Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

Այս տարի հնարավոր է մեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի շինարարությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում արագ տեմպերով կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, որը կլուծի թե մարդու իրավունքների պաշտպանության , թե վարչարարության, թե բյուջեի խնայողության հարցերը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ արդեն իսկ ԵՄ և Գերմանիայի գործընկերների հետ սկսել են նոր ՔԿՀ-ի մոդելավորման աշխատանքները: «Քրեակատարողական հիմնարկի վերանորոգումն  ուղղակի միջոցների վատնում կլինի, դրա փոխարեն պետք է ուղղակի արագ տեմպերով կառուցենք նոր քրեակատարողական հիմնարկ, որը կունենա բոլոր անհրաժեշտ բաժինները, նաև մեծ հիվանդանոցի տեսքով: Այսինքն` նույն կոմպլեքսում կունենանք և բուժհաստատությունը, և բոլոր պահման ռեժիմները: Մենք մեծ նախագիծ ենք սկսել և անցած մի քանի ամիսների ընթացքում մեր գերմանացի գործընկերների հետ, ԵՄ գործընկերների հետ արդեն սկսել ենք մոդելավորման աշխատանքները»,- ասաց Անդրեասյանը: Նա նշեց, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելու համար մեծ հողատարածք է հատկացվել Էրեբունի քրեակատարողական հիմնարկի մոտ: «Բավական մեծ հողամաս ունի հենց Արդարադատության նախարարությունը: Ուղղակի այնտեղ հնարավոր է սողանքի խնդիր լինի: Հիմա մենք երկրաբանական հետազոտություն ենք արել, դուրս ենք բերելու արդյունքները: Այսինքն` ունենք մոդելը, որը մի քանի շաբաթվա մեջ եռաչափ և բոլոր տարբերակներով կլինի: Եթե հավանության արժանացրեց Կառավարությունը, այս տարի կսկսենք շինարարությունը: Ֆինանսավորումն էլ ունենք որոշակի չափով` ԵՄ գործընկերներն են հետաքրքրված,նաև կանադացի գործընկերները: Բայց սա այն հարցն է, որի դեպքում պետբյուջեից, եթե ոչ 2022 թվականին, ապա 2023 թվականին կարող ենք ակնկալել լուրջ ներդրում, որովհետև սա լուծելու է և Մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և վարչարարության հարցը, և նոր խնայողություն է լինելու մեր բյուջեում»,- եզրափակեց Անդրեասյանը:
15:30 - 14 մարտի, 2022
Փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային  խմբի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։  Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը, որի շրջանակում հնչել են մի շարք առաջարկություններ և կարծիքներ։  Օրակարգային մյուս հարցով քննարկվել են նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքը և անելիքները, որի շրջանակում ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսվում է կլոր-սեղան քննարկում։ Նշվում է, ո հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին, ներկայացվել է վիճակագրությունը։
19:59 - 04 մարտի, 2022
Պարզաբանում ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալ

Պարզաբանում ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալ

Օտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Այս մասին ասված է Ոստիկանության պարզաբանման մեջ: Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ – օտարերկրյա պետության վավեր անձնագիրը և դրա պատճենը. – 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր). – ծննդյան վկայականը և պատճենը. – ամուսնության վկայականը և պատճենը. – ամուսնու անձնագիրը և պատճենը (եթե քաղաքացին ամուսնությունից հետո փոխել է ազգանունը). – ազգությամբ հայ լինելը հաստատող ներքոհիշյալ փաստաթղթերից որևէ մեկը` ա. ՀՀ Կառավարության 2007 թ. նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օրենքով սահմանված կարգով, որում առկա կլինի նշում մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին. բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ, գ. օրենքով սահմանված կարգով հաստատված՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ. դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում:Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Այս դեպքում թվարկված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Եթե վերը նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա ներկայացվում են նաև օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները (նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ)։ Դիմումը ներկայացնելիս լրացվում է նաև դիմում-հարցաթերթ, որը դիմումատուն կարող է լրացնել անձամբ։ Հարցաթերթի նմուշ-օրինակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ, ուստի դիմումատուները կարող են դրանք նախապես լրացնել և ներկայացնել դիմումի ու պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին։ Հարցաթերթը ԱՎ վարչությունում լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները օժանդակում են այն ճիշտ լրացնելու համար։ Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար գանձվում է պետական պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ։ Ուշադրություն. դիմումը ներկայացնելիս որևէ այլ վճարում օրենսդրությամբ սահմանված չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ ԱՎ վարչությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձնացվել են 010-59-07-26, 091-18-93-98 հեռախոսահամարները (ընդ որում՝ երկրորդ համարը ապահովված է նաև WhatsApp, Viber հավելվածներով արտերկրից զանգելու hնարավորությամբ), որոնցով մասնագետին կարող եք ուղղել հարցեր և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ։
16:23 - 03 մարտի, 2022
ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից |armenpress.am|

ՊԵԿ նախագահը մանրամասներ ներկայացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ կապված քրեական գործից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում մանրամասներ ներկայացրեց կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի անձնական միջոցներից բյուջե է վերականգնվել 15 մլրդ ՀՀ դրամ: «Եթե հիշողությունս չի դավաճանում, քրեական գործի շրջանակում սա ամենամեծ վերականգնումն է: Ասեմ, որ քննվում էր բազմադրվագ քրեական գործ: Կոնկրետ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ին վերաբերող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված պայմանագրերի հետ: Քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք է առաջադրվել կոմբինատի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է»,- ասաց Ռուստամ Բադասյանը: Նա տեղեկացրեց, որ նշանակվել է համալիր հարկային ստուգում, ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է  ակտ և ընկերությանն առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտի դեմ ևս առարկություն չի ներկայացվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» -ի համասեփականատեր է: «Մենք այս ընթացքում տնօրենների խորհրդում նաև մեր ներկայացուցչին ենք նշանակել: Առաջիկայում մեկ, երկու տեղերում ևս նշանակումներ կիրականացնենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 
15:27 - 03 մարտի, 2022
Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Արամ Վարդևանյան

Արդարադատության նախարարության՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության վերաբերյալ դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել. Արամ Վարդևանյան

Փետրվարի 15-ին հերթական դիմումն էինք ներկայացրել Սահմանադրական դատարան, որը վերաբերում էր Արդարադատության նախարարության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։«Դիմելու սահմանադրական խնդիրներից, միջազգային կառույցների կարծիքն անտեսելուց բացի, չափազանց կարևոր է, որ այդ լիազորության երկակի ստանդարտների հնարավորությանը վերջ տրվի: Սահմանադրական դատարանը մեր այս դիմումը ՎԱՐՈւՅԹ Է ընդունել, հետևաբար. 1) Արդարադատության նախարարության հարուցած վարույթները ենթակա են ԲԴԽ-ի կողմից (Ջհանգիրյան) կասեցման մինչ ՍԴ որոշումը, 2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է լինի իրապես ակտիվ, այդ թվում ՎԱՐՈւՅԹ հարուցի այն դատավորների նկատմամբ ովքեր անհարգելի պատճառով չէին ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովին»,-գրել է պատգամավորը:
15:39 - 26 փետրվարի, 2022
Բորիս Բախշիյանի վարույթում գտնվող վերջին կալանավորական գործը վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց |hetq.am|

