Ադամ Շիֆ

Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

Ադամ Շիֆը դատապարտում է Լուիս Բոնոյի հայտարարությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է կազմել՝ դատապարտելով Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականի վերջին հայտարարությունները: Լուիս Բոնոն մարտի 8-ին տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ հիմա «պատժամիջոցների ժամանակը չէ»: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Ադամ Շիֆը ստորագրություններ է հավաքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակի համար: Նամակի հեղինակները և Հայ դատի հանձնախումբը դատապարտելի են համարում այն, որ ԱՄՆ պաշտոնյան բացառել է պատժամիջոցները Ադրբեջանի նկատմամբ, որն արդեն երեք ամիս Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ ԱՄՆ դիվանագետի կողմից նման հայտարարությունը հաստատում է, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոնկրետ գործողություններ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ, և Իլհամ Ալիևը կարող է շարունակել իր հակահայկական գործողությունները: Շիֆի նախաձեռնած նամակում, մասնավորապես, ասվում է. «Մենք խորապես անհանգստացած ենք ուղևորության ընթացքում Ձեր մեկնաբանություններից, որոնք բացառում են Ադրբեջանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների կիրառումը՝ ի պատասխան նրանց ակնհայտ ագրեսիայի: Հաղորդվել է, որ դուք հայտարարել եք, որ «պատժամիջոցների ժամանակը չէ… դա այս պահին նույնիսկ քննարկման փուլում չէ»: Մինչ 120 000 անմեղ մարդիկ երրորդ ամիսն է, ինչ զրկված են իրենց հիմնական իրավունքներից Լեռնային Ղարաբաղում շրջափակման պատճառով, որն Արդարադատության միջազգային դատարանը (Համաշխարհային դատարանը) Ադրբեջանին հրամայել է դադարեցնել, հիմա ժամանակը չէ բացառելու որևէ գործիքակազմ»: Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ-ն, ԱՄՆ նախագահը, ԱՄՆ պետքարտուղարությունը և ամբողջ վարչակազմը պետք է օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ դադարեցնեն ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառեն այդ երկրի դեմ:
12:00 - 21 մարտի, 2023
Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը
 |armenpress.am|

Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով արցախցի ոստիկանների սպանությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զինուժի հարձակումը, որի հետևանքով զոհվել է արցախցի 3 ոստիկան, դիտավորյալ սպանության ևս մեկ գործողություն է: Վաշինգտոնը պետք է իր դիվանագիտական ուղիներն օգտագործի տարածաշրջանում անկայունությունը հարթելու համար։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: Նա շեշտել է, որ արցախցի ոստիկանների սպանությունից հետո է՛լ ավելի մեծ անհրաժեշտություն է առաջանում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ «նրանց կողմից մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար»: Շիֆը նաև հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը դեռ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Բաքվին: «Այս վերջին բռնությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի ընթացքում, որի հետևանքով 120 000 մարդ հայտնվել է ծանր վիճակում: ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումները Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին: Կոչ եմ անում ԱՄՆ պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում աճող անկայունությունը լուծելու համար», - գրել է Շիֆը Facebook-ի իր էջում՝ շեշտելով, որ Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվի։ Հիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
11:17 - 07 մարտի, 2023
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

