Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում
 |armenpress.am|

Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:  Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:  «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը:  Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել: «Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:
11:32 - 22 մարտի, 2023
Բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հայտարարում են՝ երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին ու պահանջում հեռացնել հայտարարությունը

Բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հայտարարում են՝ երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին ու պահանջում հեռացնել հայտարարությունը

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ղեկավարներս, հայտարարում ենք․ Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։ Հայտնում ենք, որ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին։ Մեր հստակ դիրքորոշումն է․ Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։ Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձևակերպած  միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները։ Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը։ Պահանջում ենք հետ վերցնել նշված հայտարարությունը, կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ, զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց։ Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին չշահարկել մեր իրավունքներն ու զերծ մնալ նմանատիպ վտանգավոր ու արկածախնդիր նախաձեռնություններից, որոնք անդառնալի վնաս են հասցնում մեր երկրին և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, Մարգարիտա Քարամյան «Հանուն Հադրութի» ՀԿ, Լևոն Հայրիյան «Վերադարձ դեպի Քարվաճառ» Դավիթ Եղիազարյան «Կռունկ» արցախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ, Մարիամ Ավագյան «Վերադարձ դեպի Քաշաթաղ», Կարինե Մովսիսյան «Շուշիի դեօկուպացիա», Վասպուրակ Կարապետյան «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, Ջուլիետտա Առուստամյան
10:00 - 22 մարտի, 2023
Ադրբեջանը վարում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանը վարում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։ Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված՝ Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր։ Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Արցախի դեմ ուղիղ ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ փորձելով ազատվել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատության ու ինքնորոշման իրավունքը։ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։ 2020 թ. սանձազերծված ագրեսիայի և Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայի հետևանքով հանրապետության շուրջ 40 հազար բնակիչներ ենթարկվել են բռնի տեղահանության։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները, ներառյալ՝ կանխամտածված սպանությունները, շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման: Ինչպես այցը, այդպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում: Միաժամանակ, 90-ական թվականներից ի վեր՝ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ողջ ընթացքում, Ադրբեջանը սաբոտաժի էր ենթարկում միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Ավելին՝ 2020 թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում: Համոզված ենք, որ այս փուլում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լրացուցիչ իրավաբանորեն պարտադիր  պարտավորությունների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հանձնառությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։ Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի համաձայն՝ ինքնորոշման իրավունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, ինչպես նաև բանակցությունների մերժումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց, բավարար հիմք են՝ ճանաչելու անկախ պետություն ստեղծելու ժողովրդի իրավունքը»:
18:31 - 21 մարտի, 2023
Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 100 օր տևող ապօրինի շրջափակմանը։ «Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։ Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։ Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։ Միջազգային հարաբերություններում ներկայումս բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։ Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։   Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։ 1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։ Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։
16:45 - 21 մարտի, 2023
Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և հայության ցեղասպանության. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մարտի 21-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույց՝ Ադրբեջանի կողմից Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով 100 կետերի միջոցով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը: Փաստաթղթում ներկայացվում են նաև 24 լուսանկարներ և 27 մարդկային պատմություններ շրջափակման վերաբերյալ, իսկ վերջում՝ 46 օգտակար փաստաթղթեր 2016 թ. ի վեր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա համատեքստում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ: «Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը»,- նշված է զեկույցում: Զեկույցում արտացոլված հիմնական տվյալներից է այն, որ 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամով (245,000-ի փոխարեն՝ 1,376 մուտք և ելք), ճանապարհով գրեթե 43 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (92,000-ի փոխարեն՝ 2,154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից), շուրջ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (40,000 տոննայի փոխարեն՝ 3,707 տոննա), շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա, պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից. Ադրբեջանը հանրագումարային 34 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, արդեն 71 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը հանգեցրել է վեցժամյա հովհարային և վթարային անջատումների, փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 9,800 մարդ (ներառյալ՝ աշխատատեղի պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների՝ լրացուցիչ շուրջ 6,200 ծառի հատում, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում, երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով շուրջ 21 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը, դադարել են 32.6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները, մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ: Զեկույցում նշվում է, որ ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ արդեն 27 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում: «Ուստի, միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները, այդ թվում՝ պլանավորվող նոր ու դաժանագույն հանցագործությունը մարդկության դեմ: Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ: Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա»,-նշված է զեկույցում: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
14:34 - 21 մարտի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին |armtimes.com|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին |armtimes.com|

