Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Հանրային հ/ը-ի հետ համագործակցությամբ ստեղծել ենք դասախոսությունների անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ Արայիկ Հարությունյան

Քանի որ արտակարգ դրության ժամանակ դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացը՝ բացառությամբ հեռավար ուսուցման, խնդիր ենք ունենում կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիի Հարությունյանը՝ միեւնույն ժամանակ փաստելով, որ բուհական համակարգի առումով կարողացել են լուծումներ գտնել՝ բարձրագույն ուսումնասկան հաստատությունների հետ համագործակցությամբ եւ խորհրդակցությունների արդյունքում՝ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով։ Նախարարը վստահեցրեց, որ բուհերի առումով, ըստ էության, խնդիրներ չենք ունենալու։ Առաջիկայում մոնիտորինգ կանեն, կհասկանան այդ գործընթացի ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ Հարությունյանն այստեղ մենք մեծ ոգեւորություն է տեսնում․ առանց նախարարության միջամտության՝ որոշ ուսումնական հաստատություններ, առանձին դեպքերում՝ դասարաններ, ուսուցիչներ, սկսել են կիրառել առցանց հարթակները՝ կրթական պրոցեսի անընդհատությունն ապահովելու համար․ «Ես ողջունում եմ կազմակերպիչներին, եւ ասում, որ մենք միասին համագործակցությամբ այս փուլը պետք է անցնենք։ Աշխարհում, հատկապես վերջին շաբաթներին, երբ մոտավորպես 800 մլն աշակերտ եւ ուսանող զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից, շատ վճարովի հարթակներ բացվել են, անվճար են դարձել, մենք նույնպես պետք է օգտվենք այդ հնարավորությունից։ Մենք կոչ ենք անում, որպեսզի ուսուցիչները, տնօրենները, աշակերտները, ծնողները ջանքեր գործադրեն, որպեսզի մենք այս պիլոտի հարցում հաջողություն ունենանք։ Սա լրացուցիչ հնարավորություն է, մենք այս սահմանափակումը պետք է դիտենք որպես հնարավորություն՝ նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար»։ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են https://heravar.armedu.am/ (հեռավար ուսուցման համալիր էջ) պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին տեղեկություն է հավաքված։ Նշյալ կենտրոնի միջոցով իրականացնելու են ե՛ւ ծրագրերի մշակման, ե՛ւ վերապատրաստումների գործընթաց, որովհետեւ հասկանում են, որ ոչ բոլոր ուսուցիչներն ունեն բավարար հմտություններ՝ այս համակարգերը կիրառելու։ Բացի այս՝ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ ստեղծել են դասախոսությունների, դասերի անցկացման հնարավորություն՝ հենց հեռուստաընկերության եթերում․ «Առավոտյան 08։30-09։30 կլինեն դասեր, դրանք կվերսկսեն 11։30-12։40։ Շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից․ իրենք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար, եւ 24 ժամ ունենալու ենք նմասն դասընթացներ։ Հիմա ծավալը կարող է քիչ լինել, բայց արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասախոսություններ կկարդան, որոնք կմատուցվեն աշակերտներին։ Մենք ունենալու ենք յութուբյան առանձին ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, եւ այդ ալիքի այցելությունների թրաֆիքը Ucom ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Վստահ եմ, որ մեր մյուս օպերատորները եւս կմիանան այս նախաձեռնությանը»,- ասաց նախարարը։ Նա հայտնեց, որ եղել է Ռեկտորների խորհրդի որոշում, որտեղ նշում են հեռավար կրթության անցնելու պատրաստակամության եւ պատասխանատվության մասին․ «Դասախոսներն էլ հեռավար կրթություն իրականացնելիս պետք է նյութեր տրամադրեն, որոնք պետք է լինեն կամ առցանց, կամ ձեռքի տակ եղած նյութերը սկանավորված փոխանցեն ուսանողներին։ Դժվարություններ լինելու են, բայց սա հնարավորություն է, որ խնդիրները գույքագրենք եւ դրանց լուծում տանք»։ ԿԳՄՍ նախարարը նկատեց՝ եթե տեսնեն, որ հեռավար կրթությունն ամբողջական է, ըստ դրա կարող են եզրակացություն անել եւ ասել, թե արդյոք լրացուցիչ դասերի եւ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենա՞ն․ «Այնպես պետք է անենք, որ եթե հետաձգումներ լինեն, քիչ լինեն։ Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք զորահավաքային գործընթացին, սերտ պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ»։ Առաջիկայում նաեւ պատրաստվում են մարզպետարանների հետ ակտիվ աշխատել եւ սկսել դպրոցների ախտահանումը, որպեսզի երբ արտակարգ իրավիճակը ավարտվի, դպրոցները լիարժեք պատրաստ լինեն կրթական գործընթացին։
13:02 - 18 մարտի, 2020
Կայացրել ենք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը․ Արայիկ Հարությունյան

