Լևոն Երանոսյան

ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար և նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1964թ. մարտի 30-ին։ 1985 թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն ավարտել է 1991 թվականին և ստացել իրավաբանի որակավորում։ 1996 թ. ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները։ 2003 թ. ընդունվել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում։ 1983-1985 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։1994-1995 թթ. եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ, 1995-1997 թթ. -  N զորամասի հրամանատարի տեղակալ, 1997-2000 թթ. -N զորամասի հրամանատար: 2012 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։

Այժմ մեղադրվում է խաղաղ հավաքների նկատմամբ ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելու համար։ 

Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս: Քրեական գործով պարզվել է, որ1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է`ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 ՀՀ դրամ, որից 21.691.481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:  Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին: Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին: Քրեական գործի  նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը  Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով  զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ: Նախաքննությամբ  պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ-ի ընթացքում յուրացրել է 2.762.275  ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/: Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաև շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում: Վերը նշված, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:56 - 19 հունիսի, 2020
Ըստ Լեւոն Երանոսյանի պաշտպանի՝ ցուցարարները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել. Ալեն Սիմոնյանը առարկում է |armtimes.com|

Ըստ Լեւոն Երանոսյանի պաշտպանի՝ ցուցարարները ոստիկանների նկատմամբ բռնություն են կիրառել. Ալեն Սիմոնյանը առարկում է |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր-Նորք նստավայրում նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական նիստին հետազոտվեցին 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում պայթուցիկներ նետելու եւ ապրիլի 22-ին Արցախի փողոցում տեղի ունեցած ակցիայի տեսանյութերը: Դրանց հետազոտումից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Մասնավորապես, Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտարարեց, որ առաջին տեսանյութը մոնտաժված տարբերակ էր, եւ կան փաստեր, որ դուրս են մնացել դրանցից. «Նախ երեւաց, որ ոստիկանական ուժերը անհամեմատ քիչ էին ի տարբերություն ցուցարարների , երեւաց, որ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են, այսպես կոչված, հոգեբանական ներգործության միջոցներ, մասնավորապես՝ ՀՀ հիմնը երգելը, մահակներով շփելը»: Ինչ վերաբերում է երկրորդ տեսանյութին, դա, ըստ պաշտպանի, սկսվեց ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառող կադրերով. «Խոսքը կոնկրետ ոստիկանական առաջին շղթայի քանդման մասին է, իսկ առաջին շղթան կազմված էր Ոստիկանության Երեւան քաղաքի անձնակազմի ուժերից, որոնց հրամանատարը այդ ժամանակ եղել է Վալերի Օսիպյանը»: Պաշտպանը նշեց, որ  տեսանյութով արձանագրվեց ոստիկանների նկատմամբ տարբեր իրեր նետելը, արգելապատնեշը հափշտակելը: Ինչ վերաբերում է կիրառված հատուկ միջոց փշալարերին, դա եւս, ըստ Տիգրան Սաֆարյանի, հանդիսացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության անձնակազմի ենթակայության տակ եղած հատուկ միջոց, եւ ոստիկանների այն մասը, որ մնացել է փշալարերից այն կողմ, հիմնականում հենց Երեւան քաղաքի վարչության անձնակազմից է: Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ երբ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառում, օրենքով նախատեսված կարգով եւ Եվրոպական դատարանի պահանջներին համապատասխան հավաքի մասնակիցներին չէր զգուշացնում դրանց կիրառման մասին: Ներկայացուցչի այս հայտարարության դեմ առարկեց Լեւոն Երանոսյանի պաշտպանը՝ ասելով, որ բուն, չմոնտաժված տեսանյութերում դա երեւալու է: Այնուհետեւ ելույթ ունեցավ գործով տուժող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:03 - 24 փետրվարի, 2020
Մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը հորդորեց էմոցիաներով չառաջնորդվել |news.am|

