Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Քննարկվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավարի տեղակալ Նաննա Ակաուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը, հայտնում են մարզպետարանից:   Մարզում ծրագրեր են իրականացվում դպրոցամերձ տարածքներում պտղատու ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ, որը երեխաներին կապահովի ոչ միայն թարմ ու բազմազան սննդով, այլև կբերի լրացուցիչ եկամուտներ դպրոցի այլ կարիքները հոգալու համար։ Անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզում ցորենի արժեշղթայի զարգացման, ինչպես նաև հատիկաընդեղենի մշակության արժեշղթայի զարգացման ծրագրերին։   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊՀԾ-ի հետ համագործակցության այլ հնարավորություններ։  
12:34 - 07 մայիսի, 2021
«Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել»․ Կողբում տնկվեց 7000 ծառ

«Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել»․ Կողբում տնկվեց 7000 ծառ

2020 թվականի հոկտեմբերին լրացավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակը, ինչի առթիվ Տավուշի մարզի Կողբ համայնքի վարչական տարածքում` 5 հեկտար հողատարածքում, տնկվեց 7000 անտառային, անտառային-պտղատու եւ գեղազարդ ծառ: Հիմնադրամի կազմակերպած ծառատունկից հավաքագրված ամբողջ գումարն ուղղվելու է Կողբ գյուղում կառուցվող «Թումո» կենտրոնի շինարարությունն ավարտին հասցնելուն։ Կենտրոնի կառուցմանը աջակցում էին հենց իրենք՝ այցելուները, որոնք նախօրոք ամրագրել  էին իրենց անվանական ծառերն ու եկել Կողբ՝ տնկելու դրանք։ Կողբ գյուղում կառուցվող «Թումո» կենտրոնում տեխնոլոգիական կրթություն կստանան 1000 պատանիներ՝ Կողբից եւ հարակից բնակավայրերից, ինչպես նաեւ մոտակա զորամասի զինծառայողները։ Կառուցվելիք կենտրոնի բետոնային աշխատանքներն ավարտին են հասցվել, եւ այցելուները հնարավորություն ունեցան շրջելու շինհրապարակի տարածքում։ Այցելուները եւ հյուրերը Կողբի թանգարանային ցուցանմուշների սրահում ծանոթացան գյուղի անցյալին եւ ապրելակերպին։ Ցուցասրահում պահպանված էին Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների նամակներն ու սեւ թղթերը։ Կողբից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 750 հոգի, զոհվել՝ 276-ը։ Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը նշեց, որ պատրաստվում են վերծանել նամակները եւ ներկայացնել այցելուներին։ «Այստեղ փորձել ենք ներկայացնել գյուղի պատմությունը, կան մեզ համար ե՛ւ ցավալի, ե՛ւ հպարատանալու առիթ տվող իրադարձություններ»,–նշեց նա; Այնուհետեւ Կողբի Գեղարվեստի դպրոցում այցելուները ծանոթացան սաների աշխատանքներին։ Տնօրենը նշեց, որ դպրոցում աշխատում է տասը ուսուցիչ, որոնք հիմնականում աջակցություն չեն ստանում ո՛չ պետությունից, ո՛չ համայնքից։  «Դպրոցը ինքնաբավ դարձնելու ճանապարհին ենք։ Ունենք ոչ միայն նկարչական ճյուղերի խմբակներ, այլեւ քանդակագործություն, կավագործության, այժմ նաեւ 3D մոդելավորման, արդեն պատվերներ ենք ստանում, ցանկություն ունենք նաեւ ստարտափ հիմնելու։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրցունակ կադրեր տանք․ մինչ այս ունեցել ենք 120 ուսանող»,–նշեց տնօրեն Կարապետ Ղուլիջանյանը՝ հավելելով, որ իրենց ուսանողները, կրթություն ստանալով, վերադառնում են գյուղ՝ անվճար հիմունքներով ուսուցիչների գործը շարունակելու։  Այնուհետեւ միջոցառման մասնակիցները ուղեւորվեցին դեպի «Զիկատար» պետական Արգելոց՝ տնկելու իրենց անվանական ծառերը։ Օրվա վերջում տեղի ունեցավ երաժշտական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան «Լավ էլի» եւ «Թմբաթա» երաժշտական խմբերը։ Միջոցառումը երզրափակվեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանի խոսքով․ «Մենք պատերազմը պարտվեցինք, բայց խաղաղությունը պարտավոր ենք հաղթել եւ հենց այս ձեւով»։ Զարա Խաչատրյան
