Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել հանրային սննդի օբյեկտներում ծխելու սահմանափակող օրենքի առնչությամբ, տնտեսավարողները, մասնագետները, ըստ էության, դեմ չեն հակածխախոտային քաղաքականությանը, սակայն օրենքում խնդիրներ են տեսնում:  Աշխատանքային քննարկմանը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 2 տարի սպասել են օրենքի ուժի մեջ մտնելուն:  Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց՝ տնտեսական առումով վատ կանխատեսումներն ի կատար են ածվել: «Օրենքի բոլոր անկատարությունները և թերությունները հիմա մեզ պարզ երևում են: Օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են: Տնտեսավարողը դրվել է ի սկզբանե մեղավորի դիրքում: Այսինքն՝ օրենքն իրականացնելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսավարողը կարողանա այդ օրենքը կատարի»,-ասաց նա: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատեց. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչպես համարվել այդ վիճակին, այլ, թե ինչ անեն օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնելու համար»: Պիպոյանի խոսքով՝ այն օբյեկտներում, որտեղ օրենքը խախտվում է, մեծ ակտիվություն կա, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահվում է, պասիվություն կա: «Այո, այն մարդը, որը երեխայի հետ գնացել է սրճարան, ստիպված է կողքի սեղանների մարդկանց խնդրել, որ երեխայի մոտ չծխեն, այսօր կուրախանա, որ կա տեղ, որտեղ չեն ծխում: Եվ ոչ ոք չի ասում, որ մենք որպես պետություն հակածխախոտային օրենսդրության կարիք չունենք. այո, ունենք, և այս կարգավորումներն էլ իրենց շահառուներն ունեն: Խնդիրը նրանում է, որ պետք է կարողանանք այս ամենն անել ավելի մտածված ու ավելի ճիշտ»,-ասաց Պիպոյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հավելեց՝ չի կարծում, թե որևէ մի հասարակություն դեմ կարող է լինել հակածխախոտային քաղաքականությանը, սակայն ուժի մեջ մտած ռեֆորմի մեջ ինքը խնդիրներ է տեսնում: «Նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե նարգիլեի, թե սիգարի մասով, որը տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով: Բայց մյուս կողմից դա ազատ արտահայտվելու իրավունք է՝ նույնիսկ ինչ-որ իմաստով ի հաշիվ առողջության»,-ասաց Վարդևանյանը: Ըստ պատգամավորի՝ ներկայում,  այդ թվում՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, պետք է մտածել, թե ինչ անել հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կարևորեց ներդրողների համար կանխատեսելիության ապահովումը: «Քանի որ օրենքն ընդունված է, դրույթները մտել են ուժի մեջ, առնվազն այս փուլում օրենքը պետք է թողնել անփոփոխ: Շատ տնտեսավարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին»,-ասաց նա: Անդրադառնալով բացասական կարծիքներին՝ փոխնախարարն ասաց, որ իրենք էլ ունեն շատ դրական կարծիքներ ռեստորանների, ակումբների հաճախորդների, նաև տնտեսավարողների կողմից: ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ փակ տարածքներում չծխելու մասով կա կոնսենսուս: «Այսինքն՝ որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել»,-ասաց նա՝ հավելելով որ, սակայն, կարելի է քննարկել, թե որը համարել հանրային սննդի օբյեկտ, որը՝ ոչ: Պատգամավորը հայտնեց, որ հիմա քննարկում են լիցենզավորվող գործունեություն սահմանելու տարբերակը, որի առաջարկը եղել է նարգիլե ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում: Նա վստահեցրեց, որ այդ մասին քննարկումներ կան: «Կա նաև մեկ այլ բլոկ՝ առողջապահական թևը, որը ավելի կարևոր է: Եվ երբեմն, երբ մենք շատ ենք սկսում միայն տնտեսական հարցերի վրա ուշադրություն դարձնել, ստացվում է, որ առողջապահությունն ենք մոռացել և հակառակը»,-ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ լուծման տարբերակի դեպքում կլսեն տնտեսավարողների կարծիքը:
13:12 - 08 ապրիլի, 2022
Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 22-ին որոշում է ընդունել, որով լրացրել է մաքսային սակագնային կարգավորուման փաթեթն այն ապրանքների մասով, որոնցով ԵԱՏՄ երկրներում տնտեսական և պարենային կայունություն է ապահովվում։ Մասնավորապես, մինչև 2025թ. ապրիլի 30-ը կզրոյացվեն որոշ կակաո ապրանքների, մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը՝ պղնձի փայլատի, մինչև 2024թ. վերջ` նաև բեղմնավորված ձկան ձկնկիթի ներմուծման մաքսատուրքերը։ Այն նախկինում ներկրվում էր 8% մաքսային վճարով։ «Մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ձկնաբուծական արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն և հետագա զարգացմանը,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։- Ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արտադրողներին պահպանել հզորությունների օգտագործման առկա մակարդակը, ինչպես նաև՝ ծածկել փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը»։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել, որ մինչև 2023թ. ապրիլի 30-ը զրոյացվելու է 40 կգ-ից ավելի փաթեթներում ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և հագուստի արտադրության մեջ օգտագործվող մի շարք գործվածքների մաքսատուրքը։ ԵՏՀ խորհրդի՝ մարտի 17-ին ընդունված որոշման համաձայն՝ սննդամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների լայն տեսականի է ազատվելու ներմուծման մաքսատուրքից։ Որոշումը վերաբերում է նաև դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներին, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության արտադրանքի, շինարարության և տրանսպորտային արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:46 - 24 մարտի, 2022
ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: «Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները»,-ասաց Քերոբյանը: Նրա խոսքով՝ փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակում տնտեսավարողները ցածր արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից: Ըստ նախարարի՝ դա կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի, ինչպես նաև առևտրի ավելացմանը: Նախագծի ընդունման և կիրարկման դեպքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ակնկալվում է դրական ազդեցություն: Այսպիսով նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները:
12:48 - 23 մարտի, 2022
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ի թիվս այլ փոփոխությունների՝ նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները և այլն: «Բազմաթիվ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից ապրանք արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և զբաղեցնում է շատ ժամանակ: Օրինակ, Volterman դրամապանակները, որոնց միջին արժեքը համարժեք է 250 դոլարին, մի քանի օր է տևում, մինչև մաքսային ձևակերպումներն անցկացնեն: Ըստ էության՝ Հայաստանից բիզնես անելն աշխարհում և մանրածախ վաճառք իրականացնելը պրոբլեմատիկ է: Ուստի, առաջարկեցինք, և Կառավարությունն էլ պաշտպանեց այն տեսակետը, որ մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքների արտահանման ժամանակ ոչ մի մաքսավճար չվճարվի»,-ասաց նախարարը: Այս փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 մլն դրամի նվազում կլինի, բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն, նախարարի խոսքով, այս արգելքը վերացնելով՝ էապես կլավացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը: Քերոբյանը, պատասխանելով հնարավոր ռիսկի վերաբերյալ հարցին, ասաց՝ բացարձակ անտրամաբանական է համարում, որ որևէ մեկը, երբ պետք է արտահանի 1.5 մլն դրամի ապրանք, մի բեռնափոխադրման փաստաթուղթը դարձնի 2 բեռնափոխադրման, մի ստացողին դարձնի երկու, երկու անգամ անի բոլոր գործողությունները, որ մի քանի հազար դրամ գումար խնայի: Փոփոխությունը բացառապես ուղղված է փոքր արտահանողների համար արգելքը վերացնելուն:
12:23 - 16 մարտի, 2022
Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք: Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»: Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
15:34 - 14 մարտի, 2022
Կոչ ենք անում խուճապային տրամադրություններ չառաջացնել ու անհարկի գնումներ չկատարել․ Վահան Քերոբյանը՝ պարենային պաշարների մասին

