Արմեն Խաչատրյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 4-ին Գորիսում:

2000թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը: Իրավագիտության մասնագետ։

2000-2004թթ. եղել է ՀՀ Սյունիքի մարզային ներքին գործերի վարչության (ՄՆԳՎ) Կապանի ՆԳ բաժնի պարեկային բաժանմունքի ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ, 2004-2005թթ.՝ տեսուչ։ 2005-2008թթ.՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետաքննության գծով տեսուչ։ 14.02.2008-17.10.2008թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի տեսուչ: 2008-2011թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ՃՊԾ տեսուչ։

2011-2013թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետի տեղակալ: 2013-2018թթ.՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|

Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Երկու օր առաջ Սյունիքի Սև լճի տարածքում մոլորված պայմանագրային Մարտիրոս Գյուլամբարյանը Զինված ուժերի ու Ազգային անվտանգության ծառայության ջանքերով է դուրս բերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից, որտեղ հայտնվել էր մառախուղի պատճառով, «Ազատությանը» հայտնեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Պաշտպանության նախարարության համապատասխան ուժերի աջակցությամբ, Ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ և հենց մեր զինծառայողի արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ընդունակությունների հաշվին զինծառայողը դուրս է բերվել այդ տարածքից», - ասաց Խաչատրյանը։ Իշխանական պատգամավորը հաստատեց մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում։ Գորիսի բժշկական կենտրոնից երեկ հայտնել էին՝ ազգությամբ ռուս երկու զինծառայող են ընդունել, սակայն չէին նշել, թե ինչի հետևանքով են վիրավորվել նրանք։ «Ըստ իմ ստացած տեղեկությունների՝ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, նրանք իրենց «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով, ռուսական դրոշով մտել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք որպեսզի մեր ծառայողին գտնեն և հետ վերադարձնեն, սակայն նրանց վրա, կարելի է ասել, դիմահար կրակ է բացվել», - ասաց Արմեն Խաչատրյանը։  
09:56 - 23 մարտի, 2023
Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Լրացումներ են առաջարկվում ՀՀ ընդերքի մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում

Խորհրդարանը փետրվարի 10-ին շարունակել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ելույթ ունենալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ, ըստ իր տեղեկությունների, Հայաստանում ավազի շուրջ 70 տոկոսն ապօրինի է արտահանվում եւ «սեւ շուկայում» է: Կա վիճակագրություն, որ արդյունաբերական բետոնի ծավալները տարեցտարի աճում են, օրինակ՝ 2021 թվականին աճել են 66 տոկոսով, բայց նվազել է ավազի արդյունահանումը, ինչը չի կարող այդպես լինել: Պատգամավորի խոսքով այստեղ գործ ունենք ավազի ապօրինի արդյունահանման հետ: Ներկայացնելով ավազի ապօրինի արդյունահանման որոշ օրինակներ՝ պատգամավորը դիմել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որպեսզի ուսումնասիրություններ կատարի եւ փարատի մտահոգող կասկածները:
14:42 - 10 փետրվարի, 2023
Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր
 |tert.am|

Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բանակում վաղուց են սկսվել բարեփոխումները և թվարկեց դրանցից մի քանիսը։ «Այսօր մենք կադրային սպաների լրջագույն խնդիր ունենք, և այդ խնդիրը լուծելու համար բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել ռազմաուսումնական հաստատություններում։ 2022թ-ից այն անձինք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և կավարտեն, ավարտելուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք նշանակվում; Բացի այդ, հնաավորություն է տրվել, որ զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ պայմանագրային զինծառայող 5 տարի ժակետով, ծառայելուց հետո կստանան 5 մլն պարգևավաճար ու ծառայության ընթացքում բարձր աշխատավարձ»,- ասաց պատգամավորը։ Խաչատրյանը ասաց, որ Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվության համար առաջին հերթին պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։ «Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Շարունակությունը՝ tert.am-ում
13:44 - 01 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ․ Արմեն Խաչատրյան

Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ․ Արմեն Խաչատրյան

ՀՀ-ն դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների ճանապարհով փորձում է այս հարցը լուծել, և այս պահի դրությամբ այլ մեխանիզմներ չկան, որոնք կարող են կիրառվել ՀՀ-ի կողմից։ Այն, ինչը հնարավոր է կիրառել կամ օգտագործել, ամբողջ գործիքակազմով օգտագործվում է։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։  «Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նախապայանների, որևէ նախապայման ՀՀ-ի համար ընդունելի չէ»,-ասաց Խաչատրյանը։  Արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ը կատարել է իր պարտավորությունները, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Եթե ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները կատարեր, այն պարտավորությունները, որոնք մենք գտնում ենք, որ պետք է իրականացվեր, առաջին քայլը, որ պետք է աներ, իրավիճակին պետք է գնահատական տրվեր, պետք է գնահատական տրվեր Ադրբեջանի գործողություններին և պետք է հայտարարություն արվեր, որ Ադրբեջանը այս պահի դրությամբ ագրեսոր է և օկուպացրել է ՀՀ տարածքները, որին պետք է հետևեր մի շարք մեխանիզմների գործարկում՝ սկսած ռազմաքաղաքական, ռազմական և այլ օգնությունների տրամադրում»։   Հարցին, թե օգնությունն ի՞նչ տեսքով է առաջարկվել, որ Հայաստանը չի ընդունել, Խաչատրյանն ասաց․«Չեմ կարող ասել՝ ինչ տեսքով օգնություն պետք է տրամադրվեր, ինչ են նկատի ունեցել, բայց ինչ օգնության մասին կարող է լինել խոսքը, եթե գնահատական չի տրվում Ադրբեջանի գործողություններին։ Օգնությունը տալիս են, որ ի՞նչ անենք, ո՞ւմ դեմ պայքարենք և ի՞նչ հարց լուծենք։ Այդ ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք մենք։ Վստահություն չունեմ, որ զենք պետք է տային, գուցե հումանիտար օգնություն և այլն։ Կարծում եմ՝ նման բաներ եղել են, բայց եթե գնահատական չի տրվում, ինչի՞ համար են օգնություն տալիս, որ ի՞նչ անի Հայաստանը, ում դեմ պայքարի, այդ օգնությունը ինչի՞ կիրառի»։Հարցին, թե ինչ պատասխանատվություն ունի Հայաստանը Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում, Խաչատրյանն ասաց․ «Այդ ստորագրությունը դրվել է մի փաստաթղթի տակ, որտեղ նշված է, որ Ադրբեջանը, ՌԴ-ն և Հայաստանը համաձայն են, որ Լաչինի միջանցքի ողջ անվտանգությունը և վերահսկողությունը հանձնվում է ՌԴ-ի խաղաղապահ ուժերին։ Սրա համար ՀՀ-ն ստորագրել է։ Բացի դրանից՝ ՀՀ-ն անում է ամեն ինչ, ինչը հնարավոր է և ողջամիտ է։ Եթե ընդդիմությունը ունի այլ տարբերակներ և առաջարկ, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը, ես կոչ եմ անում ընդդիմությանը, թող կոնկրետ գործողություններ նշի, թե ինչ կարող է անել ՀՀ-ն։ Ի՞նչ են առաջարկում, զորք հավաքենք, գնանք կռվե՞նք։ Ընդդիմության ասածը անուղղակի սա է նշանակում, և եթե համարձակություն անեն այսքանը ասեն, թող ասեն»։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
16:54 - 20 դեկտեմբերի, 2022
Սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերում հյուրանոցային տնտեսությունը ընկճվածության մեջ է հայտնվել․ Խաչատրյան

Սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումից հետո սահմանամերձ բնակավայրերում հյուրանոցային տնտեսությունը ընկճվածության մեջ է հայտնվել․ Խաչատրյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀ պաշտոնյաներին, տնտեսավարողներին ու բոլոր քաղաքացիներին կոչ արեց իրենց հանգիստը, արտագնա նիստերը, ժողովները, սեմինարները կազմակերպել այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժել է տուրիզմը։  «Վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան, ռազմական հարձակումները ուղղված են ոչ միայն երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության դեմ, այլ նաև տնտեսական զարգացման և ընդհանրապես տնտեսության դեմ։ Թշնամու նպատակն է նաև կթավածահար անել մեր տնտեսությունը։ Ինչ-որ առումով դա նրան հաջողվում է նաև մեր օգնությամբ։ Սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակումից հետո մեր սահմանամերձ բնակավայրերում՝ Վայոց ձորում, Սյունիքում, մասնավորապես Գորիս քաղաքում, Ջերմուկում հյուրանոցային տնտեսությունը ընկճվածության մեջ է հայտնվել  և բավականին ծանր կացության մեջ է գտնվում։ Այն, որ արտասահմանից եկած տուրիստները չեն գնում Սյունիք, Վայոց ձոր, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց այն, որ ներքին տուրիզմն է դարձել զրոյական մակարդակի վրա, դա ինձ համար հասկանալի չէ։ Այսօր, երբ նայում ենք Դիլիջանի, Ծաղկաձորի և հյուրանոցների ծանրաբեռնվածությունը, տեղ չկա, բայց Սյունիք, Վայոց ձոր, Գորիս, Ջերմուկ, ամբողջությամբ գրեթե տուրիստներ չեն գնում, և ինչ-որ տեղ սա իմ համար անհասկանալի է»։  Խաչատրյանը նշեց՝ հայրենասիրությունը միայն պատերազմի ժամանակ չի, որ պիտի դրսևորվի․ «Հայրենասիրությունը պիտի դրսևորվի մեր ամենօրյա վարքագծում, և հայրենասիրության դրսևորում է այդ տնտեսություններին օգնելու նպատակով մեր ժողովները, սեմինարները, հանգիստը այդ տուժած քաղաքներում անցկացնելը»։
17:44 - 06 դեկտեմբերի, 2022
Առաջնագծի ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են. Արմեն Խաչատրյան
 |1lurer.am|

Առաջնագծի ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են. Արմեն Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: Սադրանքները շարունակվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: «Անընդհատ այդ սադրանքները եղել են, և, կարծում եմ, առաջիկայում էլ լինելու են: Պետք է պատրաստ լինենք այս ամենին»,- ասաց Խաչատրյանը: Լրագրողներից մեկի հարցին, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր առաջնագիծ կա, և ըստ այդմ ի՞նչ աշխատանքներ են ընթանում այնտեղ, Խաչատրյանը պատասխանեց. «Ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են, բավականին ակտիվ են իրականացվում: Որոշ հատվածներում արդեն ավարտ է տրվել ինժեներական աշխատանքներին, անհրաժեշտ առաջին ինժեներատեխնիկական լուծումները, որոնք պետք է տրվեին, արդեն ավարտվել են: Առաջնագծում այս պահին ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարով: Սա պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելով և բարձրացնելով»:
12:44 - 14 նոյեմբերի, 2022
Ջերմուկի դեպքերի ժամանակ եւս 60 քառ. կմ օկուպացրել են. առաջնագիծը փոխվել է, իրենք հարձակվել, գրավել են. Գագիկ Մելքոնյան
 |news.am|

Ջերմուկի դեպքերի ժամանակ եւս 60 քառ. կմ օկուպացրել են. առաջնագիծը փոխվել է, իրենք հարձակվել, գրավել են. Գագիկ Մելքոնյան |news.am|

