Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Ջո Բայդենին՝ ԱՄՆ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Փաշինյանի ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։ Ուրախ ենք, որ Ձեր վարչակազմը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում կրկին ստանձնելու միջազգային առաջատարի դերը»։ «Այդ արժեքները, որոնք կիսում է նաև հայ ժողովուրդը, ընկած են մեր հարաբերությունների հիմքում: Այդ առթիվ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին երկարած աջակցության ամուր ձեռքի համար։ Վերջին ժամանակներս համայն մարդկությունը դիմակայում է լուրջ մարտահրավերների՝ համավարակ, կլիմայի փոփոխություն, հակամարտություններ ու պատերազմներ։ Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին, համավարակի դեմ պայքարում ցուցաբերած ֆինանսական ու բժշկական անգնահատելի օժանդակությունը», - նաև ասված է ուղերձում։ Փաշինյանը մեծապես կարևորել է ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ Միացյալ Նահանգների անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը. «Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը»։ «Հայաստանը պատրաստակամ է առավել խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակում։ Լիահույս եմ, որ ապագայում կարձանագրենք փոխշահավետ համագործակցության նորանոր ձեռքբերումներ», - նշել է վարչապետը։ Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Բազում զրկանքների գնով ձեռք բերված անկախությունը, ինչպես նաև դրան հաջորդող շրջանի նվաճումներն Ամերիկայի ժողովրդի հաստատակամության և անկախության սկզբունքներին հավատարմության ապացույցն են։ Այս տարի Անկախության օրվա տոնակատարություններն առանձնահատուկ նշանակություն ունեն միլիոնավոր ամերիկացիների համար, քանի որ համավարակի պայմաններում խորհրդանշում են վերադարձը բնականոն կյանքին։ Այդ տոնակատարությունները հատուկ կարևորություն ունեն նաև ամերիկահայ մեր հայրենակիցների համար, որոնք ուրույն ներդրում են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման և հզորացման գործում, մեծապես նպաստել մեր պետությունների միջև համագործակցությանը։ Աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Ձեր հայտարարությունը, որը Ձեր վարչակազմի՝ մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է: Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է՝ հույս հայտնելեով, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն վերընթաց զարգանալ։ Նախագահ Սարգսյանը Բայդենին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց:
19:01 - 04 հուլիսի, 2021
Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո |armenpress.am|

Բայդենն արտակարգ դության ռաժիմ է հայտարարել Ֆլորիդայում շենքը փլվելուց հետո |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերն ստորագրել Է հրամանագիր Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին այնտեղ բնակելի շենքի փլվելուց հետո, ինչպես նաեւ կարգադրել Է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության մասին եւ կարգադրել Է (տրամադրել) դաշնային օգնություն ի լրումն տեղի իշխանությունների եւ նահանգի (իշխանությունների) ջանքերի արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք առաջացել են Սերֆսայդ քաղաքում շենքը փլվելու հետեւանքով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Բայդենի կարգադրությունը ենթադրում Է օգնություն Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության եւ երկրի Արտակարգ իրավիճակների դաշային վարչության կողմից: Հունիսի լույս 24-ի գիշեր 12-հարկանի շենք Է փլվել Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է մեկ մարդ, 99 մարդու ճակատագիրը մնում Է անհայտ: Պատահարի շրջանում սահանափակված Է տրանսպորտի երթեւեկությունը: Տեղում աշխատում են ոստիկանության եւ հշեջ ծառայությունների աշխատակիցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:35 - 25 հունիսի, 2021
Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը պետք է պահպանի բաց երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ դա անում է Միացյալ Նահանգները: Այս կարծիքը ուրբաթ հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է DW-ն: «Հաջորդ հինգշաբթի և ուրբաթ՝ ԵՄ գագաթնաժողովի օրակարգում առաջին հերթին կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերությունները», - ասել է Մերկելը: «Մենք շատ շահագրգռված ենք ԵՄ-ում անվտանգության և կայունության համար, հետևաբար կպահպանենք երկխոսությունը Ռուսաստանի հետ, որքան էլ որ դա դժվար լինի: Ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ վարում բաց երկխոսություն, ապա ճիշտ կլինի, որ մենք էլ եվրոպական կողմից դա անենք», - ասել է Գերմանիայի կանցլերը: Մերկելը վստահ է, որ միայն երկխոսության, բանակցությունների միջոցով կարելի է հասնել, թեկուզ, աննշան հաջողության, քանի որ այդ ժամանակ են ներկայացվում փոխադարձ դիրքորոշումները:
12:50 - 19 հունիսի, 2021
Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

Բայդենն ու Էրդողանը չեն կարողացել համաձայնության գալ ռուսական С-400-ների հարցում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվածության չեն եկել Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ՝ պայմանավորվելով շարունակել խորհրդատվությունները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը լրագրողների հետ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:«Ինչ վերաբերում է С-400-ներին, նրանք (Բայդենը և Էրդողանը) դա քննարկել են: Ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Որոշվել է շարունակել երկխոսությունը C-400-ների վերաբերյալ: Երկու թիմերն էլ կզբաղվեն այդ հարցով հանդիպումից հետո»,-նշել է Սալիվանը:Սալիվանը հավելել է, որ նախագահները «մանրամասնորեն քննարկել են» Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի առաջարկն Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո: «Նրանք պայմանավորվել են, որ միասին կաշխատեն դրան հասնելու համար: Նախագահ Էրդողանը նշել է, որ դրա համար իրեն որոշակի աջակցություն է պետք: Իսկ նախագահ Բայդենը խոստացել է, որ այդ աջակցությունը կտրամադրվի: Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել այս կապակցությամբ: Եվ նրանք երկուսն էլ խնդրել են իրենց թիմերին մշակել վերջին մանրուքները»,-ասել է պաշտոնյան:
09:56 - 18 հունիսի, 2021
Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|

Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել։ Պուտինը այս մասին հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը: «Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին»,- ասել է Պուտինը: ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի նեղ եւ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը:
20:15 - 16 հունիսի, 2021
Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

Պուտինը ժամանել է Ժնև՝ Բայդենի հետ բանակցելու |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ժնև՝ բանակցելու ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ:Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ որպես Պուտինի և Բադենի առաջին հանդիպման անցկացման վայրը ընտրվել է Ժնևի «Լա Գրանժ» պերճատունը:Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ նեղ և երկուսը՝ ընդլայնված` թեյի և սուրճի ընդմիջմամբ: Նախորդ օրը հանդիպման նախապատրաստական աշխատանքներին ծանոթ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ նախատեսվում է՝ դրանք կտևեն 4 ժամ 45 րոպե:Ռուսաստանի պատվիրակության կազմում, բացի Պուտինից, ներառված են նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
15:00 - 16 հունիսի, 2021
Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև արցախի հիմնախնդիրը |hetq.am|

hetq.am: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ, կքննարկեն նաև արցախյան հիմնախնդիրը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։  «Երկու երկրների առաջնորդները ուշադրություն կդարձնեն տարածաշրջանային խնդիրներին։ Նրանք կքննարկեն Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, Լեռնային Ղարաբաղը, Ուկրաինան, իրանական միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Ուշակովը։  Ուշակովի խոսքերով՝ Բայդեն-Պուտին ծրագրի օրակարգը համաձայնեցված է։ Այնտեղ ներառվել են երկկողմ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանն ու տարածաշրջանային հակամարտություններին։ Քննարկման թեմաների շարքում են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման նախադրյալները, տեղեկատվական անվտանգության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, տնտեսական համագործակցության, կլիմայի, Արկտիկայի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։  Բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները կունենան առանձին մամլո ասուլիսներ։ Միացյալ ասուլիս օրակարգով նախատեսված չէ։
17:02 - 15 հունիսի, 2021
Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ է եղել. Ջո Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն անվանել է դրական և արդյունավետ: Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում «իրական առաջընթաց» գրանցելու վերաբերյալ՝ փոխանցում է ТАСС գործակալությունը: «Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումը դրական ու արդյունավետ էր»,- նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ջո Բայդենի խոսքով՝ երկու կողմերի պատվիրակությունները կշարունակեն քննարկումները՝ հույս հայտնելով, որ իրական առաջընթացի կհասնեն թուրք-ամերիկյան հարաբերություններում: Բայդենը հայտարարել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շուրջ»: «Մեր երկու երկրներն ունեն քննարկումների լայն օրակարգ»,- հայտարարել է Սպիտակ տան  ղեկավարը:
11:54 - 15 հունիսի, 2021
Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

Ժնեւի երկինքը կփակեն Պուտինի եւ Բայդենի հանդիպման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշում Է ընդունել Ժնեւի օդային տարածության օգտագործումը հունիսի 15-ից մինչեւ 17-ը ժամանակավորապես սահմանափակելու մասին, որը կապված Է Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի անցկացման հետ: Այդ մասին ասվում Է կառավարության հաղորդագրության մեջ։ «ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի՝ ժնեւյան հանդիպման անվտանգությունն ապահովելու նպատակներով Դաշնային խորհուրդը հաստատել Է հունիսի 15-ից մինչեւ 17-ը Ժնեւի շրջանում օդային տարածության օգտագործման ժամանակավորապես սահմանափակումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, ռազմաօդային ուժերը կապահովեն օդային տարածության խստացված հսկողությունը: «Օդային տարածության օգտագործումը երեքշաբթի օրվանից՝ 2021 թվականի հունիսի 15-ի ժամը 08:00-ից մինչեւ 2021 թվականի հունիսի 17-ի տեղական ժամանակով 17:00-ը կսահմանափակվի Ժնեւի Ազգերի հրապարակի երկինքի շրջանում: Դա չի վերաբերում Ժնեւի միջազգային օդանավակայան ժամանող կամ այստեղից մեկնող առեւտրային չվերթերին»,-հավելել են կառավարությունում:
14:40 - 11 հունիսի, 2021
Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկեն ԼՂ թեման. Ջեյք Սալիվան |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հաջորդ շաբաթ նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը: Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն:
10:39 - 08 հունիսի, 2021
Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բայդենին |tert.am|

Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Բայդենին |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսի 7-ին կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են «զսպել, բայց միևնույն ժամանակ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ», հաղորդում է DW-ն։ «Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ Ռուսաստան, Չինաստան, միջազգային ահաբեկչություն, կիբերսպառնալիքներ, կլիմայի փոփոխություն»,- բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա։ Սթոլթենբերգի խոսքով՝ Բայդենի հետ համակարծիք են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում, որը ենթադրում է՝ «արտաքին պաշտպանություն և երկխոսություն»: Նա նաև ողջունել է նախքան Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպելու ԱՄՆ նախագահի որոշումը: «Ռուսաստանի հետ երկխոսությունը թուլության նշան չէ։ Մենք ուժեղ ենք, մենք միասնական ենք։ Մենք պետք է երկխոսություն վարենք Ռուսաստանի հետ»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
09:36 - 08 հունիսի, 2021