Բորիս Բախշիյանի վարույթում գտնվող վերջին կալանավորական գործը վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցնելու օրվա դրությամբ՝ նրա վարույթում եղել է 140 քրեական գործ: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարված հարցմամբ խնդրել ենք նաև հայտնել, թե դատավորի վարույթում քա՞նի գործ է եղել, որով կալանքի տակ անձ կա: Դատարանից հայտնում են, որ լիազորությունները կասեցնելու օրվա դրությամբ՝ դատավորի վարույթում եղած գործերից 4-ով է կալանքի տակ անձ գտնվել: Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ գտնվող մեղադրյալների վերաբերյալ բոլոր 4 գործերը վերամակագրված են: Խնդրել ենք հայտնել նաև, թե ե՞րբ է վերամակագրվել վերջին գործը, որով կալանքի տակ գտնվող անձ կա: Դատարանից հայտնում են, որ նշված 4  գործից վերջինը մակագրվել է փետրվարի 17-ին: Դատավոր Բախշիյանի լիազորություններն, ինչպես վերը նշեցինք, կասեցվել է 2022 թվականի փետրվարի 1-ին: Ատացվում է, որ այս գործը, որով կալանքի տակ անձ կա, վերամակագրվել է դատավորի լիազորությունների կասեցումից 16 օր անց: Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մկրտչյանը կալանքի տակ է գտնվել 14 օր, որից հետո դատարանը հերթական դատական նիստի ընթացքում որոշել է նրան ազատ արձակել: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ուսումնասիրելով՝ առանձնացրել ենք Բախշիյանի վարույթում եղած գործերը, որոնցով անձինք կալանքի տակ են: Դրանցից մեկը դատավոր Բախշիյանին մակագրվել է հունվարի 17-ին: Գործով կալանքի տակ է գտնվում 4 մեղադրյալ՝ օտարերկրացի, որոնց մեղսագրվում են Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և դրան օժանդակելու արարքներ: Գործը դատավոր Լուսինե Սեփխանյանին է վերամակագրվել փետրվարի 2-ին: Երկրորդ գործը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործն է: Վերջինիս նկատմամբ դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցը փոխվել է կալանքով այն օրը, երբ Բախշիյանն է կալանավորվել: Այս գործը նույնպես վերամակագրվել է դատավոր Սեփխանյանին՝ փետրվարի 9-ին: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:52 - 25 փետրվարի, 2022
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է հանրային հարցում իրականացնելու մասին

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հայտարարում է հանրային հարցում իրականացնելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի 27.01.2022 թվականի թիվ 111-Ա որոշմամբ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, ինչպես նաև հաստատվել են խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը: Խորհրդի առաջնային նպատակն է՝ որոշել բարեփոխումների ուղղությունները  և դրանց հիման վրա կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, ապա նաև` Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակումը: «Կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների ուղղությունները որոշելու հարցում` Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն իրականացնում է հանրային հարցում: Բոլոր առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի քննարկմանը: Եթե ունեք առաջարկություններ կամ կարծիքներ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների հետ կապված, խնդրում ենք դրանք կից ձևաչափին համապատասխան ներկայացնել մինչև ս.թ. մարտի 31-ը` ուղարկելով [email protected] հասցեին: Անանուն հաղորդագրությունները չեն դիտարկվելու: Հանրային հարցման ձևաչափը կարող եք լրացնել` այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:  
19:19 - 22 փետրվարի, 2022
Կարեն Անդրեասյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տնտեսական, իրավական և քաղաքական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր

Կարեն Անդրեասյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տնտեսական, իրավական և քաղաքական ոլորտներին առնչվող մի շարք հարցեր

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Դեղհանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես իրավական, այնպես էլ տնտեսական ոլորտներում հայ-իրանական համագործակցության առանձնակի կարևորություն ունեցող հարցեր: ՀՀ արդարադատության նախարարն այցի ընթացքում կարևորել է ՀՀ-ում դատապարտված ԻԻՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, նաև դատական ընթացակարգերից խուսափելու համար ՀՀ և ԻԻՀ միջև գործող քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին պայմանագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Քննարկվել է հայ-իրանական հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման համար Իրան-Հայաստան 400 կվտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելը , «Պարսից ծոց-Սև ծով» բազմակողմ համաձայնագրի երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցման համար փորձագետների 6-րդ հանդիպման շուտափույթ իրականացումը, միջազգային-միջպետական ճանապարհների կառուցմանը ՀՀ իշխանությունների հետևողականությունը և դրանց կարևորությունը ՀՀ և Իրանի տնտեսական զարգացման համար: Կողմերը քննարկել են նաև Արաքս գետի աղտոտումը բացառելուն ուղղված մի շարք հարցեր։Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել էլ ավելի մեծ ջանքեր գործադրել զարգացնելու հայ-իրանական հարաբերությունները:
16:30 - 22 փետրվարի, 2022
Նախարար Կարեն Անդրեասյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

