Հովիկ Աբրահամյան

Հովիկ Արգամի Աբրահամյան, (հունվարի 24, 1958, Մխչյան գյուղ, Արարատի մարզ), Հայաստանի պետական եւ կուսակցական գործիչ, ՀՀ նախկին վարչապետ եւ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին առաջնորդներից, խոշոր բիզնեսմեն։ 1980-1984 թվականներին սովորել է Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումում։

1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչեւ 1998 թվականը եղել է Արտաշատի համայնքապետը։ 1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ։ 2000-2002 թվականին եղել  է Քաղաքաշինական գործունեության եւ տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Հովիկ Աբրահամյանը որպես՝ նոր գերատեսչության ղեկավար, ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմը։ Նրան են տրվել նաեւ տասը մարզերի եւ Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։ 2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։

2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ 2008 թվականի ապրիլի 21-ին- սեպտեմբերի 5 եղել  է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ: 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։
Հրաժարական է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։ 2017 թվականի հունվարի 25-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, բայց շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Ամիսներ անց նա արդեն դուրս էր եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

«Հովիկ Աբրահամյանի՝ գործարանի սեփականատեր հանդիսանալու ժամանակ կեղծիք է արվել». փաստաբանը հաղորդում է ներկայացրել
 |armtimes.com|

«Հովիկ Աբրահամյանի՝ գործարանի սեփականատեր հանդիսանալու ժամանակ կեղծիք է արվել». փաստաբանը հաղորդում է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Մայր եւ դուստր Գոհար Սարգսյանն ու Մանե Մուրադյանը պնդում են, որ սեփականությամբ իրենց պատկանող գույքը ընտանիքի հոր՝ Գեւորգ Մուրադյանի մահից հետո հափշտակվել է: Խոսքը Արտաշատի գինու-կոնյակի գործարանի բաժնետոմսերի մասին է: Նշենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ գործարանը երկար տարիներ պատկանել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Փաստաբան Մասիս Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ ընտանիքի հայրը՝ Գեւորգ Մուրադյանը, դեռեւս 1995թ. 660 հազար դրամով ձեռք է բերել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ԲԲԸ-ի անվանական 66 արժեթղթեր: 2004թ. Մուրադյանը մահացել է, եւ նրա ընտանիքը, սեփականության վերաբերյալ փաստաթղթեր ձեռքի տակ չունենալով, չի կարողացել որեւէ քայլ ձեռնարկել ժառանգության ստացման համար: Ըստ փաստաբանի՝ միայն տարիներ անց՝ 2012թ. է ընտանիքը տնից գտել արժեթղթերի սեփականության բնօրինակ փաստաթղթերը եւ փորձել վերականգնել իրենց իրավունքները. «Բաժնետիրական ընկերությունների մասին այն ժամանակ գործող օրենքով բաժնետերերի, սեփականատերերի ռեեստրները վարելու պարտականությունը կրում էր գործարանը, որը, սակայն, պնդում է, թե Գեւորգ Մուրադյան անունով բաժնետեր իրենց գրանցամատյանում առկա չէ: 2009 թվականին, երբ գործարանը պայմանագիր է կնքել ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հետ եւ տեղեկատվությունը փոխանցել նրանց, դարձյալ Գեւորգ Մուրադյանի մասին տեղեկություն չի եղել»: Փաստաբանի կարծիքով՝ կեղծիքի միջոցով նրա անունը դուրս է թողնվել: Դեռ 2013թ. Մուրադյանի դուստրը՝ Մանե Մուրադյանը, քաղաքացիական հայց է ներկայացրել Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան սեփականության վերականգնման պահանջով, որը, սակայն, մերժվել է: Դատարանը հիմք է ընդունել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա»-ից ստացված գրությունները, ըստ որոնց՝ Գեւորգ Մուրադյանը չի հանդիսացել «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմսերի սեփականատեր, իսկ գործարանի՝ գրանցված սեփականատերերի 2013թ. ցուցակի համաձայն՝ ընկերության արժեթղթերի տեսակը բաղկացած է եղել 15.648 հատ հասարակ անվանական բաժնետոմսերից, որոնց 100 տոկոսանոց սեփականատերն է հանդիսացել Միխայիլ Սամոդելկինը. «Նման պայմաններում դատարանը չի բացառում նաեւ, որ մինչեւ 2004 թվականը հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի կողմից օտարված լինեն իր անվանական բաժնետոմսերը, կամ դրանց փոխարեն վերջինս փոխհատուցում ստացած լինի»,- վճռել է դատարանը: Մելքոնյանի խոսքով, սակայն, եթե սեփականության փաստաթղթի բնօրինակը իրենց մոտ է, ապա արժեթղթերը օտարված լինել չեն կարող: Դատարանի վճիռը հայցվոր կողմը բողոքարկել է Վերաքննիչ, հետագայում նաեւ՝ Վճռաբեկ դատարան: Վերջինս 2014թ. այն բավարարել է մասնակի՝ հետ ուղարկելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Դատարանը գտել է, որ երկու ատյաններն էլ խախտում են թույլ տվել ապացուցման բեռը բաշխելիս եւ անտեսել են այն հանգամանքը, որ բաժնետերերի վարման եւ պահպանման պարտականությունը կրել է տվյալ ընկերությունը. «Հետեւաբար ինչպես Գեւորգ Մուրադյանը, այնպես էլ նրա իրավահաջորդը, օբյեկտիվորեն չէին կարող տիրապետել այդ տեղեկատվական համակարգի մեջ մտնող որեւէ տվյալի եւ այն ներկայացնել դատարան»,- ասված է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ: Սակայն նոր քննության արդյունքում 2015 թվականին հայցը դարձյալ մերժվել է՝ հիմնավորմամբ, որ գործում առկա չէ որեւէ ապացույց, որը կհաստատեր, որ վերը նշված անվանական բաժնետոմսերի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ծագել է հանգուցյալ Գեւորգ Մուրադյանի սեփականության իրավունքը: Մեր հարցին՝ արդյոք ընտանիքի կողմից հայտնաբերված սեփականության փաստաթղթերը դատարանին չե՞ն ներկայացվել, փաստաբան Մասիս Մելքոնյանը պատասխանեց, որ ներկայացվել են, սակայն դրանց վերաբերյալ հետեւություններ չեն արվել. «Դատարանը գտել է, որ արժեթղթերի առկայությունը հիմնավորվում է միայն այն դեպքում, երբ դրանք պատշաճ կարգով գրանցվում են համապատասխան մատյաններում»:Ավելին՝ Armtimes.com-ում։
20:00 - 25 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

