Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Զելենսկուն զրկեց խորհրդարանը ցրելու հնարավորությունից |lragir.am|

Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Զելենսկուն զրկեց խորհրդարանը ցրելու հնարավորությունից |lragir.am|

lragir.am: Ուկրաինայի խորհրդարանը, որտեղ իշխում է «Եվրոպական Ուկրաինա» կոալիցիան, կանխարգելիչ քայլ է ձեռնարկել, որ երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին չկարողանա ցրել խորհրդարանը և ամռանը նոր արտահերթ ընտրություններ անցկացնել: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է կայանան 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:Կոալցիայի անդամ «Ժողովրդական ճակատ» խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակը հայտարարել է, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին հաստատել է կոալիցիայի փլուզումը: Այժմ մեկ ամսվա ընթացքում պետք է նոր կոալիցիա ձևավորվի, իսկ Զելենսկին, որի երդման արարողությունը նշանակվել է մայիսի 20-ին, մինչ այդ չի կարող ցրել խորհրդարանը: Մեկամսյա ժամկետի ավարտին, երբ կձևավորվի նոր կոալիցիան, այդ ժամանակ ևս Զելենսկին չի կարողանա ցրել խորհրդարանը, քանի որ սահմանադրությունն արգելում է ցրել երկրի խորհրդարանը լիազորությունների ժամկետի ավարտին մնացած վերջին 6 ամիսների ընթացքում:
09:01 - 17 մայիսի, 2019
Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին |armenpress.am|

Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին |armenpress.am|

armenpress.am։ Գերագույն ռադան որոշել Է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել Է 315 խորհրդարանական:«Այսպիսով պաշտոնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին»,-քվեարկությունից հետո հայտնել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես ճանաչել Է նախագահական ընտրությունների հաղթող: Ընտրությունների երկրորդ փուլում նրան պաշտպանել Է ընտրողների 73,22 տոկոսը, նրա ընդդիմախոսին՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ 24,45 տոկոսը: Ուկրաինայի օրենսդրության համաձայն, նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք Է կայանա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից եւ «Գոլոս Ուկրաինի» թերթում դրանց հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի 3-ից ոչ ուշ: Ընդ որում՝ պաշտոնակալության արարողության ստույգ ամսաթիվը որոշում Է խորհրդարանը՝ առանձին քվեարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
08:56 - 16 մայիսի, 2019
Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին |tert.am|

Զելենսկիի խորհրդականը հայտնել է Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը չփոխելու մասին |tert.am|

tert.am: Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը և Ռուսաստանի հետ առճակատումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ պաշտպանության հարցերով խորհրդական Իվան Ապարշինը Հանրային հեռուստատեսության եթերում: «Մենք չեն փոխում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ընթացքը, սակայն դրա ժամկետները չենք քննարկել, ինչպես նաև չենք փոխում Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմի վերաբերյալ բռնած ուղղությունը, չէ՞ որ դա պատերազմ է», -ասել է Ապաշինը: Նա հավելել է, որ նոր նախագահի քաղաքականությունն ուղղված կլինի պաշտպանության ոլորտում կոռուպցիան արմատախիլ անելուն, տարածքային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծելուն, ինչպես նաև նրան, որ բանակը վերածվի մշտապես գործող, պրոֆեսիոնալ և հզորացված պահեստային ուժի:  
09:50 - 12 մայիսի, 2019
Զելենսկին կոչ է անում իր երդմնակալության արարողությունը կազմակերպել մայիսի 19-ին |azatutyun.am|

