Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

Նախարար Սանոսյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ջրային ոլորտում համագործակցության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։ Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում:  «Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,-ասել է դեսպանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև՝ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։  Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց  մանդատի շրջանակում այսուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։
17:08 - 06 ապրիլի, 2022
Գերմանիայի նախագահը բացառել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Պուտինի պաշտոնավարման օրոք
 |factor.am|

Գերմանիայի նախագահը բացառել է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը Պուտինի պաշտոնավարման օրոք |factor.am|

factor.am: Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։ «Պուտինյան Ռուսաստանի հետ համագործակցությունն այլևս հնարավոր չէ, ինչպես դա եղել է նախորդ տարիներին»,- DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Շտայնմայերը՝ ՌԴ նախագահին անվանելով «բունկերային պատերազմ հրահրող»։ «Համոզված եմ, որ ստատուս-քվոյին նախորդած իրավիճակին հետադարձ չի լինի Պուտինի Ռուսաստանում»,- ընդգծել է նա։ Միաժամանակ, Գերմանիայի նախագահը նշել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում Արևմուտքը ձախողվել է բազմաթիվ կետերում։ Մասնավորապես, այն չի կարողացել ինտեգրել Ռուսաստանը եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ, նշել է նա։ «Սրանք այն դառը արդյունքներն են, որոնց մենք բախվում ենք»,- խոստովանել է գերմանացի քաղաքական գործիչը, որը 2014 թվականից լինելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը՝ մեծ ջանքեր է գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարգավորելու համար։ Նախօրեին Շտայնմայերն առաջին անգամ խոստովանել է սեփական սխալներն ու սխալ պատկերացումները Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականության մեջ։ ««Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցում իմ նվիրվածությունն ակնհայտ սխալ էր։ Մենք կառչել էինք կամուրջներից, որոնց Ռուսաստանն այլևս չէր հավատում, ինչի մասին մեզ զգուշացնում էին մեր գործընկերները»,- ասել է նա: Ըստ Գերմանիայի նախագահի՝ իր սխալն այն էր, որ ինքը չէր պատկերացնում, որ Վլադիմիր Պուտինը «կայսերական խելագարության» պատճառով կգնա իր երկրի տնտեսական, քաղաքական և բարոյական ամբողջական քայքայման։ Գերմանիայում դաշնային նախագահին վերջին օրերին քննադատում են Ուկրաինայում Ռուսաստանի շարունակվող պատերազմի ֆոնին, որ նա չի բարձրաձայնել սեփական սխալ հաշվարկների մասին, հատկապես՝ արտգործնախարարի պաշտոնում։ Շտայնմայերն առաջին անգամ այդ պաշտոնը զբաղեցրել է 1999-2005 թվականներին՝ Գերհարդ Շրյոդերի կառավարությունում և եղել է նրա մտերիմներից մեկը։ Այնուհետև նա Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ղեկավարել է Անգելա Մերկելի երրորդ կաբինետում՝ 2013-2017 թվականներին: Շտայնմայերը նաև 2015 թվականին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծելու համար կնքված «մինսկյան համաձայնագրերի» նախաձեռնողներից է։
15:18 - 05 ապրիլի, 2022
Ռուսաստանը պետք է պատասխան տա Բուչայի «ռազմական հանցագործությունների համար»․ Գերմանիայի ԱԳ նախարար

Ռուսաստանը պետք է պատասխան տա Բուչայի «ռազմական հանցագործությունների համար»․ Գերմանիայի ԱԳ նախարար

