ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է. Կառավարության նոր որոշումը |news.am|

Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է. Կառավարության նոր որոշումը |news.am|

news.am։ Կառավարությունն իր այսօրվ՝ հուլիսի 11-ի նիստում որոշում կայացրեց բյուջեի վերաբաշխում կատարել, որով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2 մլն դրամը վերաբաշխման միջոցով ուղղել «Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում» ծրագրի Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը, պայմանավորված հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի եւ ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիական ծառայությունների եւ արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական փաթեթ, որը համապարփակ տեղեկատվություն կմատուցի հայկական տեխնոլոգիական զարգացման նախապատմության եւ հեռանկարների մասին: Բացի այդ, իրականացվեն միջոցառումներ, որի արդյունքում կստեղծվի տեղեկատվական փաթեթ` Հայկական բարձր տեխնոլոգիական զարգացման ուղու մասին:Փաթեթը նախատեսվում է մշակել հայերեն եւ անգլերեն լեզուներով, որը նաեւ կիրառելի կլինի եւ տեղական հայկական ընկերությունների, եւ միջազգային շուկաներում նոր գործընկերների ներգրավման, ինչպես նաեւ հայկական արտադրանքի բրեդավորման համար:Հաշվի առնելով, որ սույն թվականի հոկտեմբեր ամսից նախատեսվում են մի շարք միջոցառումներ եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հանդիպումներ, ուստի անհրաժեշտ է նշված ծառայությունների ամբողջ ձեռքբերումը իրականացնելմինչեւ 2019 թվականի երրորդ եռամսյակի ավարտը՝գնման ձեւ սահմանելով մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչեւ 80 օրացուցային օրվա ընթացքում՝ պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որեւէ ձեւի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
07:39 - 11 հուլիսի, 2019
2020 հունվարի 1-ից 10 % կբարձնանան կենսաթոշակները, իսկ սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը

2020 հունվարի 1-ից 10 % կբարձնանան կենսաթոշակները, իսկ սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը

Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց երեկվա դնփակ նիստը, որի ժամանակ հաստատվել է միջնաժամկետ ծախսերի 2020-2022 թթ ծրագիրը։«Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց որ 2020 հունվարի 1-ից ՀՀ-ում 10 % կբարձնանան կենսաթոշակները, նաև սեպտեմբերից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը։ Ինչպես նաև որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շջանանկում լուծել 1988 թ երկրաշարժից տուժած և բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավարությունները դե յուրե արձանագրված են։ Այդ նպատակով կհատկացի 3 մլդ դրամ։ Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին և մեթոդաբանությանը՝ դրանք հետագա քննարկումներին կհստակցվեն»։Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ հունիսի 1-ից զինվորոկանների աշխատավարձերը արդեն իսկ բարձրացվել են։
07:37 - 11 հուլիսի, 2019
Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ. հաստատվել է ՀՀ 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ. հաստատվել է ՀՀ 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով: Նիստի ընթացքում համապարփակ քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Հավանություն է տրվել ««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակին»՝ համաձայն հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 22-ի թիվ 289-Ա որոշման հավելվածի 28-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների հետ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների հետևողական իրականացումը և պատասախանատու գերատեսչությունների ղեկավարներին տվել կոնկրետ հանձնարարականներ՝ կապիտալ ծախսերի իրականացման, ներդրւմների ներգրավման, արտահանման ծավալների ավելացման և այլ ուղղություններով:
18:02 - 10 հուլիսի, 2019
Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը |aysor.am|

Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։ Այսպիսով՝ Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն, հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն, ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն, ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն, թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն, սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն, ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն, իսկ ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն: Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ գլխավոր շտաբի պետը ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար։ Գլխավոր շտաբի նպատակն է` ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը: Գլխավոր շտաբի խնդիրներն են` օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը., հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը, զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովում, պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը, զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու անհրաժեշտությամբ:
08:21 - 04 հուլիսի, 2019
Նար-Դոս փողոցի մարզադպրոցի հողամասը կօտարվի |shantnews.am|

Նար-Դոս փողոցի մարզադպրոցի հողամասը կօտարվի |shantnews.am|

shantnews.am: Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականանացնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ ընկերությունը տվյալ տարածքում նախատեսում է մինչև 2021 թ. օգոստոսը կառուցել նոր բազմաֆունկցիոնալ շենքային համալիր՝ կատարելով շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամի ներդրում։Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված հասցեում կառուցվելու է նոր գույքային համալիր, քննարկումների արդյունքում ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ 2019 թ. մայիսի 16-ի դրությամբ գույքի գնահատված 274 904 820 ՀՀ դրամ շուկայական արժեքի վճարման փոխարեն գույքային համալիրի կառուցման ավարտից հետո, Պետական գույքի կառավարման կոմիտեին կհանձնվի կառուցված գույքային համալիրի 3-րդ հարկից առնվազն 1000 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության վերանորոգված տարածք, որը հետագայում կծառայի պետության կարիքների համար։
13:52 - 27 հունիսի, 2019
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց պտղատու այգիներ հիմնող ընկերությանը |armenpress.am|

