Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ռադան տապալեց ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների Զելենսկու օրինագծերը |armenpress.am|

Ռադան տապալեց ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների Զելենսկու օրինագծերը |armenpress.am|

armenpress.am։ Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել Է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել Է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը: Փաստաթղթերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքվել:«Ցավալի Է, բայց մենք չկարողացանք օրինագծերից ոչ մեկն ընդգրկել օրակարգում»,-հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբիյը, ամփոփելով համապատասխան քվեարկությունների արդյունքները, եւ փակել նիստը: Ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունների մասին Զելենսկու նախաձեռնությունը միայն 92 ձայնի աջակցություն Է ստացել, իսկ ընտրարշավի կարիքների համար գնումների անցկացման ընթացակարգին վերաբերող նախաձեռնությունը պաշտպանել Է 127 պատգամավոր:   Ընտրական օրենսգրքում Զելենսկու առաջարկած փոփոխությունների տեքստը ներառում Էր խորհրդարան անցումային շեմի նվազեցում 5 տոկոսից մինչեւ 3 տոկոս, ինչպես նաեւ համամասնական-մեծամասնական համակարգից անցում՝ բացառապես համամասնականի: Պետության ղեկավարի երկրորդ նախաձեռնությունը տեխնիկական Էր եւ վերաբերում Էր ընտրարշավի շրջանում գնումների անցկացման ընթացակարգ
13:18 - 22 մայիսի, 2019
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները |panarmenain.net|

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները |panarmenain.net|

panarmenian.net։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին նրա երդմնակալությանը:Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, Ուկրաինայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, ինչպես նաև սենատոր Ռոն Ջոնսոնը:«ԱՄՆ-ն Ուկրաինայի շատ հզոր ու լուրջ գործընկերն է, առաջին հերթին, Ռուսաստանի ագրեսիան հաղթահարելու գործում: Մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում: Ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի հորդորել ձեզ, որ ԱՄՆ-ն շարունակի խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները»,-ասել է Զելենսկին, գրում է «Դոժդը»:Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի համար՝ մոտալուտ հանդիպման հույս հայտնելով:
07:59 - 21 մայիսի, 2019
Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել |armenpress.am|

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է իր հրաժարական տալու որոշման մասին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ես գործադրի հերթական նիստից հետո որոշում եմ կայացրել հրաժարական տալու մասին: Ես այս որոշումը կայացրել եմ այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ուկրաինացիներին ուղղված ուղերձում նշել էր, որ կառավարությանը պետք է հրաժարական տա»,- Կիևում ճեպազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքով չի ամաչում, թե ինչպես է կառավարությունն արձագանքել մարտահրավերներին: «Ես առաջարկեցի նախագահին, խորհրդարանին, որ մենք միասին ձևավորենք միասնական օրակարգ և արագ սկսենք որոշումներ կայացնել, սակայն նախագահն ընտրեց այլ ուղի»,-ասել է նա: Գրոյսմանը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին:
16:36 - 20 մայիսի, 2019
Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ հուլիսի 14-ին. լրատվամիջոցներ |tert.am|

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ հուլիսի 14-ին. լրատվամիջոցներ |tert.am|

tert.am։ Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հուլիսի 14-ին: Ինչպես նշում է eadaily.com-ը, այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով: Նա մանրամասնել է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հրամանագիրը կվերաբերի Ռադան ցրելու որոշմանը: Այնուհետև կնշանակվեն արտահերթ ընտրություններ: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագրի նախագիծն արդեն կա և Զելենսկին պատրաստվում է այն ստորագրել:Դրանում նշվում է, որ 2016թ. փետրվարի 19-ից սկսած՝ իշխանական կոալիցիայում 226-ից պակաս պատգամավոր կա, այսինքն՝ խորհրդարանի սահմանադրական կեսից էլ պակաս: Սա նախագահին հիմք է տալիս խորհրդարանը ցրելու որոշում կայացնել:    
10:15 - 20 մայիսի, 2019
Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում |armenpress.am|