19:41 - 02 մայիսի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան փ. 35/1ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Պ.Սևակի փ. 8, 8/1, 8/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հ.Ներսիսյան փ. 5, 5/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ահարոնյան փ. 1, 1/7-1/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 6 շենք և սեփական տներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թամանյան փ. 3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան, Զարոբյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 1, 3, 4, 12, 13, 14 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 15 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և 14 փողոցի 2-րդ նրբանցքի սեփական տներ, թիվ 75 դպրոց, Շիրակի փ․45 շենք, Արագածի փ․26, Մայիսի 9-ի փ․51 շենքեր, Արագածի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր թաղ, Նար-Դոսի փողոցներ, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Ակունք գյուղ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, թաղամաս մասնակի, 14։00-16։50 Եղվարդ համայնք՝ Երևանյան, Ազատամարտիկների, Կնունյանց, Հովհաննիսյան, Սաֆարյան, Տերյան, Ղազարյան, Գագարինի, Շինարարների, Թումանյան, Չարենցի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 15։00-17։00 Բալահովիտ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-16:00 Շատին գյուղ մասնակի,   Տավուշի մարզում՝ 10:30-15:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա փ. 68, 70 շենքեր և հարակից սեփական տներ:
09:43 - 30 ապրիլի, 2021
Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

Մի քանի ժամով լույս չի լինի Երևանում և Հայաստանի 8 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանանց փ. 5ա շենք, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ, Մաշտոցի պող. 54, Կորյունի փ. 21, 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Բեռնակիրների փ. 28-85 սեփական տներ, 11:00-17:00 Ա.Խաչատրյան փ. 26/1, 26/2 շենքեր, Արաբկիր 49 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 3 շենք, Քեռու փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 75 դպրոց, Ներքին Շենգավիթ 1, 2, 3, 4, 7, 8, 9 12 փողոցների սեփական տներ, թիվ 9 պոլիկլինիկա, Շիրակի փ․30, Կարմիր Բլուր փ․27ա շենքեր ,Շիրակի փ․3-րդ նրբանցքի սեփական տներ, Արտաշիսյան փ. 79 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-12։00 Կարին գյուղ և Գիտավան 1, 2 թաղամասեր, 11։00-13։00 Արագածավան գյուղի հարակից տարածքներ, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք` Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Զորակ գյուղ մասնակի, 10:30-13:00 Մրգավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Դալար գյուղ մասնակի, 13:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 13:30-16:00 Արտաշատ քաղաք` Իսակովի փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի, 11:00-15:00 Քարագլուխ գյուղ մասնակի, Տավուշի մարզում՝ 10:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Կամոյի փողոց, 11:00-14:00 Դիլիջան համայնք` Պարզ լճի փողոց, Թեղուտ գյուղ, Թբիլիսյան խճուղի մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-15:30 Արծնի և Ապավեն գյուղեր, 11:00-17:00 Օձուն, Դանուշավան Արդվի, Աքորի, Կաճաճկուտ, Ամոջ և Հագվի գյուղեր, Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Արթիկ քաղաք` բացառությամբ Շահումյան, Բաղրամյան, Տուֆագործների, Պռոշյան, Սայաթ-Նովա փողոցներ), Անկախության հրապարակ, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, Սյունիքի մարզում՝ 10:00-12:00 Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտան, Շամբ, Գետաթաղ, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բժանորդներ, 10:00-11:30 Քարահունջ գյուղ մասնակի, 10:00-11:00 Սիսիան քաղաք` Մաքսիմ Գորկի, Եսենինի, Ն.Ստեփանյան, Արցախի փողոցներ, 11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Սպանդարյան, Կոմիտասի, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Մելիք Թանգի, Հովնան Որոտնեցի փողոցներ, 13:00-14:00 Սիսիան քաղաք՝ Գ.Լուսավորիչ, Տեր-Ղազարյան փողոցներ, Ադոնցի փ. 3, 6 շենքեր և Սիսական փ. 19 շենք, 14:30-15:30 Սիսիան քաղաք՝ Ադոնցի նրբանցք, Ա.Մանուկյան, Լալայան, Աբովյան, Արցախի փողոցներ:
10:30 - 26 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5, 11/3, 11/4, 15/1, 17, 17/3 շենքեր, Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 2-10 շարքեր մասնակի, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ. 6 շենք, Աէրացիա թաղ. 1/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կիևյան փ. 10 շենք, Վաղարշյան փ. 15 շենք, Արաբկիր 49 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կոմիտասի պող. 12/1 շենք, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանուշյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 29 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վ.Դավթյան փ. 1/4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սունդուկյան փ.13, 15, 15/4 շենքեր, սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14, 14/1, 14/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 47/1 շենք, Շարուրի փ․ 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35 շենքեր, Շարուրի փողոցի օժանդակ տնտեսություն, Շևչենկո փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Պապովի, Տիմիրյազևի փողոցներ սեփական տներ, Աէրացիա թաղ. 1, 2, 1/1ա, 3, 3/1, 21/ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Արա Գեղեցիկի, Սաֆարյան, Նոր Թաղ, Նար-Դոսի, Պարույր Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16 շենքեր, 49 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Գեղաշեն և Նոր-Գյուղ գյուղեր մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Դարակերտ գյուղ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-14:00 Հովտաշատ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի, 13:30-14:30 Շահումյան գյուղ մասնակի, 13:00-15:00 Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի , Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նալբանդյան, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան, Բաղրամյան փողոցներ մասնակի, Գետափ գյուղ մասնակի, 10:00-16:00 Վայք քաղաք՝ Ջերմուկի խճուղու 51, 53 և Սարավանի 23 շենքեր,   Տավուշի մարզում՝ 11:00-13:00 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի Զինավան,   Սյունիքի մարզում՝ 10:00-11:30 Սիսիան քաղաք` Շահումյան, Սպանդարյան, Րաֆֆի փողոցներ մասնակի, Խրիմյան, Մայիսյան, Հովնան Որոտնեցի փողոցներ, 12:00-13:30 Սիսիան քաղաք՝ Բակունցի, Տիգրան Մեծի, Առուստամյան, Աղայան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Սայաթ-Նովա փողոց, 14:00-15:00 Սիսիան քաղաք՝ Տերյան, Թումանյան, Րաֆֆի փողոցներ մասնակի և Կամո փողոց:
09:22 - 23 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Խորենացի փ. 6-12, Մաշտոցի պող. 6, Զաքյան փ. 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան Առինջ՝ 1-ին զանգ.՝ Բաբաջանյան նրբանցք 17 (2/11) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 3, Փափազյան փ. 22ա, Բաբայան փ. 36, Կիևյան փ. 10, Բաղրամյան պող. 53 շենքեր և հարակց ոչ բնակիչ-բաժանորդներ, Հ․Հովհաննիսյան և Պապովի փողոցների սեփական տներ, Արտաշիսյան փ. 54, 56, 58, 60, 60ա, 62 շենքեր, Արտաշիսյան նրբանցքի սեփական տներ, Կատովսկու, Մուսայելյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Սարգսյան, Միրաքյան փողոցները և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 11:00-17:00 Աշտարակ քաղաք՝ Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Պռոշյան, Ս․Շահազիզի, Շիրազի և Տերյան փողոցներ,   Արարատի մարզում՝ 10:00-14:00 Դարակերտ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:30-14:30 Այգեստան, Բերդիկ և