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց պտղատու այգիներ հիմնող ընկերությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներդրումներ է կատարում պտղատու այգիներ հիմնելու ուղղությամբ: Այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Ընկերությունն արտադրությունը նախատեսում է Կոտայքի մարզում: Այն գործում է 2017թ., արդեն իսկ իրականացրել է 700 մլն դրամ ընդհանուր արժեքով ներդրումներ, այս որոշմանն առնչվող ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ևս 250 մլն դրամի չափով ներդրումներ՝ սարքավորումներ ձեռք բերելու և շինարարական աշխատանքներ կատարելու համար: Ընկերությունում առկա են 12 աշխատատեղեր, կստեղծվեն ևս մինչև 30 նոր աշխատատեղեր»,- ասաց նախարարը:Արտադրանքի ընդհանուր ծավալը պետք է կազմի 860 մլն դրամ, որից միայն 160-ը կիրացվի ՀՀ-ում, իսկ մնացած մասը կարտահանվի ԵԱՏՄ տարածք:
11:48 - 27 հունիսի, 2019
Կառավարությունը հատուկ դպրոցներին գումար հատկացրեց |shantnews.am|

Կառավարությունը հատուկ դպրոցներին գումար հատկացրեց |shantnews.am|

shantnews.am։ Կառավարությունը որոշեց «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն» ծրագրով նախատեսված միջոցների վերաբաշխում կատարել: Այդ միջոցներից 116 մլն 639 հազար դրամ գումարը և «Կրթության և գիտության ոլորտի այլ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցներից 367 մլն 469 հազար դրամ գումարը կբաշխվի հետևյալ կերպ` «Տարրական ընդհանուր հանրակրթություն»-4 մլն 604 հազար դրամ,«Հիմնական ընդհանուր հանրակրթություն»-7 մլն 93 հազար դրամ,«Տարրական հատուկ հանրակրթություն»-86 մլն 558 հազար դրամ,«Հիմնական հատուկ հանրակրթություն»-169 մլն 277 հազար դրամ,«Միջնակարգ հատուկ հանրակրթություն»-216 մլն 574 հազար դրամծրագրերով նախատեսված հանրակրթական և հատուկ դպրոցների անխափան գործունեությունը իրականացնելու համար:
10:58 - 27 հունիսի, 2019
15 ամսում ոչինչ արված չէ, մեզ պետք է շուրջ 100 ինստիտուցիոնալ ռեֆորմ, 300-350 ստարտափ․ Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանն ներկայացրած թվերի մասին

15 ամսում ոչինչ արված չէ, մեզ պետք է շուրջ 100 ինստիտուցիոնալ ռեֆորմ, 300-350 ստարտափ․ Հրանտ Բագրատյանը՝ կառավարությանն ներկայացրած թվերի մասին

