ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Կառավարական պատվիրակությունը Բելառուսում կմասնակացի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Կառավարական պատվիրակությունը Բելառուսում կմասնակացի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարական պատվիրակությանը Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 16-17-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: 3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին: 4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝ 1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահե Հակոբյանինը, Մանե Գևորգյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Արմեն Խաչատրյանինը, Դավիթ Գևորգյանինը, Նազելի Զաքարյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Արման Շահինյանինը և Ալեքսանդր Աբրահամյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին. 2) Վարոս Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության. 3) Շավարշ Քոչարյանինը և Մանվել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Հարություն Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին. 4) Միքայել Փաշայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող՝ 1023 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 5) Հովհաննես Վարդանյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Ղազար Ղազարյանինը, Աղվան Իշխանյանինը և Միխաիլ Աթաբեկյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին. 6) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը և գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: 5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին: 6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2020 թվականի հուլիսի 16-ին՝ Երևան – Մինսկ, իսկ հուլիսի 17-ին՝ Մինսկ – Երևան երթուղով։ 7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշվող չվերթի կազմակերպման հարցում: 8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
12:36 - 16 հուլիսի, 2020
ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ՊԵԿ-ն ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձրել է տնտեսվարողներին. սկսվել է մաքսատուրքի դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթաց

ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել: Հիշեցնենք, որ մինչև 2019թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը` սակայն, վերանայելով ապրանքների ցանկը: Այսպիսով` ԵՏՀ կոլեգիայի 2020թ. ապրիլի 28-ի թիվ 62 որոշմամբ սահմանվել են այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն ապրանք) և դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ցածր, դրույքաչափեր: Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հարկ է նշել, որ 2020թ. հունվարի 1-ից հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսվարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող` բարձր, դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ թիվ 62 որոշումը տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է տնտեսվարողների համար կարևոր` վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձման գործընթաց: Այսպիսով` այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև հունիս 11-ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, և դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարված գումարները: Վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՀՀ պետական եկամուտների կոմիտե, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձևակերպումները և կկազմակերպի վերադարձման գործընթացը: ՊԵԿ-ը հայտնում է, որ դրույքա­չափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն ընթանում է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1-ի դրությամբ ավելի քան 57մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսվարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման: Նախնական գնահատականով` վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 միլիարդ դրամ:  ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
11:21 - 02 հուլիսի, 2020
Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը |armenpress.am|

Փոխվարչապետը ներկայացրեց ՀՀ-ի նախագահության տարում ԵԱՏՄ-ում լուծում ստացած կարևորագույն հարցերը |armenpress.am|

armenpress.am: Արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգումից մինչև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչում.  Հայաստանի նախագահության տարում ԵԱՏՄ-ում հաջողվել է լուծում տալ մի շարք կարևորագույն հարցերի: ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը նշեց՝ դեռևս անժամկետ որոշում է  կայացվել, որ Հայաստանի համար բաղդատման գործակիցը լինելու է 1.22 տոկոս, կարծում է, որ դա 10 տարվա ընթացքում դրական սալդոյի հնարավորություն կտա մեզ: «Դեկտեմբերին հաջողվեց ամենաբարձր մակարդակով ստանալ ատոնյալ մաքստուրքերի ժամկետի երկարացման հնարավորություն: Այսինքն, ըստ էության, երրորդ երկրներից ներկրվող մոտ 640 միավոր ապրանքների համար Հայաստանն ունի արտոնյալ մաքսատուրք, ինչը որոշակիորեն ազդեցություն ունի այդ ապրանքների՝ հիմնականում սննդամթերքի և դեղորայքի գների վրա»,-ասաց Գրիգորյանը: Նա նշեց, որ 2019-ի վերջում սկսված քննարկումները, թեև շատ ծանր անցան, բայց ի վերջո հաջողվեց լուծում գտնել նաև  հունվարի 1-ից հետո Վրաստանում և սահմանին կուտակված ավտոմեքենաների մասով, որոնք չէին ներմուծվել: Հաջողվեց որոշակի ժամկետ ստանալ՝ այդ կուտակված ավտոմեքենաները 2019-ի սակագնով ներմուծելու համար: «2019-ի ընթացքում որպես նախագահող երկիր ամփոփոփեցինք ԵԱՏՄ-ի հետ Իրանի, Սերբիայի, Սինգապուրի ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը: Դա մասնավորապես Իրանի դեպքում կարևոր հարց է և նոր հնարավորություն է թե մեր բիզնեսների համար, թե ԵԱՏՄ այլ երկրների բիզնեսների համար: Այս իմաստով այս խնդիրները ևս ամփոփված են»,-ասաց Գրիգորյանը: Հայաստանի նախագահության տարում լուծում է ստացել նաև ոսկերչական իրերի դրոշմների փոխադարձ ճանաչման խնդիրը և մի շարք այլ խնդիրներ:
17:32 - 11 հունիսի, 2020
Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ |armtimes.com|