Հնաբերդ գյուղեր մասնակի, 10:30-16:00 Մրգավան գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-15:00 Գետափ գյուղ մասնակի, 10:00-16:00 Կարմրաշեն և Հեր Հեր գյուղեր, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Ավագյան, Խանջյան, Բաղրամյան փողոցներ մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-15:00 Արջուտ գյուղ, Արջուտ կայարան և Սավաշի զինավան,   Տավուշի մարզում՝ 10:00-15:00 Դիլիջան համայնք`Հովք, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 09:15-11:15 Լեռնաձոր գյուղ մասնակի, 11:00-17:00 Շաղաթ գյուղ մասնակի:
09:28 - 22 ապրիլի, 2021
Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը

Տավուշի մարզպետը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ երկրին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար, իր պատրաստակամությունը հայտնել՝ մարզի հետ համագործակցությունն էլ ավելի առարկայական դարձնելու ու զարգացնելու։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում նաև Արցախյան 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքներին աջակցելու հարցը։ Կարևորվել է համագործակցության զարգացումը ապակենտրոնացված համագործակցության, կրթության, գյուղատնտեսության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում։ Անդրադարձ է եղել Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի հետ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին, մասնավորապես, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից ստեղծված ՀիմնաՏավուշ զարգացման հիմնադրամի գործունեությանը։ Մարզպետի ուղեկցությամբ Ֆրանսիայի դեսպանն այցելել է նաև Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ սկսած 2015-2016 ուստարվանից ֆրանսերենն ուսումնասիրվում է խորացված եղանակով։
17:04 - 21 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հերացի փ. 10-16 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Պուշկին փ. 21/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Գայի պող. 10/6 հասցեի ոչ բնակիչ-բաժանորդ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 16, 45 շենքեր և հարակից սեփական տներ, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ-ի դիահերձարան և ծննդատան շենքեր, Գյուրջյան փ. 8 հասցեում գտնվող “Նորք” ՇՇ-ի շենք, Նոր Նորք 5-րդ զանգ,՝ Մառի փ. 9, 10, 12, 13 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 7-րդ փողոցի սեփական տներ, Նորք 7-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Արշակունյաց պող. 26 շենք, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցքների սեփական տներ, 11:00-17:00 Շիրակի փ․ 21, 4/7, 21ա շենքեր, Շիրակի փողոցի սեփական տներ, Հ․Հովհաննիսյան, Մարքվարտի փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 2, 7, 8, 9 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Սարգսյան, Միրաքյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արցախի փ. 1, 1բ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 5 շենք, Արաբկիր 37փ. 1ա շենք, Գրիբոյեդով փ. 21/4 շենք, Կոմիտասի պող. 2 շենք, Ն.Տիգրանյան փ. 14 շենք, Շրջանցիկ Թունել սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դումանի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Գոռ Նան” ՍՊԸ, քաղ․ Բ․Կառնազյան, քաղ․ Մ․Սարգսյան, ջրային կառույցներ, Ռուս ուղղափառ եկեղեցի, “Երքաղլույս” ՓԲԸ, “Լուգանսկ” ՍՊԸ, “ԿՍՄՊ․ՍՈԳ․ՍՏՊՈՅ”, “Սաութրեյդ”, “Ֆորմատ-ավտոմոնտաժ” ՍՊԸ-ներ, քաղ․ Կոզմոյան, քաղ․ Ա․Քեոյան, քաղ․ Ե․Եղիշյան, քաղ․ Է․Ճաղոյան , “Իմիջ Մ․Գ.”