Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության: Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի  հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։ Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։
08:49 - 25 սեպտեմբերի, 2023
ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ
 |aysor.am|

ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ |aysor.am|

aysor.am: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը սեպտեմբերի 22-ին այցելել է բժշկական հաստատություն և տեսակցել բողոքի ակցիայի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ Ձեր կողմից նշված քաղաքացուն՝ Լևոն Քոչարյանին,- Aysor.am-ին հայտնեցին ՄԻՊ-ից: «Վերջինիս մոտ մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ: Առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է, թե ինչպես է այդ վնասվածքները ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են նաև բժիշկների և ոստիկանների հետ: Ոստիկանությունից Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ ձերբակալությունն իրականացվել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,-ավելացրեցին ՄԻՊ գրասենյակից: Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։  Լևոն Քոչարյանը սեպտեմբերի 22-ին ծեծի էր ենթարկվել ոստիկանական մեքենայում մի քանի ոստիկանի կողմից։   
13:06 - 23 սեպտեմբերի, 2023
Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ |armeniasputnik.am|

Լևոն Քոչարյանը փակ գանգուղեղային վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լևոն Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Նրա մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք` ուղեղի ցնցում: Այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ–ի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը։   «Վիճակը գնահատվում է միջին ծանրության», - ասել է նա։   Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Քիչ առաջ փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն «կարմիրբերետավորները», բիրտ ուժ կիրառելով, այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։   Լրատվամիջոցների ֆիքսած կադրերում երևում է, որ ոստիկանները Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս մեքենայի մեջ ուժեղ հարվածներ են հասցնում նրան։
14:36 - 22 սեպտեմբերի, 2023
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

Սերժ Սարգսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի գործոնն առաջիկայում էական հանգամանք է հանդիսանալու |armenpress.am|

armenpress.am: Երևանի Ազատության հրապարակում ընթանում է հանրահավաք՝ նվիրված Արցախի անկախության տարեդարձին։   Հանրահավաքին ներկա է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Նրա կարծիքով՝ արցախյան խնդրի կարգավորման գործում բեկում մտցնելու հնարավորություններ կան։ «Արցախը միշտ էլ գործոն է եղել և կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից՝ այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ էլ փոքրացել է։ Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Արցախի գործոնն էական հանգամանք է հանդիսանալու։ Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի, ես շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելն Արցախից նորից խիզախություն է պահանջում, և կարծում եմ, որ արցախցիները նրան հուսախաբ չեն անի։ Բայց, գուցե, նա այլ լուծումներին է խիզախ անվանում։ Մենք այդպես չենք համարում»,- ասել է Սարգսյանը։   ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր հերթին հավաստիացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում բեկում մտցնելու մասին և խոստացել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ հնարավորությունը ստեղծվի։ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունենալու ցույցեր, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի։ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ այսօր հայ ժողովրդի համազգային, համասփյուռ ձայնի հնչեցումը շատ կարևոր է նաև Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վերականգնման համար։ «Սա մեր ոչ առաջին, ոչ էլ վերջին  հանրահավաքն է, մենք չենք համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ, չենք լռելու, քանի որ սա մեր լինել-չլինելու պայքարն է, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մեր ժողովրդի լայն զանգվածների, մեր ժողովրդի անհաղթահարելի ուժի ներկայությունը Երևանի փողոցներում և հրապարակներում»,- ասել է Սաղաթելյանը։ Հանրահավաքին ներկա գտնվող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ է արել չհուսահատվել, չհոգնել և շարունակ պայքարել Արցախի համար։ Նրա կարծիքով՝ Արցախի հերոս ժողովուրդը, մեր եղբայրներն ու քույրերը, կրելով ծանր զրկանքներ, ցույց են տալիս, որ իրենք պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար։ «Թշնամի պետության կողմից իրականացվող սպանություններն ու գերեվարությունները մշտական են, հետևաբար պետք է պայքարենք, և այսօրվա խորհուրդը հենց դրա մասին է։ Մենք երբևէ չենք խուսափել մեր սխալներն ընդունելուց, բայց պետք չէ խոսել միայն ընդդիմության սխալների մասին։ Մենք հնարավորություն ունենք կանգնեցնելու պարտությունների անիվը, այս գահավիժումը, հետևաբար վստահ ենք, որ համախմբված ու միասնական ուժերով, ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլանանք, ապա մեզ կհոշոտեն։ Մեր հարևանները չեն փոխվել, և պատմությունը, ցավոք, կրկնվելու հատկություն ունի»,- նշել է Վանեցյանը։ Երևանի քաղաքապետի թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, Անդրանիկ Թևանյանն էլ իր հերթին արձանագրեց, որ սեպտեմբերի 2-ը մեծ խորհուրդ է պարունակում, հետևաբար բոլորիս խնդիրն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը մենակ չէ և Հայաստանի ուշադրության կենտրոնում է։ «Արցախի խնդիրը մեր անվտանգության խնդիրն է, և այսօրվա հանրահավաքը նաև այդ մեսիջն ունի իր մեջ։ Մարդիկ հասկանում են, որ Երևանի ընտրությունները կարելի է վերածել համապետական օրակարգի։ Մեր քարոզը նույնպես դրան է ուղղված։ Հանրահավաքի գլխավոր նպատակը մեր հավաքական միասնությունն ի ցույց դնելն է»,- հավելեց Թևանյանը։   Հանրահավաքի ժամանակ նաև ցուցադրվեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի տեսաուղերձը։ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ Արցախը հունիսի 15-ից հայտնվել է Ադրբեջանի ամբողջական պաշարման մեջ, որի հետևանքով 120 հազար մարդ զրկվել է հումանիտար մատակարարումներից։ «Սեպտեմբերի 1-ին Արցախի 30 հազար երեխաները նոր ուսումնական տարին սկսել են թերսնված, հոգեբանական անորոշությունների մեջ։ Միջազգային մեր գործընկերները ինձ հաճախ են հարցնում, թե մարդու որ իրավունքներն են խախտվել կամ խախտվում շրջափակման պատճառով։ Սա միամիտ հարց է և կարող է առաջանալ միայն նրանց մոտ, ովքեր չեն պատկերացնում իրավիճակի ողջ ողբերգությունը։ Արցախում ստեղծված իրավիճակն աղետ է, հանցագործություն մարդկության դեմ, որը իրականացվում է 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ և նրանց լռելյայն համաձայնությամբ։ Սա աղետ է, որ ունի հստակ հեղինակներ, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն պատժվում»,- նշեց Ստեփանյանը։  Ստեփանյանն ընդգծեց, որ համահայկական միասնության շնորհիվ Արցախն ապրելու և հարատևելու է։  Հանրահավաքի մասնակիցների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 
20:01 - 02 սեպտեմբերի, 2023
Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը |armtimes.com|