Զելենսկին կոչ է անում իր երդմնակալության արարողությունը կազմակերպել մայիսի 19-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում իր պաշտոնամուտի արարողությունը անցկացնել մայիսի 19-ին: Այդ մասին Զելենսկին գրել է Ֆեյբսուքի իր էջում` նշելով, որ այդ քայլը թույլ կտա խուսափել «իշխանության վակուումից»: Նախօրեին Զելենսկին հանդիպել է նաև Գերագույն ռադայում ներկայացված խմբակցությունների անդամների հետ` նրանց ևս կոչ անելով որպես երդմնակալության արարողության օր նշանակել մայիսի 19-ը: Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոյի համոզմամբ, Զելենսկին փորձում է շտապեցնել խորհրդարանի անդամներին, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա լուծարել Գերագույն Ռադան`արտահերթ ընտրություններ նշանակելով: Եթե Զելենսկին պաշտոնը ստանձնի մայիսի 27-ից հետո, նորընտիր նախագահը կզրկվի խորհրդարանը լուծարելու հնարավորությունից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն, օրենսդիր մարմինը չի կարող ցրվել լիազորությունների ավարտին նախորդող կես տարվա ընթացքում: Գերագույն Ռադայի լիազորությունները սպառվում են նոյեմբերի 27-ին:
13:00 - 05 մայիսի, 2019
Կիևում ռուսական անձնագրեր ստացող ուկրաինացիներին սպառնում են զրկել քաղաքացիությունից |tert.am|

Կիևում ռուսական անձնագրեր ստացող ուկրաինացիներին սպառնում են զրկել քաղաքացիությունից |tert.am|

tert.am: Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը հայտարարել է, որ Դոնբասի՝ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչներին ՌԴ անձնագրեր ստանալու համար պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից: Ինչպես նշում է 5.ua-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս միայն մեկ երկրի անձնագիր ունենալ: «Ուստի նրանք, ովքեր կստանան կամ արդեն ստանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, կարող են կորցնել Ուկրաինայի քաղաքացիությունը»,-ասել է տեղակալը: Գրիմչակի համոզմամբ՝ պարզեցված կարգով ռուսական անձնագրերի տրամադրումը, ըստ ամենայնի, կթեթևացնի «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գրոհայինների կյանքը», ինչն էլ ռուսական իշխանությունների նպատակն է: Ըստ պաշտոնյայի՝ ռուսական քաղաքացիության տրամադրման արդյունքում Մոսկվան ապագայում հիմքեր կունենա հայտարարելու, որ Ուկրաինայի արևելքում պաշտպանում է իր քաղաքացիներին: Բացի այդ, հիշյալ ինքնակոչ հանրապետությունների ղեկավարները, ՌԴ քաղաքացիություն ստանալով, կկարողանան ապագայում Ուկրաինայի տարածքում խուսափել քրեական հետապնդումից:
07:30 - 02 մայիսի, 2019
Քաղաքական փոխակերպումներ Ուկրաինայում |acnis.am|

