Սոթքի հանքավայր

Հանքավայր՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում։ 

Սոթքի ոսկու հանքավայրը հայտեի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և ընդմիջումներով մշակվել է մինչև 4-րդ դար։ 

Սոթքը ոսկու` ստորգետնյա եղանակով մշակվող աշխարհում խոշորագույն հանքավայրերի թվին է դասվում:

Ունի հիդրոթերմալ ծագում և կապված է նեոգենի հասակի գրանիտոիդային փոքր ինտրուզիաների հետ։ Առաջացել է փոքր խորություններում, միջին-ցածր ջերմաստիճանային պայմաններում։

Սոթքի հանքի աշխատակիցների պահանջները մեծամասամբ բավարարվել են․ Թագուհի Թովմասյան

Սոթքի հանքի աշխատակիցների պահանջները մեծամասամբ բավարարվել են․ Թագուհի Թովմասյան

Սոթքի հանքի աշխատակիցների պահանջները մեծամասամբ բավարարվեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Անցած շաբաթվա վերջից Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները (մասնավորապես վարորդները) փակել էին հանք տանող ավտոճանապարհն ու երկաթգիծը։ Նրանք պահանջում էին արժանապատիվ աշխատավարձ, քանի որ նախկինում կատարելով նույն վտանգավորության աշխատանքը, ստանում էին մոտ 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ վերջին ամիսներին՝ էական կրճատումով՝ 120-150 հազար դրամ։ Իհարկե, հասկանալի է, որ հանքավայրի մի մասը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ուստի հանքի շահագործման ծավալներն էապես կրճատվել են և շահագործող ընկերությունը տուժել է։ Բայց դրա հետևանքով մոտ 300 աշխատակիցներ կրճատվեցին, մնացին անաշխատանք, ուստի ակնկալվում էր, որ գոնե մնացած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատավարձը՝ առավել ևս, որ աշխատում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ։ Այսպիսով, օրվա վերջում տեղեկացա, որ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, և հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը: Տեղեկացա, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները, ինչի համար շատ ուրախ եմ։ Փոխզիջումային լուծումները միշտ ընդունելի են։ Թեև ցանկալի կլիներ հարցը չհասներ ճանապարհ փակելուն. դա չպետք է լինի հարց լուծելու ձև»,- գրել է Թովմասյանը։ Հիշեցնենք, որ այսօր Սոթքի հանքավայր տանող ճանապարհը մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիաներ էին իրականացնում: Նրանք մեքենաներով փակել էին հանքավայր տանող ճանապարհը։ 
22:54 - 19 ապրիլի, 2021
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել գործադուլը

Շուրջ 40 վարորդներ փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, ինչպես նաև Սոթք-Արարատ երկաթուղու ճյուղը, որով  հանքից հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա։ Նրանք գործատուից պահանջում են աշխատանքի դիմաց գործարքային-բոնուսային վճարման ձևը  փոխել ֆիքսված աշխատավարձով։ Ընկերության ղեկավարությունը հանդիպում է անցկացրել գործադուլավորների հետ և առաջարկել է գործադուլը դադարեցնել, վերադառնալ աշխատանքի և ընկերության տնտեսական և վարչական հնարավորությունների շրջանակում քննարկել նրանց բողոքն ու պահանջը: Սակայն աշխատակիցները չհամաձայնվելով փոխզիջմանը,  ղեկավարությանը վերջնագիր ներկայացրեցին` ֆիքսել աշխատավարձերը (Net) 500,000 դրամի չափով անկախ  աշխատանքի ծավալներից ։   Հարկ է նշել, որ ընկերության կանոնակարգի համաձայն կիրառվում է մասնակի բոնուսային համակարգ։  Վարորդը, ֆիքսված աշխատավարձից բացի, բոնուսը  ստանում է ըստ իրականացված փոխադրումների ծավալի՝   (տոննա / կիլոմետր) հարաբերակցությամբ: Այս կապակցությամբ ընկերությունն անհրաժեշտ է համարում տրամադրել իր բացատրությունները. Գործատուի կողմից չորս ամիս աշխատավարձերը չվճարելու վերաբերյալ աշխատողների բողոքները հիմնավորված չեն: Ընկերությունն աշխատողների աշխատավարձերի վճարման պարտք չունի: Յուրաքանչյուր աշխատող ֆիքսված աշխատավարձին գումարած ստանում է գործարքային-բոնուսային աշխատավարձ՝ փաստացի իրականացված ծավալներին համապատասխան։ Ընկերության ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել չարտոնված գործադուլը և կառուցողական երկխոսության շրջանակներում քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները:  Հետագա պարապուրդի դեպքում, արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը Սոթքում և Արարատի ֆաբրիկայում և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի: Սոթքի հանքի վարորդների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և էական վնաս են հասցնում ընկերության արտադրական գործընթացին, ստրատեգիական գործընկեր-փոխադրող «Հարավ-կովկասյան երկաթուղուն», որը Սոթքից հանքաքարը տեղափոխում է Արարատ, աշխատողներին, տեղի համայնքներին և ՀՀ պետական բյուջեին: Ընկերության ղեկավարությունը նախազգուշացնում է, որ ապօրինի գործադուլի նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերի, և այլ նորմատիվ ակտերի շրջանակում: «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկան: Ընկերությունը խոշոր գործատու է ՝ ապահովելով 1200 աշխատատեղ Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Ընկերության ներդրումները գերազանցում են 350 միլիոն դոլարը։
13:00 - 19 ապրիլի, 2021
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել․ Թագուհի Թովմասյան

