն որոշումների հանդեպ, որոնք ընդունվում են Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Պետք է նշել, որ ավելի վաղ կրկնակի ընտրությունների անցկացման մասին որոշումներ կայացվել են նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նման խնդիրները լուծվում են ժողովրդավարական չափանիշների շրջանակներում: Բոլոր ընտրություններին մեր ժողովրդի բարձր մասնակցության ցուցանիշը վկայում է ժողովրդավարության չափանիշներին թուրք ժողովրդի հավատարմության և ընտրական համակարգին վստահելու մասին»,- ասել է Աքսոյը։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)։ Ստամբուլում պարտված իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) քաղաքի տարբեր շրջանների արդյունքները բողոքարկելուց հետո ԿԸՀ էր ներկայացրել քաղաքապետի ընտրությունը չեղարկելու և նոր ընտրություն անցկացվելու պահանջով դիմումը: Դրանից օրեր անց ԿԸՀ-ը որոշում կայացրեց չեղարկել ընտրությունները՝ չեղյալ հայտարարելով 16.000 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրված ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի մանդատը: Թուրքիայի խոշորագույն քաղաքի քաղաքապետի նոր ընտրությունների օր է նաշանակվել հունիսի 23-ը:
07:17 - 11 մայիսի, 2019
Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ԿԸՀ որոշումը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին |news.am|

Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ԿԸՀ որոշումը Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին |news.am|

news.am: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հինգշաբթի Միացյալ Նահանգներին կոչ է արել հարգել երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները, այդ թվում՝ Ստամբուլում քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու որոշումը: Այս մասին նշված է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգանք դրսեւորել որոշումների նկատմամբ, որոնք ընդունում է Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը: Հարկ է նշել, որ ավելի վաղ կրկնակի ընտրությունների անցկացման որոշումներ ընդունվել են նաեւ ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Համանման հարցերը լուծվում են ժողովրդավարական նորմերի շրջանակում: Բոլոր ընտրություններին մեծ մասնակցությունը վկայում է ժողովրդավարության նորմերին թուրք ժողովրդի հավատարմության եւ ընտրական համակարգին վստահելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Դիվանագետի խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետի վերընտրությունների մասին որոշումը ընդունվել է ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումների պատճառով: «Հունիսի 23-ի նոր ընտրություններում հնարավոր ամեն ինչ կարվի, որ ընտրեն առավելագույն թվով ընտրողներ»,- շեշտել է Աքսոյը: Նախօրեին Վաշինգտոնը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն անցկացնել «օրենքի, ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունների, ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի, ինչպես նաեւ Եվրամիությանն անդամակցելու ձգտման համաձայն»: ԱՄՆ-ն նաեւ անցկացված ընտրությունների արդյունքների չեղարկման որոշումը ոչ սովորական էր անվանել:  
18:29 - 09 մայիսի, 2019
Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի. թուրքագետ |ermenihaber.am|