Քաղաքական փոխակերպումներ Ուկրաինայում |acnis.am|

acnis.am։ Ուկրաինայում ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունները ցնծակաթված առաջացրին ոչ միայն այդ երկրում, այլեւ ողջ աշխարհում: Դրան նպաստեց երկու հանգամանք. «ռամիկ»-շոումենի հաղթանակը եւ նրա ստացած ձայների բարձր տոկոսը (73%): Երկրում, ըստ էության, «թավշյա» հեղափոխություն տեղի ունեցավ: Դիտորդները պնդում են, որ «Ուկրաինայի նախագահական ընտրություններում շոումեն Վլադիմիր Զելենսկու, առանց չափազանցության, փառահեղ հաղթանակը պարզապես հաղթանակ չէ ներկայիս նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ: Դա նաեւ անվերապահ հաղթանակ է ողջ քաղաքական դասի նկատմամբ՝ այն համակարգի, որն այս հաղթանակից հետո տառացիորեն ընկած է ավերակների մեջ: Չէ՞ որ առաջին փուլում, բացառությամբ Պորոշենկոյի, Զելենսկուց պարտվեցին փորձառու հայտնի քաղաքական գործիչներ, որոնք, ճանաչված լրագրող Վիտալի Պորտնիկովի խոսքով, ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ, մինչեւ նրա թեկնածության առաջադրումը, ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հավակնորդներ էին: Անշուշտ, ընտրությունների այդպիսի արդյունքները կապված են «Մայդանի 2014»-ի դեպքերի հետ: Բայց, ի տարբերություն Հայաստանի, որտեղ 2018թ. «թավշյա» հեղափոխության արդյունքում պետական կառավարման համակարգը յուրացրած «օլիգարխների ակումբը»՝ ՀՀԿ-ն, հեռացվեց պետական իշխանության լծակներից, Ուկրաինայում ժողովուրդը չկարողացավ օգտվել նախկին նախագահ Յանուկովիչի տապալման պտուղներից: Դրանցից օգտվեցին ուկրաինացի օլիգարխները, որոնք աջակցում էին քաղաքացիների բողոքներին: Առաջին նախագահական ընտրություններում հեղափոխական ալիքի վրա հաղթել էր իրենցից մեկը՝ Պետրո Պորոշենկոն, իսկ մնացածները հարմար տեղավորվել էին մարզերում՝ ստանալով տարբեր պաշտոններ: Այդպես՝ Մայդանի էներգիան փոշիացավ, իսկ օլիգարխիայի կողմից գրավված երկիրը ընկղմվեց խոր քաոսում: Տնտեսությունը փլուզվեց, իսկ Ուկրաինան, փաստորեն, մասնատվեց:Կարելի էր ակնկալել, որ տարիներ անց Ուկրաինայի ժողովուրդը «փոխվրեժի» ուղեգիծ կվերցնի օլիգարխների նկատմամբ: Ինչպես ասել է ընտրություններում հաղթած նույն Զելենսկին, ինքը քաղաքական գործիչ չէ, հասարակ մարդ է, Պորոշենկոյի համակարգի ծնունդ, որ եկել է ոչնչացնելու այդ համակարգը: Եվ, չնայած Ուկրաինայում շատերը նշում են, որ այս անգամ օլիգարխները ժամանակին անցան Զելենսկու կողմը, դժվար է ուժերի նոր դասավորվածության իրադրությունում միանշանակ կանխատեսել նրանց հերթական հաջողությունը: Եվ դարձյալ, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններում նախկին իշխող վարչակարգի պատգամավորական անձնակազմը դուրս մղվեց խորհրդարանից, Ուկրաինայի նոր նախագահը ստիպված կլինի գործ ունենալ ներկա նախագահական ընտրություններում պարտված կուսակցությունների՝ իրեն դիմակայող պատգամավորների հետ: Հայաստանում հակառակորդների սահուն դուրսմղումը խորհրդարանից եւ իրենց իսկ ձեռքերով «ժողովրդի» վարչապետի նշանակումը հնարավոր դարձան ժողովրդական լայն մասնակցության շնորհիվ: Ուկրաինայի ընտրված նախագահը նման ռեսուրս չունի: Ամեն դեպքում Ուկրաինայի նոր իշխանության ճակատագիրը պետք է որոշվի մինչեւ այս տարվա հոկտեմբեր, երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները: Ժողովրդին իր տված խոստումները կատարելու համար Զելենսկին ստիպված կլինի «մարտնչել» երկու ուղղությամբ` օլիգարխների եւ ներկայիս խորհրդարանի կազմի դեմ: Եվ դա պետք է արվի Ռուսաստանի հետ շարունակվող տարաձայնությունների ու արեւմտյան երկրների հետ տակավին անհասկանալի հարաբերությունների խորապատկերին: Ընդ որում՝ չի կարելի ժխտել, որ Ուկրաինայում քաղաքական փոխակերպումների բնույթը կարող է ազդել ամբողջ հետխորհրդային տարածքում գործընթացների զարգացման վրա:
06:38 - 29 ապրիլի, 2019
Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր․ Զելենսկի |lragir.am|

Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր․ Զելենսկի |lragir.am|

lragir.am: Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում էին բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քացաքացիություն շնորհելու հնարավորությունը: Զելենսկին պատասխանել է. «Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր: Դա խաղաղ ցույցի համար ձերբակալվելու իրավունքն է: Դա ազատ ու մրցակցային ընտրություններ չունենալու իրավունքն է: Դա բնական իրավունքներն ու մարդու ազատությունները մոռանալու իրավունքն է: Այդ պատճառով պետք չէ հույս ունենալ, որ շատ ուկրաինացիներ կցանկանան դառնա «նոր նավթ», որին Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերածել սեփական ժողովրդին: Ուկրաինացիներն ազատ մարդիկ են ազատ երկրում: Անկախ, ինքնիշխան ու անբաժան: Ուկրաինայի քաղաքացիությունն ազատություն է, արժանապատվություն ու պատիվ: Դա այն է, ինչ պաշտպանել ենք ու շարունակելու ենք պաշտպանել»: Նա նշել է, որ Ուկրաինայի և ուկրաինացիների հետ չպետք է խոսել սպառնալիքի, ռազմական ու տնտեսական ճնշման լեզվով:
18:55 - 28 ապրիլի, 2019
Կիեւում պարգեւատրել են հայ դիվանագետներին |armtimes.com|

Կիեւում պարգեւատրել են հայ դիվանագետներին |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 26-ին Կիեւում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լիանա Գեւորգյանին եւ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Հայկ Հակոբյանին հանձնվել են «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշաններ Ուկրաինայի հայերի միության զարգացման մեջ ավանդի համար: AnalitikaUA.net-ը հայտնում է, որ հանդիսությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը եւ Միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում դիվանագետներին ուկրաինա-հայկական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ արգասավոր աշխատանքի համար: «Արժի նշել, որ Լիանա Գեւորգյանը եւ Հայկ Հակոբյանը այս տարի ավարտում են Ուկրաինայում մասնագիտական ուղին, եւ մենք նրանց շնորհավորում ենք իրենց դիվանագիտական առաքելության հաջող իրականացման համար»: Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: ՈւՀՄ- ի ղեկավար Վիլեն Շատվորյանը, ավելի վաղ նշել էր, որ կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ-ուկրաինական հարաբերությունները ավելի ամուր լինեն:
16:06 - 26 ապրիլի, 2019
Զրոյացնել պետությունը․ Ինչ է Զելենսկիի հաղթանակը նշանակում հետխորհրդային երկիրների համար |epress.am|

Զրոյացնել պետությունը․ Ինչ է Զելենսկիի հաղթանակը նշանակում հետխորհրդային երկիրների համար |epress.am|

