Ժոնաթան Լաքոտ

Եվրոպան պետք է սա տեսնի՝ հասկանալու համար, թե ինչ է պատերազմը. Եռաբլուր են այցելել Ջոնաթան Լաքոթն ու Եվրախորհրդարանի պատգամավորը
 |armtimes.com|

Եվրոպան պետք է սա տեսնի՝ հասկանալու համար, թե ինչ է պատերազմը. Եռաբլուր են այցելել Ջոնաթան Լաքոթն ու Եվրախորհրդարանի պատգամավորը |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին այցելել է Եռաբլուր: Նրան ուղեկցել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: Երկուսն էլ իրենց  ֆեյսբուքյան էջերում այցի հետ կապված գրառումներ են արել: «Ինձ միշտ հուզում է Եռաբլուրը: Այստեղ ձգվում են Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհված զինվորների գերեզմանները: Նրանց մեծ մասը 18 կամ 19 տարեկան է: Եվրոպան պետք է սա տեսնի՝ հասկանալու համար, թե ինչ է պատերազմը: Այսպես ասաց Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ տեսնելով այդ գերեզմանները»,- գրել է Ջոնաթան Լաքոթը: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին իր հերթին գրել է. «Եռաբլուր ռազմական գերեզմանատուն: Այս հազարավոր դրոշներից յուրաքանչյուրի տակ անցյալ տարի զոհված զինվորներն են հանգչում: Նրանք պաշտպանեցին Հայաստանն ագրեսիայից: Նրանց մեծ մասը հազիվ քսան տարեկան էր: Ամբողջ Եվրոպան պետք է բացի իր աչքերը և վերջապես դուրս գա լռությունից»:
22:08 - 05 ապրիլի, 2021
Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել |armenpress.am|

Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը աշխատանքներ է տանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում Ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ: Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ, որը լինելու է Շառլ Ազնավուրի կեցավայրում: Շարունակում ենք նաև «Ազնավուր» հիմնադրամի հետ բանակցությունները համագործակցության ավելի խորացված համաձայնագիր կնքելու համար: Այս կառույցը կլինի մշակութային պատուհան, որը ֆրանսիական ներկայության առումով պակասում է Հայաստանում»,- նշեց դեսպանը: Նրա խոսքով՝ Ազնավուրի երևանյան կեցավայրում նման կառույց հյուրընկալելը այն կդարձնի մշակութային ամենագեղեցիկ վայրերից մեկը քաղաքում:
16:18 - 17 մարտի, 2021
Ռազմագերիները պետք վերադարձվեն. Լաքոտը Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին |armenpress.am|