Ստամբուլում անցկացվելիք նոր ընտրություններում չի բացառվում, որ ընդդիմադիր թեկնածուն կրկին կհաղթի. թուրքագետ |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ին որոշում է կայացրել չեղարկել ՏԻՄ ընտրությունները Ստամբուլում և նոր ընտրություններ անցկացնել հունիսի 23-ին: Ընդդիմությունը, իհարկե, դժգոհ է այս որոշումից: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն կոչ է արել ժողովրդին չհուսահատվել և «զենքերը վայր չդնել»: Ստամբուլում նոր ընտրություններ անցկացնելու որոշման պատճառների, դրանց վերաբերյալ կանխատեսումների մասին Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Սոնա Սուքիայանի հետ: Ինչքանո՞վ էր կանխատեսելի, որ կչեղարկեն ընտրությունները: Ստամբուլում ընտրությունների չեղարկումն ու նոր ընտրությունների հայտարարումը որոշակիորեն կանխատեսելի էր, քանի որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, երբ արդեն պարզ էր դառնում, որ կորցնում են նաև Ստամբուլը, սկսել էին մի քանի գործընթացներ, որպեսզի խոչընդոտեն ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի՝ իր պարտականությունների ստանձմանը: Նախ և առաջ օրակարգ բերվեց Ստամբուլի մոտ 300 հազար անվավեր քվեները, որոնց վերահաշվարկից հետո պարզվեց, որ միևնույն է Իմամօղլուն է հաղթում, այնուհետև Ստամբուլի որոշ թաղամասերում քվեաթերթիկները ամբողջությամբ նորից հաշվվեցին, սակայն միևնույն է ընդդիմադիր թեկնածուն Ստամբուլում առաջ անցավ՝ մոտ 13 հազար ձայնի տարբերությամբ: Իշխանությունների նմանատիպ արձագանքն ու քայլերը կանխատեսելի էին, քանի որ Ստամբուլը համարվում է, կարելի է ասել, Թուրքիայի «սիրտը», և ինչպես Էրդողանն է սիրում կրկնել «Ստամբուլում հաղթողը կհաղթի նաև Թուրքիայում»: Բացի այդ, Ստամբուլը ամենախոշոր քաղաքն է և տնտեսական հիմնական շարժիչ ուժն է, ինչպես նաև վերահսկում է պետական ծախսերի հիմնական մասը, հետևաբար կարևոր է իշխանությունների համար: Ի՞նչ շանսեր, ու սպասելիքներ կան նոր ընտրություններից: Դեռևս պարզ չէ, թե Ստամբուլի ընտրություններում, արդյոք իշխող կուսակցությունից պայքարը կշարունակի Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, թե այլ թեկնածու կառաջադրեն: Թուրքիայում որոշ կարծիքներ էին նույնիսկ շրջանառվում, որ ԱԶԿ-ի պարտության պատճառներից մեկը ոչ ճիշտ և ոչ այնքան խարիզմատիկ թեկնածուի առաջադրումն էր: Ի տարբերություն Յըլդըրըմի, կարծում եմ, որ Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Իմամօղլուն, բավականին հաջող քարոզարշավ իրականացրեց ՏԻՄ ընտրություններից առաջ և նորից հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, նաև եթե հաշվի առնենք, որ առաջին անգամ հաղթելուց հետո նրա վարկանիշն էլ ավելի է աճել: Բացի այդ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության քայլը, դժգոհությամբ է ընդունվել Ստամբուլում: Մասնավորապես երեկ գիշերը, մի քանի թաղամասերում, ինչպես Քադիքյոյում, Շիշլիում մարդիկ իրենց բողոքն են արտահայտել՝ երթերի դուրս գալով: Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ նոր ընտրությունների անցկացման դեպքում չի բացառվում, որ կրկին հաղթելու է ընդդիմությունը, եթե իհարկե իշխանությունները էլ ավելի չսրեն իրավիճակը երկրում և չգնան զանազան ընտրախախտումների կամ այլ մեթոդների, ձերբակալությունների, կալանքների Ստամբուլում իրենց հաղթանակը ապահովելու համար: Ի՞նչ քայլերի կարող է գնալ իշխող ԱԶԿ-ն, ի՞նչ իրավիճակ է ստեղծվելու երկրում: Հատկանշական է, որ սա Արդարության և զարգացում կուսակցության կառավարման տարիներին կրկնակի ընտրություններ անելու եզակի դեպքը չէ: Չպետք է մոռանանք, որ դեռևս 2015 թվականին խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորել չկարողանալու պատճառով, իշխանությունները արտահերթ ընտրություններ հայտարարեցին և այդ ընթացքում երկրի արևելքում և հարավ-արևելքում հրահրեցին բախումներ քուրդ զինյալների և թուրք ուժայինների միջև՝ երկիրը մխրճելով քաոսի մեջ: Այդ ժամանակ իշխանությունների քայլերը հաջողությամբ պսակվեցին և նրանց հաջողվեց ստանալ բավական թվով ձայներ միանձնյա կառավարություն ձևավորելու համար: Այս առումով պատահական չէ, որ այս տարվա մարտի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում իշխանությունները պարբերաբար փորձեր էին անում քեմալականն ՀԺԿ-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ հայտնի PKK-ի, հետ նույն հարթության վրա դնելու ուղղությամբ: Դրանով ձգտում էին ՀԺԿ-ին ներկայացնել, որպես Թուրքիայի «թշնամի» և այդպիսով ապահովել հնավորինս շատ ձայներ ազգայնական ընտրազանգվածներից: Այս փորձերը, իհարկե, վերջնական արդյունքում չտվեցին, սակայն պարզ է, որ իշխանությունները շարունակելու են իրենց նույն գործելաոճը, քանի որ վերջին տարիներին Թուրքիայում իշխանությունները փորձում են գերակա դարձնել իսլամա-թուրքական ազգայնականությունը: Կարծում եմ, նաև պատահական չէ այն, որ վերջին շրջանում կրկին ակտիվացնել են թուրք-քրդական բախումները: Ինչպես արդեն նշեցի, չի բացառվում, որ իշխող ԱԶԿ-ն կօգտագործի իր ձեռքում եղած բոլոր «խաղաքարտերը», ինչպես նաև վարչական միջոցները ընդդիմության և մասնավորապես Էքրեմ Իմամօղլուի քարոզարշավը տապալելու, նրան սևացնելու, ռեսուրսները սահմանափակելու և ընտրություններում նրա հաղթանակը կանխելու համար: Նման քայլերը Թուրքիայում էլ ավելի են սրելու իրավիճակը, հանգեցնելու են հասարակության էլ ավելի բևեռացմանը, լարվածության աճին:
11:35 - 07 մայիսի, 2019
ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը |armenpress.am|