Անհատ սպառողների համար գազը չի թանկանա, այլ սպառողների համար թանկացման ոչ էական հնարավորություն կա. փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: «Անհատ սպառողների համար գազի գինը չի թանականալու առնվազն այս պահին, եւ կարծում եմ, կան բավարար ռեսուրսներ եւ բավարար գործիքակազմ,  որ դա տեղի ունենա». Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարելով այս մասին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միաժամանակ նշեց. «Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա ոչ էական չափով այլ սպառողների համար թանկացման հնարավորություն կա»: Իսկ ահա սահմանին գազի գինը չթանկացնելու շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները, ըստ փոխվարչապետի, դեռ շարունակվում են: «Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները ընթացել են, ընթանում են եւ դա լինելու է մշտական պրոցես, որովհետեւ ցավոք սրտի մենք սահմանին գազի գնի ձեւավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմ չունենք եւ դա է պատճառը, որ մենք այդ խնդիրը ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր մակարդակում»,- ասաց Գրիգորյանը: Լրագրողների հիշեցմանը, որ ՌԴ-ն մերժեց դա ներառել ԵԱՏՄ առաջիկա տարիների ռազմավարական ծրագրում, փոխվարչապետը պատասխանեց. «Ռուսաստանը դեմ է ոչ թե սկզբունքին, այլ մեխանիմզմին: Մեզ համար ավելի կարեւոր է, որ գազի գնի ձեւավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված եւ երկարատեւ: Անձամբ ես կարծում եմ, որ լավագույն հարթակը, որտեղ կարելի է այդ հարցը ֆորմալիզացնել, դա ԵԱՏՄ հարթակն է»:
15:56 - 11 հունիսի, 2020
ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը |news.am|

ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը |news.am|

news.am: ԵԱՏՄ անդամ երկրների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում: «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ղեկավարությամբ տեսահամաժողովի ռեժիմով կայացել է այս տարի արդեն 10-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները: Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ այլ վարակիչ հիվանդությունների արձագանքմանն ու կանխարգելմանը: «Խորհուրդը քննարկել է նաեւ միության երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հերթափոխային մեթոդով աշխատող ձեռնարկություններում պանդեմիայի հակազդեցության գործնական փորձին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, հաջորդ նիստերին ծրագրվում է քննարկել սահմանված սահմանափակումների մեղմացումը: Հաղորդագրության համաձայն՝ նսիտի մասնակիցները բարձր են գնահատել եւ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին տվյալ թեմայով սեմինարներ կազմակերպելու համար:    
13:32 - 09 հունիսի, 2020
ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնություները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ­-ն վավերացրեց ՀՀ-ի համար ԵԱՏՄ մաքսային արտոնություները մեկ տարով երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց արձանագրությունը, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 118 «կողմ» ձայն: Հայաստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել էր արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվում էր 2020 թվականի հունվարի 1-ին:  Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս մեկ տարով երկարաձգվեն՝ բացառելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում: Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնը, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված  ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի յուղը, մարգարինը և այլ յուղեր, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և այլն: Սա թույլ կտա Հայաստանի տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, ՀՀ էկոնոիկայի նախարարության նախնական հաշվարկներով, խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի  հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Խորհրդարանը վավերացրեց նաև մեկ այլ արձանագրություն, որով նույն կերպ՝ ևս մեկ տարով երկարաձգվում է Ղրղզստանին տրված արտոնյալ մաքսատուրքերի ժամկետը: 
10:24 - 27 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց Հայաստանի համար ԵԱՏՄ մաքսային արտոնությունը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am:  Խորհրդարանը քննարկեց կառվարության կողմից ներկայացված արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանում է երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը, 2015-ի անդամակցելով ԵԱՏՄ-ին, 930 ապրանքատեսակների՝ սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքատեսակների, ինչպես նաև մի շարք արդյունաբերական ապրանքատեսակների մասով ստացել է արտոնություն 5 տարի ժամկետով՝ նախկինում ունեցած մաքսատուրքերը կիրառելու համար: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտում էր 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունների կիրառումը ևս 1 տարով երկարացվեն՝ բացառություն սահմանելով վերգետնյա տրանսպորտային միջոցները, որոնք ընդգրկվում են 87 ապրանքային խմբում»,-ասաց Սիմոնյանը: Այսպիսով, մոտ 647 ապրանքատեսակների՝ երրորդ երկրներից ներմուծուման մաքսատուրքերը կլինեն նույնն, ինչ կիրառվում էին 2019-ին: Այդ ապրանքատեսակների խմբում են ընգրկված  ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը և այլ յուղերը, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը: Այս արձանագրության վավերացումը թույլ կտա ՀՀ տնտեսավարողներին, որոնք իրականացնում են ներմուծում երրորդ երկրներից, նախնական համեստ հաշվարկներով խնայել մոտ 30 մլն դոլար՝ մաքսատուրքի տարբերության հաշվին: Նրանք հնարավորություն կունենան դա ուղղել իրենց բիզնեսի զարգացմանը: Իրավահարաբերությունները կտարածվեն 2020 թվականի  հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
17:11 - 26 մայիսի, 2020
ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-ի շրջանակում Ղրղզստանի մաքսային արտոնության ժամկետը երկարաձգող արձանագրությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ԵԱՏՄ-ի շրջանակում արձանագրություն վավերացնելու մասին օրենքի նախագիծ, որով Տնտեսական միության շրջանակում ևս մեկ տարով մաքսային արտոնություն է տրվում Ղրղզստանի Հանրապետությանը:   Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: «Օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվում է կատարել փոփոխություններ: Ղրղզստանը, 2015-ին անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ այդ թվում միանալով ԵԱՏՄ գործող մաքսատուրքերին: Սակայն, հաշվի առնելով, որ մաքսատուրքերի միացումը կբերեր որոշակի ապրանքների թանկացմանը, վերջինիս տրվել է առավելություն՝ 5 տարի ժամանակահատվածով կիրառել արտոնյալ մաքսային դրույքաչափեր այն ապրանքների նկատմամբ, որոնք կսպառվեն Ղրղզստանում: Խոսքը մոտ 221 ապրանքատեսակների մասին է, որոնցից 82-ը վերաբերում են 87 ապրանքային խմբում դասվող տրանսպորտային միջոցներին: 2019-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից որոշում կայացվեց Ղրղզստանի համար այս արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբին դասվող տրասպորտային միջոցների»,-ասաց փոխնախարարը: Այսպիսով, Ղրղզստանի Հանրապետությունը հնարավորություն է ստանում ևս մեկ տարի ունենալ արտոնյալ մաքսատուրքեր՝ որոշ ապրանքատեսակների մասով: Այդ իրավակարգավորումը Ղրղզստանի համար կգործի հետադարձ ուժով՝ 2020 թվականի հունվարի 1-ից սկսած:
16:30 - 26 մայիսի, 2020
ԵԱՏՄ մաքսային արտոնության երկարաձգմամբ նախատեսվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում  |armenpress.am|