Կայացրել ենք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը․ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «✅ Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց հետո պատշաճ կազմակերպելու համար: ✅ Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար: ✅ Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար: ✅ Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն: ✅ Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար»,- գրել է նա՝ հավելելով, որ կայացվել են նաև այլ որոշումներ:
13:52 - 15 մարտի, 2020
Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

Կլինեն լրացուցիչ պարապմունքներ, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ. Արայիկ Հարությունյան |shantnews.am|

<dishantnews.am:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ մեթոդները՝ մեյլերով հաղորդակցությունից մինչև տեսակապի միջոցով դասապրոցեսի իրականացում, նաև նախատեսում են ապագայում լրացուցիչ պարապմունքներ, երբ դասերը կվերսկսվեն: «Այս պահի դրությամբ որոշում չունենք մշակութային օջախների, հաստատությունների փակման վերաբերյալ, գիտեմ, որ վերջին ժամերին և նախորդ օրվանից մեր հաստատություններում իրավիճակ կա, երբ այս լուրերի արդյունքում քիչ տոմսեր են վաճառվում: Մենք առհասարակ կոչ ենք անում, որ մեր հայրենակիցներն առավելագույնս զերծ մնան խոշոր կուտակումներից, մինչև հաջորդ ցուցումները կլինեն: Լրացուցիչ փոփոխությունների մասին անպայման ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է նա: Հարությունյանը հայտնել է՝ մտադիր է աշակերտներին ներկայացնել իր փորձառությանը, թե ինչով էր զբաղվում ազատ օրերին, երբ 90-ականներին դասերը երբեմն հետաձգվում էին:        
19:36 - 13 մարտի, 2020
Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

Դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա. Տիգրան Ավինյանը՝ դասերը դադարեցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության այսօրվա նիստում բարձրացրեց կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Նրա խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարո՞ղ է լինել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ նմանատիպ որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն ունենք վիրուսի տարածում։ «Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա, և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում  նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք և Առողջապահության, և Արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշեց Տիգրան Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ նախարարությունն այս հարցի հետ կապված որոշումները  կայացնում  է՝ հաշվի առնելով այն ցուցումները, որոնք կան համապատասխան գերատեսչություններից։ «Դրանք կքննարկվեն, և հասարակությունն անպայման տեղյակ կպահվի։ Զուտ բացակայությունների հետ կապված ուզում եմ ասել, որ հաճախելիությունը մոտ 90 տոկոս է, մարզերում ավելի քիչ, Երևանում՝ մի փոքր ավելի շատ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։
12:29 - 12 մարտի, 2020
Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ»  ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը:  Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի դրությամբ, ծրագիրն իրականացվում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Արագածոտնի մարզերի` 412  հանրակրթական ուսումնական հաստատություններում` սնունդ տրամադրելով 1-4-րդ դասարանների շուրջ 50․000 աշակերտների: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2010 թվականից` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ-ի  ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև  կնքված համաձայնագրի  հիման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ: Ազգային ծրագրի շրջանակում սնունդ է տրամադրվում տարրական դասարանների և դպրոցի  նախապատրաստական  խմբեր  ունեցող  բոլոր  հանրակրթական  դպրոցներին: Այս փուլում պլանավորվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ` համայնքի անդամների համար աշխատաշուկայի նոր հնարավորություններից օգտվելու նպատակով: Ջերմոցային տնտեսությունների ստեղծումը և դպրոցական սննդի արտադրությունը կապահովի առողջ սննդի կազմակերպումը դպրոցներում ամբողջ տարվա ընթացքում, իսկ կրթական ծրագրերը կներառեն առողջ ապրելակերպի դասընթացներ երեխաների և համայնքների անդամների համար: Այս ամենի արդյունքում ծրագրում ընդգրկված ՀՀ դպրոցները կվերափոխվեն ավելի լայն կրթական հարթակների, կխթանվի մարդկային կապիտալի և տնտեսության զարգացումը: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
11:08 - 11 մարտի, 2020
Սահմանվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, ուղղորդման կարգը. նախարարը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին |tert.am|