Կոչ ենք անում խուճապային տրամադրություններ չառաջացնել ու անհարկի գնումներ չկատարել․ Վահան Քերոբյանը՝ պարենային պաշարների մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը։ «Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։ Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։ Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել»։
20:17 - 11 մարտի, 2022
Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները |armenpress.am|

Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներկայում ձվի պաշարներն այնքան են, որ առկա է ինքնաբավություն, նույնիսկ ավելցուկ: Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության ու թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ ավելցուկը դեպի դրական տեղ ուղղելու հարցը՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան (խմբ.- ձվի գնի տատանումներ): Ձվի շուկայում այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարողների կողմից, որոնց մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը: Շղթայաձև ռեակցիա է տվել: Ինչ վերաբերում է Զատիկի տոնին ընդառաջ ձվի գներին, ասեմ, որ մենք կարողանում ենք վերահսկել հարցերը: Երկու տարվա ընթացքում մեր տնտեսվարողները հասկացան, որ ապացուցողական բազան լավն է: Մեր հորդորն այն է, որ մենք ընդհանրապես ինտերվենցիա չունենանք»,-ասաց Գեղամ Գևորգյանը: Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսումնասիրել են հավի մսի ու կաթնամթերքի շուկաները: Նա նշեց, որ Հայաստան թռչնամիս ներկրվում էր հիմնականում Ուկրաինայից և հասկանալի պատճառներով աշխարհագրությունը կփոխվի՝ ԱՄՆ, Բրազիլիա:
13:54 - 03 մարտի, 2022
Կառավարությունն արձագանքում է պարարտանյութերի գնաճին. փոքր ֆերմերները կստանան աջակցություն |armenpress.am|

Կառավարությունն արձագանքում է պարարտանյութերի գնաճին. փոքր ֆերմերները կստանան աջակցություն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ գնաճ է գրանցվել՝ 2.5-3 անգամ: «Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում: Մենք խոսեցինք գյուղացիների, ֆերմերների հետ, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրով: Մասնավորապես, մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը»,-ասաց նախարարը: Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առավել խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա: Հետևաբար, աջակցության կարիք ունեն փոքր ֆերմերները: «Օգտվեմ առիթից և կոչ անեմ գյուղացիներին մաքսիմալ մշակել հողերը: Բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ: Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գները աճում են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,-ասաց նախարարը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ արձագանքում են գնաճին: Նրա խոսքով, վերջին տարիներին, պայմանական ասած, գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում: Առաջին պատճառը կորոնավիրուսն էր, երկրորդը՝ ուկրաինական զարգացումները: «Շատ դժվար է լավատեսական բան գտնել, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ աճում են գյուղատնտեսական արտադրանքի գները և այդ առումով հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում չկար: Մենք հասկանում ենք, որ կա մեկ այլ խնդիր: Կլիմայի փոփոխության հետևանքով մենք ամեն տարի ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում, մանավանդ, որ առկա է ջրային համակարգի մաշվածություն: Մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի խնդիրներին»,-ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալի է, որ օրգանական պարարտանյութերի արտադրությունը երկրում չի զարգացել, իսկ աշխարհում այդ տեսանկյունից այլ միտումներ են: Նա նկատեց, որ զարգացման ծրագրերն ամբողջ ծավալով չեն իրականացվում՝  ընդգծելով ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու հրամայականը:
12:02 - 03 մարտի, 2022
Ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ․ էկոնոմիկայի նախարարություն

Ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից ՀՀ տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ․ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու եւ նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։   «Գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե, որին կարող եք ուղարկել Ձեր հարցերը՝ [email protected]:   Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն հետեւյալի մասին՝ ընկերության անվանումը և ոլորտը, աշխատակիցների քանակը, տեղափոխման մոտավոր ժամկետները, տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը, պատասխանատու անձ, ում հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն:   Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship -ի եւ ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
22:59 - 28 փետրվարի, 2022
Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի տնտեսությանը և արդյունաբերությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի տնտեսությանը և արդյունաբերությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ Կառավարության հաջորդ նիստով պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա։
16:16 - 26 փետրվարի, 2022
Նշվել է գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը

Նշվել է գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը

Փետրվարի 25-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:    Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։  Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։   Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։  Նա նաև նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտի գերմանական առաջադեմ ընկերություններին Հայաստան բերելով։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է «Թրեյդ-ին» համակարգը, որը նոր մշակույթ է Հայաստանի համար և հնարավորություն կտա հին մեքենաները փոխարինել նորերով՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը։ Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ արդյունավետ համագործակցությանը։ Նա խոսել է նաև կրեատիվ արդյունաբերության զարգացման մասին և  նշել, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տեքստիլ արդյունաբերության և նորաձևության զարգացմանը Հայաստանում։ Այս համատեքստում նա նաև հետաքրքրություն է հայտնել դիտարկելու «Mercedes-Benz Fashion Week»-ը Հայաստան բերելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության և նորաձևության զարգացմանը։   Դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և նշել, որ  Գերմանիան հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։ Նա ասել է նաև, որ, չնայած 2 մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են։  Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։
11:25 - 26 փետրվարի, 2022
Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ»-ը այդպես էլ չի արտահանվում
 |civilnet.am|

Հայաստանում արտադրվող «Սպուտնիկ Լայթ»-ը այդպես էլ չի արտահանվում |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2021թ. դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե մի շարք երկրների հետ բանակցություններ են գնում Հայաստանում արտադրված «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը արտահանելու համար։ Հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը։ «Հայաստանի շուկան բավական փոքր է սպառման անհրաժեշտ ծավալն ապահովելու համար։ Հիմա արդեն մի շարք մերձավորարևելյան երկրների հետ բանակցություններ գնում են, նաև քննարկվում են որոշ աֆրիկյան երկրներ։ Այս ամեն ինչը [պատվաստանյութի արտահանումը – խմբ.] ռուսական գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, վստահ ենք, որ շուտով հնարավոր կդառնա»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դեռ արտահանման պայմանագրեր չկան։ Դեռ 2021-ի սեպտեմբերին Էկոնոմիկայի նախարարությունը և հայկակական «Լիկվոր» դեղագործական ընկերությունը հայտարարել էին կորոնավիրուսի դեմ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին: Նշվում էր, որ նմուշները ուղարկվել էին Ռուսաստան՝ Գամալեայի ինստիտուտ՝ որակի վերջնական հաստատման նպատակով։ Պատվաստանյութի մասին «Լիկվոր» ընկերությունը միայն իրականացնում է պատվաստանյութի շշալցումը՝ ՌԴ-ից ներկրված հումքի հիման վրա, իսկ դրա վաճառքով և արտահանմամբ զբաղվում է ռուսական Human Vaccine ՍՊԸ-ն։ 2022-ի հունվարի 4-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ»-ն այլևս օգտագործվելու է որպես երրորդ՝ բուստեր դեղաչափ։ Պատվաստանյութը գնվել էր ռուսական Human Vaccine ՍՊԸ-ից 25 հազար դեղաչափով՝ հատը մոտ երեք հազար դրամով, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ։ «Լիկվոր» ընկերությունից հայտնեցին, որ խմբաքանակն արտադրվել է իրենց կողմից և փոխանցվել ԱՆ-ին, իսկ արտահանման և արտադրության հարցերը որոշվում են ռուսական ընկերության և Հայաստանի կառավարության կողմից։ «Խմբաքանակն ամբողջապես արտադրվել է Հայաստանում և փոխանցվել առողջապահության նախարարությանը»,- հայտեցին ընկերությունից՝ հավելելով, որ ներկայում նոր խմբաքանակի արտադրության հայտ չեն ստացել։ Պատվաստանյութը դեռ չի արտահանվել CivilnetCheck-ին էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ արտահանման պայմանավորվածություններ այդպես էլ չկան, և բանակցությունները դեռ շարունակվում են։ «Արտահանումը այս պահին չի իրականացվում, սակայն բանակցություններ էին գնում այդ ուղղությամբ, իսկ թե որ երկրների հետ են բանակցություններ գնում, չենք կարող հայտնել, քանի որ դա առևտրային գաղտնիք է։ Մինչև հստակեցված վերջնական պայամանագրերը չլինեն, ընկերության անունից չենք կարող դրանք բացահայտել»,- փոխանցեցին էկոնոմիկայի նախարարությունից։ Այսպիսով՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությունը՝ Հայաստանում արտադրվող պատվաստանյութի՝ առաջիկայում արտահանման մասին, փաստացի, դեռևս իրականություն չի դարձել։  
18:23 - 16 փետրվարի, 2022
«Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից |civilnet.am|