ԵԱՏՄ մաքսային արտոնության երկարաձգմամբ նախատեսվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստանա երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Հայաստանի նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը 1 տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքաների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնեց որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ 2015-ի հունվարի 1-ից 5 տարով ձեռք բերեց նաև ներմուծման արտոնյալ մաքսատուրքեր՝ մի շարք սպառողական և արտադրական նշանակության ապրանքների գծով: Հակառակ պարագայում, մեկ միասնական եվրասիական տարածքի մաքսատուրքերին միանալու հետևանքով,  կարող էին առաջանալ որոշակի դժվարություններ և թանկացումներ: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվեց 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների առաջին դեմքերի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները, որոնք ավարտվում էին հունվարի 1-ին, 2020 թվականին ևս 1 տարով երկարեցվեն: Համանման որոշում կայացվեց նաև Ղրղզստանի համար»,-ասաց Սիմոնյանը: Հայաստանը մինչև սա արտոնություն էր ստացել 930 ապրանքատեսակների մասով: Դրանցից 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են, որոնք սակայն չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: Այսպիսով արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով:  «Այդ ապրանքային խմբերն են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը: Դրանք սպառողական զամբյուղի ապրանքներն են, սոցիալական և արտադրական նշանակություն ունեցող: Մեր նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Եվ Հայաստանի տնտեսավարողներն առնվազն կտնտեսեն մոտ նախնական հաշվարկով 30 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց փոխնախարարը: Նա նկատեց՝ երկարաձգումը թույլ կտա տնտեսավարողներն այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք՝ արդեն իսկ ավելացված ձևով, ուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը՝ այն էլ այս կորոնավիրուսային ծանր պայմաններում: Նախնական հաշվարկով 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն էր գնալու պետբյուջե: Արձանագրությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Այս պահին քննարկումներ են ընթանում, թե ինչ վարչարարություն և ինչ մեխանիզմներ կիրառվեն:   Սիմոնյանը նաև նկատեց, որ երբ դեռ արտոնությունը երկարաձգելու հարցը չկար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հոկտեմբերին հրապարակել էր փաստաթուղթ՝ 2020 թվականին հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացման հետևանքով հնարավոր թանկացումների վերաբերյալ: Վերլուծական աշխատանքները ցույց էին տվել, որ այդ թանկացումները կարող էին տատանվել 0.5-0.6 տոկոսային կետով:  Փոխնախարարը նկատեց, որ մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էր ունենում գների թանկացման վրա, քանի որ այդ արտոնյալ 5 տարին տնտեսավարողներին թույլ էր տվել ձևավորվել այնպիսի արտադրություն և արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը, բացի այդ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, որտեղից ներմուծում է անում: 
13:13 - 22 մայիսի, 2020
Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, չպետք է որեւէ բան զիջես՝ հանուն գազի գնի նվազեցման. տնտեսագետ |armtimes.com|

