Ալինա Նիկողոսյան

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը։

 

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

Ռուսական պատվաստանյութը ձեռք բերելու հարցում Հայաստանը հստակ դիրքորոշում չունի․ ԱՆ խոսնակ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար չի դիմել․ այս մասին ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս հետևում է այն բոլոր երկրներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու, փորձարկելու փուլում են գտնվում։ «Դեռևս հստակ դիրքորոշում այդ հարցով Հայաստանը չունի»,- հավելեց խոսնակը։ Ըստ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը։ Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է  0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։
16:01 - 28 օգոստոսի, 2020
Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասել է խոսնակը։:
10:06 - 26 օգոստոսի, 2020
COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի |civilnet.am|

COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 19-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 233 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր․ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ թոքի արհեստական օդափոխման սարքին է միացված 20 պացիենտ։ Կորոնավիրուսով պացիենտների համար նախատեսված հիվանդանոցների հետ կապված՝ Նիկողոսյանը նշեց, որ նախկինում դրանց թիվը 20-ն էր, դրանց թվում կային հիվանդանոցներ, որոնք պարզապես բաժանմունքներ ունեին և ամբողջությամբ չէին վերապրոֆիլավորվել։ Այս պահին կորոնվիրուսային հիվանդություն սպասարկող Երևանի և մարզային հիվանդանոցները 14-ն են, մյուս 6-ը անցել են իրենց բնականոն աշխատանքին։ Խոսնակը նշեց, որ անհրաժեշտության դեպքում, եթե թվերը նվազելու փոխարեն սկսկեն ավելանալ, այդ հիվանդանոցները և՛ տեխնիկապես , և՛ բուժանձնակազմի առումով կրկին կանցնեն հին աշխատանքին և կսպասարկեն կորոնավիրուսով հիվանդ պացիենտների։
16:57 - 19 օգոստոսի, 2020
Շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ Արսեն Թորոսյանը կամ նրա ընտանիքի անդամները գույքային բարելավում չեն ստացել այդ պայմանագրերի շնորհիվ․ ԱՆ խոսնակ

Շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ Արսեն Թորոսյանը կամ նրա ընտանիքի անդամները գույքային բարելավում չեն ստացել այդ պայմանագրերի շնորհիվ․ ԱՆ խոսնակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթին, ցանկանում եմ տեղեկացնել, որ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը բազմիցս անդրադարձել են այս հարցին, որը նախկինում ևս բարձրացվել էր ԶԼՄ-ներում: Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է: Այդ պայմանագրերը դոտացիաներ կամ նվիրատվություններ չեն կազմակերպություններին, այլ դրանք պետական պատվերի շրջանակներում բժշկական ծառայությունների մատուցման պայմանագրեր են, որոնց շրջանակներում բժշկական ծառայություններ են ստանում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն դրա իրավունքը: Ուզում նաև եմ տեղեկացնել, որ բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններում պետական պատվերի տեղադրման կարգը նույնն է նման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար: Նախարարը կամ նրա ներկայացուցիչը հանձնաժողովում կներկայացնի իր փաստարկները, եթե դրա կարիքը լինի»:
15:30 - 06 օգոստոսի, 2020
Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը

Հայաստանում կառուցվող նոր դիահերձարանում հնարավոր կլինի հերձել COVID-19-ից մահացած անձանց դիերը

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։ Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։ Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։ Ստորև հրապարակում եմ քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից»։
17:06 - 11 հուլիսի, 2020
Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակ

Առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ. ԱՆ խոսնակ

Առողջապահությա նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բազմաթիվ հարցեր են հնչում՝ կապված պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության հետ: Ցիտում եմ այդ հատվածը. «Ինձ պատմեցին, որ մորաքրոջը տարել են հուղարկավորել են, ինքնահողի օրը, մորաքույրը զանգահարել է ու ասել, էս ինչի՞ մի հատ չեք զանգում, հետաքրքրվեք, ես ո՞նց եմ, ո՞նց չեմ»: Եթե իրապես հետաքրքիր է «դեպքը» բացահայտելը` առաջարկում ենք ներկայացնել կոնկրետ տվյալներ և փաստեր, որպեսզի հնարավոր լինի կատարել ուսումնասիրություններ: Այլապես հայտարարությունը նման է «օդում կախված լուրի»:Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, ապա հանգամանքները պարզվել են: Տեղի էր ունեցել շփոթմունք՝ ճանաչման ու դիերի տեղափոխման գործընթացում։ Ներողություն ենք խնդրում կատարվածի կապակցությամբ և ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի և անհարմարությունների է բախվել»:
19:45 - 03 հուլիսի, 2020
ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