ԵՄ-ում քննադատել են Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու Թուրքիայի ԲԸՀ-ի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ կրկնական քվեարկություն անցկացնելու Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը հակասում Է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այդ մասին ասված Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է մայիսի 6-ի երեկոյան: Թուրքիայի ԲԸՀ-ն որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածուն: Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էկրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու: Ինչպես նշվում Է ԵՄ-ի ներկայացուցիչների հայտարարության մեջ, թուրքական ԲԸՀ-ի որոշումը քաղաքականացված Է եւ «հակասում Է ընտրական գործընթացի հանգուցային նպատակին, այն Է՝ ժողովրդի կամքի ընդունումը»:Բացի այդ, նման քայլը «խախտում Է Թուրքիայի՝ որպես Եվրախորհրդի անդամի պարտավորությունները»,- ասված Է հայտարարության մեջ: 
06:51 - 07 մայիսի, 2019
Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր տեղեկատվական գործակալությունը գրոհելու մեջ |news.am|

Թուրքիան Իսրայելին մեղադրել է Գազայում իր տեղեկատվական գործակալությունը գրոհելու մեջ |news.am|

news.am: Թուրքական պետական տեղեկատվական Anadolu գործակալության գրասենյակը Գազայի հատվածում ենթարկվել է իսրայելական զինվորականների գրոհին՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Գազայում Anadolu-ի գրասենյակի վրա հարձակումը Իսրայելի անզուսպ ագրեսիայի նոր օրինակ է։ Նրա բռնությունը անմեղ մարդկանց հանդեպ մարդկության դեմ հանցագործություն է։ Նրանք, ովքեր խրախուսում են Իսրայելին, նույնպես մեղավոր են։ Կշարունակենք պաշտպանել պաղեստինյան ժողովրդի գործը, նույնիսկ եթե մնանք միայնակ»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն։ Իսրայելցիներն ասում են, որ մեկ օրվա ընթացքում իրենք 120 թիրախ են գրոհել անկլավում, որտեղից 200 հրթիռ եւ արկ է արձակվել։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր հարվածները հասցվում են բացառապես զինվորական թիրախներին։ Իսրայելցի բժիշկները հայտնել են հրթիռային գրոհներում երկու վիրավորների մասին, ներառյալ՝ մի կնոջ, որին հոսպիտալացրել են ծանր վիճակում։  
10:55 - 05 մայիսի, 2019