ՍՊԸ, քաղ․ Ա. Մարգարյան, “Միկա Քորփորեյշն” ՓԲԸ, “Նուշիկյան ասոցիացիա” ՍՊԸ, ՊԱԿ, ջրային կառույցներ, “ՍԻՓԻ ԷՍ ՕԻԼ Քորփորեյշն”, “Ռան Օյլ” ՍՊԸ-ներ, քաղ․ Վ․Մաթոսյան, քաղ. Վ․Բեյրության, քաղ․ Կ․Պողոսյան, քաղ․ Դավթյան, Ա․Սարգսյան, Միրաքյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-17:00 Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնավան գյուղ, 10:00-14:00 Դարակերտ, Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-16:00 Մրգավան գյուղ մասնակի, Վեդի քաղաք` Կասյան, Արամ Եղյան փողոցներ մասնակի, 11:00-14:00 Գոռեվան, Դաշտաքար, Շաղափ գյուղեր մասնակի, 11:00-15:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10:00-13:00 Եղեգնաձոր քաղաք՝ 26 Կոմիսարների փողոց և Նորավան թաղամաս մասնակի, Սյունիքի փ. 4 և 9, Համբարձումյան փ. 6, Այգեձորի փ. 2բ, Պռոշյանի փ. 67 սեփական տներ Երևանյան խճուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-16:00 Սարավան գյուղ, 11:00-15:00 Ագարակաձոր գյուղ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Քանաքեռավան համայնք՝ 9, 10, 11 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Բյուրեղավան համայնք՝ “Կրիստալ”, “Հայտարբենյութմեծառ”, “Ալմաքար”, “Բել Գլաս”, “Անդրանիկ և Հարություն” ՍՊԸ-ներ, Հայռուսգազարդ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Եղվարդ համայնք՝ Շահումյան, Սպանդարյան, Գայի, Խանջյան, Սայաթ- Նովա, Զաքարյան, Արա Գեղեցիկ, Սաֆարյան, Նոր թաղ, Նար Դոս, Պ․ Սևակի թիվ 1, 2, 3 փողոցներ, Չարենցի, Կոմիտասի, Պռոշյան, Իսահակյան, Շիրակի փողոցներ մասնակի, Կալեր թաղամաս մասնակի, Ծիրանանոց, Բոլոր հողեր թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ թիվ 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, 11։00-17։00Ձորաղբյուր, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00–16։00 Զոլաքար և Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Տավուշի մարզում՝ 10:30-13:30 Դիլիջան քաղաք՝ Կամո փողոց, 11:00-13:00 Դիլիջան համայնք` Թեղուտ գյուղ, Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղի մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Սարահարթ, Գոգարան, Գեղասար, Կաթնաջուր գյուղեր և Շիրակամուտ գյուղ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 09:20-11:20 Խաչինա գյուղ, 10:30-13:00 Գորիս քաղաք` Սյունիքի, Մաշտոցի, Անկախություն փողոցներ մասնակի:
09:11 - 20 ապրիլի, 2021
ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

ՊՆ-ն տեղեկություն չունի՝ Տավուշում 102-րդ ռազմաբազայի զորավարժություններին քանի ռուս զինծառայող է մասնակցել

2021 թվականի մարտի 7-ին սոցիալական հարթակներում եւ տարբեր ԶԼՄ-ներում լուրեր տարածվեցին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերում մոտ 500 ռուս խաղաղապահներ չափագրումներ են իրականացնում։  Այս առնչությամբ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, թե «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում»: Նույն օրը ՊՆ-ն հերքեց շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, սակայն հավելյալ մանրամասներ չհայտնեց։ Մեր հարցերին ի պատասխան՝ նախարարության տեղեկատվության բաժնից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման հինգերորդ օրը ՊՆ-ն տեղեկություն տրամադրելու համար երեսուն օր պահանջեց։ Ապրիլի 2-ին պատասխանեցին, որ ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Խմբում ընդգրկված են ներկայացուցիչներ ԶՈՒ գլխավոր շտաբից։ Աշխատանքները կատարվում են Սյունիքի մարզում։ Տավուշի մարզում աշխատանքներ չեն կատարվում։  Մեր հարցին, թե արդյոք սույն թվականի մարտի 5-ից իրենց ծառայության շրջանակներում ռուս զինվորականներ այցելե՞լ են Տավուշի մարզ, եթե այո, ապա քանի՞ ծառայող, նախարարությունից պատասխանել են, թե ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ, իսկ քանակի վերաբերյալ ՊՆ-ն տեղեկություններ չունի։  «Համաձայն 102-րդ ռազմաբազայի 2021 թվականի մարտական պատրաստության պլանի՝ նախատեսված է եղել զորավարժություն, որի շրջանակներում անցկացվել են տեղզննման (ուսումանկան) աշխատանքներ նշված ուղղություններով»,- ասված է պատասխանում։  Infocom.am-ի մյուս հարցերին, թե արդյոք ռուս խաղաղապահներ կամ սահմանապահներ պե՞տք է տեղակայվեն Տավուշի մարզի հայ-ադրբեջանական դիրքերում, եթե այո, ապա ո՞ր