ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք |armenpress.am|

Ծիծեռնակաբերդի խճուղում կկառուցվի ՏՏ ոլորտին սպասարկող հսկայական բազմաֆունկցիոնալ շենք |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց ներդրող Արմեն Տեր-Տաճատյանի կողմից ներկայացված՝ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու 33 հասցեի և դրան հարակից՝ 1.422214 հա և 0.2605 հա հողամասերում տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին: Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ներդրումային ծրագիրն առնչվում է ՏՏ ոլորտին: Նշված տարածքի կադաստրային արժեքը 98.98 մլն դրամ է, որն ուղղակի վաճառքով կօտարվի Արմեն Տեր-Տաճատյանին:Նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես տեխնոլոգիական հագեցվածության բազմաֆունկցիոնալ շենքային համալիրի կառուցման նպատակով:Հողամասի ուղղակի ձևով կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը՝ 99 տարի է:Նշվում է, որ ավարտական ակտն ընկերությանը տրամադրելուց և կառուցված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի Երևանի քաղաքային ծրագրերին օժանդակելու նպատակով վերջինս պարտավորվում է Երևան համայնքին նվիրել 300 քմ աշխատանքային տարածք՝ վերանորոգված վիճակում:«Շինարարություն ընթացքում կստեղծվեն 400 աշխատատեղեր, իսկ շինարարության ավարտից հետո կստեղծվեն 300 մշտական աշխատատեղեր: Ամբողջ աշխատանքները կտեւեն 4-4,5 տարի: Իսկ այդ բազմաֆունկցիոնալ շենքում շուրջ 2500 աշխատատեղ կարող է ստեղծվել»,- ասաց Տերտերյանը:
11:36 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը արտոնություն տվեց 3 ընկերությունների. Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա |news.am|

Կառավարությունը արտոնություն տվեց 3 ընկերությունների. Կկառուցվի ջերմոց, կարտադրվեն գազի բալոններ և մետաղական սանտեխնիկա |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց արտոնություն տրամադրել «Ավալանժ» ընկերությանը:Մասնավորապես բավարարվեց «Ավալանժ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ (կամ) նյութերի նկատմամբ:Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ներդրումային ծրագիրը վերաբերում է ջերմոցի կառուցմանը, ընկերությունը գործում է Արագածոտնի մարզում:Նախատեսում է ծրագրի շրջանակներում իրականացնել 1,76 մլրդ դրամի ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու համար:Ծրագրի շրջանակներում կստեղծվի 60 նոր աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով:Այս հայտի շրջանակներում, արտոնության առարկա հանդիսացող ապրանքների արժեքը 1,22 մլրդ դրամ է:Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նմանատիպ արտոնություն տրամադրել բարձր ճնշման բալոններ արտադրող «ԳՐԱՆՏ» ընկերությանը:Ընկերությունը կկատարի 26,7 մլրդ դրամի ներդրում: Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ 5,4 մլրդ դրամի ԱԱՀ-ն երեք տարի ժամկետով հետաձգելու հարցով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել 190 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին աշխատավարձով:Կառավարության մեկ այլ որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգգվեց «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի համար ԱԱՀ վճարումը:Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում զբաղվել չժանգոտվող մետաղից սանտեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունը մտադիր է կատարել 14,7 մլրդ դրամի ներդրում: Առաջիկա երեք տարիներին ստեղծվելու են 100 աշխատատեղեր՝ 130 հազար դրամ միջին աշխատավարձով:
10:49 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը |armenpress.am|

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմի ձևավորման նոր տարբերակ: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 7 հոգանոց Հանձնաժողովի նախագահին և երեք անդամների թեկնածությունն առաջարկի վարչապետը, իսկ մյուս երեք անդամների թեկնածությունն առաջարկեն ընդդիմադիր խմբակցությունները:Այս առնչությամբ, կառավարության հիմնավորման մեջ ասվում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի Նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախեւառաջ հարց է առաջանում՝ արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձեւավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձեւավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաեւ առաջին կազմի ձեւավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:Այս առումով գտնում ենք, որ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու:Այն դեպքում, եթե Նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձեւավորվող կազմերին, ապա պարզ չէ նաեւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնավորապես՝ ինչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը եւ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են:Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ եւ արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում: Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռնվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է փաթեթով:Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:
10:00 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը արմավիրցիների համար բնակարաններ կառուցելու նպատակով շենք նվիրաբերեց |hetq.am|

