Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Նրա խոսքով՝ Ավստրալիայի իշխանության ներկայացուցիչները Պեկին չեն մեկնի, սակայն ավստրալացի մարզիկները ներկա կլինեն միջազգային մրցումներին։ Խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը չի մեկնի Օլիմպիական խաղերին, բայց ամերիկացի մարզիկներին թույլատրվել է ինքնուրույն որոշումներ կայացնել խաղերին մասնակցելու վերաբերյալ։ Չինաստանի Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նոր Զելանդիան, իսկ Մեծ Բրիտանիան վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչակազմի ներկայացուցիչներին: Ըստ պարբերականի, քննարկվող տարբերակներից մեկը նախարարների և այլ պաշտոնյաների՝ Պեկին մեկնելուց հրաժարվելն է, սակայն երկիրը կարող է պաշտոնապես ներկայացնել Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլայն Ուիլսոնը։ Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է քաղաքական չեզոքություն պահպանել։ ՄՕԿ-ը բացատրել է, որ խաղերին պետական ​​պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է:
12:11 - 08 դեկտեմբերի, 2021
Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները. Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանոմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Հանդիպմանը ներկա են եղել բարեկամական խմբի անդամներ Բաբկեն Թունյանը, Լենա Նազարյանը, Գուրգեն Արսենյանը: Ողջունելով հյուրին՝ Հակոբ Արշակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանում Չինաստանի դեսպանության և ՀՀ Ազգային ժողովի միջև առկա է արդյունավետ համագործակցություն: Այս հարցում ԱԺ փոխնախագահն ընդգծել է դեսպանի ուրույն դերակատարությունը: «Հայ-չինական հարաբերությունները շարունակում են վերընթաց ուղի ապահովել, փոխվստահության ու փոխըմբռնման ընդլայնման հնարավորություններ կան: Հայաստանը շահագրգիռ է խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական և հումանիտար»,- փաստել է խորհրդարանի փոխխոսնակը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը: Ըստ Ֆան Յոնգի՝ պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը, որոնց թիվը նվազել է համավարակի պատճառով: Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանն առանձնակի կարևորել է այս ձևաչափի գործուն նշանակությունը օրենսդիրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ օրակարգի առաջմղման հարցում: Լենա Նազարյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին և այս հարցում կարևորել Չինաստանի աջակցությունը մեր երկրին: Գուրգեն Արսենյանը երկկողմ համագործակցության ընդլայնման համատեքստում խոսել է կրթական, մշակութային ծրագրերի իրականացման անհրաժեշտության մասին և հավելել, որ դա հնարավորություն կտա երկու ժողովուրդներին փոխադարձաբար ծանոթանալու մշակութային արժեքներին: Բաբկեն Թունյանը, կարևորելով տնտեսական համագործակցության խթանումը,  կարծիք է հայտնել, որ չնայած համավարակին՝ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան հիմնականում պահպանվել է: Պատգամավորն անդրադարձել է երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությանը: Կողմերը կարևորել են նաև համագործակցության խթանումը զբոսաշրջության ոլորտում:
14:50 - 26 նոյեմբերի, 2021
Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր |armenpress.am|

Սի Ծինպինը եւ Բայդենը քննարկել են երկկողմ հարաբերությունների ռազմավարական հարցեր |armenpress.am|

armenpress.am: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական եւ հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Կողմերը կարծիքների լիակատար եւ խորը փոխանակում են  կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ եւ հիմնարար խնդիրների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարեւոր հարցերի  շուրջը»,- նշում է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, երկու ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել է 08:46-ին (Երեւանի ժամանակով 04:46-ին): Առաջին կեսը տեւել է շուջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) եւ տեւել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ երկու ղեկավարների բանակցությունները տեւել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ վերջին հեռախոսազրույցը կայացել է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:17 - 16 նոյեմբերի, 2021
Պատրաստ ենք աջակցելու արտահանման շուկաների բացահայտմանն ուղղված ցանկացած նախաձեռնության. Վահան Քերոբյան

Պատրաստ ենք աջակցելու արտահանման շուկաների բացահայտմանն ուղղված ցանկացած նախաձեռնության. Վահան Քերոբյան

