Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան։ Ծնվել է 1977թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում։

1993-1996թթ. սովորել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում, 1996-2000թթ. գերազանցությամբ ավարտել է Տրիեստեի համալսարանի Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն բաժինը, 2001-2004թթ. սովորել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտում։

2013 թ. մարտի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2013 թ. դեկտեմբերի 10-ին Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։

Միքայել Մինասյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Ամուսնացած է Սերժ Սարգսյանի դստեր հետ։

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ 

Քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նախկին դեսպանին կալանավորելու վերաբերյալ։

ՊԵԿ. Դատարանի որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Միքայել Մինասյանին մեղսագրված արարքների կատարման հիմնավոր կասկածին
 |azatutyun.am|

ՊԵԿ. Դատարանի որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Միքայել Մինասյանին մեղսագրված արարքների կատարման հիմնավոր կասկածին |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդեն երկրորդ անգամ մերժում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միջնորդությունը՝ կալանավորել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Մերժման որոշումը կայացրել է Ավանի նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։ ՊԵԿ-ից ի պատասխան «Ազատության» հարցմանը` փոխանցեցին, որ այս միջնորդությունը դատարանին քննության ներկայացնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ նախաքննական մարմնի կողմից կատարված հետևողական և օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք է բերվել բազմաթիվ ապացույցների համակցություն, որոնք հիմք են հանդիսացել Միքայել Մինասյանին մեղսագրել ևս երկու դրվագով հանրորեն վտանգավոր արարքների կատարում: «2020թ.-ի հուլիսի 5-ին կայացված որոշման հիմք է հանդիսացել բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների յուրովի մեկնաբանումը և իրավիճակի գնահատումը դատարանի կողմից, որը որևէ կերպ կասկածի տակ չի դնում Մ. Մինասյանի կողմից՝ մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների կատարված լինելու հանգամանքը: Ավելին, թե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.07.2020թ.-ի որոշմամբ, և թե Մ. Մինասյանի վերաբերյալ նախկինում՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել Մ. Մինասյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքների կատարման հիմնավոր կասկածին: Այսինքն, մինչ օրս Մ. Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննարկված ու կայացված դատական ակտերից միայն 06.05.2020թ.-ի դատական ակտով է քննարկել և վերլուծվել Մ. Մինասյանի մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել է իրավաչափ», - ասված է ՊԵԿ-ի պատասխանի մեջ:
20:20 - 06 հուլիսի, 2020
Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը․ պաշտպան

Մերժվել է Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ արդեն երկրորդ միջնորդությունը․ պաշտպան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։Գրառումը ներկայացնում ենք ստորև/«Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։ Նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։ Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։ Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը և «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն և ապօրինի լինելու հիմքով։ Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է»։
11:20 - 06 հուլիսի, 2020
Մինասյանի «Վերջին ստերը»․ Սերժ Սարգսյանի փեսան շարունակում է կեղծ պնդումներ անել |fip.am|

Մինասյանի «Վերջին ստերը»․ Սերժ Սարգսյանի փեսան շարունակում է կեղծ պնդումներ անել |fip.am|

