ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Արտոնություն՝ «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. կստեղծվի 42 աշխատատեղ՝ 260 հազար դրամ աշխատավարձով |aysor.am|

Արտոնություն՝ «Մանուկյան կոնյակի գործարան»-ին. կստեղծվի 42 աշխատատեղ՝ 260 հազար դրամ աշխատավարձով |aysor.am|

aysor.am։ Կառավարության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊ ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ։Արդեն իսկ իրականացվել է 1 մլրդ 540 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:Ներկայումս առկա է 4 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 42 նոր աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին աշխատավարձով։Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.3 մլրդ դրամ, որից 300 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն դրամի արտադրանքը ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 400 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում (100 մլն ՀՀ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել):Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276 մլն 953 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26 մլն 447 հազար դրամ:
08:49 - 27 հունիսի, 2019
96 միլիոն դրամ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերին |hetq.am|

96 միլիոն դրամ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերին |hetq.am|

hetq.am։ Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերի նպատակով կառավարությունն այսօրվա նիստին մոտ 96 միլիոն դրամ հատկացրեց: Նշենք, որ վարչությունը ընդգրկված է արտակարգ իրավիճակների նախարարության կազմում: Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, այս տարվա ապրիլ ամսվա որոշմամբ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, արդյունքում նախարարության հաստիքների թիվը ավելացել է 40 հաստիքով:Սակայն այդ հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել: Այդ պատճառով կառավարությունը որոշեց պետական բյուջեից մոտ 96 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը:
08:08 - 27 հունիսի, 2019
22 մոդուլային դպրոցների ծրագրի իրականացման համար կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց |hetq.am|

22 մոդուլային դպրոցների ծրագրի իրականացման համար կառավարությունը 50 միլիոն դրամ հատկացրեց |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին 50 միլիոն դրամ հատկացրեց փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների ցանկը ճշտելու և դրանց մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելու նպատակով: Գումարը տրամադրվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:Նախարարության հաղորդմամբ՝ այժմ աշխատանքներ են տարվում ճշգրտելու կառուցվելիք 22 մոդուլային շենքերով հանրակրթական դպրոցին անհրաժեշտ հիմնական միջոցների (դպրոցական, մարզական և վարչական մասի գույք, կահույք, էլ. սարքավորումներ և այլն) կազմն ու քանակն, ինչպես նաև հաշվարկվում է դրանց շուկայական արժեքները, որպեսզի համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվի 2020, 2021 և 2022 թվականների պետական բյուջեներով:ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, համագործակցելով կրթության և գիտության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի, միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների հետ, մշակել է մինչև 100 երեխայի համար նախատեսված համայնքահեն հանրակրթական ուսումնական հաստատության մոդելը և էսքիզը, որը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։2013-2015 թվականներին իրականացված ծրագրի արդյունքում բացահայտվել են Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների շենքերի տիպերը` գնահատվել դրանց համապատասխանությունը շենք-շինությունների գործող սեյսմիկ նորմերին և տեխնիկական վիճակը, բացահայտվել և դասակարգվել են դպրոցները՝ ըստ խոցելիության աստիճանի: Այնուհետև, կառավարության կողմից մշակվել և հաստատվել է առաջնահերթ հիմնանորոգման, վերակառուցման, ուժեղացման և արդիականացման կարիք ունեցող 425 կրթական օբյեկտների ցանկը:Պետական բյուջեիայս տարվա օրենքի նախագիծը մշակելիս այդ ցանկից ընտրվել են 22 դպրոցներ:Դպրոցները ընտրվել են հետևյալ սկզբունքներով. դպրոցում սովորող աշակերտների թիվը չպետք է գերազանցի 100-ը (հաշվի են առնվել նաև աշակերտների թվի առաջիկա 5 տարիների կանխատեսումները), դպրոցը պետք է լինի տվյալ համայնքի (բնակավայրի) միակ ուսումնական հաստատությունը, դպրոցի շենքը սեյսմիկ անվտանգության առումով պետք է լինի խոցելի, շինարարության ընթացքում պետք է առկա լինի այդ դպրոցի աշակերտների ուսումն այլ վայրում կազմակերպելու հնարավորություն, դպրոցի շենքի օգտագործման, սպասարկման համար հատկացված տարածքը պետք է հնարավորության տա կառուցել դպրոցի մոդուլային շենքը կամ պետք է առկա լինի համայնքի համաձայնությունը համապատասխան հողատարածք հատկացնելու վերաբերյալ:Նշենք, որ մոդուլային տիպի դպրոցներ մեկհարկանի փոքր կառույցներ են, որոնց միջավայրը հեշտությամբ կարելի է փոփոխման ենթարկել՝ կախված աշակերտների թվից, տարիքից և այլ գործոններից։ Հայաստանի փոքրաքանակ դպորցների պատմությանը անդրադարձել էր նաև «Հետք»-ը: Կարող եք ընթերցել նաև մեր ուսումնասիրությունը:
08:04 - 27 հունիսի, 2019
Նախկինները Կոնդի առանձնատների ջրի ծախսի սխալ ցուցմունք են տվել «Վեոլիա ջրին». 48.9 մլն դրամի պարտք կա |panarmenian.net|

