Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստան են մեկնել Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստան են մեկնել Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Տաջիկստանից և Ղրղզստանից

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամանակով ուղարկվել են Ղազախստանի Հանրապետություն՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։Դրանք ներառում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են լինելու պետական ​​և ռազմական կարևոր օբյեկտների պաշտպանությունը, օգնությունը Ղազախստանի իրավակարգի ուժերին իրավիճակի կայունացման և իրավական դաշտ վերադարձնելու գործում։ Ռուսաստանի Դաշնությունից ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են մտել օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները և զորամասերը։ Ներկայումս խաղաղապահ զորախմբի ռուսական մասը տեղափոխվում է Ղազախստանի Հանրապետության տարածք ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով։ Նրա կազմից առաջատար ստորաբաժանումներն արդեն սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները»,-ասված է հայտարարության մեջ։
11:53 - 06 հունվարի, 2022
Անհանգստությամբ հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին, խստորեն դատապարտում ենք բռնությունը, համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ

Անհանգստությամբ հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին, խստորեն դատապարտում ենք բռնությունը, համոզված ենք՝ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ղազախստանում տեղի ունեցող բռնությունը։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ․ «Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։  Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։
11:33 - 06 հունվարի, 2022
ՀՀ կառավարությանը կոչ ենք անում չսատարել ժողովրդի կամքը ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գործողություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

ՀՀ կառավարությանը կոչ ենք անում չսատարել ժողովրդի կամքը ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու գործողություններին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն հանրապետության» կուսակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ամանորից հետո Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետ կապված երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցություններ է նախաձեռնել անդամ-պետությունների ղեկավարների հետ, ինչը մեզ ամբողջական հիմք է տալիս համարելու, որ դեպքերը ստանում են խիստ մտահոգիչ ընթացք։ Հանուն Հանրապետության Կուսակցությունն այդ կապակցությամբ, հիմնվելով դավանած սկզբունքների եւ արժեքների վրա՝ հայտարարում է․ - Մենք չենք կարող անտարբեր լինել եւ մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իր անօտարելի իրավունքների՝ Ղազախստանի ժողովրդի խաղաղ, օրինական պայքարին, եւ մեր համոզմունքն է, որ այն չի՛ կարող ճնշվել ուժի, բռնաճնշումների միջոցով, այդ թվում այլ՝ բռնապետական երկներից ներգրավվող ուժերի կամ փոխառնված արատավոր փորձի կիրառման միջոցով։ Մենք դատապարտում ենք բռնության կամ բռնության կոչերի, սպառնալիքի ցանկացած դրսեւորում։ - Խստորեն դատապարտելի ենք համարում ցանկացած փորձ՝ Ղազախստանում կրկնել սովետական հանցագործ ռեժիմի գործելակերպը, այն խայտառակ պատմական փորձը, որը սերում է Բեռլինում (1953), Բուդապեշտում (1956) եւ Պրահայում (1968) կատարված վայրագությունից, դառնալով նորագույն պատմության խայտառակ էջերից մեկը։ - Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀԱՊԿ կոչված կառույցը, որը նույնիսկ հայտարարությամբ հրաժարվում է դատապարտել իր անդամ-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտելու փաստը, չի կարող եւ չպետք է դառնա տխրահռչակ «Վարշավյան պակտի» ժառանգորդը եւ վերածվի ժողովուրդների ազատությունը ճնշող գործիքի։ - Կոչ ենք անում ներքաղաքական դիմակայության կողմերին ջանք չխնայել հարցին խաղաղ հանգուցալուծում տալու ուղղությամբ, հիմք ընդունելով ազատասեր ղազախ ժողովրդի խաղաղ, օրինական կամարտահայտության եւ սեփական երկրի տերը լինելու սրբազան իրավունքը։ - Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պարտավորությունները, որոնք բխում են ՀԱՊԿ-ում անդամակցությունից եւ կազմակերպությունում տվյալ ժամանակահատվածում նախագահությունից, ՀՀ Կառավարությանը եւ իշխանություններին կոչ ենք անում, որպեսզի այդ պարտավորություններից բխող ընթացակարգերը նախաձեռնելիս դեմ չգնան Ազատության եւ Ժողովրդավարության արժեհամակարգից բխող սկզբունքներին եւ ակամայից չսատարեն ժողովրդի կամքը բռնությամբ ճնշելու, Ղազախստանի ինքնիշխանությունը սահմանափակելու, աղճատելու հնարավոր գործողություններին, հայտնվելով պատմության սխալ կողմում, ինչն անուղղելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետության եւ Հայ Ժողովրդի արմատական շահերին եւ բարի համբավին»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ 
01:28 - 06 հունվարի, 2022
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր․ Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Այս մասին ֆեսբուքյան գրառմամբ հայտնել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը․   «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»:
01:25 - 06 հունվարի, 2022
Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց |azatutyun.am|

Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց |azatutyun.am|

azatutyun.am: Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց, այս մասին հայտնում է GlobalCheck արգելափակումների մոնիթորինգային ծառայությունը, որի տվյալներով՝ ինտերնետ կապը չի աշխատում ինչպես բջջային, այնպես էլ լարային օպերատորների համար։ Ղազախստանում ինտերնետի ամբողջական արգելափակումը հաստատում է բրիտանական NetBlocks ընկերությունը, որը վերահսկում է ինտերնետի վիճակը ամբողջ աշխարհում: Ղազախստանի մի շարք կայքեր, այդ թվում՝ հանրապետությունում հայտնի զանգվածային լրատվամիջոցները, ներկայումս անհասանելի են։ Ղազախստանում հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ երեք օր առաջ բռնկված բողոքի ակցիան վերածվել է զանգվածային ցույցերի ողջ երկրով մեկ՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի։ Ցույցերն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, հաղորդվում է հարյուրավոր ձերբակալվածների մասին: Զոհերի և վիրավորների մասին մինչ այս պահը տեղեկություններ չկան:
17:58 - 05 հունվարի, 2022