Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Ռուսաստանը ԼՂ-ում իր գործողությունները համակարգում է Հայաստանի և Ադրբեջանի հետ. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

Ռուսաստանը ԼՂ-ում իր գործողությունները համակարգում է Հայաստանի և Ադրբեջանի հետ. Դմիտրի Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ղարաբաղում կա երկու հակամարտող կողմ, ինչպես նաև հրադադարի մասին համաձայնագիր, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները: Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը համակարգում է իր գործողությունները երկու երկրների հետ: Լրագրողի հարցին, թե ով է այժմ «գլխավորը» Ղարաբաղի հարցում, Պեսկովը պատասխանել է. «Իրականում այնտեղ գլխավոր չկա: Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը: Այն իրականացնելու համար ռուսական զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իր գործողությունները համակարգում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
17:55 - 04 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի բանաձևերով, ասում է Կրեմլի խոսնակը |azatutyun.am|

Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի բանաձևերով, ասում է Կրեմլի խոսնակը |azatutyun.am|

azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի՝ բավականին վաղ ընդունված բանաձևերով, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում, Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է․ - «Այդ ամենը նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում։ Ռուսաստանը իր դիրքորոշումը չի փոխել, որևէ երկիր չի փոխել, և ինչպես նախագահ Պուտինն է ասել՝ Ղարաբաղը չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից»։ Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ ում հետ են ռուս խաղաղապահները համաձայնեցնում իրենց քայլերը Ղարաբաղում։ «Տեղում որևէ մեկը գլխավոր չէ, կան հակամարտող երկու կողմեր՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են հայտնի հայտարարությունը։ Դրա իրագործման համար ռուս զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը համակարգում են իրենց գործողությունները թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
15:11 - 04 դեկտեմբերի, 2020
Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան
 |armtimes.com|

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան |armtimes.com|

armtimes.com: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում չկա օրենքի նախագիծ այն մասին, որով առաջարկվի ռուսերենն այդ երկրում հռչակել երկրորդ պետական լեզու։ Արցախի Ազգային ժողովի մամուլի եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, հարկ է համարում ընդգծել՝ առայժմ չկա։ Արցախում պատերազմն ակտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովում օրենքի նախագիծ է մշակվում, որի համաձայն ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։ Նման հեռանկարին այսօր անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը: Արցախի Ազգային ժողովի մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյանի հետ թեմայի շուրջ զրույցը ներակայացնում ենք ստորեւ․ - Պարոն Մարտիրոսյան, որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ Արցախում օրենքի նախագիծ է մշակվում՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու նպատակով։ - Այդպիսի նախագիծ առայժմ չկա իմ տեղեկությամբ, բայց ես վերջնական կասեմ Ազգային ժողովի համապատասխան ստորաբաժանումներում հարցումներ անելուց հետո։ Իմ կարծիքով այդպիսի նախագիծ չկա։ Առայժմ։ Ներկա պահին։ Որովհետեւ մի շարք նախագծեր, որոնք շրջանառության մեջ էին գտնվում հանձնաժողովներում, հետ են ուղարկվել կառավարություն, որպեսզի լրամշակվեն, համապատասխանեցվեն ներկա իրողություններին, իրավիճակի պահանջներին։ - Կառավարություն վերադարձված այդ նախագծերում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին նախագի՞ծ է եղել։ - Դա չի եղել։ Նախագծերը հետ են ուղարկվել մոտավորապես մեկ շաբաթ-տասը օր առաջ, երբ մեզ մոտ խորհրդակցություն է եղել խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների կազմով, եւ որոշել են, որ նախկինում, մինչեւ պատերազմական իրավիճակը ներկայացված նախագծերը վերադարձնեն կառավարություն։ - Ասացիք ռուսերենի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն առայժմ չկա։ Դա նշանակո՞ւմ է, որ ամեն դեպքում տեղեկություն ունեք, որ որոշակի քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ ընթանում են։ - Չէ, չէ, քննարկումներ չկան։ Երբ որ լինի նման օրենսդրական նախաձեռնություն, այդ ժամանակ կարող ենք ասել։ Օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունից է լինելու, դրա համար ստույգ ինֆորմացիա չեմ կարող տալ։ Դրանք շշուկներ են, ընդամենը խոսակցություններ են, որոնք արդեն բարձրացվել են, հասցվել լրատվամիջոցներին։ Մեկ այլ լրատվամիջոցից էլ են ինձ զանգահարել, նույն բանը հարցրել են, ասել եմ՝ այդպիսի բան չկա, որ լիներ, տեղյակ կլինեինք։ - Մեր զրույցի սկզբում «առայժմ» բառը հատուկ ընդգծեցիք, դրա համար եմ փորձում ավելի հստակեցնել։ - Առաժմ չկա, բայց ոչ ստանդարտային իրավիճակում ոչինչ չի կարելի բացառել։ - Իսկ հանրության, քաղաքական ուժերի շրջանում այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք, կա՞ն նման ձգտումներ, խմորումներ։ - Իմ անձնական՝ որպես հասարակ քաղաքացու կարծիքով, այդպիսի տրամադրություններ կան, գոյություն ունեն։ Քաղաքական ուժերի մասին ստույգ չեմ կարող ասել, արտախորհրդարանական ուժերը, խորհրդարանական ուժերը իրենց դիրքորոշումները կարտահայտեն, բայց ես զուտ հանրային տրամադրությունների ու տրամադրվածությունների մասին կարող եմ ձեզ ասել։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։    
21:35 - 02 դեկտեմբերի, 2020
Պեսկովը հերքել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի ավելացման վերաբերյալ տեղեկությունը
 |tert.am|