ԱՆ-ն ու ոստիկանությունը մինչև Նաիրա Զոհրաբյանի ահազանգը տեղեկացված են եղել դեպքի մասին․ Ալինա Նիկողոսյան

Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ «Ինձ գրել և այնուհետեւ զանգահարել էր գյումրեցի Մարիամ Մալխասյանը, ով պատմեց, որ հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել է իր տատիկը, բայց տատիկի դին մինչ այս պահը իրենք չեն կարողանում գտնել: Հետո հարազատներին հաջողվել է այլ աղբյուրերից պարզել, որ դին անատոմիկ տեղափոխած սանիտարը տատիկի անուն-ազգանունը լավ չի կարդացել և, ըստ ամենայնի, տատիկի դին ստացել և, կրկին ըստ մենայնի, արդեն հուղարկավորել են բոլորովին այլ մարդիկ»:
19:36 - 01 հուլիսի, 2020
ԱՆ-ն կոչ է անում մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ․ ԱՆ խոսնակը պատասխանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհուն

ԱՆ-ն կոչ է անում մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ․ ԱՆ խոսնակը պատասխանել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհուն

ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի պատասխան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանի բաց նամակում բարձրացրած հարցերի. 1) Համակարգչային շերտագրումով COVID-19 բնորոշ թոքաբորբ պատասխանով անձանց որպես COVID-19 դրական պացիենտ դիտարկելու բժշկուհու առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ ԱՀԿ-ի՝ COVID-19 դեպքի սահմանումը 2020 թվականի մայիսի 29-ի դրությամբ հետևյալն է․ «COVID-19 հաստատված դեպք» (U07.1 ըստ ՀՄԴ-10) պահանջում է հետադարձ-տրանսկրիպտազային պոլիմերազային շղթայական մեթոդաբանությամբ (ՀՏ-ՊՇՌ, RT-PCR) SARS-CoV-2 հայտնաբերում, իսկ «COVID-19 հնարավոր դեպք»-ի պարագայում պահանջում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներ կամ դիագնոստիկ չափանիշներ (COVID-19-ի հետ համատեղելի ռադիոլոգիական, այդ թվում համակարգչային շերտագրումով): Առողջապահության նախարարի 14.06.2020թ․ թիվ 06-Ց ցուցմամբ հանձնարարվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններում առանձնացնել թերապևտիկ բաժանմունք/բաժանմունքներ՝ COVID-19 ՊՇՌ հետազոտության դրական արդյունք չունեցող, սակայն հոսպիտալացման ցուցում ունեցող «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով: 2) Եթե ընդունարան դիմում է արյան մեջ թթվածնի ցածր հագեցվածությամբ (դեսատուրացված) պացիենտ և ըստ չափորոշիչների նա ինտենսիվ թերապիայի պացիենտ է, անհրաժեշտ է ցուցաբերել անհետաձգելի բուժօգնություն և վերջինիս տեղափոխել ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Մահճակալային ֆոնդի, մասնավորապես ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության մահճակալային ֆոնդի, ավելացման ուղղությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում, ընդգրկվում են նոր բժշկական կազմակերպություններ, ինչպես նաև աշխատանքներ են տարվում մասնագիտական ներուժի համալրման ուղղությամբ։ Այսպես, առաջիկայում նախատեսվում է մասնագիտական թիմերի, այդ թվում ռեանիմատոլոգների, ժամանում հանրապետություն, ովքեր մեր մասնագետների հետ համատեղ աշխատելու են COVID-19 պացիենտների բուժօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում։ 3) Կասկածելի դեպքերը (ըստ դեպքի ստանդարտ բնորոշման), որոնք գտնվում են ԱԱՊ բժշկի մշտադիտարկման և բուժման ներքո, սակայն ունեն վիճակի վատթարացում կամ դրական դինամիկայի բացակայություն, որի ցուցիչներից մեկը մարմնի ջերմաստիճանի բարձրացումն է >38.5°C 3 օրից ավելի (օրինակ, կարող է վկայել զարգացող համակարգային հիպերբորբոքման մասին) և լաբորատոր-գործիքային տվյալների բացակայությունը, COVID-19 կասկածելի պացիենտի հոսպիտալացման և հետազոտման կարևոր խմբերից մեկն է: Նշվածը չի հակասում COVID-19 պացիենտների ծանրության ցուցիչներին և ուղղված է ԱԱՊ բժիշկի կողմից կասկածելի պացիենտների վիճակի վատթարացման վաղ հայտնաբերմանը և ժամանակին հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Անտիբիոտիկաթերապիայի հետ կապված հայտնում եմ, որ առողջապահության նախարարի 11.06.2020թ. N 1856–Ա հրամանով հաստատվել է «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցը, որն ուղարկվել է ԱԱՊ հաստատություններին, ինչպես նաև տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում (հղումը՝ http://moh.am/images/legal-553.pdf) Հ.ԳԱռողջապահության նախարարությունը կոչ է անում, մասնագիտական հարցերը քննարկել բժիշկ-մասնագետների հետ, մասնավորապես առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուի և նախարարության բուժվարչության»։
09:10 - 15 հունիսի, 2020
Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով |fip.am|

Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով |fip.am|

fip.am: Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու՝ հունիսի 8-ին արած ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել։  Արծրունին, գրառմանը կից ներկայացնելով լուսանկարներ, տեղեկացրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով այն դեպքում, երբ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ ստիպված են գնալ հիվանդների «սորտավորման»։ «Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- մասնավորապես, գրել էր նա։  Արծրունու գրառումը տարածվել էր գրեթե բոլոր լրատվամիջոցներով՝ news.am, aravot.am, tert.am, yerkirmedia.am, factor.am և այլն։  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի գրառումը հանրության մեջ առնվազն տարակուսանք էր առաջացրել, քանի որ երկու օր առաջ՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։ Նա նաև նշել էր, որ ունեն արդեն դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Վահան Արծրունու գրառմանն արձագանքել էր նաև ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց և ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել այդ  հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ «Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»,- մասնավորապես, գրել էր նա։  Բարձրացված աղմուկից հետո հարցին արձագանքել էր նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ մեղադրելով բժշկական համալսարանին՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո նախարարությանը подножка գցելու համար։  «Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։ Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հարաբերությունները լարված են։ Արմեն Մուրադյանը դատի էր տվել նախարարին իրեն զրպարտելու համար։ Պատճառն այն էր եղել, որ նախարարի ասուլիսի ժամանակ նրա նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը դահլիճ էր մտել և ասել, որ հարցեր ունի նախարարին ուղղելու, և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը հայտարարել էր, որ «այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը»։  Առողջապահության նախարարությունը տեղյակ չի եղել 1-ին կլինիկական հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին Առողջապահության նախարարությունից չմեկնաբանեցին, թե ինչու չեն դիմել ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոց՝ տեղյակ լինելով, որ այնտեղ պատրաստ մահճակալային ֆոնդ կա։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հարցին, թե գուցե առանձնացված մեկուսարանում պայմանները համապատասխա՞ն չեն հիվանդների բուժումն ապահովելու համար, պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ինչ ասելիք ունեն՝ արդեն գրառմամբ ասել են, և մյուս շահարկումները չեն մեկնաբանում։   Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը։ Փոխնախարարը գրել էր, որ դեռևս մարտի վերջին իր ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով բոլոր բժշկական հաստատություններին առաջարկվել է առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Ըստ նրա՝  տեղյակ են եղել, որ ԵՊԲՀ-ն մի տարածք է առանձնացրել, որը, ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է՝ վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար, և ապրիլի առաջին օրերից սկսած` Առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ԵՊԲՀ մեկուսարանից ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր  դեպի այլ հիվանդանոցներ:  «Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև՝ անցած շաբաթվա վերջին, համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի՝ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ, և դրանից ԶԱՏ՝ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին»,- գրել էր նա: ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցից տարբեր գրություններով տեղյակ պահել են մեկուսարանի հնարավորությունների մասին ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը  ներկայացրեց հիվանդանոցի առանձնացված մեկուսարանը, որը, ըստ նրա, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված է, և հերքեց այն լուրերը, թե միայն մահճակալներ են շարված և հարմարություններ չունեն։  Դանիելյանը ներկայացրեց, որ առանձնացված մեկուսարանում կան հնարավորին բոլոր պայմանները համաճարակային միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար։  «Մոնիտորն է՝ թթվածնով հագեցված, ամբողջը նոր օդափոխություն է անցկացված, առանձնացված բուժանձնակազմ է աշխատում, արհեստական շնչառության սարքն է, որը Հայաստանում լավագույնն է համարվում։ Մեկուսարանը մինչ օրս չի գործել, այսօր արդեն սկսել է աշխատել, երկու հիվանդ ենք ընդունել»,- ասաց Դանիելյանը և նշեց, որ իրենք դեռ մարտից են տարբեր գրություններով պատկան մարմիններին տեղեկացրել, որ ունեն հնարավորություն թեթև դեպքերը հոսպիտալացնելու մեկուսարանում, իսկ ծանր դեպքերը՝ հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված բաժանմունքում։ Մեկուսարան է այցելել նույնիսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, և վերջին ամփոփ գրությունից հետո պատասխան են ստացել, որ այդ գրությունն ուղարկվել է պարետատուն։  Ըստ Դանիելյանի՝ ընդհանուր առմամբ, ունեն սպասարկելու 30 մահճակալ, որից 15-ը մեկուսարանում ռեանիմացիայի համար առանձնացված բաժնում են տեղադրել, ևս 11 մահճակալ էլ ունեն ավելի թեթև և միջին ծանրության հիվանդներին ախտորոշելու ու բուժում ապահովելու համար։ Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ փոխնախարարը պնդում է, որ տեղյակ չեն եղել հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին, Շուշան Դանիելյանը պատասխանեց. «Կարծում եմ, արտակարգ դրության պայմաններում քաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցի թողունակության մասին ոչ լիարժեք տեղեկատվություն ունենալը, դա հենց տվյալ ոլորտը ղեկավարող մարմնի բացթողումն է, բայց մեր կողմից տեղեկացվել է այն բոլոր աշխատանքների ու հնարավորությունների մասին, որ կա։ Իհարկե, թյուրըմբռնում ունեցա, երբ ասացին, որ տեղյակ չեն, որովհետև երեկ կառուցողական քննարկում ենք ունեցել, և պարոն փոխնախարարը տեղյակ էր այս մեկուսարանի մասին, և անգամ քննարկվեց այս մեկուսարանն այսօրվանից շահագործելու հարցը»։   Շուշան Դանիելյանը նշեց, որ այս մեկուսարանների գույքը՝ մահճակալներ, պահարաններ, մոնիտորներ, բոլորը բժշկական համալսարանն իր միջոցներով նոր է գնել և հագեցրել։ Իսկ եթե արդեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնեն, որի հնարավորությունը փոխնախարարի հետ արդեն քննարկվել է, այդ ժամանակ պետության մասնակցությամբ պետք է կենտրոնը դարձվի այդ չափորոշիչներին համապատասխան։  Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ լարվածությունը չի խանգարի փոխհամագործակցելուն և իրենք մինչ այս էլ իրենց աշխատանքով դա ցույց են տվել։  Նելլի Լազարյան
12:20 - 09 հունիսի, 2020
Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն, առաջիկա օրերին սպասվում է մեծ խմբաքանակ

Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն, առաջիկա օրերին սպասվում է մեծ խմբաքանակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների սղություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնը երեկ ձեռք է բերել 4600 փայտիկ` 2300 նմուշի համար (մեկ նմուշին օգտագործվում է 2 փայտիկ): Առողջության առաջնային պահպանման օղակին, մասնավորապես Երևանի թիվ 17 պոլիկլինիկային է բաշխվել 600 փայտիկ` 300 նմուշի համար: Տեղեկացնեմ, որ առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին»:
16:04 - 05 հունիսի, 2020
Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ |armtimes.com|

Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ |armtimes.com|

armtimes.com: Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները բավական մտահոգիչ են. նոր հաստատված դեպքերը, վարակակիրները շատ են, բուժվածները՝ քիչ: Ի՞նչն է պատճառը: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ բուժվածները քիչ չեն, ուղղակի այս օրերին նրանք չեն երեւում հրապարակվող վիճակագրության մեջ: «Մայիսի 22-ից փոխվել է բուժման քաղաքականությունը, եւ մարդիկ, որոնք վարակակիր են, բայց անախտանիշ են կամ թեթեւ ախտանիշներ ունեն, բուժումը ստանում են տանը: Այդ պահից սկսած՝ նրանք ներառվում են պոլիկլինիկաների համակարգում, գտնվում են պոլիկլինիկաների հսկողության տակ: 14-րդ օրը համարվում են առողջացած եւ ավտոմատ դուրս են գալիս համակարգից. ելքն անում է պոլիկլինիկայի բժիշկը: Առաջիկա օրերին մենք այդ համակարգում կանենք փոփոխություններ եւ կունենանք մեծ թվով առողջացումներ, այսինքն՝ երբ իրենց համակարգում պոլիկլինիկայի բժիշկները համարեն առողջացում, այդ մարդիկ կներառվեն ընդհանուր վիճակագրության մեջ»,- ասաց նա: Հայաստանում հիմնականում ո՞ր դեղամիջոցներն են կիրառվում կորոնավիրուսի բուժման համար, բուժման ստանդարտ ընթացակարգը թեթեւ դեպքերի համար ո՞րն է՝ հարցին խոսնակը խոստացավ պատասխանել առաջիկայում. «Այս պահին մշակվում է բուժման պրոտոկոլ, թե տնային պայմաններում ինչ դեղեր կարելի է օգտագործել, ընդհանրապես որոնք պիտի բացառվեն, քանի որ վերջին օրերին տարբեր տեղերից լսում ենք ահազանգեր, որ քաղաքացիները սկսել են զբաղվել ինքնաբուժմամբ, բայց պետք է անպայման ասենք՝ ուղղակի չի կարելի, որ իրենք իրենց համար դեղեր մտածեն ու խմեն, կարող են շատ մեծ վնաս հասցնել իրենց առողջությանը:Մեր մշակած պրոտոկոլը հենց այդ նպատակն ունի. որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ չկարողանանք հոսպիտալացնել մարդկանց (քանի որ արդեն իսկ այդ խնդիրն ունենք, տեղերը սահմանափակ են), մարդիկ հասկանան, թե տան պայմաններում ժամանակավորապես ինչպես կարող են իրենց բուժումը կազմակերպել՝ մինչեւ իրենց հերթը հասնի ու կարողանան տեղափոխվել հիվանդանոց»: Արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ դեղամիջոցներ են սխալմամբ կիրառում մեր քաղաքացիները, բազմիցս նշված հակաբիոտիկների ինքնանշանակման խնդի՞րն էլ կա՝ Նիկողոսյանը պատասխանեց. «Հիմնականում հակաբիոտիկներն են»: Նա հաղորդեց, որ մշակվող ուղեցույցում մասնագետները նշելու են նաեւ հակաբիոտիկների սխալ կիրառման վտանգները: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:00 - 04 հունիսի, 2020
Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում 49 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 307 թեստավորում է իրականացվել

 |factor.am|

Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում 49 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 307 թեստավորում է իրականացվել |factor.am|

factor.am: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն) իրականացված թեստավորման վերաբերյալ Առողջապահության նախարարությունից Factor.am֊ին նոր մանրամասներ են փոխանցել։ Մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ թեստավորումն իրականացվել է երեք փուլով։ Մայիսի 28-ին թեստավորվել է 51 հոգի, այդ թվում՝ ադմինիստրատիվ կազմը և բուժական բաժանմունքներում աշխատող ՀԱՊԱԿ աշխատակիցները։ Արդյունքում՝ 7 հոգու մոտ հաստատվել է հիվանդությունը։ Մայիսի 30-ին թեստավորվել է 101 հոգի, որից՝ նույն բաժանմունքի 54 պացիենտ և 47 աշխատակից։ Մայիսի 31-ին թեստավորվել է ևս 155 աշխատակից։ Այսպիսով, երեք օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 49 հոգի, նրանցից 9-ը պացիենտ է, իսկ 40-ը՝ ադմինիստրատիվ, տնտեսական և բուժական բաժանմունքների աշխատակիցներ։ 
20:56 - 02 հունիսի, 2020
Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար նախարարությունը կդիմի իրավապահներին |factor.am|