fip.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 27-ին հրապարակեց «Ստի վերջը» խորագրով տեսաուղերձների վերջին մասը։ «Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում» վերնագրով տեսանյութում Մինասյանը, բացի «հեղափոխական» բորշչ պատրաստելուց, հանդես է եկել որոշ կեղծ և մանիպուլյատիվ հայտարարություններով։ Նա, մասնավորապես, նշել է, որ երթևեկության կանոնների խախտման տուգանքներն ավելացել են և որ ուսանողները խնդրում են հետաձգել վարձերի վճարման ժամկետները, բայց իշխանությունները չեն ընդառաջում։ Ըստ Մինասյանի՝ մինչ այս իր արած «ամենակարևոր» հայտարարությունը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ 2 հազար հեկտար հող անցնելու վերաբերյալ, չի քննարկվել, և այլն։  Թշնամուն անցած հայկական տարածքների մասին տեղեկության Մինասյանի աղբյուրը Ադրբեջանն է  Մինասյանի հայտարարությունը, թե Երևան-Գորիս ռազմավարական նշանակության ճանապարհը վտանգի տակ է, վերաբերում է 2018 թ. հունիսին ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Նախիջևանի սահմանին գրավել էր շուրջ 11 հազար հեկտար տարածք։ Այն ժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր տեղեկությունները՝ նշելով, որ Ադրբեջանն առաջխաղացում ունեցել է, սակայն սեփական տարածքի մեջ՝ փոխելով միայն սեփական դիրքերի տեղը։ Նախարար Դավիթ Տոնոյանը ևս նշել էր, որ դրանք միայն տեղափոխություններ են Նախիջևանի տարածքում, իսկ հայկական կողմի համար մտահոգության կարիք  և վտանգ չկա։ Ավելին՝ ՊՆ-ն 2018 թ. հունիսին մի շարք լրագրողների և բլոգերների համար այց էր կազմակերպել Նախիջևանի սահմանին գտնվող առաջնագիծ, որտեղ նրանց ցուցադրել էին դիրքերի վերադասավորումը։ Ցույց տալով Ադրբեջանի նոր դիրքերն ու հայկական բնակավայրերը՝ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր. «Դուք տեսնում եք, որ ոչ մի հրաձգային զենքի հեռահարություն իրենց չի բավականացնելու Արենիի ամենահեռավոր տներին որևէ վնաս պատճառելու…։ Առավել ևս՝ միջպետական ճանապարհը որ իրենք ցուցադրում էին, ավելի հեռու է գյուղից և ավելի անհասանելի իրենց որևէ հրաձգային զենքի համար»։ Միաժամանակ նշենք, որ ադրբեջանական և հայկական ուժերի կողմից դիրքավորումներ և տեղաշարժեր տեղի են ունենում պարբերաբար։ Եվ որպես կանոն` նման տեղաշարժերն ադրբեջանական մամուլը ներկայացնում է որպես հաղթանակ, իսկ հայկական որոշ լրատվականներ շտապում են տարածել այդ «լուրերը»։ Նույն թվականի հունիսի սկզբին, օրինակ, Ադրբեջանը «տարածքների գրավում էր» բնորոշել չեզոք գոտում գտնվող գերեզմաններ այցելելու նպատակով հայկական կողմից ստացած թույլտվությունը։ Արագաչափերի և տուգանքների մասին Միքայել Մինասյանը պնդում է, որ հեղափոխությունից հիասթափվել են նաև տաքսու վարորդները, որոնք հեղափոխության ժամանակ հույս ունեին, որ արագաչափերը կհանվեն, իսկ տուգանքները կնվազեն։ «Արդյունքում արագաչափերն ավելացան, տուգանքներն ավելացան»,- իր խոսքն ամփոփում է Մինասյանը։ Նախ նշենք, որ հեղափոխությունից հետո արագաչափերի թիվը չի փոխվել, այս մասին տարբեր առիթներով հայտարարել են մի շարք պաշտոնյաներ։ Ըստ ոստիկանության կայքում առկա տվյալների ևս՝ 2018 թվականի ամռանն ու 2019-ի դեկտեմբերին հանրապետության ավտոճանապարհներին առկա է եղել մոտ 230 արագաչափ սարք։ Տուգանքների մասին Մինասյանի պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած բալային համակարգի օրինագծով նվազեց նաև մինչ այդ սահմանված տուգանքների չափը։ Բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը 29 հազար դրամ է՝ նախորդ 500 հազար դրամի փոխարեն։  Բանկերը վարկային արձակուրդներ տրամադրել են Միքայել Մինասյանը խոսեց նաև վարկերի մասին՝ իշխանություններին մեղադրելով վարկային արձակուրդներ չտրամադրելու մեջ։ «Հիասթափված են մարդիկ, որոնք վարկերի տակ խնդրում-աղաչում էին, ասում էին՝ մեզ պետք չի օդից ծրագրեր, որ մենք չենք հասկանում 6-րդ, 8-րդ, 9-րդը․․․ ժամանակավոր դադարեցնենք, վարկային արձակուրդ տաք, մինչև տեսնենք՝ ինչ ա  կատարվում», — հայտարարել է Մինասյանը։ Մինասյանի այս հայտարարությունը, սակայն, ևս հիմնված չէ փաստերի վրա։ Նախ՝ արտակարգ դրության հայտարարումից հետո Կենտրոնական բանկը կոչ էր արել առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում։  Հայաստանում գործող բանկերը մասնավոր են ու տրամադրել վարկային արձակուրդ, թե՞ ոչ և ի՞նչ ժամանակով՝ որոշում են հենց իրենք։ Սակայն Հայաստանի բանկերի մեծամասնությունը ոչ միայն անհատական մոտեցում ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել, այլ նաև տրամադրել  էր վարկային արձակուրդներ։ Այդ բանկերի թվում էին «Արարատբանկը», «Ամերիաբանկը», «Էվոկաբանկը», «Բիբլոսբանկը» և այլն։ Այդ արձակուրդների ժամկետները և մոտեցումները տարբեր են՝ ըստ բանկերի ընտրած քաղաքականության։ Բուհերը չեն ստիպել վճարել ուսման վարձերը արտակարգ դրության պայմաններում Ըստ Միքայել Մինասյանի՝ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները հնարավորություն չեն տվել ուսանողներին հետաձգել ուսման վարձերի վճարումը։ «Հիասթափված է ուսանողը, որը խնդրում էր, ասում էր՝ ես չեմ գնում համալսարան, խնդրում եմ՝ հնարավոր ա գոնե հետաձգել իմ վարձերը [..․] Ոչ, դուք պետք ա չաշխատեք, բայց վճարեք, չսովորեք, բայց վճարեք»։ Մինասյանի այս հայտարարությունը ևս ուշացած է և առանց հիմնավորումների։ Արտակարգ դրության հայտարարումից հետո կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմել էր բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ կոչ անելով փոփոխել ուսման վարձերի վճարման ժամանակացույցերը, ուսանողներից վարձերը չպահանջել, քանի դեռ չի ավարտվել արտակարգ դրությունը։ «Արտակարգ դրության ավարտից հետո պետք է սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ, այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, ապա նրանց պետք է տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Ուզում եմ նաև խնդրել, հորդորել ուսանողներին, ովքեր ունեն հնարավորություն այս պահին, ապա կատարեն այդ վճարումները: Դրանք բուհերի համար շատ լուրջ ֆինանսական ներհոսք են, աշխատավարձները դրանցից են վճարվում»,- նշված էր նախարարի հաղորդագրության մեջ։ Նշենք նաև, որ բուհերում ևս ուսման վարձերի վճարման խնդիր ունեցող ուսանողներին ցուցաբերվում է անհատական մոտեցում։ «Փաստերի ստուգման հարթակն» այս խնդրին առավել մանրամասն կանդրադառնա առաջիկայում։ Ինչ ավարտ ունեցան պարարտանյութերի և դիզվառելիքի չարաշահման գործընթացները Իր խոսքում Միքայել Մինասյանն անդրադարձավ նաև այն թեմային, որի մասով հարուցված քրեական գործով մեղադրյալ է Սերժ Սարգսյանը՝ Մինասյանի կնոջ հայրը։ «Էն պարարտանյութն ու դիզվառելիքը, որ ստանում էին պետությունից  սուբսիդիա, փակվեց, որովհետև հայտարարվեց, որ կային չարաշահումներ։ Չարաշահումները անհասկանալի ավարտ ունեցավ, գործընթացը, բայց սուբսիդիաները չվերականգնվեցին»,- մասնավորապես, հայտարարել է Մինասյանը։ Պարարտանյութերի բաշխման գործում հայտնաբերված չարաշահումների մասին հայտարարվել էր դեռ 2018-ի հունիսին։ Հարուցվել էր 51 քրեական գործ, որոնց ընթացքի մասին առանձին տեղեկություններ հաղորդում էր Քննչական կոմիտեն։ Իսկ ինչ վերաբերում է դիզելային վառելիքի չարաշահմանը, ապա նշենք, որ խոշոր չափերի հափշտակության համար նախորդ տարվա դեկտեմբերին մեղադրանք էր առաջադրվել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։  Մեղադրանքը գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց մատչելի գներով դիզելային վառելիք վաճառելու պետական աջակցության ծրագրի շրջանակում խոշոր չափի հափշտակություններ իրականացնելու գործով է։ Իսկ չարաշահումների չափը շուրջ կես միլիարդ դրամ է։ Ներկայում ընթանում է դատավարական գործընթաց։ Ի դեպ, վերջին մի քանի օրերին դատական նիստերը հետաձգվում են Սարգսյանի պաշտպանական կողմի միջնորդությունների պատճառով։  Նշենք, որ Մինասյանի այն պնդումը, որ նշված գործընթացներից հետո պարարտանյութերի տրամադրման սուբվենցիոն ծրագրերը չեն վերականգնվել, ճիշտ է։ 2019-ի սկզբին, սակայն, Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էր, որ այս «տնտեսապես անարդյունավետ» ծրագրերի փոխարեն ներդրվելու են գյուղատնտեսության զարգացման և պետական օժանդակության այլ ծրագրեր։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ ինչպես նախորդ տեսաուղերձներից շատերի դեպքում, այս անգամ ևս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը դիմել է մանիպուլյացիաների ու իրականությանը չհամապատասխանող պնդումներ արել։ Անի Ավետիսյան
16:23 - 01 հուլիսի, 2020
Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