Գլխավոր լուսանկարը՝ REUTERS-ի Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա Ուկրաինայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Բուչա քաղաքում «ռազմական հանցագործությունների» համար, գրում է Reuters-ը։ Բուչայի քաղաքապետը երեկ հայտնել էր, որ 300 բնակիչ է սպանվել քաղաքում ռուսական բանակի մեկամսյա օկուպացիայի ընթացքում։ «Բուչայում արված լուսանկարներին հնարավոր չէ նայել, Պուտինի անզուսպ դաժանությունը ոչնչացնում է անմեղ ընտանիքներ և սահմաններ չի ճանաչում», - գրել է Բերբոկը Թվիթերում։ «Այս ռազմական հանցագործությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք խստացնելու ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու ավելի շատ ենք օգնելու Ուկրաինային պաշտպանվել», - նշել է նա։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը երեկ հայտնել էր, որ ուկրաինական բանակն ամբողջությամբ վերադարձրել է վերահսկողությունը Կիևի շրջանի նկատմամբ։ Բուչայի համար դաժան մարտեր են ընթացել։ France Press-ի և Reuters-ի լրագրողները ներկա էին եղել Բուչայում և քաղաքացիական հագուստով մարդկանց դիերի լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում են նաև արկերի և հրթիռների հարվածներից այրված մեքենաներ և տներ։ Մահացածներից մեկի ձեռքերը մեջքի հետևում կապված են եղել սպիտակ կտորով, մյուս երկուսի ձեռքերին նույնպես սպիտակ թևկապեր են եղել։ Բուչայի բնակիչները Reuters-ին ասել էին, որ օկուպացիայի ժամանակ իրենց անընդհատ ստիպել են կրել այդ թևկապերը։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը հայտնել էր, որ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո հայտնաբերել են, որ ավերված քաղաքի փողոցները լի են դիերով։ Ինչ վերաբերում է թևկապերին, նա նշել էր․ դրանք պետք է «ցույց տային, որ մարդիկ զինված չեն»։ Նորա Վանյան
20:16 - 03 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը, համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
18:50 - 01 ապրիլի, 2022
Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան ռուսական գազի դիմաց վճարելու է եվրոյով կամ դոլարով․ ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ

Գերմանիան շարունակելու է ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով կամ դոլարով, ինչպես նախատեսված է պայմանագրերով։ «G7-ի համաձայնագիրն ուժի մեջ է»,- երեկ՝ մարտի 30-ին, հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքներին, գրում է Deutsche Welle-ն։ Գերմանական կառավարության ներկայացուցչի խոսքով Պուտինը կրկնել է, որ ապրիլի 1-ից Ռուսաստանում օրենք է գործում, որի համաձայն՝ գազի մատակարարման վճարումները պետք է ռուբլիով իրականացվեն։ Սակայն եվրոպական ընկերությունների համար ոչինչ չի փոխվի․ վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով և սովորականի պես կփոխանցվեն «Գազպրոմբանկին», որի դեմ պատժամիջոցներ չեն գործում։ Այնուհետև բանկն այդ գումարը կփոխանակի ռուբլիլով։ Շոլցը, ըստ Հեբեշտրայտի, չի համաձայնել այս ընթացակարգին, այլ միայն խնդրել է գրավոր տեղեկություններ ներկայացնել այդ մասին։ Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտին-Շոլց հեռախոսազրույցի մասին հայտնել է հետևյալը․ «Վլադիմիր Պուտինը դաշնային կանցլերին տեղեկացրել է մասնավորապես ԳՖՀ-ին մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելու որոշման մասին։ Հաշվարկների կարգի փոփոխումն իրականացվում է այն պատճառով, որ, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Ռուսաստանի բանկի արտարժութային պահուստները սառեցվել են ԵՄ անդամ երկրների կողմից»։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարումների անցնելը կքննարկեն ՌԴ և Գերմանիայի փորձագետները։ «Նշվել է, որ ընդունված որոշումը չպետք է ռուսական գազ ներկրող եվրոպական երկրների համար պայմանագրային պայմանների վատթարացման բերի։ Պայմանավորվածություն կա, որ այդ հարցով լրացուցիչ քննարկումներ կանցկացնեն երկու երկրների փորձագետները»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։   Նորա Վանյան
11:45 - 31 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