factor.am: Հարցազրույցը «Հայաստանի Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ – Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում խորհրդարանում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ու փաստեր ունեք՝ նաև որպես ԲՀԿ-ի նախկին պատգամավորության թեկնածու, արդյո՞ք ճշմարտացի են իրավապահների տեղեկությունները։ – Ես 2012 թվականին եղել եմ ընտրությունների օրինականությունը վերահսկող միջկուսակցական Միասնական շտաբի ղեկավար և ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել եմ պատգամավոր, քանի որ եղել են պայմանավորվածություններ Գագիկ Ծառուկյանի հետ թե՛ հետագա գործունեության, թե՛ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Քաղաքագետների միությունը» պետք է հաղորդում ունենար։ Հետագայում այդ պայմանավորվածությունները դրժվեցին։ Ինձանից, ինչպես նաև 13 մյուս պատգամավորներից, որոնք ընտրություններով ընտրվել էին, ճնշումների միջոցով խլեցին մանդատները Սերժ Սարգսյանի հրահանգով։ – Ասում եք՝ ճնշումներ են գործադրվել, որպեսզի մանդատներից հրաժարվեք Դուք և ևս 13 ընտրված թեկնածուներ։ Ի՞նչ իրավիճակում դա տեղի ունեցավ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ պետք է մանդատը վայր դնեք։ – Շատ խորհրդանշական է, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող շտաբի համակարգողից բռնի ուժով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Գագիկ Ծառուկյանը խլում է մանդատը։ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի «կանյաչնիում» պատանդ էր վերցնում պատգամավոր ընտրվածներին և նրանցից մանդատները սպառնալիքների և այլնի միջոցով խլում էր։ Կողքի սենյակում գտնվում էր «Մուկ» մականունով հայտնի, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դուստրը, որը Կենտրոնի նոտարն էր։ Սա չլսված, բանդիտական գործողություն է եղել, այդ պատգամավորներին ստիպում էին հրաժարվել մանդատից և փաստաթուղթը ձեռքին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի միջոցով ձևակերպում էին հենց տեղում։ Ինձ այն ժամանակ հավաստի աղբյուրներից տեղեկացրել էին, որ Սերժ Սարգսյանի մոտ մարդկանցից, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանը, որ ես Ծառուկյանի կազմակերպած վրաերթի եմ ենթարկվելու, այսինքն՝ սպանվելու եմ։ Ես իրավունք չունեի թույլ տալ, որ մայրս կյանքի մայրամուտին դառնություն տեսնի, և ես, ի վերջո, այն ժամանակ սթափ դատողությամբ որոշեցի, որ պետք է ինձ պահպանեմ՝ ժողովրդին ծառայելու համար և այն օրը տեսնելու, որ բոլոր անօրինակությունները ջրի երես կհանվեն և բոլոր բանդիտները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, իրենց արժանին կստանան։Շարունակությունը՝ factor.am-ում։
19:02 - 16 հունիսի, 2020
Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան

Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարությունում խոսեց նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն, կառուցվել է առանց շինթույլտվության: Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը եւ/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաեւ, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլեւ համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ: Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը»:  
17:10 - 20 փետրվարի, 2020