Պեսկովը հերքել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի ավելացման վերաբերյալ տեղեկությունը |tert.am|

tert.am: Կրեմլում սխալ են համարել ստեղծված տպավորությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրված ուժերն ընդլայնվել են. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է տարանջատել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված մարդասիրական կենտրոնի աշխատանքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ոչ, դա սխալ տպավորություն է»,- հայտարարել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողներից մեկի խնդրանքին՝ պարզաբանել՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելությունն ավելի է ընդլայնվել, քան ավելի վաղ հայտարարվել էր:  Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է անմիջապես խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար արձագանքի միջգերատեսչական կենտրոնի իրականացրած աշխատանքների տարբերության մասին։ «Մի կողմից պետք չէ դրանք ամբողջովին առանձնացնել, բայց պետք չէ նաև հակամարտող կողմերի շփման գծի երկայնքով կանգնած մեր ռազմական խաղաղապահներին խառնել հումանիտար կենտրոնի հետ»,- նշել է Պեսկովը և պարզաբանել, որ այդ կենտրոնը գործում է պատերազմի հետևանքով ավելի խորացած խնդիրների լուծման ուղղությամբ:  Պեսկովը նաև պատասխանել է նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ խոսակցությունների ընթացքում քննարկվել են պայմանավորվածությունների ընթացքին, ինչպես նաև վերահսկողության համատեղ կենտրոնի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր: 
16:01 - 25 նոյեմբերի, 2020
Կրեմլը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հարցով պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Պեսկով |tert.am|

Կրեմլը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հարցով պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան այդ պարզաբանումները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցով կանոնավոր շփումներ են իրականացվում», - ասել է Պեսկովը:Նրա խոսքով ՝ Կրեմլը չի ցանկանում մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ:«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ենք գնահատում: Ինչ վերաբերում է մեր համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար գլխավորն այն է, թե ինչպես պահպանել վերջերս հաստատված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես ապահովել բոլոր տեղահանվածների, փախստականների  վերադարձը և այլն: Եվ ինչպես վերահսկել այս խաղաղության պահպանումը»,-ավելացրել է Պեսկովը:
14:48 - 17 նոյեմբերի, 2020
Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Էրդողանի հրամանագիրը վերաբերում է մոնիտորինգի կենտրոնին. Պեսկով |armenpress.am|

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Էրդողանի հրամանագիրը վերաբերում է մոնիտորինգի կենտրոնին. Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  «Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ են ուղարկվելու թուրք զինվորականները: Ներքին ընթացակարգի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ»,-նշել է Պեսկովն՝ ավելացնելով, որ դա Թուրքիայի ներքին գործն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում համատեղ մոնիտորինգի  կենտրոն ստեղծելուն, ապա Պեսկովը նշել է, որ դա Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ համաձայնության արդյունք է: Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ:  Հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին: 
16:05 - 16 նոյեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի հարցում ուժային սցենարի շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումների անհամաձայնությունը չի խանգարում սերտ համագործակցությանը. Պեսկով |tert.am|