Միքայել Մինասյանի չստացված սուլթանատը․ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համեմատելի չեն |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հունիսի 20-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց հերթական տեսաուղերձը։  Շուրջ 40 րոպե տևողությամբ տեսանյութում Մինասյանը ոչ միայն հասցրեց վարչապետ Նիկոլի Փաշինյանին վերագրել նոր բիզնեսներ, այլև զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։  Մինասյանը, մասնավորապես, հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը վերածել է Հայաստանը Ադրբեջանի և այն կառավարում է նույն բանաձևով, ինչ Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանը:  Ըստ Մինասյանի՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք իր գրքի հիման վրա պիես չի բեմադրել թատրոնում, նրանց արձանը չի կանգնեցվել կենդանության օրոք, կամ պետական միջոցներով գիրք չի հրապարակվել նրանց մասին, ինչն այսօր տեղի է ունենում Հայաստանում և Ադրբեջանում: Ավելին՝ Մինասյանը նաև հայտարարել է, թե երբեք Հայաստանի որևէ ղեկավարի տիկին չի ունեցել այնպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։  «Հայաստանն ադրբեջանականացնող շարքային շանտաժիստը. վերադարձ իրականություն» վերնագրով տեսաուղերձում երրորդ նախագահի փեսան էմոցիոնալ հայտարարություններ է անում, ներկայացնում փաստերը մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ այդպիսով, ակնհայտորեն, նպատակ ունենալով մոլորեցնել հանրությանը, ինչի պատճառով էլ որոշեցինք անդրադառնալ նրա այս հայտարարություններին կետ առ կետ։ Նիկոլ Փաշինյանին ձոնված գրքի մասին «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի մասին պետական միջոցներով չի հրատարակվել գիրք, որի անունն է «Փրկիչը Իջևանից», բան, որը տեղի է ունեցել Իջևանում՝ Իջևանի քաղաքապետարանի փողերից»,- իր տեսաուղերձում հայտարարել է Մինասյանը։  Սերժ Սարգսյանի փեսան, սակայն, չարաչար սխալվում է, ավելին՝ Փաշինյանի մասին գրքի հեղինակ Լյուբիկ Չիբուխչյանը ժամանակին գիրք է հեղինակել նաև Մինասյանի աներոջ՝ Սերժ Սարգսյանի մասին։ 2008 թվականին Չիբուխչյանը Տավուշի մարզպետարանի հովանավորությամբ տպագրել էր Սերժ Սարգսյանին նվիրված 479 էջանոց «Ամենամեծ փոքրը» գիրք-ներբողը, որում, մասնավորապես, գրել էր.  «Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,  Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»։  Չիբուխչյանն ավելի քան 260 գիրք է հեղինակել (մեծամասամբ՝ համայնքային բյուջեի հաշվին), որոնց մեծ մասը տարբեր երկրների առաջնորդների մասին է (Վլադիմիր Պուտին, Մահմուդ Ահմադինեժադ և այլն): Եթե Միքայել Մինասյանը խնդիրներ է տեսնում պետական միջոցներով առաջնորդների մասին գրքեր հրատարակելու երևույթի մեջ, ապա զարմանալի է, թե ինչու վերջինս որևէ կերպ չի արտահայտվել իր աներոջը ձոնված գրքի մասին։  Նիկոլ Փաշինյանի «արձանի» մասին «Երբեք որևէ մի Հայաստանի ղեկավարի արձանն իր կենդանության և իշխանության օրոք չի դրվել Հայաստանում, բան, որը տեղի է ունեցել Հայաստանում, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո՝ աշնանը, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը։ Քանդակի հեղինակը իջևանցի Արմեն Դավթյանն էր, որը սեփական նախաձեռնությամբ էր արձանը տեղադրել։ Նրա որդին բացատրել էր, որ դա մարդուն մեծարելու արձան չէ, և դրա մեջ ամփոփված են հեղափոխության հիմնական գաղափարն ու ձեռքբերումը։ Այստեղ, թերևս, պետք է նշել, որ արձանը պետական կամ համայնքային նախաձեռնություն չէր, պետական միջոցների հաշվին չէր տեղադրվել, այլ ամբողջությամբ քանդակագործի գաղափարն էր։ Ավելին՝ արձանը  մի քանի անգամ վնասել են, կոտրել։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» և Հեյդար Ալիևի արձանների միջև Մինասյանի անցկացրած զուգահեռներին, ապա դրանք մանիպուլյատիվ են։   Գրեթե 3 տասնամյակում Հեյդար Ալիևը պետական մակարդակով ազգային խորհրդանիշ է դարձվել Ադրբեջանում: Նրա անունով փողոցներ կան ամեն քաղաքում: Ավելին՝ պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում կա Ալիևի 60 թանգարան: Մինասյանի տեսանյութում հայտնվող Հեյդար Ալիևի հսկայական արձանը գտնվում է Բաքվի ամենակենտրոնում, այն տեղադրվել է 2005-ին՝ պետական միջոցների հաշվին, քանդակի համահեղինակներից մեկն է Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան։  Փաստացի, Մինասյանի այս համեմատականը մանիպուլյատիվ է, քանի որ Հեյդար Ալիևի հսկա արձանի տեղադրման որոշումը եղել է պետական մակարդակով, այն տեղադրվել է Ադրբեջանի հարկատուների հաշվին, իսկ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին գտնվող «Իմ քայլը» արձանը իջևանցի քանդակագործի գաղափարն էր, որին պետական մակարդակով որևէ աջակցություն չէր եղել և, ըստ հեղինակների, այն որևէ կապ չունի անհատի պաշտամունքի հետ։ Ինչ վերաբերում է անհատի պաշտամունքին, ապա այստեղ տեղի է հիշել Հայաստանի բոլոր դպրոցներում և այլ պետական հիմնարկներում տեղադրված Սերժ Սարգսյանի նկարները, որոնք գնվում էին պետական միջոցների հաշվին։  Նիկոլ Փաշինյանի գրքի բեմականացման մասին «Երբեք որևէ Հայաստանի ղեկավար չի բեմադրել իր գրքի հիման վրա թատրոնում պիես իր կենդանության օրոք, բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում»,- հայտարարել է Մինասյանը։  2019 թ. սեպտեմբերին կայացավ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա ստեղծված համանուն պիեսի պրեմիերան։ Սակայն ի հակառակ Մինասյանի պնդման, պիեսը բեմադրել էր ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ, այսպես կոչված, «Թատրոն տանիքում» նախաձեռնությունը, որի անդամ են երիտասարդ ստեղծագործողներ։ Այն ևս պետական նախաձեռնություն չէր, բեմականացվել էր ստեղծագործողների միջոցների հաշվին։ Այն նվիրված չէր Նիկոլ Փաշինյանին, այլ այդ բեմականացումով երիտասարդները բարձրաձայնում էին երկրում առկա տարատեսակ խնդիրների մասին։  Ինչ վերաբերում է Մինասյանի պնդմանը, որ նման բան տեղի է ունեցել նաև Ադրբեջանում, ապա պետք է նշել, որ ո՛չ Հեյդար Ալիևը և ո՛չ Իլհամ Ալիևը գիրք կամ պիես չեն հեղինակել, որ դրանք բեմականացվեին։ Իրենց կառավարման շրջանում և դրանից առաջ գրքեր չեն հեղինակել նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Մեհրիբան Ալիևան՝ փոխնախագահ «Երբեք Հայաստանի որևէ մի ղեկավարի տիկին չի ունեցել այդպիսի ազդեցություն, որն ունի Աննա Հակոբյանը։ Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը բաժանել են Հայաստանի իշխանությունը և ֆինանսատնտեսական ռեսուրսները և երկուսով տիրում են։ Բան, որը տեղի է ունենում Ադրբեջանում, որովհետև Մեհրիբան Փաշաևան համահավասար համասեփականատեր է Ադրբեջանի»,- հայտարարել է Մինասյանը։  Ինչ վերաբերում է Մինասյանի՝ Մեհրիբան Ալիևայի և Աննա Հակոբյանի միջև տարած զուգահեռներին, ապա այստեղ ևս համեմատությունը, մեղմ ասած, տեղին չէ: Ալիևան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալացված իշխանություն: 2002 թվականից ի վեր նա զբաղեցրել է միանգամից մի քանի կարևոր պաշտոններ, այդ թվում՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, խորհրդարանի անդամ՝ 3 ժամկետով: 2013 թվականից նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահն է (նախագահն Իլհամ Ալիևն է): 2017 թվականին՝ սահմանադրության փոփոխությունից հետո, որով Ադրբեջանում ներդրվեց փոխնախագահի ինստիտուտը, Մեհրիբան Ալիևան Իլհամ Ալիևի հրամանով նշանակվեց առաջին փոխնախագահի պաշտոնում: Սրան զուգահեռ, Հայաստանում Աննա Հակոբյանը ներկայում ունի նույնքան ազդեցություն, որքան նախկինում ունեին բոլոր առաջին տիկինները: Մասնավորապես, նա երկու՝ «Իմ քայլը» և City of smile կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամների ղեկավարն է: Նմանատիպ հիմնադրամների ղեկավարներ են եղել նաև Հայաստանի նախագահների տիկինները: Օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը և Մինասյանի կնոջ մայրը՝ Ռիտա Սարգսյանը, եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահը: Այսպիսով, Միքայել Մինասյանի կողմից տարվող զուգահեռները կատարելապես հիմնված են կեղծ ու մանիպուլյատիվ պնդումների վրա և շահարկվելով էմոցիոնալ արտահայտությունների հետ միասին՝ հետապնդում են հանրությանը մոլորեցնելու պարզունակ, սակայն չարամիտ նպատակ։ Լուսինե Ոսկանյան  Անի Գրիգորյան
16:05 - 24 հունիսի, 2020
Որտեղից են գալիս և ուր են գնում Հայաստանի ադամանդները․ խոհանոցային պնդումների հետքերով
 |fip.am|

