Երևանի կենդանաբանական այգի

Երեւանի կենդանաբանական այգի ՀՈԱԿ-ը, որպես հանրային կրթաճանաչողական կառույց, գործում է Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Հիմնադրվել է 1940 թ.։

Այգում պահվում են կենդանիների եւ թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, իսկ 50-ը՝ Հայաստանի Կարմիր գրքում։ Այգու տնօրենն է եղել Ռուբեն Խաչատրյանը(մինչեւ 2019թ․ նոյեմբերի 1-ը), ում անվան հետ բազմիցս կապել են կենդանիների եւ պահպանման հետ կապված աղմկահարույց դեպքեր։

Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու՝ Ծովառյուծի քանդակի շատրվանները

Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու՝ Ծովառյուծի քանդակի շատրվանները

Վերականգնվել են Երվանդ Քոչարի ծովառյուծի քանդակի շատրվանները։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի Կենդանաբանական այգու Ֆեյսբուքի էջից։ «Երևանի կենդանաբանական այգու հայտնի ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։ 1950 թվականին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։ Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կենդանաբանական այգին զերծ մնաց իր կողմից կազմակերպվող Վարդավառի ամենամյա մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար տոնի առթիվ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի միջոցներով և ջանքերով վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից։ Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։
20:56 - 19 հուլիսի, 2020
Մուտքը միայն դիմակով ու ձեռնոցներով․ Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18- ից կվերսկսի աշխատանքը

Մուտքը միայն դիմակով ու ձեռնոցներով․ Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18- ից կվերսկսի աշխատանքը

Երևանի կենդանաբանական այգին մայիսի 18-ից կվերսկսի աշխատանքը․ մուտքը կթույլատրվի միայն դիմակներով և ձեռնոցներով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի կենդանաբանական այգուց։ «Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում»,- հայտնում են այգու աշխատակազմից։ Կենդանաբանական այգում, մասնավորապես, կարգելվի կերակրել կենդանիներին, ձեռք տալ երկաթյա մակերեսներին։ Այգում անհրաժեշտ կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։ Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։ Երևանի կենդանաբանական այգուց հորդորում են նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով։ Այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-19։00-ը։ Ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։
16:45 - 16 մայիսի, 2020
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել |armenpress.am|

Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզ հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի կենդանաբանական այգին փետրվարի 5-ին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:   Ինչպես  հայտնեցին Երևանի կենդանաբանական այգուց, անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերաhսկողությամբ` անցկացվել է նաև այգու կենդանիների կլինիկական զննում և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: Իրականացվել է ուղտի անկման վայրում մեխանիկական մաքրում` խոտի, խնամքի պարագաների ոչնչացում այրման եղանակով, պահման վայրի և հարակից տարածքների ախտահանում, իսկ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիները ենթարկվել են տուբերկուլինիզացիայի: Արդյունքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կենդանաբանական այգու կենդանիներին խնամող անձնակազմի շրջանում անցկացվել են համապատասխան հետազոտություններ: Որևէ աշխատակցի մոտ թոքերի տուբերկուլյոզի դեպք չի հայտնաբերվել: Առաջիկա օրերին Երևանի կենդանաբանական այգին կվերսկի իր գործունեությունը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:  
18:26 - 20 փետրվարի, 2020
Կենդանաբանական այգում մարդկանց ենթարկել են տուբերկուլիոզով վարակվելու ռիսկի․ Գրիգոր Գրիգորյան |news.am|

Կենդանաբանական այգում մարդկանց ենթարկել են տուբերկուլիոզով վարակվելու ռիսկի․ Գրիգոր Գրիգորյան |news.am|