Նախարար Կարեն Անդրեասյանը ԻԻՀ-ում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ: Այս մասին հայտնում է ԱՆ նախարարությունը։ «Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:  ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան և նախարարին է ներկայացրել ԻԻՀ դատական համակարգը, մասնավորապես՝ ԻԻՀ գերագույն դատարանի գործառույթների շրջանակը: Փոխադարձաբար ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է ՀՀ դատական համակարգը, արդարադատության նախարարի գործառույթների շրջանակը, Սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և Դատական համակարգի բարեփոխումների տեսլականը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այն առավել գործուն դարձնելու առումով: ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ 7 դատապարտյալների պատժի հետագա կրման նպատակով հայրենիք վերադարձնելու համար նախարարի ջանքերի համար և հույս է հայտնել շարունակական համագործակցության»,- նշված է հաղորդագրության մեջ։
10:59 - 22 փետրվարի, 2022
Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին

Պատասխանատվության ենթարկել Կարեն Անդրեասյանին. Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է ԲԴԽ-ին

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը գրությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին: «Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին, և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»  հաղորդաշարին  տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն,  հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի: Սույն նամակով անդրադառնալով նախարարի՝ իրեն վայել վարքագիծ դրսևորելու պարտականությանը, գտնում եմ, որ տվյալ հարցում ասելիք և անելիքներ ունի նաև Բարձրագույն դատական խորհուրդը, ինչը գտնվում է նրա սահմանադրական լիազորությունների տիրույթում: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ 1. Քաղաքական պաշտոնը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ընտրովի կամ նշանակովի պաշտոն է, որն զբաղեցնող անձն օժտված է քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ և քաղաքական պատասխանատվություն է կրում այդ որոշումների համար: 2. Պետական քաղաքական պաշտոններն են (…) նախարարների (…) պաշտոնները: (…): 4. Քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձանց գործունեության սկզբունքների և կազմակերպման կարգի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են՝ 1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը. 2) զբաղեցրած պաշտոնում իր լիազորությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը. 3) հանրային ծառայողի վարքագծի սկզբունքներին և դրանից բխող վարքագծի կանոններին, անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումներին հետևելը. 4) օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ, իսկ օրենքով նախատեսված դեպքե-րում` նաև հայտարարագիր ներկայացնելը. (…)»: Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: 2. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները հարգում են իրենց (…) գործընկերների (…) արժանապատվությունը»: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս դրսևորում են անկողմնակալություն՝ բացառելով որևէ խտրականություն: 2. Հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է: (…)»: Նույն օրենքի 27.1.-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանրային ծառայողները պարտավոր են ցանկացած հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն։ 2. Հանրային ծառայողների քաղաքական գործունեությունը չպետք է կասկածի տակ դնի հանրային ծառայության անկողմնակալությունը»։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի իրավաչափ վարքագիծը և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը կանոնակարգող վերոնշյալ իրավական նորմերի համատեքստում` ուսումնասիրելով նախարար Կ.