Որտեղից են գալիս և ուր են գնում Հայաստանի ադամանդները․ խոհանոցային պնդումների հետքերով |fip.am|

fip.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում մայիսի 15-ին հրապարակել էր «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին» վերնագրով մի տեսաուղերձ, որում գործող իշխանություններին մեղադրել էր արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք «հայկականացնելու» և այլ երկրներ աննախադեպ ծավալներով արտահանելու ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։ Մինասյանը նշել էր, որ 2020 թ. առաջին եռամսյակում մոտ 20 մլրդ դրամի ադամանդի ապօրինի արտահանում է իրականացվել։ Որոշեցինք պարզել, թե 2008 թվականից ի վեր՝ որ երկրներից և որքան ադամանդ է ներմուծվել Հայաստան և որքան արտահանվել։ Ինչպես հայտնի է, Հայաստանը չունի ադամանդի բնական պաշարներ և ադամանդագործությունը երկրում զարգանում է արտերկրից ներմուծված անմշակ ադամանդի մշակման և արտահանման հաշվին։ Որքան ադամանդ է ներմուծվել և արտահանվել Գրաֆիկում ներկայացված է 2008-2019 թվականներին ադամանդի ներմուծման և արտահանման պատկերը դրամային արտահայտությամբ, որը տրամադրվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից։     Ինչպես տեսնում ենք, մինչև 2017 թվականը Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդների ծավալային տարբերությունը շատ մեծ չէ, սակայն 2017 թվականից սկսած, ադամանդի ներմուծման ծավալների աճին զուգահեռ, արտահանումը շարունակաբար նվազում է։ Իսկ արդեն նախորդ տարի 71․6 մլրդ ընդհանուր արժեքով ներմուծման դիմաց երկրից արտահանվել է ընդամենը 26 մլրդ դրամի ադամանդ։ Եթե դա վերածենք քանակի, ապա նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 707 հազար կարատ ադամանդ, իսկ արտահանվել ընդամենը 225 հազար կարատ։ Որտեղի՞ց է ներմուծվում ադամանդը և որ երկրներ է արտահանվում Տեսնենք, թե որ երկրներից է Հայաստանը ներմուծում և դեպի որ երկրներ է ուղարկում ադամանդը, և ինչ փոփոխություններ են կատարվել առևտրային գործընկերների ցանկում։     Հայաստանն ադամանդ ներմուծում է հիմնականում Բելգիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից։ Գրաֆիկում հստակ երևում է, որ մինչև 2017 թվականը Հայաստան ներմուծվող ադամանդի առյուծի բաժինը հասնում էր Բելգիային։ Տարիների ընթացքում, սակայն, Բելգիային փոխարինել է Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղից վերջին 3 տարվա ընթացքում ներմուծվել է ընդհանուրի 40 տոկոսից ավելին։  Բացի այս երկրներից, Հայաստանն ադամանդ է ներմուծում նաև Ռուսաստանից, Շվեյցարիայից, Հնդկաստանից և այլ երկրներից։   Շարունակությունը՝ fip.am-ում։
15:09 - 21 հունիսի, 2020
Ոստիկանությունն ԱԺ պատգամավորների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել

Ոստիկանությունն ԱԺ պատգամավորների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չի բերել

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Ֆեսյբուք»-ում Միքայել Մինասյանի գրառմանը, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, և նշել, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ  գրառումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։ «Մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի «Zenon» և «Magnus» ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող «ARMENIAN TOBACCO COMPANY» ընկերությունում։ Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված «VOLAX PROMOTIONS» ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «АСК МЧС России» և ռուսական «LLC T-Trans» տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Համաձայն առաքման սխեմայի՝ նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով դեպի Աֆղանստան։ Նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ այդ լոգիստիկան անտրամաբանական է թվացել ՌԴ իրավասու մարմիններին։ Նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ իրավասու մարմինների մոտ կասկածներ են առաջացել, որ տվյալ ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար և հնարավոր է նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։ Ստացված տեղեկությունների հիման վրա քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված պայմանագրի և 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված համապատասխան հավելվածի համաձայն՝ իր արտադրանքի տվյալ խմբաքանակը վաճառել է «Volax Promotions LP» միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը՝ տվյալ ապրանքը բացառիկ իրավունքով Աֆղանստան արտահանելու պայմանով։Ապրանքի մատակարարումը գնորդին իրականացվել է ըստ պայմանագրի FCA /Free Carrier՝ ազատ փոխադրող/ INCONTERMS պայմանով, ինչը սահմանում է, որ մատակարար ընկերության իրավասությունները սահմանափակվել են արտադրանքը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային պահեստ տեղափոխելու և հանձնելու պահից /FCA Zvartnots/։ Միաժամանակ, սահմանված կարգի համաձայն՝ արտադրող և մատակարարող հանդիսացող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրվել է ապրանքի ծագման վերաբերյալ եզրակացություն։ Բացի այդ, 2020 թվականի ապրիլի 25-ին ծխախոտ արտադրող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն արտահանվող ապրանքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային մարմիններին։Ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքի, դիզայնի և մակնշման պայմանները համաձայնեցված են եղել գնորդ կողմի հետ՝ պայմանագրով սահմանված կարգով, իսկ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ ՀՀ-ից Աֆղանստան արտահանման մասով մակնշման որևէ սահմանափակումներ և հատուկ պահանջներ նախատեսված չեն։ ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը և արտադրանքը, համաձայն պայմանագրի, ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև մաքսային օրենսդրության պահանջների պահպանմամբ իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը։Բեռը ՀՀ տարածքում գնորդին հանձնելու և բեռի արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրել դրա հետագա տեղաշարժի համար, և գնորդ կազմակերպությունն ինքնուրույն է որոշել բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։ Պարզվել է նաև, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊ ընկերությունը դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրերի շրջանակներում արտահանման եղանակով մինչ օրս «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը վաճառել է ընդհանուր՝ 933․940․00 ԱՄՆ դոլարին համարժեք արտադրանք, որից 551․070․00 ԱՄՆ դոլարի արտադրանքը արդեն իսկ վաճառվել և արտահանվել է համաձայն պայմանագրի, իսկ մեկ այլ պայմանագրի շրջանակներում արտահանվել է ևս 382․870․00 ԱՄՆ դոլարին համարժեք ծխախոտ, ինչի համար որպես կանխավճար վճարվել է 202․410․00 ԱՄՆ դոլար, իսկ 180․460․00 ԱՄՆ դոլարը դեռևս չի վճարվել, քանի որ ամբողջությամբ չեն կատարվել վերը նշված պայմանագրով նախատեսված ծխախոտի արտահանման պարտավորությունները։Միաժամանակ անդրադարձ է կատարվել արտահանված ծխախոտների հայտարարագրված՝ առաջին հայացքից շուկայականից ցածր գներին։ Պարզվել է, որ համաձայն հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանումը համարվում է ակցիզային հարկից ազատված գործարք, որը ՀՀ տարածքում իրացնելու դեպքում, հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, անկախ վաճառքի գնից՝ մեկ տուփի հաշվով կհարկվեր 192․5 դրամով։Համաձայն հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և կառավարության համապատասխան որոշման՝ արտահանման ժամանակ էլեկտրոնային եղանակով հաշիվ դուրս գրելու պարտավորություն չի նախատեսվում, իսկ ըստ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանման ժամանակ ԱԱՀ-ի դրույքաչափը 0 տոկոս է։ Բացի այդ, ստացվել են «Արմենիան Տոբակո Քոմփանի» և «VOLAX PROMOTIONS LP» ընկերությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած էլեկտրոնային նամակագրության վերծանումները, որոնցով հիմնավորվում է, որ բանակցություններն իրոք վարվել են ռուսական կազմակերպության ազգությամբ ռուս ներկայացուցիչների, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ենթադրյալ գնորդների հետ։ Բովանդակությամբ փաստվում է նաև, որ, այսպես կոչված՝ առգրավված ապրանքն ընդամենը տեղափոխվել է Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահպանման պահեստ, սակայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից մատակարար կազմակերպությանը որևէ պահանջներ կամ մեղադրանքներ չեն առաջադրվել և ապրանքի վրա որևէ արգելափակումներ կամ սահմանափակումներ չեն կիրառվել։ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ տնօրենի հետ հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ընկերությունը ստեղծված օրվանից զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, և արտադրանքը վաճառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ իրականացվում է արտահանում։ Հիմնական արտադրանքը մատակարարվում է «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը և համաձայն պայմանագրի՝ գնորդը ապրանքը պետք է վաճառի միայն Աֆղանստանի տարածքում։Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվածի վերաբերյալ, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։ Այսպիսով, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:33 - 19 հունիսի, 2020
Քսան միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման տեղեկությունը անիրական է. ոստիկանություն