epress.am: Պյոտր Պորոշենկոյի տեղը կարող էր լինել ով ասես։ Դեռ միչև առաջին փուլը սոցիոլոգները նախազգուշացնում էին՝ Զելենսկին վերջնախաղում հաղթում է ցանկացած մեկին՝ թե Տիմոշենկոյին, թե Գրիցենկոյին, առավել ևս մնացածին։ Պորոշենկոյի համար նվաստացուցիչ հաշվի մեջ անգամ եթե թաքնված է անվստահության քվեն, ապա՝ ոչ իր, անգամ ոչ քաղաքական էլիտայի և նույնիսկ ոչ քաղաքական համակարգի նկատմամբ, որի սիմվոլը դարձել էր Պորոշենկոն, իսկ կարող էր դառնալ հիմիկվա կապոցից յուրաքանչյուրը՝ թե Տիմոշենկոն, թե անգամ Յանուկովիչը։ Սա 28 տարվա պատմություն ունեցող ամբողջ պետության վերամեկնարկն էր։ Եվ այն ընթացավ՝ կրքերին սովոր սոցցանցերը չհաշված, առանց գաղափարական վառ բանավեճերի և վատթարացված հարաբերությունների։ Ի՞նչ կարիք կա վիճել մի բանի շուրջ, որը փոխել չի լինի, ինչպես եղանակը կամ Կիևի «Դինամոյի» շանսերը Չեմպիոնների լիգայում։ Հետխորհրդային նախագծի մեջ մի պահ ամեն բան թարս է գնացել, ինչ-որ մեկը դա պարզապես պետք է խոստովաներ։ Ո՞վ, եթե ոչ Ուկրաինան։ Այնպես, ինչպես բոլորի մոտ․ ամեն տեղ ամեն բան սխալ էր ըթանում՝ թեկուզև տեղական որոշ նրբություններով։ Եվ միայն Ուկրաինան էր փորձում ապացուցել, որ այդ օղակից կարելի է դուրս պրծնել, և ամեն անգամ այն, ինչ կուրացուցիչ հնարավորություն էր թվում, վերածվում էր նոր հիասթափության՝ ի ուրախություն նրանց, ովքեր նախընտրում էին կյանքն առանց պոռթկումների։ Ուկաինան ցույց էր տալիս, որ իշխանությանը կարելի է հաղթել խորհրդարանական ընտրություններում, և այդ հաղթանակն անմիջապես բաց էր թողնում ձեռքից։ Նա ապացուցում էր, որ չի կարելի դիմել խարդախությունների նախագահական ընտրություններում , իսկ որոշ ժամանակ անց պարզվում էր, որ Մայդանն էլ է նույն տեղ տանում՝ դեպի նույն թալանչի պետությունը։ Ուրեմն՝ խաղադրույքներն աճում են շրջապտույտից շրջապտույտ, իսկ հանրագումարը նույնն է՝ զրոյական։ Կենսուրախ Մայդանը վերածվում է ապստամբության, նախագիծը թևակոխում է ամենաորոշիչ փուլ, բայց նախագահ Պորոշենկոն միևնույն է չի վաճառում Լիպեցկում գտնվող իր գործարանը, իսկ պատերզմը՝ ում համար պատերազմ, իսկ ում համար՝ ռազմաճակատի մյուս կողմից բերվող ածուխի գների հետ մախինացիաներ ու թալան «Ուկրօբորոնպրոմ»-ում։ Ինչո՞ւ վիճել մի բանի համար, ինչը փրկել արդեն չէ լինի։ Պորոշենկոյի կողմնակիցները նրա՝ իբրև գերագույն հրամանատարի սխրագործություններից պատմելիս հայացքը փախցնում են նույն խորամանկությամբ, ինչ Զելենսկիին ընտրողները, երբ վստահեցնում են, որ նա ուկրաինանական ստարտափի վերջին հնարավորությունն է։ Մի օր՝ գուցե հուշագրություններ գրելիս, Պորոշենկոն մեզ բացատրի՝ ինչու էր այդպիսի հերոսական համառությամբ կպել իր անհույս գծից, թե «Այն ամենն, ինչ ես չեմ, Պուտինն է»։ Հազիվ թե ընտրողն արժանացած լիներ թերահավատության՝ հայերանսիրության և Կրեմլի նկատմամբ ատելության, կամ՝ Մայդանի իդեալները մոռացության մատնելու մեջ։ Այդ ամենն առաջվա պես տաք է։ Վրիպումը, գուցե, այլ տեղ էր։ Եւ հավանական է՝ այնտեղ էլ պետք է փնտրել լիաներման ակունքները, որ պատում են Զելենսկիի բոլոր կասկածելի ստեղծագործությունները պատերազմի, Մայդանաի և առհասարակ՝ այն Ուկրաինայի մասին, որին նա այսօր պաշտպանում է դեռ երեկվա ընկերներից (Օխլոբիստինի պես)։ Պարզվեց՝ ռազմական սյուժեն ոչ միայն և ոչ այդքան հայրենասիրական անթոլոգիայի մաս էր, որն իշխանությունները էջադրել են