Հասան Ռոհանի

Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը |tert.am|

Ռոհանին և Էրդողանը քննարկել են ԼՂ հարցը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:Բանակցությունների ընթացքում  Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է նոր փուլ:Թուրքիայի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանին:Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև թուրք-իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր, Էրդողանը ցավակցել է Ռոհանիին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մահվան կապակցությամբ:
11:14 - 04 դեկտեմբերի, 2020
Ռոհանին Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար |tert.am|

Ռոհանին Իսրայելին մեղադրել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության համար |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։
11:46 - 28 նոյեմբերի, 2020
Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկերլ են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել իրավիճակը Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հայտնում է ria.ru-ն։ «Մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում Ռոհանին Ռուսաստանի նախագահին հայտնել է իր աջակցությունը Ղարաբաղում զինադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին և շուտափույթ կարգավորման բանակցությունների մեկնարկին: «Իրանի նախագահը աջակցություն է հայտնում հրադադարի մարդասիրական պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների, ինչպես նաև բովանդակային բանակցությունների մեկնարկի շնորհիվ` հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
14:47 - 10 հոկտեմբերի, 2020
Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

Ռոհանին մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտությունում այլ երկրների հնարավոր միջամտության առիթով |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երրորդ երկրների հնարավոր միջամտության առնչությամբ: Այս մասին Իրանի նախագահը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: Ռոհանին մտահոգություն է հայտնել նաև, որ այդ միջամտությունը կարող է հակամարտությունը վերածել տարածաշրջանային պատերազմի: «Անվտանգությունը, կայունությունը և հանգստությունը տարածաշրջանում, հատկապես հյուսիսային սահմաններում, մեզ համար շատ կարևոր են։ Եվ այդ հակամարտությունն ու սահմաններին պահպանվող ոչ անվտանգ իրավիճակը չպետք է ճանապարհ բացեն որոշ ահաբեկչական խմբավորումների ազդեցության համար»,- նշել է Ռոհանին: Իրանի նախագահը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
23:34 - 06 հոկտեմբերի, 2020
Ռոհանին Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «պատմության մեծագույն հանցագործություն» է անվանել |tert.am|

Ռոհանին Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները «պատմության մեծագույն հանցագործություն» է անվանել |tert.am|

tert.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, «անարդար, անմարդկային և անօրինական» հակաիրանական պատժամիջոցներ սահմանելով, 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել երկրին: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Ռոհանին Վաշինգտոնին մեղադրել է դաժանության մեջ: «Նրանք դադարեցրել են նույնիսկ դեղամիջոցների և սննդամթերքի փոխանցումը, մենք նախկինում նման դաժան մարդկանց չեն տեսել Սպիտակ տանը… Նրանք մեծագույն հանցագործություններ են կատարել պատմության մեջ»,- ասել է Ռոհանին կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպմանը:Իրանցի առաջնորդն ընդգծել է, որ եթե մարդիկ ցանկանում են ինչ-որ մեկին մեղադրել երկրում պակասության և խնդիրների համար, ապա բողոքը պետք է հասցեագրել Սպիտակ տանը:Հինգշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցային ցանկում ներառել է Իրանի երկու քաղաքացիների և 4 իրանական կազմակերպություն, այդ թվում՝ 3 բանտ:
21:08 - 26 սեպտեմբերի, 2020
Լիահույս եմ՝ բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Հասան Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանին

Լիահույս եմ՝ բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ ապագայի ականատեսը կլինենք. Հասան Ռոհանին՝ Նիկոլ Փաշինյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությւամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ գերազանցությանը ՀՀ ազգային տոնի կապակցությամբ: Անկասկած, երկու ժողովուրդների մշակութային, հասարակական ընդհանրությունները և երկկողմ բարեկամական հարաբերությունները բարենպաստ պայմաններ կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար և երկու երկրների ժողովուրդները կկարողանան փոխգործակցելով զարգացման ուղում, օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում: Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի ականատեսը կլինենք: Բարձրյալ Տիրոջից հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ ՀՀ ժողովրդին՝ բարօրություն»:
14:52 - 24 սեպտեմբերի, 2020
Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը․ Ռոհանի |azatutyun.am|

Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը․ Ռոհանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին առցանց հասցեագրված ուղերձում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ոչ բանակցություններ և ոչ էլ պատերազմ կարող է պարտադրել: «Իրանը երբեք չի դառնա առևտրի առարկա Ամերիկայի նախընտրական և ներքաղաքական հարցերում», - հայտարարել է Ռոհանին: Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ նոր ցանկում Պաշտպանության նախարարությունն է և միջուկային ու ռազմական ծրագրերի հետ կապված այլ կառույցներ: Ռոհանին ասել է, թե ամերիկյան ընտրություններից հետո ձևավորվելիք ցանկացած վարչակազմ «պետք գիտակցի, որ երբեք չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի հետ միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Վաշինգտոնը վերջերս միակողմանի վերականգնել է նախքան 2015 թվականի պայմանագիրը ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, սակայն փաստաթուղթը կնքած մյուս երկրները հայտարարել են, որ ամերիկացիների այդ որոշումն իրավական ուժ չունի:
15:22 - 23 սեպտեմբերի, 2020
«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի |tert.am|

«Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացման». Ռոհանի |tert.am|

tert.am: Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ն, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»,- ասել է Ռոհանին՝ ելույթ ունենալով իրանական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք հետագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար: Ռոհանիի կարծիքով՝ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:
19:50 - 20 սեպտեմբերի, 2020