news.am: Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլիոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: «Ըստ պաշտոնական տվյալների՝ Երևանի կենդանաբանական այգում գրանցվել է «զոնոզ» տուբերկուլիոզ, որն ընդհանուր է մարդու և կենդանու համար, և այգին փակվել է պրոֆիլակտիկ աշխատանքների համար, սակայն այս խնդիրը ես հնչեցրել եմ մեկուկես տարի առաջ, այգում գործում է ստացիոնար տոբերկուլիոզի օջախ, այգում չեն կատարվել աշխատանքներ այգու այցելուներին և կենդանիներին պաշտպանելու համար։ 1,5 տարի առաջ երկսմբականի կենդանիներ վարակվեցին տուբերկուլիոզով, որոշները քնեցվեցին։ Ես շեշտել էի, որ պետք է մոնիտորինգ անցկացվի թռչունների շրջանում, քանի որ չի բացառվում, որ այդ կենդանիները վարակված էին թռչունների տիպով։ Այսօր ունենք արդեն ուղտի անկում, ընդ որում երկրորդ ուղտը, որ պահվել է նույն ազատավանդակում չի քնեցվել, ինչը պարտադիր է։ Այդ վանդակում նաև մեկսմբականի կենդանի է պահվել, նրանք պոտենցիալ ռիսկ են պարունակում»,-նշեց նա։ Գրիգորյանը շեշտեց՝ 6 օր հանցավոր անգործություն է ցուցաբերվել․ «Ըստ պաշտոնական տվյալի՝ տուբերկուլիոզը հայտնաբերվել է 30-ին, հաստատվել է 31-ին, սակայն 6 օր մեր քաղաքացիները այցելել են իրենց երեխաների հետ այգի, իսկ ցանկացած հազի ժամանակ մոտ 12-17 միլիոն բակտերիա ուղտերը և խոշոր եղջերավորները 3-5 մետր հեռավորության վրա դուրս են արտանետում, որը մարդկանց վարակման աղբյուր կարող է լինել։ Ուղտերի մոտ հայտնաբերվել է մարդու տուբերկուլիոզ տեսակը, որով ոչ միայն մարդն է կենդանուց վարակվում, այլ նաև կենդանին մարդուց։ 6 օր ցուցաբերվել է հանցավոր անգործություն, մարդկանց ենթարկելով տուբերկուլիոզի վարակման ռիսկի»։ Նա խորհուրդ տվեց բոլոր քաղաքացիներին, որոնք վերջին օրերին այցելել են կենդանաբանական այգի, դիմել բժշկի և տուբերկուլիոզի տեստ անցնել։
10:13 - 07 փետրվարի, 2020
Ուղտի անկելուց հետո Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար |armimes.com|

Ուղտի անկելուց հետո Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար |armimes.com|

armtimes.com։ Երեւանի կենդանաբանական այգին անորոշ ժամանակով փակ կլինի այցելուների համար:  Այգում պահվող երկու ուղտերից մեկն անկել էր, իսկ կենդանուց վերցված նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին տուբերկուլոզի մանրէներ: «Սրա հետեւանքով էլ անհարժեշտություն է առաջացել կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել: Այգին դեռեւս փակ կլինի, իսկ թե ինչքան ժամանակ, կախված է համապատասխան մարմինների հետ աշխատանքներ իրականացնելուց: Հնարավոր է՝ այդ աշխատանքները տեւեն մի քանի օր, մեկ շաբաթ կամ մի քանի ամիս»,- ասաց Վալյա Մարգարյանը: Նա վստահեցրեց, որ այգու մյուս կենդանիներին այս պահին վտանգ չի սպառնում: Մեր հարցին, թե անկած ուղտի հետ միեւնույն վանդակում գտնվող երկրորդ ուղտը քնեցման կամ իզոլացման կարիք ունի՞, պատասխանեց, որ դեռեւս՝ ոչ: «Բոլոր կենդանիներն ստուգվում են, իսկ որոնք էլ շուտ էին ստուգվել, դեռ արդյունքները հայտնի չեն»,- ասաց նա: Կենդանաբանական այգին ուղտի անկման մասին հայտարարություն տարածեց միայն լրատվամիջոցներում տեղեկությունը հայտնվելուց հետո: Կենդանին անկել է օրեր առաջ: Նրա մոտ ախտորոշված հիվանդության մասին լուրը եւս գաղտնի էր պահվում մինչեւ այն պահը, երբ հայտնեցինք, որ տեղյակ ենք լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին: Շարունակությունը՝ armtimes.com-ում
07:48 - 06 փետրվարի, 2020
Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը: Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ: «Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար, որից անմասն չեն եղել աշխատակիցները: Ուզում եմ նշել նաև, որ նա իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մենք կարևորում ենք, որ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այս աշխատակազմից է և որոշակի առումով տեղյակ է այգու խնդիրներին: Նաև վստահ ենք, որ մասնագետները կաջակցեն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը՝ վստահեցնելով, որ Կենդանաբանական այգին շարունակելու է շարժվել նույն ճանապարհով: Միաժամանակ փոխքաղաքապետն ընդգծել է, որ այգին այսօր ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը: «Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:Հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է առանձին խորհրդակցություն: Տեղեկացվել է, որ ձևավորվել է նեղ-մասնագիտական աշխատանքային խումբ, որը կաջակցի այգու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Նշվել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:
04:49 - 22 նոյեմբերի, 2019
Փնտրում ենք կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու ճանապարհներ. Երեւանի փոխքաղաքապետ  |news.am|