Վլադիմիր Պուտինը եւ Օլաֆ Շոլցը քննարկել են ռուսական գազի դիմաց վճարները ռուբլիով իրականացնելու որոշումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտքեր են փոխանակել նախորդ օրը Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի մասին։ Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Շոլցին ռուսական գազի համար վճարները ռուբլիով իրականացնելու որոշմանն անցնելու մասին: Նա ընդգծել է, որ վճարման կարգի փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ «միջազգային իրավունքների նորմերի խախտումների պատճառով ԵՄ անդամ երկրների կողմից սառեցվել են Ռուսական բանկի պահուստները»: Շոլցի հետ զրույցում Պուտինը նշել է, որ որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազը ներկրող եվրոպական ընկերությունների համար պայմանագրի դրույթների վատթարացման Կողմերը պայմանավորվել են, որ գազի դիմաց ռուբլիով վճարելուն անցնելու հարցը կքննարկվի Ռուսաստանի ու Գերմանիայի փորձագետների կողմից:
20:00 - 30 մարտի, 2022
Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Շոլցը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում ռեժիմի փոփոխության Ռուսաստանում

Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը ՆԱՏՕ-ի նպատակը չէ, չնայած Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա: Այս մասին, ինչպես փոխանցում է NDTV-ն, կիրակի ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին անվանել է «մսագործ», որը «չի կարող մնալ իշխանության մեջ»։ Դա «ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ԱՄՆ նախագահի նպատակը չէ»,- ասել է Շոլցը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես հնարավորություն եմ ունեցել երկար զրուցելու նրա հետ Սպիտակ տանը, և մենք նույնպես քննարկել ենք այդ հարցերը»,- հավելել է նա: Դատապարտելով Ռուսաստանի նախագահին որպես «մսագործի» Ուկրաինա ներխուժման համար՝ Բայդենը ելույթի վերջում ասել էր. «Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության»։ «Ժողովրդավարությունը, ազատությունն ու արդարությունը ապագա ունեն ամեն տեղ»,- կիրակի ասել է Շոլցը,- «Բայց այն ժողովուրդներիի և ազգերի համար է, որ պայքարեն այս ազատության համար»։
10:49 - 28 մարտի, 2022
Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

Գերմանիայի կանցլերը զրուցել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ, հրադադարի կոչ արել |1lurer.am|

1lurer.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայում շտապ հրադադարի հաստատման և այնտեղ հումանիտար իրավիճակի բարելավման կոչ է արել: ՌԴ նախագահի հետ զրույցից հետո Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և ՌԴ-ի հետ բանակցություններին նրա գնահատականին: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել սերտ շփումները: Իսկ Կրեմլի հաղորդագրությունում նշվում է․ «Ուշադրություն է դարձվել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների խնդիրների վրա: Վլադիմիր Պուտինը մի շարք նկատառումներ է նախանշել այդ բանակցություններում Ռուսաստանի Դաշնության սկզբունքային դիրքորոշման համատեքստում»։
10:34 - 24 մարտի, 2022
Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից

 |factor.am|

Գերմանիան մտադիր չէ անմիջապես հրաժարվել ՌԴ-ի գազից և նավթից |factor.am|

factor.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ բացառել է ռուսական նավթի և գազի ներմուծման անհապաղ դադարեցումը։ «Մենք որքան հնարավոր է շուտ վերջ կդնենք այդ կախվածությանը»,- ասել է նա Բունդեսթագում Գերմանիայի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդհանուր քննարկման ժամանակ, գրում է DW-ի ռուսասկան ծառայությունը։ Այնուամենայնիվ, մատակարարումների հանկարծակի դադարեցումը, ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի, կնշանակի ռեցեսիա Գերմանիայում և Եվրոպայում, սպառնալիք հարյուր հազարավոր աշխատատեղերի և ամբողջ արդյունաբերության համար: Շոլցը նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները արդեն զգացվում են Գերմանիայում,  որը «ծանր հարված է հասցրել շատ քաղաքացիների», և ոչ միայն գազալցակայաններում։ «Պատժամիջոցները չպետք է ավելի ուժեղ հարվածեն եվրոպական երկրներին, քան Ռուսաստանի ղեկավարությանը, սա է մեր սկզբունքը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ դրանից ոչ ոք չի շահի, եթե Գերմանիան միտումնավոր վտանգի ենթարկի իր տնտեսական հզորությունը։
22:35 - 23 մարտի, 2022
Գերմանիայի կանցլերը դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն
 |tert.am|