հատվածներում է նախատեսվում նրանց տեղակայումը, եթե տեղակայում նախատեսվում է, ապա իրավական ի՞նչ ակտերի հիմքով, նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան նշել են, որ ռուս խաղաղապահների կամ սահմանապահների՝ Տավուշի մարզի հայ- ադրբեջանական սահմանում տեղակայման վերաբերյալ հարց չի քննարկվել։  Այսպիսով, ՊՆ-ն, արձագանքելով ռուս խաղաղապահների՝ Տավուշում ինչ-որ գործողությունների վերաբերյալ տարածվող լուրերին, նախ միայն հերքեց դրանք՝ ասելով, թե լուրը բացարձակ մտացածին է եւ չի համապատասխանում իրականությանը, եւ որեւէ այլ մեկնաբանություն չտվեց։ Միայն գրավոր հարցումից հետո գերատեսչությունից պատասխանեցին, որ ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կողմից անցկացվելիք զորավարժությունների շրջանակներում ռուս զինծառայողները այցելել են Տավուշի մարզ։ Իսկ թե քանի զինծառայող է մասնակցել այդ զորավարժություններին, ՊՆ-ն, փաստորեն, տեղեկություն չունի։ Ի դեպ, նախարարությունը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկություն տրամադրելու համար դարձյալ երեսնօրյա ժամկետ պահանջեց․ նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ 30-օրյա ժամկետում պատասխանում են միայն այն դեպքում, երբ գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Ասպրամ Փարսադանյան
11:46 - 15 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր, Կորյունի փ. 2 շենք, Հերացի փ. 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքեր, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Գայի պող. 8, 10 շենքեր, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց, թիվ 98 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 37փ. 3/2 շենք, Ռուբինյանց փ. 2/1, 4 շենքեր, Կոմիտասի պող. 30, 39 շենքեր, Շովրոյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ՝ 7-14; 12-23; 24-26; 23-26; 24-31 փողոցներ, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Արշակունյաց պող․ 53/33, Գարեգին Նժդեհի փ․ 35 շենքեր, Բագրատունյաց պող․ 43, 47 շենքեր, ՙՙԳոռ Նան՚՚ ՍՊԸ, քաղ. Բ. Կառնազյան, քաղ. Մ. Սարգսյան, ջրային կառույցներ, արագաչափ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ, Գոռավան և Սիսավան գյուղեր մասնակի, 10:30-13:00 Մխչյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Կանաչուտ և Արևշատ գյուղեր մասնակի, 11:00-12:00 Սուրենավան գյուղ և Զինմաս, 11:00-17:00 Այնթափ գյուղ մասնակի, 12:00-15:00 Լուսառատ գյուղ մասնակի, 12:00-16:00 Դաշտաքար գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 10։00-14։00 Մալիշկա գյուղ,   Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանուցներ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Գառնի, Գողթ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ և Գեղարդ գյուղեր,   Գեղարքունիքի մարզում՝ 10։30-11։30 Սևան քաղաք՝ Նաիրյան, Մյասնիկյան, Հրազդան, Ազնավուր, Շիրազի, Լճափնյա, Չարենցի, Արա Գեղեցիկ, Շահումյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Պռոշյան, Օրբելի, Աշոտ Երկաթի փողոցներ, Ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, “Մեծեփասար”, “Էս Քոմպանի”, “Գոլդ Մաստեր” ՍՊԸ-ներ, “Հ.Ասատրյան”, “Հ. Սանեյան” ԱՁ-ներ, “Սևանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ, Ազգային Պարկ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հայրավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղեր, “ԱԼԻՔ” ՍՊԸ, Գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, “Յուքոմ” ընկերության բջջային կայան, “Աքվատիք” ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից “Պալունի Հայրապետյան” գազալցակայան և “Օնիկ Գասպարյան” ԱՁ,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Մարքսի, Մադան, Էնգելսի և Փիրուզյան թաղամասեր,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան համայնք՝ Հովք գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր, Ախուրյան գյուղ՝ Ջրաշինարարների և Ճանշին բանավաններ, Նոր Ախուրյան թաղամաս, Ախուրյան գյուղի հարավային մաս, “Ճանշին”, “Մերձմոսկովյան”, “ԱՐԳԻԳ”, Ախուրյանի հացի գործարան “ՅՈՒՄՍ”, Ախուրյանի գազալցակայան, Ախուրյանի նավթաբազա, Ախուրյանի բենզալցակայան ձեռնարկություններ, “Ախուրյանի մոր և մանկան” կենտրոն, Ախուրյանի առողջության կենտրոն, ոստիկանության Ախուրյանի բաժին,   Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Գորիս քաղաք` 6-րդ թաղամաս, 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի:
