Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Խաղաղության ինստիտուտները կոչ են արել ԵՄ-ին՝ դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը |ermenihaber.am|

Խաղաղության ինստիտուտները կոչ են արել ԵՄ-ին՝ դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը |ermenihaber.am|

ermenihaber.am։ Գերմանական առաջատար խաղաղության ինստիտուտները կոչ են արել Եվրամիությանը՝ վերջ դնել Թուրքիայի և նման ավտորիտար պետությունների հետ համագործակցությանը։Նման կոչով են հանդես եկել Բոննի «Կոնվերսիայի միջազգային կենտրոնը» (BICC), Լայբնիցի «Խաղաղության և հակամարտության հետազոտման հեսսենյան հիմնադրամը» (HSFK), Համբուրգի «Խաղաղության ուսումնասիրությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտը» (IFSH) և Դույսբուրգ-Էսսենի համալսարանի զարգացման և խաղաղության ինստիտուտը (INEF)։Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրապարկվել է նշված կառույցների համատեղ հեղինակած «2019թ․ խաղաղության զեկույցը»։ Ի դեպ, զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 1987թ․-ից։Զեկույցում խիստ քննադատության է ենթարկվել փախստականների հոսքի դեմ ԵՄ-ի վարած քաղաքականությունը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ միջերկրածովյան տարածաշրջանում գործնականում անտեսվում է մարդկանց կյանքի իրավունքի պահպանման առաջնահերթությունը։ Նշվել է, որ ԵՄ-ն աչք է փակում իր սահմանները հատել փորձող մարդկանց համար ստեղծված ստորացուցիչ վիճակի վրա և նույնիսկ իր վարած քաղաքականությամբ նպաստում է այդ վերաբերմունքի շարունակմանը։ Արձանագրվել է, որ 2000 թ․-ից հետո առնվազն 35․000 մարդ է խեղդվել Եվրոպայի սահմանների մոտ։Հեղինակները քննադատել են նաև Թուրքիայի, Լիբիայի և Սուդանի նման ավտորիտար կառավարման համակարգով աչքի ընկնող երկրների հետ փախստականների ներհոսքի դեմ պայքարի նպատակով ԵՄ-ի համագործակցությունը։ Կոչ անելով վերջ դնել ավտորիտար և բռնատիրական պետությունների հետ համագործակցությանը՝ խաղաղության ինստիտուտները զգուշացրել են այդ համագործակցության հնարավոր ռիսկերի մասին։Մասնավորապես ընդգծվել է, որ ավտորիտար ռեժիմների հետ համագործակցության արդյունքում այդ երկրներում կարող են արգելակել ժողովրդավարական գործընթացները, ինչը կարող է հանգեցնել նոր ճգնաժամերի և գաղթի նոր ալիքների առաջացմանը։
09:21 - 05 հունիսի, 2019
Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել |ermenihaber.am|

Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել |ermenihaber.am|

ermenihaber.am։ Թուրքիայում վաճառքի է հանվել մայրաքաղաք Անկարայի բերդի արտաքին պարիսպներից ներս գտնվող պատմական մի շինություն, որը կառուցվել և երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի: 12 միլիոն թուրքական լիրայով (2 մլն դոլար) վաճառվող եկեղեցու վաճառքի հայտարարության մեջ կան նաև շինության վերաբերյալ պատմական տեղեկություններ: Ըստ այդմ` պատմական շինությունը դարերի պատմություն ունի, ինչի մասին կան բազմաթիվ վկայություններ: «1555 թվականին ճանապարհորդ Հանս Դերնսշոուն գրել է «բերդի ներսի փոքրիկ ու խավար» հայկական եկեղեցու մասին: 1716 թվականին այդ կողմերով անցնող ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնեֆորը նույնպես հիշատակում է բերդի ներսում գտնվող հայկական եկեղեցու մասին: Այսպիսով այս շենքը կառուցվել է ու երկար տարիներ ծառայել է որպես եկեղեցի»,- ասված է նկարագրության մեջ: Նշվում է, որ եկեղեցու ընդարձակ բակում առկա են հին Անկարայի տներ, որոնք կարող են եկեղեցու հետ միասին վերականգնվել ու օգտագործվել զբոսաշրջության նպատակով: Հաղորդվում է, որ եկեղեցին Թուրքիայի կադաստրի վարչության կողմից գրանցված է Քարգիր եկեղեցի անվամբ:
06:01 - 04 հունիսի, 2019
Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունները |ermenihaber.am|

Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմում ավելի քան 800 նոր բնակելի շինությունների կառուցումը։Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ սրանով խախտվում են պաղեստինցի ժողովրդի իրավունքները, մանավանդ, որ նման քայլն իրականացվել է իսլամական պահքի՝ ռամադան ամսվա ընթացքում։ «Արդեն ժամանակն է «ոչ» ասել Իսրայելի այն որոշումներին, որոնց նպատակն է փոխել Երուսաղեմի կարգավիճակը: Իսրայելի նպատակն է վերացնել հակամարտության կարգավորման համար լուծում հանդիսացող «2 պետություն 2 ազգի համար» տեսլականը։Այս օրերին Երուսաղեմում մահմեդականների դժգոհությունն էր առաջացրել նաև այն փաստը, որ իսրայելական ոստիկանությունը հրեաներին թույլատրել էր բարձրանալ Տաճառի լեռան վրա, որը սրբավայր է, թե հրեաների և թե մահմեդականների համար։ Հունիսի 2-ին Իսրայելում հրեաները նշում են Երուսաղեմի օրը։ Հենց 1967 հունիսի 2-ին Արևելյան Երուսաղեմը անցավ Իսրայելի վերահսկողության տակ։
10:09 - 03 հունիսի, 2019
Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է. Էլիֆ Շաֆակ |news.am|

Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է. Էլիֆ Շաֆակ |news.am|

news.am: Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆակը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Թուրքիայում հեղինակներին, լրագրողներին եւ գիտնականներին՝ իր վեպերը հետաքննելու երկրի դատախազների մտադրության ֆոնին, հաղորդում է The Guardian-ը: «Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է», - ասել է նա:Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը քրեական բողոք է ներկայացրել գրող Աբդուլու Չեւկիի դեմ այն բանից հետո, երբ սոցցանցերում հեղինակի վերջին վեպից հրապարակված քաղվածքները հասարակական աղմուկ են առաջացրել երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին պատմության կապակցությամբ:Շաֆակը նշել է, որ թուրքական դատախազությունը ցանկանում է ուսումնասիրել նրա վեպերը, մասնավորապես 1999 թվականի «Հայացք» եւ 2016 թվականի «Եվայի երեք դուստրերը»:Նա հայտնել է, որ վերջին օրերին նա հազարավոր վիրավորական հաղորդագրություններ է ստացել:Ամբողջ աշխարհով ճանաչված կին գրողը 2006 թվականին դատապարտվել էր թուրքերին վիրավորելու մեղադրանքով, քանի որ նրա «Ստամբուլից բիճը» վեպի հերոսներից մեկը 1915 թվականի զանգվածային սպանությունը Հայոց ցեղասպանություն է անվանել: Ավելի ուշ Շաֆակը արդարացվել էր:Շաֆակն, ընդունել է, որ սեքսուալ բռնությունը արծարծվում է իր որոշ ստեղծագործություններում, սակայն հերքել է գաղափարն այն մասին, որ դա կարող է նշանակել, որ նա արդարացնում է դա:
09:07 - 03 հունիսի, 2019
Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում |ermenihaber.am|

Թուրքիան ընդլայնում է իր «Մագիլ» ռազմական օպերացիան Իրաքի հյուսիսում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Զափ շրջանի ուղղությամբ իրականացվող ռազմական գործողության արդյունքում վնասազերծվել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK-ՔԲԿ) պատկանող մարտական դիրքեր, թաքստոցներ և զինապահեստներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:Զափ շրջանի ուղղությամբ թուրքական օդուժի հարձակումները կատարվում են մայիսի 27-ից իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական օպերացիայի շրջանակներում:Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ երբ թուրքական F4 կործանիչը վայրէջք է կատարել Մալաթիայում գտնվող Էրհաչ ռազմաբազայի տարածք, խոտանվել է, իսկ 2 օդաչուները դուրս են ցատկել` ստանալով մարմնական վնասվածքներ: Հավանաբար այդ կործանիչը պիտի կիրառվեր հետագա ռազմական գործողություններում:
10:58 - 31 մայիսի, 2019
Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան |ermenihaber.am|