Չինաստանը Հայաստանի համար հիմնական արտահանման ուղղությունների ցանկում է, սակայն ծավալային առումով ապրանքների արտահանումը կազմում է շուրջ 300 մլն դոլար։ Շատ չնչին է նաև դեպի Չինաստան ծառայությունների արտահանումը, եթե հաշվի առնենք այն չիրացված ներուժը, որ առկա է այդ հսկայական շուկայի հետ մեր փոխհարաբերություններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:   «Այսօր մասնակցել եմ «Արտահանիր դեպի Չինաստան. մեծ նպատակներ և մեծ ձեռքբերումներ» միջոցառմանը, որը կազմակերպել են Թոդ Ֆաբաքերն ու իր թիմը, որը Գյումրիում խոշորագույն Digital Pomegranate IT ընկերության և Distrikt քաղաքաշինական ծրագրի հեղինակն է։   Digital Pomegranate-ը բացառություն է այս համատեքստում, քանի որ իր հաճախորդների մեծ մասը հենց չինական ընկերություններ են։   Նման նախաձեռնությունները շատ կարևոր են մեր չինական օրակարգը ձևավորելու և այսօրվա իրավիճակի մեջ բեկում մտցնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել արտահանման շուկաների բացահայտմանն ու բազմազանեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության»,- գրել է նախարարը:
13:31 - 06 նոյեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն Չինաստանը չի դիտարկվում որպես հակառակորդ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Չինաստանը չի դիտարկվում որպես հակառակորդ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի ծրագրում իր կազմում ներառել երկրների Ասիայից կամ Աֆրիկայից: Այս մասին իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Ստոլտենբերգը նշել է նաև, որ Չինաստանը ՆԱՏՕ-ի կողմից չի դիտարկվում որպես հակառակորդ: «Մենք կարևորում ենք Չինաստանի ներգրավումն այնպիսի հարցերում, ինչպիսիք են սպառազինության և կլիմայական փոփոխությունների վերահսկումն է»,- ասել է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդրադառնալով Ռուսաստանին, նշել է, որ այդ երկիրը կառույցի հարևանն է, ում հետ պետք է տարբեր հարցեր քննարկել, այդ թվում և սպառազինությունների վերահսկողությունը: «Երկխոսությունը չափազանց կարևոր է, քանի որ մենք ցանկանում ենք կանխել նոր սառը պատերազմը և սպառազինությունների մրցավազքը»,- ասել է նա:
17:24 - 09 հոկտեմբերի, 2021
Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը |armenpress.am|

Ջո Բայդենը եւ Սի Ծինպինը քննարկել են Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ քննարկել է Տայվանի շուրջ ստեղծված իրադրությունը, եւ որ ԱՄՆ-ը մտադիր է պահպանել սեփական օրենքը Տայվանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել Տայվանում ՉԺՀ-ի «սադրանքները», որոնց տակ նրանք հասկանում են ՉԺՀ-ի օդուժի ենթադրյալ թռիչքները Տայվանի օդային պատասխանատվության գոտի: «Ես Սիի (Ծինպին) հետ խոսել եմ Տայվանի մասին: Մենք համաձայն ենք, մենք կպահպանենք Տայվանի վերաբերյալ համաձայնությունը: Ես հասկանալ եմ տվել, որ չեմ մտածում, թե մեզ հարկավոր է ինչ-որ այլ բանով զբաղվել, բացի այն, թե ինչպես պահպանել համաձայնությունը»,-ասել է Բայդենը: 1979 թվականի ամերիկյան օրենքը սահմանում է՝ աջակցություն միասնական Չինաստանի սկզբունքին, թեեւ նախատեսում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Տայվանին: ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան: Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին: 1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Տայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:10 - 06 հոկտեմբերի, 2021
Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

Չինաստանի ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն: Նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Չինաստանի ողջ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Ես այստեղ եմ՝ իմ հարգանքն ու բարեկամությունն արտահայտելու Չինաստանի ժողովրդի հանդեպ: Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերությունները»,- ասել է նախագահ Սարգսյանը: Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության համար: «Մենք բարձր ենք գնահատում, որ եկել եք՝ շնորհավորելու մեր ազգային տոնը: Սա մեր բարեկամությունը փաստող օրինակներից մեկն է, և վկայում է այն մասին, որ Դուք կարևորում եք ամուր երկկողմ հարաբերություններ կառուցելու ջանքերը»,- նշել է դեսպանը: Նախագահ Սարգսյանն ու դեսպան Ֆան Յունն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, խոսել համագործակցության խորացման հնարավորությունների մասին, ինչպես նաև կարևորել երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացումն ու կապերի սերտացումը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Չինաստանն իր զարգացման ճանապարհով ցույց է տվել, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ժողովուրդ, հիմնվելով իր ազգային առանձնահատկությունների, մշակույթի, ժառանգության, ավանդույթների վրա, պետք է գտնի զարգացման իր սեփական ուղին և քրտնաջան, կազմակերպված ու կարգապահ աշխատանքով փորձի հասնել հաջողության: «Մեր երկրի համար այս բարդ փուլում մեզ համար ևս կարևոր է գտնել զարգացման ու հաջողության մեր սեփական ուղին՝ օգտագործելով մեր առավելությունները, օրինակ՝ սփյուռքի ներուժը և տեխնոլոգիական զարգացման հնարավորությունները»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում նա անդրադարձել է նաև մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակում ակնկալվում է համագործակցություն նաև չինական տեխնոլոգիական ընկերությունների հետ: Նախագահը նշել է նաև, որ ուրախ կլինի ավելի ընդգրկուն չինական ներկայություն տեսնել Հայաստանում կազմակերպվող մի շարք միջոցառումների և, մասնավորապես, առաջիկայում Դիլիջանում կայանալիք Մտքերի հայկական գագաթնաժողովին:    
15:13 - 01 հոկտեմբերի, 2021
Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը: «Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:05 - 22 սեպտեմբերի, 2021
Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը. Չինաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Քեցյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն,Պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Անցած տարվանից հաղթահարելով կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցությունը՝ անընդհատորեն ամրապնդվում է Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, անշեղորեն զարգանում է «մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ շինարարության շրջանակում համագործակցությունը: Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ՝ հայ-չինական հարաբերությունների զարգացման նոր բովանդակություն կերտելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն»:
16:34 - 21 սեպտեմբերի, 2021