Կորոնավիրուսից մահացած անձանց տվյալները հրապարակելու համար նախարարությունը կդիմի իրավապահներին |factor.am|

factor.am: Այսօր որոշ լրատվական կայքեր հրապարակել են կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացած 132 անձանց տվյալները՝ անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ Հրապարակված տվյալների իսկության և նախարարության հետագա անելիքների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Ի պատասխան մեր հարցի, Նիկողոսյանն ասաց, որ տվյալները իրական են․ «Մենք պատրաստվում ենք դիմել իրավապահ մարմիններին, պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած, քանի որ սկզբնաղբյուրը․․․ կարծեմ ֆեյսբուքյան էջից է արտահոսքը տեղի ունեցել, ու նաև պարզելու համար, թե ինչպես է այդ ինֆորմացիան հասել տվյալ էջին։ Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- ասաց նա։
14:54 - 02 հունիսի, 2020
Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների կողմից իրականացվող թեստավորման նկատմամբ․ Ալինա Նիկողոսյան

Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների կողմից իրականացվող թեստավորման նկատմամբ․ Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարությունը 2020 թվականի մայիսի 17-ի տարածել է  հաղորդագրություն, որտեղ նախարարությունն արձանագրել է՝ «Ներկայումս գրանցվում են դեպքեր, երբ լաբորատորիաների կողմից իրականացվում են կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություններ` ՊՇՌ կամ արագ թեստերի միջոցով: Նկարագրված իրավիճակում վճարովի հիմունքներով կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նկատմամբ թեստավորման իրականացումն անթույլատրելի է և վտանգավոր, քանի որ նշյալ աշխատանքների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել հնարավոր չէ»: Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ հաշվի առնելով հետազոտությունների իրականացման կենտրոնացման անհրաժեշտությունը` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ցուցում, ըստ որի՝ հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ բժշկական ցուցումով, անվճար հիմունքներով։ Առողջապահության նախարարության կողմից հաստատված լաբորատորիաները չորսն են։ Առողջապահության նախարարի 13.05.2020թ. թիվ 04-Ց ցուցման համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պետության հետ համագործակցությամբ և անվճար հիմունքներով  կորոնավիրուսի թեստավորում իրականացնում են հետևյալ լաբորատորիաները ՝ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ն և «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն՝ բժշկական ցուցումով: Ըստ նախարարության պարզաբանման՝ ընտրվել են հենց այս լաբորատորիաները, քանի որ վերջիններս Առողջապահության նախարարության կողմից գնահատման արդունքում համապատասխանել են կենսաբանական անվտանգության և մնացած բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին:  Infocom.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ նախարարությունը երաշխավորում է միայն վերը նշված լաբորատորիաները։ «Այիսինքն մեր կողմից բժշկի ցուցումով իրականացվում է թեստավորում, իսկ մնացած դեպքերում ես ինքս էլ լսել եմ, որ մասնավոր հիվանդանոցներում նույնպես անում են թեստավորում, բայց մեկնաբանել չեմ կարող։ Նախարարությունը վերհսկողական ֆունկցիա չունի մասնավոր հիվանդանոցների և դրանց կողմից իրականացվող գործողությունների նկատմամբ»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակը։  Նիկողոսյանը նշեց, որ Հայաստանում այս պահին թեստերի քանակի խնդիր չկա, քանի որ Հայաստանում սկսվել է թեստերի արտադրությունը՝ ամեն օր մոտ 1000 թեստ պետք է արտադրվի։  Անդրադառնալով նախարարի ցուցմանը, որով հետազոտություններ կարող են իրականացվել միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում՝ ԱՆ մամուլի խոսնակն ասաց․ «Դա նախարարի ցուցումն է, որ մեր կողմից երաշխավորվում են այդ չորս  լաբորատորիաները, որոնք անցել են հետազոտությունները, համապատասխանել են  չափորոշիչներին։ Մնացած դեպքերում նախարարությունը վերահսկման որևէ ֆունկցիա չունի, և մենք չենք կարող վերահսկել, թե ուրիշ լաբորատորիաներում ինչ է  իրականացվում»։ Նիկողոսյանը նշեց, որ  մասնավոր բժշկական հաստատություններում արված թեստավորումների արդյունքները նույնպես ներառվում են ամենօրյա վիճակագրության մեջ, այն դեպքում, երբ խոսքը ՊՇՌ թեստերի մասին է։   
18:31 - 01 հունիսի, 2020