Սահմանվում է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, ուղղորդման կարգը. նախարարը՝ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի մասին |tert.am|

tert.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը, որը  ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է ներդնել հեռավար կրթություն իրականացնելու մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Նախարարը տեղեկացրեց՝ սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: «Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը»,- ասաց նա:
18:15 - 05 մարտի, 2020
Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

Բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում առկա է հայ-վրացական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստանի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է չօգտագործված մեծ ներուժ, և երկկողմ օրակարգի կարևոր մաս է դրա լիարժեք իրացումը: Կողմերն արձանագրել են բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանն ասել է․ «Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը»։ Հայկական պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակի հուշակոթողին։ Այնուհետև, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպում՝ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել վիրահայության ներկայացուցիչներին՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում նրանք նշանակալի դեր են ունեցել։ «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆլիսահայության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,-ասել է վարչապետը։ Հանդիպման ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին:
11:53 - 04 մարտի, 2020
Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից. ԿԳՄՍ նախարար

Հարգելի հայրենակիցներ, առավոտից հաղորդագրություններ եմ ստանում ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով», - գրել է ԿԳՄՍ նախարարը:
13:05 - 01 մարտի, 2020
Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար |news.am|

Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար |news.am|

news.am: Կառավարությունը չի միջամտի ոչ պրոֆիլային բուհերում հայոց լեզվի եւ պատմության դասավանդումը բացառելու հարցին: Այս մասին այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշեց, որ իր տեղեկություններով՝ որ պրոֆիլային բուհերի պրոֆեսորադասախոսական կազմն աջակցում է տվյալ առաջարկին: «Հարցը, թե արդյոք բուհը կհրաժարվի այդ առարկաներից կամ կթողի դրանք ուսումնական ծրագրում, կորոշի յուրաքանչյուր ուսումնական հաստատության ղեկավարություն: Մենք դա թողնում ենք բուհերի հայեցողությանը»,- ասաց նախարարը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ այդ բարեփոխման համար ժամանակ է պետք, եւ հիշեցրեց, որ օրենքում տվյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 3 տարի անց՝ 2023 թվականին:    Հիշեցնենք, որ տվյալ օրինագծի համաձայն՝ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները չեն ներառվի պարտադիր առարկաների ցանկում ոչ պրոֆիլային բուհերում: Աշնանը ՀՅԴ Երիտասարդական միությունը մի խումբ ուսանողների եւ դասախոսների աջակցությամբ պահանջել է նախարարի հրաժարականը՝ բացատրելով, որ ծրագիրը վնաս կհասցնի պետական լեզվին եւ ազգային արժեքներին:
19:14 - 24 փետրվարի, 2020
ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին |shantnews.am|

ԿԳՄՍ նախարարը` դասապրոցեսը դադարեցնել-չդադարեցնելու մասին |shantnews.am|

shantnews.am: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները այսօր հետաքրքրվել են, թե արդյո՞ք շարունակում են այն կարծիքին մնալ, որ դասապրոցեսը որոշ ժամանակով դադարեցնելու անհրաժեշտություն չկա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում գնացել են այդ քայլին` H1N1-ի տարածումը կանխելու համար: Հիմա այդ խնդրին նաև կորոնավիրուսի տարածման ռիսկն է ավելացրել: «Մենք էս պահին տեղեկատվություն չունենք որևէ դեպքի մասին ՀՀ-ում, մենք խորհրդակցում ենք Առողջապահության նախարարության հետ, Առողջապահության նախարարությունը պետք է ֆոնի մասին ասի, հնարավոր միջնորդություն լինի, որ որոշում կայացնենք»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի տարածման վտանգին: Ինչ վերաբերում է H1N1-ին, ապա նախարարն ասել է, որ տեղեկություններ ունեն, որ առանձին դպրոցներում բացակայությունների բարձր ֆոն կա, բայց Առողջապահության նախարարությունը պետք է միջնորդի դասապրոցեսը դադարեցնելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
18:04 - 24 փետրվարի, 2020