Դատախազություն են ներկայացել Քոչարյանի որդու ընտանիքի ներկայացուցիչը և Սեդրակ Առուստամյանը |armtimes.com|

armtimes.com: «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, նրա ընտանիքի անդամների ներկայացուցիչը, ինչպես նաև Լևոն և Սիրուշո Քոչարյանների ներկայացուցիչն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներկայացել են դատախազություն։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ դատախազությունից։ Նշվում է, որ գլխավոր դատախազություն են ներկայացել Լևոն և Սիրանուշ Քոչարյանների ներկայացուցիչը, Սեդրակ Առուստամյանը և իր ընտանիքի անդամների ներկայացուցիչը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կինը դեռևս չեն ներկայացել: Իրավասու մարմինը ներկայացած անձանց տրամադրել է ուսումնասիրությունների արդյունքներով հավաքված նյութերը՝ առաջարկելով օրենքով նախատեսված ժամկետում ծանոթանալ և ներկայացնել դիրքորոշում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: Ներկայում վերը նշված որևէ անձի կողմից Իրավասու մարմին դիրքորոշում չի ստացվել:
10:57 - 18 օգոստոսի, 2023
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել
 |armeniasputnik.am|

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։ Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Քոչարյան (Սիրուշո), դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` Վիգենը Չատինյանը։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին և Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվել են ամփոփագրեր, ինչի հիման վրա Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»,- նշված է բոլորին ուղարկված ծանուցագրերով։ Հավելենք, որ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները դատախազություն են հրավիրվել օգոստոսի 1-ին՝ ժամը 14:30-ին։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունն ուզում է բռնագանձել Քոչարյանին պատկանող անշարժ գույքը և դրամական միջոցները։ ՀՀ երկրորդ նախագահի և նրան փոխկապակցված յոթ անձի գույքի նկատմամբ ՀՀ դատախազության դիմումի հիման վրա կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց։
13:19 - 18 հուլիսի, 2023
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի մի քանի գույքեր ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման. Դատախազություն

Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի մի քանի գույքեր ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման. Դատախազություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիմումի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ, հայցի նախնական ապահովման միջոցներ են կիրառվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված յոթ անձի (ընտանիքի անդամներ՝ կին, զավակներ, նրանց ամուսիններ) գույքերի նկատմամբ: Ուսումնասիրության նախնական արդյունքներով ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման՝ 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում. 2 տրանսպորտային միջոց. մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում. ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր. շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ. շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:
16:56 - 14 հուլիսի, 2023
Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

1lurer.am: Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: «Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ազատության մեջ լինելուն, Գրիգոր Մինասյանն ասաց. «Ես համարում եմ, որ մեր երկրում անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ. որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքերով պատասխանատվությունից խուսափելը»:
13:11 - 22 հունիսի, 2023
Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են
 |news.am|

Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են |news.am|

news.am: ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետները լրացել են։ Նման պարագայում մեղադրյալին առաջարկվում է դադարեցնել քրեական հետապնդումը։ Դադարեցման դեպքում մեղադրյալը ոչ արդարացվում է, ոչ էլ մեղավոր է  ճանաչվում։ NEWS.am-ի զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը քիչ հավանական համարեց, որ երկրորդ նախագահը կնախընտրի վաղեմության ժամկետի կիրառմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ «Ես առավել հավանական եմ համարում, որ պարոն Քոչարյանը կնախընտրի մինչեւ վերջ հասցնել գործը եւ արդարացվել»,- ընգծեց Ալումյանը։ Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն դոլարի կաշառքի ստանալու գործով որպես մեղադրյալներ անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանը։ Երկրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Լրացել է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի վաղեմության ժամկետը։ Նա մեղադրվում ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահ եւս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։ Հիշեցնենք, որ նախագահների գործով դատախազները համակարգից հեռանալու դիմումներ են գրել։ Դատախազությունը պատճառները չի նշում, դատախազներն էլ հրաժարվում են մեկնաբանել։
21:04 - 09 հունիսի, 2023
Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում
 |1lurer.am|

Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից ձայնագրություններ հրապարակեց ԱԺ-ում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պաշտոնաթող 3 նախագահների՝ Արցախի մասով ելույթներից հատվածներ հրապարակեց Ազգային ժողովում: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ձայնագրության, ասում է. «Մենք 1 անգամ չէ՝ հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ այդ տարածքների նկատմամբ վերահսկողության իմաստը զուտ ռազմական է, և պատերազմի ավարտից հետո, թշնամական գործողությունների դադարեցման պարագայում այդ տարածքները կվերադարձվեն»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը հիշեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի նախագահն էր, և խոսքը 7 շրջանների մասին էր՝ ըստ էության: «Սրանք այն տարածքներն են, որոնք ընդդիմության ներկայացուցիչները և ենթադրաբար անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որն իրենց առաջնորդում է, կոչում է հայրենիք»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը միացրեց 2008 թվականի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որի շրջանակում ՀՀ 1-ին նախագահն ասում է. «Կհրապարակեմ 10 տարի թաքցված այնպիսի մի փաստ, մի մեծագույն դավադրություն Հայաստանի Հանրապետության հանդեպ, որը խոսակցությունների առարկա եղել է, շշուկներ եղել են այս հարցի մասին, բայց իշխանությունները նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի բերանով մշտապես հերքել են այս փաստը: Չկա և վերջ: Դա Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման հարցն է: Այսօր այդ դավադրությունը բացահայտված է: «Հայկական ժամանակ» թերթում տպագրված է այն պայմանագիրը, որ Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար, այն ժամանակվա անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը պատրաստվում էին ստորագրել Ադրբեջանի հետ: Փաստաթուղթը վավերական է, գոյություն ունի»: Ձայնագրության հրապարակումից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մի հարց եմ ուզում տալ ընդդիմադիրներին. Ղարաբաղը հայրենի՞ք է, իսկ Մեղրին՝ ո՞չ; Այդ ինչպե՞ս էր կարելի Մեղրիի շրջանը փոխանակել Ղարաբաղի հետ: Եվ ո՞րն է ձեր հայրենիքը»: Հաջորդիվ Հակոբ Արշակյանը հրապարակեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությունը, որում վերջինս, ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե ինչպես ճանաչի աշխարհը ԼՂ անկախությունը, եթե Հայաստանն ինքը չի ճանաչում այն, ասում է. «Մենք դա չենք անում, և մենք ասում ենք, որ դա փոխզիջում է: Եվ փոխզիջում է նաև այն, որ հիմա Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե անել, այսինքն՝ երկրորդ անգամ հանրաքվե անցկացնելուն»:
13:30 - 25 մայիսի, 2023