Գերմանիայի կանցլերը դեմ է Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտու սահմանմանը և ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելուն |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ, Գերմանիան դեմ է երկրի վրայով ոչ թռիչքային գոտու սահմանմանը: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Բունդեսթագում։«Իհարկե, ես լսում եմ նրանց ձայնը, ովքեր պահանջում են ոչ թռիչքային գոտի կամ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա, որքան էլ դժվար լինի, մենք դրան չենք տրվի»,-ասել է սոցիալ-դեմոկրատը։«ՆԱՏՕ-ն պատերազմի կողմ չի դառնա, այս հարցում մենք համակարծիք ենք եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի հետ»,- ասել է նա։Շոլցը հավելել է, որ մինչ այժմ հնարավոր է եղել կանխել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտությունը։«Այսպես էլ պետք է մնա»,- հավելել է կանցլերը։ Միաժամանակ նա ասել է, որ Ուկրաինան կարող է ապավինել Գերմանիայի օգնությանը։
14:13 - 23 մարտի, 2022
Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

Բայդենը Ուկրաինայի իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարների հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Առաջնորդները քննարկել են իրենց լուրջ մտահոգությունները՝ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան գործողությունների, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների վերաբերյալ: Նրանք ընդգծել են իրենց շարունակական աջակցությունը Ուկրաինային, այդ թվում՝ անվտանգության աջակցության ցուցաբերելումը խիզախ ուկրաինացիներին, որոնք պաշտպանում են իրենց երկիրը ռուսական ագրեսիայից, և մարդասիրական օգնություն տրամադրումը միլիոնավոր ուկրաինացիներին, որոնք փախել են բռնությունից: Ղեկավարները նաև դիտարկել են դիվանագիտական գործողությունները՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ հրադադարի հասնելու համար:  
10:36 - 22 մարտի, 2022
Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները

Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները

Գերմանիան աջակցում է, որ Ուկրաինային լրացուցիչ զենք տրամադրվի, և Եվրոպան ֆինանսավորի այդ մատակարարումները: Այս մասին, ինչպես հայտնում է DW-ն, Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքը։ Նախարարը հաստատել է, որ Բրյուսելի հանդիպման ժամանակ քաղաքական որոշում կկայացվի կրկնապատկելու ԵՄ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումների  ֆինանսավորումը՝ հասցնելով այն 1 միլիարդ եվրոյի։ Բուրբոքի խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը հոգ կտանի, որ գերմանական ընկերությունները արագ կատարեն համապատասխան պատվերները։ Միաժամանակ, նախարարը հրաժարվել է խոսել Ուկրաինային զենք տրամադրելու մանրամասների մասին՝ այդ մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար։ Նախարարը նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարում Ուկրաինայում։ Ի պատասպան այն հարցին, թե արդյո՞ք Գերմանիան կաջակցի ռուսական էներգակիրների մատակարարումների էմբարգո սահմանելուն՝ նախարարը խոսել է Բեռլինի՝ նավթի և գազի այլընտրանքային մատակարարներ գտնելու ձգտման մասին․ «Մենք աստիճանաբար, բայց շատ ակտիվորեն կազատվենք ռուսական էներգակիրներից կախվածությունից»։ Հիշեցնենք, որ Ջոզեպ Բորելը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ դեմ էներգետիկ սանկցիաները ներառելու են նաև նավթի էմբարգոն, նշել էր, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն դա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ռուսական նավթի մատակարարման էմբարգոն լրջորեն կվատթարացնի Եվրոպայում էներգետիկ բալանսը։
17:51 - 21 մարտի, 2022