Նախկինները Կոնդի առանձնատների ջրի ծախսի սխալ ցուցմունք են տվել «Վեոլիա ջրին». 48.9 մլն դրամի պարտք կա |panarmenian.net|

panarmenian.net: «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործած խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակվել է պարտք, որը կազմում է 48.9 մլն դրամ:ՀՀ կառավարության որոշման համաձայն, պարտքը կփոխհատուցվի պետական բյուջեից :Պարզվում է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրինության կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ ՊՈԱԿԸ-ը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք:ՊՈԱԿ-ը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը: Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018-ի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148,058 խմ, իսկ 2018-ի հունիսի 25-ին ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ ՓԲԸ-ի աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473,012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324,954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324,954 խմ ծախս:Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց:
07:21 - 27 հունիսի, 2019
27 մլն դրամ՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման միասնական համակարգերի ներդրմանը |hetq.am|

27 մլն դրամ՝ դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման միասնական համակարգերի ներդրմանը |hetq.am|

hetq.am։ Դպրոց ընդունվելու էլեկտրոնային հայտագրման և կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգերի ներդրման և սպասարկման նպատակով կառավարությունն այսօրվա նիստին մոտ 27 միլիոն դրամ հատկացրեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին: Գումարը տրամադրվելու է պետական բյուջեի հաշվին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրվող «Կրթության որակի ապահովում» ծրագրով նախատեսված միջոցներից:Նախարարության հաղորդմամբ՝ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստեղծել է «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը», որը բաղկացած է «Նախադպրոցական կրթության», «Դպրոցների», «Մասնագիտական կրթության» կառավարման տեղեկատվական համակարգերից: Այս պահին սակայն ամբողջությամբ ներդրված և սպասարկվում է միայն «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգը»։
11:18 - 20 հունիսի, 2019
Ռազմարդյունաբերության կոմիտեն կմիացվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը |hetq.am|

Ռազմարդյունաբերության կոմիտեն կմիացվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը |hetq.am|

hetq.am։ Ռազմարդյունաբերության կոմիտեն կմիացվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկով: Այդ նպատակով կկատարվեն նաև վերաբաշխումներ պետական բյուջեում: Մասնավորապես՝ «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրի կատարման համար նախատեսված 2,9 մլրդ դրամից 2,84 մլրդ դրամը պաշտպանության նախարարությունից կհատկացվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, իսկ 76 միլիոն դրամը` պաշտպանության նախարարության «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:Նշենք, որ ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է պաշտպանության նախարարության կազմում։ Այն մշակում է ռազմաարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի նախագծեր, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի նախագծեր։
10:44 - 20 հունիսի, 2019
Հունիսի 28-ին կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի |armtimes.com|

Հունիսի 28-ին կառավարության առաջարկով ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրվի |armtimes.com|

armtimes.com: Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել։ Այն կհրավիրվի հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին։Նիստը կհրավիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար։
09:11 - 13 հունիսի, 2019
Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը |lragir.am|

Կապահովվի խնամատար ընտանիքի ինստիտուտի առավել հասցեական և անհրաժեշտ ծառայությունների մատուցումը |lragir.am|

lragir.am: Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ-ում երեխաներին խնամատար ընտանիք հանձնելու վերաբերյալ օրենսդրության վերանայման և բարեփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հաստատվել են, մասնավորապես, խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը: Կարգի նպատակն է նպաստել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը և զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, կարգով հստակ սահմանվում են խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը: Որոշմամբ, մասնավորապես, երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2.0 հազար դրամ: Երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության չափերն առաջարկվում է տարանջատել ըստ մասնագիտացված և ընդհանուր բնույթի խնամատար ընտանիքների:Արդյունքում ակնկալվում է, մասնավորապես, օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և կանոնակարգել երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները:
08:42 - 13 հունիսի, 2019
Այսուհետ տնտեսվարող սուբյեկտներին ստուգումների համար այլևս երեք օր առաջ չեն նախազգուշացնի |aysor.am|

Այսուհետ տնտեսվարող սուբյեկտներին ստուգումների համար այլևս երեք օր առաջ չեն նախազգուշացնի |aysor.am|

aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետին աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նա նշեց, որ առաջարկվում է վերացնել օրենսդրությամբ գործող չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը: «Տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգումների մասին, թերությունները վերացնում են ու պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։ Նա նշեց, որ Շուկայի վերահոսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ բենզալցակայաններում թերացումներ են լինում։ «Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք փաստացի կարող ենք այդ խոչընդոտները վերացնել», - ասաց Էդուարդ Աղաջանյանը։Նա նշեց, որ այս որոշմամբ կանխելու են նաև գազալցակայաններում տիրող նման իրավիճակը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն էլ ասաց, որ առաջարկում է, որպեսզի ստուգման ակտը դիտվի որպես ապացույց․«Որովհետև քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչություններրի կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողնաում դիտել ապացույց միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ ակտ տալու համար», - ասաց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ կարող են համատեղ նախագիծը գրել ու եթե հասցնեն, Ազգային ժողովում քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի կողմից այն կարող է ներմուծվել նախագծի մեջ ու ընթացք ստանալ։
08:26 - 13 հունիսի, 2019