Ռազմագերիները պետք վերադարձվեն. Լաքոտը Ադրբեջանում պահվող հայ գերիների և ՄԽ համանախագահների այցի մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն: Այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է և պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլև հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որևէ դիվանագիտական լուծում տալու առումով: «Երբ խոսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, պետք է հասկանանք, որ գործ ունենք բանակցություններ ապահովող կառույցի հետ, որը պատրաստ է միջնորդել և օգնել երկու կողմին էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշեց նաև Շվեդիայի արտաքին գործերի նախարարը (որպես ԵԱՀԿ գործող նախագահ-հեղ.)՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում: Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- ասաց Ժոնաթան Լաքոտը:
13:41 - 17 մարտի, 2021
Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով պարոն դեսպանի այցը Կոտայքի մարզ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային մշտապես Հայաստանի կողքին լինելու և աջակցելու համար:Կոտայքի մարզպետարանը տեղեկացրել է, որ Ջոնաթան Լաքոտն ու պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: Երկուստեք կարևորել են համագործակցության առավել ամրացումն ու խորացումը տնտեսական, տուրիզմի, կրթական և այլ ոլորտներում: Մարզպետն ու դեսպանը պայմանավորվել են առկա ծրագրերն առավել հանգամանալից քննարկելու համար հավելյալ հանդիպել: Հանդիպումից հետո Մեսրոպ Մեսրոպյանն ու Ջոնաթան Լաքոտն ուղևորվել են Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց, որը Հայաստանի այն 11 դպրոցներից է, որտեղ խորացված ուսումնասիրում են ֆրանսերեն լեզու: Ջոնաթան Լաքոտը երեխաներին է նվիրել ֆրանսերենի ուսուցման դասագրքեր: Մարզպետն ու դեսպանը ստուգել են նաև երեխաների լեզվի իմացությունը:
21:11 - 05 մարտի, 2021
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Երկուստեք կարևորվել է տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշվել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորվել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը: Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:
18:02 - 01 մարտի, 2021
Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը մասնակցել է գիրք նվիրելու հայկական ավանդույթին՝ ֆրանսերենի դասագրքեր հանձնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Հայաստանի բոլոր դպրոցներին։ Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, այդ դպրոցներից մեկում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում կայացած գրքերի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի՝ կրթության հարցերով տեղակալ Ժաննա Անդրեասյանը, թիվ 125 դպրոցի փոխտնօրեն Կարինե Բասոյանը, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը, դեսպանը վերահաստատել է դեսպանության շարունակական աջակցությունը և մասնակցությունը այս ծրագրի իրականացման գործում։ Դեսպան Ժոնաթան Լաքոտը գոհունակություն է հայտնել, որ ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում (Երևան, Գյումրի, Իջևան, Հրազդան, Գորիս, Եղեգնաձոր, Մասիս)։ «Նա նշել է, որ այս նոր դասագրքերի տրամադրումը ֆինանսավորվել են Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի կողմից, որը 2018թ., շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցի ընթացքում պարտավորվել էր ֆինանսավորել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասագրքերի ձեռքբերումը այդ ծրագիրն իրականացնող դպրոցների համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության նախարարության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից նաև հայտնում են, որ ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ չորս միջնակարգ և երկու ավագ դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ նոր դասարաններ, ինչը հնարավորություն կտա հայ աշակերտներին օգտվել այս ծրագրից ՀՀ ողջ տարածքում։ Դեսպանը նաև հանդիպել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների աշակերտների և դասավանդողների հետ և ողջունել ֆրանսերեն սովորելու նրանց ընտրությունը՝ նշելով, որ այս լեզվին տիրապետելն, անկասկած, կարևոր հաղթաթուղթ է նրանց ապագայի համար, անկախ նրանց հետագա մասնագիտական ուղուց։   Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2021 թվականին՝ ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերեն լեզվով լրացուցիչ կրթական ծրագրեր  կազմակերպելու մասին 2011թ. ստորագրված երկկողմ համաձայնագրի շրջանակներում և ներառվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ կնքված լեզվական պակտում։ Լեզուների ընդհանուր տեղեկանքի եվրոպական շրջանակի համաձայն մշակված խորացված ֆրանսերենի ծրագիրը նախատեսում է իրականացնել ֆրանսերեն լեզվի խորացված դասավանդում շաբաթական 3 ժամ՝ երկրորդից իններորդ դասարաններում:  
19:38 - 19 փետրվարի, 2021
Ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

Ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար. Ֆրանսիայի դեսպանը՝ ՀՀ ՊՆ ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ (նստավայրը` ք.Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները: Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ:
20:33 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի հետ` քննարկելու տրամադրվող ֆինանսական աջակցության հնարավոր ուղղությունները: Ռաֆայել Ժոզանը մանրամասնել է, որ ԶՖԳ-ն ներդրումներ է կատարում զարգացող երկրների 5 գերակա ոլորտներում, և այդ ներդրումային ծրագրի շրջանակներում կարևոր ուղղություն է առողջապահությունը: Հաշվի առնելով գործակալության առաջարկները` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և այն ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն: Մասնավորապես, նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ 2019 թվականին առողջապահական ոլորտի զարգացման նպատակով բազմաթիվ ծրագրեր են մեկնարկել, սակայն կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում որոշները մնացել են անավարտ: «Շնորհակալ ենք Ֆրանսիայի կառավարությանը շարունակական աջակցության համար, և ուրախ եմ, որ առաջիկայում կկարողանանք անել հնարավորը՝ մի շարք ուղղություններով աշխատանքային պրոցեսներն ակտիվացնելու, առողջապահական համակարգը բարելավելու առումով, քանի որ մենք գործ ունենք շատ կարևոր և խոցելի ոլորտի հետ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Ժոնաթան Լաքոտը հույս է հայտնել, որ երկու երկրի միջև նշված ուղղություններով համագործակցությունը կլինի արդյունավետ, և առողջապահական ոլորտի բարելավման աշխատանքները շարունակական կլինեն:      
16:36 - 25 հունվարի, 2021
Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Ֆրանսիան պատրաստ է ՀՀ-ին աջակցել առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրերը: Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով, և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում: Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները:
19:57 - 20 հունվարի, 2021
Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ. Ֆրանսիայի դեսպան

Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ Հայաստանին մաղթելով ապրել խաղաղ և անվտանգ: «Թանկագին հայ ընկերներ Հայաստանաբնակ թանկագին հայրենակիցներ Հայաստանի համար այսքան փորձություններով լի 2020 թվականի ավարտին մտքով առաջին հերթին այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա: Այժմ տոնակատարության ժամանակը չէ, բայց առավել քան երբևէ կցանկանայի կիսվել այն հույսով, որն այս երկիրը շարունակում է ինձ ներշնչել: Մաղթում եմ Հայաստանին ապրել խաղաղ և անվտանգ` առանց վախենալու տեսնել կրկին առաջնագիծ մեկնող իր երիտասարդներին: Իր պատմությունը հազարամյակներով չափող Հայաստանին մաղթում եմ վստահություն ունենալ իր ապագայի հանդեպ: Մաղթում եմ Հայաստանին երբևէ չկասկածել իր գեղեցկությանը, իր ուժին և տաղանդին: Մաղթում եմ հայերին զերծ մնալ տարաձայնություններից և վայրագ հողմերից: Մաղթում եմ հայերին միասին նույն ուղղությամբ նայել: Մաղթում եմ հայերին հպարտ լինել՝ այս երկիրն իրենց զավակներին ավանդելու համար: Մաղթում եմ Ֆրանսիային լինել Հայաստանի կողքին: Մաղթում եմ Ֆրանսիային հիշել, թե ինչ են իրեն տվել հայերը: Մաղթում եմ ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել։ Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ: Յուրաքանչյուրին մաղթում եմ, որ 2021 թվականը լինի խաղաղության, երջանկության և բարգավաճման տարի»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձում։  
21:07 - 30 դեկտեմբերի, 2020
ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։ «Ողջունելով հյուրին՝ Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն եւ խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար: Նա ընդգծել է, որ պատերազմական գործողություններին Թուրքիայի անմիջական ներգրավումն ու վարձկանների մասնակցությունը փաստ էր, սակայն ի տարբերություն Ֆրանսիայի՝ քաղաքակիրթ աշխարհի կողմից որոշ դեպքերում այդ իրողությունը համարժեք չդատապարտվեց: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի Հանրապետության ճանաչմանը վերաբերող բանաձեւի ընդունումը: Դեսպանն իր հերթին նշել է, որ դա Հայաստանի նկատմամբ համերաշխության ուղերձ է եւ ունի քաղաքական մեծ նշանակություն: ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը՝ ընդգծելով Ֆրանսիայի առանցքային դերակատարումը: Վահե Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարեւորությանը, նշել է, որ դրանով, սակայն, բոլոր խնդիրներին լուծում չի տրվել եւ այս առումով կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ ձեւաչափը, ըստ Ժոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, պետք է ապահովել տեղահանվածների վերադարձ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ռազմագերիների վերադարձի խնդրին: Կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջեւ բազմադարյա կապերին եւ ամուր համագործակցությանը տարբեր մակարդակներում», - նշված է հաղորդագրության մեջ:
16:03 - 08 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար |armenpress.am|

ՀՀ-ին աջակցելու համար մոբիլիզացվել են Ֆրանսիայի պետական կառույցներն ու ՀԿ- ները.Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար․ դրան է ուղղված Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնությունը:Այս մասին նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: «Ֆրանսիայից Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ: Այս գործողության շուրջ մոբիլիզացվել են ինչպես պետական կառույցներն, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ասոցիացիաները, հիմնադրամը: Ինչպես օրինակ, «Անզավուր» հիմնադրամը, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները: Այստեղ է գտնվում նաև Յուրի Ջորկաեֆը, ով խորհրդանշում է մեր բարեկամական հարաբերությունները և սիրով ստանձնել է բարի կամքի դեսպանի առաքելությունը: Ասեմ, որ այս մոբիլիզացիան ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ մեծ համախմբում կար երկրաշարժից ցնցված Հայաստանին աջակցելու համար»,-ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը: «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նշեց, որ Ֆրանսիայից ինքնաթիռով տեղափոխված մարդասիրական օգնությունը հիմնականում ներառում է տաք շորեր, ծածկոցներ, «Վեոլիա» հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաներ, բժշկական սարքավորումներ և պարագաներ: Մարդասիրական օգնության մեջ կան նաև վերանորոգման համար նախատեսված պարագաներ, որոնք տրամադրվել է «Էլեկտրիկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից:
16:48 - 28 նոյեմբերի, 2020