Wikipedia-ն Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է եվրադատարան |ermenihaber.am|

ermenihaber.am: Wikimedia հիմնադրամը, որին պատկանում է աշխարհի ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ Wikipedia-ն, Թուրքիայում կայքի հասանելիության արգելքի հարցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այս մասին հայտնել է Wikimedia հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քեթրին Մաերը: Վերջինս տեղեկացրել է, որ ՄԻԵԴ են դիմել Թուրքիայի տարբեր ատյանների դատարաններում խնդրի վերաբերյալ արդյունքի չհասնելուց հետո: Մաերը նշել է, որ դիմումի մեջ հիմնավորել են, որ կայքում զետեղված ու Թուրքիայի կողմից անընդունելի բովանդակություն ունեցող հոդվածները խոսքի ազատության շրջանակներում են: Ավելի վաղ Մաերը հայտարարել էր, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։ Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ. ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ: Չնայած Թուրքիայի իշխանությունների պահանջներն՝ այն ժամանակ «Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։
07:36 - 25 մայիսի, 2019
Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել |armtimes.com|

Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել |armtimes.com|

armtimes.com։ Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի կազմում ընդգրկված 140 զինվորականի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության հետ կապի մեջ, հայտնում է Ermenihaber-ը:Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության վարած հետաքննության շրջանակներում արձանագրվել է, որ նշված անձինք կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) հետ։ Մեղադրվողների մեջ են ցամաքային ուժերի հրամանատարությունից 50 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ, ռազմածովային ուժերի հրամանատարությունից 31 ենթասպա և ռազմածովային ուժերի հրամանատարությունից 11 իմամ և 48 զինվորական, որոնցից 2-ը՝ գնդապետ։Անկարայի անվտանգության վարչությունը դեռ շարունակում է ձերբակալությունների գործընթացը։Հայտնի է, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը ձերբակալման որոշում է կայացրել նաև 9 ուսուցչի վերաբերյալ։ Նրանցից 5-ն արդեն հայտնաբերվել և ձերբակալվել են Անկարայի անվտանգության վարչության աշխատակիցների կողմից։Ուսուցիչները մեղադրվում են «ByLock» բջջային հավելվածը օգտագործելու մեջ։ Ինչպես հայտնի է՝ Թուրքիայում պնդում են, որ այդ հավելվածը որպես հաղորդակցման միջոց է օգտագործվում ֆեթհուլլահականների շրջանում։
06:24 - 22 մայիսի, 2019
Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիայի կամայականությունը Կիպրոսի տնտեսական գոտում |news.am|

Հունաստանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին թույլ չտալ Թուրքիայի կամայականությունը Կիպրոսի տնտեսական գոտում |news.am|

news.am։ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ԵՄ-ին կոչ է արել թույլ չտալ, որ Թուրքիան կամայականություններ կատարի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ)՝ կապված այնտեղ «Ֆաթիհ» հորատող նավի օգնությամբ որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու Անկարայի մտադրության հետ։ Այս մասին Հունաստանի նախագահն ասել է երկուշաբթի երեկոյան ԵՄ Brexit-ի գծով գլխավոր բանակցող Միշել Բարնիեի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել Բարնիեին նրա դիրքորոշման համար Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության եւ, մասնավորապես, Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող հարցում։ «Այս դեպքում պաշտպանելով Կիպրոսին՝ դուք փաստորեն պաշտպանել եք միջազգային իրավունքը եւ, մասնավորապես, ծովային իրավունքը»,- ասել է Պավլոպուլոսը եվրոպացի բանակցողին՝ նշելով, որ «Թուրքիայից պահանջվում է ինքնին հասկանալին՝ միջազգային իրավունքի լիակատար հարգում, որովհետեւ դրանից է կախված նրա եվրոպական հեռանկարը»։ «Կարեւոր է, որ դուք լիովին հասկանում եք այն փաստը, որ միջազգային օրինականության հարգումը Կիպրոսի պարագայում հսկայական նշանակություն ունի, որովհետեւ եթե մենք թույլ տանք Թուրքիայի կամայականությունը, ապա մենք կարող ենք չափազանց վտանգավոր բացասական նախադեպ ստեղծել։ Վերջապես, բոլորին քաջ հայտնի է, որ Կիպրոսի ԲԳՏ-ն նաեւ Եվրամիության ԲԳՏ-ն է, եւ, պաշտպանելով Կիպրոսին՝ դուք, փաստորեն, պաշտպանել եք միջազգային լեգիտիմությունը եւ եվրոպական օրենքները»,- ընդգծել է Հունաստանի նախագահը՝ դիմելով Բերնիեին։Իր հերթին, Բերնիեն, անդրադառնալով Կիպրոս կատարած իր այցին եւ այնտեղ երկուշաբթի անցկացրած հանիպումներին, ասել է, որ նա համերաշխ է Կիպրոսի հետ «Կիպրոսյան ԲՏԳ-ում թուրքական կամայականության հարցում»։
09:18 - 21 մայիսի, 2019