Կառավարությունը արմավիրցիների համար բնակարաններ կառուցելու նպատակով շենք նվիրաբերեց |hetq.am|

hetq.am: Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոց 5 հասցեում գտնվող 3 շինություններ նվիրաբերվեցին համայնքին՝ 26 բնակարաններ վերակառուցելու և սեփականության իրավունքով Սիլիկյան փողոցի թիվ 1 և 9 շենքերում բնակվող ընտանիքներին հատկացնելու համար: Որոշումն այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Նշենք, որ այս շենքերը ամրացված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտնում է, որ Արմավիր համայնքի Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքի այրման պատճառով 10 ընտանիք մնացել է անօթևան, իսկ նույն փողոցի թիվ 1 շենքի վնասվածությունը 3-4 աստիճանն է, և այնտեղ բնակվող 16 ընտանիքներին նույնպես անհրաժեշտ է ապահովել բնակարաններով։Արմավիր համայնքի ղեկավարը նախարարին տեղեկացրել է, որ Սիլիկյան փողոցի թիվ 9 շենքը սեփականության իրավունքով պատկանում է «Ամրակ» ԲԲԸ-ին։ Ընկերության հետ նախնական համաձայնություն է ձեռք բերվել որևէ համայնքային շենք ընկերության միջոցների հաշվին վերանորոգել և սեփականության իրավունքով հատկացնել այդ 26 ընտանիքներին, իսկ ընկերությանը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Սիլիկյան փողոցի թիվ 1 շենքը, բացի այդ, ուղղակի վաճառքի ձևով հատկացնել Սիլիկյան փողոցի թիվ 9/1 հասցեում գտնվող 411 քմ մակերեսով հողամասը։Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վարչապետին հայտնեց, որ ընկերությանը համայնքը կտրամադրի մեկ շենք, որի դիմաց ընկերությունը կվերանորոգի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի 26 բնակարանները։Բնակիչներին վերանորոգված շենք հատկացնելու համար ընտրվել է Արմավիրի Մ. Հերացու փողոցի թիվ 5 հասցեի շենքը, որ նախկինում օգտագործել է «Պետական հիգիենիկ և հակահամաճարակային» տեսչության Արմավիրի մարզային տարածքային կենտրոնը։ Շենքը երկար տարիներ չի շահագործվում որևէ մեկի կողմից, այդ պատճառով համայնքի ղեկավարն առաջարկել է այն նվիրաբերել համայնքին։
08:45 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը 16 մլն տրամադրեց Համաշխարհային ունիվերսիադային ուսանողների մասնակցությանը |hetq.am|

Կառավարությունը 16 մլն տրամադրեց Համաշխարհային ունիվերսիադային ուսանողների մասնակցությանը |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին 16 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիային ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայի խաղերի մասնակցությանը։ Այն կայանալու է հուլիսի 3-14-ը՝ Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Խաղերին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն մինչև հունիսի 2-ը, հակառակ դեպքում Հայաստանի պատվիրակությունը կզրկվի մասնակցության իրավունքից, իսկ հայտերը ներկայացնելու և չմեկնելու դեպքում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կենթարկվի ֆինանսական տուգանքի:Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանի համալսարանական մարզական պատվիրակությունները ունիվերսիադաներին ներկայանում է լավագույն ուսանող մարզիկներով և հավաքական թիմերի մարզիչներով, իսկ խաղերի մեդալների ընդհանուր հաշվարկում միշտ տեղ է զբաղեցնում լավագույն 30 երկրների շարքում:Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը տեղակացրեց, որ ունիվերսիադային կմեկնեն 19 ուսանողներ, որոնք կմասնակցեն մի շարք սպորտաձևերի մրցույթների։Ուսանողներն ունիվերսիադայի ընթացքում մասնակցում են համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի կազմակերպված կրթական սեմինարներին, վեհաժողովին և կոնֆերանսին՝ ներկայացնելով Հայաստանում համալսարանական սպորտի առկա վիճակը և զարգացման հեռանկարները:«Համաշխարհային ունիվերսիադաները հանդիսանում են տարվա ամենակարևոր մարզական միջոցառումը, որին մասնակցություն են ունենում շուրջ 180 երկրների ավելի քան 15000 պատվիրակներ՝ իրենց մեծությամբ զիջելով միայն օլիմպիական խաղերին»,-կառավարությանը հայտնել է կրթության և գիտության նախարարությունը։
08:39 - 30 մայիսի, 2019
Կառավարությունն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը դարձնել 2 տարի |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը դարձնել 2 տարի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու ժամկետը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նախագծի մի քանի հոդվածներով հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ժամկետները: Վերականգնվում է նախկինում գործող պայմանագրային զինվորական ծառայություն ընդունվելու տարիքը՝36-ից դառնալով 40 տարեկան: Հանձնաժողովում քննարկման ժամանակ լրացում է կատարվել, առաջարկվել է հազվագյուտ մասնագիտությունների գծով սահմանել 45 տարին: Նախատեսվում է նաև քաղաքացու պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու դիմումը կառավարության լիազորված պետական մարմնի կողմից մերժելու հնարավորությունը կառավարության կողմից սահմանված կարգով նշված դեպքերում: Այս նախագծով նաև առաջակվում է, որ այսօր գործող «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն 3 տարի ժամկետը կրճատվի մինչև 2 տարի»,-ներկայացրեց Բալայանը:Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախագծով նախատեսվում է, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Իսկ նախագծի 10-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված քաղաքացիների հետ հաստիքով նախատեսված պարտականությունների ներգրավման պայմանագրի ժամկետը սահմանվում է 1 տարի՝ գործող 3 ամսվա փոխարեն, խոսքն ակտիվ պահեստազորի մասին է: Իսկ սպաների համար սահմանված մատչելի և երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու հնարավորություն է ընձեռվում նաև ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին: Նախագծով հստակեցվում են նաև մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը:«Նախագծի 14-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի շրջանակներում վերացվում է առկա թերկարգավորումը, քանի որ բնակարանային ապահովություն ընդգրկում է ոչ միայն սեփականության իրավունքով անհատույց բնակարանի տրամադրումը, այլ նաև անհատույց պետական ֆինանսական աջակցությունը և տնամերձ հողամասով ապահովման ձևերը»,-եզրափակեց Բալայանը:
07:52 - 30 մայիսի, 2019
Կառավարությունը որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանն ուղղված որոշում կայացրեց |news.am|