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կառավարության ներկայացրած թվերին, նշելով, բարեփոխումների բացակայությունը գործող կառավարությանը բնորոշ է։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։ Դա փոխհատուցվում է վիճակագրական թվերը սուտի ոլորտների (վիճակախաղ և այլն) հաշվին ուռճացնելով։ Մեզ պետք է շուրջ 100 կառուցվածքային և ինստիտուցիոնալ ռեֆորմ և 300-350 մակրոտնտեսական ստարտափ։ 15 ամսում ոչինչ արված չէ։ Ստորև ներկայացնում եմ ևս մի քանի ստարտափ։ Վերականգնել օդային ոլորտում օդանավակայանի, ավիափոխադրողի և ավիավառելիքի (նավթի) մատակարարումների պարտադիր տարանջատումը 1993-ին իրականացված բարեփոխումների ոգով։ 1998-ից հետո Զվարթնոց օդանավակայանի կոնցեսիայի առնչությամբ այն խախտվել է։ Օդանավակայանը նաև ավիանավթ է մատակարարում։ Ի դեպ, նույն բարեփոխումը 1993-ին արվել է էլեկտրաէներգետիկայի ասպարեզում. գեներացիան տարանջատվել է բարձրավոլտից, իսկ վերջինս մանրածախ ցանցերից։ Առաջիկայում այս սկզբունքի խաթարումը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի շուրջօրյա մատակարարման խափանմանը։ ՀՀ-ն տարածաշրջանում գրեթե միակ երկիրն է, որտեղ ոչ ավանդական էներգետիկան (արև, քամի) գրեթե 0-կան վիճակում է։ Եվրոպական երկրները, Ուկրաինան և Վրաստանը արդեն 3-15% սահմանագծի վրա են։ Ավիացիայի ոլորտում մենաշնորհային ծառայությունների առկայության դեպքում (օրինակ, Զվարթնոց օդանավակայանի վերգետնյա ծառայությունները) դրանց սակագները պետք է հաստատվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Բաց երկնքի քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվել է հապճեպ և առանց նախապատրաստությունների։ Արդյունքում օտարերկրյա ավիափոխադրողները Հայաստանում ստանում են ոչ դիսկրիմանացիոն ռեժիմ, իսկ ահա հայկական ավիափոխադրողներին նման ռեժիմ չի տրամադրվում։ Սա անընդունելի է։ Մեր ավիափոխադրողները պետք է ստանան նույն իրավունքները։ Բաց երկնքի քաղաքականությունը պետք է փոխվի։ Դա ռեֆորմ չէր, այլ ինքնախարազանում։ Նպատակը հայկական ավիացիայի ոչնչացումն էր։ Ու այդպես էլ եղավ։ Հարկ ենք համարում նշել նաև օդի հարկի պարագան։ Անհասկանալի է նման հարկային գործիքի առկայությունը միայն օդային կապով աշխատող երկրում։ Ի՞նչու պետք է այս պարագայում ավիացիան լրացուցիչ հարկավորվի։ Միայն այս առաջարկները կարող են շեշտակիորեն ավելացնել ավիափոխադրումները, վերականգնել ազգային փոխադրողներին և ստանալ ՀՆԱ հավելաճ։ 90-ականների կեսերին մեր ավիացիան փոխադրում էր 1-1.2 մլն ուղևոր, մինչև 100-120 հազ տոննա բեռ։ Վրացականը փոխադրում էր սոսկ 0.4-0.5 մլն ուղևոր։ Այսօր, ճիշտ է, մենք փոխադրում ենք 3 մլն ուղևոր (բնական է, պիտի աճեր), բայց վրացիները փոխադրում են 6 մլն (աճ 12-15 անգամ)։ Այսօր մենք փոխադրում ենք սոսկ 18-20 հազ տոննա բեռ»։
10:55 - 27 հունիսի, 2019
6 ֆուտբոլիստի և 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց |armtimes.com|

6 ֆուտբոլիստի և 13 բասկետբոլիստի տարկետում տրամադրվեց |armtimes.com|

armtimes.com։ Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 6 ֆուտբոլիստների:Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել Հայկ Ղազարյանին, ԴավիթՄարիկյանին, Կարեն Մուրադյանին, Տիգրան Կանդիկյանին, Արսեն Բեգլարյանին եւ Սարգիս Ադամյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։Նրանք հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի թիմում: Կառավարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը ֆուտբոլի ազգային հավաքական թիմի 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին։Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ամառային զորակոչից տարկետում տրամադրեց նաև Հայաստանում հանդես եկող մի շարք բասկետբոլիստների:Տարկետում ստացած մարզիկներն են Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Անդրե Մ Քորիի Սփայթը, Արկադի Մկրտիչյանը, Ստիվեն Քոյ Բրոդերիկի Էնոչին, Արամ Սերոպ Արսլանյանը, Կրիկոր Էնթոնի Կուրդօղլյանը, Մեթյու Ռիչարդ Քրիստոֆեր Մադոյանը, Կարրեն Գարի Գրիգոր Չիվիչյանը, Գաբրիել Հակոբ Աճեմյանն ու Մահրան Ներսեսը։
09:53 - 27 հունիսի, 2019
5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել |panarmenian.net|

5 ամսում $254 մլն-ի ներդրումային 25 ծրագիր է հաստատվել |panarmenian.net|

panarmenian.net: ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին 5 ամսում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումներն աճել են 7 անգամ, իսկ ներդրումային ծրագրերի շրջանակում աշխատատեղերի մասով՝ 4 անգամ:«Վերջին շրջանում շատ են քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքը՝ ԱԱՀ-ի վճարման հետաձգումը 3 տարով և մաքսատուրքից ազատումը: Այդ գործիքով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ», - նշել է վարչապետը:Նա նշել է, որ 2018 թվականին այդ գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր $35.3 մլն դոլար ներդրման խոստումով և 502 աշխատատեղով:«Այս տարի հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ $254 մլն-ի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Սրանք այն թվերն են, որոնք կոնկրետ պատկեր են արտահայտում»,- ասել է վարչապետը:
09:36 - 27 հունիսի, 2019
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց դատավապարտյալների մասին ԼՀԿ-ի նախաձեռնությանը |24news.am|

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց դատավապարտյալների մասին ԼՀԿ-ի նախաձեռնությանը |24news.am|

24news.am։ Կառավարությունն իր այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, իրենք օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունեն:Նախագծով առաջարկվում է կարգավորել ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների հետ կապված որոշ հարաբերություններ:Մասնավորապես, առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները:
09:04 - 27 հունիսի, 2019