Գազի գինն իր մեջ շանտաժի տարրեր է պարունակում, չպետք է որեւէ բան զիջես՝ հանուն գազի գնի նվազեցման. տնտեսագետ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահը նախօրեին մերժեց ԵԱՏՄ երկրների համար գազի միասնական սակագին սահմանելու մասին Հայաստանի եւ Բելառուսի առաջարկը ներառել միության մինչեւ 2025 թվականի ռազմավարության մեջ:  Անդրադառնալով այս մերժման հետեւանքներին՝ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը ընդգծեց, որ անկախ այս մերժումից՝ Հայաստանն ու Ռուսաստանը գազի գնի շուրջ բանակցությունները շարունակում են: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Եվրասիական տնտեսական միության հեռավար գագաթաժողովի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ միության մինչեւ 2025թ. զարգացման ռազմավարությունում պետք է անպայման ներառել էներգակիրների ընդհանուր շուկայի ձեւավորման հարցը: Նույն առաջարկը ներկայացրեց նաեւ Բելառուսը: «Մի քանի տարի է, ինչ մենք համաձայնության չենք գալիս փոխադարձ ընդունելի վերջնական որոշման շուրջ: Սա այն դեպքում, երբ խնդրի ակտուալությունն անընդհատ աճում է: Այսօր մենք պետք է գտնենք բոլորիս համար անհրաժեշտ կոնսենսուս»,- ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ԵԱՏՄ անդամ Ղրղըզստանը հազար խորանարդ մետրի համար Ռուսաստանին վճարում է 150 դոլար, Բելառուսը՝ 127 դոլար, Հայաստանը՝ 165 դոլար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե առաջարկում է միասնական սակագնի հարցը հանել ռազմավարությունից, որպեսզի փաստաթղթի ընդունման հարցում խոչընդոտներ չլինեն: Պուտինն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձեւի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման որոշակի մակարդակ, որն այսօր չկա: Խոսքը միասնական շուկայի, միասնական բյուջեի եւ հարկային համակարգի մասին է: Ի վերջո ԵԱՏՄ ռազմավարության վերաբերյալ փաստաթուղթն ընդհանուր առմամբ հավանության արժանացավ եւ որոշվեց, որ որոշ կետերի շուրջ քննարկումները կշարունակվեն: Մեր հարցին՝ արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ բացատրություն է, որ քանի դեռ ինտեգրման մակարդակը բավարար չէ՝ գազի միասնական գին չի կարող լինել, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնել, որ այս կառույցում որոշումները հիմնված են կոնսենսուսային սկզբունքի վրա, եւ եթե մի գործընկեր երկիր առայժմ պատրաստ չէ տվյալ լուծման ձեւին՝ պետք է շարունակել բանակցությունները այդ լուծմանը հասնելու համար: ԵԱՏՄ ամբողջ գաղափարախոսությունը հիմնված է ի վերջո միասնական շուկա ունենալու նպատակի վրա, այսինքն մենք այսպես թե այնպես գնում ենք այդ ճանապարհով՝ ընթացքում բարձրացնելով նաեւ գազի գնի հարցը, որովհետեւ դա Հայաստանի համար ունի մեծ կարեւորություն»,- ասաց Փամբուխչյանը: Նա վստահեցրեց, որ անկախ նախօրեին արված հայտարարություններից՝ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ ամեն ինչ արվելու է, որ շարքային քաղաքացին չտուժի: Փամբուխչյանը չի կարծում, թե այս մերժումը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ. «Պետք է շարունակել բանակցել եւ հասնել նրան, որ մեր առաջարկած տարբերակն ընդունելի լինի բոլորի համար»: Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաեւ դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ապրիլի 1-ին իր հերթին «Գազպրոմ Արմենիան» դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով: Ապրիլի 6-ին ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում ճգնաժամի պայմաններում սակագինը բարձրացնելու՝ «Գազպրոմ Արմենիայի» քայլը: Նա նշեց, որ գազի գնի հարցը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել են եւ ինքն ակնկալում է, որ ՌԴ նախագահի հետ կգա ընդհանուր հայտարարի եւ Վլադիմիր Պուտինը կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանան «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել։ Տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը համոզված է, որ գազի միասնական սակագին սահմանելու առաջարկի մերժումը դեռ չի նշանակում, որ Ռուսաստանը մերժել է Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հայտը: - Պարոն Քթոյան, Ռուսաստանը որքա՞ն կարող է նվազեցնել գազի գինը ցանկության դեպքում: - Քանի որ գազի գինը ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական բաղադրիչ ունի, ես չեմ կարող ասել, թե որքան կարող է գինը նվազեցվել: Համենայնդեպս Ռուսաստանը գինը սահմանին կարող է իջեցնել այնքան, որ գոնե «Գազպրոմ Արմենիայի» հայտից հետո սպառողների համար թանկացում չլինի: - Պուտինը երեկ հայտարարեց, որ միասնական սակագնի չեն կարող անցնել, քանի դեռ չեն հասել ինտեգրման որոշակի մակարդակի: Ի՞նչ ժամկետներում կարող է ԵԱՏՄ-ն այդ մակարդակին հասնել: - Դեռ հարց է՝ կհասնի, թե չէ, որովհետեւ ԵԱՏՄ-ն ըստ էության ավելի շատ միավորում է քաղաքական ընդհանուր շահեր ունեցող երկրներին, քան տնտեսական, եւ քաղաքական ընդհանուր շահի վրա ձեւավորված միությունում դժվար է ասել, թե տնտեսական ինտեգրումը երբեւէ կհասնի՞ այնպիսի մակարդակի, որ ունենանք ընդհանուր էներգետիկ շուկա: - Թեեւ Պուտինն ասաց, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը համաձայն են առկա պայմաններին, բայց հայտնի է, որ Ղրղըզստանը եւս դիմել էր գազի գնի նվազեցման հարցով: Տարաձայնությունների խորացում կանխատեսվո՞ւմ է, թե՞ քաղաքական հետեւանքներ չի ունենա այս ամենը: -Համենայնդեպս տեսանելի քաղաքական հետեւանքներ չի ունենա, բայց որոշակի սառեցման կբերի: Հիմա Ռուսաստանը ներկայանում է որպես Հայաստանին գործընկեր երկիր, իսկ գործընկերային հարաբերությունները չեն ենթադրում, որ քո մենաշնորհային դիրքը կչարաշահես ի վնաս քո գործընկեր երկրների: Գազը ապրանք է, որը էներգետիկ շուկայում գնանկումների ֆոնին բավականին էժանացել է, եւ դրա մասին բոլորը գիտեն՝ ե՛ւ գնորդը գիտի, ե՛ւ վաճառողը: Եթե վաճառողը հրաժարվում է գինը նվազեցնել՝ հաշվի առնելով, որ երկրները ունեն պայմանագրային պարտավորություններ, որոնք չեն կարող խախտել՝ դա ավելի շուտ իռացիոնալ վարքագիծ է եւ ՌԴ-ին որեւէ օգուտ չի բերի: Շարունակությունը՝ armtimes.com-ում
09:52 - 21 մայիսի, 2020
ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհուրդը օնլայն ձևաչափով քննարկում է անցկացրել

Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամների հերթական աշխատանքային հանդիպումը տեսակոնֆերանսի ձևաչափովտեղի է ունեցելմայիսի 18-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպումը նախագահել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իվան Կռուպկոն: Հանդիպմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության մասով Խորհրդի անդամները` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սապարխան Օմարովը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, պարենային արդյունաբերության և մելիորացիայի նախարար ԷրկինբեկՉոդուևը,Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար ԴմիտրիՊատրուշևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի գծով նախարար Արտակ Քամալյանը ևԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տեխնիկական կարգավորման գծով նախարար Վիկտոր Նազարենկոն: Եվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերովխորհրդի անդամները ներկայացրել են COVID-19 կորոնավիրուսայինհամավարակի  զարգացմանպայմաններում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից իրականացված միջոցառումները։Այնուհետև Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության  կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Վլադիմիր Ռախմանինը ներկայացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մի շարք առաջարկները`COVID-19 համավարակի մասով: Քննարկվեել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մեթոդաբանության հիման վրա, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվելԵվրասիական տնտեսական միության Ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի հաջորդ նիստն անցկացնելընթացիկ տարվաերկրորդ կիսամյակում` Բելառուսի Հանրապետությունում:
12:18 - 20 մայիսի, 2020
Մոլդովայի նախագահն առաջարկել է ԵԱՏՄ-ի միջոցառումների մի մասն անցկացնել Քիշնևում |tert.am|

Մոլդովայի նախագահն առաջարկել է ԵԱՏՄ-ի միջոցառումների մի մասն անցկացնել Քիշնևում |tert.am|

tert.am: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 19-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել ԵԱՏՄ միջոցառումների մի մասի անցկացումը Քիշնևում, ինչը հնարավորություն կտա հանրապետությունում ժողովրդականացնել եվրասիական ինտեգրումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մոլդովան 2018 թվականից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի: «Տեխնիկապես, մենք պատրաստ ենք ապահովել Քիշնևում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և խորհրդատվական հանձնաժողովների աշխատանքները: Մենք պատրաստ ենք ընդունել գործարար միջոցառումների և եվրասիական ֆորումների մասնակիցներին, հավատում ենք, որ դա կօգնի ժողովրդականացնել ԵԱՏՄ գործունեությունը Մոլդովայում, ավելի լավ տեղեկացնել երկրի քաղաքացիներին և ներքին բիզնեսին եվրասիական ինտեգրման գործընթացների մասին»,-ասել է Դոդոնը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
17:17 - 19 մայիսի, 2020
ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է համագործակցության ընդլայնում կրթության ոլորտում |armenpress.am|

ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը նախատեսում է համագործակցության ընդլայնում կրթության ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ զարգացման ռազմավարության նախագիծը ենթադրում է միության անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության ոլորտում: Այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռազմավարությունը նախատեսում է ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության ընդլայնում գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում, այն ենթադրում է խոշոր համատեղ նախագծերի իրականացում մասնագիտական և համալսարանական կրթության, կադրերի վերապատրաստման, ակադեմիական ճկունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչես նաև նախատեսում է բազմակողմանի կրթական ծրագրերի իրականացում»,-ասել է ՌԴ նախագահը: Մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծի ընդունման հարցը ներառված էր Եվրասիական Բարձրագույն խորհրդի՝ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի օրակարգում:
16:30 - 19 մայիսի, 2020