«Մայլեռ» ներդրումային ծրագրի համար կառավարությունը շեղվում է խաղատների իր քաղաքականությունից |civilnet.am|

civilnet.am: Էկոնոմիկայի նախարարությունը շրջանառել է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։ Համապատասխան նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։ Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ավստրիական Doppelmayr ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև խաղատուն։ Հայաստանում շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը սահմանում է, որ խաղատան գործունեություն կարող է ծավալվել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում ու Մեղրիում։ Բացառություն կարող է լինել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը։ «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ի դեպքում ծրագիրը չի հասնում 40 միլիարդի, իսկ ծրագրի համար ընտրված տարածքն Ապարանում է։ Առավել մանրամասն՝ civilnet.am-ում  
21:36 - 15 փետրվարի, 2022
Վահան Քերոբյանը մասնակցել է «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնի շնորհանդեսին

Վահան Քերոբյանը մասնակցել է «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնի շնորհանդեսին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին մասնակցել է Հայ գործարարների ասոցիացիայի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսին։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Նարեկ Տերյանը։  Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Շնորհանդեսին ներկա էին նաև հայկական այն ընկերություները, որոնք ներկայացված են կամ մտադրություն ունեն դուրս գալ ռուսաստանյան շուկա։  «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հայկական արտադրատեսակների արտահանման զարգացումն է։ Առևտրի կենտրոնը գտնվում է Մոսկվայի հարավային գլխավոր մայրուղիների և ծայրամասային երկաթգծերի հարևանությամբ։ Կենտրոնի պաշտոնական բացումը նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակի վերջում։  Առևտրի կենտրոնում տեղակայված են լինելու շուրջ 1802 խանութներ և տաղավարներ, որտեղ կարող են ներկայացվել անմիջապես մատակարարներից տարատեսակ ապրանքներ՝ սննդամթերք, հագուստ, շինանյութ, գործվածքներ:   Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։  Նախարարը ողջունել է «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծումը և նշել․ ««Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում հայկական ապրանքները կարող են առանց ավելորդ քաղաքական ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում, մասնավորապես Մոսկվա քաղաքում։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակել, որպեսզի այս ենթակառուցվածքը լինի շատ պահանջված ու հաջողված։  Դեռևս մեկումես տարի առաջ մենք չունեինք նման ենթակառուցվածք, ինչի արդյունքում որոշակի պահի մեր արտադրողները լոգիստիկ խնդիրների առջև կանգնեցին․ այժմ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կարող ենք աշխատել արտահանման մեր ամենամեծ շուկայում»։    «2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ մենք կանգնեցիք մի փաստի առաջ, որ հայ արտադրողները սկսեցին խնդիրներ ունենալ  իրենց գյուղմթերքն իրացնելու հարցում։ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում ընդունվեց ստեղծել հայկական արտադրողների համար բաց և առաջնային իրավունքներով օժտված առևտրային գոտի, և այսօր մենք հավաքվել ենք տեսնելու այդ նախագծի իրագործումը», - ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։    Հայ ձեռներեցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն իր հերթին համառոտ անդրադարձել է ասոցիացիայի գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը։  Միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրենը ներկայացրել է կենտրոնի առավելությունները, գրանցված կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:  Հայ գործարարների ասոցիացիան ստեղծվել է հայազգի գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի հզորացման, երկու երկրների շուկաները միմյանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով։ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
21:26 - 15 փետրվարի, 2022