09:15 - 13 ապրիլի, 2021
Սուրեն Պապիկյանը ներկայացրել Տավուշի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել Տավուշի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին:   Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:    Հանդիպմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը, համայնքների, մարզպետարանի ենթակա կազմակերպությունների, տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներ:   Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայկ Չոբանյանին իր պաշտոնավարման ընթացքում մարզի զարգացմանն ուղղված ավանդի  և հատկապես՝ պատերազմական և հետպատերազմական շրջանում  սահմանամերձ մարզի առջև ծառացած մարտահրավերների  լուծմանն ուղղված գործուն ջանքերի համար։ Սուրեն Պապիկյանը հաջողություն է մաղթել Հայկ Չոբանյանին նույնպիսի կարևորություն ունեցող կառավարման  ոլորտում ստանձնած աշխատանքներում։   ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում կարևորել է պետության համար այս բարդ ժամականերում պետական կառավարման բոլոր օղակների  համագործակցված և փոխվստահության վրա հիմնված աշխատանքը։ «Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ  ավելի ամուր և տոկուն։ Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները։ Այս ճանապարհին մենք դեռ շատ անելիքներ ունենք, որոնց համար մեզ պետք է աշխատասիրություն, բարձր պատասխանատվություն և կամք»,- նշել է նա։   Շնորհավորելով մարզպետ Հայկ Ղալումյանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Իջևանի քաղաքապետի պաշտոնում իրականացրած աշխատանքների համար և վստահություն հայտնել, որ ՏԻ համակարգում  կառավարման փորձը և մարզում արդեն իսկ ստեղծված ձեռքբերումները լավ նախադրյալներ են հետագա արդյունավետ աշխատանքների համար։ «Տավուշի մարզին  ծառայությունը ծառայություն է սահմանում»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը և նորանշանակ մարզպետին մաղթել հաջողություններ: ԲՏԱ նախարար  Հայկ Չոբանյանը, բարձր գնահատելով 2 տարվա ընթացքում մարզում կատարված աշխատանքները, նոր ձեռքբերումներ է մաղթել մարզին՝ նորանշանակ մարզպետի գլխավորությամբ:   Մարզպետ Հայկ Ղալումյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ տեղեկացված է մարզի խնդիրներից և համոզված է, որ դրանք համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան հաղթահարել։ 
16:55 - 09 ապրիլի, 2021
Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը
 |armtimes.com|

Գնում եմ Արցախ. Էդգար Ճաղարյանը հերքում է մարզպետ նշանակվելու մասին լուրը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարական տված Էդգար Ճաղարյանն իր աշխատանքը կշարունակի Արցախում: Նա ՀԺ-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե նշանակվելու է Տավուշի մարզպետ: Էդգար Ճաղարյանի հետ զրույցը ստորեւ. - Պարո՛ն Ճաղարյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ դուք նշանակվելու եք Տավուշի մարզպետի պաշտոնում: - Ո՛չ, դա չի համապատասխանում իրականությանը: - Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, այլ պաշտոնի նշանակվելո՞ւ եք: - Այո՛, ես տեղափոխվում եմ Արցախ, աշխատանքս շարունակելու եմ Արցախում: - Ի՞նչ պաշտոնի կնշանակվեք Արցախում: - Դեռ պարզ չէ, համենայնդեպս Արցախի զարգացման համար եմ տեղափոխվում:Նշենք, որ Հայկ Չոբանյանը Կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից:
21:20 - 31 մարտի, 2021