Անդրեասյանի վերոնշյալ ելույթները, գտնում եմ, որ դրանցում առկա մի շարք ձևակերպումներ նսեմացնում են դատարանների և դատավորների արժանապատվությունը, ընդհանուր խոսքի մեջ օգտագործված պիտակավորումները, անվանարկումները, դատավորների դասակարգումները և այդ դասակարգման չափանիշները զուրկ են բարեկրթության տարրական կանոններից, վայել չեն պետական, հատկապես՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող հանրային ծառայողին, այն աստիճան քաղաքականացված են, որ կասկածի տակ է դնում նախարար Կ.Անդրեասյանի կողմից ի պաշտոնե մատուցվող հանրային ծառայության անկողմնակալությունը: Ավելին, դրանք հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, այնքանով որքանով նույնիսկ ողջամիտ կասկածի առկայությունը չի կարող վկայել դատավորին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին: Գտնում եմ նաև, որ նախարարի ելույթներում հնչեցված առանձին մտքերը հակասում են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին։ Մասնավորապես, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մար-մին է, որը Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»: Նույն օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան»: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։ 2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ: 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը: 4. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որևէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: 5. Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին: 6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայ-տարարությամբ: (…)»: Տվյալ դեպքում նախարարը, որպես պաշտոնատար անձ, պարտավոր էր և պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել ԲԴԽ անկախությունը, որն իր հերթին կոչված է ապահովել ոչ միայն իր անդամների, այլև դատավորների անկախությունը, ի թիվս այլնի, նաև ընթացիկ կարգապահական վարույթների շրջանակներում: Մինչդեռ,  հրապարակային այնպիսի արտահայտությունները, որպիսիք են՝ կարգապահական վարույթները քննելու և լուծելու արդյունքներով պայմանավորված՝ ԲԴԽ աշխատանքի վերաբերյալ հիասթափություն հայտնելը, ԲԴԽ-ի կողմից իր բարձունքում երբեմն չգտնվելու վերաբերյալ պնդումները, ԲԴԽ անդամներին ազնիվի և ոչ այնքան ազնիվի, լավ կամ վատ դատավորների դասակարգելը, իր միջնորդություններին դեմ քվերակած ԲԴԽ անդամներին դատավորական կլան անվանելը, իր միջնորդություն-ներին դեմ քվեարկած դատավորների շրջանակը պարզելու և դրա պատճառները բացահայտելու ցանկություն հայտնելը, իր «հիմնավոր» միջնորդությունները մերժելու մասին ԲԴԽ որոշումների հետ չհամակերպվելը՝ դրանց  անբողոքարկելի լինելու պայմաններում, Հայաստանում վեթինգի իրականացման ձգձգումը իր ներկայացրած միջնորդությունները ԲԴԽ կողմից համատարած չբավարարելու հանգամանքով պայմանավորելը, որոնք արվել են և արվում են պետական բարձրաստիճան այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին արդարադատության նախարարն է, ԲԴԽ-ում քննվող ընթացիկ կարգապահական վարույթների տեսանկյունով բովանդակում են ԲԴԽ անդամ-ների գործունեությանը ոչ իրավաչափ միջամտության տարրեր, որն առհասարակ անհամատեղելի է անկախ դատարանի և արդարադատության գաղափարների հետ: Վերոգրյալների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդին առաջարկում եմ միանալ սույն հայտարարությանը և իրավասու մարմնի առջև բարձրացնել վերոնշյալ պաշտոնյային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ այդ կերպ զսպելով նրա ոչ իրավաչափ վարքագիծը»,- նշված է գրությունում:
14:15 - 18 փետրվարի, 2022
Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

