Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Նախաձեռնում ենք ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց. Հայկ Մարության |aysor.am|

Նախաձեռնում ենք ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց. Հայկ Մարության |aysor.am|

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնելու է ոչ թե մանսարդների քանդման, այլ կառուցման գործընթաց, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, բայց դրանց կառուցումը, այսպես ասած, քաղաքի հինգերորդ ճակատը, պետք է լինի համակարգված, կարգավորված, գլխավոր ճարտարապետի ու մեր ճարտարապետական բլոկի կողմից թույլ տրված», - ասաց Հայկ Մարությանը։ Նրա խոսքով՝ օրինակ Փարիզում տանիքների հարցը լուծվել է հենց մանսարդների կառուցմամբ։ «Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը և մարդիկ էլ նոր բնակարան են ստանում։ Կրկնում եմ՝ չկա քանդման գաղափար կա միայն կառուցման գաղափար։ Մենք սկսում մանսարդներ կառուցելու գործընթաց, բայց դա պետք է լինի բնակիչների ցանկությամբ։ Եթե ամբողջ շենքի բնակիչները համաձայն են, որ իրենց շենքի կտուրին ավելացվի մանսարդը, որը համապատասխանելու է բոլոր շինարարական նորմերին՝ մենք ընթացք ենք տալու գործընթացին մեր կողմից», - ասաց քաղաքապետը։ aysor.am
08:27 - 18 մարտի, 2019
Ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա. Հայկ Մարության |armtimes.com|

Ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա. Հայկ Մարության |armtimes.com|

Պետրոս Ղազարյանի հյուրն էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Զրույցը երեկ ու այսօր մամուլի ու համացանցի հրապարակումների թոփերը զբաղեցնող Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ էր: Հայկ Մարությանը նշեց, որ ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա: Հաղորդավարը դիտարկում արեց, որ դժվար չէ հաշվել, թե սեզոնին ինչ գումարներ են աշխատում այդ սրճարանների տերերը վարձակալական նման գումարների դիմաց, կան համապատասխան մարմինների աշխատանքի թերացումներ, հարկային մարմինների անգործություն: Արդյո՞ք բոլոր այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրելու հարցին Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Իհարկե, այս ամենով զբաղվելու են ոստիկանությունը, քննչական մարմինները: Շատ է պատահում, երբ գալիս ու դիմում են որեւէ կանաչապատ տարածքի համար, մենք միանշանակ մերժում ենք: Շատ տնտեսվարող սուբյեկտներ հասկանում են, որ մեր թիմը իսկապես աշխատում է եւ առաջարկում են իրենց վիճահարույց տարածքը տրամադրել քաղաքին, փոխարենը՝ ստանալ նմանատիպ տարածք քաղաքի թույլատրելի հատվածներում: Արդար չէր լինի սահմանափակվել միայն օպերայի տարածքով, սա սկիզբն է, այսպես սկսվելու է գործընթացը: Սա էտապային աշխատանք է, կա ճանապարհ անել այնպես, որ վերականգնվի տարածքն ու չտուժեն բիզնեսատերերը: Օպերայի տարածքից ի վերջո մաքրվելու են բոլոր սրճարանները, հիմա ասեմ, որ չասեն չենք զգուշացրել: Բայց, եթե մի տեղից դուրս են գալիս բոլոր սրճարանները, չի նշանակում, որ մեկ այլ տեղում չի հիմնվելու նման օազիս»: armtimes.com
07:18 - 15 մարտի, 2019