Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության մայրաքաղաքը։

Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները

Երևան-Ստեփանակերտ. հանդիպել են երկու մայրաքաղաքների ավագանիների ներկայացուցիչները

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի ավագանու անդամները երևանյան գործընկերների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել իրենց կյանքը Հայրենիքի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այնուհետ Երևանի քաղաքապետարանում կայացած հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են հայոց երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայմանն առնչվող հարցեր: Երևանի ավագանու անդամները, ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության կարևորությունը՝ նշել են, որ Երևանը շարունակելու է համակողմանի աջակցություն ցուցաբերել Ստեփանակերտին՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքերը քաղաքում վերացնելու գործում: Ստեփանակերտի ավագանու անդամներն իրենց հերթին նշել են, որ հետպատերազմյան այս փուլում երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցության ընդլայնումն ու աջակցության ծրագրերի իրականացումն առավել քան կարևոր է և անհրաժեշտ:
19:33 - 19 փետրվարի, 2021
Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ․ Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Ամանորի գիշերը օդապարուկների օգտագործման անվտանգության կանոնների վերաբերյալ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորս լավ գիտակցում ենք՝ ինչ առիթով ու ինչ նպատակով ենք մոմավառությունը կազմակերպում:  Բոլորիդ խնդրում ենք մինչ ձեռնարկի մեկնարկը կարդալ և տարածել այս հայտարարությունը՝ ավելորդ խնդիրներից ու դժբախտ դեպքերից խուսափելու համար:Կանխավ շնորհակալություն:                                                      ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ Նախքան օդապարուկները գործարկելը անհրաժեշտ է գտնել հարմար տեղ: Իհարկե, դա պետք է արվի բացառապես բաց երկնքի տակ, բարձր ծառերից, շենքերից, էլեկտրահաղորդման գծերից և այլ օբյեկտներից առնվազն 50 մետր հեռավորության վրա և  պետք է հաշվի առնել քամու ուղղությունը: Օդապարուկները չպետք է գործարկվեն բնակելի շենքերի, բենզալցակայանների, օդանավակայանների մոտ: Ամենահարմար վայրերը քաղաքային հրապարակներն են ու մարզական խաղադաշտերը: ՈՒժեղ քամին կարող է խոչընդոտել գործընթացին: Պետք է օդապարուկը գործարկելուց հետո այն հեռանա տներից և շենքերից ՝ հավանական հրդեհներից խուսափելու համար: Օդապարուկները պետք է պահել ուղիղ: Մեկ օդապարուկ դեպի երկինք արձակելու համար անհրաժեշտ է երկու հոգի՝ իրարից որոշակի հեռավորության վրա կանգնած: Հիշեցնենք, ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը»։
11:35 - 31 դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման եւ նրա ընթացքավորման հետ

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման եւ նրա ընթացքավորման հետ

Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառման, այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ։ Այս մասին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը: Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ: Բայց, հետևելով հանրության շրջանում իրարամերժ տրամադրություններին, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կապ են հաստատել հիմնադրամի պատասխանատուների հետ, և վերջիններս, հաշվի առնելով մեր մտահոգությունները, վերանայել են իրենց որոշումը:Արդյունքում, միջոցառման նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են: Նաև տեղեկացնում ենք, որ այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի: Սա նախևառաջ հարգանքի տուրք կլինի մեր զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ ունեցած սուղ միջոցները կուղղվեն պատերազմից վիրավոր մեր քաղաքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանը… Եվս մեկ անգամ խոնարհվում ենք մեր նահատակների հիշատակի առաջ և վերահաստատում՝ Արցախն ապրեցնելու ենք»։
17:55 - 26 դեկտեմբերի, 2020