Ամեն ինչ անելու ենք գրպանային դատավորներին դատական համակարգից դուրս թողնելու ուղղությամբ. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության կողմից Բարձրագույն դատական խորհրդին որոշ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունների ներկայացումը բացարձակ օբյեկտիվ աշխատանք է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերին։ «Բացարձակ օբյեկտիվ աշխատանք է տեղի ունենում։ Դա ես ասում եմ ամենայն անկեղծությամբ, ամենայն պատասխանատվությամբ և խղճի հանգստությամբ։ Այո, մեզ դիմում է  քաղաքացին՝ չենք տանում կարգապահական, իր ասածի մեջ կան արդարության հատիկներ, բայց այդ գործը իրավաբանորեն թույլ է, քաղաքացին հիասթափվում է, տխրում է, երբեմն մեզ վարկաբեկում է ու թողնում գնում է։ Տանում ենք գործը ԲԴԽ, դատավորն է սկսում վրդովվել և որակում է իր նկատմամբ ճնշում։ Քիչ են տանում, մեղադրում են, որ անգործություն է, վեթինգ տեղի չի ունենում, իշխանությունը չի ուզում  մաքրել դատական համակարգը։ Շատ են տանում, ասում են, որ գործադիրը ընկել է դատավորների հետևից, ճնշում է և այլն, և այլն։ Այս բոլոր շահարկումներով ոչ փոխելու եք մեր աշխատանքը, ոչ ստիպելու եք սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու եք մեր հնարավորությունը՝ փակելու ապօրինությունների դեմ դատական համակարգում։ Որևէ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելու հարցում»,- ընդգծեց Անդրեասյանը։ Անդրադառնալով որոշ ընդդիմադիր ուժերի մտահոգություններին, ովքեր դարձել են «արդար դատավորների մեծ պաշտպաններ»՝ Կարեն Անդրեասյանը նշեց, նրանք պետք է գոնե ամոթ ունենան և նորմալ աշխատանքը չվարկաբեկեն։ «Իսկ եթե վախենում են, որ գրպանային դատավորները դուրս կմնան դատական համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ այդ ուղղությամբ անելու ենք»,- ընդգծեց Անդրեասյանը։
15:00 - 16 փետրվարի, 2022
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով խորհրդի աշխատանքները։ Նախարարը հայտնեց, որ  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի փուլային քննարկման առաջարկը կլրամշակվի և նորից կշրջանառվի։ «Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրական փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»,- ասաց Անդրեասյանը։ Անդրեասյանն առաջարկեց հաջորդ խորհրդի նիստը անել ոչ ուղիղ եթերում բացառապես աշխատակարգային հարցեր քննարկելու համար, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի տեխնիկական հարցերի քննարկմամբ։ Նախարարը նաև առաջարկեց հաջորդ նիստ հրավիրել փետրվարի 25-ին՝ հետո նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։ Անդրեասյանը հայտնեց նաև, որ հաջորդ նիստին կմասնակցի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
13:33 - 16 փետրվարի, 2022
ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

ՄԱԿ-ը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի փորձագետները մի քանի առաջարկներ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընթերցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի փորձագետների առաջարկները։ «ՄԱԿ-ի մեր գործընկերները կարծում են, որ եթե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուին ստիպենք, որպեսզի իրենք նախապես ներկայացնեն իրենց տեսլականը Սահմանադրական բարեփոխումների հետ կապված, կարող է որոշակի առումով կաշկանդել և այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեր խորհուրդը փորձում է գտնել այնպիսի հանձնաժողովի անդամներ, որոնք կիսում են գործադիր իշխանության, կամ վարչապետի տեսլականը, կամ որևէ քաղաքական ուղղվածություն ենք թելադրում։ Սա մտահոգություն էր, որը ցանկացա անպայման փոխանցել մեր այս քննարկման ժամանակ»,- ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ ՄԱԿ-ը նաև առաջարկում է ապաքաղաքականացվածության վերաբերյալ փաստաթղթերի մեջ ներառվի նաև բարեվարքության պահպանման որոշակի տեղեկատվություն, նաև առաջարկում է  քննարկել, թե արդյոք հայտ ներկայացնելու ժամանակ անձինք կկարողանան դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետներում ներկայացնել, թե՞ ոչ։ ՄԱԿ-ը նաև հետաքրքրվել է, թե արդյոք հրապարակվելու են այն թեկնածուների անունները, ովքեր մրցույթից դուրս են մնալու։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։
12:29 - 16 փետրվարի, 2022
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվի մինչև 5 թեկնածու |armenpress.am|