իրենց ծրագրի մեջ, այլ՝ իշխանական ձախողումների նորագույն օլիգարխիկ պատմության հատված։ Սա է պատճառը, որ Զելենսկիի հիշեցումները Դեբալցևոյի և Իլովայսկի վերաբերյալ խփում էին նշանակետին, իսկ Պորոշենկոյի զեղումները դասալիք Զելենսկիի մասին փուստ էին տալիս։ Մայդանը չի մոռացվել, ու մոռացված չեն զոհերը, պարզապես դա քաղաքական կապիտալ չէ, որը Պորոշենկոն փորձում էր սեփականաշնորհել թեկուզ ժամանակավոր՝ երկրորդ փուլից առաջ, այլ՝ սխրագործություն, որը մնացած սխրանքների պես զուր էր, իսկ հաղթանակը՝ անպետք ու գողացված նրանց կողմից, ովքեր խարդախություններ էին անում ածուխի ու զենքի փողերի հետ։ Եւ ապացուցելու բոլոր փորձերից հետո, որոնցից յուրաքանչյուրը վերածվում էր հակառակի ապացույցի, պարզ է՝ փրկել նախագիծը հնարավոր է միայն այն ամբողջապես վերագործարկելով․ զրոյացնել վերջին 28 տարվա ողջ օպերատիվ հիշողությունն ու սկսել նորից։ Սա հեղափոխություն չէ, իշխանությունների փոփոխություն էլ չէ։ Սա ցանկություն է մտնել քվեախուց և գտնել այնտեղ Reset-ի կոճակը։ Հեղափոխության մեջ հույս կա, որ դեռ ամեն ինչ կորած չէ, և հրաշքը հնարավոր է։ Մոտավորապես նույն օրերին Հայաստանում լրանում է մեկ տարին, ինչ այնտեղի հեղափոխության այնտեղի հաղթահերոսը պատասխաններ նույնպես չի տալիս՝ ենթադրելով, որ իրեն ուղղված հարցերի մեծ մասը սերում է իր կողմից տապալված նախկին իշխանությունից, ու դա ճիշտ է։ Հեղափոխականի լեգիտիմությունը՝ Կոշչեյի անմահության ասեղի պես, մասսաների՝ հնից ազատվելու համար երախտիքի մեջ է։ Փաշինյանին՝ Սերժ Սարգսյանից ազատվելու դիմաց, դեռ երկար են ներելու անվերջ քայլերթերն ու հեղափոխական տոնակախմբությունների շարունակությունը։Ու թեև Հայաստանում էլ են բոլորը հասկանում, որ ամեն բան թարս էր գնացել, վերամեկնարկի մասին ոչ ոք առանձնապես չի մտորում, որովհետև կան բաներ, որոնք վերամեկնարկի ենթարկա չեն՝ նույն Ղարաբաղը կամ Մոսկվայի հետ ռազմավարական եղբայրության դատապարտվածությունը։ Հեղափոխության մեջ դեռ հավատ կա, որ ամեն բան կշտկվի կամ, ծայրահեղ դեպքում, կպլստա։ Վերամեկնարկն ենթադրում է, որ արդեն ստուգապես հայտնի է, որ ամենը սին է։ Ամեն ինչ թարս է գնում անընդգրկելի հետխորհրդային գրեթե ողջ հարևանությամբ մեկ։ Շատերի բախտը հեղափոխությունների դեպքում անգամ չի բերում։ Բայց նույնիսկ այնտեղ, որտեղ բերել է, մեծ ու վառ կարմիր կոճակին հաշտվելու պատրաստակամություն չեն հայտնում, ուստի՝ Զելենսկիի կոչը՝ համատարած հավատալ անհնարինին, ակտուալ է ոչ ավելի, քան 10-15 տարվա վաղեմության վարկածները՝ գունավոր հեղափոխությունների անխուսափելիության վերաբերյալ։ Այս հուսահատության մեջ, սակայն, լավ լուր էլ կա։Փաստ չէ, որ վերամեկնարկի պարագայում Ուկրաինայի բախտն ավելի կբերի, քան բերեց Մայդանի դեպքում։ Բայց արդեն այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է այդ մասին մտածում Զելենսկին։ Ավելի կարևոր է, որ քաղաքացիներն, ովքեր պատրաստ էին ծիծաղով բաժանվել պետության հետ՝ երկիրն ամբողջապես վերամեկնարկի ենթարկելու համար, երեք անգամ ավելի շատ էին, քան նրանք, ովքեր նման կատակները համարում էին անպատեհ։ Ի վերջո, եթե այս ընտրությունների ընթացքում որևէ բանի շուրջ վիճում էլ էին, ապա՝ միայն կատակների։
05:57 - 26 ապրիլի, 2019
Երթեր, ցուցահանդեսներ, կլոր սեղաներ եւ ֆլեշմոբեր. Ուկրաինայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը |news.am|