armtimes.com: ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Այս մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Սա մեր հերթական տեսակցությունն էր այն անձանց, որոնց գերեվարումը Ադրբեջանը հաստատել է: Որևէ վիճակագրական տվյալ չենք տալիս այդ անձանց վերաբերյալ, քանի որ դա փակ ինֆորմացիա է: Այցի ընթացքում առանձնազրույցներ ենք ունեցել նրանց հետ, որոնց բովանդակությունը ևս փակ է: Ընթացակարգերից է նաև, որ հնարավորություն է տրվում այդ անձանց և իրենց ընտանիքների միջև վերականգնել կապը տարբեր միջոցներով. Կարմիր խաչի նամակներն են դրանք, ինչպես նաև տալիս ենք հնարավորություն կատարել հեռախոսազանգեր և տեսագրում ենք ուղերձներ, որոնք այնուհետև փոխանցվում է իրենց ընտանիքներին: Ընտանիքներից նույնպես գերիներին փոխանցում ենք նամակներ և տեսագրված ուղերձներ, որոնք կարող են դիտել տեսակցությունների շրջանակներում»,- նշեց Ամատունին: Հիշեցնենք՝  Բաքուն մինչ այժմ հաստատում է 33 անձի գերության մասին:   
14:04 - 21 մարտի, 2023
Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները: Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»: Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ:
12:00 - 21 մարտի, 2023
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ-ն ամփոփել է 2022 թ․-ի առաքելության արդյունքները