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում կընդգրկվի մինչև 5 թեկնածու |armenpress.am|

armenpress.am:  Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումը իրականացվելու է երկու փուլով։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Տիգրան Դադունցը՝ ներկայացնելով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագծի հիմնական դրույթները։ «Ըստ նախագծի՝ առաջին փուլում թեկնածուները կներկայացնեն հայտեր, ընդ որում նաև որոշակի լրացուցիչ պահանջներ են սահմանվել այն առումով, որ հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ հանդիսացող, Քրեական օրենսգրքով նախատեսված դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև հանրային ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք։ Հայտերին կից պետք է թեկնածուները ներկայացնեն իրենց ամբողջական փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն իրենց մասնագիտական գործունեությունը, աշխատանքային փորձը, նաև առաջարկվել է ներկայացնել որոշակի տեսլական 10-12 էջի սահմաններում, թե ինչ խնդիր են իրենք տեսնում Սահմանադրության մեջ և ինչ լուծում են առաջարկում, որպեսզի հնարավոր լինի բացահայտել նաև թեկնածուի մասնագիտական ունակությունները»,- ասաց Դադունցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը նշեց, որ առաջին փուլում քարտուղարության կողմից կազմվելու է տեխնիկական պահանջներին բավարարող թեկնածուների ցանկը, որը ներկայացվելու է խորհրդին, որից հետո արդեն սկսվելու է մրցույթի երկրորդ փուլը, որն իրականացվելու է երկու ենթափուլով։ «Առաջին ենթափուլում գնահատվելու է թեկնածուների կողմից ներկայացված փաստաթղթերի բովանդակային կողմը՝ աշխատանքային, մասնագիտական գործունեությունը, առաջարկված տեսլականը, նաև հստակ գնահատման չափանիշներ և միավորներ են սահմանվել, և թեկնածուները կարող են ստանալ առավելագույնը 100 միավոր։ Խորհուրդը գնահատելու է նրանց աշխատանքային փորձը, հեղինակած աշխատանքների քանակը, ճանաչվածությունը, գիտական հետաքրքրությունների ոլորտը և այլն։ Այնուհետև այս 100 միավորից 60 և ավելի միավոր ձեռք բերած թեկնածուները ներկայացվելու են խորհրդին, որպեսզի խորհուրդը արդեն բանավոր հարցազրույցի ենթափուլում լսի թեկնածուներին։ Այս հարցազրույցի բանավոր փուլի ընթացքում թեկնածուն հակիրճ կներկայացնի իր կենսագրությունը, անցած ճանապարհը, իր մոտեցումները հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև կներկայացնի Սահմանադրությանն առնչվող մեկ իրավական հարցի վերաբերյալ հակիրճ վերլուծություն և դիրքորոշում։ Դրանից հետո արդեն խորհուրդը հարցազրույցի արդյունքում կգնահատի թեկնածուներին կրկին 100 բալանոց համակարգով, որից 50-ը թեկնածուն կստանա սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ մոտեցումների համար, իսկ մյուս 50 միավորը՝ Սահմանադրությանն առնչվով որևէ իրավական հարցի վերաբերյալ իր վերլուծության և դիրքորոշման համար։ Այնուհետև, ըստ նախագծի, խորհրդի անդամները որոշելու են յուրաքանչյուր թեկնածուի գնահատականը, եթե նման որոշում չկայացվի, գնահատականը կորոշվի թեկնածուների ստացած գնահատականների միջինով։ Առավելագույն ձայներ ստացած մինչև հինգ թեկնածու կընդգրկվի խորհրդի որոշման նախագծում, որը պետք է ներկայացվի վարչապետին, քանի որ, ըստ խորհրդի կանոնակարգի, վարչապետն է հաստատում հանձնաժողովի անհատական կազմը»,- եզրափակեց Դադունցը։
11:27 - 16 փետրվարի, 2022