Երթեր, ցուցահանդեսներ, կլոր սեղաներ եւ ֆլեշմոբեր. Ուկրաինայում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը |news.am|

news.am: Ուկրաինայի հայերի միությունը եւ տարածաշրջանային համայնքները միջոցառումներ են կազմակերպել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված։ Ապրիլի 24-ին հիմնական միջոցառումները տեղի ունեցան Կիեւում։ Ավանդական ժամերգությանը, որը գլխավորեց Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ներկա էին Ուկրաինայի հայերի միության, Կիեւի հայ համայնքի ներկայացուցիչները, կիեւցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր։ Ելույթով հանդես եկան Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտին, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։ Հիշատակի աղոթքից հետո տեղի ունեցավ երթ Կիեւի կենտրոնում, ամենամյա ֆլեշմոբ, որը կազմակերպել էր Կիեւի հայ երիտասարդությունը։ Նախօրեին տեղեկացվել էր Լուցկում խաչքարի օծման եւ Կիեւում կլոր սեղանի մասին, որին ներկա էին մի շարք երկրների դեսպաններ։ Ապրիլի 23-24-ի միջոցառումների ցանկում էին կլոր սեղաններ, թեմատիկ ցուցահանդեսներ, հիշողության երեկույթներ, ֆլեշմոբեր, երթեր, ծառատունկ, վավերագրական եւ թեմատիկ ֆիլմերի դիտումներ՝ նվիրված 1915 թվականի իրադարձություններին։ 
14:44 - 24 ապրիլի, 2019
Հայ դիտորդները հետևել են Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին |lragir.am|

Հայ դիտորդները հետևել են Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին |lragir.am|

lragir.am: Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարել են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և քաղաքական գործիչ Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես նախորդ փուլում, այդ օրը ևս «Ականատես» դիտորդական առաքելության և գործընկեր կազմակերպության նարկայացուցիչ 9 կարճաժամկետ դիտորդներ «Ընտրությունների մոնիտորինգի կազմակերպությունների եվրոպական ցանց»-ի (ENEMO) 200 հոգանոց դիտորդական խմբի կազմում դիտարկել են ընտրությունների քվեարկության ընթացքը` ներառյալ տեղամասի բացումը, քվեարկության գործընթացը, տեղամասի փակումը, քվեների հաշվարկը, ինչպես նաև արձանագրությունների տեղափոխումը տարածքային ընտրական հանձնաժողով: Ընտրական գործընթացը շարունակում է վերահսկել նաև երկարաժամկետ դիտորդ Մարիամ Հովեյանը:  
08:09 - 23 ապրիլի, 2019
Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար |news.am|

Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար |news.am|

news.am: Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու քվեարկությունից հետո նրան մոտեցել են իրավապահ մարմինները: Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար: Դա հայտնի է դարձել նախագահի թեկնածուի գրասենյակից առցանց հեռարձակման միջոցով, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Կազմված վարչական արձանագրությունը կփոխանցվի դատարան. Զելենսկին կտուգանվի: Տուգանքի չափը կորոշի դատավորը. նրան սպառնում է 510-750 գրիվնայի չափով տուգանք: Թեկնածուի թիմը խոստացել է, որ տուգանքը կմարվի: Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ցույց էր տվել  իր լրացրած քվեաթերթիկը: Անդրեյ Կրիշենկոն խոստացել է, որ ոստիկանությունը կստուգի այդ փաստն ու միջոցներ կձեռնարկի:  
13:13 - 21 ապրիլի, 2019