Զելենսկին նախագահի պաշտոնում իր առաջին խնդիրը համարել Է կրակի դադարեցումը Դոնբասում |armenpress.am|

armenpress.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարել Է իր առաջին առաջադրանքը պետության ղեկավարի պաշտոնում։«Մեր առաջին առաջադրանքը կրակի դադարեցումն Է Դոնբասում»,-հայտարարել Է նա մայիսի 20-ին Գերագույն ռադայի նիստում պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում: Նախագահն ընդգծել Է, որ պատրաստ Է ժողովրդականություն չվայելող որոշումների գնալ պատերազմը դադարեցնելու համար: «Եթե հարկավոր լինի, ես պատրաստ եմ կորցնել պաշտոնս հանուն այն բանի, որ խաղաղություն հաստատվի»,-ասել Է նա:Դրա հետ մեկտեղ Զելենսկին հայտարարել Է «կորցրած տարածքների» վերադարձման անհրաժեշտության մասին: «Ե՛վ Ղրիմը, ե՛ւ Դոնբասը ուկրաինական հող Է, որտեղ մենք կորցրեցինք ոչ միայն տարածքը, այլեւ գլխավորը՝ մարդկանց»,-հավելել Է նա: Նա ռուսերենով դիմել Է Դոնբասի եւ Ղրիմի բնակիչներին՝ հայտարարելով, որ նրանք «օտարներ չեն Ուկրաինայի համար»: Նախագահը նաեւ նշել Է, որ պատրաստ Է երկխոսություն վարել Դոնբասում հրադադարի շուրջ, ընդսմին պնդելով գերիների վերադարձը: «Ես պատրաստ եմ երկխոսության, բայց վստահ եմ, որ երկխոսության համար առաջին քայլը կդառնա ուկրաինացի բոլոր գերիների վերադարձը»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:21 - 20 մայիսի, 2019
«Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում |tert.am|

«Նա ռևանշի է պատրաստվում». Սաակաշվիլին խորհուրդ է տվել Զելենսկիին ուշադիր լինել Պորոշենկոյի հետ պայքարում |tert.am|

tert.am։ Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է մոռանա Ռուսաստանի հետ բանակցությունների մասին, ինչպես նաև իր ողջ ուշադրությունը սևեռի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ պայքարին: Նման հայտարարություն Սաակաշվիլին արել է «Նաշ» հեռուստաընկերության եթերում: Սաակաշվիլին պարզաբանել է, որ Պորոշենկոն Զելենսկիից ընտրություններում կրած պարտության համար ռևանշի հույսով մի շարք միջոցներ է ձեռնարկում: «Ուկրաինան ստվերային պետություն է, այնտեղ մինչև հիմա ամեն ինչ ետնաբեմում է որոշվում, իսկ Զելենսկիին ասում են. «Բարի գալուստ մեր ակումբ, արի մեզ մոտ՝ ետնաբեմ, և այնտեղ մենք ամեն ինչ կլուծենք»: Այն, ինչ անում է Պորոշենկոն, մի քանի ամսից ռևանշ իրականացնելու համար է»,- ասել է Օդեսսայի նախկին քաղաքապետը: Խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին՝ Սաակաշվիլին հավելել է. «Մոսկվայի հետ ցանկացած տեսակի սիրաշահումները և միայն երկկողմ բանակցությունները ոչինչ չեն տա, քանի որ Մոսկվան նույնպես ունակ չէ համաձայնության գալու»:
08:34 - 19 մայիսի, 2019
Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին

Դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի գործող նախագահին

Մայիսի 16-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությանից հետո տեղի ունեցավ Ուկրաինայի ղեկավարի և դեսպանի զրույցը, որին ներկա էր նաև արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը։Պետրո Պորոշենկոն հետաքրքվել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներով:Դեսպան Սեյրանյանը հավաստեց, որ մեծ նվիրումով կիրականացնի իր պատասխանատու առաքելությունը հայ-ուկրաինական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։Զրուցակիցները համաձայնեցին քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտության շուրջ՝ նշելով նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում վերջերս ստեղծված Ուկրաինայի հետ բարեկամության խումբը կհանդիսանա միջխորհրդարանական գործակցության կարևոր գործիք:Կողմերը հատուկ ուշադրություն դարձրին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցերին, մասնավորապես, կարևորելով նաև հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը:
09:35 - 17 մայիսի, 2019