Լեռնային Ղարաբաղի հարցում ուժային սցենարի շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումների անհամաձայնությունը չի խանգարում սերտ համագործակցությանը. Պեսկով |tert.am|

tert.am: Թուրքիայի հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուժային սցենարի հարցում չի համընկնում Ռուսաստանի դիրքորոշման հետ։Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ դիրքորոշումների չհամընկնելը չի խանգարում Մոսկվայի ու Անկարայի սերտ համագործակցությանը։Նրա խոսքով՝ Թուրքիան ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային սցենարին հավանություն տալու հետևողական դիրքորոշում է զբաղեցրել։«Այս հարցում մենք լրջորեն համակարծիք չէինք և համակարծիք չենք մեր թուրք գործընկերների հետ։ Բայց սա մեզ չի խանգարում շարունակել սերտ համագործակցությունը բոլոր մակարդակներով, այդ թվում՝ ամենաբարձր», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:23 - 13 նոյեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքներն անհիմն են. Պեսկով |tert.am|

Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման համար Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքներն անհիմն են. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանին իբրև բավարար աջակցություն չցուցաբերելու հարցով բացարձակապես անհիմն են։ Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Պատասխանելով այն դիտարկմանը, թե ՌԴ-ն իբրև Էական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, և հայերի մի մասը Ռուսաստանի նման դիրքորոշումը դավաճանություն է որակում, Պեսկովն ասել է. «Կշտամբանքները Ռուսաստանի հասցեին բացարձակապես անհիմն են»։Նրա խոսքով՝ Մոսկվան, անշուշտ, Ռուսաստանի բարեկամն է համարում միաժամանակ ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնպես էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Պեսկովն ընդգծել է, որ միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները գնահատելն է թույլ տվել ՌԴ-ին անկողմնակալ միջնորդի դեր կատարել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում։«Մեզ համար թանկ է մեր ընկերությունը, պատմական ընկերությունը Ադրբեջանի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի հետ։ Միայն նման մոտեցումն է թույլ տվել Ռուսաստանին անկողմնակալ միջնորդի դեր խաղալ», - նշել է նա։
13:14 - 13 նոյեմբերի, 2020
Մոսկվան պարզաբանել է՝ ինչու է ընդունել Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռի խոցումից հետո |factor.am|

Մոսկվան պարզաբանել է՝ ինչու է ընդունել Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռի խոցումից հետո |factor.am|

factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Մոսկվան ընդունել է Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռ խոցումից հետո, քանի որ այն շատ արագ է հնչել։ «Սա իսկապես աղետ է, ողբերգություն, մեր երկու զինծառայողները զոհվել են։ Սա, իհարկե, ցավ է մեր բոլոր ռազմական ղեկավարների և զինված ուժերում ծառայող մեր բոլոր զինվորականների ու բոլոր քաղաքացիների համար»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը RT  հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի երկնքում ադրբեջանական ուժերի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի մասին: «Ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հանգամանքների անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությունները հնարավորություն տվեցին ընդունել այդ ներողությունները»,- ասել է Պեսկովը։
12:47 - 13 նոյեմբերի, 2020
Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Պեսկովը կրկին հերքում է Արցախում թուրք խաղաղապահների ներգրավվածության մասին լուրերը

Թուրք խաղաղապահների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը անհնար է առանց Երևանի և Բաքվի համաձայնության, բայց այդ հարցը չի քննարկվել: Այս մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է tass.ru-ն։«Մենք շարունակում ենք ելնել այն փաստից, որ խաղաղապահները ռուս զինվորականներն են, ովքեր արդեն տեղակայված են կողմերի շփման գոտում, - ասել է Պեսկովը։ Իսկ թուրքական զինուժի հետ փոխգործակցությունը կլինի մոնիտորինգի կենտրոնի շրջանակներում, որը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում»։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է համաձայնվել Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահների ներկայությանը, Կրեմլի խոսնակը ասել է, որ «այս թեման չի քննարկվել»։ «Սա չի կարող քննարկման թեմա լինել միայն Մոսկվայի և Անկարայի միջև։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնվեն դրան», - ասել է Պեսկովը, հավելելով, որ «այդպիսի պայմանավորվածություններ չկան»։ Մեկնաբանելով Անկարայի այն հայտարարությունները, թե թուրք խաղաղապահները Ղարաբաղում առաքելության մաս են կազմելու, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը ասել է, որ «այստեղ կարելի է ենթադրել, որ հասկացության մեջ որոշակի տարաձայնություններ կան»:
14:05 - 12 նոյեմբերի, 2020