Մտավախություն չունեմ. Հունան Պողոսյանը հորդորեց էմոցիաներով չառաջնորդվել |news.am|

news.am։ Երբ դատարանը նպատակահարմար կգտնի, կհարցաքննվեմ, բացարձակ մտավախություն չկա, մեկ գործով չէ, որ հարցաքննվել եմ։ Այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը այսպես արձագանքեց հարցին, թե նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով պաշտպանական կողմը միջնորդել է, որ հարցաքննվի նաեւ ինքը, կգնա հարցաքննության։Հարցին՝ եթե վեթթինգ անցկացվի նաեւ պաշտոնյաների շրջանում, մտավախություն չունի՞ իր փոխոստիկանապետ լինելու ժամանակաշրջանի առումով, նա պատասխանեց. «Բացարձակ մտավախություն չունեմ»։ Դիտարկմանը, որ որպես փոխոստիկանապետ այն ժամանակ իր հրամանով ոստիկականական բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, Հունան Պողոսյանը ասաց. «Դրանով նախաքննություն է ընթացել, հիմա էլ ընթանում է, խնդրում եմ առաջ մի ընկեք, էմոցիաներով մի շարժվեք»։Լրագրողը շեշտեց՝ փաստ է, որ բռնություններ են գործադրվել, որին ի պատասխան նա ասաց. «Ձեզ համար է փաստ, մյուսների համար փաստ չէ»։«Մեղրու» ազատ գոտու հարակից հողերի սեփականաշնորհման մասին նա նոր մանրամասներ չհայտնեց. «Հարցը պետք է ուղղեք պատկան մարմիններին, ընդամենը կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»։
12:55 - 27 մայիսի, 2019
Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին |armtimes.com|

Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը քիչ առաջ դատարանին միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում եւս այս միջնորդությունը ներկայացվել է, սակայն այն մերժել է այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը իբր չի ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ստանալու համար են ցանկանում հիշյալ անձանց կանչել հարցաքննության: «Իրականում մենք միջնորդությունում այդ ամենը նշել էինք: Բացի այդ հիշյալ անձանց հարցաքննությունը բխում է գործով որպես ապացույց ճանաչված բազմաթիվ տեսանյութերով: Մասնավորապես, պարոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 16-ին եւ ապրիլի 22-ին համապատասխանաբար Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում եւ Արցախի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար եւ հենց այդ տեսանյութերի ուսումնասիրություններով իրադարձությունների ժամանակ մի կողմից ցուցարարներին գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ Վալերի Օսիպյանը, որպես Երեւան քաղաքում ոստիկանության ծառայության ղեավար, իրականացրել է ոստիկանության Երեւան քաղաքի ծառայողների ղեկավարումը: Հետեւաբար, նրանց, ինչպես նաեւ խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող նեկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունը անհրաժեշտ ենք համարում հետեւալ պատճառաբանությամբ՝ ոստիկանության վկայակոչված երկու բարձրաստիճան պաշտոյաները դեպքերի ժամանակ անմիջական գտնվել են դեպքի վայրում, անմիջական ականատես են եղել այդ գործողություններին, որոնց կապակպցությանբ մեղադրանք է առաջադրվել Լեւոն Երանոսյանին: Իսկ Նիկոլ Փաշինյանը եւս ներկա է գտնվել այնտեղ, եւս տիրապետում է տեղեկություններին, որոնք սույն գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել»,- միջնորդության մեջ նշեց Տիգրան Սաֆարյանը: Ավելին՝ armtimes.com
12:50 - 21 մայիսի, 2019
Ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը․ Լևոն Երանոսյան |hetq.am|

Ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը․ Լևոն Երանոսյան |hetq.am|

hetq.am։ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը կարծում է, որ 2018 թվականին հեղափոխությունը հնարավոր է եղել իրականացնել ոստիկանության գործողությունների արդյունքում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քիչ առաջ մեկնարկեց Երանոսյանի գործի քննությունը: Վերջինս լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը լրագրողներին փոխանցեց Երանոսյանի գրավոր դիրքորոշումն իր մեղադրանքի մասին:«Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին:Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողություններր չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»,- գրել է Լևոն Երանոսյանը:Նշենք Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։ Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով:Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել է մարմնական վնասվածքներ:
11:23 - 21 մայիսի, 2019
Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրգործը դատարանում է

Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրգործը դատարանում է

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։  Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակութան մեջ մասնավորապես ասվում է. «Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ»։ Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով։ Խոսքը վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ 2-րդ մասով նախատեսվում է առավելագույնը 3, իսկ 3-րդ մասով՝ 6-10 տարով ազարազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նշենք, որ Լևոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
11:08 - 28 մարտի, 2019
Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Լևոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Այս մասին ասվում է ՀՔԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով: Ըստ մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս: Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հատուկ քննչական ծառայություն
08:10 - 20 մարտի, 2019