Կառավարությունը որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանն ուղղված որոշում կայացրեց |news.am|

news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որը վերաբերում է որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանը:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում պատվաստանյութերի անընդմեջ մատակարարմամբ, բյուջետային միջոցների խնայողությամբ, ինչպես նաեւ որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմամբ:«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, նախատեսվում է 2019 թվականի կարիքների համար պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների եւ զորակոչիկների համար պատվաստանյութերը եւ պատվաստումների համար օժանդակ պարագաները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից ձեռքբերել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Այդ նպատակով, նախատեսվում է վերջինիս հատկացնել 462,772.2 հազ. ՀՀ դրամ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից գնումը իրականացնելու համար, այդ թվում 9,076.6 հազ. ՀՀ դրամը կազմում է ձեռքբերվող պատվաստանյութերի եւ պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:Ընթացակարգի ամփոփման արդյունքում, արձանագրվել էր, որ կամ ոչ բոլոր չափաբաժիններով էին հայտեր ներկայացրել մասնակիցները, կամ ներկայացված գնային առաջարկները բարձր էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ներկայացված գնային առաջարկների համեմատ»,-ասված է հիմնավորման մեջ:Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ եւ արդյունավետ իրականացում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում եւ կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում:
07:45 - 30 մայիսի, 2019
«Առաջին 4 ամսվա տվյալներով տնտեսությունը ունի լավ տրամադրություն». Փաշինյանը թվեր հրապարակեց |news.am|

«Առաջին 4 ամսվա տվյալներով տնտեսությունը ունի լավ տրամադրություն». Փաշինյանը թվեր հրապարակեց |news.am|

news.am։ Առաջին 4 ամսվա տվյալներով ՀՀ-ում տնտեսական իրավիճակի զարգացումը տեղի է ունենում դրական ու լավատեսական դինամիկայով: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նրա խոսքով, վիճակագրական տվյալներով, ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության 9,2 տոկոս ցուցանիշ. «Եթե սա համադրում ենք առաջին եռամսյակի տվյալներն, ըստ որի արձանագրվել է ՀՆԱ-ի 7,1 տոկոս աճ, դա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունը ունի լավ տրամադրություն եւ մեր խնդիրն է հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը եւ կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,-ասաց Փաշինյանը:Վարչապետը մի քանի ցուցանիշ նշեց. մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16,2 տոկոսով:«Այս ցուցանիշների մեջ ամենաուրախալիներից մեկը արտահանման ծավալների աճն է: Մեկ ամիս առաջ արտահանման հետ կապված որոշակի մտահոգիչ միտումներ կային, մանրամասն քննարկեցինք եւ ես ուրախ եմ, որ 9,9 տոկոսի աճ ենք արձանագրել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան իրենք կցանկանային՝ 1,8 տոկոս:«Շիրանարարության ոլորտում աճն ավելի քիչ է, քան մենք կցանկանայինք, բայց ես համոզված եմ, որ ցուցանիշները կլավանան, որովհետեւ հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին: Մենք ճիշտ ենք վարվում, որ հիփոթեքային ծրագրերը չենք կապում կոնկրետ շինարարի ու կոնկրետ ծրագրի հետ, այլ շուկան թողնում ենք ինքնակարգավորման դաշտում եւ բնակարանների պահանջարկի ավելացմանը զուգընթաց համոզված եմ, որ ակտիվությունը շինարարության ոլորտում ավելի շոշափելի կլինի»,-ընդգծեց վարչապետը:Իր հերթին Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ արտահանման ոլորտում ՊԵԿ-ի տվյալներն ավելի լավատեսական են՝ 14,7 տոկոս եւ հնարավոր է ճշգրտումներ արվեն նաեւ վիճակագրության պետական կոմիտեի տվյալներում: Այդ տարբերությունը, ըստ նախարարի, պայմանավորված է ժամանակային լագով եւ արտառոց բան չէ:
07:37 - 30 մայիսի, 2019
Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի․ Ուղիղ |news.am|

Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի․ Ուղիղ |news.am|

news.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 30-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 48 հարց, որից 35-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը. - «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին, - «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին, - Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, - Ներդրումային ծրագրին հավանություն տալու, Արմեն Տեր-Տաճատյանին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն և ուղղակի ձևով կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 340-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, - Հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) տրամադրելու մասին, - Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՎԱԼԱՆԺ», «ԳՐԱՆՏ» եւ «Մոեֆֆ գրուպ» ընկերություններին արտոնություններ տալու մասին եւ այլ հարցեր:
07:15 - 30 մայիսի, 2019
Ներդրումները նվազել են. այն, ինչի մասին լռում է կառավարությունը |fip.am|

Ներդրումները նվազել են. այն, ինչի մասին լռում է կառավարությունը |fip.am|

fip.am: 2018 թ. չորրորդ եռամսյակում ներդրումները նվազել են։ Միգուցե սա է պատճառը, որ իշխանությունները դադարել են պարծենալ այս ցուցանիշով, ինչպես անում էին երրորդ եռամսյակի արդյունքներով։Դեռևս տարեսկզբին ռուսական RBK հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ներդրումների մասին հարցին, ասաց, որ 2018 թ․ երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները, 2017 թ․ համեմատ, աճել են 50%-ով։Կառավարությունից Fip.am-ի հարցմանը պատասխանեցին, որ վարչապետը նկատի է ունեցել Կենտրոնական բանկի (ԿԲ) 2018 թ․ վճարային հաշվեկշռի «զուտ պարտավորություններ» հոդվածի 50% աճը:Փաստերի ստուգման հարթակը, այս թեմային անդրադառնալով, գրեց, որ «Զուտ պարտավորությունը» վճարային հաշվեկշռի «ուղղակի ներդրումներ» տողի հոդվածներից մեկն է, որը ցույց է տալիս, թե ինչքան պարտավորություն է ստանձնել կառավարությունը կամ ԿԲ-ն ներդրողների առջև: Հետևաբար, այն չի արտացոլում ողջ ներդրումների իրական պատկերը, և այս դեպքում պարտավորության աճը ներկայացնել որպես ներդրում ո՛չ հիմնավոր է և ո՛չ էլ փաստարկված:ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը արձագանքեց մեր հոդվածին՝ նշելով, որ ներդրումներ ասելով նկատի ունեն միայն «զուտ պարտավորությունների ստանձնում» տողը և, որպես ապացույց, օրինակ բերեց Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա տվյալները, որոնք ապացուցում էին Թունյանի ասածի ճշմարտացիությունը։Կենտրոնական բանկը վերջերս հրապարակել է 2018 թ. չորրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումների չափը։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես է փոխվել այն 2017 թ․ համեմատ, ինչպես նաև համեմատեցինք 2017 և 2018 թվականների ցուցանիշները։Ըստ ԿԲ հրապարակած արտաքին հատվածի վիճակագրական ցուցանիշների, 2017 և 2018 թվականների առաջին եռամսյակում ներդրումների աճը կազմել է 38,5%, երկրորդ եռամսյակում նվազել է 52,6%-ով, երրորդում աճել է 48,3%-ով, իսկ չորրորդ եռամսյակում նվազել է 30,6%-ով։Հաշվի առնելով այն փաստը, որ նոր կառավարությունն իշխանություն է եղել նախորդ տարվա միայն երկրորդ կեսին, և դիտարկելով տարվա միայն երկրորդ կիսամյակը՝ կստացվի, որ 2018-ին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ներդրումները նվազել են 4,3%-ով: Ի տարբերություն երկրորդ կիսամյակի՝ առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ներդրումներն ավելացել էին 10,5%-ով, որի շնորհիվ էլ 2018 թ. ներդրումների աճ, այնուամենայնիվ, գրանցվեց (1.7%):
06:04 - 29 մայիսի, 2019
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեությունը

Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից։Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համագործակցությամբ սկսվում է ՀԱՀ Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագիրը: Ծրագրի իրականացնող գործընկերն է շվեդական «LL Bolagen» հետազոտական և խորհրդատվական ընկերությունների խումբը:Ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի կենցաղային կոշտ թափոնների, շինարարական, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային, գյուղատնտեսական ու այգեգործական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը: Ուսումնասիրության ընթացքում թափոնների որոշ տեսակների համար կգնահատվի նաև էներգետիկ արժեքը:Ծրագրում կներգրավվեն տեղական փորձագետներ և Հայաստանի տարբեր մարզերի ՏԻՄ-եր: Նախագիծը կօժանդակի վերապատրաստել փորձագետներ և տեղական անձնակազմ՝ նմանատիպ ուսումնասիրություններ իրականացնելու համար:Հետազոտության արդյունքները կնպաստեն Հայաստանի Կառավարության կողմից շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա հիմնված թափոնների կառավարման համապարփակ քաղաքականության վերամշակմանն ու իրականացմանը: Ծրագրի նպատակն է տեղեկատվություն ստանալ թափոնների հավաքման, վերամշակման և էներգիայի օգտագործման ոլորտներում ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը նպատակ ունի ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակներում հասնել ԵՄ օրենսդրական համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի հանձնառությանը:
05:49 - 24 մայիսի, 2019
Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց |armenpress.am|

Կառավարությունը քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազոր մարմնին ներկայացնելու ժամկետը մեկ տարով երկարացնելու որոշում կայացրեց |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը որոշում կայացրեց երկարաձգել քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը: Դրա համար ժամկետ սահմանվեց ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:Ըստ հիմնավորման, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Գործատուն կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները հանձնում է լիազոր մարմնին, աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, ապա վերադարձնում է աշխատողներին:Սակայն օրենքով աշխատանքային գրքույկները թվայնացնելու ժամկետը 1 տարով երկարաձգվել է: Ըստ այդմ, անհրաժեշտ է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու ժամկետները համապատասխանեցնել օրենքով սահմանված ժամկետին:Ներկայացվող նախագծով առաջարկվում է գործատուի կողմից աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամկետները սահմանել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:
09:31 - 23 մայիսի, 2019
Չինաստանի ղեկավարությունը վարչապետին վստահեցրել է՝ չինական շուկան հայկական արտադրանքի համար բաց է |armenpress.am|

Չինաստանի ղեկավարությունը վարչապետին վստահեցրել է՝ չինական շուկան հայկական արտադրանքի համար բաց է |armenpress.am|

armenpress.am։ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են Չինաստանի շուկան Հայաստանում արտադրված ապրանքների համար հասանելի դարձնելու առումով: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Փաշինյանը: «Եվ մենք պետք է մեր գործարարների, այդ թվում գինիների, ալկոհոլային խմիչքների, այլ արտադրանքի, սննդի արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների հետ աշխատանքներ տանենք: Բոլոր տեսակի հայկական արտադրանքի հետ կապված նրանք շատ հստակ իրենց պատրաստակամությունը և քաղաքական կամքը արտահայտեցին, և ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր է այդ պոտենցիալ արտահանող ընկերությունների հետ լինել մշտական հաղորդակցության մեջ, պարոն Խաչատրյան, նաև Չինաստանի մեր գործընկերների, որովհետև կան որոշակի ստանդարտների և այլ խնդիրներ»,- ասաց վարչապետը՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին: Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է հասկանալ, որտեղ կան անհամապատասխանություններ, որոնք զուտ տեխնիկական խոչընդոտներ են հարուցում, որպեսզի դրանք լուծելու ուղղությամբ քայլ առ քայլ առաջ շարվի գործադիրը:«Որևէ կասկած չկա, վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է և կարող են մեր գործարարները զբաղվել այդ ուղղությամբ: Միակ խնդիրը որ կա, ինչպես բոլոր դեպքերում, կան որոշակի ստանդարտներ և մեր գործարարները, գործարանները պետք է կարողանան համապատասխանել այդ ստարտներին, որպեսզի մենք այստեղ կարողանանք շատ լուրջ առաջընթաց արձանագրել»,- ասաց վարչապետը:
09:25 - 23 մայիսի, 2019