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը ներկայացրել է տեղեկագիր, որն ամփոփում է 2022 թ․-ին Հայաստանում իրականացված  մարդասիրական աշխատանքը։ Մանրամասները ներկայացնում ենք ստորև. 2022 թվականին լրացել է տարածաշրջանում ԿԽՄԿ ներկայության 30-ամյակը՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ 1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում՝ աջակցելով հակամարտությունից տուժած անձանց, նպաստելով միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տարածմանն ու կիրարկմանը և հանդես գալով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև։   Երևանում ԿԽՄԿ պատվիրակության ու Իջևանում և Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան  հակամարտության 2020 թ.-ի աշնան, 2021 թ.-ի և 2022 թ.-ի սեպտեմբերի սրացումների հետևանքով տուժած անձանց։ Մեր ջանքերի և տարածաշրջանում մեր ներկայության շնորհիվ կարողացել ենք որպես չեզոք միջնորդ արձագանքել 2022 թ.-ի դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հետ կապված առաջնային հումանիտար կարիքներին։ Շարունակել ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրեր։ Սերտորեն համագործակցել ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ ու աջակցել նրանց գործունեությանը, ինչպես նաև միավորել ենք մեր ջանքերը՝ արձագանքելու հակամարտության սրացումներից տուժած քաղաքացիական բնակչության կարիքներին:   Շարունակել ենք աջակցել նաև հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին, գրանցել ենք որոնման հարյուրավոր հայտեր և գնահատել 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից շատերի կարիքները։ Բացի այդ, Հայաստանի պատկան մարմիններին տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն՝ նպաստելու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողությանը և հակամարտության կամ արտակարգ այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզմանը։   Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով։ Դրանք շատ մեծ հուզական աջակցություն են ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, իսկ վերջիններիս դեպքում՝ հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։   Անհայտ կորած և ազատազրկված անձինք, աճյունների հետ վարվեցողություն   Ավելի քան 6000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի մեր գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։   Հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով 80 անհայտ կորած անձի ընտանիքի այցելություն է կատարվել՝ ընտանիքների կարիքների գնահատման շրջանակներում։ 6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում մեկնարկած «Սատարում» ծրագրի շրջանակներում։ 18 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել 90-ականների հակամարտության հետևանքով 141 անհայտ կորած անձանց ընտանիքների հետ՝ ԿԽՄԿ-ի գործունեության և տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։   Ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։ ԴՆԹ անջատման 19, ԴՆԹ քանակական որոշման մեկ և հետմահու ու կենսաբանական նմուշներից ԴՆԹ կրկնահանման երեք հավաքածու է տրամադրվել Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնին Երևանի ԴՆԹ լաբորատորիային տրամադրվել է ԴՆԹ անջատումից առաջ ոսկրային նմուշների մշակման երկու սարքավորում՝ կրիոգեն և A11 տեսակի մանրացման սարքեր։ ԴԲԳԿ-ին տրամադրվել են պարագաներ (նշտարներ, շեղբեր, դիապարկեր, գոգնոցներ), գույք (բժշկական պարագաների երեք դարակ, դիահերձման չորս սեղան, փաստաթղթերի 10 դարակաշար), սարքավորումներ (դիահերձման պարագաների ութ հավաքածու, կենսաբանական նմուշառման 300 հավաքածու) և անհատական պաշտպանության 1000 միջոց՝ աճյունների հետ պատշաճ վարվեցողության համար։ 1 դիասառնարան ու ամբարձման հիդրավլիկ մեկ սայլակ է տրամադրվել և տեղադրվել Եղեգնաձորի դիահերձարանում։   1 Կամազ բեռնատար է վերազինվել 12 աճյունների սառնարանային տեղափոխման համար և նվիրաբերվել ՀՀ արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 2 խորհրդատվական այց է կատարվել ԿԽՄԿ գենետիկայի մասնագետների կողմից ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիա` ԴՆԹ թեստավորման և նմուշների համադրման գործընթացին փորձագիտական խորհրդատվութամբ և դասընթացներով աջակցելու նպատակով։   5 ԴԲԳԿ աշխատակից մասնակցել է ԴՆԹ թեստավորման վերաբերյալ դատաբժշկական 2-րդ առցանց գիտաժողովին, որը կազմակերպվել էր DNAforAfrica-ի և ԿԽՄԿ-ի կողմից։ 2 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է ԴՆԹ-ի աջակցությամբ անհայտ կորած անձանց և աղետների զոհերի նույնականացմանը նվիրված ԿԽՄԿ առաջին միջազգային գիտատաժողովին Թբիլիսիում։   5 ԴԲԳԿ ԴՆԹ լաբորատորիայի գենետիկայի փորձագետ մասնակցել է Quantstudio5 ՊՇՌ հավաքածուի միջոցով իրական ժամանակում ԴՆԹ քանակական հայտնաբերման վերաբերյալ առցանց դասընթացի։ 1 կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում բժշկաիրավական քննչական համակարգի ամրապնդման» թեմայով, կազմակերպվել է որոշումներ կայացնողների համար՝ աճյունների հետ վարվեցողության և նույնականացման ու անհայտ կորածների որոնման շեշտադրմամբ։ 1 ուսումնական այց Կիպրոս կազմակերպվել է պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։   ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը ներկայացրել է նաև հոգեկան առողջության, տնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում ցուցաբերված աջակցության մանրամասները:
11:13 - 21 մարտի, 2023
ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացած՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը՝ Լաչինի միջանցքի փակման հարցով. իշխանական և ընդդիմադիր խմբակցությունները չէին կարողացել համաձայնության գալ որոշ ձևակերպումների, շեշտադրումների շուրջ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչական ու սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծն ԱԺ նիստի մեկնարկին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:  «ՀՀ ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022 թ դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Արցախի Հանրապետության շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն  ճգնաժամի: Շրջափակման հետևանքով գոյաբանական խնդիրներ են առաջացել Արցախի 120 հազար քաղաքացիների համար: Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին՝ ըստ որի Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվի մարդկանց, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,-ներկայացրեց Թևանյանը:    «Հայաստան» խմբակցությունը հայտարարությունում նշել է նաև, որ վկայակոչելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունը և 2023-ի փետրվարի 18-ի Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի միջանցքի կարգավիճակին վերաբերող կարգավորումները և դիմել ագրեսիվ գործողությունների: «Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն , որը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից»,-ներկայացրեց պատգամավորը: Հայտարարության նախագիծը կոչ է անում ՌԴ-ին կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Բերձորի միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար: Այն կոչ է անում նաև ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի միջացքին վերաբերող Հաագայի դատարանի որոշումը: Հայտարարությունը նաև շեշտում է, որ ՀՀ-ն տեր է կանգնելու Սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը:   Հարակից զեկուցող Մարիա Կարապետյանն էլ նկատեց՝ հայտարարությունում կա  հետևյալ ձևակերպումը, թե Ադրբեջանը վկայակոչելով Պրահայում ձեռք բերված համաձայնությունները՝ փակել է Լաչինի միջանցքը: «Թերևս միայն այս ձևակերպման համար, այսինքն՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար նաև Հայաստանի համար պատասխանատվության բաժին սահմանելը կարող է հիմք հանդիսանալ հայտարարության տեքստի մերժման համար»,-ներկայացրեց պատգամավորը: Այնուամենայնիվ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը խորհրդարանին առաջարկել է չմասնակցել հայտարարության նախագծի քվեարկությանը՝ այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին ԱԺ-ն ընդունել է հայտարարություն՝ Լաչին միջանցքի արգելափակման վերաբերյալ, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Ըստ Կարապետյանի՝ այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի կարևորությունը և առնվազն 2 նոր հանգամանք՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և Հաագայի դատարանի որոշման չկատարումը՝ կարելի էր ընդունել նոր հայտարարության տեքսը՝ վերահաստատելով դեկտեմբերի 14-ի հայտարարության դիրքորոշումները և ավելացնելով նոր բաղադրիչները: Այս նպատակով առաջարկ են արել «Հայաստան» խմբակցությանը՝ փորձելու գտնել հայտարարության տեքստի փոխադարձաբար ընդունելի բառապաշար, քանի որ շատ հարցերում էլ համամիտ են: Սակայն չեն կարողացել  համաձայնության գալ հայտարարության տեքստի առանձին բառերի շուրջ: Օրինակ՝ ըստ ընդդիմության Հայաստանը պետք է հարցերը կոշտ ներկայացնի միջազգային հանրությանը, և միջազգային հանրությունն ըստ այդմ կձևավորի իր դիրքորոշումը դրա հիման վրա: Իշխանական խմբակցության մոտեցումն այն է, որ Հայաստանն իր դիրքորոշումները պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև, եթե ԼՂ հիմնախնդիրը կամ Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունի, ապա դա հնարավոր է այլ դերակատարների ներգրավմամբ, այսինքն՝ միջազգային հանրության ներգրավմամբ: «Հայաստանը միայնակ ի զորու չէ պայքարելու իր տարածաշրջանի դեմ: Շեշտեմ, որ ԱԺ հայտարարությունը Ալիևին ոչ զսպելու է, ոչ էլ սադրելու: ԱԺ հայտարարությունն ուղերձ է միջազգային հանրությանը, և այս հարցում կարող ենք ջանալ ձեռք բերել աջակիցներին և կարող ենք լինել անընկալելի, անըմբռնելի միջազգային հանրության համար: Մենք, բնականաբար, ընտրում ենք առաջին ճանապարհը»,-նշեց Կարապետյանը: Իշխանությունը չմասնակցեց հայտարարության տեքստի քվեարկությանը: Այն քվեարկությամբ ստացավ 28 կողմ ձայն, այսպիսով չընդգրկվեց նիստերի օրակարգ: Սրան հետևեցին իշխանական և ընդդիմադիր պատգամավորների՝ ելույթների տեսքով հեռակա բանավեճեր:  
11:09 - 21 մարտի, 2023
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո |armenpress.am|

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ խաղաղ բանակցությունը հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ Նատալի Լուզո |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով  փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող  հումանիտար աղետի մասին ահազանգերը։  Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։ «Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:50 - 21 մարտի, 2023
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է․ Բլինքեն

Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․ «Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է Բլինքենը։ ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: «Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին»,- նշել են ՀՀ կառավարությունից։
09:04 - 21 մարտի, 2023
Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով
 |armenpress.am|

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։ Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը: «Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։
17:10 - 20 մարտի, 2023