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել․ Թագուհի Թովմասյան

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները շարունակում են հանք տանող ավտոճանապարհը և երկաթգիծը փակ պահել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ինձ են դիմել հանքավայրի  աշխատակիցները՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է՝ ստանում են ոչ լիարժեք աշխատավարձ, և տեղեկացել են, որ արդյունահանման ծավալների նվազման պատճառով հնարավոր չէ՝ նախկին չափով աշխատավարձ ստանան։ Աշխատակիցները ամսվա վերջում են միայն պարզում, թե ինչքան աշխատավարձ են ստանալու։ Ընդ որում՝ նախկինում ստացած աշխատավարձից 4-5 անգամ պակաս։ Երեկ նրանք հանդիպել են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ, որը լսել է աշխատակիցների պահանջը, բայց խնդիրը ցավոք չի լուծվել։  Այսօր կրկին ինձ հետ են կապվել աշխատակիցները, ովքեր մասնավորապես նշեցին, որ հուսով էին՝ խնդիրը կկարգավորվի, սակայն դեռևս լուծում չի ստանում, և իրենք վիրավորված են։ Հանքավայրի աշխատակիցները հավելում են, որ առօրյա ընտանեկան ծախսերի հետ մեկտեղ ունեն վարկեր, որոնց մարման պարտավորությունների կատարման մասով լրջագույն խնդիրներ են ունենում և բնականաբար վարկեր վերցնելուց առաջ չէին կարող կանխատեսել, որ ոչ իրենց մեղքով փաստորեն այսպիսի խնդրի առաջ են կանգնելու։  Հասկանալով իհարկե հետպատերազմական փուլում առկա դժվարությունները՝ ակնկալում եմ իրավասու և օժանդակության որևէ լծակ ունեցող բոլոր օղակներից, որ առաջնահերթ կդիտարկեն խնդիրը, ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու հարցը։  Մենք պարտավոր ենք կանգնել թշնամու ակնդետ հայացքի ներքո՝ նրանցից մի քանի մետր հեռավորության վրա աշխատող մեր հայրենակիցների կողքին։ Խնդրում եմ, մի՛ անտեսեք նրանց։ Հ.Գ. Ինչպես բազմիցս ահազանգել եմ, հանքավայրի մոտ 300 աշխատակիցներ էլ կրճատվել են, քանի որ հանքի տարածքի մեծ մասը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ»,- գրել է պատգամավորը։
15:20 - 17 ապրիլի, 2021
Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար տարվում են աշխատանքներ. փոխնախարար |armenpress.am|

Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար տարվում են աշխատանքներ. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը վստահեցնում է, որ նախարարությունը ռուսական ընկերության հետ աշխատանքներ է իրականացնում՝ Սոթքի հանքավայրի շարունակական շահագործումն ապահովելու համար, փոխնախարարն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանքի շահագործման, կրճատված աշխատակիցների ճակատագրին առնչվող հարցին: «Առաջին իսկ օրերից մենք աշխատում ենք ռուսական կողմի հետ որպես լիազոր մարմին: Այս պահին ամեն ինչ արվել է և այսօր դեռ շարունակում է արվել՝ ամենշաբաթյա հանդիպումների և քննարկումների ինտենսիվությամբ: Այդ քննարկումներն իրականացվում են, աշխատանքները կազմակերպվում են, որ հանքի շահագործումը չդադարի, հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլ նաև հեռանկարում՝ առաջիկա տարիներին նույնպես, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,-ասաց փոխնախարարը: Պատգամավորը նկատեց, որ մոտ 300 աշխատակից աշխատանքից զրկվել է: Անդրադառնալով սոցիալական կոմպոնենտին՝ Շուշանյանը նշեց, որ եթե ապահովվում է հանքի շարունակական շահագործումը, արտադրական պրոցեսը, ապա հիմնական կազմը շարունակում է աշխատել: Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած թվին՝ փոխնախարարն ասաց.  «Մեր տվյալներով նույնպես 280 հոգի հնարավոր է որոշակի խնդիրներ ունենան աշխատանքի հետ կապված, սակայն այս պահին դեռևս այդ թիվը կարելի է չհնչեցնել, որովհետև նրանք չեն ազատվել»,-նշեց նա: Շուշանյանը վստահեցրեց, որ ընկերության հետ աշխատանքները շարունակվում են՝ հենց հիմնական անձնակազմը պահելու համար:
17:17 - 23 մարտի, 2021
Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է: Թովմասյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում: «Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը, հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի»,-ասաց Թովմասյանը:   Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ տարբեր ակցիաներով, այդ թվում՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ: Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի,որ կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: Նրա կարծիքով՝ քաղաքացիներին պետք է օր առաջ այլընտրանք առաջարկել:
16:35 - 04 մարտի, 2021
Արտադրական պլանը կատարվում է, կարծում եմ՝ հաջող տարի է լինելու․ Սոթքի հանքավայրի սեփականատեր
 |factor.am|

Արտադրական պլանը կատարվում է, կարծում եմ՝ հաջող տարի է լինելու․ Սոթքի հանքավայրի սեփականատեր |factor.am|

factor.am: 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանին անցնելուց հետո Սոթքի ոսկու հանքը ստիպված է եղել փոխել լոգիստիկ սխեման, սակայն հանքավայրը շարունակում է իր աշխատանքն ու իրականացնում իր արտադրական պլանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է GeoProMining ընկերության համասեփականտեր, գործարար Ռոման Տրոցենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Սոթքի հանքն աշխատում է, դա արդյունքի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Հանքահանությունն իրականացվում էր ու իրականացվում է հայկական տարածքում։ Այո, ստիպված էինք փոխել լցակույտերի ու ավտոտրանսպորտի երթևեկության սխեման, սակայն հանքը գործում է, արտադրական պլանը կատարվում է, կարծում եմ՝ հաջող տարի է լինելու», – ասել է Տրոցենկոն լրագրողներին։
19:46 - 26 հունվարի, 2021
Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել |armenpress.am|

Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել |armenpress.am|

armenpress.am: Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում է տեղի ունեցել, հայկական և ադրբեջանական կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրիտ են դիրքավորվել, արդյունքում վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: Փոխվարչապետն ասաց, որ Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները պետք է տարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: «Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում, համապատասխանաբար, երկու կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրտի են դիրքավորվել, և վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, և դրանք նույնպես այդ նույն ֆորմատի՝ բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց Ավինյանն ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են:
18:10 - 09 դեկտեմբերի, 2020
Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին |tert.am|

Մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով. Թագուհի Թովմասյանը՝ Սոթքի խնդրի մասին |tert.am|

tert.am: Մենք շատ լավ գիտենք, որ պատերազմի օրերին, Քարվաճառի շրջանում մեր զինվորականները և կամավորներն իսկապես մաքառել են և մի սանտիմետր չեն նահանջել: Այս մասին այսօր Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:«Ընթացքում եղել է, որ թշնամին կարողացել է ճեղքել առաջնագիծը, բայց շպրտվել են, մեր տղաները հերոսաբար մարտնչել են: Նրանց համար շատ ցավալի է, որ 44 օր իրենց կյանքի գնով, ընկերների արյան գնով ամբողջ տարածքը պահել են ու մենք, ըստ էության՝ մի փաստաթղթով հանձնեցինք այս տարածքը»,- ասաց նա և հավելեց՝ մենք Քարվաճառում հաղթել ենք, բայց պարտվել ենք փաստաթղթով:Խոսելով այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հետևանքով Սոթքի հանքավայրի որոշ հատված անցնում է Ադրբեջանին, Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ մենք ոչինչ չենք կարող անել և շատ զգույշ պետք է գործել ամեն հարցում:«Իմ այցի նպատակն այն է, որ մարդկանց խնդրեմ՝ մի քիչ համբերեն»,- ասաց նա և հավելեց, որ դեռ վաղուց էր Կառավարությանը դիմել Սոթքի վերաբերյալ անհանգստությունների մասով, սակայն մինչ այսօր որևէ պատասխան չի ստացել, թեև բանավոր հավաստիացումներ կան, որ հանքը շարունակելու է գործել, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հանքը կարողանանք ամբողջությամբ շահագործել: Շարունակությունը՝ tert.am-ում
16:04 - 27 նոյեմբերի, 2020