 |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify;">Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձախումբը։ Նամակում նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ խաթարելով 120 հազար հայերի ազատ տեղաշարժը և թույլ չտալով պարենի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումը։ «Եթե նման իրադրությունը շարունակվի, անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով։  Ավելին, Ադրբեջանի գործողությունները ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, որում ներառված էր պարտավորություն՝ ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով»,- նշել են կոնգրեսականները։ Նրանք ընդգծել են, որ չնայած կոնգրեսականների կողմից բազմիցս հնչեցված կոչերի՝ Արցախի ժողովրդին տրամադրել այդքան անհրաժեշտ ԱՄՆ մարդասիրական օգնություն, ամերիկյան վարչակազմը մինչ օրս պատշաճ օգնություն չի ցուցաբերել, ինչը «վարչակազմի կողմից հիմա վճռական գործողությունների դիմելը դարձնում է ավելի հրատապ, քան երբևէ»։   «Կոչ ենք անում  վարչակազմին օգտագործել հնարավոր ամեն գործիք՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ հիմա և ապագայում, այդ թվում և դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ շարունակվի Ադրբեջանի ագրեսիայի և սպառնալիքների քաղաքականությունը»,- եզրափակել են ԱՄՆ կոնգրեսականները։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
12:56 - 17 դեկտեմբերի, 2022
Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Դավիթ Բաբայանն ու Ադամ Շիֆը քննարկել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։ Քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ադամ Շիֆին՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած բարեկամական վերաբերմունքի, ինչպես նաև Արցախին մշտապես սատարելու համար և ընգծել, որ Արցախում բարձր են գնահատում կոնգրեսական Շիֆի և նրա գործընկերների անձնվեր պայքարը հանուն արցախահայության օրինական իրավունքների պաշտպանության։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում  ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։  
11:30 - 26 սեպտեմբերի, 2022
Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։ «Ես խորապես վշտացած եմ երեկվա հաղորդագրություններից այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ մահացու և անհիմն հարձակումներ է իրականացնում հայ ժողովրդի դեմ՝ այս անգամ հրետակոծելով Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի տները, իսկ ավելի ուշ՝ կրակելով Հայաստանի սահմանամերձ քաղաքների՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այս հայկական քաղաքները վիճելի հողեր չեն, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ և տարածքներ են»,- հայտարարել է Ադամ Շիֆը: Նրա խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում է, այլև ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ. «Դա տեղի է ունեցել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումից ընդամենը մի քանի օր անց։ Այնտեղ նրանք հայտարարել են խաղաղ համաձայնության հասնելու իրենց մտադրության մասին։ Եվ դա տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի (միջազգային կառույցը, որին հանձնարարված է վերականգնել խաղաղ գործընթացը)՝ Միացյալ Նահանգների նոր համանախագահը դիվանագիտական այցով ժամանեց Բաքու»: Ադամ Շիֆը կոչ է արել Պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև մշտական դադարեցնել ԱՄՆ ռազմական անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին․ «Քանի դեռ մենք դա չենք արել, Ադրբեջանը կշարունակի ահաբեկել Հայաստանի և Արցախի ժողովրդին, մինչև կհասնի իր ամենասարսափելի նպատակներին»։ Կոնգրեսականը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ «Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով լիովին արգելել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին»,- նշել է նա։
18:32 - 13 սեպտեմբերի, 2022
Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ |armenpress.am|

Մենք կանգնած ենք ձեր ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը՝ Արցախի անկախության օրվա առթիվ |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալդաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առիթով: Ուղերձում մասնավորապես ասված է. «Նախագահ Հարությունյան, շնորհավորում ենք Ձեզ և Արցախի ժողովրդին անկախության 31-ամյակի առիթով: Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցություն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին: Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար: Մենք Բայդենի վարչակազմին կոչ ենք անում նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում այդ մահաբեր հարձակումներից հետո: Այս հակամարտությունն ընդգծում է միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի վերջինս դադարեցնի մարդու իրավունքների խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցությունների սեղան: Բացի այդ, մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների կառավարության և Ձեր վարչակազմի միջև պաշտոնական փոխգործակցության հաստատմանն աջակցելուն և անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ աշխատանքին Արցախի վերափոխման ուղղությամբ: Եւս մեկ անգամ ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարևոր օրվա առթիվ: Մենք ամբողջապես աջակցում ենք ձեր երկրին»:
12:09 - 02 սեպտեմբերի, 2022
Ադամ Շիֆը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները Արցախի դեմ |armenpress.am|

Ադամ Շիֆը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի գործողությունները Արցախի դեմ |armenpress.am|

armenpress.am:  Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ:  «Ֆեյսբուք»-ի իր էջում Շիֆը գրել է, որ խորապես մտահոգված է նրանով, որ Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով եղել են զոհեր: «Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի անսասան աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»,- գրել է Շիֆը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահի խոսքով՝ նա բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին,տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական և տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելք սահմանել և վերսկսել ԵԱՀԿ-ի միջոցով Մինսկի խմբի ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու համար։ «Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում։ Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է Շիֆը:
22:45 - 05 օգոստոսի, 2022
Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ |armenpress.am|

Հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք բազմաթիվ հայ գերիներին. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի ամերիկյան հանձնախմբերի խորհրդաժողովի ժամանակ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարեց, որ ներկայումս հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում շարունակում են ապրել իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում: «Ճիշտ հենց հիմա հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից վտանգավոր ու շարունակական սպառնալիքի պայմաններում, միաժամանակ սգալով անթիվ անդամների կորուստը` իրենց հարևանների, ընտանիքի անդամների, սիրած մարդկանց, ովքեր սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում և ապօրինաբար ձերբակալվում: Որպես Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ ես հանգիստ չեմ լինի մինչև մենք տուն չվերադարձնենք բազմաթիվ գերիներին, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջան չբերենք վերջնական ու արդար խաղաղություն»,-  ընդգծեց Շիֆը: Նա նշեց, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հետ շարունակելու են համագործակցել` աջակցելու ու ուժեղացնելու ժողովրդավարությունը Հայաստանում և Արցախում և խորացնելու ԱՄՆ-ի և Հայաստանի ժողովուրդների միջև կապերը: «Ես միշտ կլինեմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»-, եզրափակեց Շիֆը:
12:40 - 29 նոյեմբերի, 2021
ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ |armenpress.am|

ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը: Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը:
10:54 - 17 նոյեմբերի, 2021
Մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար. Ադամ Շիֆ |1lurer.am|

Մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնագրին` Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած և շարունակվող ագրեսիայի պատճառով հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վախի մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը: «Շատ կարևոր է, որ մենք հանգամանորեն հասկանանք ներկա իրավիճակը և ուշադիր ուսումնասիրենք բոլոր հնարավոր սպառնալիքները, որպեսզի ավելի լավ պատրաստված լինենք ապագա սրացումների կանխմանը»,- նշել է կոնգրեսականը: Նա տեղեկացրել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովը օրակարգում ներառել է 2022թ. «Հետախուզման թույլտվության մասին» օրենքում իր և կոնգրեսական Ջեքի Սփիերի առաջարկած փոփոխությունը, ըստ որի՝ կպահանջվի գաղտնի հաշվետվություն Հարավային Կովկասում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ, ներառյալ՝ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: «Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար կայուն խաղաղություն ապահովելու համար»,- հավելել է Շիֆը։
11:57 - 02 հոկտեմբերի, 2021
Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

Շիֆն ու Մակունցն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ հայրենադարձման կարևորությունը

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում: Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնել է իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։
09:49 - 30 սեպտեմբերի, 2021
Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ |1lurer.am|

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը միացել է Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ուղերձներին: Նա նշել է, որ շարունակելու է պայքարել հանուն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման: «Այսօր միավորվում ենք՝ նշելու Արցախի Անկախության օրը: Արցախի խիզախ ժողովուրդը 30 տարի առաջ հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Թեպետ Արցախի ուղին երբեք հեշտ չի եղել, անցյալ տարվա պատերազմն աներևակայելի ձևով փորձության ենթարկեց Արցախի ժողովրդին:Այդ փորձությանը ձեր դիմակայությունը ոգեշնչման աղբյուր է բոլորիս համար: Այս կարևոր օրը եկեք կրկին նվիրվենք սպառնալիքների դեմ պայքարին, որոնց առերեսվում է Արցախի ժողովուրդը: Անկախությունը հանուն ազատության պայքարի սկիզբն է միայն: Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի ինքնորոշման և անվտանգության համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես կվայելի միջազգային ճանաչում, որից այսքան երկար զրկված է եղել»,- եզրափակել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
14:26 - 04 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ |armenpress.am|

ԱՄՆ-ը չպետք է սպառազինություն մատակարարի Ադրբեջանին, որը պարբերաբար ուժ է գործադրում հարևանի դեմ. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) խիստ մտահոգ է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա: Հարցմանն ի պատասխան կոնգրեսականը ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունեց Փալոնի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ն աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա: «Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոնի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է չմատակարարի սպառազինություն մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի դեմ», - հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ ընդգծելով, որ ինքը մի՛շտ կլինի Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձին՝ Ադամ Շիֆը ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար: «Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունը արվեց այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ», - ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
09:43 - 10 օգոստոսի, 2021