Փնտրում ենք կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու ճանապարհներ. Երեւանի փոխքաղաքապետ |news.am|

news.am։ Կենդանասերները այսօր՝ մայիսի 15-ին, բողոքի ցույց են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք երեք պահանջ էին ներկայացրել՝ տեղեկանալ Երեւանի քաղաքապետարանի կողմից Երեւանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներին, ծանոթանալ Երեւանի կենդանաբանական այգու հոգաբարձուների խորհրդի կազմին, ինչպես նաեւ պահանջում էին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։«Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց իրենց պահանջները. «Մենք ցանկանում ենք տեղեկանալ Երեւանի քաղաքապետարանի կողմից ուսումնասիրությունների արդյունքներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանին որոշում է կայացրել Երեւանի կենդանաբանական այգու հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելու մասին, մենք խնդրում ենք այս պահին ձեւավորված հանձնաժողովի կազմը եւ նրանց գործառնությունները տրամադրել մեզ։ Բացի այդ, շարունակվում է կենդանիների անկումը, ուստի պահանջում ենք կասեցնել կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները։ Այս 3 պահանջներն են»։ Նրա խոսքով՝ շաբաթ օրը քառակողմ հանդիպում է կայանալու, որի նախաձեռնողը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է. «Հանդիպումը լինելու է Երեւանի կենդանաբանական այգում, հանդիպմանը լինելու են Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, Երեւանի ԲՀԿ–ական ավագանին, կենդանասերները եւ այգու տնօրենը»։Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կենդանասերների հետ հանդիպմանը ասաց, որ կենդանաբանական այգում ուսումնասիրությունը ավարտվել է, սակայն կա 2-րդ կարեւոր փուլ, երբ ուսումնասիրությունների արդյունքներին տրվում է իրավական գնահատական. «Գիտեք, որ կա քրեական գործ հարուցված եւ քննիչը միջնորդել էր, որ ուսումնասիրությունները տրամադրվեն նախաքննություն իրականացնող մարմնին, ուստի հրապարակման համար մենք պետք է համոզվենք, որ չենք խանգարի նախաքննությանը։ Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել այս նյութերի հրապարակումից, ուիստի դիմել ենք նախաքննության մարմնին, որ պատասխան ստանանք՝ արդյոք իրավասու ենք հրապարակել այս նյութերը»։Փոխքաղաքապետը հավաստիրացրեց, որ կենդանասերների բարձրացրած հարցերը առանձին ուսումնասիրության են ենթարկվել, առանձին կտրվի պատասխան։Նրա խոսքով՝ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմը դեռ ընտրված չէ, քանի որ լուծված չէ հարցը, թե ով է ղեկավարելու այս խորհուրդը, սակայն գործող տնօրենի լիազորությունները կասեցնելու իրավական հիմքեր չկան. «Մենք գտնում ենք, որ տվյալ անձը մեծագույն սեր պետք է վայելի հասարակության կողմից, տեղյակ լինի այգու աշխատանքներին, կենդանասերները պետք է լիարժեք վստահություն ունենան նրա նկատմամբ»։Տնօրենի լիազորությունները կասեցնելու պահանջին ի պատասխան Տիգրան Վիրաբյանը հայտնեց, որ քաղաքապետարանը փնտրում է ճանապարհներ կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու համար. «Բայց փոփոխությունները չեն կարող լինել 1 վայրկյանում եւ ըստ տրամադրության, փոփոխությունները պետք է լինի հիմնավոր»։
08:42 - 15 մայիսի, 2019
Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին |hetq.am|

Երևանի կենդանաբանական այգին կաջակցի թափառող շների ստերջացման աշխատանքներին |hetq.am|

Այսօրվանից Երևանի կենդանաբանական այգին կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծված «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ին: Այգու լրատվական ծառայության հաղորդմամբ` կնքված հուշագրի համաձայն՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Այգու մասնագետները կօգնեն ՀՈԱԿ-ի աշխատակիցներին մայրաքաղաքում թափառող շների ստերջացման գործում: Այգու մասնագետների ներգրավումը կնպաստի նաև «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» նորաստեղծ ՀՈԱԿ-ի աշխատանքները մասնագիտական ճիշտ հենքի վրա կազմակերպելուն: Կառույցի աշխատանքները սկզբնական շրջանում կկազմակերպվեն Երևանի կենդանաբանական այգու կենդանաբուժական կլինիկայում, որն իր հագեցվածությամբ և կահավորանքով ավելի քան բավարար է գործընթացը պրոֆեսիոնալ կազմակերպելու և իրականացնելու համար: Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել է ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը: hetq.am
09:19 - 13 մարտի, 2019