Քսան միլիարդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման տեղեկությունը անիրական է. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Միքայել Մինասյանի հոդվածին այն մասին, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի՝ նշելով, որ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Մայիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանություն է ստացվել լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Միքայել Մինասյանի հոդվածն այն մասին, որ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակի ադամանդներ, տարվել երկու-երեք հայտնի գործարան, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացած հայկական քվոտաներով դարձվել են հայկական և արտահանվել այլ երկրներ՝ առանց համապատասխան հարկեր վճարելու։ Նշվում է նաև, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 միլիարդ դրամի ադամանդ և ոսկի, մինչդեռ այդ քանակի համար, ըստ միջին վիճակագրության, անհրաժեշտ է մեծ արտադրամաս, ահռելի քանակի հոսանքի ծախս և 1400 աշխատող, սակայն նշված պայմանները բացակայում են, և ՀՀ-ում առկա են գրանցված 400 մասնագետներ։ Նշված հոդվածի կապակցությամբ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում հարցումներ են ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե և վիճակագրական կոմիտե՝ 2020 թվականին Հայաստան ներմուծված և արտահանված ադամանդի, ոսկու ծավալների, ինչպես և տվյալ գործարքները կատարած կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, ադամանդի և ոսկու վերամշակմամբ զբաղվող արտադրամասերի, դրանց աշխատակիցների քանակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։ ՀՀ վիճակագրական կոմիտեից ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ 2019 թվականին ադամանդի մշակմամբ զբաղվել է 9, իսկ ոսկերչական զարդերի արտադրությամբ՝ 30 կազմակերպություն, որոնց աշխատողների միջին տարեկան թվաքանակը կազմել է համապատասխանաբար՝ 502 և 390 մարդ։ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին ադամանդի մշակմամբ և ոսկերչական զարդերի արտադրությամբ զբաղվել է համապատասխանաբար 9 և 27 կազմակերպություն (աշխատողների միջին տարեկան թվաքանակը հավաքագրվում է տարեկան կտրվածքով)։ Տրամադրվել է նաև 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին արտահանված ու ներմուծված ադամանդի և ոսկու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված պատասխան գրության համաձայն 2020 թվականին առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել ընդհանուր շուրջ 15 մլրդ․ 129 մլն․ դրամ արժողությամբ 249098 կարատ ադամանդ (մշակված ադամանդ, մշակված բնական ադամանդ, չմշակված և մշակված բնական ալմաստ, արդյունաբերական չմշակված ալմաստ) և 7 մլրդ 492 մլն 800 հազար դրամ արժողությամբ 324 կգ ոսկի (ոսկու ձուլակտորներ, շերտաթիթեղ և պրոֆիլներ, ոսկյա զարդեր)։ Նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդհանուր շուրջ 4 մլրդ 613 մլն դրամ արժողությամբ 76073 կարատ ադամանդ և 25 մլրդ 415 մլն 800 հազար դրամ արժողությամբ 1243 կգ ոսկի։ Ստուգողական գործողությունների նյութերի արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից պարզ է դառնում, որ Միքայել Մինասյանի կողմից հայտարարված՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից 20 մլրդ դրամի ադամանդի և ոսկու ապօրինի արտահանման վերաբերյալ տեղեկությունն անիրական է և չունի փաստական որևէ հիմնավորում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ադամանդի և ոսկու ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից մաքսանենգ ճանապարհով գործարքներ իրականացնելու, ինչպես և հարկերից կամ տուրքերից խուսափելու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:31 - 18 հունիսի, 2020
Մետաղի ջարդոնի արտահանման իրական պատմությունը․ Մինասյանի հայտարարության հետքերով
 |fip.am|

Մետաղի ջարդոնի արտահանման իրական պատմությունը․ Մինասյանի հայտարարության հետքերով |fip.am|

