Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի Արտաքին գործերի նախկին նախարար։

Ծնվել է 1960թ. հուլիսի 2-ին։ 1982 թվականին Էլմար Մամեդյարովը ավարտել է Կիևի պետական համալսարանի միջազգային հարբարությունների և միջազգային իրավունքի ֆակուլտետը: 1982-ից 1988 թվականներին աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Արտաքին գործերի նախարարությունում որպես երկրորդ, ապա առաջին քարտուղար: 1991 թվականին թեկնածուական է պաշտպանել ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:1991—1992 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության քաղարձանագրությունների բաժնի վարիչի պաշտոնը:

1992-ից 1995 թվականներին հանդիսացել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության քարտուղարը 1995ճ1998 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչությունը: 1998—2003 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության խորհրդականներից մեկը: 2003—2004 թվականներին հանդիսացել է Իտալիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը:

2004 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի` այդ պաշտոնում փոխարինելով Վիլայաթ Գուլիևին: 2020 հուլիսի 16-ին ազատվել է ԱԳ նախարարի պաշտոնից։

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին. Մամեդյարով

Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին. Մամեդյարով

azatutyun.am։ Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, այսօր Բրյուսելում պատասխանելով հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:Պարոն Մամեդյարով, պաշտոնական Երևանը պնդում է, որ առանց բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ գտնել հակամարտության իրական կարգավորում:Ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այս բոլոր տարիների ընթացքում, որ մենք բանակցություններ էինք վարում, համանախագահները տարածաշրջան այցելելիս գնում էին նաև Ղարաբաղ և շփվում էին Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացի այդ, և՛ նախկին, և՛ գործող վարչակազմը, հույս ունեմ, տեղեկացնում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այնպես որ, ինչ-որ չափով ներգրավված եղել են, և ձեր ղեկավարությունը այս թեմայով ևս խոսել է: Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք, պետք է նստենք և ավարտենք այն, ինչ ես անվանում եմ սուբստանտիվ բանակցություններ, կարող եք անվանել առարկայական բանակցություններ, որովհետև բոլորը ամեն ինչ հրաշալի գիտեն, գիտեն՝ սեղանին ինչ փաստաթուղթ է դրված, ինչո՞ւ պետք է ինքներս մեզ խաբենք:Բայց սկզբունքորեն դուք դեմ եք Ստեփանակերտի մասնակցությանը:Սկզբունքորեն այո:Ինչո՞ւ:Կես ժամ դա էի բացատրում:Ոչ, դա չէիք բացատրում: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի ժողովրդի կողմից չի ընտրվել, դրա համար էլ նրանց չի ներկայացնում:Ի՞նչ լեզվով ասեմ, կարդացեք ձեր Սահմանադրությունը, 90-ականների Սահմանադրությունը կարդացեք, դրանից հետո կխոսենք:Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ընտրվե՞լ է Ղարաբաղի ժողովրդի կողմից:Այս հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անպատասխան թողեց:«Այն պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Դուշանբեում․․․ Հայաստանում կան կարծիքներ, որ Ադրբեջանը համեմատաբար խաղաղ իրավիճակը սահմանին օգտագործում է, որպեսզի ամրացնի իր ինժեներական կառույցները», - հայաստանցի լրագրողներից մեկի այս դիտարկմանը Մամեդյարովն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ սկզբունքային պայմանավորվածություն կա ամեն ինչ հաստատել համապատասխան մարմինների միջև շփումների միջոցով, կարծում եմ՝ իրենք շփվում են, որովհետև երբ ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, նրանք զանգահարում են իրար, մենք խոսում ենք պայմանավորվածության մասին, այն հաստատվել է թեժ գծի միջոցով: Մյուս կողմից էլ՝ հասկանում եք, հնարավոր չէ այսպես շարունակել ապրելը, դուք ասում եք սահման, մենք դա անվանում ենք շփման գիծ, եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի սահմանի մասին, դա ուրիշ բան է, եթե ասում ենք, որ դա տեղի է ունենում շփման գծում, դա շփման գիծն է, սահման չէ, այնպես որ՝ այստեղ նստած ինքներդ ձեզ եք խաբում և ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ է ստացել հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ 30 տարվա պատերազմի արդյունքում:Ավելին՝ azatutyun.am
13:25 - 14 մայիսի, 2019
Երևանի հետ բանակցելիս խորապես որոշ պահեր հասկացանք․ Էլմար Մամեդյարով |panarmenian.net|

Երևանի հետ բանակցելիս խորապես որոշ պահեր հասկացանք․ Էլմար Մամեդյարով |panarmenian.net|

panarmenian.net։ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ մի քանի առաջարկ է քննարկվել, որոշ լուծումներ ընդունվել են: «Անցկացվել են լայն սուբստանտիվ բանակցություներ: Սկզբից տեղի է ունեցել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը: Կոնկրետ մոտեցումներով քննարկվել են այն հարցերը, որոնք մինչ օրս խանգարել են բանակցությունների առաջխաղացմանը: Չեմ կարող ասել ամբողջական առաջխաղացման մասին: Սակայն, մենք կարողացանք ավելի մանրակրկիտ ու խորը հասկանալ այն պահերը, որոնք խնդիրներ են առաջացնում հայկական կողմի հետ»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը: «Բնականաբար, մեկ հանդիպումով բոլոր հարցերը չեն լուծվի: Այս հանդիպման նվաճումն այն էր, որ մենք հասկացանք ինչ խնդիրներ կան: Օրինակ, Հայաստանն առաջ է քաշում կարգավիճակի և անվտանգության հետ կապված խնդիրները: Իսկ մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք գրավյալ տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և փախստականների վերադարձի վրա: Քննարկումներն անցկացվել են այս 4 հարցի շուրջ, որոշվել է շարունակել բանակցությունները»,-ասել է Մամեդյարովը:
07:33 - 16 ապրիլի, 2019
«Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները». Էլմար Մամեդյարով |tert.am|

«Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները». Էլմար Մամեդյարով |tert.am|

Պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման ժամկետները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը: «Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հանդիպումը նախապատրաստման փուլում է: (ԵԱՀԿ Մինսկի խմբի) Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, որոնք կհայտարարվեն ավելի ուշ», - ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ նախապատրաստվում է հանդիպում երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև: Մամեդյարովը չի բացառել, որ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումը կարող է նախորդել բարձր մակարդակով հանդիպմանը: «Ամեն բան հնարավոր է: Ես նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել», - ասել է Մամեդյարովը: tert.am
12:05 - 14 մարտի, 2019