news.am: Ադրբեջանը Հայաստանի տարածքից օկուպացրել էր 40 քառակուսի կմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի դեպքերի ժամանակ այդ տարածքները ավելացել են եւս մոտ 60 քառակուսի կմ-ով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 127 քառակուսի կմ տարածք: Նրա խոսքով, 127 քառակուսի կմ-ն վերաբերում է անցած տարվա մայիսից մինչ օրս տեղի ունեցած օկուպացիաներին. «Ես 7 օր առաջ եղել եմ արեւելյան սահմանին եւ տեսել եմ, որ մեր դիրքերում արդեն ինժեներական աշխատանքները համարյա 80 տոկոսով կատարված են եւ մեր զորքը գտնվում է նոր դիրքերում: Առաջնագիծը փոխվել է: Նահանջ չի եղել, իրենք հարձակվել են մեր տարածքների վրա եւ գրավել են: Այդքան զոհ ենք տվել, մինչեւ վերջ կռվել ենք»,- ասաց պատգամավորը: Նա հաստատեց, որ առաջ եկած դիրքերում ադրբեջանցիների կողմից ինժեներական աշխատանքներ են կատարվում, հայկական կողմից եւս կատարվում են: Անդրադառնալով նրան, որ շփման գծում հայ զինծառայողների մարմիններ կան, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Իհարկե, իրենք որ առաջ են եկել, մեր այն հենակետերը, որտեղ մեր զինվորները պայքարել են մինչեւ վերջ, հետ չեն նահանջել, զոհվել են եւ հիմա դա գտնվում է իրենց վերահսկողության տակ: Հիմա բանակցություններ են տարվում, որ կարողանանք հետ ստանանք»: Հարցին, թե եթե սահմանազատում լինի, արդյոք Ադրբեջանը դուրս կգա մեր տարածքներից, կա՞ նման հույս, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Բնական է, որ իրենք նոր հենակետեր են ստեղծում, ամրացնում են: Եթե մի օր էլ մնա մարդը, հիմա էլ ձմեռ է, ցուրտ է, պետք է ստեղծի պայմաններ, որ կարողանա մնալ: Ինչ վերաբերում է հետ քաշվելուն, միջազգային դիտորդներ կան, գնալու է սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ, նաեւ խաղաղության պայմանագիր է կնքվելու: Այդ բոլորը մեր ձեռքը չէ, խոշոր տերությունների ձեռքն է, որմեզ ձեռք են մեկնել: Մենք պետք է այդ ձեռքը բռնենք: Մենք այդ ձեռքը բռնելու ենք, թե ոչ»: Գագիկ Մելքոնյանի խոսքով, 30 տարի սահմաններին կրակոցներ կան եւ լինելու են, մինչեւ մենք մեր խնդիրները չլուծենք»:
14:20 - 25 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. իշխանական պատգամավոր
 |azatutyun.am|

Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. իշխանական պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք, այս մասին հայտարարել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ընթացքում։ «Հակառակորդն ընդհանուր առմամբ 2021-2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի Հանրապետության մոտ 127 քառակուսի կիլոմետր սահմանամերձ տարածք», - ասել է պատգամավորը։ Նշենք, որ ՀՀ վարչապետը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել, իսկ 2021-ին՝ 41։ Պաշտոնապես հրապարակված այս թվերի գումարը 51 է, անհայտ է մնում մնացած 76 քառակուսի կմ-ի հարցը և թե ինչո՞ւ է մինչ այժմ այլ տվյալ հրապարակվել։  
11:43 - 25 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատագամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր, որ նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական և սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը։ Ի թիվս այլ փոփոխությունների՝ օրինագծով սահմանվում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց:Նախագծով չեղարկվում է նաև զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը։ Չեղարկվում է նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը։ Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ-ի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի ընթացքում։
10:14 - 05 հոկտեմբերի, 2022
Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր քննարկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատագմավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակը Հայաuտանում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաև մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական և նետողական uառը զենքի շրջանառության և արտադրության կապակցությամբ ծագող հարաբերություններն են, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորմամբ:  «Նախագծով ակնկալվում է ՀՀ-ում կարգավորել զենքի և ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական ու սպորտային հրաձգության, ինչպես նաև ռազմամարզության զարգացմանը, ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության և մարտունակության բարձրացմանը»,- ասաց նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը:  Գաբրիելյանն պարզաբանեց՝ սա ոչ թե ազատականացում է, այլ կարգավորում․ «Օրենքը չի փոփոխվել 24 տարի և որոշ դրույթներով, այո, դա խստացում է, իսկ որպես հիմնավորում, թե ինչպես է ստացվում, որ սա կարգավորում է և ինչ -ր չափով խստացում, կարող եմ մի օրինակ բերել։ Մտնում է քննական կարգ, որը իրենից ենթադրում է, որ քննական կարգի միջոցով ստուգվելու է տվյալ քաղաքացու գիտակցության մակարդակը, արդյոք այդ մարդուն կարելի է տրամադրել հրազեն, թե ոչ, դրանով իսկ արդեն կարգավորում և խստացում է»։
16:17 - 12 սեպտեմբերի, 2022
Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը լրամշակել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Փոփոխությունները հստակեցնում են զենքի և զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում՝ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի և ռազմամթերքի տեսակները և կատեգորիաները: Ըստ փաթեթի՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը: Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք: Փոփոխությունները ներառված են նաև «Հավաքների ազատության մասին»,  «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Գովազդի մասին»  «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Ինկասացիայի մասին» և այլ օրենքներում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել ոլորտի օրենսդրությունը: Հեղինակները հիշեցրել են, որ «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաև պարգևատրման գործընթացների միջոցով: Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, կարգավորում կարճափող զենքի շրջանառությունը, նաև խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ հեղինակների միջազգային փորձը փաստում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով՝ նվազում է հանցագործությունների թիվը: Պատգամավորները նախագծում վկայակոչել են Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը, ըստ որի քաղաքացիական զենքի վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների քանակը 40-60%-ով նվազել է: Իսկ Մեծ Բրիտանիայում կարգավորումների խստացումը և սահմանափակումը հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների և 25% սպանությունների: Ըստ հեղինակների՝ նման վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով էլ առաջարկվում է զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին զենք և ռազմամթերք վաճառելը, վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտման համար տուգանք նշանակել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար): Նույն գործողությունները իրավաբանական անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով և համապատասխան լիցենզիայից զրկում մինչև 3 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Նշենք, որ նախագծերն օրակարգ ներառվելու համար նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանան: Լուսանկարում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
14:04 - 03 օգոստոսի, 2022
Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, եւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով «Հայաստան» խմբակցությունը գործուղել է Աննա Գրիգորյանին, ով չի մասնակցել հանձնաժողովի նիստերին: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի՝ հուլիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովն այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում վերջինս ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության համար: Նրա խոսքով՝  պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:
19:19 - 06 հուլիսի, 2022
ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Հակոբ Ասլանյանը, Արփի Դավոյանը և Արմեն Խաչատրյանը հեղինակել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր: Ասօր հրավիրված խորհրդարանական լսումներին Վահագն Հովակիմյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները: Հովակիմյանը հիշեցրեց, որ նախորդ փոփոխություններով առաջարկվեց խորհրդարանի մոդելը կիրառել նաև 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքների համամասնական ընտրություններում, իսկ դրանից պակաս ընտրող ունեցող համայնքներում պահպանել նախկին մոդելը, երբ մեկ քվեաթերթիկի վրա գրված են թեկնածուների անունները, և ընտրողը գրիչով է կատարում քվեարկություն: «Անցած ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ, ըստ էության, այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներ էին, անվավեր քվեաթերթկներն ավելի քիչ էին, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Նաև ահազանգեր կային, որ գրիչով քվեարկությունների պարագայում բոլորիս հայտնի կարուսելի վտանգը պահպանվում է: Համայնքներում ազդեցություն ունեցող անձինք էդ գործիքով հնարավոր է վերահսկեն ընտրությունների ընթացքը, փորձեն ազդել ընտրողների կամքի վրա: Այդ պատճառով առաջարկվում է ամբողջ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն առկա է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը: Պատգամավորի խոսքով՝ առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացի օնլայն հեռարձակում ապահովել քվեասենյակներում, ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում է: «Հաջորդ խնդիրը, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, վերաբերում է ավագանիների առաջին նիստերին: Հիմնականում խնդիրները ծագում են այն դեպքում, երբ որևէ ուժ մեծամասնություն չի ունենում: Մենք փորձել ենք ԱԺ նստաշրջանի ինստիտուտը որոշակի մոտարկելով՝ կիրառել նաև ավագանիների դեպքում: Ընտրական օրենսգրքի և ՏԻՄ օրենքի համադրությամբ առաջարկվում է ներդնել առաջին նստաշրջանի ինստիտուտ, ըստ որի՝ առաջին նստաշրջանում նիստի  վարման իրավունք տրվում է առավել շատ քվե ստացած քաղաքական ուժին: Ենթադրվում է, որ առավել քվե ստացած քաղաքական ուժը ավագանու բնականոն գործունեության կազմակերպման հարցում պետք է առավել շահագրգիռ լինի»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու և դատական վեճերի դեպքում դրանք դիտակել որպես ընտրական վեճեր, ինչն, ըստ Հովակիմյանի, ենթադրում է, որ վարչական դատարաններն այդ վեճերը կքննեն սեղմ ժամկետում և կկայացնեն վերջնական դատական ակտեր:
14:50 - 23 հունիսի, 2022
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում


 |armenpress.am|

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպաները կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտողները, անկախ ծառայության նշանակման վայրից, կստանան 3 սենյականոց բնակարան Երևանում: Աս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ հայտարարությունների ժամին: «Մի քանի օր հետո ԱԺ կմտնի համապատասխան օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ընդունված մեր ապագա սպայական կազմի ներկայացուցիչների համար պետությունն անվարձահատույց տրամադրելու է 3-սենյականոց բնակարան Երևան քաղաքում»,-ասաց Խաչատրյանը: Պատգամավորն ընդգծեց՝ կապ չունի, թե սպան որտեղ է նշանակվելու ծառայության՝ Տավուշի, Սյունիքի, թե Վայոց ձորի մարզում, նա ավարտելուց հետո Երևանում ունենալու է 3 սենյականոց բնակարան: Խաչատրյանը կոչ արեց 18-23 տարեկան երիտասարդներին դիմել ռազմաուսումնական հաստատություն: Նա սա համարեց վերջին տասնամյակների ամենամեծ ու նշանակալի բարեփոխումը՝ սպայական «կորիզը» ձևավորելու գործում: Համապատասխան նախագիծը հավանություն էր ստացել կառավարության հունիսի 2-ի նիստում:
17:18 - 14 հունիսի, 2022
Նախագիծ․ սահմանված ժամկետում ԱՊՊԱ կնքելու դեպքում վարորդը կազատվի իրավախախտման համար տուգանքի 75 տոկոսը վճարելուց

Նախագիծ․ սահմանված ժամկետում ԱՊՊԱ կնքելու դեպքում վարորդը կազատվի իրավախախտման համար տուգանքի 75 տոկոսը վճարելուց

Ազգային ժողովն այսօր՝ հերթական քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցը, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը։ Նախագծի հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանն ասաց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի գործող կարգավորումներով պատասխանատվություն է նախատեսվում այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր․ «Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր տաս օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100.000 դրամը։ Այսինքն՝ ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր տաս օրը մեկ, այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամաբ, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկել հասցեատիրոջը»։Իսկ 100.000 դրամ տուգանք է սահմանվում այն վարորդների նկատմամբ, ովքեր վարում են տրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի։Պատգամավորն ընդգծեց՝ վերլուծելով կառավարության քաղաքականությունը այս ոլորտում, համարում են, որ նշանակված 100.000 դրամները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին․ «100.000 դրամը այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իրավախախտմանը նպաստող հիմնական պատճառը հենց անձի ֆինանսական դրությունն է, ապա պետք է փաստենք, որ տույժը խիստ անհամաչափ է սահմանված իրավախախտման բնույթին և աստիճանին»։ Նախագծով պատգամավորներն առաջարկում են, որ ԱՊՊԱ չկնքած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը տարեկան չգերազանցի 50.000 դրամը այսօրվա 100.000 դրամի փոխարեն։ Իսկ 100.000 դրամ տուգանք սահմանվելու դեպքում անձը ազատվում է այդ տուգանքի 75% վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները․ «Այսինքն՝ եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100.000 դրամի 25%-ը»։
12:48 - 14 հունիսի, 2022
Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Քաղաքական ակցիաների անվան տակ տեղի է ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում. պատգամավոր

Տարեց քաղաքացիներին ծեծող այս ստահակ խուժանն իրեն հայ է համարում ու ժողովրդին թուրք անվանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ խոսքն ուղղում է ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: «Չի կարող այսպես շարունակվել, ժողովրդի համբերությունը սահման ունի։ Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է։ Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքների իրացման սահմանն այնտեղ է, որտեղից սկսվում են այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս օրերին քաղաքական ակցիաների անվան տակ տեղի են ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում։ ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որպես Ազգային ժողովի պատգամավոր և հազարավոր մեր հայրենակիցների ներկայացուցիչ՝ պահանջ եմ ներկայացնում իրականացնել կտրուկ և գործուն միջոցներ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավունքների ոտնահարման դեպքերը նախականխելու, կանխարգելելու և քաղաքական ակցիաների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու համար»,-գրել է պատգամավորը։
11:25 - 10 մայիսի, 2022