fip.am: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը շարունակում է իր «բացահայտումների» շարքը։ Հունիսի 13-ին հրապարակված տեսաուղերձում վերջինս անդրադարձել է Հայաստանից սև մետաղների թափոնների արտահանմանը և շտապել հայտարարել, որ այս բիզնեսի ստվերային ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, իսկ դրա հետևանքով պետական բյուջեն զրկվել է միլիարդների հասնող եկամտից։ «Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը արդեն մտածում էին, թե ոնց արագ պետք է հարստանալ։ Իրենք և իրենց ընկերները հիմնեցին «ՔԱՊ» ընկերությունը․․․ Այս ընկերությունը սկսեց ժողովրդին և բյուջեն թալանելուց, ավելի կոնկրետ՝ երկաթի ջարդոն արտահանելուց՝  առանց մուծելու պետության հասանելիքը։  Ամեն անգամ երբ դու արտահանում ես երկաթի ջարդոն, պարտավոր ես մուծել 80,000 դրամ յուրաքանչյուր տոննայի համար։ Բացառություն կազմում է, երբ դու ջարդոն արտահանելուց ապացուցում ես, որ այդ ջարդոնը բաղկացած է քո իսկ արտադրության մետաղական թափոնից։ Միայն այդ ժամանակ դու չես վճարում 80,000 դրամը»,- նշել է Միքայել Մինասյանը։ «Շղթաներից փախած ֆեոդալը. թալան՝ երկաթ արտահանելով» վերնագրով տեսանյութում Մինասյանը նաև հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնը շատ չնչին էր, վերջին երկու տարիներին դրա քանակը շեշտակի աճել է. «Ամեն ինչ փոխվում է 18-19 թվականներին, երբ Հայաստանից արտահանվում է, ուշադրություն, 50,000 տոննա մետաղական ջարդոն։ 50,000 տոննա մետաղական ջարդոն արտահանվել է առանց մուծելու 80,000 դրամը՝ յուրաքանչյուր տոննայի համար»։ Մինասյանի խոսքով՝ վարչապետի ընտանիքի ղեկավարությամբ և ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի միջոցով Հայաստանի մաքսային և հարկային ծառայությունում գործում է մաֆիա, որը թույլ է տվել Հայաստանի ժողովրդից 4 մլրդ դրամ թալանել։ «Սա արդեն ուղիղ թալանի ուղիղ ապացույց է»,- հայտարարել է Մինասյանը։ «Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կապ հաստատելով «ՔԱՊ» ընկերության ներկայացուցիչների հետ, պարզեց, որ Միքայել Մինասյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը։  Մինասյանի ճիշտ պնդումները Միքայել Մինասյանի մատնանշած «ՔԱՊ» ընկերությունը, իսկապես, հիմնադրվել է հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հուլիսին, և զբաղվում է մետաղի ջարդոնի ընդունմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների բազայից տեղեկանում ենք, որ, իսկապես, վերջին 2 տարիներին մետաղի ջարդոնի արտահանումը զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատ, և Միքայել Մինասյանի տեսաուղերձում հրապարակված տվյալները՝ 2014-17 թվականների համար, ևս ճիշտ են։ Այս տարիներին Հայաստանից արտահանվել է ընդհանուր մոտ 830 տոննա մետաղի ջարդոն։ Սակայն այսքանով Մինասյանի ճիշտ պնդումներն ավարտվում են։  Մինասյանի սխալ պնդումները «ՔԱՊ»-ի ու մետաղի արտահանման մասին «ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հերքեց իրենց և Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի հետ կապը և նույնիսկ նշեց, որ իրենց բեռնատարն արդեն 1․5 ամիս կանգնած է մաքսակետում՝ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով։ «Եթե ես վերևներում կապեր ունենայի, բեռնատարներիս հետ կապված դժվար թե խնդիր ունենայի»,- նշեց «ՔԱՊ» ընկերության տնօրենը։ Մինասյանի տեսաուղերձում հրապարակված փաստաթուղթը, որում նշվում է, որ «ՔԱՊ» ընկերությունը մետաղի ջարդոնի մատակարարման պայմանագիր է կնքել ռուսական СтилКо ընկերության հետ, ևս իրական է, ինչը Fip.am-ի հետ զրույցում հաստատեց Մարտիրոսյանը, սակայն տեղեկացրեց, որ փաստաթուղթը թեև կնքվել է 7000 տոննայի համար, սակայն իրենք արտահանել են ընդամենը մոտ 3700 տոննա մետաղի ջարդոն։ Նա նշեց, թե չգիտի, թե ինչպես է այդ պայմանագիրը հայտնվել Մինասյանի մոտ։ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց ընկերությունը սկսել է մետաղի ջարդոն արտահանել 2018-ի վերջից։ Ընդհանուր առմամբ՝ ընկերությունն ունեցել է մոտ 13,200 տոննա մետաղի ջարդոնի արտահանման թույլտվություն (տեղեկանքին կարող եք ծանոթանալ այստեղ), սակայն արտահանել են 9237 տոննա՝ հիմնականում երկաթյա բրիկետներ։ Տնօրենի խոսքով՝ արտահանված մետաղի ջարդոնի առյուծի բաժինը ավտոմեքենաների կմախքներ են, իսկ ծանր մետաղների արտահանման ծավալը 200-300 տոննա է։  «Մենք հիմնականում արտահանում էինք մեքենաների կմախքները, որոնք տարիներով մնացել էին աղբավայրերում և փոշիանում էին։ Այսինքն՝ փաստացի, երկիրը աղբից էինք մաքրում»,- ասաց մեր զրուցակիցը։ Արտահանման ծավալների մասին Ինչպես արդեն նշեցինք, Մինասյանի պնդումը, թե նախորդ երկու տարիներին Հայաստանից մետաղի ջարդոնի արտահանումը շեշտակիորեն աճել է, ճիշտ է, սակայն ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի տվյալներից, նախորդ երկու տարիներին երկրից արտահանված մետաղի ջարդոնի ծավալը կազմել է ոչ թե 50,000 տոննա, այլ մոտ 36,000 տոննա։ Ընդ որում՝ 2018 թվականին արտահանվել է ընդամենը 1000 տոննա մետաղի ջարդոն, իսկ 2019-ին՝ մոտ 35,000 տոննա։ Իսկ «ՔԱՊ»-ին բաժին է ընկնում արտահանված ջարդոնի ընդամենը 26 տոկոսը։ Այս ապրանքատեսակների արտահանմամբ զբաղվում է մոտ 50 կազմակերպություն, և պատահական չէ, որ նախորդ տարի արտահանման սահմանափակման մասին որոշումն ուղեկցվեց ցույցերով, ընդհուպ՝ մինչև մետաղի ջարդոնով բեռնված բեռնատարներով ՊԵԿ-ի մուտքը փակելը։ Օրենքի մասին Միքայել Մինասյանի՝ մետաղի ջարդոնի արտահանման վերաբերյալ այն պնդումը, թե յուրաքանչյուր 1 տոննա ջարդոնի համար պետք է վճարել 80,000 դրամ տուրք, ճիշտ է, սակայն ինչպես Մինասյանն իր խոսքում նշում է, դա չի վերաբերում այն թափոնին, որն ունի հայկական ծագում կամ համարվում է սեփական արտադրության մետաղական թափոն։ Իսկ այն մետաղական ջարդոնը, որը հավաքվել է Հայաստանում, համարվում է տեղական ծագման մետաղական թափոն (օրինակ՝ մեքենաների հնամաշ թափքերը)։ Եվ հենց սա՛ է «օգնել» տնտեսվարողներին անարգել իրականացնել մետաղի ջարդոնի արտահանում՝ առանց մաքսատուրքի վճարման։ Այլ կերպ ասած՝ այս ոլորտի տնտեսվարողներն իրենց գործունեության ընթացքում որևէ օրենք չեն խախտել։ Արտահանող կազմակերպությունների նման ակտիվությունը բերեց նրան, որ Հայաստանից արտահանվող մետաղի ջարդոնի ծավալներն էականորեն աճեցին, ինչից հետո կառավարությունը 2019 թ․ ամռանը ԱԺ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծ, որով «տեղական ծագման» մետաղի ջարդոնի արտահանման համար ևս առաջարկվում էր տուրք սահմանել։ ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչև 2012 թվականը Հայաստանից մեծ ծավալի մետաղի ջարդոն է արտահանվել, և եղել է տարի, որ մինչև 200,000 տոննա մետաղի ջարդոն է դուրս եկել։  «2012 թվականին կառավարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն է կատարել և որոշվել է, որ մետաղի ջարդոնի արտահանումը պետք է հարկվի պետական տուրքով, և պետական տուրք կկիրառվի 1 կգ-ի համար 80 դրամ։ Բայց եղել է մի հատ հետաքրքիր բացառություն. բացառությամբ էն դեպքերի, երբ էդ մետաղի ջարդոնի ծագման երկիրը Հայաստանն է, տուրքը չի կիրառվել»,- ասել էր Թունյանը։ Պատգամավորը 2018-ից հետո արտահանման ծավալի ավելացումը հիմնավորել էր այսպես․ «Կա այսպիսի մի ընդունված կանոն, որ եթե տվյալ ապրանքը մաշվել ու ջարդոնի է վերածվել Հայաստանում, ուրեմն դա համարվում է հայկական ծագման արտադրանք։ Երկար տարիներ՝ մոտավորապես մինչև 2018 թվականի սեպտեմբերը, էդ արգելքը գործել է, բայց սեպտեմբերին մեր գործարարները հասկացել են, որ կարելի է տեղական մետաղի ջարդոնը ներկայացնել որպես հայկական ծագման արտադրանք և առանց տուրքի արտահանել, ու սկսել են մեծ ծավալով արտահանել»։ Ըստ Թունյանի՝ կառավարությունն օրենքի փոփոխությամբ փակում էր «սողանցքը»՝ պետական տուրք սահմանելով նաև տեղական մետաղի ջարդոնի արտահանման վրա։ Ի վերջո, 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, որոնցով մի շարք ապրանքների, այդ թվում՝ «սև մետաղի ջարդոն և թափոն» ապրանքատեսակի յուրաքանչյուր 1 կգ-ի արտահանման համար սահմանվեց 60 դրամ պետական տուրք։  Ի դեպ, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո կտրուկ նվազեց այս ապրանքի արտահանումը, ինչը ևս ապացուցում է, որ արտահանման ծավալների աճը ոչ թե հովանավորչության կամ օրենքը շրջանցելու արդյունք էր, այլ դրա կարգավորումների։ Տրամաբանական կապի բացակայության մասին Նախորդ տարի «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկն ուղեկցվեց կառավարության շենքի առջև բողոքի ցույցերով, որին մասնակցում էր նաև Մինասյանի կողմից հիշատակված՝ «Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վերագրվող» «ՔԱՊ» ընկերությունը։  «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունն այս ակցիան լուսաբանելիս մեկնաբանություն էր վերցրել «ՔԱՊ» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից, որը նշել էր, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տնտեսական հեղափոխությունը կյանքի կկոչվի, երբ մարդիկ աղբն ու մետաղի թափոնները կվերամշակեն ու կվաճառեն, այդ ժամանակ էլ որոշել են այդ գործով զբաղվել։ «Մեկ տարի առաջ ոգևորված տարածքներ վարձակալեցինք, աշխատողներ ընդունեցինք, վարկով տեխնիկա գնեցինք ու այսօր կանգնել ենք փաստի առաջ։ Մեր ընկերությունում 30 աշխատող կա, սակայն պայմանագրային հիմունքներով ավելի քան 3000 մարդ է մեզ հետ համագործակցում։ Այսինքն` նրանք դաշտերից հավաքում–բերում են մետաղի թափոններն ու վճարվում դրա համար»,- ասել էր Մարտիրոսյանը։ Այսինքն` Մինասյանի կողմից Նիկոլ Փաշինյանի բիզնես հռչակված ընկերությունը բողոքում էր հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած օրենքի փոփոխությունից։ Մինասյանի պնդումն անհիմն է դառնում նաև մեկ այլ պատճառով։  Նախորդ տարի, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել խոտանված մեքենաների թափքերը հանձնել վերամշակման, նշել էր միայն «Մետեքսիմ» ընկերության անունը։ «Փաստերի ստուգման հարթակը» կապ էր հաստատել հենց «ՔԱՊ» ընկերության հետ՝ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք այս ոլորտում միակ ընկերությունը «Մետեքսիմն» է, ինչի արդյունքում պարզել էինք, որ այս բիզնեսով զբաղվում են բազմաթիվ ընկերություններ, որոնցից մեկն էլ հենց «ՔԱՊ»-ն էր, որի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենց համար անընդունելի է վարչապետի տարբերակված մոտեցումը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։ Այս դեպքում ևս այս ընկերությունը (և ոչ միայն այս) Նիկոլ Փաշինյանի հրապարակումների պատճառով «մնացել էր լուսանցքում»։ Ամփոփում Այսպիսով, փաստենք, որ չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո մետաղի ջարդոնի արտահանումը կտրուկ աճել էր, այս գործունեությամբ զբաղվող ընկերությունները, ապրանքն առանց պետտուրքի վճարման արտահանելով, որևէ օրենք չեն խախտել։ Իսկ «ՔԱՊ» ընկերությունն այս ոլորտում միակը չէ և որևէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի հետ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ինքն է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, որոնք սահմանափակել են մետաղի ջարդոնի արտահանումը, ինչը հակասում է Մինասյանի կողմից հնչեցված այն մտքին, թե արտահանման մեջ վարչապետը «փայ» ունի։ Սևադա Ղազարյան
20:32 - 18 հունիսի, 2020
Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|

Սիփան Փաշինյանը դատի է տվել Միքայել Մինասյանին․ պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը դատի է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Պատգամավորը պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցել։ Հայցը ներկայացվել է հունիսի 5-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանին։ Սիփան Փաշինյանի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութն է։ Ենոքյանը նշեց, որ Մինասյանի պահանջում են նաեւ 2 մլն դրամ փոխհատուցում։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
16:28 - 11 հունիսի, 2020
Միքայել Մինասյանը հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը․ ՊԵԿ

Միքայել Մինասյանը հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը․ ՊԵԿ

Ինչպես արդեն բազմիցս մամուլում նշվել է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար։   Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված  հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք: 23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը  բավարարել է։  Մեղադրյալ Մ.Մինասյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկվել մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը վերաքննիչ դատարանի կողմից  վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող լայնածավալ քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները: Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը,  որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը):  Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ  և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բացի այդ՝ նկարագրված արանքներում Միքայել Մինասյանին օժանդակելու համար որոշում է կայացվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրիք 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  Քրեական գործի նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում մեղադրյալների և մյուս հնարավոր հանցակիցների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արաքների բոլոր հանգամանքները բացահայտելու,  անձանց, կազմակերպությունների և (կամ)  պետությանը պատճառված վնասները, ինչպես նաև հասարակական արդարությունը  վերականգնելու ուղղությամբ։  Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:24 - 08 հունիսի, 2020
Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին |a1plus.am|

Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել ․ ԱԱԾ տնօրենը՝ Գուրգեն Խաչատրյանի մասին |a1plus.am|

a1plus.am: «Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասած  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ Անդրադառնալով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում երեխաների կուտակումների հետ կապված դեպքին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Ոստիկանության ուժերը չէին բավարարում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին է խնդրել այդ հարցով զբաղվել։ Խոսելով «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի՝ երկիրը լքելու մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս դեպի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մինչ անհետանալը Խաչատրյանի հետ կապված ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական աշխատանք չի իրականացրել, տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»։ Դիտարկմանը, որ պատգամավորներն ասում են, թե Խաչատրյանը հիմա Ռուսաստանում է, և հարցին՝ ստուգե՞լ են այդ տեղեկությունը, պատասխանեց, որ ստուգել են, և դա չի համապատասխանում իրականությանը։  Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասով ասաց, որ հստակ տեղը իմանալու դեպքում կասվի դրա մասին։ Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ Պտղնիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողության տեսանյութին, որում մի քանի անձ պարում է ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի համազգեստներով։ «Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացման կատարումն այդքան էլ ընդունելի չէ»,- նշեց նա։
16:53 - 05 հունիսի, 2020
Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում |armtimes.com|

Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։ Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցում են պահանջում։ Պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։ Հակոբյանը նշեց, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության եւ վիրավորանքի։ «Ես պահանջում եմ հերքում եւ 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության եւ 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնեց պատգամավորը։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
12:42 - 03 հունիսի, 2020
35 միավոր «ՕՍԱ-ԱԿՄ»-ների մատակարարումը՝ 2010-ականների պարտքերի մարում

35 միավոր «ՕՍԱ-ԱԿՄ»-ների մատակարարումը՝ 2010-ականների պարտքերի մարում

Մայիսի 30-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր հերթական տեսաուղերձում անդրադարձել էր Հայաստանի ձեռք բերած  «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային պաշտպանության համակարգին. «Այդ գերժամանակակից զենքը հանվել է արտադրությունից 1985 թվականին։ Սկսվել է արտադրությունը 1975 թվականին և հանվել է արտադրությունից 80-ականի կեսերին։ Եվ Հայաստանի Հանրապետության վարչապետը նույնիսկ չի տիրապետում՝ ինչ է ինքը ասում, որովհետև նրանք չեն գնել «ՕՍԱ-ԱԿ», նրանք գնել են «ՕՍԱ-ԱԿՄ»։ Բայց այդ 35 մեքենայից հանված են բոլոր «բիռկաները», որոնք կարող են վկայել իրական տարիքի մասին։ Եվ ուղղակի լավ նորոգված, լավ ներկված են, բայց նույնիսկ մեկը պաշտպանության նախարարությունը չի ընդունել «բռակ» լինելու պատճառով»։ Այս հայտարարությանը հաջորդեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի աներորդի Հրաչյա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է տրվել՝ բանակի համար զենք գնելու նպատակով, սակայն այն մինչեւ հեղափոխությունը Հայաստան չի մտել, իսկ եղափոխությունից հետո այդ զենքը բերվել է այդ մարդու միջոցներով Հայաստան՝ փակելով պարտքը: Մեր տեղեկություններրով` Հրաչյա Հակոբյանի նշած մարդը Դավիթ Գալստյանն է, ով, ՍիվիլՆեթի տեղեկություններով, դեռևս անցած տարի նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Ըստ մեր աղբյուրի՝ Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» հակաօդային համակարգեր ձեռք բերելու նպատակ է ունեցել դեռևս 10 տարի առաջ։ Հետագայում վերոնշյալ գումարը տրվել է Դավիթ Գալստյանին` Ուկրաինայից 22 միավոր «ՕՍԱ-ԱԿ» համակարգեր ձեռք բերելու համար՝ հատը շուրջ 1,4 միլիոն դոլարով։ Այնուհետև, 2013 թվականին այդ երկրում տեղի ունեցած հայտնի քաղաքական իրադարձություններով պայմանավորված, գործարքը տեղի չի ունեցել։ 2018 թվականին` հեղափոխությունից հետո գործարքը վերակնքվել է նույն Դավիթ Գալստյանի հետ, ով պարտավորվել է 27 միլիոն դոլարով «ՕՍԱ-ԱԿ» համակարգերի փոխարեն Հայաստան բերել 35 ավելի արդիական՝ «ՕՍԱ-ԱԿՄ» համակարգեր։ Այս դեպքում միավոր տեխնիկայի արժեքը կազմել է շուրջ 770 հազար դոլար։ Բերված համակարգերը Պաշտպանության նախարարությանն են հանձնվել արդեն վերանորոգված և արդիականացված։ Նորոգումը և մոդերնիզացումը կատարվել է ՀՀ-ում՝ նշված գումարի շրջանակներում: Այս համակարգերի հետ ներմուծվել են նաև հրթիռներ․ նախատեսված 300-ի փոխարեն շուրջ 400-ը։   Այսպիսով՝ այս գործարքով ընդամենը փակվել է այն պարտքը, որի մասին խոսում է Հրաչյա Հակոբյանը։ Սակայն վերոնշյալ անձի՝ զենքի և զինամթերքի հետ կապված գործարքներն այսքանով չեն սահմանափակվում։ Ինչպես նշում է Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը՝ հետխորհրդային երկրներից մեկից գնվել է մեծաքանակ ռազմական տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, հետևակի մարտական մեքենաներ, որոնց արդիականացումը նախատեսվում է իրականացնել Հայաստանում․ ներկայումս ստեղծվում է վերանորոգման գործարան։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ առանց հավելյալ ծախսերի իրականացվել է նաև ՀՀ ԶՈւ-երի սպառազինության համար ԱԿ-Մ  ինքնաձիգների  փոխարինումը Կալաշնիկովի հարյուրերորդ շարքի ինքնաձիգներով, իսկ վերջին ամիսներին՝ փակ սահմանների պայմաններում ներմուծվել են նաև բազմաքանակ արկեր և այլ ռազմամթերք։ Նշենք նաև, որ դեռևս 2018-ի օգոստոսի 21-ին պաշտպանության նախարարությունը հաղորդել էր Royalsys Engineering LTD ընկերության և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև կնքված պայմանագրի մասին, որով Հայաստանում պետք է հիմնվեր «Կալաշնիկով»-ի նոր՝ AK-12 և AK-15 նմուշների արտադրություն։ Royalsys Engineering LTD ընկերության նախագահը նույն Դավիթ Գալստյանն է։ Սակայն այս արտադրության վերաբերյալ վերջին հիշատակումը Պաշտպանության նախարարության պատասխանն է Սիվիլնեթի հարցմանը, որտեղ նշվում է, որ «Կալաշնիկովի» լիցենզավորված հավաքման նմուշների արտադրության գործընթացը գտնվում է ՌԴ կողմից համապատասխան արտոնագրի տրամադրման փուլում» և որ այս գործընթացում իրենք ստանձնած պարտավորություններ չունեն։
18:18 - 02 հունիսի, 2020
Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ |1lurer.am|

Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնեմասերը՝ կալանքի տակ |1lurer.am|

1lurer.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործով նրա հետ անչություն ունեցող մի շարք ընկերությունների բաժնեմասեր վերցվել են կալանքի տակ։  «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերը՝ կալանքի տակ Մայիսի 7-ից կալանք է դրվել «Ձորագետ հիդրոյի» բաժնեմասերի վրա։ Ներկայում «Ձորագետ հիդրոյի» միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի միակ բաժնետերը 2016-ից ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքն է։ Մինչ Կարապետյանների ընտանիքին անցնելը ՀԷԿ-ում բաժնեմասեր են ունեցել ֆիզիկական երկու անձինք՝ Արմեն Պետրոսյանն (19%) ու Լեոնիդ Արևշատյանը (11%)։ Վերջիններս Մինասյանի մերձավորներից են։ Բացի այդ, «Ձորագետ հիդրոյում» բաժնեմաս է ունեցել Լյուքսեմբուրգում գրանցված «ՎՈԴ գրուպ» ընկերությունը։ Ձորահէկի մասնավորեցման վերաբերյալ ներկայում ՀՔԾ-ում քննվում է քրեկան գործ, որով մեղադրյալ է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ 2010-ին շահութաբեր համարվող և ՊՆ ենթակայության ներքո գտնվող պետական օբյեկտը օտարվել է հենց «Ձորագետ հիդրոյին», իրական արժեքից չորս անգամ ցածր գնով, պետությանը պատճառվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս։ Գործարքից հետո մամուլում չէին դադարում հրապարակումներն այն մասին, որ ՀԷԿ-ն օտարվել է Մինասյանին։ Ձորագետը գտնվում է Լոռու մարզում, Դեբեդի ամենամեծ վտակներից է։ Երկարությունը 67 կիլոմետր է։ Գետի վրա ՀԷԿ-ը կառուցվել է 1931 թվականին և մինչ 2010 թվականը եղել պետական սեփականություն։ Ձորահէկը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Դրվածքային հզորությունը 26300 կՎտ է։ Հյուրանոցների բաժնեմասեր՝ կալանքի տակ «Օֆիս կլաս» ՍՊԸ-ին է պատկանում Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սուիթ» հյուրանոցը։ 106 սենյակից բաղկացած հյուրանոցային համալիրը բացվել է 2015 թվականին, բացման արարողությանը ներկա էր նաև Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ հյուրանոցի կառավարման գործը ստանձնել էր իտալական «Ռենկո» ընկերությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում սակայն «Օֆիս կլասի» տնօրենների ցուցակում եղել է Արմեն Պետրոսյանը, ում անվանը հանդիպում էինք «Ձորագետ հիդրոյի» բաժնետերերի ցուցակում։ Ներկայում ընկերության բաժնեմասերի  50 տոկոսը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված «Սոնաթեք թեքնոլոջիս գրուպ» ընկերությանը, 25 տոկոս մասնակցություն էլ ունեն մեդիամագնատ, բիզնեսմեն Արթուր Ջանիբեկյանն ու ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Մխոյանը։ «Օֆիս կլասի» բաժնետեր է հանդիսացել նաև Տիգրան Եղոյանը, ում անունը կարելի է հանդիպել Մինասյանի հետ փոխկապակցված տարբեր ընկերություններում։ Այս տարվա ապրիլի 28-ին ընկերության բաժնեմասերի, շահաբաժինների հետ կապված գործարքների վրա դրվել է արգելանք, իսկ երեկ՝ հունիսի 1-ին, կալանք է դրվել բաժնեմասերի վրա։ Հունիսի 1-ին կալանք է դրվել նաև «Վելոֆիրմա» ՍՊԸ-ի բաժնեմասերի վրա։ Այս ընկերությանն է պատկանում Երևանի կենտրոնի մեկ այլ հյուրանոց՝ «Դաբլ թրի բայ Հիլթոնը», որը «Հիլթոն» միջազգային ցանցի ապրանքանիշի ներկայացուցիչն է ՀՀ-ում։ Այս հյուրանոցի բացման արարողությանը Սերժ Սարգսյանը ևս ներկա էր, հյուրանոցի կառուցապատումն էլ իրականացրել էր «Ռենկոն»։ Հյուրանոցի կառուցման ներդրումային ծրագիրը գնահատվել էր ավելի քան 35 միլիոն դոլար։ Ներկայում հյուրանոցի բաժնետեր հանդիսացող «Վելոֆիրման» ունի երկու այլ բաժնետերեր՝ «Նուովո վելոդրոմո» ՍՊԸ-ն՝ 53.7 տոկոս բաժնեմասով և «Տաշտուն մեթալզը»՝ 46.3 տոկոսով։ Ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Տիգրան Եղոյանը, ով հանդիսացել է նաև տնօրեն։ «Սպայկայի» սեփականատիրոջ բաժնեմասը՝ կալանքի տակ Մայիսի 8-ից կալանք է դրված «Սպայկա» ընկերության միանձնյա բաժնետեր Դավիթ Ղազարյանի բաժնեմասի վրա, որի արժեքը ավելի քան 6 միլիարդ դրամ է։ Մինչ 2018-ը ընկերության խոշոր՝ 49 տոկոսի բաժնետեր է եղել նաև Ռոզա Ստեփանյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է և մի կարճ ժամանակ աշխատել է նաև Միքայել Մինասյանի եղբորը պատկանող «Էյէմ» իրավաբանական ընկերությունում։ Ստեփանյանի թեկնածությունը 2011-ին առաջադրվել էր նաև ԿԸՀ անդամի համար, սակայն Ստեփանյանը հետագայում ինքնաբացարկ է հայտնել։ Անցյալ տարվա գարնանը Դավիթ Ղազարյանը ձերբակալվեց՝ առանձնապես խոշոր չափի հարկեր և տուրքեր չվճարելու համար։ 1 միլիարդ դրամ գրավի դիմաց մեկ ամիս անց Ղազարյանն ազատ արձակվեց։ 2019-ի օգոստոսին ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, թե «Սպայկայի» գործով պետությանը պատճառվել է մոտ 10 միլիարդ դրամի վնաս, որից 1 միլիարդը վերականգնվել է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 2001 թվականին հիմնված «Սպայկան» զբաղվում է գյուղմթերքի արտադրմամբ և դրա խոշորագույն արտահանողն է։Շարունակությունը՝ 1lurer.am-ում
14:34 - 02 հունիսի, 2020